Design a site like this with WordPress.com
Get started

Մարքետինգային պլան

Մարքետինգային պլան

Մարքեթինգի պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

“Home food” պահածոների ընկերություն։

Տեսականի՝ Պահածոյացված և մարինացված մթերքներ, կոմպոտներ, տոմատի մածուկներ, ջեմեր, մուրաբաներ, բնական հյութեր։

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

• մատակարարների իշխանություն

Ապրանքները արտադրվում են Վերին Գետաշեն գյուղում, տեղի թարմ բանջարեղեներից և մրգերից։ Մատակարար հանդիսանում են գյուղի բնակիչները՝ իրենց մթերքներով։

 • գնորդների իշխանություն

Շուկայում կան շատ ապրանքանիշներ, որոնք ունեն իրենց հաճախորդները։ Ուստի լավ գովազդի և արդար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ պետք է ստանանք հաճախորդների վստահությունը։

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Օրինակ բնական հյութերը կարող են փոխարինվել գազավորված ըմպելիքներով, պահածոները կարող են փոխարինվել մարդկանց տանը պատրաստած պահածոներով և այլն։ Ուստի առկա է նաև փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ։

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Շուկան ինքնին շատ մրցակցային է, ուստի հնարավոր է ցանկացած պահի նոր մրցակցի հայտնվելու վտանգ։

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:

3.Գտնվելու վայրը Գեղարքունիքի մարզ, գյուղ՝ Վերին Գետաշեն

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ ցանկացած տարիքի սպառող, ում համար կարևոր է թարմ մթերքը։ Հիմնականում նպատակային սպառող են Երևանի և արտերկրի բնակիչները։

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ ապրանքը պատրաստված է թարմ մթերքից, արժեքը մատչելի է և առաքվում է ցանկացած հասցեով։

• What

Յուրաքանչյուր առիթի և առօրյա սնունդ։

• When

Ընտանեկան և ընկերական տոնակատարություների ժամանակ։

• Where

Տեսականին առաքվում է ցանկացած հասցեով ,որտեղ համտեսից հետո դուք կարող եք որոշել համագործակցել մեզ հետ թե ոչ։

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Տեսականու մեծամասնությունը նախատեսված է իրացնել Երևանում և արտերկրում: Համաձայն նախորդ տարիների ունեցած փորձի կատարենք հետևյալ հաշվարկը՝

Քանի որ տեսականին շատ է և պահանջարկը մեծ է,ինչպես նաև  առօրյայում օգտագործվող մթերքներ են համեմատած այն ապրանքներին, որոնց կարելի է օգտագործել ամսական 1-5 անգամ(օրինակ՝ ալկոհոլային խմիչքներ,որոնց դեպքում ունենք կոնկրետ սպառողների տարիքային խումբ(18տ․ և ավելի)),անհնար է կանխատեսել հստակ հասույթը ամբողջ տեսականու համար։Ուստի կառանձնացնեմ մի ապրանքատեսակ ամբողջ տեսականուց և կհաշվարկեմ դրա համար։

·

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

Խոշոր մրցակիցներ՝ Artfood, MAP,Ararat food factory,SIS Natural,Aragats Food,

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Խոշոր և մանր մրցակիցներ

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Այո, ունեն

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Մեր արտադրության մեջ ոչ մի քիմիական հավելում չկա ամբողջը պատրաստված է թարմ մթերքից։

7.Վաճառքի գինը-Քանի որ ընկերությունում գործող առկա տեսականին բազմազան է, ուստի յուրաքանչյուր ապրանքային գծով վաճառքի գին հաշվարկելը կլինի ժամանակատար և ծախսատար։ Այդ իսկ պատճառով կօգտվենք շուկայում առկա մրցակիցների գնառաջարկներից և կառաջարկենք նրանց գներին մոտ գներ՝ իհարկե հաշվի առնելով մեր կատարած ծախսերը (հումքի արժեք,աշխատակիցների վճար,կոմունալ վճարներ և այլ գործառնական ծախսեր։) Այժմ կներկայացնենք մի քանի ապրանքների վաճառքների գներ, որում նաև ներառված են սարքավուրումների համար կատարված ծախսերը։

Տոմատի մածուկ 1000գ- 970դ․

Ջեմեր 500գ- 750դ․

Մուրաբաներ 500գ- 830դ․

Կոմպոտներ 1լ- 650դ․

Պահածոյացված և մարինացված մթերքներ 1000գ- ըստ տեսակի` 700-1000դդ․

Բնական հյութեր 1լ-470դ․

Գովազդ- ընկերության համար գովազդը հանդիսանում է շարժիչ ուժ, որի օնությամբ ընկերությունը ձեռք է բերում ճանաչելիություն։ Գովազդը կարող է լինել հեռուստատեսային, ռադիո գովազդ, սոցցանցերում, mail-երի միջոցով, հեռախոսազանգերի միջոցով, տրանսպորտների միջոցով, և այլն։ Գովազդին տրամադրվող ամսական վճար 250․000 դրամ(100․000դ․ SMM մասնագետ, 50․000դրամ հեռախոսազանգերով գովազդ, 100․000դրամ ռադիո գովազդ և mail-երի միջոցով գովազդ)։ Հեռուստագովազդը արժի 500․000ից 1000․000 դրամ։ Սկզբնական շրջանում ընկերություրն չի կիրառի հեռուստագովազդ, հետագայում կկիրառենք գովազդի այս տեսակը։                                                                                                                                                             

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: