Վեբ կայքի ստեղծումն ու մշակումը մի գործընթաց է, որը բաղկացած է մի քանի փուլերից, որը ստեղծվելուց հետո պարունակում է շատ կարևոր միջոցներ և տեղեկություններ։ Վեբ կայքը կարող է լինել HTM ֆորմատի էջով, ու այլ հազարավոր էջերով, որոնք պարունակում են անիմացիաներ, Java ծրագրավորված ծառայություններ, PHP կամ այլ լեզվով սերվեր, JavaScript-ով կամ AJAX-ով փոփոխման ենթակա փաստաթղթեր։ Այն կարող է հիմնված լինել տվյալների բազայի տեխնոլոգիաների վրա, օրինակ՝ MySQL։ Համաշխարհային Սարդոստայնի հեղինակ Թիմ Բերներս Լին 1991 թ. օգոստոսին գործի է դրել առաջին վեբ կայքը՝ դառնալով կայքի առաջին մշակող (վեբ դիզայներ) ։ Կայքն առաջին անգամ օգտագործում էր էլ. հասցե հղվող հիպերտեքստ։ Սկզբում ինտերնետային կայքերը գրված էին HTML լեզվով, որը հիմքային կառուցվածք էր տալիս կայքերին (վերնագրեր և ենթագլուխներ), ինչպես նաև հիպերտեքստային հղումներ օգտագործելու հնարավորություն։ Այն նորույթ էր, և հիմնովին տարբերվում էր հաղորդակցության նախնական ձևերից։ Օգտագործողները կարող էին հեշտությամբ բացել այլ էջեր։ Աստիճանաբար, երբ Ինտերնետը և կայքի հասկացությունը զարգացան, էջերը կազմող լեզուն՝ «Hypertext Mark-up Language» կամ HTML, դարձավ ավելի ճկուն։ Աղյուսակները՝ որպես նոր տարր, որոնց մեջ հնարավոր էր տվյալներ ներկայացնել, իրենց նախնական նպատակին այլևս չծառայելով՝ սկսեցին օգտագործվել էջերի ստեղծման համար։ Բազմաստիճան ձևի էջի և ոճային էջերի հայտնվելուց հետո, աղյուսակներով էջերի ստեղծումն այլևս արդիական չէր։ Ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին տվյալների բազա կամ սերվերի կոդավորում (CGI, PHP, ASP.NET, ASP, JSP և ColdFusion), ինչպես նաև հասկացության այնպիսի նորմեր, ինչպես՝ CSS ավելի են կատարելագործվել և բազմազան դարձրել կայքի հասկացության գործիքները։ Macromedia-ի ստեղծած Flash-ի ի հայտ գալը, որը հնարավորություն է տալիս անիմացիաներ տեղադրել, ինչպես նաև ձայնային և վիդեո ֆայլեր տարածել, փոխել է ինտերնետի էությունը՝ կայքեր մշակողներին նոր հնարավորություններ տալով։ Այնուամենայնիվ Flash-ը ավելի սահմանափակ հնարավորություններ ունի քան HTML-ն, քանի որ այն Macromedia-ի ֆորմատ է և պահանջում է լրացուցիչ ծրագիր՝ plugin, ֆայլերը բացելու համար։
Month: Մայիսի 2021
Երաշխավորական նամակ
Ես Էրիկ Գևորգյանս ճանաչում եմ տվյալ անձին աշխատում ենք միասին ավելի, քան 3 տարի։ Իր ոլորտում հմուտ մասնագետ է, աշխատելով նրա հետ հասկացել եմ, որ իրեն տրված աշխատանքները կարողանում է կատարել ճիշտ ժամանակին, թիմում աշխատում է շատ լավ, ավարտելով ուսումը դեռ շարունակելու է ավելի զարգանալ իր մասնագիտությունում, մշտապես մասնակցում է վերապատրաստումների։ Իմ կարծիքով նա կարող է աշխատել Ձեր կազմակերպությունում և լինել լավ աշխատող։
Ստորագրություն՝
Ամսաթիվ՝ 26.05.2021թ․
Դիմում
Աշխատանքային որոնման կայքերի կատալոգ
Մոտիվացիոն նամակ
Բարև Ձեզ, ես ցանկանում եմ աշխատանքի անցնել Ձեր ընկերությունում, որպես վեբ դիզայներ։ Ծանոթացել եմ Ձեր ընկերության պայմաններին, տեղյակ եմ, որ ունեք լավ մասնագետներ։ Ձեր ընկերությունը աշխատում է դեռ վաղուց, ունի բարի համբավ, շուկայում հայտնի է իր որակյալ և բարձրակարգ աշխատանքով, մթնոլորտը ինձ շատ է դուր եկել, վարձատրությունը բարձր է։
Հարգանքներով, Էրիկ Գևորգյան
Մարքետինգային պլան
Մարքեթինգի պլան
1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը
“Home food” պահածոների ընկերություն։
Տեսականի՝ Պահածոյացված և մարինացված մթերքներ, կոմպոտներ, տոմատի մածուկներ, ջեմեր, մուրաբաներ, բնական հյութեր։
2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում
• մատակարարների իշխանություն
Ապրանքները արտադրվում են Վերին Գետաշեն գյուղում, տեղի թարմ բանջարեղեներից և մրգերից։ Մատակարար հանդիսանում են գյուղի բնակիչները՝ իրենց մթերքներով։
• գնորդների իշխանություն
Շուկայում կան շատ ապրանքանիշներ, որոնք ունեն իրենց հաճախորդները։ Ուստի լավ գովազդի և արդար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ պետք է ստանանք հաճախորդների վստահությունը։
• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ
Օրինակ բնական հյութերը կարող են փոխարինվել գազավորված ըմպելիքներով, պահածոները կարող են փոխարինվել մարդկանց տանը պատրաստած պահածոներով և այլն։ Ուստի առկա է նաև փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ։
• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ
Շուկան ինքնին շատ մրցակցային է, ուստի հնարավոր է ցանկացած պահի նոր մրցակցի հայտնվելու վտանգ։
• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն
Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:
3.Գտնվելու վայրը Գեղարքունիքի մարզ, գյուղ՝ Վերին Գետաշեն
4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/
5 W Շերրինգտոնի մեթոդը
• Who
Ով է նպատակային սպառողը՝ ցանկացած տարիքի սպառող, ում համար կարևոր է թարմ մթերքը։ Հիմնականում նպատակային սպառող են Երևանի և արտերկրի բնակիչները։
• Why
Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ ապրանքը պատրաստված է թարմ մթերքից, արժեքը մատչելի է և առաքվում է ցանկացած հասցեով։
• What
Յուրաքանչյուր առիթի և առօրյա սնունդ։
• When
Ընտանեկան և ընկերական տոնակատարություների ժամանակ։
• Where
Տեսականին առաքվում է ցանկացած հասցեով ,որտեղ համտեսից հետո դուք կարող եք որոշել համագործակցել մեզ հետ թե ոչ։
5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը
Տեսականու մեծամասնությունը նախատեսված է իրացնել Երևանում և արտերկրում: Համաձայն նախորդ տարիների ունեցած փորձի կատարենք հետևյալ հաշվարկը՝
Քանի որ տեսականին շատ է և պահանջարկը մեծ է,ինչպես նաև առօրյայում օգտագործվող մթերքներ են համեմատած այն ապրանքներին, որոնց կարելի է օգտագործել ամսական 1-5 անգամ(օրինակ՝ ալկոհոլային խմիչքներ,որոնց դեպքում ունենք կոնկրետ սպառողների տարիքային խումբ(18տ․ և ավելի)),անհնար է կանխատեսել հստակ հասույթը ամբողջ տեսականու համար։Ուստի կառանձնացնեմ մի ապրանքատեսակ ամբողջ տեսականուց և կհաշվարկեմ դրա համար։
·
6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը
· Մրցակիցների մոտավոր թիվը՝
Խոշոր մրցակիցներ՝ Artfood, MAP,Ararat food factory,SIS Natural,Aragats Food,
· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:
Խոշոր և մանր մրցակիցներ
· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
Այո, ունեն
· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
Մեր արտադրության մեջ ոչ մի քիմիական հավելում չկա ամբողջը պատրաստված է թարմ մթերքից։
7.Վաճառքի գինը-Քանի որ ընկերությունում գործող առկա տեսականին բազմազան է, ուստի յուրաքանչյուր ապրանքային գծով վաճառքի գին հաշվարկելը կլինի ժամանակատար և ծախսատար։ Այդ իսկ պատճառով կօգտվենք շուկայում առկա մրցակիցների գնառաջարկներից և կառաջարկենք նրանց գներին մոտ գներ՝ իհարկե հաշվի առնելով մեր կատարած ծախսերը (հումքի արժեք,աշխատակիցների վճար,կոմունալ վճարներ և այլ գործառնական ծախսեր։) Այժմ կներկայացնենք մի քանի ապրանքների վաճառքների գներ, որում նաև ներառված են սարքավուրումների համար կատարված ծախսերը։
Տոմատի մածուկ 1000գ- 970դ․
Ջեմեր 500գ- 750դ․
Մուրաբաներ 500գ- 830դ․
Կոմպոտներ 1լ- 650դ․
Պահածոյացված և մարինացված մթերքներ 1000գ- ըստ տեսակի` 700-1000դդ․
Բնական հյութեր 1լ-470դ․
Գովազդ- ընկերության համար գովազդը հանդիսանում է շարժիչ ուժ, որի օնությամբ ընկերությունը ձեռք է բերում ճանաչելիություն։ Գովազդը կարող է լինել հեռուստատեսային, ռադիո գովազդ, սոցցանցերում, mail-երի միջոցով, հեռախոսազանգերի միջոցով, տրանսպորտների միջոցով, և այլն։ Գովազդին տրամադրվող ամսական վճար 250․000 դրամ(100․000դ․ SMM մասնագետ, 50․000դրամ հեռախոսազանգերով գովազդ, 100․000դրամ ռադիո գովազդ և mail-երի միջոցով գովազդ)։ Հեռուստագովազդը արժի 500․000ից 1000․000 դրամ։ Սկզբնական շրջանում ընկերություրն չի կիրառի հեռուստագովազդ, հետագայում կկիրառենք գովազդի այս տեսակը։
Անձնական թերթիկ
Ինքնակենսագրություն
Ես Էրիկ Գևորգյանն եմ: Ծնվել եմ 2004 թ. Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզի գյուղ Վ․գետաշենում: Ավարտել եմ N1 միջնական դպրոցը և ուսումս շարունակել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջում <<Համակարգչային գեղարվեստական նախագծում>> բաժնում: Բնակվում եմ Բանգլադեշում: Ընտանիքս բաղկացած է 7 անձից՝ տատիկս, պապաիկս, հայրիկս, մայրիկս, եղբայրս, քույրիկս և ես: 12 տարեկանից զբաղվում եմ բազկամարտով(Armwrestling): Մասնակցել եմ տարբեր մրցումների: Սպորտով զբաղվում եմ շատ մեծ հետաքրքրությամբ և կշարունակեմ զբաղվել: Ազատ ժամանակս անցկացնում եմ ընկերներիս հետ: Իմ կոնտակտաին տվյալներն են՝ Հասցեն (-), Հեռ. (+374)********: Սոցիալական ցանցերում՝ Facebook (-), Instagram (-): Էլեկտրոնային հասցե՝ (-):
ЗАВТРАК
Сейчас утро. Я и мои друзья сидим в
буфете. Мы завтракаем. Вот стоит
большая чашка. Там зелёный чай. А вот
стоит стакан. Тут ананасовый сок. Вот
стоит тарелка. Там лежат свежий хлеб,
вкусное масло и твёрдый сыр. Это мой
завтрак. А это мой друг Ахмед. Его завтрак – это
молоко, хлеб и фруктовый джем. А это наша
подруга Ванесса. Её завтрак – это чёрный кофе, вкусные тосты и
свежее масло.
Приятного вам аппетита
Հիմա առավոտ է։Ես և ընկերներս նստած ենք ճաշարանում։Մենք նախաճաշում ենք։Սա մեծ բաժակ է։ Նրա մեջ կանաչ թեյ է։Սա հաջորդ բաժակն է։ Նրա մեջ անանասի համով հյութ է։ Սա ափսե է։Նրա մեջ թարմ հաց է,համեղ կարագ և պինդ պանիր։Սա իմ նախաճաշն է։Իսկ նա իմ ընկեր Աղմեդն է։ Նրա նախաճաշը,սա կաթ է,հաց և մրգային ջեմ։Սա մեր ընկերուհի Վանեսան է։Նրա նախաճաշը՝սև սուրճ,համեղ տոստ և թարմ կարագ։
Առաջադրանքներ
- Կետադրել հատվածը։
Հրեաստանի Սոդոմ և Գոմոր քաղաքներում ապրում էին տասնյակ հարյուրավոր հրեաններ՝ բոլորն էլ ունեևոր, ապահոված։ Աստված նրանց շնորհ էր արել՝ ընձեռելով բարեկեցիկ պայմաններ, փոխարենը պահանջելով անխախտ հավատ, միմիյանց զորավիկ լինելու ձգտում։ Դա նշանակում էր ապրել ամբասիր կյանքով, զերծ մնալ անբարիշտությունից, ընչաքաղցությունից, այլևայլ արատներից․ մի խոսքով՝ լինել պարկեշտ։
Սակայն և՛ Սոդոմում, և՛ Գոմորում մարդիկ ուղտադրուժ էին ու ապերախտ։ Փոխանակ անսալու Աստծո՝ իրենց շահերից բխող պատվիրաներին՝ մարդիկ՝ սնափառ ու հղփացած, մղրճվել էին մեղքերի ու ապականության գարշահոտ ճահիճը ու մոռացել ամեն կարգ ու սրբություն։
2. Տրված բառախմբից ընտրել բառեր, որոնց միացումով ստանալ անձնանուններ։
Վարդ, արեգ, շատ, այր, նազ, արև, հուր, ակ, գես, անուշ, ժիր, ծով, աչք, նոր, երես, ալ, սև, մայր, լուսին, կաթ, թագ, շող, պետ, ազգ, խաժ, լույս, հայր, նար։
Արևշատ, Վարդգես, Ժիրայր, Նորայր, Ալվարդ, Սևակ, Շողակաթ, Մայրանուշ, Հայրապետ, Ազգանուշ, Հայրանուշ, Արեգնազ, Վարդ, Արեգ, Լուսերես, Լուսաշող, Լուսին, Լուսնթագ, Լուսավարդ, Վարդերես, Խաժակ, Հրաչ, Շողակ, Շողանուշ, Հրայր, Ծովակ, Ծովինար։