Hey my name is Erik. I’m 16 years old.I graduated from Verin Getashen N1 secondary school in the village of Gegharkunik region, from there I was transferred to “College of Mkhitar Sebastatsi Educational Complex”.I’m future web designer.I went to arm wrestling for 3-4 years, folk dance for 2 years, basketball for 1 year. Even now I continue to do sports.And of course i love music .
Month: Հունվարի 2021
ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔ
Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։
Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։
Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։«Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավո րառարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։
Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։
Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։
Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։
Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք։

ՀԱՐՑԵՐԻ ՁԵՒԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից:
- Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից: Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն “գռեհիկ_կենցաղային”
- Հարցերը պետք է լինեն կարճ
- Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական:
- Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական
- Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն “ընտրություն” կատարել “ճիշտ” պատասխանների մեջ:
7.Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան:
ԴԻՏՄԱՆ ՄԵԹՈԴ: ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՒՄ

Դիտումը հոգեբանական հետազոտությունների հիմնական էմպիրիկ մեթոդներից մեկն է, որը հիմնված է հոգեբանական երևույթների մանրամասն, համակարգային և նպատակաուղղված ընկալման և ֆիքսացիայի վրա:
Դիտումն ուղղված է սուբյեկտի կամ խմբի վարքային դրսևորումների գրանցմանը:
Վարքային բնութագրիչներ կազմելու համար դիտման մեթոդում հաշվի են առնվում տարբեր չափանիշներ, որոնք կախված են՝
տարիքից, մասնագիտությունից, իրավիճակից, մասնակիցների քանակից և այլն:
Դիտման հիմնական չափանիշներն են՝ միմիկան, պանտոմիմիկան, արտաքին առանձնահատկությունները (հաբիտուս), վարքը հիմնական գործունեության մեջ (խաղ, ուսուցում, աշխատանք),խոսքային վարքը (վերբալ բովանդակությունը), վարքային դրսևորումները (իր կամ այլոց նկատմամբ), վարքը բարդ իրավիճակներում (ոչ ստանդարտ վարք), հատուկ ընդգծված և բնորոշիչ գծերի օրինակներ (արտահայտություններ, սովորություններ, հետաքրքրություններ, նախասիրություններ և այլն:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՏՈՒՄ
Հոգեբանական դիտում, նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։
Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։
Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։
Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։
Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։
Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։
Պլանաչափությունը ենթադրում է և դիտման համակարգային բնույթը, այսինքն՝ առարկայի այդպիսի ընկալումը տալիս է նրա մասին ամբողջական պատկերացում։ Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը. Դիտողի որոշակի գործողությունների կարգավորվածությունը։ Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։
Որպես գիտական մեթոդ՝ դիտումը պահանջում է նաև արդյունքների գրանցում։ Առանց արդյունքների գրանցման հնարավոր չէ հետագայում հաջողության հասնել։ Գրանցվում են ոչ միայն ուսումնասիրվող օբյեկտի հոգեբանական գործունեությունը, այլև դիտման օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, հետևանքային հանգամանքները։
Դիտման արդյուքների գրանցման համար օգտագործվում են հատուկ բլանկներ, որոնցում նշվում են ուսումնասիրման խնդիրները, նաև սուբյեկտի՝ ուսումնասիրման ենթակա պարամետրերը։ Սովորաբար դրանք նշվում են սեղմ. հոգեբանի խնդիրն է բլանկի մեջ ներառել պայմանական նշաններ այս կամ այն բնութագրի վերաբերյալ։
Կարելի է օրինակ բերել «Զրույցի գրանցման բլանկը», որը կազմվել է 1974 թվականին Գուսնիկովի և Գյուրիչովի կողմից։ Վերջինս օգտագործվում է դիտման և զրույցի համար։ Առավել հետաքրքրական է բլանկի առաջին մասը, որը վերաբերում է դիտման գործընթացին։ Վերջինիս համաձայն՝ դիտման գործընթացում անհրաժեշտ է գրանցել.
- Դիտվողի քայվածքը, միմիկան, պանտոմիմիկան, մարմնաշարժումները, մաշկը, հագուստի առանձնահատկությունները,
- Խոսքի բնութագրերը. ձայնը, տեմպը, արտասանությունը, բառապաշարը, այսինքն՝ լինգվիստիկական և պարալինգվիստիկական առանձնահատկությունները,
- Ընդհանուր շարժողականությունը. արագություն, հստակություն, ծանրաբեռնվածություն,
- Սոցիալական վարք. շփման հաստատում, դիտման ընթացքում վարքի փոփոխություն, հասարակական ունակություններ, սոցիալական վարքի որակական ցուցանիշներ՝ դոմինանտություն, ագրեսիա, աֆիլյացիա,
- Տրամադրություն. փոփոխականություն, էյֆորիա, լրջություն և այլն,
- Խնդիրներ լուծելիս դրսևորվող վարք. աշխատանքնային ունակություններ, ուշադրություն,
- Նյարդային լարվածության ցուցանիշներ. ձեռքի շարժումներ, դող, դիմագծերի ծամածռություն։
Հոգեբանական դիտման համար մեծ նշանակություն ունի ադեկվատությունը։ Ընդհանուր առմամբ, ուշադրություն է դարձրվում ստացված արդյունքների և ուսումնասիրման առարկայի միջև համապատասխանությանը։ Ինչպես ցանկացած հոգեբանական մեթոդի, այնպես էլ դիտման գործընթացում օբյեկտի դերում հանդես են գալիս հոգեկանի կրողները՝ առանձին մարդիկ, կենդանիներ և դրան խմբերը, իսկ դիտման առարկայի դերում՝ այդ օբյեկտների հոգեկանի գործունեությունը։
Դիտումը պահանջում է նաև որոշակի պայմաններ. այսինքն՝ իրավիճակ, որում կատարվում է դիտվող դեպքը և զարգանում դիտվողի հոգեկան գործունեությունը։
Դիտման պայմանները կարող են դասակարգվել հետևյալ տեսակների մեջ.
- Իրական կամ արհեսատական
- Դիտող կողից կառավարվող կամ չկառավարվող
- Ինքնաբերական կամ կազմակերպված
- Ստանդարտ կամ յուրահատուկ
- Սովորական կամ էքստրեմալ
- Խաղային, ուսուցողական, աշխատանքային և այլն։
Ընդ որում, շփման տեսանկյունից տարբերում են հետևյալ իրավիճակները.
- Անմիջական և ոչ անմիջական
- Վերբալ և ոչ վերբալ
- Կարճաժամկետ և երկարաժամկետ։
Դիտման մեթոդի թերի կողմերին կարելի է վերագրել հետազոտողի պասիվ դերը, ով սպասում է իրեն հետաքրքրող դեպքին, թեև վերջինիս դրսևորման աստիճանը ոչ միշտ է բարձր, արդյունքների ընդհանրացման դժվարությունը, դիտվող երեևույթների ծագման հստակ պատճառների որոշման դժվարությունը և այլն։
Դիտման արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար Ռայոնդ Քեթթելի կողմից առաջադրվել են հետևյալ սահմանափակումները.
- Փորձարկվողի վարքը պետք է գնահատվի տարբեր իրավիճակներում և տարբեր դերերում՝ աշխատանքնային, ժամանցային և այլն, դրա համար էլ դիտումը պետք է իրականացնել 2-3 ամսվա ընթացքում ամեն օր՝ որոշակի ժամանակահատվածով։
- Նախապես պետքէ հստակեցվեն վարքային և անձնային բնութագրերը, որոնք անհրաժեշտ է գնահատել։
- Փորձարկողը պետք է ունենա նախնական պատրաստվածություն։
- Դիտումը պետք է լինի անկողմնակալ։
- Մեկ փորձարկվողին պետք է գնահատեն 10-ից ոչ պակաս դիտարկող, իսկ վերջնական գնահատականը պետք է ներկայացվի դիտարկումների միջինի տեսքով, ընդ որում պետք է հաշվի առնել յուրաքանչյուր դիտարկողի դատողությունների անկախությունը մյուսներից։
Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։
ԻՆՔՆԱԴԻՏՈՒՄ, ՆԵՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Ինքնադիտում, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։ Ինքնադիտումը զարգանում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքային, ավելի տարբերակված, հստակ, առարկայական և իմաստավորված բնույթ։ Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։
ՆԵՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Ներհայեցողություն (ինտրոսպեկցիա), մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց։ Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։
Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄ
Սոցիալականացում, անհատի վրա սոցիալական միջավայրի ներգործության պրոցեսը, որի ընթացքում մշակվում են սոցիալական գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Սոցիալականացումը դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային-պատմական պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում են, որ սոցիալականացումը կատարվում է ողջ կյանքի ընթացքում՝ փուլ առ փուլ, մյուսները՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում, երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում է սոցիալական հարմարման ընթացքը։

ԶԱՆԳԱԿ

Հիմնադրումը«Զանգակ» հրատարակչությունը «Զանգակ — 97» ՍՊԸ-ի ապրանքանիշն է: Հիմնադրվել է Մկրտչյանների ընտանիքի կողմից 1997 թվականին: Ընկերությունը կարճ ժամանակում դարձել է Հայաստանի հեղինակավոր հրատարակչություններից մեկը: Նրա ջանքերով լույս են տեսել ավելի քան 3000 գիրք ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով: |
Հրատարակումները«Զանգակ» հրատարակչությունը հատկապես հայտնի է որպես ուսումնական գրականության, մասնավորապես դպրոցական դասագրքերի հրատարակմամբ զբաղվող ընկերություն: Այն տարածաշրջանի առաջատար դասագրքաստեղծ հաստատություններից մեկն է: «Զանգակը» հրատարակում է նաև մանկական, գեղարվեստական գրքեր, բառարաններ, քարտեզներ, գիտական ամսագրեր և այլն: Կարևորելով ժամանակի պահանջները՝ ընթերցողին է ներկայացնում նաև էլեկտրոնային գրքերի տարատեսակ հրատարակություններ՝ նախատեսված տարբեր թվային սարքերի համար:Հրատարակչությունը համագործակցում է նաև միջազգային հրատարակիչների, այլազգի և այլալեզու հեղինակների հետ՝ իրականացնելով համապատասխան աշխատանքներ միջազգային գրքի շուկայի լավագույն նմուշները հայ ընթերցողին ներկայացնելու համար:Վաճառքի ենթակա գրքերի տեսականին ներկայացված է էջի ձախ կողմում նշված Բաժիններ, ինչպես նաև Կատալոգը ենթաբաժիններում: |
ԳործունեությունըՀրատարակչության գործունեության գլխավոր նպատակը եղել և մնում է հոգևոր, մշակութային, կրթական արժեքների ստեղծումը, տարածումն ու լուսաբանումը: «Զանգակը» ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և սփյուռքի գիտական և մշակութային կյանքում: Նրա կառուցվածքում ձևավորվել են առանձին միավորներ` գիտահետազոտական խմբեր մաթեմատիկայի, պատմագիտության, մանկավարժության, ազգային հոգեբանության, լեզվաբանության և այլ բնագավառներում:«Զանգակ» հրատարակչությունը մշտապես արձագանքում է գրքաշխարհի խոշոր իրադարձություններին Հայաստանում և արտերկրում: Մասնակցում է մի շարք ցուցահանդեսների: Առաջիկա ցուցահանդեսների, ինչպես նաև այլ միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով կայքի Նորություններ և միջոցառումներ էջը:«Զանգակ» հրատարակչությունը Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի, Եվրոպական կրթական հրատարակիչների խմբի և այլ միությունների ու միավորումների անդամ է, բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր: |
Ինչպես գնել մեր գրքերըՄենք փորձում ենք գնման գործընթացը առավելագույնս դյուրին դարձնել ձեզ համար: Այժմ դուք կարող եք բոլոր գրքերը առցանց գնել այս կայքի Գրախանութ էջից: |
Զանգակ հրատարակչության պաշտոնական կայք՝ zangak.am
ՀԱՅԱՍՏԱՆ
«Հայաստան» հրատարակչություն, հրատարակչություն է Երևանում։ Հրատարակում է հասարակական-քաղաքական, գիտական, գիտահանրամատչելի, գյուղատնտեսական գրականություն, ինչպես նաև տեղեկատուներ, օրացույցներ, պլակատներ ևս։
Հիմնվել է 1921 թվականի հունիսին (մինչև 1964 թվականը կոչվել է «Հայաստանի պետական հրատարակչություն», կրճատ՝ «Հայպետհրատ»)։ Հայպետհրատի առանձին բաժինների հիման վրա ստեղծվել են մի շարք հրատարակչություններ՝ Կուսհրատ, Քաղհրատ, «Խորհրդային գրող» (1947-1948), Հայպետգիտտեխհրատ (1959-1960), Հայպետուսմանկհրատ (1955 թվականից, 1964 թվականից՝ «Լույս»)։
Հայաստան հրատարակչության ֆեյսբուքյան էջը՝ այստեղ
ԼՈՒՍԱԲԱՑ
«ԼՈՒՍԱԲԱՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆԸ» հիմնադրվել է 1991 թվականին: Հրատարակչությունը ընդգրկում է 3 օղակներ՝ ՏՊԱՐԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ,ԳՐԱԽԱՆՈՒԹ:
Այս տարիների ընթացքում մեր նախաձեռնությամբ հրատարակել ենք բազմաթիվ գրքեր՝ գեղարվեստական, փիլիսոփայական, մանկական, առողջ ապրելակերպի վերաբերյալ: Հրատարակչատունը կատարում է նաև տարբեր պատվերներ՝ հրատարակչական, դիզայնի, տպագրության:
Լուսաբաց հրատարակչության ֆեյսբուքյան էջը՝ այստեղ:
ՆԱԻՐԻ

Նաիրի հրատարակչության պաշտոնական կայքը՝ nairibooks.com
ԱՐԵՒԻ
«Արևիկ» հրատարակչություն ՓԲԸ ստեղծվել է 1986թ.: Գործունեության հիմնական ոլորտներն են մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը: Ստեղծման օրից մշտապես մնալով հանրապետության մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը՝ «Արևիկն» այսօր էլ իր ընթերցողին մատուցում է ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի հարուստ ընտրանի: Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին՝ «Արևիկը» շահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք:
Արևիկ հրատարակչության ֆեյսբուքյան էջը՝ այստեղ
Հունվարի 11-ին Մոսկվայում կանցկացվի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպում
Հունվարի 11-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում կանցկացվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։
Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու աջակցության ցուցաբերմանը այն շրջանների բնակիչներին, որոնք տուժել են ռազմական գործողությունների արդյունքում, քննարկվելու է նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն ու զարգացումը։
Բացի այդ, նախատեսված են Պուտինի առանձնազրույցները Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:
Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ:
Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:
Ընդգծեմ նաև, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»։
***
Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ արդարադատության նախարարությունն ստացել է հունվարի 11-ին՝ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում ստորագրվելիք պայմանագրի նախնական տարբերակը: Այս առնչությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ գերատեսչությունը «որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում»։
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում»,- նշել է Բադասյանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՐ
Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։ Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։ Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դեր սոցիալական վարկով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի կատարումը մեծ ազդեցություն ունի անձնավորության ձևավորման վրա սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով։ Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։ Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժուական սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորվում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց, նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք։ Անձնավորության կատարած տարբեր սոցիալական դերերի, ինչպես նաև նրա և սոցիալական դերի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցել կամ չգիտակցել, դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող է առաջանալ նաև տարբեր անձնավորությունների կողմից միևնույն սոցիալական դերի բովանդակության տարբեր մեկնաբանումների հետևանքով։
Գենդերային հավասարություն
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է կանանց և
տղամարդկանց հավասարությունը: Անթույլատրելի է
խտրականությունը որևէ հիմքով: Յուրաքանչյուր
պետություն պետք է համապատասխան պայմաններ
ստեղծի, որպեսզի հասարակական կյանքի բոլոր
ոլորտներում ապահովի կանանց և տղամարդկանց
իրավահավասարությունը: Գենդերային
հավասարությունը, որը մարդու իրավունքների
անբաժանելի մասն է, ենթադրում է սեռերի
հավասարություն, կանանց և տղամարդկանց իրավունքը
հավասար մասնակցելու քաղաքական, տնտեսական,
սոցիալական, մշակութային զարգացման
գործընթացներին և հավասարապես օգտվելու
հասարակական բարիքներից, հնարավորություններից և
ռեսուրսներից:
Կինը և սեփականությունը
Վրաստանի Սահմանադրությամբ, կանայք և տղամարդիկ
հավասար են, և նրանք ունեն միանման իրավունքները:
Նրանց իրավահավասարությունը տարածվում է բոլոր
ոլորտների վրա, այդ թվում նաև սեփականության վրա:
Սեփականության հավասար իրավունքը պաշտպանված և
ճանաչված է օրենքով: Օրենքը տարբերակում է
ամուսինների անհատական և ընդհանուր
սեփականությունը:
Անհատական է ամուսիններից յուրաքանչյուրի այն
սեփականությունը, որը պատկանել է նրան մինչև
ամուսնությունը, ինչպես նաև այն է, որ ամուսնության
ընթացքում ստացել են ժառանգաբար կամ որպես նվեր:
Ամուսինների ընդհանուր սեփականություն է այն ամենը,
որ նրանք ձեռք են բերել ամուսնության ընթացքում: Պետք
է նշել, որ հաճախ, ամուսիններից մեկն աշխատում է և
պահում ընտանիքը, իսկ մյուսը զբաղվում է ընտանեկան
գործերով, խնամում երեխաներին և չունի ինքնուրույն
եկամուտ: Այդ դեպքում ևս, թեկուզ միայն մեկ ամուսնու
եկամտով ձեռք բերված գույքը համարվում է ընդհանուր
սեփականություն:
Բռնություն
Ընտանեկան բռնությունը ընտանիքի անդամներից մեկի
կողմից մյուսի իրավունքների ու ազատությունների
խախտումն է ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական,
սեռական բռնությամբ կամ հարկադրանքով:
Ֆիզիկական բռնություն – ծեծը, խոշտանգումը,
առողջության վնասումը, անօրինական ազատազրկումը,
կամ այլ որևէ գործողություն, որը հանգեցնում է
ֆիզիկական ցավի կամ տառապանքի:
Հոգեբանական բռնություն – անարգանք, շանտաժ,
նվաստացում, սպառնալիք կամ որևէ այլ գործողություն,
որը ոտնահարում է մարդու պատիվն ու
արժանապատվությունը:
Տնտեսական բռնություն – գործողություն, որը հարուցում է
սննդով, բնակարանային և այլ պայմաններով
ապահովման, սեփականության և աշխատանքային
իրավունքների իրականացման, ինչպես նաև
համասեփականության մեջ եղած գույքից օգտվելու և
հասանելիք բաժնի տնօրինման իրավունքի
սահմանափակում:
Սեռական բռնություն – սեռական հարաբերություն
բռնության միջոցով, բռնության սպառնալիքով կամ զոհի
անօգնականության չարաշահմամբ: Սեռական
հարաբերություն կամ սեռական բնույթի այլ
գործողություն կամ անբարոյական գործողություն
անչափահասի դեմ:
Հարկադրանք – մարդու ֆիզիկական կամ հոգեբանական
ճնշումկատարելու կամ չկատարելու որևէ գործողություն, որի կատարումը կամ որից ձեռնպահ մնալը իր իրավունքն է, կամ սեփական անձի հանդեպ զգում է իր կամքին և ցանկությանը հակառակ ներգործություն: Նախագծի մասին «Սահմանադրության 42-րդ հոդված» հասարակական կազմակերպությունն իրականացնում է նախագիծ «Կանանց, հատկապես էթնիկ փոքրամասնությունների խմբին պատկանող կանանց հզորացում և արդարադատության մատչելիության օժանդակում», որի նպատակն է կանանց իրավական հզորացումը և նրանց իրավունքների մասին իրազեկության բարձրացումը: Նախագիծը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի (EWMI) «Օրենքի գերակայությունը Վրաստանում» ծրագրի (PROLoG) շրջանակներում: Ծրագիրը կիրականացվի Վրաստանում, մասնավորապես, Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի հետևյալ մունիցիպալիտետներում
Ծալկա, Թեթրիծղարո, Նինոծմինդա, Ախալքալաք և
Ախալցիխե:
Նախագծի շրջանակներում, «Սահմանադրության 42-րդ
հոդված» կազմակերպությունը նախատեսում է
իրականացնել հետևյալ աշխատանքները.
Ռազմավարական վարույթների իրականացում:
Առկա իրավիճակի բարելավում և
արդարադատության մատչելիության առկա
խոչընդոտների նվազեցում:
Սեփական փորձի վերլուծության հիման վրա
կանանց իրավական վիճակի մասին վերլուծության
պատրաստում:
Վարժանքների շարքի անցկացում, որոնց
հրավիրված կլինեն նախագծի շահառու կանանց
խմբի ներկայացուցիչներ:
Նախագծի շահառուներն են կանայք, հատկապես էթնիկ
փոքրամասնությունների ներկայացուցիչ կանայք, ովքեր
ենթարկվում են գենդերային հիմքով խտրականության,
գույքային իրավունքների խախտման, սեռական
ոտնձգությունների, ընտանեկան բռնության և այդ
ոլորտներում իրավական օգնության կարիք ունեն:
Նախագծի շրջանակներում շահառուներին կտրամադրվի
անվճար իրավաբանական օգնություն ինչպես
խորհրդատվությունների, այնպես էլ ներկայացուցչության
իրականացման միջոցով:
Պահանջմունք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է,[2] որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։
Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Ջեյն Ադամսը, Էլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, մտովի հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել։»[3] Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը։ Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով… սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր։ Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին։ Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր։»[4]
Ներկայացչություններ
Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը նաև կարևորության կարգով է կանխորոշված[5]։ Դա հաճախ պատկերվում է հինգ մակարդակից բաղկացած բուրգով՝ ամենացածր մակարդակը ասոցացված է ֆիզիոլոգիական պահանջմունքներով, իսկ ամենաբարձր մակարդակը՝ ինքնաիրականացման (ինքնադրսևորման) պահանջմունքներով, հատկապես նրանք, որոնք վերաբերվում է ինքնության և նպատակին։ Ստորակարգության ավելի բարձր պահանջմունքները միայն կենտրոնացման առարկա են դառնում երբ բուրգի ավելի ցածր պահանջմունքները բավարարվել են։ Երբ մի անհատ բարձրացել է մյուս մակարդակին, ցածր մակարդակի պահանջմունքներին էլ առաջնական կարևորություն չի տրվի։ Եթե ավելի ցածր մակարդակի պահանջմունքներ էլ չեն բավարարվում, անհատը ժամանակավորապես վերառաջնականություն կտա այդ պահանջմունքներին՝ կիսաբավարարված կարիքների վրա կենտրոնանալով, բայց մշտապես չի հետադիմի ավելի ցածր մակարդակին։ Օրինակ՝ պատվի մակարդակի մի գործարար, որը քաղցկեղով է ախտորոշվել, երկար ժամանակ կվատնի կենտրոնանալով իր առողջության վրա (ֆիզիոլոգիական պահանջմունքներ), բայց կշարունակի արժեքավորել իր աշխատանքի դերակատարությունը (պատվի պահանջմունքնետ) և հավանականորեն թողության ժամանակաշրջաններում կվերադառնա աշխատանքի։
21 Advantages and Disadvantages of Single Gender Classrooms
Single-gender education creates a spirited dialogue about how the classroom structure should be in the modern school. If you walk into the average class today in the United States, you’ll find about an equal number of boys and girls at each grade level. Instead of integrating them, the National Education Association notes that some experts believe that there should be separation between them instead.
Professors David and Myra Sadker from American University published research in 1993 that discovered striking levels of unfairness toward each gender in the public school system. Over three years of research found out that boys called out eight times more often than girls did when answering questions, but then didn’t receive the same reminders to raise their hands – often being praised for their contributions.
The Sadkers discovered that the teachers in Washington, D.C., Virginia, Maryland, Massachusetts, and Connecticut valued the comments from boys more than they did from girls. This issue even translated into the encouragement for the gentlemen to solve problems by themselves while helping the ladies who got stuck. Their paper was published in 1993.
The advantages and disadvantages of single gender classrooms do more than negate the patterns of male dominance that might exist in the educational system. It can also help boys and girls find a more successful path to their eventual adult life and career.
List of the Advantages of Single-gender Classrooms
1. It levels the playing field for girls in the public school system.
Data gathered from the U.S. Census Bureau and NCES shows that 54% of students in the average classroom are boys. If you take grades 1-12 by themselves, that figure is still 51% to 49% for the girls. That means there are more opportunities for boys to take over the learning experience since they are in the majority. Their contributions are usually rewarded because teachers believe that action encourages their participation.
When Jefferson Leadership Academies created entirely single-gender classes in 1999, girls did immediately better in science and math.
2. Having a classroom with both genders can create distractions.
Although the distractions of a mixed-gender classroom usually begin in the upper grade levels, there can be issues in grades 1-4 in the United States as well. Children can talk about the “crushes” they have on each other, test out the idea of a “relationship,” and focus more on the social elements found in the classroom instead of their educational processes.