Կարծիքս առցանց աշխատանքների մասին

Բարի երեկո,հարգելի Սեբաստացիներ։Ես շնորհակալ եմ,որ թագակիր վարակի այսպիսի վատթարացման պայմաններում դուք աշխատում եք առավելագույնին հասցնելով,իդեպ ձեր քոլեջի ուսուցման կարևորագույն փաստերից է՝ առցանց ուսուցումը,որը այս՝ դժնդակ օրերին,ոչ մի դժվարություն չի ներկայացնում։(Ստելլա Գևորգյան)

Հեռավար ուսուցում երաժշտությունից. 16.03 — 20.03.2020թ.

Քոլեջ, 1-ին կուրս, հիմնական ,  Նախադպրոցական կրթություն՝  Պար և ռիթմիկա

  1. Ունկնդրում. Հայտնի երաժիշտների ստեղծագործություններից

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ  

«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերա.  Նախերգանք

 «Կախարդական սրինգը» օպերա, Պապագենոյի և Պապագենայի զուգերգը

Ժորժ Բիզե 

«Կարմեն» օպերա.   —  Նախերգանք

Հաբաներա

Կոմիտաս

Կոմիտասի անվան լարային քառյակ (մշակումներ).

«Վաղարշապատի պարը»
Չինար ես
Հո՜յ, Նազան

Հանձնարարություն  —  Ձեր տպավորությունները ունկնդրած երաժշտությունից: Գտնել նշված կոմպոզիտորների այլ ստեղծագործություններ, տեղեկություն դրանց մասին

Նախակրթարան

Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք»

«Չիպոլինո»  —  «Չիպոլինո» հեքիաթը գրել է  Ջանի Ռոդարին, իսկ մուլտֆիլմի երաժշտությունը՝ Կարեն Խաչատրյանը

Հեռավար ուսուցման նախորդ հանձնարարությունները

Ամփոփում

Երաժշտության դասընթացի հեռավար — առցանց ուսուցման կազմակերպումը 

Մեր ժամանակակիցը, մեր Տիգրանը: Ընթերցողական նախագիծ, մարտի 23-27

Կրթահամալիրի շրջանավարտ Տիգրան Գրիգորյանը ավարտել է Երևանի պետական համալսարանը: Մասնագիտությամբ արվեստաբան՝ միջնադարյան արվեստի պատմության և տեսության մասնագետը նաև ստեղծագործում է, ունի մի շարք արձակ գործեր: Հեռավար ուսուցման այս օրերին առաջարկում եմ մեր սովորողներին կարդալ Տիգրանի ստեղծագործությունները, վերլուծել, քննարկել: Նախատեսվում է նաև հանդիպում Քոլեջի Վերնատանը:

Ստեղծագործությունները`
Եվ ձյուն եկավ
La Vie en Rouge
Գլխապտույտ
Քաղաք և քաոս` Պետերբուրգ
Isabelle mon amour
Շիրին-Շիրինամ
Թորանջ
Ձեռնածուն

Առցանց աշխատանք, մարտի 23-27, աշխարհագրություն

Image result for Զարգացած և զարգացող երկրներ

Դասի հղում։

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

Զարգացած երկրներ:Սրանց թվին են պատկանում նախ և առաջ ԱՄՆ–ն,
Ճապոնիան, Կանադան, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ավստրալական Միությունը,
Նոր Զելանդիան, Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Հաճախ այս խմբին
են դասում նաև նոր արդյունաբերական երկրները, որոնք ոչ վաղ անցյալում ունեին
զարգացող երկրներին բնորոշ տնտեսություն (Սինգապուր, Կորեայի Հանրապետություն,
Արգենտինա, Բրազիլիա և այլն): Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը
համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ: Դրանք բոլորն էլ
տիրապետում են հզոր գիտատեխնիկական ներուժի, առանձնանում են իրենց
տնտեսության ծավալներով և զարգացման մակարդակով, բնակչության թվով և այլն:

Զարգացող երկրներ: Սրանք մոտ 150 երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի
ցամաքային տարածքի կեսից ավելին: Երկրների այս տիպին բաժին է ընկնում աշխարհի
բնակչության 80%–ը: Սրանք հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի
և Օվկիանիայի նախկին գաղութային տարածքներն են:

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Աշխարհի ինքնիշխան երկրներն ունեն պետության կազմակերպման, այսինքն՝
պետության կառավարման, կառուցվածքի և վարչակարգի տարբեր ձևեր(աղ․ 7)ֈ
Ինքնիշխան պետության կազմակերպման կարևորագույն ձևերից մեկը պետական
կարգն է, որը բնութագրվում է կառավարման ձևով: Առանձնացվում են միապետական և
հանրապետական կառավարման ձևեր: Կառավարման միապետական ձևը առաջացել է
հին ժամանակներում՝ դեռևս ստրկատիրական հասարակարգում (Հին Եգիպտոսի,
Բաբելոնի, Ասորեստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ հին
քաղաքակրթություններում):

նախագահական հանրապետություն, որտեղ նախագահը ղեկավարում է
կառավարությունը և օժտված է շատ մեծ լիազորություններով (ԱՄՆ, Լատինական
Ամերիկայի մի շարք երկրներ, Արգենտինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան և այլն) և
խորհրդարանական հանրապետություն, որտեղ նախագահի դերը փոքր է, իսկ
կառավարությունը ղեկավարում է վարչապետը (ԳՖՀ, Հնդկաստան, Իտալիա, Իսրայել)

Խորհրդարանական պետությունը մեկ ամբողջական պետական կազմավորում է՝ բաղկացած
վարչատարածքային միավորներից, որոնք ենթարկվում են իշխանության կենտրոնական
մարմիններին, չունեն պետական ինքնիշխանության նշաններ: Միասնական
պետություններում սովորաբար գոյություն ունի օրենսդրական և գործադիր
իշխանություն, պետական մարմինների միասնական համակարգ, սահմանադրություն:
Աշխարհում այդպիսի երկրները մեծամասնություն են կազմում (Ֆրանսիա, Լեհաստան,
Հայաստան, Ուկրաինա, Եգիպտոս, Ալժիր, Իրան, Թուրքիա և այլն):

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

ՊԱՏՄԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱՐՔ․ ՀԵՌԱՎԱՐ-ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

<<ՊԱՏՄԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱՐՔ>>

<<Պատմական ֆիլմերի շարք>> նախագծի նպատակն է  հեռավար-առցանց ուսումնական գործունեության միջոցով կազմակերպել <<պատմություն>> առարկայի ոչ դասարանային ուսուցումը։ Կապված ՀՀ-ում արտակարգ դրության հետ, առնվազն մեկ ամիս դադարեցվել է ուսումնական բոլոր հաստատությունների գործունեությունը։ Ըստ այդմ, սովորողների և ուսուցիչների շրջանում կարիք է առաջացել առցանց կազմակերպել ուսումնական գործունեությունը։ Սույն նախագծի նպատակն է պատմական (փաստավավերագրական, գեղարվեստական) ֆիլմերի միջոցով, լրացնել ուսումնական գործունեության դադարեցման պատճառով առաջացած դասաժամերի լրացուցիր կազմակերպումը։
Սովորողը այս նախագծում կգտնի ֆիլմերի շարք, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կլինի կարճ ինֆորմացիա՝ ֆիլմի բովանդակության մասին։ Յուրաքանչյուր սովորող ֆիլմը դիտելուց հետո, հետադարձ կապով՝ (s.tamazyan@mskh.am) կկիսվի ֆիլմից ձեռք բերած իր տպավորությունների և նոր գիտելիքների մասին (որը կգնագատվի, որպես սովորողի ուսումնական գործունեություն)։ Ֆիլմերի քանակը ընտրված է այնքան, որ սովորողին կբավականեցնի օրական մեկ (կարճ լինելու դեպքում՝ երկու) ֆիլմի դիտումը, որը չի առաջացնի սովորողների մոտ լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Ֆիլմերի հերթականությունը աշխատել ենք դասավորել ըստ պատմական ժամանակաշրջանների հաջորդականությամբ՝ հնից դեպի նոր ժամանակներ։ Ֆիլմերը ընտրված են <<Հայոց պատմության>> համատեքստում, սակայն ներկայացված են նաև ֆիլմեր ՝ համաշխարհային պատմության կարևորագույն շրջանների մասին, որոնք կօգնեն սովորողին Հայոց պատմությունը դիտարկել նաև Համաշխարհային պատմության համատեքստից։  Բարի դիտում․․․․
00theking-1-superJumbo-v2

Պատմական ֆիլմերի շարք

  1. <<Արարատ-ՈՒրարտու թագավորությունը>>
    «ԱՐԱՐԱՏ-ՈՒՐԱՐՏՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ» գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմը ներկայացնում է Հին Աշխարհի և Հայոց հնագույն պատմության ամենանշանավոր թագավորություններից մեկի (Ք.ա. IX — VII դդ.) պատմությունը, մշակույթը, պետական կառուցվածքը, բանակը, տնտեսությունը, արհեստներն ու ներքին կյանքի բազմաթիվ այլ կողմեր: ֆիլմը բաղկացած է երկու մասինց։ Ֆիլմի Առաջին մասի հղումը։ Երկրորդ մասի հղումը։
    maxresdefault (1)
  2. <<Ассирийцы. Мастера войны>><<Времена и воины>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Ассирийцы. Мастера войны>> փաստավավերագրական ֆիլմը, ներկայացնում է Ասորեստանյան կայսրության ստեղծման, զարգացման և անկման պատմություն։ Կայսրություն, որը ձգվում էր՝ Պարսից ծոցից, մինչև Միջերկրական ծով։ Ասորեստանցիները ունեին իրենց ժամանակի ամենահզոր բանակը և նաև հայտնի էին իրենց պատերազմի վարման դաժանությամբ։ Ասորեստանի պատմությունը նաև կապված է Ուրարտուի պատմության հետ, քանի որ դարեր շարունակ այս երկու պետությունները համարվում էին հակառակորդներ։ Ֆիլմի հղումը
    assyr01
  3. <<Հռոմից ավելի հին մայրաքաղաքը>>, ռեժիսոր Արտակ Ավդալյանի` 2014 թվականին նկարահանած փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի հեղինակը Արտակ Մովսիսյանն է:  Ֆիլմը պատմում է Երևան քաղաքի մասին: Պատմությունը սկսվում է վերջինիս հնագույն ժամանակներից, նրա հիմնադրումից և հասնում մինչև 21-րդ դար: Ֆիլմի նկարահանումները իրականացվել են հիմնականում Երևանում: Սակայն բացի Երևանը՝ նկարահանումներ են կատարվել նաև Արևմտյան Հայաստանում, մի շարք երկրներում, ի թիվս՝ Իրանի և Կանադայի, ինչպես նաև Մոսկվայում, Հռոմում և Լոնդոնում:
    <<Հռոմից ավելի հին մայրաքաղաքը>> ֆիլմի հղումըOlder_than_rome-1
  4. <<Александр Македонский>><<Александр Македонский>>  (ռուսերեն)  փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է Հին աշխարհի ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը, նրա փառահեղ հաղթանակները և կայսրության ստեղծման պատմությունը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների շնորհիվ էր, որ Արևելքում տարածվեց <<հելլենիզմը>>, որը 6 դար տևեց Հայաստանում, և որի ընթացքում Հայաստանն ունեցավ քաղաքական և մշակութային աննախադեպ վերելք։ Ֆիլմի հղումը
    hqdefault (1)
  5. <<Տիգրան Մեծ>>։
    Փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված Հայոց մեծագույն տիրակալներից մեկի, աշխարհահռչակ պատմական դեմք՝ Տիգրան Մեծի կյանքին և գործունեությանը։ Նրա ծավալած պատմական գործի մասին՝ ֆիլմում կա  հետագրքիր մանրամասներ, որոնք հնարավոր չէ գտնել դասագրքերում։ Ֆիլմի հղումը
    maxresdefault (2)
  6. <<Արտավազդ Բ․ պատիվը՝ կյանքից վեր>> ֆիլմի  հեղինակն է՝ Արտակ Մովսիսյանը Ռեժիսոր՝ Վահե Սուքիասյան։ Ֆիլմը նվիրված է Հայոց պատմության ամենայուրահատուկ և ակնառու դեմքերից մեկի՝ Տիգրան Մեծի որդի և հաջորդ Արտավազդ Բ արքայի կերպարի, նրա թագավորության ժամանակաշրջանի բացահայտմանը: <<Արտավազդ Բ․ պատիվը՝ կյանքից վեր>> ֆիմի հղումը
    maxresdefault
  7. <<Գրիգոր Լուսավորիչ>>
    <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Գրիգոր Լուսավորիչ>> փաստավավերագրական ֆիլմը, պատմում է III դարի վերջի IV դարի Հայաստանի պատմական անցքերի մասին։ Տրդատ III արքայի և Գրիգոր Լուսավորչի հարաբերությունների, Քրիստոնեության տարածման, Հայ Առաքելական եկեղեցու հիմքերի ստեղծման,  Գրիգոր Լուսավորչի կյանքի և գործունեության մասին։
    Ֆիլմի հղումը։
    hqdefault
  8. <<Персия>><<Как создавались империи>> հաղորդաշարի շրջանակներում, ներկայացված է՝ <<Персия>> (ռուսերեն) փաստավավերագրական ֆիլմը։ Այստեղ ներկայացված է պարսկական կայսրության ստեղծման, զարգացման գագաթնակետի և անկման պատմությունը։ Պարսկական կայսրության պատմության հետ, միահյուսված է տարածաշրջանի բազմաթիվ հնագույն պետությունների և ժողովուրդների պատմությունը և մշակույթը։ Ֆիլմը կարևոր է նաև Հայոց պատմության տեսանկյունից, քանի որ Պարսկաստանը Հայաստանի ամենահին հարևանն է, որը գոյություն ունի մինչ այսօր, և այս երկու պետությունների մշակույթը, պատմությունը, ավանդույթները միահյուսված են իրար։ Ֆիլմի հղում․
    unnamed (1)
  9. <<Римская империя>><<Великие империи Мира>> հաղորդման շրջանակներում նկարահանված՝ <<Римская империя>> (ռուսերեն) ֆիլմը ներկայացնում է Հռոմեական հանրապետության, հետագայում՝ Հռոմեական կայսրության ստեղծման, ծաղկման և անկման պատմությունը։ Հռոմի դերի և նրա մշակութային և քաղաքական ազդեցության և նրա թողած ժառանգության մասին է ֆիլմը։ Այն նաև ինչոր առումով վերաբերվում է Հայաստանին, քանի որ Հայաստանը մշտապես ունեցել է քաղաքական, ռազմական և մշակութային փոխառընչություններ՝ Հռոմի հետ։ Ֆիլմի հղումը։
    maxresdefault (3)
  10. <<Պապ թագավոր>>
    <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Պապ թագավոր>> փաստավավերագրական ֆիլմը, ներկայացնում է IV դարի վերջին Հայկական պետականության պատմությունը։ Հայաստանն ամբողջ IV դարում հայտնվել էր պարսկա-հռոմեկան պատերազմների թատերաբեմում, որտեղ տարածաշրջանի երկու հզորագույն տերությունները փորձում էին Հայաստանը ենթարկել իրենց։ Այս դժվարին ժամանակաշրջանում իշխանության է գալիս մեր պատմության ամենալուսավոր դեմքերից մեկը՝ Պապ թագավորը, որը լինելով տակավին երիտասարդ, պետք է ունենար ռազմական և դիվանագիտական հզորագույն հատկանիշներ, որպիսի Հայաստանը զերծ պահեր փորձություններից։ Ֆիլմի հղումը։
    67713_254143991378893_1861883575_n
  11. <<Վարդան Մամիկոնյան>>
    <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Վարդան Մամիկոնյան>> ֆիլմը ներկայացնում է IV դարի առաջին կեսի Հայաստանի քաղաքական իրավիճը։ Այստեղ ներկայացված է Սասանյան Պարսկաստանի կողմից Հայաստանում իրականացվող դավանափոխության քաղաքականությունը և Հայ ժողովրդի պայքարը դրա դեմ, որի դրաշակակիր էր դարձել Վարդան Մամիկանյանը։ Ֆիլմի հղումը։
    վա3
  12. <<Ավարայր>>
    <<Անծանոթ Հայաստան>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Ավարայր>> փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է IV դարի ամենահիշարժան ճակատամարտերից մեկի՝ Ավարայրի ճակատամարտի պատմությունը։ Այս ճակատամարտին նախորդած և դրան հաջորդող քաղաքական անցքերի մասին։
    Ֆիլմի հղումը։
    get
  13. <<Византийская империя>><<Великие империи Мира>> ֆիլմաշարի շրջանակներում, ներկայացված է ՝ <<Византийская империя>> ֆիլմը (ռուսերեն), որը ցույց է տալիս Բյուզանդական կայսրության ստեղծման, ծաղկման և կործանման, նրա քաղաքական, մշակութային, դիվանագիտական պատմությունը։ Բյուզանդական կայսրությունը, որը ժառանգն էր Հռոմեական կայսրության, կարևորագույն նշանակություն է ունեցել Հայոց պատմության համար, քանի որ մշտապես Բյուզանդիան ցանկացել է Հայաստանը պահել իր գերիշխանության, կամ եթե դա չի հաջողվել, ապա քաղաքական ազդեցության ոլորտում։ Բյուզանդիան նաև ճակատագրական նշանակություն է ունեցել Հայոց պատմության համար, քանի որ հենց Բյուզանդիան կործանեց Բագրատունյաց թագավորությունը՝ 1045 թ․, որին հաջորդեց նրա թուլացումը, ապա կործանումը։ Ֆիլմի հղումը․
    image0037
  14. <<Халиф>><<Халиф>> (ռուսերեն)  փաստավավերագրական ֆիլմը պատմում է արաբական խալիֆայության հիմնման, նրա զարգացման պատմության մասին։ Ֆիլմի նաև նկարագրում է <<Իսլամի>> դերի և նշանակության և տարածաշրջանային նշանակություն ձեռք բերելու պատմության մասին։ Արաբական խալիֆայությունը նաև անմիջականորեն կապված է մեր տարածաշրջանի և Հայոց պատմության հետ։ Քանի որ Հայաստանը, որոշ ժամանակ եղել է արաբական տիրապետության տակ և այն Հայոց քաղաքական պատմության և մեր մշակույթի վրա թողել է շատ էական նշանակություն։ Ֆիլմի հղումը
    unnamed
  15. <<Աշոտ Երկաթ>>
    <<
    Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում ներկայացված է <<Աշոտ երկաթ>> փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմի շրջանակներում ներկայացված է Հայոց պատմության ամենակարևոր շրջաններից մեկի՝ X դարի սկզբի քաղաքական պատմությունը։ Հայոց արքա Սմբատ Ա-ի սպանությունից (912 թ․) հետո, երկրում սկսվել էր խառնակ իրավիճակ, երբ մի կողմից ավատատիրական Հայաստանում ընթանում էր ներքին ավատատիրական բաժանումներ, մյուս կողմից արտաքին թշնամու կողմից Հայաստանը նվաճելու ռազմական գործողություններ և այս անհանգիստ ժամանակներում իշխանության է գալիս Հայոց արքա Աշոտ Բ Երկաթը, որին պետք է հաջողվեր դիմագրավել բոլոր փորձություններին։ Ֆիլմի հղումը
    timthumb
  16. <<Крестоносцы. История крестовых походов. Великие воины и полководцы>>
    <<Крестоносцы. История крестовых походов. Великие воины и полководцы>> փաստավավերագրական ֆիլմը (ռուսերեն) ներկայացնում է XI դարի վերջին սկսված խաչակրած արշավանքների պատմությունը։ Խաչակիրների դեպի Արևելք արշավանքը նպատակ ուներ <<ազատագրել>> Սուրբ հողերը մահմեդականներից, իսկ վերջնակետն Երուսաղեմի նվաճումն էր և այնտեղ թագավորության հիմնումը։ Սակայն սա արտաքին պատճառն էր, իրականում կար թաքնված ներքին շատ պատճառներ։ Ֆիլմը նաև առընչվում է Կիլիկիան Հայաստանի պատմությանը, քանի որ Արևելքում պետություններ հիմնելով, խաչակիրները փաստացի դարձան Կիլիկիան Հայաստանի պետության հարևանները։ Ֆիլմի հղումը
    hqdefault (2)
  17. <<Կիլիկիա>>
    <<Անծանոթ Հայաստան>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Կիլիկիա>>  ֆիլմը, ներկայացնում է Հայոց պատմության ֆենոմեններից մեկի՝ Կիլիկիան Հայաստանի ստեղծման, զարգացման և կործանման պատմությունը։ Հայերը XI դարում Հայաստանի տարածքում կորցնելով իրենց պետականությունը, տարածվեցին ամբողջ աշխարհում։ Հայ բնակչության և իշխանական տների մի զգալի հատվածը հանգրվանեց Կիլիկիայում, որտեղ հետագայում վիճակված էր ստեղծել Հայոց մի նոր թագավորություն։ Ֆիլմի հղումը.
    55922<<Османская империя>><<Великие империи Мира>> ֆիլմաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Османская империя>> (ռուսերեն) ֆիլմը ներկայացնում է Օսմանյան կայրության ստեղծման, զարգացման և անկման պատմությունը, նրա քաղաքական, մշակութային, դիվանագիտական, նվաճումների պատմությունը։ Հայոց պատմության շրջանակներում Օսմանյան կայսրությունն ունի ճակատագրական նշանակություն։ Հայաստանի արևմտյան հատվածի պատմությունը, սկսած Օսմանյան կայսրության կողմից նրա նվաճումից, ամբողջովին կապված է Օսմանյան կայսրության պատմության հետ։ Ուսումնասիրելով Օսմանյան կայսրության պատմություն, հնարավորություն կունենանք դիտարկել Հայոց պատմությունը կարևորագույն մի դիտանկյունից։ Ֆիլմի հղումը
    cover_original
  18. <<Իսրայել Օրի>><<Մեր Մեծերը>> Հաղորդաշարի շրջանակում ներկայացված է՝ <<Իսրայել Օրի>> փաստավավերագրական ֆիլմը: Իսրայել Օրին (1659-1711) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման զարթոնքը: Ֆիլմի հղումը։
    arm141450654410
  19. <<Հովսեփ Էմին>>
    <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում ներկայացված է՝ <<Հովսեփ Էմին>> փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմի շրջանակներում ներկայացված է` XVIII դարի երկրորդ կեսի մի մյուս նշանավոր ազգային-ազատագրական շարժաման ներկայացուցիչ՝ Հովսեփ Էմինի կյանքի և գործունեության պատմությունը։ Ֆիլմի հղումը
    f5a042aadde2d8_5a042aadde385
  20. <<Ռուս-պարսկական պատերազմները եւ Արեւելյան Հայաստանի ազատագրումը>><<Ռուս-պարսկական պատերազմները եւ Արեւելյան Հայաստանի ազատագրումը>> կարճ տեսաֆիլմի մեջ ամփոփված են XIX դարի սկզբի՝ ռուս-պարսկական պատերազմների և Հայաստանի ազատագրման պատմությունը, որը վճռական եղավ Հայոց պատմության հետագա զարգացման ընթացքի համար։ Տեսաֆիլմի հղում
    Capture_of_Erivan_Fortress_by_Russia,_1827_(by_Franz_Roubaud)
  21.  <<Խրիմյան Հայրիկ>> <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում, ներկայացված է՝ <<Խրիմյան Հայրիկ>> փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմը նշանավոր կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկի կյանքի և գործունեության մասին է, որը ամբողջովին միահյուսված է XIX դարի վերջի և XX դարի սկզբի Հայաստանի քաղաքական, կրոնական և մշակութային պատմությանը։ Ֆիլմի հղումը
    70082_original
  22. <<Աղբյուր Սերոբ>>
    <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում, ներկայացված է՝ <<Աղբյուր Սերոբ>> փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմը ֆիդայական պայքարի նշանավոր դեմքերից մեկի՝ Աղբյուր Սերոբի կենսագրությանն է նվիրված։ Նա XIX դարի վերջին համարվում էր՝ Տարոն-Սասունի ֆիդայական խմբերի առաջնորդը, որի կոչմանը մնաց մինչև իր դավադիր սպանությունը (1899 թ․)։ Ֆիլմում ոչ միայն ներկայացված է Աղբյուր Սերոբի կյանքը, այլ նաև Արևմտյան Հայաստանում ծայր առած համիդյան ջարդերի տեսարանների հետ միասին, միահյուսված են հայ ժողովրդի վրիժառունների և պաշտպանների՝ ֆիդայիներ անձնազոհ գործունեությունը։ Ֆիլմի հղում
  23. <<Խոստում>>
    «Խոստում» գեղարվեստական ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի հղումը
     
  24. <<Մայիսյան հերոսամարտեր>>
    «Ինչո՞ւ է աղմկում անցյալը» պատմավավերագրական հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Մայիսյան հերոսամարտեր>> փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է 1918 թվականի մայիսին տեղի ունեցած երեք նշանավոր ճակատամարտերի՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի պատմությունը։ Այս ճակատամարտերը բախտորոշ եղան հայ ժողովրդի համար, որի հաղթական ելքը վճռեց ոչ միայն նրա ապրելու կամքը, այլ նաև հիմք դրեց Հայոց անկախ պետականության ստեղծմանը՝ Առաջին Հանրապետությանը։ Ֆիլմի հղում
    Armenian_soldiers_1918
  25. <<Դեպի Անկախություն. փաստավավերագրական ֆիլմ>>
    95 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Լրագրող Թաթուլ Հակոբյանը 95 տարի անց այցելել է Էջմիածին, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Թիֆլիս, Բաթում ու Կարս` վայրեր, որտեղ կերտվում էր Հայաստանի առաջին Հանրապետությունը: Ֆիլմի հղումը․
    maxresdefault (4)
  26. <<Գարեգին Նժդեհ>>
    «Գարեգին Նժդեհ», գեղարվեստական կինոնկար, որը պատմում է հայազգի ռազմաքաղաքական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ուղու մասին: Ֆիլմում նաև ներկայացված է վերջինիս անցած ուղին և Խորհրդային բանտում անցկացրած տարիները։ Ֆիլմի հղումը
    Գարեգին_Նժդեհ_(ֆիլմ)
  27. <<Ататюрк, Стратегия Жизни>><<Ататюрк, Стратегия Жизни>> փաստավավերագրական ֆիլմը պատմում է Թուրքիայի նշանավոր առաջնորդ՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի և գործունեության մասին։ Քեմալ Աթաթուրքը կարողացավ Առաջին համաշխարհային պատերազմում ջախջախված Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծել Թուրքիայի հանրապետություն և երկիրը դուրս հանել՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական և մշակութային ծանր վիճակից։ Քեմալ Աթաթուրքի կյանքը նաև էական է Հայոց պատմության տեսանկյունից, քանի որ նրա ջանքերի գնով էր, որ ստեղծվեց թուրք-խորհրդային դաշինք, որը ուղված էր նաև Հայաստանի Առաջին հանրապետության դեմ և փաստացի, որն էլ վճռեց վերջինիս անկումը՝1920 թ․-ին։ Ֆիլմի հղումըmustafa_kemal_ataturk_1
  28. <<СССР>><<Великие империи Мира>> ֆիլմաշարի շրջանակներում նկարահանված՝ <<CCCP>> ֆիլմը ներկայացնում է Խորհրդային միության ստեղծման, նրա զարգացման և անկման մասին։ Խորհրդային միությունը համարվում էր աշխարհի ամենահզոր երկրներից մեկը, որը նաև՝ սոցիալիզմի, կոմունիզմի խորհրդանիշն էր աշխարհում։ Խորհրդային միության գոյությունը ասոցացվում էր նաև բռնությունների, հետապնդումների, աքսորների հետ։ Խորհրդային միության 70 ամյա (1922-1991թթ․) պատմությունը  անմիջականորեն կապված է Հայոց պատմության հետ, քանի որ նրա 15 հանրապետություններից մեկը՝ Հայաստանի երկրորդ հանրապետությունն էր (ՀԽՍՀ): ֆիլմի հղումը1543799472_CCCP_flag_twist_by_JoeyCainoVox91
  29. <<Կյանք ու կռիվ>>
    «Կյանք ու կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին: Ֆիլմի հղումը
    The_line
  30. «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»
    «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»` կրկին պատմություն է մեր մասին, մեր ձեռքբերումների ու ձախողումների, մեր երջանկության ու դժբախտության, մեր հարազատների ու թշնամիների, մեր սիրո, երազանքների ու մեր պատերազմի մասին…Նախորդ ֆիլմի հերոսների ճակատագրերի միջով այս ֆիլմում տեսնում ենք անցած 25 տարվա մեր ճանապարհը: «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին: Ֆիլմի հղումը

. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

1.Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատրել։

Ժան Բենենը փորձում էր բացահայտել պետության, ժողովրդի , նրա քաղաքական և բնական միջավայրի կապը:

2.Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց։

Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ հասկացավ , որ հռոմեական կայսրության կործանման գլխավոր պատճառներից էին պետության աշխարհագրական դիրքը և սահմանների չափազանց մեծ ձգվածությունը , որոնք խանգարել են պետության համախմբմանն ու իշխանության կենտրոնացմանը:

3.Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում։

Շառլը իր ՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ քննարկում է աշխարհագրական գործոնների ազդեցությունը պետութան կառավարման ձևի վրա: Մեծ նշանակություն տալով կլիմայական գործոնին ՝ նա համարում էր, որ շոգ կլիման ծնում է ծուլություն և սպանում է քաղաքացիական արիությունը , բռնակալական կառավարման պատճառ դառնում:

4.Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված։

Ֆրիդիրիխ Ռատցելը հանգեց այն եզրակացությանը , որ պետության ճակատագրի վրա ազդող աշխարհագրական գործոններից առաջնայինը նրա զբաղեցրած տարածքի մեծությունն է :

5.Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները։

Զարգացնելով իր ուսուցչի ՝ Ռատցելի տեսակետը , որ բնատարածքը որտեղ գտնվում է պետությունը , վերջինիս անբաժանելի բաղադրիչ է : Չելենը հանգեց այն հետևությանը , որ այդպիսի բաղադրիչներ են նաև մշակույթը , ազգաբնակչությունը , տնտեսությունը և այլ տարրեր :

6.Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում։

Հեղինակը Ալֆեդ Բեֆենն է: Նա առաջնային էր համարում ծովային դիրքը:

7.Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝  Պոլ Վիդալ Բլաշը։

Աշխարհաքաղաքական գիտության մեջ որոշակի դեր է ունեցել նաև ֆրանսիացի՝  Պոլ Վիդալ Բլաշը:

8.Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>>։

Պոսիբիլիզմը աշխարհաքաղականության մեջ լատիներեն նշանակում է հնարավոր։

9.Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել։

Հեղինակը Հելֆորդ Մաքինդերն է: Ըստ նրա ՝ համաշխարհային պատմությունը պետք է դիտարկել որպես օվկիանոսային և մայրցամաքային տերությունների հակամարտություն, որտեղ ուժերի հարաբերականությունը փոխվում է մեկ կամ մյուս ուժային կենտրոնի:

10.Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա։

Զիգմունդ Բժեզինսկին։ Այն շրջապատված է Սև, Միջերկրական, Կարմիր, Կասպից Ծովերով և Պարսից Ծոցով։ Դա Ասիայի, Եֆրոպայի, Աֆրիկայի հատվածն է, տարածքի կենտրոնական մասում գտնվում է հայկաական լեռնաշխարհը ու միջագետքը։

11.Պատասխանե՛ք հետևյալ հարցինԸստ ձեզ, Ի՞նչ ճակատագիր կունենար Հայաստանի պատմությունը եթե Հայաստանը ստեղծվեր Մեծ Բրիտանիա կղզում։ Բացատրե՛ք դասից ձեռք բերած ձեր գիտելիքներով։

Հայաստանը կունենար ելք դեպի ծով և օվկիանոս, հակամարտության մեջ չէր լինի Ադրբեջանի հետ, չեր լինի Եղեռն: Կլիներ ավելի բարենպաստ աշխարհագրական դիրքում:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 16-20 ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ.

  1. ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵԱԼԴԻ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐԸ. ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
  2. ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
  3. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. ԾԻԱԾԱՆ ՇԱՐՔԻՑ. ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ…
  4. ՉԱՐԵՆՑ. ԾԻԱԾԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ
  5. ՉԱՐԵՆՑ. 1920-1921 — ՏԱՂԱՐԱՆ
  6. ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ՉԱՐԵՆՑԻ ԿՅԱՆՔԻՑ
  7. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. ԳՐԱԿԱՆ ԱՆՈՒՆ
  8. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

COUNTABLE AND UNCOUNTABLE NOUNS: EXERCISES

1. Complete the sentences using one of the following words. Use a/an where necessary

biscuit, coat, key, music, letter, sugar, moment, question, blood, electricity

1. Listen! Can you hear music?

2. I couldn’t get into the house because I didn’t have a key

3. It’s very warm today .Why are you wearing a coat?

4. Do you take sugar in your coffee?

5. Are you hungry? Would you like a biscuitwith your coffee?

6. I didn’t phone them. I wrote a letter instead.

7. Excuse me, but can I ask you a question?

8. I’m not ready yet. Can you wait a moment, please?

9.Our lives would be very difficult without electricity.

10.The heart pumps blood through the body.

2. Who were the people?

1.Beethoven? He was a composer.

2.Shakespeare? He was an English poet, playwright, and actor.

3.Albert Einstein? Albert Einstein was a German mathematician and physicist.

4.Washington? Lincoln? John Kennedy? They were American political leaders.

5.Marilyn Monroe? She was an actor and singer.

6.Elvis Presley? John Lennon? They were singers.

7.Van Gogh? Renoir? Gauguin? They were painters.

3. Put a/an or some where necessary.If no word is necessary, leave the space empty (-).

1) I have seen some good films recently.
2) What’s wrong with you? Have you got aheadache.
3) I know a lot of people. Most of them are students.
4) When I was a child, I used to be very shy.
5) Would you like to be an actor?
6) Do you collect _ stamps?
7) What a beautiful garden.
8) It’s a pity we haven’t got a camera. I’d like to take a photo of that house.
9) Those are _ nice shoes.Where did you get them?
10) I’m going shopping. I want to buy _ new shoes.
11) You need visa to visit some countries, but not all of them.
12) Jane is a teacher. Her parents were _ teachers too.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ

1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնեք, որ ապուրը համեղ ստացվի: — աղը

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորդ  ասա՝  հորդ  անձրևից  հորթը  թրջվեց»:

Նախադասության մեջ կան համանուններ և հարանուններ՝ հորդ — առատ, հորդ — հայրիկիդ և հորդ- հորթ


3.Ունկնդիր, ունկավոր,ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:

4. Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում մարդունը: — մազ, ծամ, հեր, վարս:

5.Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք: — Չա տառից՝ չակերտ:


6.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն: — Նորե՛կ տղա, իրեն ասա՝ թաս տարա գոմ:

7.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարան, կատակ, պարապ:


8.Շուշան, Հասմիկ, Աշխեն, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . ու՞մ  պարտեզից  դուրս  կհանեք:


9.
Ուղղել սխալը. «Հորի այծերից մեկն ընկավ հորանը»; — Հորանի այծերից մեկն ընկավ հորը:


10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ: — պատանի


11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն: —սալոր


12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:- գյուղ

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը

58586611_1310676519089051_8377702798862581760_n

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Մեկնաբանիր նամակը:

Հայրը՝ նամակի միջոցով, իր կյանքից ստացված փորձի արդյունքում ծնված խորհուրդներն է փոխանցում իր դստերը: Նամակը մեծ խորհուրդ էր դստեր ամբողջ կյանքի համար:

2.Ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը.
Ստեղծագործությունը սովորեցնում է ապրել ներկայով, լինել համարձակ, բայց միևնույն ժամանակ ողջախոհ, չկարևորել ուրիշի կարծիքը, մտածել ձգտումների ու միշտ լավը լինելու մասին:


3.Ի՞նչ է երջանկությունը ըստ քեզ;

Ըստ ինձ երջանկությունը ընտանիքն է և շրջապատող սերը: Երջանկությունն այն է,երբ ունես մեկին՝ ում հետ երազում ես, ճամփորդում, երբ երազանքդ դարձնում ես նպատակ և հասնում դրան, երբ անհամբերությամբ սպասում ես հաջորդ օրվան, երբ ունես ընկերներ ու ընտանի կենդանի ով շատ ժամանակ նույնպես լավ ընկեր է լինում:


4.Դու քեզ երջանիկ համարու՞մ ես:

Շատ մարդիկ իրենց երջանիկ չեն համարում զուտ նրա համար որ իրենց կյանքում ինչ որ բան չի լինում այնպես ինչպես իրենք են ցանկանում: Ես ինձ համարում եմ երջանիկ, քանի որ ունեմ սիրով շրջապատված ընտանիք, լավ ընտանիքից է կախված մարդու լավ ապագան:


5. Ի՞նչ է դժբախտությունը ըստ քեզ:

Ըստ ինձ դժբախտությունը 3-րդ հարցի պատասխանումս նշվածների բացակայությունն է:


6.Համաձա՞յն ես, որ երջանկությունն ու դժբախտությունը միայն ֆիլմերում են լինում:

Համաձայն չեմ, քանի որ ֆիլմերի մեծ մասը ցույց են տալիս իրական կյանքի վատ կամ լավ կողմերը:

Design a site like this with WordPress.com
Get started