- Լրացնել բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կեն-անության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց ամպին, բարձրացավ ա-բարտակի վրա, քաշեց առա-ը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փաղչում զվարթաձայն:
Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթաղ գոգնոցը: - Կետադրել տեքստը:
Հետևյալ առավոտ` նախաճաշից հետո սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտանզարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա, փքուն մարմնով այնպես էր ընկմվել, միացել իր ծավալուն բարձին, որ շիկավառ մազ-մորուքով, կլոր, գեր դեմքի կաս-կարմիր այտերով առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ հղփացած մարդը աչքերն անտարբեր, սահեցնում էր ամեն բանի վվրա`
չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու` փակում էր լպրծուն կոպերը, կարծես քուն էր մտնում:
3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի նոսր արտից մի ծեր կին դուրս եկավ:
Առատաձեռն ծերունին երազում դրախտ էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում էին գիտունին:
Երախտագետ պատանին այդ ցերեկ անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից մանր, բայց հասած սալոր էին քաղել:
4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր — ագահ, աչքածակ, անկուշտ, անհագ
անվեհեր — արի, ազնիվ
վայրագ — ժանտ, անխիղճ, անգութ դաժան
ուղղամիտ — արդար, չիտակ,
լկտի — անամոթ, անպատկառ
անամոթ,
արդար,
անգութ,
աչքածակ,
կտրիճ,
5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք: