Design a site like this with WordPress.com
Get started

ԵՐԲ Է ՆԻԿՈՏԻՆԸ ՕԳՈՒՏ ՏԱԼԻՍ

1.Երբ մարդ հայտնվում է ջղային վիճակում, ակամա ուզում է ինքնապաշտպանական բնազդով ձեռքը ակամա տանում է մի բանի, և այդ պահին հանգստացնող միջոց է դառնում սիգարետ որոնելը, գտնելուց հետո՝ այն վառելը և ընդամենը մեկ ծուխքաշումը։

  1. Ուտելիս մանրէներ են անցնում կերակրափող։ Անմիջապես 1 հատ ծխելիս այդ հարցը լուծվում է։
  2. Եթե մարդ չի կարողանում ընդհատել ուտելու տևական հաճույքը ու գիտակցորեն ցանկանում է դադարեցնել շատ ուտելու վնասաբեր սովորույթը, ապա նույնպես մեկ հատը բավական է։
  3. Քիչ ծխելն օգտակար է լնդերի ամրապնդման և արյան զեղման կանխարգելման համար։
  4. Գոնե մեկ հատիկը խորհուրդ է տրվում գլխացավերին։
  5. Շատը խորխ է առաջացնում, իսկ 1-2 հատիկը խորխահան է /քչացնողների պրակտիկայից/։
  6. Օրվա մեջ մի քանի հատիկ ծխելը կարծես մարդուն ազատում է ավելորդ լարվածությունից և ջղաձգումից։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՒ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՄԹԵՐՔՆԵՐ

Համատեղելի և անհամատեղելի մթերքներ

Շատերը չգիտեն, որ մթերքի որոշ տեսակներ անհամատեղելի են, քանի որ դրանց համադրությունն այնքան էլ օգտակար չէ առողջության համար։ Օրինակներից մեկը լոլիկն ու վարունգն են. պատճառն այն է, որ դրանք օրգանիզմի կողմից տարբեր ժամանակահատվածում են յուրացվում։

Արդյունքում՝ կարող է դանդաղել շաքարի, օսլայի յուրացման գործընթացը, գազեր, այտուցներ, ցավեր առաջանալ։ Բացի լոլիկից և վարունգից՝ խորհուրդ չի տրվում համադրել նաև հետևյալ մթերքները։

Միրգ՝ ուտելուց հետո։ Սնվելուց անմիջապես հետո միրգ օգտագործելը կարող է նյութափոխանակության հետ կապված խնդիրներ առաջացնել։

Մակարոն պանրի հետ։ Չնայած այս համադրությունը բավական տարածված է, խորհուրդ է տրվում խուսափել դրանից։ Մակարոնն օսլա է պարունակում, ինչի յուրացման ժամանակը տարբերվում է սպիտակուցի յուրացման ժամանակից։ Արդյունքում խնդիր է առաջանում նյութափոխանակության հետ։

Միս և պանիր։ Հարկավոր է խուսափել այս համադրությունից, քանի որ այդ դեպքում չափազանց շատ սպիտակուց եք օգտագործում։

Բանջարեղեն և պանիր։ Այս համադրությունը կհանգեցնի միայն որովայնի փքվածության։

Հաց կամ արիշտա և նարնջի հյութ։ Այս մթերքը համադրելու արդյունքում միայն խնդիրներ կունենաք նյութափոխանակության հետ։

Սեխ և ձմերուկ։ Սրանք օգտակար են օրգանիզմին այն դեպքում, երբ առանձին եք օգտագործում, և ոչ թե՝ համադրում։

Կաթ և բանան։ Այս համադրությունը զգալիորեն կդանդաղեցնի նյութափոխանակությունը։

Յոգուրտ և մրգեր։ Յոգուրտն ու մրգերը համադրել ևս խորհուրդ չի տրվում, քանի որ հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման։

ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԿՈԴ

DNA.png

Գենետիկական կոդ, ժառանգական ինֆորմացիայի ծածկագրման համակարգ նուկլեինաթթուների համակարգում, կենդանիների, բույսերի, բակտերիաների և վիրուսների մոտ իրականացվում է նուկլեոաիդների հաջորդականությամբ։ Բնական նուկլեինաթթուներում՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ), հանդիպում են նուկլեոտիդների 5 տարածված ձևեր (յուրաքանչյուր նուկլեինաթթվում 4-ը), որոնք միմյանցից տարբերվում են ազոտային հիմքով։ ԴՆԹ պարունակում է ադենին (Ա), գուանին (Գ), ցիտոզին (Ց), թիմին (Թ), ՌՆԹ-ում թիմինի փոխարեն ուրացիլ է (Ու)։ Սպիտակուցում ամինաթթուների քանակությունն (20) ու գենետիկական կոդը կոդավորող նշանները (4) չեն համապատասխանում, հետևաբար կոդային թիվը, այսինքն՝ 1 ամինաթթուն կոդավորող նուկլեոտիդների քանակը 1 լինել չի կարող։ Ամերիկացի գիտնական Գ. Գամովը (1954 թ.-ին) առաջարկել է գենետիկական կոդի տրիպլետային մոդել, որտեղ 1 ամինաթթուն կոդավորվում է 3 նուկլեոտիդների խմբով՝ կոդոնով։ Առաջարկվեցին գենետիկական կոդի տարբեր մոդելներ, որոնցից ուշադրության արժանացան 3-ը՝ ծածկող կոդ առանց ստորակետի, չծածկող կոդ առանց ստորակետի և ստորակետներով կոդ։ 1961 թ.-ին Ֆ. Կրիկը (Մեծ Բրիտանիա) աշխատակիցների հետ միասին հաստատեց տրիպլետային չծածկող, առանց ստորակետի կոդի հիպոթեզը։

Հաստատվել են գենետիկական կոդի հետևյալ օրինաչափությունները.

  1. Գոյություն ունի գծային համապատասխանություն նուկլեոտիդների և կոդավորող ամինաթթուների հաջորդականության միջև։
  2. Գենետիկական կոդի հաշվումը սկսվում Է որոշակի կետից, մեկ ուղղությամբ, մեկ գենի սահմանում։
  3. Կոդը չծածկող է։
  4. Գենետիկական կոդը, որպես կանոն ունի այլասերում՝ 1 ամինաթթուն կոդավորում են 2 և ավելի տրիպլետ-սինոնիումներ։
  5. Կոդային թիվը հավասար է 3-ի։
  6. Գենետիկական կոդը կենդանի բնության մեջ ունիվերսալ է (առանձին բացառությամբ)։ Ամերիկացի գիտնականներ Մ. Նիրենբերգի, Ս. Օլոայի, Խ. Կորանի հետազոտություններով պարզվեց ոչ միայն կոդոնի կազմը, այլև նուկլեոտիդների հաջորդականությունը բոլոր կոդոններում։ Ըստ Ֆ. Կրիկի նշված աղյուսակը կենսաբանության համար ունի այն նշանակությունը, ինչ քիմիական տարրերի պարբերական աղյուսակը քիմիայի համար։ Աղյուսակից երևում է, որ կոդն ունի շատ համանուններ, այսինքն՝ յուրաքանչյուր ամինաթթու ներկայացված է մի քանի կոդոններով, բացառությամբ երկուսի (մեթիոնին, տրիպտոֆան), որոնք ունեն եզակի կոդոն։ 2. Կոդն ունի որոշակի կառուցվածք, ամինաթթվի տարբեր կոդոններ պատահականորեն չեն դասավորված աղյուսակում։ 3. Կոդն ունի նաև կոդոններ, որոնց ամինաթթու չի համապատասխանում։ Դրանցից ՈւԱԱ-ն, ՈւԱԴ-ն, ՈւԴԱ-ն ազդարարում են սպիտակուցի շղթայի ավարտը (թերմինացնող կոդոններ), իսկ ՈԻԱԴ-ն, ԴՈԻԴ-ն, ՈԻՈԻԴ-ն՝ սպիտակուցի սինթեզի սկիզբը (ինիցող)։ Գենետիկական կոդի իրացումը բջջում տեղի է ունենում 2 փուլով, առաջինը՝ կորիզում, երկրորդը՝ ցիտոպլազմայում, ռիբոսոմներում։

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Բջիջն էներգիայով ապահովելու համար օգտագործում են օրգանական նյութեր՝ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ։ Բջիջների մեծ մասը որպես էներգիայի աղբյուր առաջին հերթին օգտագործում են ածխաջրերը։ Օրինակ՝ կաթնասուննների գլխուղեղի բջիջների համար էներգիայի աղբյուր է գլյուկոզը։ Պոլիսախարիդները ներգրավվում են կատաբոլիզմի ռեակցիաներում նախապես հիդրոլիզվելով մինչև մոնոսախարիդների։

Ճարպերը նախապես ճեղքվում են գլիցերինի և ճարպաթթուների և որպես էներգիայի աղբյուր սկսվում են օգտագործվել, գլխավորապես այն ժամանակ, երբ վերջանում են ածխաջրերը։ Սակայն կան բջիջներ, որոնք գերադասում են որպես էներգիայի աղբյուր օգտագործել ճարպաթթուներին։

Սպիտակուցները նախապես ճեղքվում են ամինաթթուների և որպես էներգիայի աղբյուր են օգտագործվում, եթե վերջացել են բջջում ածխաջրերը և ճարպերը, քանի որ սպիտակուցները բջջում իրականացնում են այլ շատ կարևոր ֆունկցիաներ։ Սպիտակուցները՝ որպես էներգիայի աղբյուր կարող են օգտագործվել միայն երկար սովահարության պայմաններում։

Բջջում գլյուկոզի ճեղքումը (որի հետևանքով կատարվում է ԱԵՖ-ի սինթեզը) տեղի է ունենում իրար հաջորդող երկու փուլով։ Առաջինը կոչվում է գլիկոլիզ կամ անթթվածին ճեղքում։ Երկրորդ փուլն անվանում են շնչառություն կամ թթվածնային ճեղքում։

ԳԼԻԿՈԼԻԶ (ԱՆԹԹՎԱԾԻՆ ՃԵՂՔՈՒՄ)

Գլյուկոզի անթթվածին ճեղքումը կոչվում է գլիկոլիզ, որն ընդհանուր է և՛ անաէրոբ, և՛ աէրոբ ճեղքավորումների համար։ Դիտարկենք գլյուկոզի անթթվածին ճեղքման գումարային հավասարումը.

C6H12O6 + 2ԱԿՖ + 2H3PO4 → C3H6O3 + 2ԱԵՖ + 2H2Օ

Գլիկոլիզի արդյունքում մեկ մոլեկուլ գլյուկոզից առաջանում է երկու մոլեկուլ պիրոխաղողաթթու և ջրածնի չորս ատոմ։ Անջատված էներգիայի հաշվին սինթեզվում է երկու մոլեկուլ ԱԵՖ։ Ջրածինների (նաև էլեկտրոնների) համար որպես ընդունիչ հանդես է գալիս ՆԱԴ+-ը (նիկոտինամիդադենինդինուկլեոտիդը), որն, իրեն միացնելով ջրածիններին, վերականգնվում է՝ ՆԱԴ •H + H+ (ՆԱԴ•H2)։ Էուկարիոտ բջիջներում գլիկոլիզը տեղի է ունենում ցիտոպլազմայում, և այդ գործընթացի իրականացման համար թթվածնի առկայությունը պարտադիր չէ։

Գլյուկոզի՝ մինչև պիրոխաղողաթթու ճեղքման գումարային հավասարումը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով.

C6H12O6 + 2 ՆԱԴ+ + 2ԱԿՖ + 2H3PO4→CH3COCOOH + 2ՆԱԴ•H2 + 2ԱԵՖ + 2H2O

Գլիկոլիզի գումարային հավասարումը գործընթացի մեխանիզմի մասին պատկերացում չի տալիս։ Իրականում, գլիկոլիզը բազմաստիճան բարդ պրոցես է։ Այն իրար հաջորդող 10 ռեակցիաների ամբողջություն է։ Յուրաքանչյուր ռեակցիա կատալիզվում է հատուկ ֆերմենտով։ Յուրաքանչյուր ռեակցիայի հետևանքով փոքր քանակությամբ էներգիա է անջատվում, իսկ գումարային արդյունքը կազմում է 150 կՋ/մոլ։ Այդ էներգիայի մի մասը (60%-ը), որպես ջերմային էներգիա, ցրվում է միջավայրում, իսկ մնացած մասը (40%-ը) պահպանվում է ԱԵՖ-ի տեսքով։

Գլիկոլիզի պրոցեսը կարելի է բաժանել երկու փուլի. առաջին փուլի ընթացքում գլյուկոզի փոխարկումների արդյունքում ծախսվում է երկու մոլ ԱԵՖ, իսկ հետագա ճեղքավորման արդյունքում սինթեզվում է չորս մոլեկուլ ԱԵՖ, այսինքն գլիկոլիզի մաքուր ելքը կազմում է երկու մոլեկուլ ԱԵՖ։ Պիրոխաղողաթթվի վերջնական “ճակատագիրը” կախված է բջջում թթվածնի առկայությունից և քանակից։

Որոշ օրգանիզմներ ԱԵՖ-ի սինթեզը կարող են իրականացնել՝ օգտագործելով միայն անթթվածին ճեղքումը։ Այդ դեպքում միջավայրում կուտակվում է որևէ օրգանական վերջնանյութ։ Դրանք խմորման պրոցեսներն են, որոնց թվում կան նաև գերակշռող վերջնանյութով գործընթացներ։ Եթե գերակշռող վերջնանյութն էթիլ սպիրտն է, ապա պրոցեսը կոչվում է սպիրտային խմորում, եթե կաթնաթթուն է՝ կաթնաթթվային խմորում, եթե քացախաթթուն է՝ քացախաթթվային խմորում և այլն։ Տարբեր օրգանիզմներին բնորոշ են խմորման տարբեր տեսակներ։

Խմորման գործընթացները հիմնականում նման են և տարբերվում են վերջին փուլերով։ Կաթնաթթվային խմորման դեպքում առաջացած պիրոխաղողաթթուն ֆերմենտների ազդեցության տակ վերածվում է կաթնաթթվի։ Նույնը տեղի է ունենում մկաններում՝ թթվածնի պակասի հետևանքով.

CH3COCOOH + 2ՆԱԴ•H2 → CH3CH(OH)COOH + ՆԱԴ+

Կաթնաթթվային խմորման գումարային հավասարումն է.

C6H12O6 + 2ԱԿՖ + 2H3PO4 → 2C3H6O3 + 2H2O

Խմորման այս տեսակն ընկած է կաթի թթվեցման, կաթից՝ մածուն, հում սերից՝ թթվասեր ստանալու և այլ պրոցեսների հիմքում։ Կաթնաթթուն կարող է կուտակվել նաև աէրոբ օրգանիզմներում՝ թթվածնի պակասի հետևանքով։

Որոշ բակտերիաներին և խմորասնկերին (դրոժներին) բնորոշ է սպիրտային խմորումը, որի հետևանքով առաջանում են էթիլ սպիրտ և ածխաթթու գազ։

Անջատված էներգիայի քանակը կազմում է 210 կՋ/մոլ։

C6H12O6 + 2ԱԿՖ + 2H3PO4 → 2C2H5OH + 2CO2 + 2ԱԵՖ + 2H2O

Սպիրտային խմորման վրա են հիմնված գինու, գարեջրի, կվասի, հացաթխման և այլ արտադրությունները։

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Բանակը

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր։ Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Խաղաղ ժամանակ երկիրը կարողանում էր պահել 30.000-անոց բանակ։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր[27]: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր։ Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան։ Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից։ Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում։ Այն ստացել են 14, 18, 20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը։

Հայոց զինված ուժերում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը։ Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները։ Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար։ Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը:

Տնտեսություն

Մարկո Պոլոյի և իր եղբոր ժամանումն Այաս 1271 թվականին, ստեղծվել է 1410-1412 թթ.

Կիլիկյան Հայաստանը գտնվելով Միջերկրական ծովի ափին, ուներ լավ զարգացած տնտեսություն։ Այն գտնվում էր Արևելքը Միջերկրական ծովին միացնող առևտրային ուղիների վրա։ Հատկապես կարևոր էր համեմունքների առևտուրը:

Լևոն Բ թագավորի գահակալման ընթացքում Կիլիկիան ավելի մերձեցավ Եվրոպայի հետ։ Նա որոշակի ազատություններ շնորհեց Պիզայի, Ճենովայի, վենետիկցի և ֆրանսիացի առևտրականներին։

Այաս, Տարսոն, Ադանա և Մամիստրա քաղաքները միջազգային առևտրի կարևորագույն վայրեր էին: Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը[24]: Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271 թվականին։ Ահա ինչպես է նա նկարագրում Այասը.

Նրանք (Կիլիկյան Հայաստանը) ունեն մի քաղաք ծովի ափին, որ կոչվում է Լայաս (Այաս) որտեղ մեծ առևտուր է տեղի ունենեում: Քանզի դուք պետք է իմանաք, որ բոլոր համեմունքները, ոսկյա իրերն ու մետաքսե հագուստը, և այլ թանկարժեք իրեր բերվում են այս քաղաք: Եվ Վենետիկի ու Ճենովայի և այլ քաղաքների առևտրականները գալիս են այստեղ վաճառելու բարիքներ, և գնելու իրենց անհրաժեշտ ապրանքներ: Եվ եթե ուրիշները իրեր գնելու համար ճամփա են ընկնում հեռու (Արևելք), ապա առևտրականները գալիս են Լայաս (Այաս) կոչվող քաղաք, որտեղ կարող են գտնել ամեն ինչ:— [37]


Արդեն Թորոս իշխանի օրոք Կիլիկիան հատում էր դրամ։ Ոսկե և արծաթե մետաղադրամները, որոնք կոչվում էին դրամ և թագվորին, հատվում էին Սիս և Տարսոն քաղաքում՝ թագավորի կողմից։ Շատ արտասահմանյան դրամներ նույնպես գտնվում էին շրջանառության մեջ, օրինակ իտալական դուկատ, ֆլորին, և զեչինո, բյուզանդական բեսանտ, արաբական դիրհամ, և ֆրանսիական լիվր դրամները:

Կիլիկիայում զարգացած էր ձիաբուծությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը։ Դաշտային Կիլիկիայում աճեցվում էին նարինջ, նուռ, խնձոր, խաղող և այլն։

ԼՈՒՍԻՆՅԱՆՆԵՐ

Լուսինյաններ, արքայատուն Կիպրոսում 1192-1489 թվականներին։ Ֆրանսիական ծագում ունեցող Լուսինյանները, որպես խաչակիր ասպետներ, նախ հաստատվել էին Պաղեստինում։

Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը։ 1187 թվականին Գվիդոնին հաղթեց և գերվեց Եգիպտոսի սուլթան Սալահ ալ–Դինի կողմից, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը։ Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը։ Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ 1293 թվականին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ։Կիլիկյան Հայաստան

1310 թվականին Ամորի Բ–ի դավադրական սպանությունից հետո Զապելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլիկիայի լատինամոլ թագավոր Լևոն Ե–ի արքունիքում։ 1342 թվականին Լևոն Ե-ն հանկարծամահ եղավ 22–ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու։ 1343 թվականին Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով։ Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհությունները երկրում։

1344 թվականին ժողովուրդն ապստամբեց՝ Օշին Բակուրան իշխանի գլխավորությամբ, Ադանայի պալատում սպանեց Գվիդոն–Կոստանդնին և կոտորեց նրան շրջապատող ֆրանսիական պալատականներին։ Լուսինյանների մյուս գահակալը Կիլիկիայում եղել է Կոստանդին Գ–ի եղբայր Ջիվանի որդին՝ Լևոն Զ, որը մոր հետ 1344 թվականին փախել է Կիպրոս։

1375 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը համառ կռիվներով գրավեցին Սիսը և գերեցին Լևոն Զ թագավորին, որը գերությունից ազատվեց Իսպանիայի թագավորի միջնորդությամբ։ Այնուհետև Կիպրոսի Լուսինյանները կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը։

ՀԵԹՈՒՄ Ա

Հեթում Ա (1215 — հոկտեմբերի 28, 1270), Կիլիկյան Հայաստանի թագավոր 1226–1269 թվականներին, խոշոր դիվանագետ։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։

Հեթում Առաջինը ծնվել է 1215 թվականին: Հայտնի է, որ Կիլիկյան Հայաստանի գահ է բարձրացել 1226 թվականին՝ հիմնելով Հեթումյանների արքայատոհմը: Բանն այն է, որ այստեղ հայկական իշխանապետություն, ապա թագավորություն հիմնած Ռուբինյանների տոհմը հանգել էր՝ Լևոն Բ արքայի մահվամբ: Լևոն Բ-ն արական գծով հետնորդ չունենալու պատճառով Հայոց գահաժառանգ է օծում իր երկրորդ ամուսնությունից ծնված մանկահասակ դուստր Զաբելին (Իզաբելա), նրան խնամակալ նշանակելով սպարապետ Կոստանդինին՝ Հեթումյան իշխանական տոհմից։ Լևոն Բ-ի մահից հետո գահակալության հարցը լուրջ բարդություններ է առաջացնում։ Գահի շուրջ սկսված վեճերը հարթելու նպատակով 1221 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության իշխանազն Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1223 թվականին հայ իշխանների կողմից գահընկեց է արվում եւ բանտարկվում։ Թագավորական գահը դարձյալ թափուր մնալու պատճառով երկիրը նորից սկսում է ղեկավարել սպարապետը։ Նա այս անգամ ստանձնում է ոչ միայն թագուհի Զաբելի, այլև ամբողջ թագավորության խնամակալությունը։ Երեք տարի կառավարելուց հետո՝ 1226 թվականին Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ իր 13–ամյա որդի Հեթումին ամուսնացնում է Լևոն 2–րդի միակ գահաժառանգ դուստր Զաբելի հետ, նրան հռչակում է Կիլիկիայի Հայոց թագավոր, որը և դառնում է Հեթումյանների արքայատան հիմնադիրը։

Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ Հեթում Ա-ն և Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել և չորս որդի՝ Լեւոն (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1237 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ։ Պատմությանը հայտնի տվյալներով Վասակը մահանում է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թվականին Սեւ լեռների մոտ՝ Մառի կոչվող վայրում, արքայորդի Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում իսկ Լեւոնը գերի ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մէլքունը պապի հորդորով թողնելով արքունիքը, զորախմբով տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։

«Սուրբ Ներսես Շնորհալու մեռոնի շիշը և ուրիշ մասունքներ ՄԷԼՔՈՒՆԸ հանձնել է Խարբերդի Խուլե վանքի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին, նա էլ իր հերթին այն թաղել է Սուրբ Գևորգ վանքում» — 1839 թվականին գտնվել է վանքի նորոգման ժամանակ։

Հեթում Առաջինն իշխում է 1226-1269 թվականներին, որը մի բարդ ժամանակաշրջան էր Կիլիկիայի հայոց թագավորության համար. մի կողմից արևմուտքում տեղի էին ունենում խաչակրաց արշավանքները, որոնց արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծվել էին եվրոպացի իշխանավորների հիմնադրած կոմսություններն ու դքսությունները՝ պայքարելով միմյանց դեմ, մյուս կողմից հայոց թագավորությանը սպառնում էին շրջապատող իսլամադավան պետությունները, և այսքանը կարծես քիչ էր, Արևելքի խորքերից այս տարածաշրջան են արշավում մոնղոլները՝ սպառնալով Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներին: Ահա այստեղ է, որ կարևոր դերակատարություն է ստանձնում հայոց արքան՝ Հեթում Առաջինը:

Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243 թվականին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254 թվականին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-1259 թվականներին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է Հալեպի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266 թվականին 30–հազարանոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268 թվականի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թվականին գահը նրան հանձնելով, մտել է վանք (Ակներ գյուղում[1]), ուր և մահացել է։ Հեթում պատմիչն գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 1270»։

Հեթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։

Գործնական աշխատանք, 6.03

1. Տրված բառերի սեռական հոլովը կազմիր, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր հոլովաձևերի տարբերությունը:
Ծառի, սեղանի,  ուսանողի, րոպեի, գինու, տիրուհու, այգու, հոգու, օրվա, ժամվա, ամսվա, գարնան, որոշման,  ձմեռվա, քրոջ, ընկերոջ, տանտիկի, հոր, մոր, եղբոր, անկյան, սյան, տան, ուրախության, սիրո, կորստի, աղջկա:
2. Որևէ մարդ, ինչ-ինչ խնդիրներ, ոչ մի խոսք, այլևայլ մտքեր, յուրաքանչյուր գործ, ամբողջ օր, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:
3. Արկղեր, ժամացույցներ, հանդապահներ, ծրագրեր, երեխաներ, տիկնայք, թռչուններ, վագրեր, մեծատուններ, հացատներ, տղամարդիկ, գառներ, գրագիրներ, նռներ, ականակիրներ, նավթահորեր, մատենագիրներ, դեղատուփեր, խմբերգեր, գրաշարեր, դիմագծեր գոյականների հոգնակին կազմիր:
4. Տրված պարզ գոյականներից կազմիր երկուական բարդ գոյական այնպես, որ դրանք լինեն առաջին արմատ, և բացատրիր հնչյունափոխությունը:
Վայրկյան-Վարկենաչափ, վարկենասլաք մատյան-մատենագիր,Մատենադարան, սառույց-սառցախցիկ, սառցադաշտ, գույն-գունագեղ,գույնզգույն, ալյուր-ալրաղաց,ալրագույն, բույս-բուսակեր,բուսաբանական կյանք-կենսուրախ, կենսոլորտ:

Упражнения

Ответьте. Запишите ответы:  

1)    Вы думаете, что читать интересно?

………………………………………………………

2)    Вы считаете, что читать интересно?

…………………………………………………………….

3)    Он думает, что экзамен завтра?

………………………………………………………….

4)    Он считает, что это хорошо?

………………………………………………………….

5)    Мама знает, что вы не завтракаете утром?

………………………………………………………….

6)    Ваш друг знает, что вы не любите театр?

………………………………………………………….

7)    Вы считаете, что вы хорошо пишете?

………………………………………………………….

8)    Как вы думаете, вы хорошо читаете?

………………………………………………………….

2.Допишите окончания:

А) Говорить, отдыхать, любить, думать

ЯГовор…Отдыха…Любл…Дума…
ТыГовор…Отдыха…Люб…Дума…
Он, она (оно)Говор…Отдыха…Люб…Дума…
МыГовор…Отдыха…Люб…Дума…
ВыГовор…Отдыха…Люб…Дума…
ОниГовор…Отдыха…Люб…Дума…

Б) Слушать, работать, знать, считать

ЯСлуш…Работа…Зна…Счита…
ТыСлуш…Работа…Зна…Счита…
Он, она (оно)Слуш…Работа…Зна…Счита…
МыСлуш…Работа…Зна…Счита…
ВыСлуш…Работа…Зна…Счита…
ОниСлуш…Работа…Зна…Счита…

3. Читайте текст.Ответьте на вопросы. Запишите ответы:

Здравствуйте, меня зовут Ирина Сергеева. Я школьница. Мои друзья тоже школьники. Мы много читаем и пишем, слушаем. Это очень интересно.

А ещё мы любим отдыхать, играть, разговаривать. Обычно мы много работаем. Но летом мы всегда отдыхаем. Я люблю отдыхать на море. На море хорошо отдыхать летом. Летом солнце. Днём всегда жарко, а вечером и ночью тепло. Моя семья всегда отдыхает летом. А осенью, зимой и весной наша семья работает.

Мой папа экономист. Он всегда много работает. Много думает, читает, считает. Мой папа работает и в субботу. Обычно он отдыхает в воскресенье. В воскресенье папа слушает радио, читает журналы, смотрит телевизор.

Моя мама врач. Она тоже много работает. Но мама отдыхает и в субботу, и в воскресенье. Мама говорит, что она любит работать и не любит отдыхать. А я люблю и работать, и отдыхать.

1) Как её зовут?……………………………………………………………………..

2) Кто она?…………………………………………………………………………

3) Кто её друзья?…………………………………………………………………….

4) Что они делают?………………………………………..

5) Что они любят делать?……………………………………………………….

6) Когда они любят отдыхать?………………………………………………..

7) Когда солнце?…………………………………………………………….

8) Когда жарко?…………………………………………………………….

9) Когда тепло?…………………………………………………………………….

10) Что они делают зимой?…………………………………………………….

11) Что всегда делает папа?………………………………………………….

12) Что он делает в воскресенье?…………………………………………….

13) Когда отдыхает мама?……………………………………………….

14) Что говорит мама?…………………………………………………..

 15) Что любит делать Ирина?………………………………………………..

4. Зачеркните лишнее слово:

          1) улица, дом, школа, банк, университет, утром, магазин, филармония;

          2) дети, студенты, деревья, учителя, друзья, братья, ученики, бабушки, дедушки;

          3) читать, работать, писать, считать, учить, отдыхать.

5.  Напишите формы множественного числа:

брат-братьялист-…………муж-………….стул-…………сын-…………дерево-…………друг-………… имя-именавремя-…………дом-домапрофессор-…………номер-…………паспорт-…………глаз-…………адрес-…………лес-……………вечер-……………город-…………..
мать-материдочь-…………отец-отцыконец-…………день-…………огурец-………….ребёнок-……………………..человек-……………………..

6. Напишите:

Я (знать)………………………, где аэропорт. Дети (любить) ………………………..гулять. Сейчас мы (писать)……………………………….. упражнение. Лиза хорошо (отвечать) ……………………. урок. В классе

ученики (читать и слушать)……………………………………………… Георгий (делать) ………………………… задание. Дедушка и бабушка (отдыхать)…………………………………………

ЛЮБОВЬ МАТЕРИ

Анна Сергеевна, получив письмо от сына, сейчас же стала читать. Петя
писал: «У вас, конечно, лежит снег, а у нас в Чрта-Гюль уже цветы. Живем в
палатках. Работы очень много. Недавно был большой поход. Я не увидел, как у
меня с руки упали часы, и пошел дальше. Часы упали на камни и разбились.
Очень жаль, что я потерял часы – твой подарок …». Прочитав это, Анна
Сергеевна покачала головой: «Бедный мальчик! …». В конце письма было
написано: «Узнай, почему молчит Вера. Скоро уже две недели, как ничего от нее
нет». Анне Сергеевне вдруг стало очень грустно. Она засмеялась и заплакала,
поняв, что ее сын, ее мальчик стал совсем взрослым … . Отец Пети погиб на
фронте. После смерти мужа Анна Сергеевна жила, думая только о сыне. Петя
был похож на отца. Анна Сергеевна и ее муж жили очень дружно, обо всем
рассказывали друг другу. Она считала, что и сын все рассказывает ей … . Кончив
школу, сын получил от матери подарок – часы. Часы были очень хорошие.
Принимая часы, Петя был очень счастлив.
Поступая на геологический факультет университета, он сразу стал
взрослым. Однажды, увидев на столе забытую Петей фотографию незнакомой
девушки, она прочитала на ней: «Дорогому Пете от Веры». Прочитав эти слова и
посмотрев на веселое лицо Веры, Анна Сергеевна заволновалась: почему Петя
ничего не рассказал ей об этой девушке? Значит, он ей не все рассказывает … .
Немного поплакав, Анна Сергеевна положила фото на место, ничего не сказав
сыну … .
Через год Петя сообщил матери, что они с Верой решили пожениться.
Анна Сергеевна не знала отдыха, готовясь к свадьбе сына. А после свадьбы Петя
стал жить у Веры, а мать, оставшись одна, продолжала жить думая только о том,
что и как лучше сделать для сына … .
Получив диплом и став геологом, Петя уехал в Среднюю Азию. Три
месяца не получая ничего от сына, мать волновалась и ждала письмо с огромным
нетерпением. И вот, наконец, письмо от него! Она прочитала его вечером, придя
с работы. Даже забыв раздеться, она сообщила о письме всем соседям. А на

121

следующий день, выучив письмо слово в слово, она говорила о нем у себя на
работе. Она несколько раз позвонила Вере, но не смогла с ней поговорить. Веры
не было дома. А вечером она, взяв деньги, которые были у нее, пошла в магазин,
решив купить Пете новые часы, потому что жить без часов сыну невозможно. А
еще через несколько дней, Петя, получив посылку от матери нашел в ней часы и
письмо. «Милый мальчик, я живу хорошо, ты обо мне не думай. Вера тебя очень
любит, не волнуйся, скоро получишь от нее письмо, – читал Петя, чувствуя, что
этот лист бумаги начинает жечь ему руки. Он вспомнил, как невнимателен был
он к матери, думая всегда о себе, о Вере.