Design a site like this with WordPress.com
Get started

Գյուղատնտեսությունը Հայաստանում

Հայաստանում գյուղատնտեսությունը բավականին լավ վիճակում է, քանի որ Հայաստանի կլիման թույլ է տալիս բոլոր մարզերում  տարատեսակ բերք  ստանալ: Գյուղում ապրող մարդկանց բարեկեցությունը երաշխավորում է հենց գյուղատնտեսությունը, և այո միայն գյուղում ապրողները չի որ վայելում են բերքը, դրանք հասնում են Հայաստանի տարբեր հատվածներ: Օրինակ եթե Վայոց ձորում արտադրվում են Հայաստանի գինիների մեծ մասը ապա դա չի նշանակում, որ միայն  այնտեղ է մնում, դրանք հասնում  են թե մարզ էր  թե հենց Երևան: Հա հաճախ լինում է այնպես, որ եղանակի պատճառով օրինակ շատ մրգեր այն վիճակում են գտնվում, որ վաճառքի ենթակա չեն լինում ու այդ պատճառով թեկուզ մի քանի կգ — ն եթե լավ վիճակում է վաճառվում է շատ թանկ գնով, բայց դա ևս հասկանալի է, քանի որ մարդիկ չարչարվում են և գոնե մի փոքր օգուտ պետք է ունենան։ Բայց կա նաև սրա հակառակը, որ բերքի առատության դեպքում, այն շատ մատչելի գներով է վաճառվում:Դե մեր գյուղատնտեսության  մեջ նաև զարգացած է անասնապահությունը, դրա մասի  շատ բան ասել չեմ կարող…Այսպիսով մեկ նախադասությամբ կարող ենք ասել, որ բավականին զարգացած գյուղատնտեսություն ունի Հայաստանը, որի մեջ մեծ դեր ունի աշխարհագրական դիրքը։

Գյուղատնտեսությունը Հայաստանում - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Апрельский флешмоб по русскому языку 9-12 классы

Укажите имя, фамилию и электронную почту *

Эрик Геворгян erikgevorgyan@mskh.am

Школа *

Колледж

Старшая

Средняя

Северная

Южная

Западная

Восточная

Класс *

2.2 курс

1. В Киевской Руси женщины любили украшать себя драгоценностями. Популярными были браслеты и бусы. Но самым модным считалось особое кольцо, его подвешивали на лентах или ремешках к головному убору, иногда укрепляли непосредственно в волосах”.

Височное кольцо

2. Кого на Руси первым парили в добротно построенной банной печи.

Кошку

3. В древности на Руси это считалось исключительно мужской одеждой, с которой напрямую связан фразеологизм «Работать, спустя рукава».

Сарафан

4.Сколько, согласно русской пословице ждут обещанного.

Три года

5. В российском фольклоре её считали начальницей над ведьмами и помощницей сатаны.

Баба-Яга

6. Согласно примете на Руси, что для тишины в доме должно быть на крыше.

Курица

7. Как называется русский традиционный пирог?

Расстегай

Отправить

ՄԻԱՎ

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

1. Արյան ճանապարհով
2. Սեռական ճանապարհով
3. Մորից-երեխային (հղիության,

  1. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

մորից երեխա, Արյունով

  1. Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

Վարակվելուց խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է դրսևորել անվտանգ վարքագիծ. զերծ մնալ թըմրամիջոցներ ընդունելուց, օգտագործել մեկանգամյա օգտագործման կամ ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ մշտապես պահպանակ օգտագործել:

  1. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ վարակվածների մեծ մասի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց 3-6 ամիս հետո: 

  1. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

Այն մարդը ով հաճախ զբաղվում է անկանոն սեռական հարաբերություններով, թմրամոլերը և նորածին երեխան:

  1. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,

«Պատուհանի շրջանում» ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտության արդյունքը կլինի բացասական: Սակայն արդեն իսկ այդ շրջանում վարակված մարդը կարող է վարակը փոխանցել ուրիշներին։

  1. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

Գեռկուլյոզ, ուռուցկային, թոքաբորբ

  1. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

Այն քայքայում է մարդու օրգանիզմը:

  1. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

արյան,
սերմնահեղուկի,
հեշտոցային արտազատուկների,
մայրական կաթի միջոցով:

  1. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։

  1. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

1-10 տարի հետո:

  1. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

10-13 տարի հետո:

  1. ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:

Եթե մարդը թմրամոլ է կամ հաճախ է զբաղվում սեռական հարաբերություններով:

Առաջադրանք

1 Տրված նախադասություններին ավելացնել նախադաս և վերջադաս դերբայական դարձվածներ։

Հասմիկը կարդում էր։

Մենք դիտում էինք հեռաստանները։

Նավապետը հրամաններ էր արձակում։

2 Ընդգծել տրված բառերի ածանցները։

երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։

Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։

Սեր-սիրելի

Ծաղիկ֊ծաղկանալ,

Գործ֊գործնական

Դադար֊անդադար

Աղմուկ֊աղմկոտ

Մայր֊մայրանալ

Ընկեր֊ընկերանալ

Զգուշություն֊զգուշանալ

Քար֊քարաշատ, քարե

Հարցազրույց

Հարցազրույց (անգլ.՝ interview), լրագրողական ժանր` զրույցի ձևաչափով, երբ լրագրողը զրուցում է սոցիալապես նշանակալի անձի հետ` հրատապ թեմաներով: Բացի այդ, հարցազրույցը լրագրության մեջ տեղեկատվության ստացման ձևերից մեկն է: Լրագրության մեջ այս ժանրի առաջամարտիկ է համարվում Հենրիխ Բլովիցը:

Հարցազրույցին մասնակցում են երկու զրուցակիցներ՝ հարցազրուցավար (լրագրող) և հարցազրույց տվող։ Նրանք տեղեկություն են փոխանակում` լսարանին բավարարելու համար (վերջինս հաղորդակցության երրորդ կողմն է):

Հարցազրույց բառն անգլերենում կազմված է inter, որն ունի փոխգործակցության, փոխլրացման իմաստ և view բառերից, որի իմաստներից մեկը տեսակետն է, կարծիքը: Հետևաբար, հարցազրույցը կարծիքների, տեսակետների, փաստերի, տեղեկատվության փոխանակում է:

Պատմություն

Լրագրության հարցուպատասխանը թվագրվում է դեռ 1850-ականներից: Առաջին հայտնի հարցազրույցը, որը համապատասխանում է հարցազրույցի մատրիցին որպես ժանր, հայտարարվել է 1756 թվականին, վրացի նշանավոր կրոնական գործիչ, դիվանագետ, գրող, ճանապարհորդ և արքեպիսկպոս Տիմոֆեյ Գաբաշվիլիի կողմից (1704-1764), որը հարցազրույց է վերցրել հայտնի հույն աստվածաբան, Աթոսի ուղղափառ դպրոցի ռեկտոր Եվգենի Վուլգարիսից (1716-1806):

Հարցազրույցի տեսակներն ըստ նպատակի

Տեղեկությունները, որոնք ստացվում են հարցազրույցի արդյունքում, կարող են լինել ինչպես հետաքրքրասիրությունը բավարարելու, այնպես էլ մասնագիտական, անձնական կամ կորպորատիվ նպատակներով։ Լրագրողական հարցազրույցն իրենից ներկայացնում է հատուկ սոցիալական նշանակության երևույթ։

Տեղեկատվական հարցազրույցը այս ժանրի առավել հաճախ օգտագործվող տեսակն է: Տեղեկատվական հարցազրույցի նպատակը նորությունների համար անհրաժեշտ տվյալների հավաքումն է: Ժամանակային խիստ ստանդարտներն այս հարցազրույցի այս տեսակը շատ դինամիկ են դարձնում: Օրինակ, ազգային նշանակության աղետը լուսաբանելու համար հեռուստալրագրողին անհրաժեշտ է օպերատիվորեն, օրինակ՝ մեկ ժամում հարցաքննել մեծ թվով մարդկանց։ Լրատվական հարցազրույցի հիմքը լրագրողի համար առանցքային հարցերն են. ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով. սակայն այս ցանկը կարող է ավելանալ` մասնագիտացված ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար:

Օպերատիվ հարցազրույցը տեղեկատվության հակիրճ տեսակն է։ Այն իր առջև նպատակ է դնում տարբեր կարծիքներ հավաքել որևէ կոնկրետ, որպես կանոն, նեղ հարցի վերաբերյալ։ Այս տեսակ կոչվում է բլից հարցում կամ հարցում փողոցում: Այս հարցազրույցի առանձնահատկությունը հարցերի ստանդարտ ֆիքսված ձևն է, որոնք տրվում են հնարավորինս շատ մարդկանց: Կախված հարցման թեմայից՝ դրան մասնակցում են մեկ կամ մի շարք սոցիալական խմբեր։ Սոցիոլոգիական հարցումից բլից հարցումը տարբերվում է քիչ ներկայացմամբ։

Հարցազրույց-հետաքննությունը լուրջ, ավելի մանրամասն ուսումնասիրության համար է: Այս դեպքում սովորաբար պատրաստվում են, նախորոք ձևակերպում են հարցերը, ուշադիր մտածում հաջորդականությունը: Հարցազրուցավարի համար կարևոր է կարողանալ հետևել հարցազրույց տվողի մտքերի ընթացքին, ունենալ հաղորդակցման ճկունություն և շփման ոչ վերբալ ձևերի գրագետ տիրապետում:

Դիմանկարային հարցազրույցը (անձնական հարցազրույցը) կենտրոնանում է մեկ հերոսի վրա: Դա կարող է լինել ցանկացած անձ, որը դրսևորել է իրեն հանրային կյանքում և, հետևաբար գրավում է հանրությանը: Դիմանկարային հարցազրույցները «հասարակ մարդկանց» հետ շատ ավելի քիչ են հանդիպում: Գոյություն ունի երկու տարբերակ՝ կա՛մ այս մարդը իրեն դրսևորել է ինչ-որ տեղ, կա՛մ, հակառակը, շատ բնորոշ է: Այն իրերը, մանրամասները, որոնք ձևավորում են հերոսի անհատականությունը, պետք է փոխանցվեն հեռուստադիտողին:

Զրույցը (երկխոսությունը) հարցազրույցի մի տեսակ է, երբ լրագրողը ոչ թե ուղղակի միջնորդ է հերոսի և հանդիսատեսի միջև, այլ զրուցակցի հետ հավասար է դառնում` համատեղ ստեղծագործության շնորհիվ։ Ստեղծագործական հեղինակությունը և մեծ մասնագիտական փորձը պարտադիր պայմաններ են նման հարցազրույցների համար: Կարևոր է նաև ճիշտ զրուցակից ընտրել: Նրա օգնությամբ լրագրողը պետք է գրագետ և հետաքրքիր նյութ ստեղծի։

Բլից հարցազրույցը (ֆլեշ հարցազրույցներ) կարճ հարցազրույցի տեսակ է, հաճախ կիրառվում է հեռուստատեսությամբ ուղիղ եթերներում սպորտային հեռարձակումների ընդմիջման ժամանակ: Լրագրողը հարցազրույց տվող մարզիկին/մարզչին մի քանի հարց է տալիս խաղի նախորդ մասի և հաջորդ մասի հեռանկարների մասին (խաղային մարզաձևերում՝ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո): Բլից-հարցազրույցը տևում է ոչ ավելի, քան 90 վայրկյան և անցկացվում է մարզադաշտում` հատուկ առանձնացված մասում: Հաճախ այն անցկացվում է հովանավորների լոգոներով գովազդային պաստառների ֆոնին:

Հարցազրույցի կազմակերպման ձևեր

  1. Մամուլի ասուլիս-հավաքական հարցազրույց: Լրագրողներին հրավիրում են հանդիպման այն մարդու հետ, ով տեղեկատվության աղբյուր է, նշանակված ժամին և որոշակի վայրում։ Հիմնականում հանդիպման վայրն է լրատվական գործակալությունը, տեղեկատվական ծառայությունը կամ նման նպատակների համար հատուկ սարքավորված տարածքը: Մամուլի ասուլիս հրավիրելու նպատակը սովորաբար հատուկ լրատվական նյութ է, որի մասին տեղեկատվությունը պետք է տարածվի, պարզաբանվի կամ հերքվի։ Նման իրադարձությունները սովորաբար անցկացվում են կանոնավոր կերպով: Նախաձեռնողը մանրամասն տեղեկացնում է իրադարձության (իրականացված կամ պլանավորվող), առաջարկի, որոշման մասին: Դրանից հետո լրագրողներին թույլատրվում է հարցեր տալ:
  2. Մամուլի մուտքը կարելի է մամուլի ասուլիսի փոքր ձև անվանել: Այն անցկացվում է միայն արդեն կայացած իրադարձության արդյունքների մասին (բանակցություններ, հանդիպումներ և այլն) լրագրողներին տեղեկացնելու համար: Մուտքի նախաձեռնողը լրատվամիջոցներն են: Այն մամուլի ասուլիսից տարբերվում է նրանով, որ նախապես պլանավորված չէ: Հանդիպումը ավարտվում է, և դրանից անմիջապես հետո նյուսմեյքերը կամ նրա խոսնակը հանդես են գալիս հայտարարությամբ և պատասխանում լրագրողների հարցերին՝ միաժամանակ նրանց տրամադրելով միայն քիչ և անհրաժեշտ տեղեկատվություն:
  3. Ճեպազրույցները անցկացվում են պարբերաբար: Դրանք նվիրված են ընկերությունների կամ կազմակերպությունների գործողությունների մասին անհրաժեշտ տեղեկության տարածմանը: Օրինակ, Արտաքին գործերի նախարարության ճեպազրույցների ժամանակ լրագրողները տեղեկանում են արտաքին քաղաքականության վիճակի մասին: Նաև ԶԼՄ-ների աշխատակիցները կարող են իմանալ համաշխարհային քաղաքականության պաշտոնական բացատրությունը:
  4. Կլոր սեղանը հարցազրույցի բարդ ձև է։ Լրագրողը ստիպված է խոսել մի քանի մասնակիցների, այլ ոչ թե` միայն մեկի հետ, ինչպես սովորական հարցազրույցում։ Այդ դեպքում հարցազրուցավարին անհրաժեշտ են մոդերատորի գործառույթներ։ Նա պետք է ոչ միայն հարցեր տա և պատասխաններ լսի, այլև կառավարի զրույցը։ Հարցազրույցի նման ձևաչափը պետք է մանրամասնորեն մշակվի։ Անհրաժեշտ է մտածել հատուկ սցենար և ռազմավարություն, որովհետև կարող են առաջանալ անսպասելի իրավիճակներ:
  5. Հեռախոսով հարցազրույցը հարմար և արագ հարցազրույցի տեսակ է: Այն կարելի է օգտագործել քիչ ժամանակ ունենալու դեպքում, երբ լրագրողը նկարահանվելու հնարավորություն չունի։
  6. Հարցազրույց ինտերնետի տարբեր ծառայությունների միջոցով: Տեղեկություն ստանալու և հարցազրույցներ վարելու եղանակներ են Էլ. փոստը, ֆորումը, զրուցարանը և այլն: Եթե ​​ձեզ անհրաժեշտ է պաշտոնական մեկնաբանություն ստանալ, նամակագրությունը բավարար չի լինի: Այդ ժամանակ հարցազրույցի մասնակցի հետ կարելի է զրուցել տեսակապի միջոցով:

Համապատասխանեցման անհրաժեշտություն

Եթե զրույցն անմիջապես չի հեռարձակվում, ապա պատասխանողը սովորաբար պահանջում է իր հետ համաձայնեցնել պատրաստի տեքստը, հեռուստահաղորդման վերջնական տարբերակը: Այս հարցի կամ պրակտիկայի մասին համաձայնեցված կարծիք չկա, ինչը հաճախ հանգեցնում է կոնֆլիկտների:

Լրագրողները համաձայնեցման գործընթացի արդյունքում նշում են հարցազրույցի որակի անկումը.

«Ընդհանուր առմամբ, հարցազրույցները շատ են կորցնում, եթե դրանք պետք է համակարգվեն: Ես ասում եմ ընթերցողի համար արժեքի մասին: Կարևոր փաստերը լղոզվում են, իրականությունը լաքապատվում է, իսկ լրագրողը օգնում է ինքնագրաքննությանը, ինչը նաև գրաքննություն է», մեդիա խորհրդատու Ալեքսանդր Ամզին:.

Այդ կապակցությամբ որոշ առաջատար պարբերականներ իրենց լրագրողներին արգելում են հարցազրույցի տեքստը համաձայնեցնել խոսնակների հետ:

Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում հարցազրույցից առաջ զգուշացնել, որ խոսակցությունը ձայնագրվում է, և որ պատասխանողի ասածը կարող է հրապարակվել կամ հեռարձակվել:

Սոցիոլոգիական հարցում

Սոցիոլոգիական հարցում, սոցիոլոգիական ինֆորմացիայի հավաքման մեթոդ, որի ընթացքում տեղի է ունենում փոխազդեցություն երկու անաձանց միջև՝ հարացազրուցավարի և հարցվողի։ Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։

Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ-ներում կամ մեկ այլ կերպ։ Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է՝ 25-30 %։

Սոցիոլոգիական հարցման փուլեր

Սոցիոլոգիական հարցումն իրականացվում է 3 փուլով՝

  • հոգեբանական հարմարման փուլ
  • հիմնական բովանդակության սպառման փուլ
  • հոգեբանական լարվածության թուլացման փուլ։

Դիտում. ինքնադիտում, ներհայեցողություն

Հոգեբանական դիտում

Հոգեբանական դիտում, նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույցհարցազրույցհարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։

Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։

Պլանաչափությունը ենթադրում է և դիտման համակարգային բնույթը, այսինքն՝ առարկայի այդպիսի ընկալումը տալիս է նրա մասին ամբողջական պատկերացում։ Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը. Դիտողի որոշակի գործողությունների կարգավորվածությունը։ Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։

Որպես գիտական մեթոդ՝ դիտումը պահանջում է նաև արդյունքների գրանցում։ Առանց արդյունքների գրանցման հնարավոր չէ հետագայում հաջողության հասնել։ Գրանցվում են ոչ միայն ուսումնասիրվող օբյեկտի հոգեբանական գործունեությունը, այլև դիտման օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, հետևանքային հանգամանքները։

Դիտման արդյուքների գրանցման համար օգտագործվում են հատուկ բլանկներ, որոնցում նշվում են ուսումնասիրման խնդիրները, նաև սուբյեկտի՝ ուսումնասիրման ենթակա պարամետրերը։ Սովորաբար դրանք նշվում են սեղմ. հոգեբանի խնդիրն է բլանկի մեջ ներառել պայմանական նշաններ այս կամ այն բնութագրի վերաբերյալ։

Կարելի է օրինակ բերել «Զրույցի գրանցման բլանկը», որը կազմվել է 1974 թվականին Գուսնիկովի և Գյուրիչովի կողմից։ Վերջինս օգտագործվում է դիտման և զրույցի համար։ Առավել հետաքրքրական է բլանկի առաջին մասը, որը վերաբերում է դիտման գործընթացին։ Վերջինիս համաձայն՝ դիտման գործընթացում անհրաժեշտ է գրանցել.

  • Դիտվողի քայվածքը, միմիկան, պանտոմիմիկան, մարմնաշարժումները, մաշկը, հագուստի առանձնահատկությունները,
  • Խոսքի բնութագրերը. ձայնը, տեմպը, արտասանությունը, բառապաշարը, այսինքն՝ լինգվիստիկական և պարալինգվիստիկական առանձնահատկությունները,
  • Ընդհանուր շարժողականությունը. արագություն, հստակություն, ծանրաբեռնվածություն,
  • Սոցիալական վարք. շփման հաստատում, դիտման ընթացքում վարքի փոփոխություն, հասարակական ունակություններ, սոցիալական վարքի որակական ցուցանիշներ՝ դոմինանտություն, ագրեսիա, աֆիլյացիա,
  • Տրամադրություն. փոփոխականություն, էյֆորիա, լրջություն և այլն,
  • Խնդիրներ լուծելիս դրսևորվող վարք. աշխատանքնային ունակություններ, ուշադրություն,
  • Նյարդային լարվածության ցուցանիշներ. ձեռքի շարժումներ, դող, դիմագծերի ծամածռություն։

Հոգեբանական դիտման համար մեծ նշանակություն ունի ադեկվատությունը։ Ընդհանուր առմամբ, ուշադրություն է դարձրվում ստացված արդյունքների և ուսումնասիրման առարկայի միջև համապատասխանությանը։ Ինչպես ցանկացած հոգեբանական մեթոդի, այնպես էլ դիտման գործընթացում օբյեկտի դերում հանդես են գալիս հոգեկանի կրողները՝ առանձին մարդիկկենդանիներ և դրան խմբերը, իսկ դիտման առարկայի դերում՝ այդ օբյեկտների հոգեկանի գործունեությունը։

Դիտումը պահանջում է նաև որոշակի պայմաններ. այսինքն՝ իրավիճակ, որում կատարվում է դիտվող դեպքը և զարգանում դիտվողի հոգեկան գործունեությունը։

Դիտման պայմանները կարող են դասակարգվել հետևյալ տեսակների մեջ.

  • Իրական կամ արհեսատական
  • Դիտող կողից կառավարվող կամ չկառավարվող
  • Ինքնաբերական կամ կազմակերպված
  • Ստանդարտ կամ յուրահատուկ
  • Սովորական կամ էքստրեմալ
  • Խաղային, ուսուցողական, աշխատանքային և այլն։

Ընդ որում, շփման տեսանկյունից տարբերում են հետևյալ իրավիճակները.

  • Անմիջական և ոչ անմիջական
  • Վերբալ և ոչ վերբալ
  • Կարճաժամկետ և երկարաժամկետ։

Դիտման մեթոդի թերի կողմերին կարելի է վերագրել հետազոտողի պասիվ դերը, ով սպասում է իրեն հետաքրքրող դեպքին, թեև վերջինիս դրսևորման աստիճանը ոչ միշտ է բարձր, արդյունքների ընդհանրացման դժվարությունը, դիտվող երեևույթների ծագման հստակ պատճառների որոշման դժվարությունը և այլն։

Դիտման արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար Ռայոնդ Քեթթելի կողմից առաջադրվել են հետևյալ սահմանափակումները.

  • Փորձարկվողի վարքը պետք է գնահատվի տարբեր իրավիճակներում և տարբեր դերերում՝ աշխատանքնային, ժամանցային և այլն, դրա համար էլ դիտումը պետք է իրականացնել 2-3 ամսվա ընթացքում ամեն օր՝ որոշակի ժամանակահատվածով։
  • Նախապես պետքէ հստակեցվեն վարքային և անձնային բնութագրերը, որոնք անհրաժեշտ է գնահատել։
  • Փորձարկողը պետք է ունենա նախնական պատրաստվածություն։
  • Դիտումը պետք է լինի անկողմնակալ։
  • Մեկ փորձարկվողին պետք է գնահատեն 10-ից ոչ պակաս դիտարկող, իսկ վերջնական գնահատականը պետք է ներկայացվի դիտարկումների միջինի տեսքով, ընդ որում պետք է հաշվի առնել յուրաքանչյուր դիտարկողի դատողությունների անկախությունը մյուսներից։

Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։

Ինքնադիտում

Ինքնադիտում, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։ Ինքնադիտումը զարգանում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքային, ավելի տարբերակված, հստակ, առարկայական և իմաստավորված բնույթ։ Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնըգույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Ներհայեցողություն

Ներհայեցողություն (ինտրոսպեկցիա), մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց։ Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

Օգտվել եմ Վիքիպեդիա կայքից:

Սոցիալականացում

Սոցիալականացում, անհատի վրա սոցիալական միջավայրի ներգործության պրոցեսը, որի ընթացքում մշակվում են սոցիալական գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Սոցիալականացումը դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային-պատմական պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում են, որ սոցիալականացումը կատարվում է ողջ կյանքի ընթացքում՝ փուլ առ փուլ, մյուսները՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում, երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում է սոցիալական հարմարման ընթացքը։

Սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։


Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։  


Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։


1.    Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։


2.    Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես)   որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։


3. Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :

4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։

Օգտվել եմ Վիքիպեդիա կայքից: