Design a site like this with WordPress.com
Get started

Իրար նման տասնհինգ Ամանոր

36_EPT-5.jpg

Հնում Հայոց աշխարհը բաղկացած էր տասնհինգ փոքր աշխարհներից կամ նահանգներից՝ Բարձր Հայք, Ծոփաց կողմ կամ Չորրորդ Հայք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք, Այրարատ: Երբ տասնհինգ նահանգները միաձույլ էին ու հայախոս, Ամանորը Հայաստան էր մտնում նույն գիշերը: Բոլոր տասնհինգ նահանգներում նավասարդյան տոնախմբություններն սկսվում էին միաժամանակ: Հայը հաց է դրել հին ու նոր տարիների սահմանագլխին, կարմրահատ ցորենով ճարմանդել հին տարվա ավարտն ու նորի սկիզբը:

Բարձր Հայքում մի ճերմակ ցորնհաց էին թխում, կեսն ուտում հին տարում, կեսը՝ նոր տարում,որով կարծես խնդրում էին հայոց աստվածներին հնի պես հացառատ դարձել նաև Նոր տարին:

Ծոփաց կողմում ցորեն աղանձ էին անում, մի մասը ուտում, մյուսը՝ թափում գետի կամ առվակի մեջ՝  համարելով, որ նվիրում են անձրևի աստծուն՝ Նոր տարին ցորենաբեր դարձնելու  համար:

Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ ցորենաբլուր էին սարքում և ասում.

-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի Նոր տարին, մի պատառ բան կվերցնի և եկող տարի ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար  աշխատանքը:

Տուրուբերանում հին ու նոր տարիների սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի հոտով լցնում տունը:

Մոկքում Նոր տարվա սեղան նստելուց առաջ շինականը դաշտ էր գնում և մի քանի անգամ պտույտ տալիս իր արտի եզրերով, որով ուզում էր հավաստել, թե աստծու չափ երկրպագում է հողը, որի բարիքների  շնորհիվ է, որ մարդը մի տարուց անցնում է մյուս տարուն:

Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ է տալիս սենյակում ու Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ բաշխում տան անդամներին: Դրանով ուզում է ասել, որ Նոր  տարում աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի  օրնիբուն:

Պարսկահայքում Նոր տարում հացի խմորը հունցում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայքում ասում էին, թե երաշտ տարում Կապուտանը փոթորկվում է, նրա ցայտերը թռչում են երկինք և ապա անձրև դարձած թափվում տապից տոչովող արտերի վրա:

Վասպուրականում Նոր տարվա նախօրեին փակում էին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները: Նրանք կարծում էին, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է մի գավ գինի խմել, հարբել ու մոլորվել: Բայց հաշվի առնելով, որ Ամանորը երկար ճանապարհ է անցել և քաղցած կլինի՝ կարասների ու տիկների բերաններին մի-մի կտոր թարմ հաց էին դնում նրա համար:

Սյունիքում Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ պետք է կծեն հացի նույն կտորից, այլապես աստված որոմնաշատ կդարձնի նրանց արտերը:

Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանիմեջ և դնում սեղանի վրա: Խաշելուց հատիկներն ուռչում ն և սովորականից երկու անգամ մեծ երևում:Արցախեցին դրանով հուշում էր աստվածներին, որ հաճելի կլիներ, եթե Նոր տարում ցորենի հատիկները խոշոր լինեին:

Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տանը եղած գարին գոմ էին տանում ու մի այնպիսի գաղտնի անկյունում թաքցնում, որ Ամանոր աստծո աչքով չընկնի և Նոր տարին ամբողջովին ցորենաբեր  դարձնի:

Ուտիքում մի կտոր հաց էին կախում տան շքամուտքի բիղխից  (դռան կամարի միջի քար)՝  ցանկանալով  հավաստել, որ ամենքը կարող են հյուրընկալվել և մի կտոր հաց անուշ անել:

Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները գործի գցած:

Տայքում Նոր տարվա նախօրեին բարձրանում էին մոտակա սարերը և ձեն տալիս.

-Ամանո՜ր, Ամանո՜ր , ճաշը պատրաստ՝ քեզ  ենք  սպասում:

Տայքում կարծում էին, թե Ամանորը կարող է ուշանալ, գուցե հոգնել և մի տեղ քնով է անցել, պետք է արթնացնել և տուն  հրավիրել:

Այրարատում համոզված էին, թե Նոր տարին, ձյունափայլ լավաշն ուսած, իջնում է Մասիսի կատարից, մտնում և հաց բաշխում նախ աշխատասեր մարդկանց  տներին, նոր մնացածը տալիս հարուստ  ծույլերին և ծույլ  աղքատներին:

Дополнительные задания с 7-11 декабря для начинающих

НАША КОМНАТА

Я иностранный студент. Меня зовут
Нидаль. Вот мой друг. Его зовут Артур.
Он тоже иностранец.
Это наша комната. Слева стоят моя
кровать и моя тумбочка, а справа – его
кровать и его тумбочка. Вверху висит
деревянная полка. Там стоят разные
книги: словари и учебники. На стене
висит красивая картина.
Рядом стоит большой шкаф. Там
висят наши вещи. Посредине стоят стол и стулья. Тут лежат наши
тетради, ручки, карандаши. Вот окно. Тут наш магнитофон, ваза,
цветы, а рядом стоит маленький телевизор.
А это мой альбом. Там фото. На фото моя семья. Это моя
мама. Она очень хорошая и добрая. Её зовут Амина. А это мой
папа. Его зовут Мустафа. А это мои братья. Это мой младший брат
Али, а это мой старший брат Мухаммед.
Наша комната небольшая, но хорошая и удобная.

Ես արտասահմանցի ուսանող եմ։

Իմ անունը Նիդալ է։Ահա իմ ընկերը։

Նրա անունը Արթուր է։Նա նույնպես արտասահմանից է։

Սա մեր սենյակն է։Ձախ կողմում իմ մահճակալն է և իմ պահարանը,իսկ աջ կողմում նրա մահճակալը և նրա պահարանը։Վերևում կախված է փայտե դարակը։Այնտեղ տարբեր գրքեր են՝ բառարաններ և դասագրքեր։Պատից գեղեցիկ նկար է կախված։

Մի կողմում մեծ պահարանն է։ Դրա մեջ կախված են մեր իրերը։ Կենտրոնում տեղադրված են սեղանն ու աթոռները։Այնտեղ մեր տետրերն են,գրիչներն ու մատիտները։ Այստեղ պատուհանն է։Այստեղ մեր մագնիտոֆոնն է,ծաղկամանը,ծաղիկները,իսկ կողքին փոքրիկ հեռուստացույցն է։

Սա իմ ալբոմն է։Այնտեղ նկարներ են։Նկարում իմ ընտանիքն է։Սա իմ մայրն է։Նա շատ լավն է ու բարի։Նրա անունը Ամինա է։Իսկ սա իմ հայրն է։Նրա անունը Մուստաֆա է։

Իսկ նրանք իմ եղբայրներն են։ Սա իմ փոքր եղբայր Ալին է,իսկ սա իմ ավագ եղբայր Մուհամեդն է։Մեր սենյակը փոքրիկ է,բայց լավն է և հարմարավետ։

Дайте ответы на вопросы.

  1. Кто Нидаль?- он иностранный студент
  2. Как зовут его друга?-Его зовут Артур
  3. Чья это комната?- Ето комната Нидаль и Артура:
  4. Где стоят кровать и тумбочка?-Слева и справа стоят кроватьи и тумбочки
  5. Чья кровать стоит слева?-Слева стоит кровать Нидалья:
  6. Чья кровать стоит справа?-права стоит кровать Артура:
  7. Что висит вверху?-Вверху висит деревянная полка:
  8. Что стоит там?-Там стоят разные книги: словари и учебники.
  9. Какой шкаф стоит там?- там стоит большой шкаф:
  10. Что висит там?-там висит красивая картина:
  11. Чей это альбом?Кто там?-ето албом Нидаль и его семьи:

ЗАВТРАК
Сейчас утро. Я и мои друзья сидим в
буфете. Мы завтракаем. Вот стоит
большая чашка. Там зелёный чай. А вот
стоит стакан. Тут ананасовый сок. Вот
стоит тарелка. Там лежат свежий хлеб,
вкусное масло и твёрдый сыр. Это мой
завтрак. А это мой друг Ахмед. Его завтрак – это
молоко, хлеб и фруктовый джем. А это наша
подруга Ванесса. Её завтрак – это чёрный кофе, вкусные тосты и
свежее масло.
Приятного вам аппетита

Հիմա առավոտ է։Ես և ընկերներս նստած ենք ճաշարանում։Մենք նախաճաշում ենք։Սա մեծ բաժակ է։ Նրա մեջ կանաչ թեյ է։Սա հաջորդ բաժակն է։ Նրա մեջ անանասի համով հյութ է։ Սա ափսե է։Նրա մեջ թարմ հաց է,համեղ կարագ և պինդ պանիր։Սա իմ նախաճաշն է։Իսկ նա իմ ընկեր Աղմեդն է։ Նրա նախաճաշը,սա կաթ է,հաց և մրգային ջեմ։Սա մեր ընկերուհի Վանեսան է։Նրա նախաճաշը՝սև սուրճ,համեղ տոստ և թարմ կարագ։

Այինկա Նովելի վերլուծություն

«Այինկա» նորավեպը ընտանիքի երկու եղբայրների մասին է, ավելի շատ Սահակի: Եղբայրներն իրար դեմ են և՛ աշխատանքում, և՛ սիրո մեջ: Հերոսներն են Պերճուհին և երկու եղբայրները՝ Հակոբոսն ու Սահակը: Նրանց հոգեկան առնչությունների միջոցով ձևավորվում է մի ազդեցիկ և հուզիչ դրամա: Պերճուհին սիրել է փոքր եղբորը՝ Սահակին: Բայց հետո հիասթափվել է, քանի որ հակառակ գյուղի բոլոր մարդկանց, որոնք խիզախորեն ծխախոտի մաքսանենգությամբ են զբաղվում, սիրած տղան ծառայության է մտել ոստիկանություն: Այինկաճիի աղջիկ Պերճուհին չի ներում Սահակին, դառնում է մյուս եղբոր՝ Հակոբոսի նշանածը: Սակայն կնոջ սերը հզոր է, ամուր, ինչպես երկաթը չի կարող ծռվել ծառի ոստի պես: Սիրո դրաման ստանում է ինքնատիպ լուծում. իրար դեմ են դուրս գալիս Հակոբոսը՝ այինկաճիների խմբով, Սահակը՝ ոստիկանների հետ: «Մեռնի՜լ, վախցա՞ծ էր երբեք մեռնելե, և եղբորմեն եկող այս հարվածները փրկության մահ մը կխոստանային իրեն. անոր ձեռքին մեռնիլ, ի՜նչ հաճույք»,- մտածում էր նա: Սահակը զոհվում է, մայրը կսկիծից մեռնում է, Սահակի ընտանիքին տրված թոշակն ստանում է Հակոբոսը: Իսկ Պերճուհի՞ն՝ ընտանիքի սյունը: Ոչ ոք չի հասկանում կնոջ հոգու առեղծվածը: Նա հետ է տալիս Հակոբոսի նշանը և դառնում «սևեր հագնող աղջիկ մը, որ չամուսնանար»:

Այինկա

Ա

Յոքարը Մահալլեին մեջ, բլուրի մը վրա մանառիկ և անձուկ փողոցներով շինված թաղ մը, կռիվը կը սկսեր խուլ շշուկով մը, խուզարկության եկող դետերուն դեմ:

Կիներու բազմությունը կավելանար շարունակ. անկյուններե, ծակերե, խորշերե կելլեր հետզհետե ու կը լեցվեր հին, փայտաշեն տան մը առջին, ուռուցիկ շալվարների կոհակներով խափանելով անցուդարձը. հոծ, գրեթե միակտուր զանգված մը ահա, որուն մեջ Ռեժիի համազգեստին կարմիր երիզները կխառնվեին նուրբ արյունոտ ջիղերու սողոսկումներով:

Եվ այս կանացի խուժանին բողոքը կելլեր դուրս, զսպված հառաչանքի մը պես բարձրանալով օդին՝ ամառ ցերեկվան մը հեղձուցիչ մթնոլորտին մեջ, ժխոր մը նախ, հետո ճշտվելով քիչ-քիչ, որուն մեջ բառ մը հստակ ու որոշ, ականջի կը զարներ, անծանոթ լեզվի մը բառը, զոր այս բազմության մեջ ամեն ոք կը հասկնար, իրարու երեսին կը նետեր և զոր երկարող փողոցին անձկությունը վիթխարի փողի մը պես կը տաներ և զոր երկարող փողոցին անձկությունը վիթխարի փողի մը պես կը տաներ, կը հասցներ հեռուն, մինչև քաղաքը.

— Այինկա՜, այինկա՜:

Ռեժիի պաշտոնյաները կը խորհրդակցեին բռնության դիմելե առաջ, չափելով այս տկարությամբ կազմված զորությունը զոր ահա պեղել, անցնիլ հարկ կըլլար մինչև սա տունին մուտքը, ուր ծխախոտի մեծաքանակ մթերք մը կար պատրաստ, ինչպես որ իրենց իմացուցած էին կանխավ. և իրենց վարձատրության հաշիվով շահամոլի ջիղերնին կը պրկվեր, ու վրնին կը փայլեր ու նոր ջանք մը կընեին, ուսովնին ճամփա մը բանալու, քայլ մը ավելի մոտենալու համար այդ դեմի դրան, ուրկե հազիվ տասը քայլ կը բաժաներ զիրենք:

Անդին` բազմությունը ա´լ ավելի կը սեղմվեր, համբերությունը սպառելով, վերջ մը տալու պետքը զգացվելով երկուստեք. զայրույթը, հին ատելությունը այս երկու տարրին մեջ, ավանդական, ճակատագրային բան մը երևան կելլեր բիրտ անկեղծությամբ:

Ծխախոտի հին խուզարկություններու, գրավումներու հիշատակը կուգար արծարծել մշտնջենական հակառակությունը. կռիվների մեջ տրված առնված վերքերու սպիները կը բացվեին այս պահուս, իրենց շարավին հոտովը, թարմ արյունի բուրումովը զայրացնելով հատուցումի պետքը և կծու մարմաջը. հետո ամբողջ Յոքարը Մահալլեի մթերքը պահված էր այս խարխուլ տան մեջ, ամենուն հարստությունը, ամբողջ տարվան ապրուստը: Եվ կը հաշվեին մինչև հիմա իրենցմե գրավված ծխախոտներուն քանակությունը, որուն կսկիծը` ամեն մեկուն համար զատ-զատ, ծանր տուգանքներով, երկար բանտարկություններով սաստկացած էր:

Ամբոխեն` բերնե բերան խոսքեր, անցախոս բառեր կը սահեին, կը սպրդեին ներս, պատվերներ, հրամաններ` փութալու, աճապարելու:

— Ծո´, Հակաբոս, տե´ երերա:

Ներս կերերային, կը շտապեին, ոտնաձայներ կահ կարասիներու, մթերված ապրանքներու փոխադրության խուլ ջանքեր կը լսվեին, վայրկենական տեղափոխություն տանիքներու վրա, առաստաղներուն տակեն. և նեղ փողոցին մեջ հիմա ծխախոտի ուժգին հոտ մը կը ծավալեր, այնքան որ Ռեժիին դետերը` հուսահատ` այս բոլոր կիները ցրվելու և կողոպուտը չփախցնելու փորձությամբ կը բռնվեին, մինչդեռ ոստիկանությունը, ամենեն ավելի հեռատես, օրինական ձևակերպությունները կը կատարեր այդ տունը կոխելե առաջ:

Եվ աղաղակը կը բարձրանար ավելի ուժգին, կիզիչ արևին սկավառակեն իյնող հորդ ու ջերմ լույսին պես զայրացած, աղաղակ մը` որուն մեջ առջի բառը կուգար, կը դառնար, կը վերադառնար շարունակ.

— Այինկա՜, այինկա՜:Բ

Երկու եղբայրներուն մեջ Հակոբոս` այինկաճիներու մեծը` անդրանիկն էր. սևաչվի, սևահեր երիտասարդ, ամառ-ձմեռ պահելով իր մեղրագույն ապայե փոթուռն ու շալվարը. հաստ տոկուն կտավ, որ դաշույնի հարվածներու կը դիմադրեր և զոր ցերեկները կը պտտեցներ Իզմիտի չարշուին մեջ, զորավոր մարդու հատուկ դանդաղ ու ծույլ քայլվածքով:

Լեռներու զավակ, իր գյուղացիի անձուկ միտքը բնավ չէր կրցած ըմբռնել Ռեժիի դրության նրբությունները. և իր բնական իրավունքին հենած` կը կռվեր ահա տասը տարիներե ի վեր, ճակատաբաց` փոխանակ հանցավորի մը պես պահվտելու. այինկաճիներու համբավավոր պետն էր ու դյուցազնը այնքան արյունոտ ծեծկվուքներու:

Այս երիտասարդն էր, որ վկայության համար կանչված, դատարանի մը առջև, իր արհեստը հարցված ատեն պատասխանած էր անփութորեն.

— Այինկաճի:

Հիմա ամենուն ծանոթ է ինք, զոր լերան մեջ ավազակը ու ճամփուն վրա ձիապանը կը ճանչնան, կը սիրեն մեջքի դաշույնը, որուն երկաթը Պոլսեն եկած գնած է, Դամասկոսի դյուրաթեք երկաթ, վետվետող երանգներով, երբոք զուր տեղը փայլատակած չէ: Ծառերը կը ճանչնան զայն, այնքան շատ իրենց կեղևի վրա Հ գիրը` իր երբեմնի դպրոցական կյանքեն մնացող միակ հիշատակը` փորագրված է, սրտնեղության, ձանձրույթի վայրկյաններուն մեջ:

Այս քաղքին շրջակայքը` ծխախոտի ամեն փոխադրություն իր աչալուրջ ու ճարտար պահպանության կհանձնվի ամեն ատեն, երբեք չի թողուր փախիր իր արիության վստահված ապրանքը. հնարքը ու քաջությունը կը լծորդե փորձ ռազմագետի մը պես կը հաջողի:

Հիմա պիտի նշանվի. ո՞վ զավակ կուտա այս լերան մարդուն. և սակայն մեկե ավելի աղջիկներ սրտատրոփ կը սպասեն դուռը իր անցուդարձին, իրիկվան մութին:

— Բարև, Հակոբոս, ե՞րբ եկար:

— Երեկ գիշեր:

Միշտ գիշերը կգար այս տղան. անորոշ ժամանակով, անծանոթ, անկոխ ուղիներե, զորս իրմե զատ ոչ ոք գիտեր, ոչ իսկ եղբայրը, Սահակ` որ Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը` քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիճ մը. բայց Յոքարը Մահալլեն, իր ազգականներուն թաղը չի ժպտիր իրեն. աղջիկները չեն սպասեր դուռը. էն տգեղը կը ծիծաղի իր վրան, և եղբորը նշանածը, Պերճուհին, չի բարևեր զինքը:

Ինչո՞ւ համար հանկարծ թողած է այս տղան իրենները, ատելությամբ զինվելու համար անոնց դեմ:

Եվ այս նեղ փողոցին մեջ, դեպի խարխուլ տունը, որ ճիշտ իր հայրենի տունն էր, ինքն էր ահա, որ կառաջնորդեր Ռեժիին. և հանկարծակի եկած ամենքն ալ, չհավատալով դեռ, կը հարցնեին իրարու ականջն ի վար փսփսելով.

— Ծո, ո՞վ բերավ ասոնք, Սահա՞կը:Գ

Սա դեմի ելևէջավոր գիծը, որ հորիզոնը կը կտրե կը կտրտե, որ իր ատամներով կը խածնե երկինքը անսահման կապույտին մեջ` լեռներու շղթա մըն է դեպի հյուսիս վազող. իր ափափա կողերուն վրա տարածվող խիտ մթությունը, անթափանց սևությունը` անտառներունն է, աղջամղջային կանաչություն, որ գիշեր ատեն և լուսնի լույսով` թանձըր հեղուկե լիճի մը պես կը փայլփլի:

Ասդին` Իղմիտի ծովն է հետզհետե ամփոփված, նեղցած, սպառած, որուն տամուկ կապույտին մեջ լուսինը կիջնե վերեն, կը թաթխվի առանց իր պայծառությունը, հստակությունը մազի չափ կորսցնելու, և մանրուք ալիքների տարուբերումին հետ կոտրտած հայելիի բեկորներ կը ձևացնե, որոնք իրարու կը կցվին, իրարմե կը հեռանան, կը ցրվին, նորեն միանալու ու նորեն բաժանվելու համար:

Հոս` քարահատակ ճամփուն վրա` ձիերու շարք մը կը քալե հազիվ լռելի ոտնաձայնով մը, որ պայտերուն վրա փաթթված չուխայի կտորներով կը մեղմանա, ամբողջ կարավան մը ծխախոտ փոխադրող շրջակա գեղերեն. ու տասնի չափ տղաք կուգան քովեն հետիոտն, հրացանը ուսերնուն կախած, ատրճանակը մեջքերնին:

Հիմա լուսնին լույսը կիջնա ասոնց գլխուն վրա շիտակ, լուսավորելով և մատնանիշ ընելով այինկաճիներուն խումբը, որ չի կրնար ինքզինքը պաշտպանել այս լույսի վտանգավոր ողողումին դեմ. և հուշիկ կը քալեն աղետի մը նախազգացումով, ծառի խարշափյունին, տերևի մը կծկումին ուշադիր անձկությամբ լեցված. հետո կը վարժվին այս պայծառ լույսին, որ զվարթություն կը բերե հետը, և կը խոսակցին մեղմիվ.

— Քանի՞ օխա թյություն վերուցին Մահալլեեն:

— Հարյուր քսան:

— Ո՞ւր է Հակոբոսը:

— Առջևեն կերթա:

Միշտ առջևեն կերթար, մինակուկը ամեն վտանգի դեմ, ձեռքը մեջքի դաշույնին բունին, խորհելով իր եղբոր հետ հավանական հանդիպումին ճամփու մը վրա, ու այս գաղափարին` զգալով կսկիծ մը, սուր ցավ մը, որ սիրտը կը լեցներ, կոկորդեն կը բռներ և շնչահեղձ կըներ զինքը:

Պահ մը կը մտածեր թողուլ այս կյանքը, այս մշտնջենական վտանգի արհեստը, որ հիմա եղբայրասպան հանդիպումներու զարհուրանքով կը լեցվեր, որ իր նշանածը հարս չեղած, զայն այրի թողուլ կսպառնար ամեն վարկյան. և գլուխը կախ կերթար, մոռանալով կարավանը, որ կը հետևեր իրեն, որուն պահպանության հոգը իր պստիկ դաշույնին և իր մեծ սրտին վստահած էին:

Անտառը կը մտներ. ու լուսինն ալ կը խոնարհեր կիջներ իր բարձրութենեն անտառի ծոցը, ծառերուն սաղարթներուն երկարող վտիտ ընձյուղներուն վրա, որոնք իր սկավառակին մեջ կը մեխվեին, կարծես հոն անձնասպան ըլլալու համար նետվելով անտառին սուր ծայրերուն վրա, որոնք զինքը պիտի գիշատեին:

Հեռուն` լեռներեն իջնող ջուր մը երիզուտ ավազանի մը մեջեն վազելով կը խոխոջեր. գորտերը կը կռկռային, խռովելով գիշերվան լռությունը:

Առջի օրվան կորուստին կը խորհեր պահ մըն ալ, կը խորհեր գրավված ծխախոտին, զուր չէին կրցած փախցնել, և միտքը եղբորը կերթար ու ձեռքը` մութին մեջ ուժգին կը սեղմեր դաշույնին կոթը:Դ

Առջի իրիկվան դեմ Սահակ Պերճուհին տեսավ եկեղեցիեն վար, Մեյտանին մեջ, ու քովը գնաց փախչելու ատեն չթողնելով անոր.

— Սրդողած ես հետս:

— Ե՞ս:

— Բարևս ինչո՞ւ չառիր, բարևը Աստուծո է:

Աղջիկը չխոսեցավ և հեռանալ ուզեց:

— Կեցի°ր, ատեն մը կը սիրեիր զիս, եղբորս հետ չնշանված դեռ, կը հիշե՞ս աղբյուրին քով խոսածներդ:

— Ես եղբորդ նշանածն եմ, մի° խոսիր հետս, ես այինկաճիի աղջիկ եմ:

Սահակ ձեռքը բռնել ուզեց, ու աղջիկը քաշվեցավ ետ:

— Այդչա՞փ գեշ մարդ եմ ես… Եթե գիտնայիր, որ մեկ խոսքովդ սիրտս կբանամ սա դանակով. իմ սերս ամուր է աս երկաթին պես, քուկդ… ծառի մը ոստին պես ամեն դի կը ծռի, պզտիկ եղբորմեն մեծ եղբորը, Սահակեն Հակոբոսին կը դառնա:

Պերճուհի թողուց, որ ձեռքը բռնե. իր առջի բարեկամին ձայնը կը շարժեր զինքը, տեսավ, որ արցունքի կաթիլ մը կը գլորեր անօր արևկեզ այտեն` մրոտած պերևեշտին վրա.

— Ո՞վ ըսավ որ քոլճի ըլլաս:

— Քեզի համար:

— Ես այինկաճիի աղջիկ եմ:

Ու քիչ-քիչ, իրիկնամուտին ստվերներուն մեջ մտերմացան նորեն, մշուշը պատեց իրենց առջի սիրույն վերդարձը. հետո Սահակ մեկնիլ ուզեց, ու աղջիկը չթողաց այս անգամ:

— Կեցի´ր, տե, քիչիկ մըն ալ:

Կեցան, չկրնալով համոզվիլ, որ հարկ էր իրար թողուլ. անցորդները պիտի գայթակղեին տեսնելով այս ժամուն այինկաճիին նշանածը սա քոլճիին քով. վախցան ու զատվեցան իրարմե:

Հիմա դեպի լեռը կերթար դեռ հմայված, կրելով հրապույրը իր առջի սիրած աղջկան, որ եղբորը նշանածը եղած էր. այս հինգ վայրկյանի խոսակցությունեն վերածարծված իր սերը կը զարհուրեցներ զինքը: Քաղքին զառիվայր տուները հեռվեն թավալգլոր կործանումի մը տպավորությունը թողուցին իր վրա: Ճամփան շարունակեց անտառին մեջ մխվելով հետզհետե. այս ծառերը իր պատանության, ուրախ զվարթ օրերու հիշատակները կարթնցնեն մտքին մեջ: Եվ անտառին վեհաշուք խաղաղությունը բարկացուց զինքը. վերել` տերևներու բացվածքեն արծաթ շառավիղներկը թափանցեին ներս, կիջնային գետնի դալարիքին ու մամուռներուն վրա, ուղղաբերձ լուսանյութ ծառի անթիվ կոճղերու պես. ձևացնելով երկու անտառ մեջ մեջի անցած մեկը, որ հողեն կը բուսներ ստվերամած գռուզ մազերու պես, ու մյուսը` երկինքեն եկող անհամար շողերու` որ ադամանդե սանտրի մը նման անոր մեջ կը մըխվեր:

Եվ փոխն ի փոխ մութ ու լույս, կարծր ու աննյութ գիծերու շարքը, որոնց մեջ կը քալեր հիմա, իր կյանքին անհարիր ճամփուն կը նմաներ ճիշտ. քանի մը ժամ առաջվան տեսակցությունը Պերճուհիին հետ` վերջին լուսավոր գիծն էր ուրկե անդին համակ աղջամուղջը կը տիրեր. եղբորդ նշանա՜ծը, վաղը գուցե անո´ր կինը… Իր միտքը պատող խավարը ա´լ ավելի կը թանձրանար, ու չլսեց կամ լսել չուզեց ձայնը, որ խորեն, հեռվեն պոռաց.

— Մի´ գար առաջ:

Ինքը շարունակեց հառաջանալ, անփույթ, անտարբեր, ծիծաղելով այս մութեն եկող հրամանին վրա: Հանկարծ ձայնը որոտաց նորեն սուր, կտրուկ:

— Կե´լմե:

Անտառը կրկնեց հրամանը, թավ, հաստ ձայնով, ջանալով արթնեցնել Սահակը, իրեն սպառնացող վտանգին անփույթ: Հետո ավելի ուժգին ձայն մը, զոր Սահակ ճանչցավ, եղբոր ձայնը.

— Կրա´կ:

Հրացանները պայթեցան տասը մեկեն, գնդակները սուլեցին` իրենց կարմիր շավիղներով ծակծկելով շուրջի մթությունը: Սահակ կեցավ ծառի մը բունին կռթնած, խաղամուծ մարդու մը խոնջենքով, դիտելով այն գնդակի թափթփուքները, որ իր չորս դին ինկան ու զվարճացուցին զինքը: Մեռնի՜լ. վախեցա՞ծ էր երբեք մեռնելե, և եղբորմեն եկող այս հարվածները փրկության մահ մը կը խոստանային իրեն. անոր ձեռքեն մեռնի՜լ. ի՜նչ հաճույք:

— Կրա՜կ,- հրամայեց այինկաճիին ձայնը, կրկնելով երկարելով անտառային խուլ ու մութ խորշերուն մեջ:

Ի՜նչ հաճույք եղբորը գնդակին հանդիպիլ, ու Պերճուհին…

Եվ գետին ինկավ Սահակ, կուրծքեն զարնված:Ե

Ռեժին ամսական թոշակ հատկացուց Սահակի ընտանիքին, այինկաճիներու հետ կռվի մեջ մեռնելու համար, թոշակ մը, զոր Հակոբոս կը ստանա տարին մը ի վեր, հորմեհետե մայրը մեռավ տղուն կսկիծեն:

Պերճուհին սևեր հագնող աղջիկ մըն է որ չամուսնանար. իր նշանը ետ եղավ առանց պատճառը հասկցվելու:

<1892>

Ռացիոնալ բնօգտագործման սկզբունքները

Մարդկային հասարակության զարգացումը անհնար է պատկերացնել առանց բնության տված բարիքների օգտագործման: Ներկայիս պայմաններում մարդության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է կազմակերպել բնության ռացիոնալ օգտագործում: Երկարատև ուսումնասիրություններից հետո գիտնականները փորձել են սահմանել,  թե ինչ սկզունքների պետք է բարավարի բնօգտագործումը որպեսզի համարվի ռացիոնալ: Այսպես ասած մշակվել են ռացիոնալ բնօգտագործման սկզբունքներ, դրանք են
1.Համակարգված մոտեցման սկզբունք. նախատեսում է արտադրական միջավայրի վրա ազդեցության և համապատասխան հակազդեցության համալիր և բազամակողմանի գնահատում: Համակարգված մոտեցման տեսանկյունից ոչ մի բնական ռեսուրս մյուսից անկախ չի կարող օգտագործվել կամ պահպանվել: Օրինակ, հողի բերքատվության բարձրացումը ոռոգման համակարգի կիրառման կիրառմամբ կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների քանակի կրճատմանը, որն անհրաժեշտ է նախատեսել և կանխել, իսկ դեպի գետեր կատարվող արտանետումների դեպքում պետք է հաշվի առնել ոչ միայն ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլ գետի ողջ հունի վրա:

2.Բնօգտագործման օպտիմալացման սկզբունք. նախատեսվում է բնական ռեսուրսների և բնական համակարգերի օգտագործման օգտագործման դեպքում առավել նպատակահարմար որոշման կայացում, որի հիմքը էկոլոգիական և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միարժամանակյա կանխատեսումն է: Օրինակ, օգտակար հանածոների բաց հանքային եղանակով մշակումն ունի մի շարք տնտեսական առավելություններ փակ եղանակի նկատմամբ, սակայն բաց եղանակով շահագործումը հանգեցնում էհողային ծածկույթի կորուստի:

3. Ռեսուրսախնայողության սկզբունքը հիմնված է արտադրության գործընթացում առաջացող թափոնների նվազեցման, այսինքն` միևնույն քանակությքն հումքի ավելի ամբողջական օգտագործման վրա և ենթադրում է արտադրանքի աճ ոչ թե բնական ռեսուրսների նոր զանգվածների օգտագործման, այլ գոյություն ունեցողների ավելի լիարժեք օգտագործման հաշվին, ինչն իրագործվում է ռեսուրսախնայողական և տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման ճանապարհով:

4. Տարածաշրջանային սկզբունքը նախատեսում է բնօգտագործման իրականացում որոշակի տարածաշրջանում` հաշվի առնելով վերջինիս բնական և տնտեսական պայմանները, ինչպես նաև կոնկրետ տարածաշրջանի զարգացման հեռանկարները:

5.Բնության և արտադրության հարաբերությունների ներդաշնակության սկզբունքն իրենից ենթադրում է որևէ արտադրություն և նրա հետ փոխազդեցության մեջ գտնվող բնական միջավայր, որը մի կողմից` ապահովում է բարձր արտադրողական ցուցանիշներ, մյուս կողմից` ազդեցության գոտում վերահսկում է բնական միջավայրի իրավաճակը, ապահովելով նրա ինքնավերականգնումը: Այսինքն սա այն իրավիճակն է երբ բգնությունը և արտադրությանը հանդես են գալիս որպես մեկ ամբողջական համակարգ: Վտանգավոր իրավիճակների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումը ձեռք է բերվում դիտարկումների միջոցով, որի ընթացքում պարբերաբար տեղեկատվություն է հավաքվում շրջակա միջավայրի վիճակի և փոփոխության վերաբերյալ, ինչը առաջ է եկել մարդու գործունեության պատճառով: Շրջակա միջավայր մանրամասն մանրամասն վերահսկումը հնարավորություն է տալիս կանխատեսել իրավիճակի զարգացումը:

Առաջադրանքներ

  1. Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեց սրճարանից ոստիկաների կողմից:

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Նորահայտ մի առեղծված հիմա լուծվում է գիտնակաների կողմից:

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից:

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերով:

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

Որբևայրի քույրը թափով սանդուղքից ցած քաշվեց Դավթի կողմից:

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեց առատ տեղացող ձյունով:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորակները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից:

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից:

2. Առնձին նախադսություններ կազմել ծրագրել և ծրագրավորել, հավաքել և հավաքագրել, ցույց տալ և ցուցադրել հարանուններով:

Ծրագրել և ծրագրավորել

Մանագետները ծրագրավորել էին նոր սերնդի համակարգիչներ:

Որ ոք չի կարող ծրագրել, որ մի քանի օր ձյուն կտեղա:

Հավաքել և հավաքագրել

Շենքում աշխատանք ատարելու համար բնակիչները գումար հավաքեցինք:

Պատերազմական իրավաճակում հավաքագրվեցին կամավորականներ:

Ցույց տալ և ցուցադրել

Աղջիկները միմիյանց ցույց էին տալիս իրենց նվերնեը:

Ցուցահանդեսում ցուցադրվեցին գեղեցիկ իրեր:

Գրական նամականի։ Երեք սիրային նամակ

Մոնտեսքիոյի նամակը Մարկիզուհի դը Գրավին

250px-Montesquieu_1

Եվ չկա օր, որ ես չմտածեմ այս խորը լռության մասին։ Միայնությունը, որտեղ ես գոյատևում եմ, ինձ վիշտ ու խորը թախծանք է բերում։ Դեռ յոթ կամ ութ ամիս ես ստիպված եմ մնալ այս երկրում պատվի և որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու համար․ես քաջ գիտակցում եմ, թե որքան թանկ պետք է վճարեմ այս ժամանակի համար։
Սա իմ վերջին նամակը կլինի, ես քեզ այլևս չեմ անհանգստացնի։ Միայն մի խնդրանք ունեմ․ հավատա՛, որ ես քեզ դեռ սիրում եմ, թերևս սա միակ բաննէ, որ ես տակավին կարող եմ քեզնից ակնկալել։
Այրի՛ր այն բոլոր գրածներս, որ գիտես։ Ես երդվել եմ այլևս երբեք չգրել, քանի որինձ չհաջողվեց պահպանել այն միակ մարդուն այս աշխարհում, որին ես կցանկանայի դուր գալ։
Անվստահություննը, որն ինձ այս պահին համակել է, ամենածանրն է այն բոլոր դժբախտություններից, որոնցից ես վախենում եմ։ Տիկի՛ն, միայն կխնդրեմ սովորեցնել ինձ հասկանալ մի բան, որն ինձ ամբողջ կյանքում կհետաքրքրի։ Ինձ ուղղված Ձեր վերջին նամակն այնքան քնքույշ էր, ես այն հարյուր հազար անգամ վերընթերցեցի․ ես երբեք գլխի չէի ընկնի, որ այն վերջինը կլիներ։
Իմ սե՜ր, եթե դու ինձ այլևս չես սիրում, թաքցրու՛ ինձանից այդ լուրը մի որոշ ժամանակ․ես դեռ չունեմ այդ մասին իմանալու ուժը։ Գթացե՛ք գոնե այն տղամարդուն, որին սիրել եք, եթե ամենևին չեք խղճում բոլոր տղամարդկանիցից ամենադժբախտին։

Ապրիլ-մայիս 1725

Ժան Կոկտոյի նամակը Ժան Մարեին

kokto mare

Իմ Ժանո,

Խորապես շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիր։ Ես խեղդվում էի, իսկ դու նետվեցիր ջուրն առանց մեկ վայրկյան վարանելու, առանց ետ նայելու։ Հիանալին այն է, որ քեզ համար հեշտ չէր, և դու այդպես չէիր վարվի, եթե քո պոռթկումն այդքան անկեղծ չլիներ։ ՈՒստի սա քո ուժի ապացույցն է ինձ համար, ապացույցն այն բանի, որ մեր աշխատանքի բոլոր դասերն իրենց արգասիքն են տվել։ ԱՅծն ու կաղամբը ստեղծված չեն սիրո համար, փոքրիկ սերեր գոյություն չունեն։ Դու հակված էիր հավատալու ԱՆդրեի համակարգին․« Դեմքը քաղում են», այլն։ Սուտ է։ Սերը Տրիստանը և Իզոլդան են։ Տրսիտանը դավաճանումէ Իզոլդային և մահանում դրանից։ Դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել ։ Ես երբեք չեմ մոռանա այս երկու օրերը և այդ սարսափելի հուլիսի 14-ը, երբ ես խմորում էի իմ բախտը և, երբ ես ոչ մի տեղ ապրել չգիտեի։ Մենք կգտնենք մեր սիրո կղզին և մեր լավ ստեղծագործությունների գործարանը։ Ես քեզ պաշտում եմ ։
Գրի՛ր ինձ երկու տող։ Քո այդ փոքրիկ նամակներն իմ պաշտամունքի առարկան են։
Ժան։
Քեզ մի հիմարություն ևս պետք է խնդրեմ։ Սպասումն ինձ համար հիվանդագին է։ Եթե շատ ուշ վերադառնաս, զա՛նգ տուր, որ ձայնդ լսեմ։

Էկզյուպերիի նամակն անծանոթուհուն

էկզյուպերի


Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։
Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։
Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․«Դա ընդամենը հեքիաթ էր․․․»։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտություն են։
Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։ Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այնլսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։ Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։
Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ «Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել»։ Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։
Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։
Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և  ցավի սպառնալիքը չէի տեսնում:  Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։
Վարդենին ինձ կհարցնի․«Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար»։ Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․«Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛»։