Գեղարքունիքի բարբառ

Գտիր բառերի գրական տարբերակը:

Հիրգուն-երեկո
Ըղունգ-եղունգ
Հորի-ինչու
Դöր-ուր
Իմալ-ինչպես
Սաբախտան-առավոտյան
Մկա—հիմա
Իրիցավ—վառվեց
Վöր—որ
Տարինբիթուն-ամբողջ տարին
Ըսթար-այսպես
Ճիժուպիժ—երեխաներ
Գախ-գախ-ժամանակ առ ժամանակ
Խաց-հաց
Խա—հա
Օթախ—սենյակ
Մնի-նման
Սվթա-սկզբից
Մթամ—իբր
Անգաջ-ականջ
Իսան-մարդ
Խորոտ-գեղեցիկ
Ջիշամ-չեմ հիշում
Չէնգէլ-պատառաքաղ։ Գվա- իբր,
Ջաղդա- ճամփա,
Տիլ-ցեխ,
Թալվա-գոմ,
Խումուխաշ- կիսահում,
Քռթու շուն- քրդի շուն,
Բուղ- գոլորշի,
Փստալ-սայթաքել,
Զայրումար-զահրումար,
Հորթըլախ-մեջտեղ,
Թմբրէլ-հոգնել
Սէվտռճէ- շատ տգեղ,
Ջըխճըպէլ-թափահարել, թափ տալ, 
Ջիքա- չի գալիս,
Օղբաթ- ծիծաղելի,
Թարաֆ- կողմ՝
Զէբուն- նիհար, Խաճախ-գող
Նառդիվան-աստիճան
Բալնիկ-բալանի Յաղռջիկ-եղինջ Քոզ-հավաբուն  Գյադա-տղա Քյալամ-կաղամբ                                                                                         Բոստան-հողամաս

                                                           

Բարբառի փոխադրումը ժամանակակից հայերենի

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարդ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարդը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարդ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Մի մարդ ու կին են լինում: Նրանք ծերացել են և ունեն մեկ տղա: Ամուսինն ասում է.- արի մեր տղային ամուսնացնենք:
Կիննա ասում է.-Ամուսնացնենք:
-Բա ու՞մ աղջկա հետ ամուսնացնենք:
Կինն ասսում է.- Տեսել եմ,մեր գյուղում այդպիսի խելոք մարդ չկա:Ամենախելացին Տեր Հայրն է,արի գնանք նրա աղջկան հարս բերենք:
Տեր Հոր հետ խոսում են և նրա աղջկան ուզում են: Բերում են տուն:Մտածում են,նոր հարս է,վաղը մյուս օր կհարմարվի: Այդպես սպասում են երեք օր,չորս օր անցնում է: Հիմա տանը ջուր չկա,թոնիրն էլ վառել էր սկեսուրը, կաթսան էլ վառվում էր:Ամուսինը ասում է.-Այ կին,չէ,որ կաթսան վառվում է,ջուր չկա,թող գնամ մի թաս ջուր բերեմ:
Կինն ասում է.- Չէ, այ մարդ,ամոթ է,ես այստեղ հարս այստեղ,դու գնաս ջուր բերե՞ս:Թող ես տանեմ:
Մարդ ու կին կռվում են՝մեկն ասումա ես տանեմ մյուսին ասում է ՝ես տանեմ:
Հարսը վեր է կենում,ասում.-Հայր ու մայր,ինչու եք կռվում, հերթով բերեք,ամեն մեկը մի թաս տող բերի:
Այ քեզ նոր հարս

Գրաբարի օրեր, թարգմանչաց տոն, հոկտեմբերի 7-17

IMG_8062

 Առակների թարգմանություն Հայերենի բարբառները`
սովորողներին ծանոթացնել հայերենի բարբառներին, փորձել գրական հայերեն դարձնել տեքստերը:
Սիսիանի բարբառ
Գեղարքունիքի բարբառ
Արցախյան առած-ասացվածքներ
Քանաքեռի բարբառ
Տեքստի փոխադրում գրաբարից
Տեքստի փոխադրում գրաբարից

Хамелеон

Через базарную площадь идет полицейский надзиратель Очумелов в новой шинели и с узелком в руке. За ним шагает рыжий городовой с решетом, доверху наполненным конфискованным крыжовником. Кругом тишина… На площади ни души… Открытые двери лавок и кабаков глядят на свет божий уныло, как голодные пасти; около них нет даже нищих.— Так ты кусаться, окаянная? — слышит вдруг Очумелов.— Ребята, не пущай ее! Нынче не велено кусаться! Держи! А… а!Слышен собачий визг. Очумелов глядит в сторону и видит: из дровяного склада купца Пичугина, прыгая на трех ногах и оглядываясь, бежит собака. За ней гонится человек в ситцевой крахмальной рубахе и расстегнутой жилетке». Он бежит за ней и, подавшись туловищем вперед, падает на землю и хватает собаку за задние лапы. Слышен вторично собачий визг и крик: «Не пущай!» Из лавок высовываются сонные физиономии, и скоро около дровяного склада, словно из земли выросши, собирается толпа.— Никак беспорядок, ваше благородие!..— говорит городовой.Очумелов делает полуоборот налево и шагает к сборищу. Около самых ворот склада, видит он, стоит вышеписанный человек в расстегнутой жилетке и, подняв вверх правую руку, показывает толпе окровавленный палец. На полупьяном лице его как бы написано: «Ужо я сорву с тебя, шельма!» да и самый палец имеет вид знамения победы. В этом человеке Очумелов узнает золотых дел мастера Хрюкина. В центре толпы, растопырив передние ноги и дрожа всем телом, сидит на земле сам виновник скандала — белый борзой щенок с острой мордой и желтым пятном на спине. В слезящихся глазах его выражение тоски и ужаса.— По какому это случаю тут? — спрашивает Очумелов, врезываясь в толпу.— Почему тут? Это ты зачем палец?.. Кто кричал?— Иду я, ваше благородие, никого не трогаю…— начинает Хрюкин, кашляя в кулак.— Насчет дров с Митрий Митричем,— и вдруг эта подлая ни с того, ни с сего за палец… Вы меня извините, я человек, который работающий… Работа у меня мелкая. Пущай мне заплатят, потому — я этим пальцем, может, неделю не пошевельну… Этого, ваше благородие, и в законе нет, чтоб от твари терпеть… Ежели каждый будет кусаться, то лучше и не жить на свете…— Гм!.. Хорошо…— говорит Очумелов строго, кашляя и шевеля бровями. — Хорошо… Чья собака? Я этого так не оставлю. Я покажу вам, как собак распускать! Пора обратить внимание на подобных господ, не желающих подчиняться постановлениям! Как оштрафуют его, мерзавца, так он узнает у меня, что значит собака и прочий бродячий скот! Я ему покажу Кузькину мать!.. Елдырин,— обращается надзиратель к городовому,— узнай, чья это собака, и составляй протокол! А собаку истребить надо. Немедля! Она наверное бешеная… Чья это собака, спрашиваю?— Это, кажись, генерала Жигалова! — кричит кто-то из толпы.— Генерала Жигалова? Гм!.. Сними-ка, Елдырин, с меня пальто… Ужас как жарко! Должно полагать, перед дождем… Одного только я не понимаю: как она могла тебя укусить? — обращается Очумелов к Хрюкину.— Нешто она достанет до пальца? Она маленькая, а ты ведь вон какой здоровила! Ты, должно быть, расковырял палец гвоздиком, а потом и пришла в твою голову идея, чтоб сорвать. Ты ведь… известный народ! Знаю вас, чертей!— Он, ваше благородие, цыгаркой ей в харю для смеха, а она — не будь дура и тяпни… Вздорный человек, ваше благородие!— Врешь кривой! Не видал, так, стало быть, зачем врать? Их благородие умный господин и понимают, ежели кто врет, а кто по совести, как перед богом… А ежели я вру, так пущай мировой рассудит. У него в законе сказано… Нынче все равны… У меня у самого брат в жандармах… ежели хотите знать…— Не рассуждать!— Нет, это не генеральская…— глубокомысленно замечает городовой.— У генерала таких нет. У него всё больше легавые…— Ты это верно знаешь?— Верно, ваше благородие…— Я и сам знаю. У генерала собаки дорогие, породистые, а эта — чёрт знает что! Ни шерсти, ни вида… подлость одна только… И этакую собаку держать?!.. Где же у вас ум? Попадись этакая собака в Петербурге или Москве, то знаете, что было бы? Там не посмотрели бы в закон, а моментально — не дыши! Ты, Хрюкин, пострадал и дела этого так не оставляй… Нужно проучить! Пора…— А может быть, и генеральская…— думает вслух городовой.— На морде у ней не написано… Намедни во дворе у него такую видел.— Вестимо, генеральская! — говорит голос из толпы.— Гм!.. Надень-ка, брат Елдырин, на меня пальто… Что-то ветром подуло… Знобит… Ты отведешь ее к генералу и спросишь там. Скажешь, что я нашел и прислал… И скажи, чтобы ее не выпускали на улицу… Она, может быть, дорогая, а ежели каждый свинья будет ей в нос сигаркой тыкать, то долго ли испортить. Собака — нежная тварь… А ты, болван, опусти руку! Нечего свой дурацкий палец выставлять! Сам виноват!..— Повар генеральский идет, его спросим… Эй, Прохор! Поди-ка, милый, сюда! Погляди на собаку… Ваша?— Выдумал! Этаких у нас отродясь не бывало!— И спрашивать тут долго нечего,— говорит Очумелов.— Она бродячая! Нечего тут долго разговаривать… Ежели сказал, что бродячая, стало быть и бродячая… Истребить, вот и всё.— Это не наша,— продолжает Прохор.— Это генералова брата, что намеднись приехал. Наш не охотник до борзых. Брат ихний охоч…— Да разве братец ихний приехали? Владимир Иваныч? — спрашивает Очумелов, и всё лицо его заливается улыбкой умиления.— Ишь ты, господи! А я и не знал! Погостить приехали?— В гости…— Ишь ты, господи… Соскучились по братце… А я ведь и не знал! Так это ихняя собачка? Очень рад… Возьми ее… Собачонка ничего себе… Шустрая такая… Цап этого за палец! Ха-ха-ха… Ну, чего дрожишь? Ррр… Рр… Сердится, шельма… цуцык этакий…Прохор зовет собаку и идет с ней от дровяного склада… Толпа хохочет над Хрюкиным.— Я еще доберусь до тебя! — грозит ему Очумелов и, запахиваясь в шинель, продолжает свой путь по базарной площади.

Склонение

М.Р

папа-папы,папе,папу,папой,о папе

дом-дома,доме,дому,домой,о доме

компьютер-компьютеры,компьютере,компьютеру,компьютером,о компьютере

стол-столы,столе,столу,столом,о столе

сок-сока,соке,соку,соком,о соке

нос-носы,носе,носу,носом,о носе

Տրդատ Ա

Տրդատ Ա -ի բազմելը հայոց գահին

Արտաշեսյան արքայատան անկումից հետո Հռոմեական կայսրությունը ձգտում էր իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել դրածո թագավորների միջոցով:

Հայոց գահի համար պայքարում էին նաև պարթևները:

Հայերը հակված էին համագործակցել պարթևների հետ, քանի որ նրանք հայերին ավելի մոտ էին սովորույթներով ու բարքերով և, ի տարբերություն Հռոմի, չէին սպառնում հայոց պետականության գոյությանը:

Հայոց գահին Հռոմի օգնությամբ հավակնում էին տիրել Ատրպատականի, Վրաստանի և հարևան այլ երկրների արքայատների ներկայացուցիչները: Սակայն հայերը հրաժարվում էին ենթարկվել նրանց:

Հայերի համակրանքը կարողացավ շահել միայն Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոնը (18-34), որը ստացավ հայկական Արտաշես անունը: Նա մեծացել էր հայկական միջավայրում, ծանոթ էր հայերի սովորույթներին ու բարքերին, քանի որ հայրը երկար ժամանակ եղել էր Փոքր Հայքի թագավոր:

Հռոմեական հզոր կայսրության և նրա դաշնակիցների դեմ կես դար տևած համառ պայքարը, ի վերջո, պսակվեց հաջողությումբ:

Պարթև Արշակունիները ցանկանում էին հայկական գահին հաստատել իրենց արքայատոհմի ներկայացուցչին, որպեսզի սերտացնեին համագործակցությունը Հայաստանի հետ և հզոր դաշնակից ձեռք բերեին Հռոմի դեմ պայքարում:

Պարթևստանի արքա Վաղարշ Ա Արշակունին իր եղբայր Տրդատին 52 թ. մեծ բանակով ուղարկեց Հայաստան: Հայ ավագանու աջակցությամբ Տրդատը երկրից վտարեց հռոմեացիների դրածո թագավոր վրացի Հռադամիստին:

54 թ. Արտաշատ մայրաքաղաքում Տրդատ Ա-ն (54-88) հանդիսավորությամբ օծվեց Հայոց արքա:

Վաղարշ Արշակունին մինչ այդ մյուս եղբորը` Բակուրին դարձրել էր Ատրպատականի արքա:

Այսպիսով` Արշակունիների արքայատոհմի իշխանության տակ էին հայտնվում Պարթևստանը, Ատրպատականը և Հայաստանը:

Տրդատ Ա-ի գահակալում 

Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որ մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ-ն մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում: Վաղարշ Ա-ն  շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում:  Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը:  Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց: Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ:

Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թ. Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ` Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:

62 թ. գարնանը հայոց բանակը` Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ, Ծոփքում` Արածանու ափին գտնվող Հռանդեա (Եռանդ) դաշտում շրջափակեց հռոմեական բանակը: Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել, որոնցից մեկը հենց 53 թ.-ի Խառանի ճակատամարտում հռոմեացիների կրած պարտությունն է՝ հայ-պարթևական զորքերի կողմից:

Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա-ի հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում: Տրդատ Ա-ն համաձայնեց և 64 թ.-ին այցելել Հռոմ ու հայոց թագը ստացավ անձամբ Ներոն կայսրից: Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց: Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»:
Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից դեռևս 3 տարի առաջ։

Այսպիսով Տրդատ Ա հիմք դրեց Արշակունիների թագավորությանը:

Արտաշես 2

Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Հայաստանը: Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները: Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը:

Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Հայաստանը փոթորկվում էր: Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևստան: Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար: Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո: Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Հայաստան և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից:

Ք.ա. 30 թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց հայոց թագավոր: Արտաշես Բ-ն (Ք.ա. 30-20) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ թշնամու նկատմամբ: Նա Հռոմից պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն մերժում ստացավ: Ի պատասխան հոր՝ Արտավազդ Բ-ի մահապատժի, նա կարգադրեց սրի քաշել Հայաստանում գտնվող հռոմեացիներին: Այնուհետև արշավեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, գրավեց այն և միացրեց իր թագավորությանը: Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ: Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը: Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը: Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին: Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին: Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն: Ք.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:

Հ․Թումանյանի թարգմանություններից

Մ․Բրոուն  Արծիվը

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։    Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը  նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։
էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։
Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։
— Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։
Մայրիկը տխուր էր ու լուռ։
— Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։
— Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։
Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։
Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։
— Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։
— Միտս կպահեմ, մայրիկ։
Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թոավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երր մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։
Սրանից հետո շաւո ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։
Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։
Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։
Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։
Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկ էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։   Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Եվ  մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էն տեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։
Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի  ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը. — Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1.Համաձա՞յն  ես այս մտքին` Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա

Այո,համաձայն եմ,քանի որ մարդ էակը երևի ամենավտանգավորն է կյանքում: Իրականում մարդիկ կարող են վնասել կենդանիներին հանուն իրենց ցանկության կամ թեկուզ այն օգտագործել որպես սնունդ…Իրականում բոլորս ենք օգտագործում կենդանիներին որպես սնունդ.. և իրոք հաճախ մարդիկ շատ դաժան կարող են վարվել ոչ միայն կենդանիների այ հենց իրենց պես մարդկանց.. Հենց այդ պատճառով էլ համաձայն եմ այս մտքի հետ…

Դ-Տ-Թ,

Բաց թողած տեղերում լրացրու Դ,Տ,Թ.

ա/ Ալվարդ, ականակիտ, ակնթարթ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ (դա), այտ (թուշ), արդյոք, արդուզարդ, արտահերթ, արտառոց, արտասուք, բրդոտ, բրդել (հրել),  բրթել (հացը մանրացնել),  գաղտ,  գաղտնապահ,  հարթուկ, արդուկ,  աղոթք, գաղտնիք, գդալ (սպասք), գթալ (խղճալ), կարդալ, կարտ, կոկորդիլոս, կորնթարդ, հաղոդում, հայթայթել, հանդարտ, հաջորդել, հաշմանդամ, փութկոտ, քաջորդի, օդանցք:

բ/ այդտեղ, այտոսկր, անդադար, անդացուպ, անհաղորդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ,բանտարկել, բաղդատել, բարդություն, բիրթ, գաղտնախորհուրդ, կրտսեր, խրճիթ, միլիարդ, գեղարդ, գիրտ (կտրուկ), գրտնակել, գունազարդ, դրթապատճառ, դիմահարդար, երթուղի, երդիկ, երթմնազանց, զարդասեղան, թպրտալ, թրթուր, շողոքորթ, շորթել, շվայտ:

գ/ Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, թախտ, թակարդ, թաղանթ, թատերական, թղտակից, ժողովուրդ, լաջվարդ, լյարդ, որդի, սպրտել, սրընթաց, վաթսուն, օթևան, վաղորդյան, այդօրինակ, բերդաքաղաք, գաղթական, եղբորորդի, երիզորդ, ճկույտ, մթնոլորտ, շփոթվել, շքերթ, որդ (ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել, վարդաստան, փթել (նեխել), փթթել (ծաղկել),  օթոց, օրիորդ, օդապարիկ:

դ/ արթնանալ, երդվյալ, լողորդ, լուրդ, խաթարել, խաղաթուղթ, խայթել, խայտալ, խայտաբղետ, խառնուրդ, խախուտ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանարդ, խրթնել, խրտվիլակ, ծաղկազարդ, կաթողիկոս, հարթավայր:

ե/ անուտ, անօթևան, առաջնորդ, երթևեկություն, զարդանախշ, զարթուցիչ, զարտուղի, զինադադար, թփուտ, խեղդուկ, պայթյուն, պայտար, անդամալույծ, զվարթ, ընդամենը, խորդուբորթ, խորդություն, խորհուրդ, հավկիթ, հարդարել, հարթություն, հերթագրում, ճտքավոր, մաթեմատիկա, մերթընդմերթ:

զ/ այտուցվել, սայթաքել, անգութ, անձրևորդ, անօդ, անոթ (սրվակ), անջրթի, արդարացի, զարդատուփ, խորտկարան, խրճիթ, հարթաքանդակ, հեծանվորդ, հերթապահ, հնոտի, հորդահոս, անօթ, հրացայտ, հուռթի (բերրի), հօդս ցնդել, ձկնկիթ, ճամփորդ, ճառագայթ, ճարմանդ (կոճակ), մշտարթուն, մորթել, ներգաղթ, որսորդ, չվերթ, նյարդ:

է/ արթուն, արձակուրդ, արտագաղթ, մարդախույս, միջնորդ, չորրորդ, պարապուրդ, պոռտկալ, պարթև, պորտաբույծ, ջարդուխուրդ, սաղավարտ, սաղարթ, սարահարթ, սեթևետել, վաղորդայն, վառոդ, անդրադառնալ, անհեթետ, զարդ, ճմռթել, մորթի, վիթխարի, վթարանդի, վրդովել, փարթամ, գաղտնի, երդվել, զարթոնք, կաթսա, կենդանի, մարդկային, շանթարգել, որդատունկ, վարդապետ, փտախտ, քրտնաջան:

Design a site like this with WordPress.com
Get started