Design a site like this with WordPress.com
Get started

Առաջադրանքներ

1Բառախմբից առանձնացրեք գույն ցույց տվող բառերը։

Վճիտ, խաժ, զիլ, հուռթի, կաթնաթույր, ձյունափառ, մավի, ձյունաթույր, բիլ, բորբ, բոսոր, սկիհ, շամանդաղ, զմրուխտ, բաղարջ, քիվ,  դեղձան, լաջվարդ, հիրիկ, տամուկ, մով, շողակն, խոյակ, փիրուզ, ձյունաճերմակ,  ճարմանդ, խարտյաշ, ծավի, լազուր, ճաճանչափայլ, բամբ, կարմրուկ, կաթնագույն, գորշ, արբշիռ, նշույլ, լուրթ։

2Տրված արմատների կրկնությամբ բարդ բառեր կազմեք՝ հետևելովհնչյունական փոփոխություններին։

Պարապ-սարապ, մարդ-մուրդ, մանր-մունր, պակաս-պրադ, գրիչ, ծակ-ծուկ, սեղան-մեղան,առոք-փառոք, կարագ-մարագ, ալան-թալան, լոթի-մոթի, ոլոր-մոլոր, փալաս-փուլուս, լակոտ-լուկուտ։

3.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմեք նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Գետ, դուստր, պատանի, որբ, աթոռ, մարդ, որդի-որդյակ, մուկ, էշ, հորթ, ծեր, կղզի, գիրք, գունդ, աղավնի, թիթեռ, հատոր, ձուկ, աղջիկ-աղջնյակ, առու, դուռ, հոգի, հյուղ, արտույտ-արտույտիկ, ծով:
4. Բառաշարքում առանձնացրեք այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
5.Ածանցման միջոցով կազմեք որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ-Մշեցի, Իտալիա-Իտալացի, Հայաստան-Հայ, Արցախ-Արցախցի, Իսպանիա-Իսպանացի, Բելգիա-, Նյու Յորք, Էջմիածին, Անի, Մեղրի, Իրան, Բյուզանդիա, Սյունիք, Նոր Նախիջևան, Տավուշ,  Եգիպտոս, Գյումրի, Ջավախք:

Ամուլսարի հիմնախնդիրը

Հայաստանում շարունակվող հեղափոխության պայմաններում Ամուլսարի հիմնախնդիրն ամենակարևոր նշանային կոնֆլիկտներից մեկն է, որի հանգուցալուծումը ցույց է տալու, թե ինչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը։ Ըստ էության, նոր կառավարությունը պետք է նոր լուծումներ գտնի, որոնցով կարձանագրի, թե ինչն է կարևոր դառնում Հայաստանի համար հեղափոխության արժեքների համատեքստում։ Այս մասին Epress.am-ի տաղավարում քննարկման ժամանակ ասել է սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը։ Վերջինս բնապահպաններ Արփինե Գալֆայանի և Անի Խաչատրյանի հետ խոսում է Ամուլսարի շուրջ ծավալվող գործընթացների, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից որդեգրած պրակտիկաների, հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին։ Բանախոսները նաև անդրադառնում են գաղութականության խնդրին․ ընդգծում են, որ Հայաստան եկող հանքարդյունաբերական ընկերությունները հայաստանցիներին վերաբերվում են որպես հետամնաց և անգրագետ մի հատվածի, որոնց իրենք կրթում են։ Նրանք նշում են, որ զարգացած երկրներում, ինչպես օրինակ Կանադայում, հանքարդյունաբերությունը գերակա ոլորտ է։ Մինչդեռ, ինչպես նշում է Գալֆայանը, «մենք, գուցե, ավելի շատ տեղեկություն ունենք նրա մասին, թե Կանադայի հանքերն էսօր գլոբալ տաքացման համար ինչ պրոբլեմ են դարձել, որ աշխարհը և Կանադայի ժողովուրդները դեմ են դուրս եկել դրան»։ «Իրականում պետք է լավ մասնագետներ ունենալ։ Որոշները կան Հայաստանում, ուղղակի նրանց լսող չկա։ Էսքան տարի եղել են մասնագետներ, որոնք և՛ Թեղուտի հանքի դեպքում, և՛ մյուսների, և՛ հենց Ամուլսարի, մասնագիտական կարծիքներ են ասել, բայց նրանց կարծիքը ոչ մեկի համար հետաքրքիր չի եղել, որովհետև «Լիդիանն» իրեն ձեռնտու մարդկանց փող է տվել, կամ ուրիշ հանքարդյունաբերողները… Նրանք գրել են [հանքարդյունաբերողին] ձեռնտու կարծիք, կառավարությունում էլ եղել են մարդիկ, ովքեր սիրուն կոնսպեկտ են դարձրել դա, կնիքը դրել են վրան, ու դա հաստատվել է», ֊ ընդգծել է Գալֆայանը։

Я

Меня зовут Эрик.Мне 15 лет․Я учусь в комплексе “Мхитар Себастаци”. Я учился в школе номер 1, Верин Геташена. Я ходил на баскетбола 3 года. В свободное время играю в компьютерные игры, занимаюсь футболом.