ՈՐՈՇՅԱԼ ԵՒ ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:
Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորիս:
Ողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում  ամեն անցորդի վրա:
Մահն բոլորին  հաշտեցրել էր  նրա հետ, յուրաքանչյուրը աշխատում էր իր վշտակցությունը հայտնել ժառանգներին:


Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ որ բան էր գրված:
Հասնելով ինչ որ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից ոմանք արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:


Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում իրար հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր իրարից ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում միմյանցով:

НАШ САД ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱԶԵՐԻ ԲԱԼԶԱՄ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ես օգտագործում եմ <<наш сад>> ապրանքանիշի մազերի բալզամը, որը փափկեցնում է իմ մազերը։ Ներքևում ներկայացնում եմ բալզամի բաղադրությունը։

Բաղադրությունը`

Մաքրազտված ջուր,

Բեհենամիդոպրոպիլ- սնուցում է մազերը, դրանք դարձնում ավելի փափուկ և տալիս է փայլ:

Դիմեթիլամին — ստանում են ամոնիակից

Դիմեթիքոն — սինթետիկ սիլիկոնի պես նյութ է, որը ունի մաշկը ցրտից պաշտպանելու հատկություն, սակայն շատ կամ հաճախակի օգտագործման արդյունքում չորացնում է մաշկը: Այն փակում է գլխամաշկի ծակոտիները, որը մազաթափության, մազերի նոսրացման պատճառ է դառնում:

Սիթիրլ ալկոհոլ,

Կոնսերվանտ,

Հոտավորիչ։

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏ

Օզոնային շերտը գտնվում է երկրի վերնոլորտում։ Այն Երկիր մելորակը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն այն մարդկային գործունեության պատճառով վնասվում է։ Օզոնային շերտի վրա առաջանում են խոռոչներ, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը։ Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։

Օզոնը սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է , գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է։

ՆԱԽԱԳԻԾ։ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ

Создан специально для мужчин.Новый Clear Men с таурином и комплексом Bio Booster содержит Цинк Пиритион,Витамин B3 и аминокислоты.Активирует естественную защиту кожи головы*.Предотвращает повторное появление перхоти’.

Применение:
Нанести на влажные волосы, массирующими движениями втереть в кожу головы,смыть.Для достижения наилучших результатов используйте шампунь Clear Men ежедневно. Избегайте попадания в глаза.При попадании в глаза тщательно промыть их водой. Подходит для ежедневного применения.

Հատուկ տղամարդկանց համար taurine և Bio Booster համալիրի նոր տղամարդիկ պարունակում են ցինկի պիրիտիոն, վիտամին B3 և ամինաթթուներ: Ակտիվացնում է գլխի բնական պաշտպանությունը *: Կանխում է թեփի նորից հայտնվելը:

Դիմում
Դիմեք թաց մազերին, մերսեք գլխի մաշկին, լվացեք մերսման շարժումներով: Լավագույն արդյունքների համար ամեն օր օգտագործեք Clear Men շամպուն: Խուսափեք աչքերի հետ շփումից: Աչքերի հետ շփման դեպքում պետք է մանրակրկիտ լվանալ ջրով: Հարմար է ամենօրյա օգտագործման համար:

HOMEWORK

Ex.1

  1. I m sitting on the sofa.
  2. We are watching TV.
  3. Are you from England?
  4. He is going home.
  5. They re paying footbal.
  6. It is a wonderful day today.
  7. We are speaking English.
  8. Is she Kevin’s sister?
  9. You are swiming in the pool.
  10. Are they in the cinema?

Ex.2

  1. He is dreaming.
  2. It is green.
  3. They are on the wall.
  4. It is running.
  5. We are watching TV.
  6. They are in the garden.
  7. He is riding his bike.
  8. She is from Bristol.
  9. She has got a brother.
  10. Have you got a computer, Mandy?

Ex.3

  1. Whose bike is this? Is it really his?
  2. Is he your teacher?
  3. Hey Ron! This is not our car. Ours is red.
  4. Lisa broke her left leg.
  5. This is my house, where’s theirs?
  6. Is this Emily’s room? — Yes, it’s heres.
  7. I lost my pen in the library, Can I have one of yours?
  8. Stop! — These sweets are all mine.
  9. Did you forget to do your homework yesterday? — No i didn’t. I did my homework.

ԵՐԿՐԻ ՕՐԱԿԱՆ ՊՏՈՒՅՏԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ։ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԸ

Картинки по запросу օրական պտույտ

Դասի հղումը։

1․ Նկարագրեք երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանքները։

2․ Ժամային գոտիների առանձնացումը ինչպե՞ս է կատարվում։

3․ Ինչպե՞ս է որոշվում երկու քաղաքների ժամային գոտիների տարբերությունը։

5․Թագմանե՜ք տեսաֆիլմը։

6․ Ստեղծել ուսումնական նյութ․

Թարգմանել տեսաֆիլմեր երկրի օրական և տարեկա պտույտի վերաբերյալ։

1.Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտ է կատարում մոտ 24 ժամում (23 ժամ 56
րոպե և 0,4 վրկ.): Շարժումը կատարվում է արևմուտքից արևելք ուղղությամբ, որի
հետևանքով մեզ թվում է, թե տիեզերական բոլոր մարմինները (Արեգակը, Լուսինը,
աստղերը) շարժվում են արևելքից դեպի արևմուտք:

2.Երկրագնդի՝ իր առանցքի շուրջը պտտվելու աշխարհագրական հետևանքներից է օրվա
տարբեր ժամերի հերթափոխը: Բնականաբար, օրվա միևնույն ժամը կարող է լինել միայն
միևնույն միջօրեականի ուղղությամբ գտնվող կետում: Մնացած բոլոր դեպքերում
երկրագնդի տարբեր կետերում օրվա միևնույն ժամը լինել չի կարող:
Ժամային գոտիների առանձնացումը կատարվել է հետևյալ կերպ. զրոյական
միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է
մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը:
Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտիֈ

3.Երկու քաղաքների ժամերի տարբերությունը որոշելու համար
անհրաժեշտ է իմանալ դրանց աշխարհագրական երկայնության տարբերությունը:
Օրինակ՝ Մոսկվան 2–րդ ժամային գոտում է (արլ. ե. 37°), իսկ Իրկուտսկը7–րդ (արլ. ե. 105°): Նրանց տարբերությունը 5 ժամ է (105°– 37°= = 68° : 15°= 4,5°: Քանի որ 4,5–ը 4–ից ավելի է, ուստի ընկնում է հաջորդ 5–րդ գոտու մեջ): Եթե Մոսկվայում ցերեկվա ժամը
12–ն է, ապա Իրկուտսկում կլինի ժամը 17–ը: Եթե տվյալ քաղաքը գտնվում է
մյուսից դեպի արևելք, ապա նրա ժամանակը կլինի նախորդից առաջ, հակառակ
դեպքում՝ հետ: Օրինակ՝ Երևանը զրոյական ժամային գոտուց գտնվում է 3 ժամային գոտի
դեպի արևելք, հետևաբար Երևանում ժամանակը 3 ժամով առաջ կլինի Լոնդոնից:

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՒԵՐԸ

Պետության ձևի տարրերից է կառավարման ձևը: Կառավարման ձևը պետական իշխանության բարձրագույն մարմինների և բնակչության փոխհարաբերությունների կազմակեպման կարգն է, նրանց իրավասությունները: Այժմ կա կառավարման երկու ձևմիապետություն և հանրապետություն: Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որը բարձրագույն պետական իշխանությունը իրականցնում է միանձնյա և, որպես կանոն, փոխանցվում է ժառանգորդին: Առանձին պետություններում (Վատիկան) իշխանությունը օգտագործվում է ցմահ, իսկ մի քանի երկրներում (ԱՄԷ, Մալազիա) սահմանվում են իշխելու ժամկետներ: Միապետությունները լինում են բացարձակ (անսահմանափակ) և սահմանադրական (սահմանափակ): Բացարձակ միապետությունը բնորոշ է հին աշխարհին և ուշ միջնադարին: Կառավարման այդ ձևը պահպանվում է Հարավ-Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում (Բութան, Բրունեյ, Օման, Կատար): Բացարձակ միապետություններում օրենսդիր մարմինը մեկուսացված է գործադիր իշխանությունից, կառավարությունը կազմվում է միապետի կողմից և հաշվետու ու պատասխանատու է նրա առջև: Սահմանադրական միապետությունը բնորոշ է քաղաքարթության շրջանին, մեր օրերին: Դրա օրինակ կարող են լինել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և այլն: Սահմանադրական միապետությունների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ միապետի իշխանությունը սահմանփակվում է խորհրդարանի կողմից: Սահմանափակման աստիճանից էլ կաղվածառանձնացվում են խորհրդարանական և դուալիստական միապետություններ: Խորհրդարանական միապետություններում միապետի իշխանությունը սահմանափակվում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ոլորտում: Այստեղ «միապետը թագավորում է, բայց չի կառավարում», քանի որ օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիր իշխանությունըկառավարությանը: Կառավարությունը կազմավորվում է խորհրդարանի կողմից, հաշվետու և պատասխանտու է նրա առջև: Դուալիստական միապետություններում (ԱՄԷ, Հորդանան, Մալազիա և այլն) միապետի լիազորությունները սահմանփակվում են օրենսդրության ոլորտում, բայց գործադիր իշխանության ոլորտում բավական շատ են: Միապետը կազմավորում է կառավարությունը, որը հաշվետու և պատասխանատու է նրա առջև:
Հանրապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականերնախագահական, խորհրդարանական և խառը: Նախագահական հանրապետություններում (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա և այլն) նախագահը միաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: Կառավարությունը նախագահի կողմից կազմավորվում է արտախորհրդարանական մեթոդներով: Նախագահն անմիջականորեն ղեկավարում է գործադիր ապարատը, իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Նա ընտրվում է ընտրական իրավունք ունեցող ամբողջ ժողովրդի կողմից ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, այդ պատճառով էլ իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնի կառավարությանը, նախագահն էլ իր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելու բավական շատ միջոցներ, մասնավորապեսվետոյի, խորհրդարանին ուղերձներ հղելու իրավունք, որ նախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Կառավարման այպիսի ձևը, զսպումների և հակակշիռների կայուն համկարգի առկայությամբ, ճիշտ փոխհարաբերություններ է ստեղծում նախագահի և խորհրդարանի միջև: Խորհրդարանական հանրապետությունում (Իտալիա, Գերմանիա և այլն) գերակայում է խորհրդարանի իշխանությունը, որը կազմավորում է կառավարություն, նշանակում վարչապետին, հրապարակում օրենքներ, հաստատում բյուջեն և այլն; Հանրապետության նախագահը համաևվում է պետության գլուխը: Նա ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա լիազորություններն ավելի նեղ են, քան նախագահական հանրապետություններում: Նա հիմնական ունի ներկայացուցչական գործառույթներ: Հետևաբար, նախագահն իր գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանի կողմից կառավարությունը կազմավորվում է կուսակցական սկզբունքով այն կուսակցություններից, որոնք ընտրություններում հաղթել են և մեծամասնություն կազմել խորհրդարանում կամ նրա ստորին պալատում: Վարչապետի գլխավորությամբ կառավարությունն առաջնակարգ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում: Հետևաբար, իրականացվող կուրսի և իր գործունեության համար նա քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև: Խառը կամ կիսանախագահական հանրապետություններում (Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան) կառավարման այս ձևը ուժեղ նախագահական իշխանությունը զուգակցում է կառավարության գործունեության վրա խորհրդարանի արդյունավետ հսկողությանը: Նախագահը համարվում է պետության, առանձին երկրներում նաև գործադիր իշխանության գլուխը, զինված ուժերի գերագույն գխավոր հրամանատարը: Նա իր հայեցողությամբ, բայց խորհրդարանի համաձայնությամբ կարող է նշանակել վարչապետին, վերջինիս առաջարկությամբ նշանակել և ազատել կառավարության անդամներին, որոշ դեպքերում արձակել խորհրդարանը և նշամակել նոր ընտրություններ: Կարող է նաև որոշել պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պետությունը ներկայացնել արտաքին հարաբերություններում և այլն: Հետևաբար, կառավարությունն իր գործունեության համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում նախագահի առջև, իսկ այնուհետև պատասխանատու է նաև խորհրդարանի առջև: Պետբյուջեի հաստատմամբ խորհրդարնը հսկում է նախագահի կողմից կազմավորված կառավարության գործունեություը: Բացի դրանից կառավարությունը նորընտիր խորհրդարանի հավանությանն է ներկայցնում իր գործունեության ծրագիրը խորհրդարանում դնելով իր վստահության հարցը: Այսպիսով, խառը կամ կիսանախագահական հանրապետության գլխավոր առանձնահատկությունը կառավարության երկակի պատասխանատվությունն է նախագահի և խորհրդարանի առջև:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պատկերներ Պետություն հարցումով

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվ պետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերեն պետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարություն տերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում են կազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքում իրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմից կառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկ հասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝ իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպես օրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրի տեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխող ձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։

Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.

  • ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
  • եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն և այլն.
  • փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ և այլն։

«Պետական կարգ» և «կառավարություն» հասկացությունները նույնական չեն. հնարավոր է մեկ պետական կարգ (օր. հանրապետություն) ունեցող երկրում գործի առանձնահատուկ կառավարություն (տե՛ս այդ մասին կառավարական ձևեր)։ Իսկ միատար պետություն, դաշնություն (ֆեդերացիա) և միություն (կոնֆեդերացիա) հասկացություներրը վերաբերում են սահմանադրական կարգին։

Հայոց լեզու

1.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազականփաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանյակ, որբուկ, աթոռակ, մարդուկ, որդյակ, մուկիկ, էշուկ, հորթիկ, ծերուկ, կղզյակ, գրքույկ, գնդակ, աղավնյակ, թիթեռիկ, հատորյակ, ձկնիկ, աղջնակ, առվակ, դռնակ, հոգյակ, հյուղակ, արտուտիկ, ծովիկ:
2. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ գոյականներըորոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:Շարունակիր շարքը:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիսմարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձումայգեստան, գավիթ, կապանարշալույսնվեր, հյուսն, քոթոթ, վարպետ,շուշան,հասմիկ, լուսին, հարություն, մեխակ, զեյթուն,
3.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացիերկրացի անվանող գոյականներ:
Մշեցի, Իտալացի, Հայաստանցի, Արցախցի, Իսպանացի, Բելգիացի, ՆյուՅորքցի, Էջմիածինցի, Անեցի, Մեղրեցի, Իրանցի, Բյուզանդիացի, Սյունեցի, ՆորՆախիջևանցի, Տավուշցի,  Եգիպտացի, Գյումրեցի, Ջավախքցի:

Design a site like this with WordPress.com
Get started