Ռեյ Բրեդբըրի «Մի սիրո պատմություն»

Այդ շաբաթ Անն Թեյլորը եկավ Կանաչ Քաղաքի ամառային դպրոցում աշխատելու: Նրա քսանչորսերորդ տարեդարձի ամառն էր, այն նույն ամառը, երբ Բոբ Սփոլդինգի տասնչորս տարին լրացավ:
Անն Թեյլորին մոռանալ չէր լինի, որովհետև այն ուսուցիչներից էր, որոնց բոլոր երեխաներն ուզում են մեծ-մեծ նարինջներ կամ քնքուշ ծաղիկներ բերել, որոնց համար պատրաստ են աշխարհի ահռելի կանաչ-դեղին քարտեզներն առանց ասելու հավաքել ու ծալել: Այն կանանցից էր, որ սպասում ես, թե պիտի միշտ հանդիպես, երբ կաղնին ու ծփին կանաչ ստվերով են լցրել հին քաղաքի պուրակը, ու ցոլացող ստվերը նրա քայլի հետ պիտի դեմքին թրթռա, մինչև շուրջբոլորը միայն նրան տեսնեն: Ասես ամառվա բուրալի դեղձ ձմեռվա ձյունին, ասես պաղ սառցահյութ՝ հունիսյան առավոտ տապին: Հակադիր ի՛նչ համեմատություն բերեիր՝ Անն Թեյլորը դա՛ էր: Աշխարհի հազվագյուտ օրերը, երբ եղանակն այնքան համաչափ է, ասես հակառակ փչող քամիներ, որ տերևը կանշարժացնեին ծառին, այդպիսի օրերը ճիշտ Անն Թեյլորին էին նման և օրացույցում պիտի նրա անունով կոչվեին:

Իսկ զարմիկ Բոբ Սփոլդինգն աշնան գրեթե ամեն երեկո փողոցով միայնակ կքայլեր՝ ընկած տերևները հետևից` սոված մկների շարանի պես գալարելով, կամ գարնանն Աղվեսաբլրի գետակում անշտապ լողացող ձկների նման արևկեզ կլիներ, դեմքը՝ մինչև աշուն շագանակի պես փայլուն ու ողորկ: Կամ ձայնը ծառերի սոսափող կատարներից կլսեիր, հետո կամաց-կամաց գետին կիջներ ու կնստեր, ու կնայեր աշխարհին, իսկ հետո կտեսնեիր ամբողջ օրը խոտին մենակ նստած կարդալիս, գրքի էջերին՝ վերուվար անող մրջյուններ, կամ տատիկի տան շեմին ինքն իր հետ շախմատ կխաղար, կամ լուսամուտի խորշում սև դաշնամուրի առաջ մի թախծոտ մեղեդի կծնգծնգացներ: Ուրիշ երեխաների հետ չէիր տեսնի:
Այն առաջին առավոտ օրիորդ Անն Թեյլորը կողքի դռնով դասարան մտավ ու, բոլոր երեխաները տեղերում զգաստ նստած, գեղեցիկ համաչափ ձեռագրով գրատախտակին իր անունը գրեց:
– Ես Անն Թեյլորն եմ, – ասաց ցածրաձայն, – ձեր նոր ուսուցչուհին:
Ու հանկարծ կարծես լույս հորդեց սենյակ, ասես տանիքը բացվեր: Ու ծառերը թռչունների դայլայլով լցվեցին: Բոբ Սփոլդինգը, հենց նոր սարքած թղթե գնդիկը ձեռքում թաքցրած, անշարժացավ: Կես ժամ օրիորդ Թեյլորին լսելուց հետո գնդիկը կամացուկ ցած գցեց:
Նույն օրը, դասերից հետո, մի դույլ ջուր ու ջնջոցն առած՝ եկավ ու սկսեց գրատախտակը լվանալ:
– Ի՞նչ է եղել, – նրան դարձավ ուսուցչուհին, որ սեղանի մոտ տետրերն էր ստուգում:
– Գրատախտակը ոնց որ կեղտոտ է, – գործից չկտրվելով ասաց Բոբը:
– Գիտեմ: Իսկապե՞ս ուզում ես լվանալ:
– Երևի պիտի թույլտվություն հարցնեի, – գործը դադարեցնելով՝ շփոթված ասաց Բոբը:
– Արի՛ ձև անենք, իբր հարցրել ես, – ժպտալով պատասխանեց ուսուցչուհին, և նրա ժպիտից Բոբն անասելի արագությամբ լվալն ավարտեց ու այնպես կատաղի անցավ կավճի բարձիկները թափ տալուն, որ թվաց, թե պատուհանից դուրս օդը հանկարծ ձյուն է բռնել:
– Հապա տեսնենք, – ասաց օրիորդ Թեյլորը, – Բոբ Սփոլդինգն ես, չէ՞:
– Այո, օրիորդ:
– Շատ ապրես, Բո՛բ:
– Թույլ կտա՞ք՝ ամեն օր մաքրեմ, – հարցրեց:
– Չե՞ս կարծում, որ ուրիշներին էլ պիտի հերթ տաս:
– Կուզեի ինքս անել, – ասաց, – ամեն օր:
– Արի՛ մի քանի օր փորձենք, հետո կերևա, – պատասխանեց ուսուցչուհին:
Բոբը տեղից չէր շարժվում:
– Երևի լավ կլինի՝ տուն վազես, – վերջապես ասաց ուսուցչուհին:
– Ցտեսությու՛ն: – Բոբը դանդաղ քայլեց դեպի դուռն ու դուրս եկավ:
Հաջորդ առավոտ Բոբը հայտնվեց այնտեղ, ուր ուսուցչուհին սենյակ էր վարձել, և ճիշտ այն պահին, երբ տնից դուրս էր գալիս, որ դպրոց գնա:
– Եկա, – ասաց Բոբը:
– Գիտե՞ս, – ասաց ուսուցչուհին, – չեմ զարմանում:
Երկուսով քայլեցին:
– Թույլ կտա՞ք՝ ձեր գրքերը բռնեմ, – հարցրեց Բոբը:
– Վայ, շնորհակալ եմ, Բո՛բ:
– Չարժի, – ասաց՝ գրքերը ձեռքից առնելով:
Մի քանի րոպե քայլում էին, ու Բոբը ոչ մի խոսք չասաց: Ուսուցչուհին կողքանց ու փոքր-ինչ բարձրից վրան հայացք գցեց ու տեսավ, թե ինչքան անբռնազբոս էր ու ինչքան երջանիկ էր թվում, ու որոշեց թույլ տալ, որ խոսի, բայց Բոբն այդպես էլ ոչ մի խոսք չասաց: Երբ դպրոցին մոտեցան, գրքերը վերադարձրեց:
– Երևի ճիշտ կլինի, գնամ, – ասաց, – թե չէ երեխաները չեն հասկանա:
– Վախենամ, ես էլ չեմ հասկանում, Բո՛բ, – ասաց օրիորդ Թեյլորը:
– Ո՞նց, ընկերներ ենք, – անկեղծ, հոգու խորքից եկող ազնվությամբ ասաց Բոբը:
– Բո՛բ… – սկսեց ասել ուսուցչուհին:
– Այո՛, օրիորդ:
– Չէ, ոչինչ: – Եվ հեռացավ:
– Դասարանում կլինեմ, – ասաց Բոբը:
Ու դասարանում էր, ինչպես և հաջորդ երկու շաբաթը, ամեն օր, դասերից հետո, առանց մի խոսք ասելու, լուռ գրատախտակն էր լվանում, բարձիկներն էր թափ տալիս, քարտեզներն էր ծալում, մինչ ուսուցչուհին նստած աշխատում էր, իսկ շուրջը կեսօրվա լռություն էր, երկնքով դանդաղ սահող արևի լռությունը, կատվաթաթերի պես իրար զարնվող բարձիկների թփթփոցով ուղեկցվող ու վերուվար անող սպունգից կաթկթացող ջրի ծլծլոցով ու շրջվող թերթերի շրշյունով ու գրչի ճռռոցով ու մեկ էլ՝ սենյակի բարձր պատուհանների ապակուն պստիկ կատաղությամբ զարնվող ճանճի տզզոցով ուղեկցվող: Մեկ-մեկ այս լռությունը մինչև համարյա ժամը հինգը կշարունակվեր, մինչև օրիորդ Թեյլորը Բոբ Սփոլդինգին տեսներ վերջին շարքում նստած, լուռ իրեն նայելիս, հետագա հրահանգների սպասելով:
– Ոնց որ տուն գնալու ժամանակն է, – կասեր օրիորդ Թեյլորը, տեղից վեր կենալով:
– Այո՛, օրիորդ:
Եվ կվազեր գլխարկն ու վերարկուն բերելու: Հետո նրա փոխարեն դասարանը կկողպեր, եթե, իհարկե, դռնապանը չէր գալու: Հետո դպրոցից դուրս կգային ու դանդաղ կանցնեին բակով, որ դատարկ էր, բացի դռնապանից, որ սանդուղքին կանգնած, ճոճանակի շղթաներն էր անշտապ իջեցնում, ու սաղարթների հետևից ծիկրակող արևից: Ինչի մասին ասես, որ չէին զրուցում:
– Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, Բո՛բ:
– Գրող, – ասաց:
– Հեշտ գործ չես ընտրել. շատ պիտի աշխատես:
– Գիտեմ, բայց փորձելու եմ, – ասաց: – Ես շատ եմ կարդացել:
– Բո՛բ, դասերից հետո գործեր չունե՞ս:
– Ինչի՞ համար եք հարցնում:
– Հարցնում եմ, որովհետև ինձ վատ եմ զգում, որ անընդհատ մնում ես գրատախտակը մաքրելու:
– Ինձ դուր է գալիս, – պատասխանեց: – Եթե դուր չգար, չէի անի:
– Մեկ է:
– Չէ, պիտի անեմ, – ասաց: Մի պահ մտածեց ու ավելացրեց, – Մի բան խնդրեմ՝ կանե՞ք:
– Նայած:
– Ես ամեն շաբաթ օր Բյութրիքից գետի ափով զբոսնում եմ մինչև Միչիգան լիճ: Որ իմանաք՝ ինչքան խեցգետին, թիթեռ ու թռչուն կա: Գուցե դուք է՞լ գայիք…
– Շնորհակալ եմ, – պատասխանեց:
– Այսինքն կգա՞ք:
– Վախենամ՝ չեմ կարողանա:
– Չե՞ք հավատում, որ հետաքրքիր կլինի:
– Համոզված եմ, բայց գործեր ունեմ:
Բոբն ուզում էր հարցնել՝ ի՞նչ գործեր, բայց լռեց: Հետո ասաց.
– Հետս սենդվիչներ եմ վերցնում՝ ապուխտով ու թթու վարունգով: Ու նարնջահյութ ու առանց շտապելու զբոսնում եմ: Կեսօրվա մոտ լիճ եմ հասնում, հետո հետ եմ գալիս ու երեքի կողմերը հասնում եմ տուն: Շատ հաճելի օր եմ անցկացնում. երանի գայիք: Թիթեռներ չե՞ք հավաքում: Ես մեծ հավաքածու ունեմ: Ձեզ համար էլ կբռնեինք:
– Շնորհակալ եմ, Բոբ, մի ուրիշ անգամ:
Բոբը նայեց ուսուցչուհուն ու ասաց.
– Երևի չպիտի հարցնեի, հա՞:
– Չէ, ինչու՞: Ինչ ուզում ես, հարցրու. քո իրավունքն է, – ասաց:
Մի քանի օրից նա Մեծ հույսերը գտավ, որ էլ իրեն պետք չէր ու Բոբին տվեց: Բոբը շատ երախտապարտ էր՝ տուն տարավ ու գիշերն անքուն, մինչև վերջ կարդաց ու հաջորդ օրը դրա մասին էր խոսում: Արդեն ամեն օր տնից մի փոքր հեռու հանդիպում էր ուսուցչուհուն, և ամեն օր նա սկսում էր ասել՝ «Բո՛բ…», որ խնդրի է՛լ իրեն չուղեկցել, բայց այդպես էլ չէր կարողանում, իսկ Բոբը ճանապարհին Դիքենսից ու Քիփլինգից ու Պոյից ու մյուս գրողներից էր խոսում: Մի ուրբաթ առավոտ սեղանին թիթեռ գտավ: Ուզում էր ձեռքով քշել, քանի չէր պարզել, որ կենդանի չէ. որ բերել՝ սեղանին էին դրել, երբ սենյակում չէր: Մյուս աշակերտներից հետ՝ Բոբին նայեց, բայց սա գրքին էր նայում. չէր կարդում՝ նայում էր:
Մոտավորապես այդ ժամանակ էլ հասկացավ, որ չի կարողանում Բոբին գրատախտակի մոտ կանչել: Մատիտը կդներ նրա անվան առաջ, հետո ցանկից հաջորդին կամ նախորդին կկանչեր: Ու դպրոցից տուն, տնից դպրոց ճանապարհին վրան չէր նայում: Բայց երբեմն դասերից հետո, երբ Բոբը, ձեռքը գրատախտակին՝ գրոտած խնդիրներն էր ջնջում, մեկ էլ տեսար կպարզեր, որ ժամանակ առ ժամանակ շրջվում է, հայացքը նրան հառում, հետո էլի դառնում իր տետրերին:
Հետո մի շաբաթ օր Բոբը, շալվարի փողքերը մինչև ծունկը ծալած՝ գետի մեջտեղը փորձում էր քարերի արանքից խեցգետին հանել, երբ հայացքը բարձրացրեց ու խոխոջող ջրի եզրին կանգնած օրիորդ Անն Թեյլորին տեսավ:
– Տեսա՞ր, եկա, – ծիծաղելով ասաց նա:
– Մի բան ասե՞մ, – պատասխանեց Բոբը, – չեմ զարմացել:
– Դե թիթեռներիդ ու խեցգետիններիդ ցույց տուր, – ասաց:
Միասին գնացին դեպի լիճն ու նստեցին ավազին, և մեղմիկ տաք քամին նրա մազերն էր շոյում ու տատանում էր շապիկի ժանյակները, իսկ Բոբը նստել էր մի փոքր հեռու, և լուրջ տեսք ընդունած՝ ապուխտով ու թթու վարունգով սենդվիչներ էին ուտում ու նարնջահյութ խմում:
– Ի՜նչ հավես է, – ասաց Բոբը: – Կյանքիս ամենահավես օրն է:
– Մտքովս չէր անցնի, թե մի օր էսպիսի զբոսանքի կգնամ, – ասաց օրիորդ Թեյլորը:
– Ինչ-որ երեխայի հետ, – լրացրեց Բոբը:
– Բայց ինձ լավ եմ զգում, – պատասխանեց ուսուցչուհին:
– Ինչ լավ է:
Դրանից հետո համարյա չէին խոսում:
– Սխալ է, չէ՞, – հետո, ավելի ուշ, ասաց Բոբը: – Չեմ հասկանում, թե ինչու՞ պիտի էդպես լինի: Ընդամենը զբոսնում ենք, թիթեռ ու խեցգետին բռնում ու սենդվիչ ուտում: Բայց որ հայրս ու մայրս իմանային՝ մուխս կմարեին: Երեխեքն էլ ու, երևի, մյուս ուսուցիչներն էլ ձեզ վրա կծիծաղեին, չէ՞:
– Վախենամ, որ այո:
– Ուրեմն երևի էլ չպիտի թիթեռ բռնելու գնանք:
– Չեմ էլ հասկանում, թե ոնց պատահեց, որ եկա:
Եվ օրը վերջացավ:
Անն Թեյլորի ու Բոբ Սփոլդինգի հանդիպումներն այսքանն էին. երկու թե երեք թիթեռ, Դիքենսի հատորը, մի քանի խեցգետին, չորս սենդվիչ ու երկու շիշ նարնջահյութ: Հաջորդ երկուշաբթի անսպասելիորեն, թեև Բոբը բավական երկար էր սպասել, Անն Թեյլորն այդպես էլ չեկավ, ու միասին դպրոց չգնացին: Հետո պարզեց, որ շուտ էր դուրս եկել ու արդեն դպրոցում էր: Նույն օրը սովորականից շուտ տուն գնաց, ասելով, թե գլխացավ ունի, և փոխարենը վերջին դասն ուրիշ ուսուցիչ պարապեց: Բոբը նրա տան կողմ գնաց, բայց այդպես էլ չտեսավ, իսկ զանգը տալու ու հարցնելու համարձակություն չուներ:
Երեքշաբթի օրը դասերից հետո նորից երկուսով անշշուկ սենյակում էին. Բոբը, երջանիկ, գրատախտակն էր մաքրում, կարծես այս պահը չէր վերջանալու, իսկ ուսուցչուհին, նստած, տետրերն էր ստուգում, կարծես ինքն էլ պիտի հավերժ այս սենյակում նույն անդորրով ու երջանկությամբ համակված մնար, երբ հանկարծ քաղաքապետարանի ժամացույցը զարկեց: Մի քանի շենք այն կողմ էր, ու խլացնող բրոնզաձայն ղողանջը մարդու մարմին կցնցեր՝ ասես ոսկրերից ժամանակի փոշին թափ տալու, հետո կսողոսկեր արյանդ մեջ, ու կթվար, թե աչքի առաջ ծերանում ես: Այս ղողանջից խլացած՝ միակ բանը, որ կզգայիր, ժամանակի ամենակործան հոսքն էր, և երբ ժամացույցն ասաց, որ ժամը հինգն է, օրիորդ Թեյլորը հանկարծ գլուխը բարձրացրեց, հայացքը երկար հառեց ժամացույցին, հետ գրիչը ցած դրեց:
– Բո՛բ, – ասաց:
Բոբն անակնկալի եկած՝ շրջվեց. մինչ այժմ երջանիկ անդորրը ոչ մի խոսքով չէին խախտել:
– Կմոտենա՞ս:
Նա սպունգը դանդաղ ցած դրեց:
– Այո՛, – ասաց:
– Նստիր, խնդրում եմ, Բո՛բ:
– Այո, օրիորդ:
Ուսուցչուհին ուշադիր աչքերին էր նայում, մինչև Բոբը հայացքը թեքեց:
– Բոբ, երևի գիտես, թե ինչի մասին եմ հետդ խոսելու: Գիտե՞ս:
– Այո:
– Ուրեմն լավ կլիներ, որ ինքդ ասեիր:
– Մեր մասին, – վերջապես ասաց Բոբը:
– Քանի՞ տարեկան ես, Բո՛բ:
– Տասնչորսի մեջ:
– Տասներեք տարեկան ես:
Բոբը կծկվեց.
– Այո, օրիորդ:
– Իսկ գիտե՞ս՝ ես քանի տարեկան եմ:
– Այո: Լսել եմ: Քսանչորս:
– Քսանչորս:
– Տասը տարուց ես էլ համարյա քսանչորս կլինեմ, – ասաց:
– Բայց ափսոս որ դեռ քսանչորս չես:
– Չէ, բայց մեկ-մեկ քսանչորս եմ զգում:
– Ու մեկ-մեկ քեզ էդպես էլ պահում ես:
– Իսկապե՞ս կարծում եք:
– Տեղդ հանգիստ նստիր, վեր մի թռիր, դեռ խոսելու շատ բան ունենք: Կարևոր է, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Համաձա՞յն ես:
– Հա, երևի:
– Նախ հասկանանք, որ աշխարհի ամենալավ ընկերներն ենք: Որ քեզ պես աշակերտ դեռ չեմ ունեցել ու ոչ մի տղայի էնքան չեմ համակրել, ինչքան քեզ: – Այս խոսքերից Բոբը շառագունեց: Ուսուցչուհին շարունակեց.
– Հիմա թույլ տուր, քո փոխարեն ասեմ. կարծում ես, որ ես քո իմացած ուսուցիչներից ամենալավն եմ:
– Հա, մի բան էլ ավելի, – ասաց Բոբը:
– Երևի մի բան էլ ավելի, բայց փաստեր կան, որոնք չես կարող չտեսնելու տալ, կյանք կա, որ չես կարող չվերլուծել, քաղաքը, մարդիկ, ես ու դու, որ պիտի հաշվի առնենք: Էս ամենի մասին շատ երկար եմ մտածել, Բո՛բ: Չմտածես, թե ամեն բան ծանրութեթև չեմ արել, կամ իմ ունեցած զգացմունքներին տեղյակ չեմ եղել: Որոշ առումով մեր ընկերությունն իրոք տարօրինակ կլիներ: Բայց դու սովորական տղա չես, Բո՛բ: Կարծում եմ, որ ինքս ինձ լավ եմ ճանաչում ու գիտեմ, որ հիվանդ չեմ. ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես, և ինչ որ պատահել է, քո բնավորության, քո բարության արժանիքն է: Բայց այս աշխարհում դրանցով չեն առաջնորդվում, Բո՛բ, եթե խոսքը որոշակի տարիքի հասած տղամարդու մասին չէ: Չգիտեմ, հասկանալի՞ եմ բացատրում:
– Հա, – պատասխանեց: – Ուզում եք ասել, որ եթե տասը տարով մեծ լինեի ու ավելի բարձրահասակ, ամեն ինչ ուրիշ կերպ կլիներ, բայց հիմարություն է, – ասաց, – մարդուն հասակով դատելը:
– Աշխարհն այդպես չի կարծում:
– Բայց ես աշխարհը չեմ, – ընդվզեց Բոբը:
– Գիտեմ, որ հիմարություն է թվում, – ասաց ուսուցչուհին, – մանավանդ, երբ քեզ մեծ ու իրավացի ես զգում ու համարում ես, որ ամաչելու պատճառ չունես: Հիշիր, Բոբ, որ ամաչելու ոչ մի պատճառ չունես: Ազնիվ ու բարի ես եղել: Հույս ունեմ՝ ե՛ս էլ:
– Դուք էլ, – պատասխանեց:
– Գուցե մի օր, Բոբ, մարդիկ սովորեն մտքի տարիքն այնքան ճշգրիտ հաշվարկել, որ կարողանան ասել. «Այս մարդու մարմինն ընդամենը տսներեք տարեկան է, բայց ինքն արդեն տղամարդ է՝ պատասխանատվությունը, դիրքն ու պարտավորությունները գիտակցում է»: Բայց քանի դեռ չեն սովորել, Բո՛բ, վախենամ, սովորական աշխարհում սովորականի պես պիտի շարունակենք տարիքով ու հասակով դատել:
– Ինձ դուր չի գալիս, – ասաց Բոբը:
– Գուցե ինձ էլ դուր չի գալիս, բայց չես ուզում, չէ՞, վերջում շատ ավելի դժբախտ լինել, քան հիմա: Որ երկուսս էլ շատ ավելի դժբախտ լինենք: Ու էդպես էլ կլինի: Իրոք մեր դեպքում ոչ մի բան չենք կարող անել: Մեր դեպքի մասին խոսելն անգամ էնքա՜ն տարօրինակ է:
– Այո, օրիորդ:
– Բայց գոնե մենք մեր մասին գիտենք. որ ազնիվ ու մաքուր ենք եղել, որ սխալ բան չենք արել, ու որ մեր ընկերության մեջ վատ բան չկա, ոչ էլ մտքներովս է անցել, քանի որ երկուսս էլ հասկանում ենք, թե ինչ անհնարին բան է, չէ՞:
– Հա, հասկանում եմ: Բայց ինձնից անկախ է:
– Հիմա պիտի որոշենք, թե ոնց ենք վարվելու, – շարունակեց ուսուցչուհին: – Քանի մենակ ես ու դու գիտենք: Թե չէ հետո ուրիշներն էլ կիմանան: Ես կարող եմ մի ուրիշ դպրոց տեղափոխվել…
– Չէ՛…
– Կամ կարող եմ խնդրել, որ քեզ տեղափոխեն ուրիշ դպրոց:
– Կարիք չի լինի, – ասաց Բոբը:
– Ինչու՞:
– Մենք տեղափոխվում ենք՝ ընտանիքով: Մադիսոն ենք գնում: Մյուս շաբաթ:
– Ո՛չ էս ամեն ինչի պատճառով, չէ՞:
– Չէ, չէ, ամեն ինչ կարգին է: Ուղղակի հայրիկս էնտեղ պիտի աշխատի: Ընդամենը հիսուն մղոն է հեռու: Որ քաղաք գամ, կարելի է, չէ՞, ձեզ տեսնել:
– Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ կլինի:
– Չէ: Երևի չէ:
Որոշ ժամանակ լուռ նստել էին անշշուկ դասասենյակում:
– Ախր ո՞նց պատահեց, – Բոբն ասաց՝ անզոր:
– Չգիտեմ, – պատասխանեց ուսուցչուհին: – Ո՞վ գիտի: Հազարավոր տարիներ չեն իմացել, ու ոչ էլ երբևէ կիմանան: Մարդիկ կամ իրար հավանում են, կամ ոչ: Երբեմն երկու հոգի իրար հավանում են, բայց չպիտի հավանեին: Չեմ կարող բացատրել, ու ոչ էլ դու ես կարող:
– Երևի տուն գնամ, – ասաց Բոբը:
– Ինձնից չես նեղանում, չէ՞:
– Չէ, ի՞նչ եք ասում, ձեզնից ո՞նց նեղանամ:
– Մի բան էլ կա, որ կուզենայի՝ հիշես. կյանքում փոխհատուցում կա: Միշտ կա, թե չէ ո՞նց էինք ապրելու: Հիմա տխուր ես, ու ես էլ եմ տխուր: Բայց մի բան կպատահի, ու ամեն ինչ տեղը կընկնի: Հավատու՞մ ես:
– Կուզենայի:
– Բայց էդպես է:
– Երանի… – ասաց:
– Ի՞նչ:
– Երանի ինձ սպասեիք, – դուրս տվեց:
– Տասը տարի՞:
– Մինչև քսանչորս դառնամ:
– Բայց ես արդեն երեսունչորս կլինեմ, երևի շատ փոխված: Չէ, չեմ կարծում, թե հնարավոր լինի:
– Բայց կուզեի՞ք, որ հնարավոր լիներ, – բղավեց Բոբը:
– Կուզեի, – ասաց ցածրաձայն: – Հիմարություն է. մեկ է՝ բան դուրս չէր գա, բայց շատ կուզեի:
Բոբը երկար մնացել էր նստած:
– Ձեզ երբեք չե՛մ մոռանա, – վերջապես ասաց:
– Շնորհակալ եմ, որ ասում ես, չնայած էդպես չի լինում, որովհետև կյանքն էդպիսին չի: Կմոռանաս:
– Երբեք չեմ մոռանա: Ձևը կգտնեմ ու երբեք չեմ մոռանա, – ասաց:
Ուսուցչուհին վեր կացավ ու գնաց գրատախտակը մաքրելու:
– Ես կօգնեմ, – Բոբն ասաց:
– Չէ, չէ, – արագ ընդհատեց ուսուցչուհին: – Դու գնա, տուն հասիր ու այլևս դասերից հետո գրատախտակով չզբաղվես: Հելեն Սթիվենսին կհանձնարարեմ:
Բոբը դպրոցից դուրս եկավ: Դրսում շրջվելով, օրիորդ Անն Թեյլորին տեսավ, վերջին անգամ, որ գրատախտակի մոտ կանգնած, ձեռքը դանդաղ վեր ու վար տանելով, կավճով գրած բառերն էր սրբում:
Հաջորդ շաբաթ Բոբը քաղաքից մեկնեց ու տասնվեց տարի հետ չեկավ: Ճիշտ է, ընդամենը հիսուն մղոն էր հեռու, բայց ոչ մի անգամ այդպես էլ Կանաչ քաղաք չվերադարձավ, մինչև համարյա երեսուն տարեկան էր ու ամուսնացած: Բայց մի օր մեքենայով Չիկագո էին գնում ու որոշեցին ճանապարհին կանգ առնել:
Բոբն իր կնոջը հյուրանոցում թողեց, ինքը գնաց քաղաքով զբոսնելու, և ի վերջո Անն Թեյլորի մասին հարցրեց, բայց սկզբում ոչ ոք չէր հիշում, հետո հանկարծ մեկը հիշեց:
– Հա՜, սիրունիկ ուսուցչուհին: 1936-ին էլ մահացավ՝ ձեր գնալուց ոչ շատ հետո:
Իսկ ամուսնացե՞լ էր: Չէ, հիմա որ հիշում եմ՝ էդպես էլ չէր ամուսնացել:
Հետո օրվա մեջ գերեզմանոց գնաց ու շիրիմը գտավ: Քարին գրված էր. «Անն Թեյլոր, ծնված 1910-ին, մահացած 1936-ին»: Մտածեց, որ քսանվեց տարեկան էր: Օրիո՛րդ Թեյլոր, ախր հիմա քեզնից երեք տարով մեծ եմ:

Փորձություն (hնդկական հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։
Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։
Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։
—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։
Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։
Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.
—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։
—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։
—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։
—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։
Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.
—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։
Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։
Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.
—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։
Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։
Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.
—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։
Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ սիրում էր նրան։
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ նա այնքան էլ անկեղծ չէ։
  • Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։2.Գրիր փոքրիկ պատում ընկերասիրության մասին:

The Present Indefinite tense- Ներկա անորոշ ժամանակ

Այս ժամանակը ցույց է տալիս՝

1․ անընդհատ կատարվող , կրկնվող գործողություն(ամեն օր, ամեն շաբաթ, ամեն տարի, միշտ, հաճախ և այլն)

2․ որևէ վիճակ

3․ որևէ ճշմարտություն, վերաբերմունք

Ստորոգյալը  կազմվում է բայի 1-ին հիմքով՝ առանց to մասնիկի։ Այն բոլոր դեմքերի համար նունն է , բացի he/she/it- ից, որի ժամանակ բային ավելացնում ենք s կամ es մասնիկը։

e.g.

I go to school every day.

You go to school every day

He goes to school avery day.

We go to school every day.

You go to school every day.

They go to school every day.

Հարցական ձևը կազմվում է ենթակայից առաջ դնելով Do կամ Does․

Do I go to school every day?

Do you go to school every day?

Does he go to school every day?

Do we go to school every day?

Do you go to school every day?

Do they go to school every day?

Ժխտական ձևը կազմում են՝ ենթակայից հետո դնելով don’t կամ doesn’t :

I don’t go to school every day.

You don’t go to school every day.

He  doesn’t go to school every day.

We  don’t go to school every day.

You don’t go to school every day.

They don’t go to school every day.

կարդացվում է s խուլ բաղաձայններից հետո

work- works

want- wants

jump- jumps

Ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո կարդացվում է z

read- reads

live – lives

love- loves

see- sees

Ձայնեղ բաղաձայններից և տառակապակցություններից հետո es-ը կարդացվում է iz

pass- passes

teach-teaches

wash- washes

Եթե բառը վերջանում է  բաղաձայն + y-ով, ապա՝

study- studies

try- tries

Եթե բայը վերջանում է ձայնավոր +y -ով, ապա՝

stay-stays

play – plays

Նախադասությունները դարձնել հարցական և ժխտական

1․My mother makes breakfast every morning.

Do my mother makes breakfast every morning?

My mother don’t makes breakfast every morning

2.Monkeys eat bananas.

Does momkeys eat bananas?

Monkeys Doesn’t eat bananas.

3.You speak Italian very well.

Do you speak Italian very well?

You don’t speak Italian very well.

4. I always drink much tea.

Do i always drink much tea?

I doen’t always drink much tea.

5.Mary dances very often.

Does Mary dances very after?

Mary doesn’t very after.

6.They write e-mails every day.

Do they write e-mails every day?

They doen’t write e-mails every day.

7. These women are from spain.

Does these women are from spain?

These doesn’t women are from spain.

8. My sister likes lemonade very much.

Does my sister likes lemonade very much?

My sister doesn’t likes lemonade very much.

9. My father and his friends usually play golf on Saturdays.

Does my father and his friends usually play golf on Saturdays?

My father and his friends usually doesn’t play golf on Saturdays.

10. Janet always wears jeans.

Does Janet always weare jeans?

Janet doesn’t alweys weare jeans.

11.Mr. smith teaches French.

Does Mr. smith teaches French?

Mr. Smith doesn’t teaches French.

12. We always do our homework after school.

Do we always do our homework after school?

We don’t alweys do our homework after school.

Կողմնորոշում տեղանքում առանց GP

Արշավի յուրաքանչյուր մասնակցի անհրաժեշտ է տիրապետել ճիշտ կողմնորոշվելու հմտություններին, աստիճանաբար ձեռք բերել որոշակի փորձ այս ասպարեզում: Այս նպատակին են ծառայում կողմնորոշման համար նախատեսված մի շարք միջոցներ, ինչպիսիք են կողմնացույցը, ժամացույցը, ու անգամ բնությունն ինքն է մարդկանց հուշում՝ ինչպես գտնել ճիշտ ճանապարհը:

Արևն ու ժամացույցը՝ կողմնացույցի փոխարեն

Արևի և ժամացույցի «համագործակցությամբ» կարելի է ճշգրիտ կերպով որոշել հորիզոնի կողմերը: Անհրաժեշտ է միայն ժամացույցը պահել հորիզոնական դիրքով և պտտեցնել այնքան, մինչ ժամային սլաքն ուղղված լինի դեպի արևը, որից հետո պետք է տանել երևակայական գիծ ժամ-սլաքի և «1» թվի միջև: Նայելով տվյալ անկյանը հատող գծին, մենք կգտնենք հարավային կողմը:

Արևն ու ժամացույցը

Գիշերային լուսատուների դերը կողմնորոշման հարցում

Նման դեպքերում մեզ օգնության կարող են հասնել նաև գիշերային լուսատուները: Արդեն ուշ ժամերին՝ մթնելուն պես, երկրի կողմերը կարելի է որոշել բևեռային աստղի և լուսնի օգնությամբ: Երկնքում գտնելով յոթ աստղերից բաղկացած Մեծ Արջի համաստեղությունը՝ շերեփը վերջավորող երկու եզրային աստղերը միացնող գիծը  մտովի երկարացնենք շերեփի լայն բացվածքի ուղղությամբ և այդ ուղիղ գիծը շարունակենք, հաշվելով երկու աստղերի միջև ընկած տարածությունը հինգ անգամ: Կտեսնենք, որ երևակայական գիծը այդ կետում հանդիպում է մի պայծառ աստղի, որն էլ ամենափայլուն աստղն է տվյալ հատվածում: Բացի այս, Փոքր  Արջի «բռնակի» վերջին աստղն է: Նրա միջոցով կարելի է որոշել հորիզոնի կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս՝ բևեռային աստղի աջ կողմը կլինի արևելք, ձախը՝ արևմուտք, ծոծրակի կողմը՝ հարավ:

Մեծ Արջի համաստեղությունը և Հյուսիսային աստղը

Տեղանքում եղած առարկաները՝ կողմնորոշիչներ

Բնության մեջ մեզ հանդիպող առարկաները ևս կարող են հեշտացնել մեր առջև դրված խնդիրը՝ ինչպես կողմնորոշվել տեղանքում: Ճիշտ է, այս մեթոդը քիչ կիրառելի է, ոչ այնքան հավաստի լինելու պատճառով, բայց կարելի է օգտվել նաև այս կողմնորոշիչներից: Դրանք հետևյալներն են՝

  1.  միայնակ ծառի հարավային կողմի ճյուղերն ավելի փարթամ են, քան հյուսիսային կողմինը
  2.  կտրված ծառի կոճղի վրա կարելի է որոշել հորիզոնի կողմերը. նրանց բների վրա երևացող տարեկան օղակները բնի հյուսիսային կողմում անպայման խիստ են լինում,
  3. մամուռը և քարաքոսը աճում են ծառերի կեղևի ու քարերի հյուսիսային կողմերում՝ խուսափելով արևի ճառագայթներից
  4. գարնանը ձյան շերտը շատ շուտ հալվում է՝ հարավային կողմում և սարալանջին առաջացնելով շերտավոր մասեր
  5. հատապտուղները և մրգերը ավելի շատ հարավային կողմից են գունավորվում
  6. մրջնանոցների թմբի երկար լանջը նայում է դեպի հարավ
  7. եկեղեցիներով հեշտությամբ կարելի է կողմնորոշվել, իմանալով, որ խորանը կառուցված է լինում եկեղեցու արևելյան մասում, իսկ մուտքը՝ արևմտյան, որ արևի ժամացույցները սովորաբար գտնվում են եկեղեցու հարավային պատի վրա, իսկ եթե եկեղեցու գագաթին խաչ կա, ապա նրա թևերը ուղղված են արևելքից արևմուտք:
Կողմնորոշում տեղանքում

Տեղանքում եղած առարկաները՝ կողմնորոշիչներ

Կողմնորոշումը կողմնացույցով

Ինչ վերաբերում է կողմնորոշմանը կողմնացույցի միջոցով, ապա կարելի է ասել, որ այս գործիքն օգնում է ճշգրտորեն որոշել հորիզոնի կողմերը ցանկացած դիրքից: Գոյություն ունեն աշակերտական, ծովային, երկրաբանական, ռազմական մի շարք կողմնացույցեր: Մեծամասամբ բոլոր տեսակի կողմնացույցերն էլ կազմված են տուփից, թվատախտակից, նշանառության հարմարանքից, մագնիսական սլաքից, ասեղից և արգելակից:
Հորիզոնի կողմերը որոշելու համար կողմնացույցը պետք է պահել հորիզոնական վիճակում՝ ափի մեջ կամ հարթառարկայի վրա, և արգելակը բացելով, սպասել մինչև սլաքի շարժումը հանդարտվի: Ապա տուփը պետք է պտտել այնքան ժամանակ, մինչև սլաքի հյուսիսային ծայրը համընկնի հյուսիսի 360 աստիճան ցուցիչի հետ: Հյուսիսային կողմը գտնելուց հետո արդեն հեշտ է գտնել մյուս կողմերը:
Կողմնացույցի անխափան աշխատանքը պայմանավորված է հետևյալ գործոններով.

  1. երեկոյան ժամերին մագնիսական սլաքը ավելի պայծառ երևալու համար անհրաժեշտ է 10-15 րոպե այն պահել ուժեղ լույսի տակ
  2. ամպրոպների ժամանակ մագնիսականությամբ հարուստ լեռների վրա կողմնացույցը կաշխատի որոշակի խախտումներով, ինչը կարելի է նկատել Արագածի գագաթը բարձրանալիս
  3. աշխատանքի պահին կողմնացույցը պետք է հեռու լինի մետաղյա իրերից և էլեկտրական բարձր լարման հոսանքի սյուներից
  4. աշխատանքն ավարտելուն պես պետք է սեղմել կողմնացույցի արգելակը:Կողմնորոշումը կողմնացույցով

Ջուր, Ջրի աղտոտում

Ջուրն ամենաարժեքավոր բնական ռեսուրսն է: Այն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը, և ջրի առատության շնորհիվ է, որ մեր մոլորակը կոչվում է նաև <<կապույտ մոլորակ>>:

Ջուրն օգտագործվում է գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում և կենցաղային տարբեր նպատակներով: Չնայած երկրագնդի վրա ջրի առատությանը, դրա մեծ մասը բաժին է ընկնում օվկիանոսներին ու ծովերին, և ջրի ընդհանուր քանակի միայն 1 %-ն է պիտանի խմելու համար: Հայաստանում ջրամատակարարման 95,5%-ն ապահովվում է ստորերկրյա աղբյուրների, իսկ մնացած մասը` մակերևութային ջրերի միջոցով: Ստորերկրյա աղբյուրների ջրի որակը հիմնականում համապատասխանում է խմելու ջրի նորմատիվային պահանջներին: Այսօր աշխարհի բնակչության համար ջրի աղտոտումը բավականին լուրջ խնդիր է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ամեն տարի ջրի հետ կապված հիվանդությունների պատճառով մահանում է ավելի քան 3,4 մլն մարդ:

Ջրի աղտոտման ուղիները

Ջուրը կարող է աղտոտվել ոչ կենտրոնացված ջրամատակարարման աղբյուրների (ջրհոր, գետի ջուր, բաց ջրամբար) ոչ բավարար վարակազերծման պատճառով: Բաց ջրամբարների ջուրը կարող է աղտոտվել տնտեսա-կենցաղային և արդյունաբերական կոյուղու կազմակերպված արտահոսքերով, իսկ գյուղական վայրերում` նաև աղբանոցներից, բակային հորատիպ զուգարանների կեղտաջրերից, գոմերից և հավաբներից գոյացած անկազմակերպ արտահոսքերով: Աղտոտման պատճառներից կարող է լինել նաև բաց ջրամբարը որպես անասունների ջրելատեղ օգտագործելը: Բաց ջրամբարների և ստորերկրյա ջրերի, հատկապես գրունտային ջրերի աղտոտումը հնարավոր է նաև անձրևաջրերի և ձնհալի ջրերի միջոցով: Հողի մակերեսի աղտոտվածությունը կարող է հանգեցնել ստորգետնյա ջրերի աղտոտման, հատկապես` այն վայրերում, ուր բարձր է գրունտային ջրերի մակարդակը: Ջրի աղտոտման պատճառ կարող են դառնալ ջրի այն աղբյուրները, որոնք չունեն սանիտարական պաշտպանական գոտի և պատշաճ ձևով չեն շահագործվում: Կենտրոնացված ջրամատակարարման դեպքում ջրի աղտոտումը տեղի է ունենում ջրամատակարարման ցանցի ոչ ճիշտ շահագործման կամ ցանցում առաջացած պատահարների պատճառով, որոնց ժամանակ կոյուղաջրերը կամ միջավայրի աղտոտված ջրերը կարող են ներթափանցել խմելու ջրագծեր և առաջացնել տարբեր աղիքային հիվանդությունների խոշոր բռնկումներ: Աղտոտված ջրի միջոցով փոխանցվում են տարբեր վարակիչ հիվանդություններ, որոնցից հատկապես վտանգավոր են աղիքային հիվանդությունները (խոլերա, որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա և այլն): Ջրային ծագման հիվանդություններից են նաև լեպտոսպիրոզը, մալարիան, զանազան հելմինթոզները, ինչպես նաև սիբիրյան խոցը, տուլարեմիան, տուբերկուլոզը և այլն:

Բնական-օջախային հիվանդությունների տարածման մեջ մեծ դեր են խաղում կրծողները, որոնք ամռանը վխտում են բաց ջրամբարների ափերին: Մարդիկ, անտեղյակ լինելով ջրի հնարավոր աղտոտվածությունից, զովանում են ջրամբարներում և կարող են վտանգել իրենց առողջությունը: Աղիքային սուր վարակների հարուցիչները և դրանց տոքսինները (թույները) ախտահարում են մարդու ոչ միայն աղեստամոքսային, այլև կենտրոնական նյարդային համակարգը: Հիվանդի մոտ կարող է նկատվել բարձր ջերմություն, սիրտ-անոթային համակարգի աշխատանքի արագացում, լյարդի, փայծաղի և այլ ներքին օրգանների ախտահարում, ցավեր որովայնի շրջանում, փսխում, հաճախակի և ջրիկ կղանք: Հիվանդության առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես, անհապաղ հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և խուսափել ինքնաբուժումից:

Ջրով փոխանցվող հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներ

 Պահպանել անձնական հիգիենայի կանոնները

 Խնամքով և հնարավորինս հաճախ օճառով լվանալ ձեռքերը, հատկապես` ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո

 Խմելու համար ծորակից ջուր վերցնել 10-15 րոպե հոսելուց հետո, քանի որ առաջին րոպեներին ջուրը կարող է աղտոտված լինել

 Հետևել սննդի պահպանման և պատրաստման կանոններին

 Սննդի պատրաստման և կենցաղային կարիքների բավարարման համար, օգտագործել ջրի ստուգված աղբյուրներից վերցված ջուրը

 Ջուր չխմել պատահական աղբյուրից

 Քաղաքից դուրս մեկնելիս` վերցնել ջրի բավարար պաշար

 Խուսափել աղտոտված ջրամբարներում լողալուց, փոխարենը` լողալ միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում

 Աղիքային հիվանդությունների բռնկումների ժամանակ, ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո

Առաջադրանք հայոց լեզվից, 30.09

1.Բացատրական բառարանների օգնությամբ գտեք հետևյալ բառերի իմաստները;
Գահնամակ— Հին Հայաստանի նախարարական գահերի՝ պատվաստիճանների ցուցակ: բդեշխ— 1. Հին Հայաստանում չորս մեծ նախարարությունների պետեր սահմանագլուխների վրա, որոնք բոլոր նախարարներից ավագ էին և ավելի անկախ (Աղնձնյաց, Գուգարաց, Նորշիրական, Վրաց):
2. Տես Հյուպատոս: մարդպետ— Արքունի պալատի ներքինապետ հայ Արշակունիների ժամանակ, որ սովորաբար կոչվում էր Հայր
Մարդապետ:մարզպան— Պետական բարձրագույն պաշտոնյա, որին հանձնում էին մի ծայրամասի կառավարությունը, մարզի
կառավարիչ:ոստանիկ— 1. Ոստանի՝ մայրաքաղաքի բնակիչ:
2. Արքունիքում ծառայող ազնվական:
3. [ածական] Ազնվական ծագում ունեցող:կուսակալ— 1. Նահանգի կառավարիչ, նահանգապետ (Արևմտյան Հայաստանում):
2. Իշխանության բարձրագույն ներկայացուցիչն ու կառավարիչը ծայրագավառներում, փոխարքա (ցարական տիրապետության շրջանում):
3. Ծայրագավառների կառավարիչ հին Հայաստանում: հազարապետ— 1. Հազար զինվորից բաղկացած զորական միավորի պետ՝ հրամանատար:
2. Սասանյանների դարաշրջանում՝ արքունի գործակալ, որ հավաքում էր հարկը և ուղարկում
Պարսկաստան, երկրի տնտեսական գործերի կառավարիչ:
3. Արքունիքի տնտեսական կառավարիչ: սպարապետ— Պետության զորքերի ընդհանուր գերագույն հրամանատար:սենեկապետ— Արքունական պաշտոնյա, որ հսկում էր պալատի ներքին գործերին:
2.  Բառաշարքում գտեք արևելահայերեն և արևմտահայերեն համարժեք բառերը:
Ժամանակ-ատեն, աղեկ-լավ, աղվոր-գեղեցիկ, ճատրակ-շախմատ, նավթ-քարյուղ, լավ-աղեկ, անանկ-այնպիսի, փակ-գոց, քարյուղ-նավթ, ատամ-ակռա, լմննալ-լրանալ, քակել-քանդել, այնպես-անանկ, այնպիսի-անանկ, ատեն-ժամանակ, ֆինանսական-ելևմտային, հյուլե-ատոմ, շախմատ-ճատրակ, ամուսին-էրիկ, ակռա-ատամ, գոց-փակ, ատոմ-հյուլե, բռնցքամարտ-կռփամարտ, հոն-այնտեղ, մանչ-որդի, քանդել-քակել, էրիկ-ամուսին, այստեղ-հոս, գեղեցիկ-աղվոր, ելևմտային-ֆինանսական, հոս-այստեղ, լրանալ-լմննալ, կռփամարտ-բռնցքամարտ, փող-ստակ, այնտեղ-հոն, ստակ-փող;

3-ուհի վերջածանցով  4- ական գոյական կազմել 
ա) հասարակ գոյականներից-պարուհի, ընկերուհի, երգչուհի, թագուհի
բ)  հատուկ գոյականներից- Տիգրանուհի,Արմենուհի, Հայկւհի, Սրբուհի
գ)  ժողովրդի կամ երկրի անուններից-
դ)  ածականներից կամ բայարմատներից_գեղեցկուհի,


4. Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում:
Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձումհարություն, գրիչ, մարտիկաղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:


5. Գրեցեք — գույն բաղադրիչով գունանուններ:
ա)բույսերի անուններից- Վարդ,Մանուշակ,Այգեստան,
բ) տարբեր առարկաների անուններից-Ռազմիկ,Շանթ,Աղավնիի,Կռունկ…

Выполните задания

  • Выполните задания:
  • Восстановите вопросы.   
  • Скажите, пожалуйста,
    … вы сейчас делаете?
    … вы читаете?
    … вы обычно занимаетесь?
    … вы были в парке?
    … вы не были на уроке?
    … вам дал учебник?
    … вы взяли учебник?
    … вы написали письмо?
    … вы приехали?
    … вы станете?
  • Что вы сейчас делаете?
  • Что вы читаете?
  • Чем вы обычно занимаетесь?
  • Когда вы были в парке?
  • Почему вы не были на уроке?
  • Кто вам дал учебник?
  • Откуда вы взяли учебник?
  • Кому вы написали письмо?
  • Откуда вы приехали?
  • Кем вы станете?

Закончите предложения.Я знаю, кто ….
Я знаю, как …
Я знаю, что делает …
Я знаю, что …
Я думаю, что …
Я понимаю, что …
Я вижу, что …..
Я рад, что …
Хорошо, что …
Плохо, что …
Жаль, что …

Я знаю, кто дал вам эту книгу.
Я знаю, как надо готовится к экзаменом .
Я знаю, что делает человек, когда грустит.
Я знаю, что мы поедим за город.
Я думаю, что он любит ее.
Я понимаю, что некогда больше не увижу ее
Я вижу, что она грустит.
Я рад, что ноконецто видела ее.
Хорошо, что он большо не вернется
Плохо, что я видела ее.
Жаль, что так произашло.

  • _________________________
    • Поставьте на месте пропусков необходимые слова:

английский язык, по-английски, русский язык, по-русски, легкий,
легко, холодный, холодно, веселый, весело, интересный, интересно, внимательный, внимательно, быстрый, быстро.

  • 1. Тамара давно изучает …. Она свободно говорит и читает …. 2. Артур знает … ещё не очень хорошо, потому что он изучает … только три месяца. Но он немного говорит и понимает …. 3. Этот текст очень …. Я … расскажу его. 4. Сегодня на улице …. Я не люблю … дни. 5. Моя подруга …. Она любит … фильмы. 6. Она рассказывает очень … 7. Эта книга …. Ты прочитаешь её с удовольствием. 8. Я всегда … слушаю преподавателя. 9. Наш врач очень … человек. 10. Ты говоришь …, я не понимаю тебя.
  • __________________________________
  • Проверьте, правильно ли вы употребляете притяжательные местоимения его, её, свой, мой.
    Мой друг живёт в другом городе. Я часто вспоминаю о … друге и пишу ему письма. В них я всегда спрашиваю о … учёбе, о … жизни. Конечно, я рассказываю о … жизни тоже. Мне всегда нравилась … сестра. Я хочу знать о том, что она делает, как … дела, поэтому я спрашиваю друга о … жизни, о … успехах. Когда у нас будут каникулы, я хочу поехать в город, где живёт … друг.
  • _________________________________

Вставьте вместо точек глагол нужного вида.
1. Врач осмотрел больного и (давать – дать) ему нужное лекарство. 2. Дети
вошли в комнату и вежливо (здороваться – поздороваться) со всеми. 3. Брат
прочитал книгу и (ставить – поставить) ее в шкаф. 4. Передача кончилась, и я
(выключать – выключить) телевизор. 5. Дети купили цветы и (дарить – подарить)
их матери. 6. Мы (ужинать – поужинать) и пойдем в театр. 7. Когда профессор
кончил читать лекцию, он (отвечать – ответить) на вопросы студентов. 8. Когда
студенты (читать – прочитать) текст, они пошли в лабораторию.

Ստեփան Զորյան կենսագրություն

Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ 1896-1898 թվականներին Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը, որն ավարտում է 1904 թվականին:

1906 թվականին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։ 19121919 թվականներին աշխատում է «Մշակի» խմբագրությունում իբրև թարգմանիչ և ոճաբան։ 1919 թվականին գրողը գալիս է Երևան։ 1919-1920 թվականներին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում: 19221925 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի պետական հրատարակչության գլխավոր խմբագիր և կոլեգիայի քարտուղար, 19271928 թվականներին՝ Հայ աշխատավորական գրողների միության նախագահի տեղակալ, 19301934 թվականներին՝ «Հայկինո»-ի գրական կոլսուլտանտ, 19501954 թվականներին՝ Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար: Եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից տերմինաբանական հանձնաժողովի, «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական խորհրդի, Մեսրոպ Մաշտոցի անվան ՄատենադարանիՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհուրդների, Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և հանրագիտարանի գրականության գիտաճյուղային խմբագրության խորհրդի նախագահ: Մասնակցել է Խաչատուր ԱբովյանիՌափայել ՊատկանյանիՀովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակություններին: 19291935 թվականներին ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ: 1962 թվականից եղել է ԽՍՀՄ լենինյան մրցանակաբաշխության պետական կոմիտեի անդամ՝ ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1965 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր գրականության, արվեստի և ճարտարապետության պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերենուկրաիներենբելոռուսերենվրացերենադրբեջաներենմոլդավերենլիտվերենէստոներենքրդերեն, չեխերեն, լեհերենբուլղարերենռումիներենսլովակերենհունգարերենշվեդերենգերմաներենֆրանսերենանգլերենիսպաներենարաբերենչինարեն[2][3]:

«Հայֆիլմ»-ը Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը 1968 թվականին, «Հեղկոմի նախագահը» պատմվածքի մոտիվներով՝ համանուն կինոնկարը 1977 թվականին:

Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։

Վախճանվել է 1967 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[4][5]:

Հայաստանի կոմկուսի կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1980 թվականի որոշմամբ սահմանվել էր Ստեփան Զորյանի անվան ամենամյա մրցանակ թարգմանության համար: Այս մրցանակը տրվում էր ինչպես հայ թարգմանչի, ռուս, համամիութենական և համաշխարհային գրականություններից կատարած թարգմանությունների, այնպես էլ ռուս և համամիութենական մյուս հանրապետությունների թարգմանիչներին՝ հայ գրականությունից կատարած թարգմանությունների համար[6]:

Արտավազդ Բ

Հայոց Արտավազդ Բ թագավորը գահակալել է մ. թ. ա. 55–34 թթ-ին: Նա հմուտ դիվանագետ էր, ռազմական գործիչ, օտար լեզուների գիտակ:Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:Մ. թ. ա. 51–50 և 40–38 թթ-ին պարթևների` հռոմեական տիրապետության տակ գտնվող Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա ներխուժման ժամանակ պահպանել է չեզոքություն: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ: Հայաստանի թատերական գործիչների միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը:

Design a site like this with WordPress.com
Get started