Առցանց աշխատանք, աշխարհագրություն,նախագիծ

Ընթացքը

Ուսանողները ներկայացնում են զբոսաշրջության տեսակները,և Հայաստանում դրա զարգացման հեռանկարները, ըստ հետևյալ կետերի՝

2․ Նշել այն բոլոր նախադրյալները ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանում զբոսաշրջության, այս կամ այն ճյուղի զարգացմանը։

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության կարևորագույն և
ամենադինամիկ ճյուղերից է: Դրա զարգա ցմա ն ա րա գ տեմպերը, արտարժույթի ստացման մեծ ծավալները ակտիվորեն ներգործում են տնտեսության մյուս
ճյուղերի վրա և նպաստում զբոսաշրջային ինդուստրիայի ձևավորմանը:
Ներկայումս զբոսաշրջային նպատակներով մարդկանց տեղաշարժերն
ընդգրկում են ամբողջ աշխարհը, դրանց միջոցով տարբեր երկրների
մարդկանց շփումը դարձել է ամենօրյա իրականություն: Զբոսաշրջությունը
տնտեսության վերակառուցման ամենահեռանկարային ճյուղերից է, որը
խթանում է տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացումը, ինչպիսիք են
առևտուրը, տրանսպորտը, կապը, գյուղատնտեսությունը, շինարարությունը,
սպառողական ա պ րանքների արտադրությունը: Զբոսաշրջությունը բացի
երկրների տ նտ եսա կան աճի վրա ներգործելուց, ազդում է նաև դրանց
սոցիալական, մշակութային և բնապ ահպա ն գործունեության վրա:
Զբոսաշրջության զա րգա ցմա ն համար կարևոր նախադրյալներ են
բնական ռեսուրսները և պատմամշակութային հուշարձանները: Բնական
ռեսուրսներն իրենց մեջ ներառում են հողը, ծովերը, լճերը, գետերը,
լանդշաֆտները, կլիման, ֆլորան և ֆաունան: Սրանք բնութագրում են երկրի
ա շխա րհա գրա կա ն դիրքը և որոշիչ դեր են կատարում միջազգային
զբոսաշրջային հոսքերի համար: Այսպես, հոյակապ ծովային լողափերի և
արևային կլիմայի առկայությունը ծնում են զբոսաշրջային մեծ հոսքեր դեպի
Միջերկրական և այլ ծովերի երկրների հանգստավայրեր:

3․ Ներկայացնել, ըստ Ձեզ Հայաստանում  զբոսաշրջության ո՞ր ուղղություն է համարվում առաջնային, և ինչու՞։

Էկոլոգիական զբոսաշրջությունը (էկոտուրիզմ, էկոզբոսաշրջություն), բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն է։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է ավտոմեքենայով, հետիոտն, ձիով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։

Հետազոտական աշխատանք՝

4․Գրեք ՀՀ-ում որևէ բնակավայր, որը վերջին տարիներին ձեռք է բերել զբոսաշրջային կենտրոնի տիտղոս։  Նկարագրեք այդ զբոսաշրջային կենտրոնը, և նշել այն գործոնները, որը խթանել են այդ կենտրոնի ձևավորմանը։

Կալավան բնակավայր

Առցանց ուսուցում։ Աշխարհագրություն ապրիլի 20-24

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Աշխարհի բնակչության ռասսայական ...

Դասի հղումը։

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:

Կրոնը շարունակում է կարևոր դեր խաղալ մարդկանց անձնական, հոգևոր և ընտանեկան կյանքում: Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա:
Այսպես՝ մահմեդականությունը և հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը և բազմազավակությունը, կաթոլիկությունը և մահմեդականությունն արգելում են հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը: 

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Կրոնական եւ էթնիկական հանրությունների սահմանների հարաբերակցությունը պատմական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել: Վաղ ժամանակներում էթնիկական եւ կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:
Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ:
Իրենց տարածմանն ու դերին համապատասխան՝ բոլոր կրոնները ստորաբաժանվում են համաշխարհայինի եւ ազգայինի: Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամը) եւ բուդդայականությունը: Քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունել են հայե
րը 301 թ.: Դավանորդների թիվը XXI դ. սկզբներին կազմում է շուրջ 1,9 մլրդ մարդ ¥աղ. 13¤: Նրանք հիմնականում ապրում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում ու Ասիայի մի քանի երկրներում:

3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:

Քրիստոնեության առավել տարածված եւ արագ աճող ուղղությունը կաթոլիկությունն է, որի դավանորդների թիվն անցնում է 1 մլրդ մարդուց: Կաթոլիկությունն իշխող կրոն է մեծ թվով եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում եւ այլն: Սակայն ներկայումս կաթոլիկների թվով առաջատարը Լատինական Ամերիկան է: Կաթոլիկների թվով աշխարհի ամենամեծ երկիրը Բրազիլիան է: Մեծ թվով կաթոլիկներ են ապրում ԱՄՆ–ում եւ Կանադայում, Կենտրոնական Աֆրիկայի երկրներում (Կոնգո, Մոզամբիկ եւ այլն), ասիական երկիրներից՝ Ֆիլիպիններում:

Կաթոլիկությունը դարձել է արեւմտյան քաղաքակրթության հոգեւոր հիմքը: Կաթոլիկ եկեղեցին գլխավորում է Հռոմի պապը, որի նստավայրը Վատիկանն է:
Քրիստոնեության ուղղություններից հետեւորդների թվով եւ տարածական ընդգրկվածությամբ երկրորդը բողոքականությունն է (շուրջ 640 մլն մարդ): Բողոքականությունը իշխող կրոն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ եվրոպական երկրներում: Բողոքականների թվով աշխարհում առաջատար երկիրը ԱՄՆ–ն է: Բողոքականները շատ են նաեւ Բրիտանական կղզիներից վերաբնակեցված այլ երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Ուղղափառների թիվն աշխարհում անցնում է 200 մլն–ից: Այն իշխող կրոն է Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինա, Բելառուս, Հունաստան, Վրաստան, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Կիպրոս եւ այլն): Ուղղափառությունը դարձել է արեւելյան սլավոնական քաղաքակրթության հոգեւոր հիմքը: Քրիստոնեության առանձին ճյուղ է Հայ առաքելական եկեղեցին, որի դավանորդների թիվն անցել է 6 մլն–ից: Այն իշխող կրոն է Հայաստանի Հանրապետությունում: Տարածված է նաեւ Ասիայի, Եվրոպայի եւ Ամերիկայի հայաշատ երկրներում:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետևորդներ ունեն Հնդկաստանում՝, հինդուիզմը Չինաստանում՝ կոնֆուցիականությունը և դաոսականությունը,
Ճապոնիայում՝ սինտոյականությունը: Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն  այժմ Իսրայելի պետական կրոնն է: Այն ունի ավելի քան 14 մլն հետևորդ Իսրայելում, ԱՄՆ–ում և հրեական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում: Աֆրիկայում,
Լատինական Ամերիկայում, Օվկիանիայում զգալի տարածում ունեն տեղական հավատքներն ու ցեղային ավանդական պաշտամունքները (շուրջ 100 մլն մարդ): Այսպես՝
ֆետիշիզմը տարածված է արևադարձային Աֆրիկայում, տոտեմիզմը՝ Ամերիկայի հնդկացի ների և Ավստրալիայի բնիկների մոտ, շամանիզմը՝ հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդների մոտ:

Առցանց աշխատանք,աշխարհագրություն, ապրիլի 13-23

Դասի հղումը։

1․  Ի՞նչ գործոններ են ազդում բնակչության սեռային կազմի վրա: Ի՞նչ կապ կա բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև: 

Բնակչության սեռային կազմի վրա մեծ ազդեցություն են թողնում ծնելիության
մակարդակը, կյանքի միջին տևողությունը, միգրացիաները, պատերազմները,
տնտեսության մասնագիտացման
բնույթը և այլն:

2․Որո՞նք են հիմնական տարիքային խմբերը, ինչպե՞ս է փոխվել դրանց հարաբերակցությունը վերջին տասնամյակներին: Ի՞նչ է նշանակում բնակչության ծերացում: 

Բնակչության տարիքային կազմը բնակչության
բաշխումն է՝ ըստ տարիքային խմբերի: Սովորաբար առանձնացնում են բնակչության
հետևյալ տարիքային խմբերըմինչև 14 տարեկաններ (երեխաներ), 15–59 տարեկաններ (երիտասարդ և հա սուն մարդիկ՝ չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր ¥ծերեր¤: Երբեմն առանձնացվում են նաև բնակչության հետևյալ տարիքային խմբերը՝ մինչև 14 տարեկաններ, 15–64 տարեկաններ (աշխատանքային տարիք) և 65–ից բարձր: 2006 թ. աշխարհի բնակչության ընդհանուր թվում երեխաների բաժինը կազմել է 28,0%, աշխատանքային տարիքի մարդկանց բաժինը 64,6%, իսկ ծերերինը` 7,4% ):

3․ Ինչպե՞ս են փոփոխվել էթնոսները պատմական տարբեր ժամանակահատվածներում: 

Երկրագնդի վրա
հաշվվում է 3–4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են
թվաքանակով, լեզվով, մշակույթով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ և
էթնոհոգեբանությամբ: Էթնոսը կամ էթնիկ ընդհանրությունը լեզվով, տարածքով,
տնտեսությամբ, մշակույթով, էթնիկական ինքնագիտակցությամբ միավորված մարդկանց
պատմականորեն ձևավորված կայուն ընդհանրությունն է: Մարդկային հասարակության
զարգացման ընթացքում առաջացել են էթնոսի երեք տեսակներ՝ ցեղեր, ազգություններ և
ազգեր:
Ներկայումս աշխարհի որոշ տարածաշրջաններում և երկրներում միաժամանակ
գոյություն ունեն էթնոսի բոլոր տեսակները: Էթնոսի ձևավորման հիմքում ընկած է
համատեղ աշխատանքային գործունեությունը, որը հնարավոր է միայն տարածքի
ընդհանրության և հաղորդակցման ընդհանուր միջոցի՝ լեզվի առկայության
պայմաններում: Ուստի բոլոր էթնոսներին հատուկ հատկանիշներ են տարածքը և լեզուն:
Էթնոսի կարևորագույն հատկանիշներից է նաև էթնիկական ինքնագիտակցությունը,
այսինքն՝ մարդկանց որոշակի խմբին պատկանելու գիտակցումը: Էթնիկական
ինքնագիտակցությունն ասես իր մեջ կենտրոնացնում է մարդկանց զգացմունքները՝
կապված իրենց ծագման, ցեղակիցների մերձավորության, մայրենի լեզվի, հայրենական
տարածքի հետ:

4․Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։

Առցանց աշխատանք,աշխարհագրություն,մարտի 30-ապրիլի 10

Սիրելի ուսանողներ քանի որ արդեն ուումնասիրել ենք զարգացած, զարգացող երկրները, և երկրների խմբավորումը ու տիպաբանություն թեմաները , այժմ մի փոքր կկրկնեք անցած նյութը հետաքրքիր աշխատանքով։

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար։

Կարծում եմ յուրաքանչյուր կառավարման ձևով էլ դժվար է երկիր կառավարելը,սակայն եքե համեմատեմ ներկայիս կառավարման ձևերը, ըստ իս ավելի նպատակահարմար է կիսանախագահականը , քանի որ այն նաև ծողովրդավարական է, և այդպես ավելի շատ ես ժողովրդի հետ հաշվի նստում և ավելի շատ ես նրանց վստահությունը ստանում, սակայն նաև ինձ համար միշտ հեշտ է միապետական կառավարման ձևը, այն նպատակահարմար չէ,սակայն շատ անգամ ավելի հեշտ է,քան մնացած ձևերում․․․

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը:

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։ Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում։ Դրանցից ամենախոշորը Սաուդյան Արաբիան է, ՕմանըԿատարը։
Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա էական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։ Սահմանադրական միապետությունները ավելի տարածված են։ Դրանցից են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Բելգիան, Նիդեռլանդները։

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Պետության ձև, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում էհոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ 
Սովորաբար կրոնապետության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխողեկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո«փոխարքա»,«քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում ենհոգևորականները `քրմերը։ Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծուկամքը» կատարողն է։ 

Այսօր էլ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու և Վատիկան պետության գլուխն է։ Դրանցումհասարակական և անձնական կյանքի բոլոր կողմերը կանոնակարգվում են եկեղեցականկանոններով, կրոնական տոները ստանում են պետական կարգավիճակ, դատավարությունըիրականացվում է եկեղեցական (կանոնական) իրավունքով և այլն։

6․ Հարցազրույցի միջոցով պարզել ձեր ընտանիքի անդամների կարծիքը, երկրի կառավարման ձևի վերաբերյալ։
Քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրամասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացմանընթացակարգ։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկայուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիսգոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այնենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարությանսահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ ևմրցակցային ընտրությունները միջոցով;
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը
  • Հասարակության հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցությանիրականացնում է ինքնակառավարում:
    Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է միշարք իրավունքների ապահովում։

7․ Աղյուսակի միջոցով առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։Այնուհետև ընտանիքի անդամների օգնությամբ այն ցույց տալ քարտեզի կամ գլոբուսի վրա։

Առցանց աշխատանք, աշխարհագրություն,ապրիլ 6-10

Դասի հղումը։

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․ 3․

1․ Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի,  յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել  առանձին երկրների օրինակով։

Բնակչության թվի այդպիսի աննախադեպ աճը ստացավ ժողովրդագրական
պայթյուն անվանումը: Այն հատուկ էր Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի
նորանկախ երկրներին, որտեղ բժշկության ոլորտում ունեցած ձեռքբերումների շնորհիվ
էապես կրճատվել էր մահացությունը, իսկ ծնելիությունը շարունակում էր մնալ բարձր:
Մեր օրերում այդ երկրներին բաժին է ընկնում երկրագնդի բնակչության թվի տարեկան
աճի 90%–ը: Ներկայումս երկրագնդի բնակչության թիվը տարեկան աճում է 1,2–1,3%–ով
կամ 80–85 մլն մարդով: Բերված դիագրամից պարզ երևում է, որ բնակչության թվի 1 մլրդ–
ով ավելանալու ամենակարճ ժամկետը եղել է 12 տարի (1987–1998 թթ.)

2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Աշխարհի տարբեր երկրներում և տարածաշրջաններում բնակչության աճի տեմպերը
տարբեր են, քանի որ տարբեր է ծնունդների ու մահացությունների թիվը, այսինքն բնական շարժը, ինչպես նաև տվյալ երկիր կամ տարածաշրջան ներգաղթողների և երկրից հեռացողների թիվը, այսինքն մեխանիկական շարժը: Երկրների մեծ մասում բնակչության
թվի աճի հիմնական աղբյուրը բնական շարժն է: Բնակչության բնական շարժը
բնակչության թվի փոփոխությունն է, որը տեղի է ունենում բնական եղանակով` ծննդի և
մահացության արդյունքում: Բնական շարժի հետևանքով մարդկանց սերունդների
անընդհատ վերարտադրության և հերթափոխման գործընթացի ամբողջությունը կոչվում
է բնակչության վերարտադրություն: Բնակչության վերարտադրության վրա ազդում են
ինչպես կենսաբանական, այնպես էլ տնտեսական, սոցիալ–մշակութային,
ժողովրդագրական և հոգեբանական գործոնները: Թեև ծնունդը և մահը իրենց էությամբ
կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում
հասարակական գործոններն ու պայմանները: Բնակչության բարեկեցության աճը,
կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը, կանանց զբաղվածության աճը,
ուրբանիզացման մակարդակի բարձրացումը, երեխաների կրթության և
դաստիարակության վրա կատարված ծախսերի աճը սովորաբար իջեցնում են
ծնելիության ցուցանիշները: Բնակչության ծնելիության մակարդակը պայմանավորված է
նաև հասարակության մեջ կնոջ դերով, ազգային ավանդույթներով ու կրոնական
պատկանելությամբ: Մասնավորապես բարձր ծնելիությունը խրախուսում են
մահմեդական և բուդդայական կրոնները: Բնակչության վերարտադրության վրա
ուղղակի և անուղղակի կերպով շատ մեծ բացասական ազդեցություն են թողնում
պատերազմները: Այսպես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքները մի
շարք պետությունների ¥Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա և այլն)
բնակչության բնական վերարտադրության ցուցանիշների վրա ալիքաձև կերպով զգացվել
է երկար տասնամյակների ընթացքում: Ներկայումս աշխարհի բնակչության բնական աճի
միջին ցուցանիշը 1,26% է:

3. Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի: Նշել ուրվագծային քարտեզի վրա։

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

Առցանց աշխատանք, մարտի 23-27, աշխարհագրություն

Image result for Զարգացած և զարգացող երկրներ

Դասի հղում։

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

Զարգացած երկրներ:Սրանց թվին են պատկանում նախ և առաջ ԱՄՆ–ն,
Ճապոնիան, Կանադան, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ավստրալական Միությունը,
Նոր Զելանդիան, Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Հաճախ այս խմբին
են դասում նաև նոր արդյունաբերական երկրները, որոնք ոչ վաղ անցյալում ունեին
զարգացող երկրներին բնորոշ տնտեսություն (Սինգապուր, Կորեայի Հանրապետություն,
Արգենտինա, Բրազիլիա և այլն): Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը
համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ: Դրանք բոլորն էլ
տիրապետում են հզոր գիտատեխնիկական ներուժի, առանձնանում են իրենց
տնտեսության ծավալներով և զարգացման մակարդակով, բնակչության թվով և այլն:

Զարգացող երկրներ: Սրանք մոտ 150 երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի
ցամաքային տարածքի կեսից ավելին: Երկրների այս տիպին բաժին է ընկնում աշխարհի
բնակչության 80%–ը: Սրանք հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի
և Օվկիանիայի նախկին գաղութային տարածքներն են:

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Աշխարհի ինքնիշխան երկրներն ունեն պետության կազմակերպման, այսինքն՝
պետության կառավարման, կառուցվածքի և վարչակարգի տարբեր ձևեր(աղ․ 7)ֈ
Ինքնիշխան պետության կազմակերպման կարևորագույն ձևերից մեկը պետական
կարգն է, որը բնութագրվում է կառավարման ձևով: Առանձնացվում են միապետական և
հանրապետական կառավարման ձևեր: Կառավարման միապետական ձևը առաջացել է
հին ժամանակներում՝ դեռևս ստրկատիրական հասարակարգում (Հին Եգիպտոսի,
Բաբելոնի, Ասորեստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ հին
քաղաքակրթություններում):

նախագահական հանրապետություն, որտեղ նախագահը ղեկավարում է
կառավարությունը և օժտված է շատ մեծ լիազորություններով (ԱՄՆ, Լատինական
Ամերիկայի մի շարք երկրներ, Արգենտինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան և այլն) և
խորհրդարանական հանրապետություն, որտեղ նախագահի դերը փոքր է, իսկ
կառավարությունը ղեկավարում է վարչապետը (ԳՖՀ, Հնդկաստան, Իտալիա, Իսրայել)

Խորհրդարանական պետությունը մեկ ամբողջական պետական կազմավորում է՝ բաղկացած
վարչատարածքային միավորներից, որոնք ենթարկվում են իշխանության կենտրոնական
մարմիններին, չունեն պետական ինքնիշխանության նշաններ: Միասնական
պետություններում սովորաբար գոյություն ունի օրենսդրական և գործադիր
իշխանություն, պետական մարմինների միասնական համակարգ, սահմանադրություն:
Աշխարհում այդպիսի երկրները մեծամասնություն են կազմում (Ֆրանսիա, Լեհաստան,
Հայաստան, Ուկրաինա, Եգիպտոս, Ալժիր, Իրան, Թուրքիա և այլն):

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

Աշխարհագրություն- հեռավար առցանց ուսուցում

Ընթացքը․

1․ Աշխատանքի ընթացքում  ուսումնասիրել  և սովորել աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը։

2․ Երկրները դասակարգել ըստ կորոնավիրուսի տարածման աստիճանի, հաշվի առնելով դրանով վարակված մարդկանց քանակը։ Որոշել Հայաստանի տեղը այդ սանդղակում։ Նշել ուրվագծային քարտեզի վրա։

undefined

3․ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ապրանքաշրջանառության դադարի հետևանքով։ Որոշեք ո՞ր ապրանքատեսակն է ավելի պահանջված, և ինչի՞ կհանգեցնի դրա վերջնական սպառումը։ Պատրաստել տեսադաս։

Կարող է առաջանալ տնտեսական ճգնաժամ,որոշ երկրներ նույնիսկ կմնան առանց առաջին անհրաժեշտ պարագաների:Չինաստանում ստեղծված այս իրավիճակն ազդում է բոլոր այն երկրների տնտեսությունների վրա, որոնք համագործակցում են նրա հետ։Իսկ Չինաստանը ապրանքաների մատակարարման ամենամեծ երկրներից է:Իսկ ինչ վերաբերվում է պահանջված տարբեր տեսակի ապրանքներին ամենակարևրը սնունդն է որովհետև նրա սպառման դեպքում կտիրի սով:

4․ Ի՞նչ բացասական ազդեցություն կունենա ստեղծված իրավիճակը զբոսաշրջության զարգացման գործում։ Նյութը ներկայացնել slayd show-ի միջոցով։ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

5․ Առանձնացնել և ուրվագծային քարտեզի վրա նշել զբոսաշրջիկներով առաջատար պետությունները, և որոշել դրանցում կորոնավիրուսի արտահայտվածության աստիճանը։

6․ Արդյոք տարբերություններ կան զարգացող, և զարգացած երկրրներում, միևնույն համաճարակի դեմ կանխարգելիչ միջոցների ձեռնարկման հարցում։

Տարբերություն կա քանի որ արդեն զարգացաց երկրներում միջոցների ձեռնարկումն ավելի հեշտ կլինի:Օրինակ քանի որ Չիանստանը համարվում է զարգացած երկիր նա ունի պահեստաորված ավելի մեծ քանակությամբ պարենամթերք անրաժեշտ իրեր,բժշկական սարգավորումներ և այլ:Նաև որոշ դեպքերում զարգացած երկրներում ավելի հեշտ է համախմբել ժողովրդին և թույլ չտալ որ մատնվեն խուճապի:

7․ Լինելով անցումային զարգացման մակարդակ ունեցող երկրի  քաղաքացի, ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք ինքներտ։

Նախ և առաջ պետք է չմատնվեն խուճապի որը որ արդեն կա որոշ մարդկանց մոտ,թույլ չտալ չափից շատ մեծ գնումները,պատճառը այն չէ որ ավարտվում են ապրանքներ այլ նաև այն որ ոչ միայն այդքան շատ սնունդը կմնա երկար ժամանակ և կփչանա որը ուտելուց հետո նույնպես կարող է մահվան բերել նաև վեռջանալուց հետո առդեն երկար ժամանակ կանցնի և միգուցե ավելի վտանգաոր լինի նորից դուրս գալ գնումների:

Առցանց ուսուցում- մարտի 2-6-ը,աշխարհագրություն

Առաջադրանքներ․

1. Ուսումնասիրել և սովորել Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածքը։

1․  Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական առանձնահատկությունները: 

Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19–րդ դար,
երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկիր մոլորակի
առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և
կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից
հրատարակված «Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և
կառուցվածքի վերլուծական փորձ» իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի
մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. «Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը
մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության,
փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից
նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ
խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում
աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային
էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ
գոյություն ունի կյանք»:

2. Սխեմատիկորեն պատկերե՛ք աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները:

Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար
աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում
է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր, որտեղ կլանվում են կենդանի օրգանիզմների
համար կործանարար համարվող արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթների
զգալի մասը: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի
հողմահարման կեղևի ստորոտը: Երկրի մակերևույթի այդ հատվածը ենթարկվում է
առավել ուժեղ փոփոխությունների հատկապես մթնոլորտի, ջրոլորտի և կենդանի
օրգանիզմների ազդեցությամբ: Այստեղ նրա առավելագույն հզորությունը մոտ 1000 մետր
է: Այսպիսով՝ աշխարհագրական թաղանթի ընդհանուր հզորությունը ցամաքից հաշված
մոտ 30 կմ է, իսկ աշխարհագրական թաղանթի ստորին սահմանն օվկիանոսներում
համարվում է դրանց հատակը:

3. Աշխարհագրական թաղանթի ամբողջականության վերաբերյալ բերե՛ք օրինակները:

Աշխարհագրական թաղանթի միասնականությունը պատկերացնելու համար կարելի է
դիտարկել բազմաթիվ օրինակներ: Դրանցից ակնառուն, թերևս, կլիմայի գլոբալ
տաքացումն է մեր օրերում, որի ժամանակ տեղի է ունենում Երկրի` Արեգակից ստացված
և ծախսված ջերմության հավասարակշռության
խախտում: Գիտնականները գտնում են, որ
ներկայումս Երկիր ավելի շատ արեգակնային
էներգիա է հասնում, քան նրանից հեռանում է,
ինչի արդյունքում էլ Երկրի ջերմությունն
աստիճանաբար բարձրանում է (հազարավոր և
միլիոնավոր տարիներ առաջ հակառակն է եղել, և
Երկրի վրա սկսվել է սառցապատումը): 20–րդ
դարում օդի ջերմության բարձրացումը 10–ով
առաջ է բերել, օրինակ, համաշխարհային ջրային հաշվեկշռի խախտում: Տաքացումը
հանգեցրել է օվկիանոսների մակերևույթից ջրի գոլորշացման ավելացմանը և
ամպամածության մեծացմանը ինչպես օվկիանոսների, այնպես էլ մայրցամաքների վրա:
Մթնոլորտային տեղումներն ավելացել են օվկիանոսների և դրանց մերձակա ցամաքային
տարածքների վրա, սակայն ներցամաքային շրջաններում կրճատվել են: Ջերմության
բարձրացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսների զգալի կրճատմանը: Ջրի
համաշխարհային հաշվեկշռի նման փոփոխությունը պատճառ է Համաշխարհային
օվկիանոսի մակարդակի բարձրացմանը տարեկան միջին հաշվով 1,5 մմ–ով (մյուս
հետևանքների մասին փորձե՛ք պարզել դասընկերների հետ): Աշխարհագրական
թաղանթի ամբողջականության ճիշտ գնահատումն ունի գործնական կարևոր
նշանակություն: Աշխարհագրական թաղանթի միասնականության օրենքը մեզ հուշում է,
որ ցանկացած տարածքում մարդու կողմից արտադրական գործունեություն ծավալելուց
առաջ անհրաժեշտ է նախապես, ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել դրա
աշխարհագրական իրադրությունը, պարզել բազադրիչների միջև գոյություն ունեցող
պատճառահետևանքային կապերը, որից հետո միայն կատարել համապատասխան
քայլեր: Եվ եթե հաշվի չառնվեն բնության մեջ եղած այդ նուրբ կապերը, ապա դա կարող է
ունենալ բնությունն աղքատացնող անդառնալի հետևանքներ:
Աշխարհագրական թաղանթի ամբողջականության օրենքի գործնական նշանակությունն
առանձնապես մեծացել է մեր օրերում, երբ գնալով ընդարձակվում, լայնանում և
խորանում է մարդու ներգործությունը բնության վրա: Գիտատեխնիկական առաջընթացի
մեր ժամանակաշրջանում առանց աշխարհագրական թաղանթի ամբողջականության,
նրա բաղադրամասերի միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերի
մասին հստակ պատկերացումների հնարավոր չէ բնության զարգացումը տանել ցանկալի
հունով: Եվ եթե առանց այդ ամենը իմանալու է մարդը ծավալում իր տնտեսական
գործունեությունն աշխարհագրական թաղանթում, ապա նշանավոր աշխարհագրագետ
Դ. Լ. Արմանդի դիպուկ բնորոշմամբ. «Անտեղյակ մարդկանց ներխուժումը բնության
պատճառական նուրբ կապերի ոլորտի մեջ նման կլինի իշամեղուների ներխուժմանը
սարդոստայնի մեջ»:

 4. Ի՞նչ է ռիթմիկությունը: Որո՞նք են ռիթմիկության տեսակները:

Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը
ժամանակի մեջ: Նման երևույթի ամեն մի կրկնություն արտաքնապես է միայն նման, իսկ
իրականում այն էությամբ զգալիորեն տարբերվում է իր նախորդից: Առանց այդպիսի
փոփոխության զարգացում հնարավոր չէ: Ռիթմիկությունը հատուկ է թաղանթը կազմող
բոլոր բաղադրամասերին: Ռիթմիկություն ունեն քարոլորտումսեյսմիկ երևույթները, հրաբխականությունը, լեռնակազմական գործընթացները, մթնոլորտում դիտվող գործընթացները ջերմաստիճանի, տեղումների, ճնշման փոփոխությունները,
ջրոլորտումջրատարողությունը և լճերի մակարդակի տատանումները, սառցադաշտերի ընդարձակումը և նահանջը, կենսոլորտում բույսերի և կենդանիների աճն ու
զարգացումը:
Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակպարբերական (կանոնավոր) և ցիկլային (փոփոխական): Պարբերական ռիթմերը կրկնվում են որոշակի ժամանակամիջոցից հետո: Այդպիսինն են, օրինակ, իր առանցքի շուրջը կամ Արեգակի շուրջը Երկրի պտույտի հետ կապված ռիթմիկ երևույթները: Ցիկլային ռիթմերը, փոփոխական են, որոշակի պարբերություն չունեն: Դրանցից են կլիմայական փոփոխությունները, սառցապատումները: Ցիկլային ռիթմերն ունեն տևողության միջինացված արժեք: Օրինակ՝ Արեգակի ակտիվության ցիկլերի միջին տևողությունը 11 տարի է, բայց դրանց միջև ընկած ժամանակահատվածը կարող է տևել 1–14 տարի: Ըստ տևողության՝ տարբերում են օրական, տարեկան, ներդարավոր (մի քանի տարուց մինչև տասնամյակներ), գերդարավոր (չափում են հազարամյակներով, տասնյակ և հարյուրավոր հազարամյակներով), երկրաբանական (կրկնվում են միլիոնավոր տարիներ հետո) ռիթմեր: Օրական ռիթմերն աշխարհագրական թաղանթում երևույթների փոփոխություններն են, որոնք կապված են գիշերվա և ցերեկվա հերթափոխության հետ: Տարեկան ռիթմերը աշխարհագրական թաղանթում արտահայտվում են տարվա եղանակներից կախված՝ լանդշաֆտներում դիտվող փոփոխությունների կանոնավոր կրկնությամբ: Ներդարավոր ռիթմերից առավել լավ ուսումնասիրված են 11 և 20–50 տարին մեկ կրկնվող ռիթմերը: Սրանցից 11 տարվա տևողություն ունեն արևաերկրաֆիզիկական ծագման ռիթմերը, որոնք պայմանավորված են Արեգակի ակտիվության տատանումներով: 30–35 տարվա ընթացքում խոնավ և զով տարիների շարքը փոխվում է տաք և չոր տարիների շարքի: 20–50 տարի պարբերությամբ ռիթմերը գոյություն ունեն նաև գետերի ու լճերի ջրապարունակության, լեռնային սառցադաշտերի հնէաշխարհագրական ռեժիմում: Գերդարավոր ռիթմերից առանձնապես լավ արտահայտված են 1800–1900 տարի տևողությամբ կլիմայական ռիթմերը: Այդպիսի ռիթմերի ծագման պատճառը, գոյություն ունեցող տեսակետների համաձայն, Երկիր– Արեգակ–Լուսին համակարգում մարմինների փոխդասավորության բնույթն է: Այսպես, եթե այդ երեք մարմինները գտնվում են նույն հարթության մեջ և նույն ուղղության վրա, ընդ որում՝ Երկիրն այդ ժամանակ գտնվում է արևամոտ կետում, իսկ Լուսինը Արեգակի
և Երկրի միջև, ապա նման իրավիճակում Երկրի ամբողջ զանգվածում կուժեղանա
մակընթացությունը, որն առավել մեծ չափերով կարտահայտվի օվկիանոսների խոր ջրերի
վեր բարձրացմամբ, որը և կառաջացնի խոնավ, մեղմ ու զով կլիմայական իրադրություն:
Կլիմայական պայմանների նման ռիթմիկ տատանումներն, անշուշտ, իրենց
ազդեցությունն են ունենում աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրամասերի վրա:

2․ Աշխարհագարական թաղանթի հիմնական հատկանիշները։

1․  Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից: 

աշխարհագրական
գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց
առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր
շրջանառության առանձնահատկությունները (տիրապետող օդային զանգվածի
աշխարհագրական տիպը): Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական
գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային,
արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային:
Անուններով և աշխարհագրական տեղաբաշխմամբ դրանք համընկնում են կլիմայական
գոտիների հետ, ինչը միանգամայն օրինաչափ է: Հասարակածային, արևադարձային,
բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ «մերձ»
նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և
մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական
գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային
զանգվածները:

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են
տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկած տարածքից,
ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության
փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից: Օրինակ՝ հասարակածային
գոտում առանձնացվում է ընդամենը մեկ զոնա (հասարակածային խոնավ անտառներ),
իսկ բարեխառն գոտում, որն ամենաանհամասեռն է, յոթ զոնա (տայգայի, խառն
անտառների, լայնատերև անտառների, անտառատափաստանների, տափաստանների,
կիսաանապատների և անապատների): Հարթավայրային շրջաններում սովորաբար
զոնաները տարածվում են արևմուտքից արևելք և ճիշտ են արտացոլում
օրինաչափության էությունը: Բայց աշխարհագրական համալիր պայմաններից կախված առանձին զոնաներ կարող են շեղվել զոնալ բնույթից տարածվելով միջօրեականների
ուղղությամբ (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում): Աշխարհագրական թաղանթի
զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների
դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին
ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես
կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային
համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն: Այդ բոլոր
երևույթներն անընդհատ փոխում են ջրի և ցամաքի բաշխվածությունը, նրա ներքին
կառուցվածքը` համապատասխան փոփոխություններ մտցնելով նաև բնատեսքերի
(լանդշաֆտ) մեջ: Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր
տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը:

3. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության,
կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման
հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր
երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր
աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799–1804 թթ.
ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ
ընդհանրություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը
լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ
հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական
գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները
հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում
պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի
առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի
դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում
առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը
հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց
գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց
գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում
գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային
անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ
անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային,
բարձրլեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները:
Վերընթաց գոտիների թիվը կախված է լեռան բարձրությունից և նրա տեղադիրքից:
Որքան բարձր է լեռը, և որքան այն մոտ է գտնվում հասարակածին, այնքան հարուստ է
նրա գոտիների կազմը (

Հաշվի առնելով ստեղծված համաճարակային իրավիճակը, փորձեք ուսումնասիրել,այն երկրները որտեղ որ տարածված է կորոնավիրուսը։

  • Նշել ուրվագծային քարտեզի վրա կորոնավիրուսի տարածման շրջանները:
  • Ուսումնասիրել յուրաքանչյուր երկրում իրականացված միջոցառումները։

Աշխարհագրական թաղանթը և մարդը- նախագիծ

Картинки по запросу "աշխարհագրական թաղանթ և մարդ"

Ժամանակահատվածը- 17․02- 26․02․2020թ․

Նպատակը․

Ուսումնասիրել և բացահայտել աշխարհագրական թաղանթը, նրա կառուցվածքը, և մարդու ազդեցությունը աշխարհագրական թաղանքի յուրաքանչյուր ոլորտի վրա։ Ձևավորել ուսանողների մոտ հետազոտական աշխատանք կատարելու ունակություններ։

Ընթացքը․

Ուսանողները իրենց ընտրությամբ slayd show-ի միջոցով ներկայացնում են որևէ ոլորտ,այնուհետև այդ ոլորտի վերաբերյալ տեսաֆիլմ են պատրաստում կամ թարգմանում։

  1. Ներկայացնե՜լ աշխարհագրական թաղանքի կառուցվածքը։
  2.  Slayd show-ի միջոցով ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածքը [ոլորտները՝ ուսանողի ընտրությամբ]։
  3. Նախընտրած ոլորտի վերաբերյալ ֆիլմի ներկայացում։
  4. Ուսումնասիրել մարդու դրական և բացասական ազդեցությունը տվյալ ոլորտի ձևավորման վրա։

Ամփոփում- ուսանողները իրենց աշխատանքները նկարների և տեսաֆիլմի միջոցով տեղադրում են բլոգում։ Վերջնական  աշխատանքները ներկայացնում են լսարանում։

ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1․ Որո՞նք են աշխարհագրության ուսումնասիրության նպատակը, օբյեկտը, առարկան և խնդիրները։

2․ Ո՞րն է սխալ․

Բնական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը․

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Մայրցամաքներիև օվկիանոսների

4․ լանդշաֆտագիտությունը

3․ Ո՞րն է ճիշտ․

Հասարակական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը․

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Հնէաշխարհագրությունը

4․ Լանդշաֆտագիտությունը

4․ Ո՞րը երկրի առաջացման վարկած չէ․

1․ Միգամածային

2․ Խորքային գրավիտացիոն

3․ Պատահարային

4․ Հրաբխային

5. Բնութագրումով որոշել վարկածը.

Ըստ այդ վարկածի` Արեգակնային համակարգի մոլորակներն առաջացել են Արեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ գոյացած մակընթացային ալիքից, որի հետևանքով Արեգակից անջատվել է վիթխարի շիթ, որից էլ առաջացել են մոլորակները։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային 3) խորքային գրավիտացիոն տարբերակման

2) երկնաքարային 4) պատահարային (աղետային)

6. Արեգակնային համակարգի, Երկիր մոլորակի առաջացման վերաբերյալ միգամածային վարկածի հեղինակ(ներ)ն է(են).

1) Կանտը և Լապլասը 3) Օ. Շմիդտը

2) Ջ. Ջինսը 4) Վ. Բելոուսովը

7. Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

8. Որպես գունդ՝ Երկրի միջին շառավիղը հավասար է.

1) 6357 կմ 2) 6378 կմ

3) 6371 կմ 4) 6387 կմ

9. Օվկիանոսներն ու ծովերը զբաղեցնում են Երկրի մակերեսի.

1) 51 %–ը 2) 71 %–ը

3) 61 %–ը 4) 81 %–ը

11. Երկրի ցամաքի մակերեսը կազմում է.

1) 149 մլն քառ. Կմ 3) 510 մլն քառ. կմ

2) 361 մլն քառ. կմ 4) 759 մլն քառ. Կմ

12.Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

13. Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա` Արեգակի շուրջը պտտվելու հետևանքով:

2) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել իր առանցքի շուրջը պտտվելու հետևանքով:

3) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա շուրջը Լուսնի պտտվելու հետևանքով:

4) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել Գալակտիկայի շուրջը Արեգակի պտտվելու հետևանքով: r

14. Այն ճանապարհը, որով Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, կոչվում է.

1) ուղեծիր 2) խավարածիր

3) Ծիր կաթին 4) լուսածիր

15. Ի՞նչ ուղեծրով է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը.

1) շրջանաձև 2) էլիպսաձև

3) կոնաձև 4) քառանկյունաձև

16. Երկրի հասարակածային շառավղի երկարությունն է.

1) 6357 կմ 2) 6378 կմ

3) 6371 կմ 4) 6387 կմ

17․ Ի՞նչ ձև ունի երկիրը։

18․ Նարագրե՜լ երկրի ներքին կառուցվածքը։

19. Երկիրը ի՞նչ ուղղությամբ է պտույտ կատարում․

1․ Հարավ- արևմուտք

2․ Հյուսիս- արևելք

3․Արևմուտք- արևելք

4․ Հարավ- արևելք

20․ Ո՞րն է սխալ․

Երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

2․ Երկրի սեղմվածությունը

3․ Երկրի գնդաձևությունը

4․ Երկրի օրական ռիթմը

21․ Ի՞նչ ազդեցություն ունի Կորիոլիսի ուժը։

22․ Ինչպես է կատարվում ժամային գոտիների առանձնացումը։

23․ Երկրի տարեկան պտույտի աշխարհագրան հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

REPORT THIS AD

2․ Երկրի սեղմվածությունը

3․ Ժամերի տարբերությունը երկրի վրա

4․ Տարվա եղանակների փոփոխությունը

24․ Նկարագրեք Երկրի դիրքը Արեգակի նկատմամբ՝ հունիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին։

25․ Նկարագրեք Երկրի դրքը Արեգակի նկատմամբ՝ սեպտեմբերի 23-ին և մարտի 21-ին։

Design a site like this with WordPress.com
Get started