Design a site like this with WordPress.com
Get started

Հետաքրքիր փաստեր փողի մասին:

Հետաքրքիր փաստեր փողի մասին. ինչ փոփոխություններ են կրել դրանք հնագույն ժամանակներից մինչ այսօր

Գումար ասվածը տարբեր էմոցիաներ է առաջացնում մարդկանց մոտ: Մի կողմից միենք գիտենք, որ «երջանկությունը փողի մեջ չէ», սակայն մյուս կողմից էլ հաճախ լսում ենք այդ արտահայտության շարունակությունը. «…այլ դրա քանակի»: Եվ իսկապես, այս աշխարհում գրեթե ամեն ինչ պտտվում է փողի շուրջ:

Կարծիք կա այն մասին, որ համաշխարհային կառավարություն գոյություն ունի, սակայն այն չունի մարդկային դեմք, քանի որ այն փողի իշխաանությունն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր փողի մասին՝ սկսած հնագույն ժամանակներից:

1. Փողը յուրահատուկ միջոց է ապրանքների կամ ծառայությունների ստանալու կամ տալու դիմաց համապատասխանաբար տալու կամ վերցնելու համար:

2. Հնդկական որոշ ցեղերի մոտ որպես փող էին հանդես գալիս մարգարիտներն ու խեցիները: Դրանցով փոխանակում էին բազմապիսի թանկարժեք իրեր:

3. Փողի առավել հին տեսակ են համարվում խոշոր եղջերավոր անասունները, կենդանիների մաշկը, մորթին, որոշ տեսակի քարեր, չորացրած ձուկը և այլն:

4. Կիևյան Ռուսիայում գրիվնայի հետ մեկտեղ փողի դեր էին կատարում աղը, մեղրը, խոշոր եղջերավոր անասունները և դրանց կաշին:

5. Հնում, երբ ստեղծվեցին առաջին դրամական միավորները, կառավարիչներն ու թագավորները դրանց վրա իրենց դիմանկարներն էին հատել տալիս: Ալեքսանդր Մակեդոնացին առաջինն էր, ով որոշեց նման կերպով իր մեծությունը ցույց տալ:

6. Ավստրալիայում և այլ հարավային երկրներում մինչ այսօր օգտագործվում են պլաստիկ փողեր:

7. 1999 թ. Ռուսաստանում արծաթից ստեղծվեց ամենածանր դրամը, որը կշռում էր 3 կգ:

8. Իսկ Չինաստանում թողարկեցին ոսկուց ամենածանր դրամը, որը կշռում էր 5 կգ:

9. Եթե դիտարկենք ավելի վաղ անցյալի պատմությունը ևս, ապա երբևէ ամենածանր դրամը ստեղծվել է Շվեյցարիայում՝ 19 կգ քաշով:

10. Դժվար է պատկերացնելը, որ Կանադայում ամենասկզբում որպես փող էին ծառայում սովորական խաղաքարտերը:

11. Կանադան նաև զարմացրեց աշխարհին 25 հազար յուրօրինակ դրամներ ստեղծելով: Դրանց աանձնահատկությունը կայանում էր նրանում, որ դրամի մի երեսին պատկերված էր դինոզավր, որի կմախքը պարզ երևում էր խավարի մեջ դրան նայելիս: Որոշ պատճառներով դրանք այդպես էլ շրջանառության մեջ չդրվեցին:

12. Անգլիայում գոյություն ունի թղթադրամ, որը համարժեք է մեկ միլիոն ֆունտ ստերլինգի: Ոչ մի ճամպրուկ հարկավոր չէ. գրպանում դնում ես միլիոնը և ուղևորվում դեպի խանութ:

13. Աշխարհում ամենատարածված արժույթը համարվում է բրիտանական ֆունտ ստերլինգը, որն օգտագործում են 105 երկրներում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է դոլարը՝ 83 երկրներ, երրորդ հորիզոնականը՝ ֆրանսիական ֆրանկը՝ 75 երկրներում, չորրորդը՝ դինարը՝ 33 երկրներ, իսկ հինգերորդը՝ ռուսական ռուբլին՝ 27 երկրներ: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ սա վերաբերում է վերջին 200 տարիներին:

14. Ի՞նչ եք կարծում ամենից տարածվածը ԱՄՆ-ում: Գուշակելը դժվար է, քանի որ դրանք 1 և 20 դոլարներն են: Իսկ աշխարհի մյուս երկրներում առավել տարածված է հարյուրդոլարանոց թղթադրամը:

15. Ամերիկայում գոյություն ունի օրենք, որն արգելում է ողջ մարդկանց պատկերել թղթադրամների վրա. դրանց վրա կարող են պատկերվել միայն հանգուցյալները:

16. Քչերը գիտեն որ դոլարի $ նշանը առաջինը սկսել է օգտագործել ոմն պարոն Օլիվեր Պոլոկը 1778 թ. իր հաշվապահական գրքերում: Դրանից հետո միայն նրա ընկերը՝ կոնգրեսմեն Ռոբերտ Մորիսը սկսել է պաշտոնապես այդ նշանն օգտագործել որպես ամերիկյան դրամի խորհրդանիշ:

17. Թղթադրամներ առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում՝ 812 թվականին:

18. Հնագույն դրամը դրահման էր, որը ծագումով Հին Հունաստանից էր: Աճուրդի ժամանակ ան գնահատել են 314 հազար դոլար:

19. Աֆրիկայում մինչ 20-րդ դարի կեսերը որպես փող օգտագործվել են խոշոր եղջերավոր անասունները:

20. Բելգիան, որպես իսկական կապիտալիստական երկիր, 20-րդ դարի կեսերին թողարկում էր գովազդային տեքստերով դրամներ: Պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե հիմա հարյուրդոլարանոց թղթադրամների վրա գովազդներ տպվեին:

21. Առաջին բանկոմատն աշխարհում հայտնվել է 1967 թ. Լոնդոնի հայտնի բանկերից մմեկում, իսկ դրա ստեղծողը հայազգի Լյութեր Ջորջ Սիմջյանն էր: ԽՍՀՄ-ում մի քանի բանկոմատներ հայտնվել են կայսրության մայրամուտին՝ 1991 թ.: Սակայն դրանք դուրս էին տալիս ոչ թե կանխիկ գումար, այլ չեկեր: Իսկ արժույթ դուրս տվող առաջին բանկոմատը Ռուսաստանում հայտնվել է 1994 թ.:

Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստանում

Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։

Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։

12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին:

Բացահայտիչ

Բացահայտիչ

Բացահայտիչը գոյականական անդամի այն լրացում է, որը լրացնում է գոյականով արտահայտված անդամին այսինքն բացահայտյալին
Բացահայտիչը պատասխանում է այն հարցին ինչ հարցին՝ բացքհայտյալը
Կա բացահայտիչի երեք տեսակ՝ բուն, մասնական, Պարագվայական կամ մասնավորող ։ Բուն բացահայտիչը ամբողջությամբ բացահայտում է բացահայտյալին և պատասխանում է  նույն հարցին։ Օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցը՝ հայերենի առաջին ուսուցիչը, սրբերի շարքին է դասվել։
Արմենով՝ իմ ընկերոջով, հպարտանում են շատերը։ Քաջ զորապետին՝ Անդրանիկի անունը թնդում է հեռուներում։ Քաջ զորապետը՝ Անդրանիկնել սրբացվեց պատմության մեջ։ Անահիտից՝ այդ հրաշալի պարուհուց, ակնկալիքներ շատ ունենք։

Մասնական բացահայտիչ


Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալին ոչ թե ամբողջությամբ այլ մի մասով և կազմվում է իբրև որպես կապերով։
Մեսրոպ Մաշտոցը՝ որպես հայերի առաջին ուսուցիչ, սրբերի շարքին է դասվել։ Որպես հայերի առաջին ուսուցիչ՝ Մեսրոպ Մաշտոցը սրբերի շարքին է դասվել։ Սրբերի շարքին է դասվել Մեսրոպ Մաշտոցը՝ որպես հայերենի առաջին ուսուցիչ։
Ծաղիկները՝ որպես բնության հրաշալիքներ արտասովոր գեղեցկություն ունեն։

Մասնավորող կամ Պարագվայական բացահայտիչը կոնկրետ անցնում է գործունեության կատարման և ժամանակը և բացահայտիչը տրոհում է բութով,իսկ նախադասության մյուս անդամներից ստորակետով։ Ես այսօր՝ ժամը երեքին, կլինեմ թանգարանում։ Առավոտ շուտ՝ դեռ լույսը չբացված, ընկերներով ճանապարհ ընկան։ Ներքևում քարերի վրա, շատ Միհրան կա։

Իմ հաշվետվությունը

Ես Էրիկ Գևորգյանն եմ։
Օգոստոսի 26-ին առաջին անգամ ոտք դրեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ և ընտրեցի «Վեբ դիզայն»  բաժինը:  Անցնում  եմ հետևյալ առարկաները՝ Հայոց լեզու, ԳրականությունՖիզիկա, Էկոլոգիա, Մաթեմատիկա, Ռուսաց Լեզու, Անգլերեն, Հայոց պատմություն, Հասարակագիտություն, Ֆիզկուլտուրա: Նաև ունենք որևէ այլ առարկա ընտրելու հնարավորություն, ևես ընտրել եմ  ծրագրավորումը;
Առաջին կիսամյակում մասնակցել եմ հետևյալ նախագծերին`ընկեր Շողիկի հետ առաջին կուրսի մի քանի տղաներով մասնակցել ենք ծառատունկին,  այնուհետև ամբողջ կուրսով ընկեր Արտակի հետ պատրաստել ենք գինի:
Մասնակցել եմ  եռօրյա ճամբարներին Սևանում և Մեղրիում: Ինձ շատ էր դուր եկել Մեղրի քաղաքը, առաջին անգամն էի լինում այնտեղ: Ճամփորդությունը ինձ տվեց նոր ընկերներ: Մեծ հաճույքով նորից  կճամփորդեմ: Ընկեր Նելլիի և ընկեր Գեղամի հետ եղել ենք նաև Մանկավարժական համալսարանում:
Ահա արշավներից  դեպի Մեղրին:
Թարգմանություններ
Էկոլոգիայի ժամին կատարել եմ 2 թարգմանություն՝ Обезьяны,Գիտական հոդվածների թարգմանություն
Ինչ սովորեցի և ինչ կցանկանայի փոխել 2-րդ կիսամյակում:
Այս կիսամյակում կրկնեցինախորդ տարվա առարկաները, նաև մի շարք նախագծեր արեցինք: Գոհ  եմ իմ աշխատանքից, բայց կուզենայի, որ մեր մասնագիտությունը սովորեինք առաջին կուրսից:

Առաջադրանք հայոց լեզվից

Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով,կուզված մաշված են ու ծռված են մի կողքի: Գնացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին ամպի նման պատում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում  են գլուխները: Անապատը ձանձրալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

Կետերի փոխարեն գրի´րտրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց։
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդույթը, ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բամբիռ, բրդել, գիրթ, թափոր, խարամ, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել,  մահիկ, մույթ, շաղախ, շեղբ, սկահակ, տարեգրություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՄԲԱՏ, ԱՇՈՏ 4, ԳԱԳԻԿ 2

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՄԲԱՏ

Հովհաննես–Սմբատ կամ Սմբատ Գ (- 1041), Բագրատունյաց Հայաստանի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։

1000-ին հոր հրամանով Արծրունի իշխան Ապուսահլից գրավել է Կոգովիտ և Ծաղկոտն գավառները։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի զորքի օժանդակությամբ հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Երկու եղբայրների հաշտեցմանը իր գործուն մասնակցությունն են ունեցել կաթողիկոս Պետրոս Գետադարձը և

Հովհաննես-Սմբատը ներկայանում է Վասիլ Բ կայսրին. մանրանկար Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից

սպարապետ Վահրամ Պահլավունին։ Հովհաննես Սմբատի իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Բարսեղ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Բարսեղ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038-ին վերանորոգել է տվել Հոռոմոսի վանքը։ 1040-ին մասնակցել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերի ջախջախմանը։ Հովհաննես-Սմբատի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան։

ԱՇՈՏ 4

Աշոտ Դ (մոտ 997–1 սեպտեմբեր 1041), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։

Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի (Սմբատ Գ-ի) դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։

ԳԱԳԻԿ 2

1020 թվականին վախճանվեց Հայոց Գագիկ Ա թագավորը՝ թողնելով երկու որդի, որոնցից ավագը՝ Հովհաննես-Սմբատը թուլակամ, ռազմական գործին անտեղյակ անձնավորություն էր, իսկ Աշոտը (Աշոտ Դ), հակառակը, քաջ, մարտերում կոփված և համառ բնավորության տեր երիտասարդ էր։ Ավագության իրավունքով գահը ժառանգելու էր Հովհաննես-Սմբատը, սակայն Հայոց իշխաններից շատերը, գիտակցելով այդ խառնակ ժամանակներում թուլակամ ու անհեռատես արքա ունենալու կործանարար հետևանքները, ձգտում էին Հայոց գահը հանձնել Աշոտ Դ-ին։ Բայց իր ազդեցիկ կողմնակիցներն ուներ նաև Հովհաննես-Սմբատը, որոնցից մեկն էր նաև կաթողիկոս Պետրոս Գետադարձը: Երկրում ծայր է առնում թունդ հակամարտություն և եղբայրասպան պատերազմ, որը շուտով հնարավոր եղավ հարթել իշխանների և կաթողիկոսի ջանքերով, ինչի համար որոշվեց Անի մայրաքաղաքը իր շրջակայքով հանձնել Հովհաննես-Սմբատին, իսկ մնացած մասը՝ Աշոտ Դ-ին։ Հաշտության պայմաններից մեկն էլ այն էր, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո Հայոց գահն ամբողջությամբ անցնելու էր Աշոտ Դ-ին, կամ, եթե նա ևս մահացած լիներ, նրա որդուն։ Աշոտի որդի Գագիկ Բ-ն ծնվեց մոտ 1024 թվականին։ Սակայն երկրում հաստատված այս անդորրը կարճ տևեց։ 1022 թվականին Վրաց թագավորություն է արշավում Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ Բուլղարասպանը, և քանի որ այդ պատերազմում Հայքը սատարել էր Վիրքին, կայսրը որոշում է պատժիչ արշավանք ձեռնարկել նաև դեպի Բագրատունյաց թագավորություն: Հայոց արքա Հովհաննես-Սմբատը, ահաբեկված դրանից, որոշում է կաթողիկոս Պետրոս Ա-ին ուղարկել բանակցությունների և հաշտություն կնքելու՝ անգամ ամենավատ պայմաններով, միայն թե իրենից հեռացնի պատերազմը։ 1023 թվականին Պետրոս Ա-ն մեկնում է Տրապիզոն, որտեղ գտնվում է Վասիլ Բ-ն՝ իր զորքով։ Բանակցությունները կայսեր հետ ավարտվում են մի խայտառակ պայմանագրի կնքմամբ, ըստ որի Հովհաննես-Սմբատի մահից հետո Անին իր շրջակայքով ժառանգություն էր մնալու Բյուզանդական կայսրությանը։ Այս պայմանագիրը մեծ զայրույթ և դժգոհություն է առաջացնում Անիում և իշխանների շրջանում, ինչի պատճառով Պետրոս Ա-ն որոշ ժամանակ չի վերադառնում հայրենիք, այլ հաստատվում է Սեբաստիայում: Այսպիսով, Հայքում որոշ ժամանակ տիրում է խաղաղություն։ 1041 թվականին մահանում են արքան, ապա նրա Աշոտ եղբայրը։ Սա շատերը համարեցին բյուզանդական կայսրության խարդավանքների արդյունք՝ արագացնելու համար Տրապիզոնի պայմանագրի կատարումը։ Պահը նպաստավոր համարելով՝ բյուզանդական 100 հազարանոց մի զորաբանակ ներխուժեց Հայոց թագավորություն՝ գրավելու Հովհաննես-Սմբատի կտակած հողերը՝ Անին՝ իր շրջակայքով։ Հոռոմները հասան որոշ հաջողության՝ գրավելով մի շարք հայկական տարածքներ։ Իսկ հայկական զորքերը, որ շուրջ 30 հազար էին, համախմբվում են սպարապետ Վահրամ Պահլավունու շուրջ։ Հայ ռազմիկներին միացավ նաև բնակչությունը, և միասին դուրս գալով Անիի Ծաղկոց կոչվող դարպասից, հարձակվեցին քաղաքը պաշարման մեջ առած բյուզանդացի զորքի վրա։ Հայերը կարողացան քաղաքի պարիսպների տակ ջախջախել բյուզանդական զորքերին և խայտառակ փախուստի մատնել։ Նրանցից քչերը միայն ողջ մնացին ու գերի ընկան և հայերը ցանկանում էին հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Սակայն սպարապետի (Վահրամ Պահլավունի) միջամտությամբ գերիներն ազատ արձակվեցին։ Այս պարտությունից հետո կայսրությունն այլևս տևական ժամանակ մոռացավ Տրապիզոնի պայմանագիրը։

Ամանորյա նախագծեր

big_1356500843_8070828

Սուրբծննդյան ընթերցումներ`
«Լուցկիներով աղջիկը»:
Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում:

Հայկական Ամանորից:
Հացը` ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:
Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները:
Նոր տարին աշխարհի երկրներում:
Այս նախագծերով սովորողը ուսումնասիրում, տեղեկանում է Կաղանդ, Նավասարդ, Ամանոր ավանդական ծեսին, տոնածառի պատմությանը, տոնածառի՝ որպես խորհրդանշի զարգացմանը;
Սովորողը  պատմում է, ներկայացնում  տեսանյութեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ իր ընտանիքում ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների, ծիսական ուտեստների պատրաստման և այլնի վերաբերյալ, տեղադրում բլոգում, ենթակայքում, տարածում:
Ուսումնասիրում է այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում, փորձում հետաքրքիրը բերել ընտանիք:

Exercise

1. You know the answer.

Do you know the answer.

You don’t know the answer.

2. He has breakfast at 8 ioo

Does he has breakfast at 8 ioo?

He doesn’t has breakfast at 8 at ioo.

3. He trusts you.

Does he trusts you?

He doesn’t trusts you.

4. The children like sweets.

Does the children like sweets?

The doesn’t children like sweets.

5. He broke his arm.

Does broke his arm?

Ja

6. Jane rang the bell

7. She lost her way.

8. They played the game.