ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Վեբ կայքի ստեղծումն ու մշակումը մի գործընթաց է, որը բաղկացած է մի քանի փուլերից, որը ստեղծվելուց հետո պարունակում է շատ կարևոր միջոցներ և տեղեկություններ։ Վեբ կայքը կարող է լինել HTM ֆորմատի էջով, ու այլ հազարավոր էջերով, որոնք պարունակում են անիմացիաներ, Java ծրագրավորված ծառայություններ, PHP կամ այլ լեզվով սերվեր, JavaScript-ով կամ AJAX-ով փոփոխման ենթակա փաստաթղթեր։ Այն կարող է հիմնված լինել տվյալների բազայի տեխնոլոգիաների վրա, օրինակ՝ MySQL։ Համաշխարհային Սարդոստայնի հեղինակ Թիմ Բերներս Լին 1991 թ. օգոստոսին գործի է դրել առաջին վեբ կայքը՝ դառնալով կայքի առաջին մշակող (վեբ դիզայներ) ։ Կայքն առաջին անգամ օգտագործում էր էլ. հասցե հղվող հիպերտեքստ։ Սկզբում ինտերնետային կայքերը գրված էին HTML լեզվով, որը հիմքային կառուցվածք էր տալիս կայքերին (վերնագրեր և ենթագլուխներ), ինչպես նաև հիպերտեքստային հղումներ օգտագործելու հնարավորություն։ Այն նորույթ էր, և հիմնովին տարբերվում էր հաղորդակցության նախնական ձևերից։ Օգտագործողները կարող էին հեշտությամբ բացել այլ էջեր։ Աստիճանաբար, երբ Ինտերնետը և կայքի հասկացությունը զարգացան, էջերը կազմող լեզուն՝ «Hypertext Mark-up Language» կամ HTML, դարձավ ավելի ճկուն։ Աղյուսակները՝ որպես նոր տարր, որոնց մեջ հնարավոր էր տվյալներ ներկայացնել, իրենց նախնական նպատակին այլևս չծառայելով՝ սկսեցին օգտագործվել էջերի ստեղծման համար։ Բազմաստիճան ձևի էջի և ոճային էջերի հայտնվելուց հետո, աղյուսակներով էջերի ստեղծումն այլևս արդիական չէր։ Ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին տվյալների բազա կամ սերվերի կոդավորում (CGI, PHP, ASP.NET, ASP, JSP և ColdFusion), ինչպես նաև հասկացության այնպիսի նորմեր, ինչպես՝ CSS ավելի են կատարելագործվել և բազմազան դարձրել կայքի հասկացության գործիքները։ Macromedia-ի ստեղծած Flash-ի ի հայտ գալը, որը հնարավորություն է տալիս անիմացիաներ տեղադրել, ինչպես նաև ձայնային և վիդեո ֆայլեր տարածել, փոխել է ինտերնետի էությունը՝ կայքեր մշակողներին նոր հնարավորություններ տալով։ Այնուամենայնիվ Flash-ը ավելի սահմանափակ հնարավորություններ ունի քան HTML-ն, քանի որ այն Macromedia-ի ֆորմատ է և պահանջում է լրացուցիչ ծրագիր՝ plugin, ֆայլերը բացելու համար։ 

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started