Design a site like this with WordPress.com
Get started

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների (Հասարակագիտություն) առարկայի, ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ

<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմաներ՝ 1. <<Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան  հակամարտություններ>>։
2. <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>

ապրիլի 27-30 և մայիսի 4-8

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի.  հակամարտություններպետությունների միջև,հակամարտություններ պետությունների ներսում:
  • Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ  միջոցներով։

Հակամարտությունների մեծ մասը լուծվում է պատերազմի միջոցով, հաղթողի իրավունքով: Շատ դեպքերում վեճը դրանից հետո էլ իր լուծումը չի գտնում և տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ շարունակ փչացնում է հարևան ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները:

  • Մասնագետները հակամարտությունների զարգացման  ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների:

  • Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։

Առաջին՝ վերադարձ հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացում: 

Երկրորդ՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումտ մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը:

  • Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
  • Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Սերժ

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի  8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։

2008 թ. օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկեց 29-րդ օլիմպիական խաղերը: Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսեթիայի մայրաքղաք Ցխինվալի և հարակից շրջանների զանգվածային հրետանակոծությունը: Մի քանի ժամ հետո սկսվեց քաղաքի գրոհը վրացական զրահատեխնիկայի և հետևակային զորքի կողմից: Հարձակման պաշտոնական առիթը վրացական կողմը համարում էր Հարավային Օսթեիայի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումը: Վերջինս իր հերթին հաստատում էր, որ առաջինը Վրաստանն է կրակ բացել: 2008 թ. օգոստոսի 8-ին հակամարտությանը Հարավային Օսեթիայի կողմից պաշտոնապես միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին <<խաղաղության հարկադրելու գործողության>> հիմնավորումով, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Աբխազիան՝ Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի շրջանակներում: Օգոստոսի 12-ին և 13-ին Ռուսաստանը և Աբխազիան հաջորդաբար հայտարարեցին ռազմական գործողություններն ավարտելու մասին:

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։

2008 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Ավելի ուշ դրան միացան նաև Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրու և Վանուատու հանրապետությունները (Խաղաղ օվկիանոսում գտնվող ոչ մեծ պետություններ):

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-ից մայիսի 8-ը։
georgia8

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ի
 հանձնարարություններ

 Թեմա՝ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։

Պատմական աղբյուրների վկայությամբ Արևելյան անդրկովկասի մեծ մասը այդ թվում նաև Ղարաբաղ կոչվող բնակեցված է եղել տեղաբնիկ հայերով:Ըստ աշխարհացույցից այն ընդգրգվաց է եղել մեծ հայքի Արցախ և ուտիք նահանգների սահմաններում:

  • Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը  հանձնեցին Սովետական Ադրբեջանին։

1920 թ ապրիլին 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանում հաստատվում է խորհրդային իշխանության, և Լեռնային Ղարաբաղի խնդրով սկսում են զբաղվել Խորհրդային Ռուսաստանի ու բոլշևիկային կուսակցության ղեկավարությունը։ Դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղի հանձնվում է խորհրդային Ադրբեջանին, որի կազմում էլ 1923 թ հայաբնակ տարածքի մի մասում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը [ԼՂԻՄ]։

  • Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։

Լեռնային Ղարաբաղի այն հատվածում, որը տրամադրվեց նորաստեղծ ինքնավար մարզին, 1923թ. տվյալներով բնակվում էր 158 հազ. մարդ, որի 94.4%-ը հայեր էին:Մինչ այդ եղած վարչատարածքային բաժանումով Լեռնային Ղարաբաղի մեջ են եղել նաև ինքնավար մարզի սահմաններից դուրս թողնված այն տարածքները, որտեղ ավելի ուշ ստեղծվել են Շահումյանի, Քելբաջարի և Լաչինի վարչական շրջանները:

  • Խորհրդային իշխանության  70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները
  • Ի՞նչ  նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։

Հայ ադրբեջանական հակամարտության ակտիվ փուլի սկիզբ է համարվում 1988թ. փետրվարի 20-ը:Այդ օրը Ղարաբազի մարզային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց որ ԼԽԻՄ Ադրբեջանի կազմից դուրսգալու և հայաստանի միանալու հարցը:Ի պատասխան այդ հարցի Ադրբեջանի իշխանությունները բռնություներ սկսեցին հայ բնակչության նկատմամբ:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ <<Արցախյան խնդրի>> լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ը ժամանակահատվածում։
karabakh_movement_opera.thumb_

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: