ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Картинки по запросу "ինչ են ասել հովհաննես թումանյանի մասին"

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

***

Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով:
…Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…
ԼԵՈ

***

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի:
Վ. ՏԵՐՅԱՆ

***

Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…
ՍՏ. ԶՈՐՅԱՆ

***

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

***

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
…Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:
Մ. ՍԱՐՅԱՆ

***

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

***

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

***

Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում, նրա մոտ լինում էին զանազան ուղղություններ և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:
Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:
Գ. ԼԵՎՈՆՅԱՆ

***

Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:…Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

***

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ

***

…Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

***

Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:
Պ. ՏԻՉԻՆԱ

***

…Բանաստեղծների մեր խումբը սերտ կապված էր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որը շատ է աշխատել հայ և վրացի ժողովուրդների կուլտուրական մերձեցման համար: Այդ տեսակետից նրան պետք է համարել ռահվիրա:
ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

***

Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում:
ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ

«ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՏԵՐՅԱՆ» ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ժամկետը`փետրվարի 3-ից մարտի 13
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Հասարակական և պետական գործիչ Տերյանը
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանի աշխարհը նամակներում
Հայ գրականության գալիք օրը՝ ընթերցում, քննարկում
«Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի» ժողովածուներ
Տերյանի կանայք
Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ

Առաջադրանքներ:
Ծանոթանալ  Տերյանը` գրական հայերենի հիմադիր նյութին:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2 բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ․ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԻՔ ՕՐԸ

Պատկերներ vahan teryan հարցումով

Ծխական մտավորականի քաղաքացիական աշխարհայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում, նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին է, նրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղեւի մեջ: Նրա` ազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապված, դրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար:

Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում` թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել: Եվ դա այդպես է: …Այստեղ բանն ազգային կոլորիտը չէ բնավ: Եթե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշի, անշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտար: Այդ ծխականների համայնքն ազգային կուլտուրա ասելով` ծխական կուլտուրա է հասկանում…

Նա մի տեսակ ինքնամփոփ, մեկուսացած գետտո է ստեղծել իր համար եւ կոչել է այն ազգային կյանք եւ այդ կյանքում ստանձնել է զանազան դերեր: Այդ մասսան է, որ վարում է մեր այսպես կոչված ազգային գործերը, ուզում է առաջ տանել մեր ազգային հորջորջված կուլտուրան… Դուք կարծում եք` նա կրոնական է, բնավ: Նա աթեիստ է, նա պոլիտիկան է. նա ոչ թե Մարդ է, ոչ թե Քաղաքացի, այլ միայն եւ միմիայն ծխական: Ինչպես անհատն է առանձնության մեջ քարանում ու մեռնում, այնպես էլ ազգը: Այժմ այդ կեղեւը չի կարող պահպանվել. եթե այն ներսից չպայթե, կպայթեցնեն դրսից: Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղեւից դուրս: Ո°չ Մասիսի ձյունափայլ կատարներին պետք է հառել ակնկալող հայացքը, ո°չ էլ Էջմիածնի խարխուլ գմբեթին:

Մեր հանրային կյանքը առաջ է գնացել կրիայի քայլերով: Նա դեռ դուրս չէ եկել իր հին կեղեւից, բայց այդ ինքնամփոփ գոյության շրջանակներում անցել է որոշ ճանապարհ: Այժմ այդ կեղեւը չի կարող պահպանվել – եթե նա ներսից չպայթե, կպայթեցնեն նրան դրսից: Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղեւից դուրս: Արդեն այդ կեղեւը մաշվում է եւ թուլանում, վերջին օրերն է ապրում նա, եւ ով իմաստուն է, դուրս պիտի մղե իրեն այդ կեղեւից, պիտի ոչնչացնե այդ կեղեւը: Այլ կերպ նրա գոյությունը վտանգի է ենթարկվում եւ նրա հետ միասին` այդ կեղեւի մեջ ամփոփված ամբողջության կյանքը:

Անհնար է երեւակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ: Խոսքը այն մասին է, թե որչափ զորեղ են մի երկրում, մի ժողովրդի մեջ այդ առաջավոր, պրոգրեսիվ մտածողության ներկայացուցիչները: Որչափ որ զորեղ են նրանք, այնչափ զորեղ է այդ ժողովուրդը իբր գիտակից մի ազգ, իբր կենսունակ մի ամբողջություն: Որքան հետամնաց է մի ժողովրդի մտածողության եղանակը, այնքան հետամնաց է նրա կյանքը, ուրեմն այնքան զուրկ է կենսունակությունից այդ ժողովուրդը: Ահա թե ինչու ժամանակի ստիլ ունենալ` կնշանակե կենդանի լինել ու կենսունակ, զուրկ լինել դրանից` կնշանակե ընդհակառակը:

Ծիծաղելի է, երբ այժմ հոգում են ապագայի մասին` թողած ներկան: Ապագան ինքը կհոգա իր մասին: Նրանք, որոնք մտածում են ապագայի մասին, պիտի ներկայում պատրաստեն ապա•այի ճանապարհը եւ, ըմբռնելով գալիք օրերի ուղին, չպիտի շեղվեն ու շեղեն նրանից: Ժամանակի ստիլը ժամանակի մտածողությունն է: Որչափով որ այդ մտածողությունը յուրացված է մի ազգի կողմից, այդ չափով էլ ազգը կենսունակ է: Մեզ չի փրկի ոչ մի պատնեշ եւ ոչ մի ազգային սնապարծ ու գոհունակ ինքնախաբեություն:

Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առաջ եւ մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք: Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ – այնտեղ առաջ Մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն` միայն հագուստն է, իսկ մարդը չկա:

Ներկայումս մեզանում իշխող ազգայնության ժխտումով է միայն, որ մենք կարող ենք առաջ գնալ կուլտուրական ասպարեզում: Եվրոպային մենք ընդունում ենք բաց աչքերով եւ բաց սրտով, մենք ժխտում ենք այն ազգայնությունը, որ լավագույն դեպքում (թեպետ դա էլ անկարելի է) կարող է մեզ Պարսկաստանի նման մի հայրենիք ստեղծել: Մենք չենք կամենում այդպիսի հայրենիք: Միայն կուլտուրական ազգը կարող է մտածել ազգային կուլտուրա ունենալու մասին, միայն իսկական մտավորականությունը կարող է ստեղծել կուլտուրա: Միայն այն մտավորականությունը, որ կանգնած կլինի եվրոպական կուլտուրային հավասար, երբ նա գիտակ կլինի, երբ նա եվրոպացի կլինի…

1914թ.

ԼԻՎԻՆԳՍՏՈՆ ԼԱՐՆԵԴԻԻ «ՀՈՐ ԶՂՋՈՒՄԸ»

«Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը… Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:


Առաջադրանք
Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը:

ՉԱՌԼԻ ՉԱՊԼԻՆ

Մեծանուն դերասան  Չարլի Չապլինը մի անգամ տուն  վերադառնալիս գրպանում հայտնաբերեց մի ոսկյա  ժամացույց. անհանգստացած մտածում էր Չապլինը, թե ինչպես, ինչ հանգամանքներում  է հայտնվել այդ չափազանց թանկարժեք ժամացույցն իր գրպանում: Չգտնելով պատասխան՝  նա առավոտյան տարավ թանկարժեք գտածոն ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը մի անանուն նամակ բերեց, որն էլ բացատրություն տվեց այդ առեղծվածին:

Նամակում գրված էր. Միստեր Չապլին, գրում է ձեզ մի պրոֆեսիոնալ գրպանահատ, երեկ մետրոյում ես մի սքանչելի  ոսկյա ժամացույց գողացա մեկի բաճկոնի  գրպանից, սակայն տեսնելով Ձեզ  ու լինելով Ձեր տաղանդի  մեծ երկրպագուն,  որոշեցի այն նվիրել Ձեզ:
Նյու Յորքի ոստիկանության  որոնման բոլոր ջանքերը ձախողվեցին. նրանք չգտան գրպանահատ ռոբին հուդին…
Անհաջող էին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները:Ոստիկանությունը ճշմարիտ սողոմոնյան որոշում կայացրեց՝ այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձրեց Չարլի Չապլինին:
Իր ոչ սովորական լինելու    պատճառով  այս պատմությունը  լայն հրապարակում  էր ստացել:Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի արդյունքում  ևս մի  անհասցե ,անանուն նամակ ստացավ մեծ դերասանը. «Հարգելի միստր Չապլին, ինչպես այն ռոբին հուդը ,ես էլ մոտ մեկ  տարի առաջ գտնվում էի նյույորքյան մետրոյում,  որտեղ էլ  ինձանից գողացան իմ  ոսկյա ժամացույցը: Ես շատ էի վրդովված, սակայն , երբ իմացա, որ գրպանահատը այն նվիրել է ձեզ, ցանկացա, որ այն մնա Ձեզ մոտ: Միստր Չապլին , քանի որ ես նույնպես Ձեր մեծ  տաղանդի երկրպագուն եմ, ապա ուղարկում եմ Ձեզ նաև այդ  ժամացույցի ոսկե շղթան:

Չարլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային

Դստրիկս…

Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ՝ հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է՝ գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին։

Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Ես`Չարլին, Չարլի Չապլինը:

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը: Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի՝ ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»:

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջի՜կս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես՝ ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները: Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա:

Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում: Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա… Ես շա՜տ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…
Ահա այն՝ իմ հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները… Եվ չնայած այդ ամենին՝ ես ապրում եմ, իսկ ապրողների մասին, սովորաբար, քիչ է խոսվում:
Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես լաց եմ եղել ավելի, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն… Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում: Հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո՛, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր՝ Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, այն պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն. մարդիկ գետնի վրա ավելի՛ անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլ, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի՛ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցի՛ր, որ ամենամեծ ադամանդն արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերն ավելի լավ գիտե քան ես. նրան ավելի վայել է խոսել այդ մասին…

Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ, որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:

Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ՝ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

Չարլին արդեն ծերացել է, Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն՝ այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ: Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

Չարլի

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒ ՈՒՍՈՒՑՉԻՆ. ՀԶՈՐ ՆԱՄԱԿ, ՈՐ ՊԻՏԻ ԿԱՐԴԱՆ ԲՈԼՈՐԸ

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԸ ՄԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏԱՎ ՈՐՊԵՍ ԱՄԵՆԱՄԱՐԴԱՍԵՐ ՈՒ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ: ՆԱ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏԵՍԵԼ, ԾՆՎԵԼ Է ԱՂՔԱՏԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, ՄԵԾ ԶՐԿԱՆՔՆԵՐ Է ՏԵՍԵԼ, ՏԵՍԵԼ Է ԻՐ ՉՈՐՍ ԶԱՎԱԿՆԵՐԻՑ ԵՐԵՔԻ ՄԱՀԸ: ՆՐԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ:
ՍՏՈՐԵՒ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ ԻՐ ՈՐԴՈՒ ՈՒՍՈՒՑՉԻՆ: «… ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԻ ՕՐ ՆԱ ԿԻՄԱՆԱ, ՈՐ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ ԱՐԴԱՐ ՉԵՆ, ԲՈԼՈՐԸ ՉԵՆ, ՈՐ ԱՆԿԵՂԾ ԵՆ: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ ՆԱԵՒ ԱՅՆ, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՐԻԿԱՅԻ ԿՈՂՔԻՆ ԿԳՏՆՎԻ ՄԻ ԱԶՆԻՎ ՄԱՐԴ, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՍԱՍԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԿՈՂՔԻՆ ԿԱ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴ: ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ ԱՅՆ, ՈՐ ԵԹԵ ԿԱ ԹՇՆԱՄԻ, ԱՊԱ ԿԳՏՆՎԻ ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐ: ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ԿՊԱՀԱՆՋՎԻ, ԲԱՅՑ ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ, ՆՐԱՆ ՍՈՎՈՐԵՑՐԵՔ, ՈՐ ՍԵՓԱԿԱՆ ՔՐՏԻՆՔՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՄԵԿ ԴՈԼԱՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ, ՔԱՆ ԳՏԱԾ ՀԻՆԳ ԿԱՄ ՏԱՍԸ ԴՈԼԱՐ
ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ ԿԱՐՈՂԱՆԱԼ ՊԱՐՏՎԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԶԳԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ: ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՆՐԱՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ՆԱԽԱՆՁԻՑ, ՆՐԱՆ ՓՈԽԱՆՑԵՔ ՈՉ ԲԱՐՁՐ ԾԻԾԱՂԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ:
ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ, ՈՐ ՇԱՏ ՀԵՇՏ Է ՄԵԾԱՄԻՏՆԵՐԻՆ ՈՒ ԳՈՌՈԶՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼԸ: ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ, ԸՆԿԵՐԱՑՐԵՔ ՆՐԱՆ ԳՐՔԵՐԻ ՀԵՏ: ՆՐԱՆ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՔ, ԹՈՂ ԿԱՐՈՂԱՆԱ ԽՈՐՀԵԼ ՀԱՎԵՐԺ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ` ԹՌՉՈՒՆՆԵՐԻ, ԱՐԵՒԻ ՇՈՂԵՐԻ ՄԵՋ ԲԶԶԱՑՈՂ ՄԵՂՈՒՆԵՐԻ ԵՒ ԿԱՆԱՉ ԼԱՆՋԵՐԻՆ ԾԱՂԿՈՂ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԱՍԻ
ԴՊՐՈՑՈՒՄ ՆՐԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ԱՐԴԱՐ ՊԱՐՏՎԵԼ ԵՒ ԱՅԼ ՈՉ ԹԵ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԵԼ
ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ ՎՍՏԱՀԵԼ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՄՏՔԵՐԻՆ, ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՄԱՆՔ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՆՔԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է:
ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ ՄԵՂՄ ԼԻՆԵԼ ՄԵՂՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԵՒ ԴԱԺԱՆ՝ ԴԱԺԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ՆՐԱՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺ ՏՎԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ՉՀԵՏԵՒԻ ԱՄԲՈԽԻՆ: ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԵՒ ԼՍԱԾԻՑ ՎԵՐՑՆԵԼ ՄԻԱՅՆ ԼԱՎ
ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ, ՈՐ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ՉԷ ԱՄԱՉԵԼ, ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ԾԻԾԱՂԵԼ ՏԽՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ:
ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ ԶԳՈՒՇԱՆԱԼ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ:
ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ ԻՐ ՈՒՂԵՂՆ ՈՒ ՄԿԱՆՆԵՐԻ ՈՒԺԸ ՎԱՃԱՌԵԼ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆՈՎ ԵՒ ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ԵՐԲԵՔ ՎԱՃԱՌՔԻ ՉՀԱՆԵԼ ՍԻՐՏՆ ՈՒ ՀՈԳԻՆ: ՆՐԱ ՀԱՆԴԵՊ ԵՂԵՔ ՄԵՂՄ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ՔՆՔՇՈՒԹՅԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆԱ ԿՈՓՎԱԾ ԼԻՆԻ
ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՆՐԱՆ ՀԱՎԱՏԱԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՆԱ ՄԻՇՏ ՀԱՎԱՏՈՎ ԼՑՎԱԾ ԿԼԻՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ

Դժվար կյանքով ապրած Լինքոլնը նամակում պատմում է կյանքի բարդությունների մասին և խորհուրդ է տալիս հետևել իր խոսքերին: Սովորեցնում է ապրել այնպես, ինչպես պետք է ապրել մեր ժամանակներում:

ՄԱՐԿԵՍԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՆԱՄԱԿԸ

gabriel-garcia-marquez-843
Հայտնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը, հիվանդ լինելով քաղցկեղով և կարծելով, որ մահանում է, հրաժեշտի նամակ է գրում իր ընթերցողներին: «Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ:

Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:

Ես քիչ կքնեի և շատ կերազեի` գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն` վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:

Ես կչափեի իրերը ոչ թե նրանց արժեքով, այլ նրանց կարևորությամբ:

Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:

Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:

Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա:

Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի…

Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:

Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:

Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:

Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:

Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:

Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ>>:

Նամակը պատմում է քաղցկեղով հիվանդ գրողի հույզերի մասին: Մարկեսը գրում է կյանքի մասին, թե ինչ սովորեց, ինչի միջով անցավ և ինչ կուզեր անել: Գրողը նամակը ուղում է հանրությանը՝ ասելով իր սրտի խոսքը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  1. Տրված թիվը ներկայացնել ամբողջ թվի և մեկից փոքր ոչ բացասական տասնորդական կոտորակի գումարի տեսքով:

ա)   57,3 = 57+0,3 
 բ) -12,07=-12-0,7

2. Տրված  սովորական  կոտորակը  գրել տասնորդական կոտորակի տեսքով:

ա)  3/4=0,75

 բ ) 37/25=1,48

                3. Տրված  տասնորդական կոտորակը  գրել  սովորական կոտորակի  տեսքով:

ա)  3,57 =357/100

   բ ) 0,007=7/1000

4. Տրված  սովորական  կոտորակը  գրել անվերջ պարբերական 

տասնորդական կոտորակի տեսքով:

ա ) 1/3 =0,(3)

   բ )  1/7= 0,(142857)

5. Անվերջ  պարբերական  տասնորդական կոտորակը  գրել           

սովորական կոտորակի  տեսքով: 

ա)   0,3(4) =31/90
   բ)  0, (3)=1/3

6.Գտնել արտահայտության արժեքը

(∛ 16)*(∛ 16)2,      0,1/(0,1)5

7.Ազատվել  հայտարարի  իռացիոնալությունից:

ա) 3/√7 +1    , 

  բ)  a2-b2/√a +√b = a2 — b2 / √a +√b * √a -√b / √a -√b =(  a2-b2 / √a +√b )*( √a -√b / √a -√b )= (a*b)*(a+b)* (√a -√b )/a-b = (a+b)*( √a -√b )

8.Կատարել  գործողություն:

ա) (a-2/3):a1/3 ,       բ) (a-5/8)0,4 *a0,25

9.Գտնել արտահայտության  արժեքը:

ա) ((√7)-2)-2  ,  բ)   ((√3)4)-1/2

10. Սեղանին դրված  մատիտները, որոնց թիվը փոքր է 60-ից, դասավորեցին տուփերի մեջ: Յուրաքանչյուր տուփում 10 մատիտ դնելու դեպքում ավելացավ 4 մատիտ, իսկ 12 մատիտ դնելու դեպքում 6 մատիտ: Քանի՞ մատիտ կար սեղանին:

ՄԱԿՐՈԷՎՈԼՈՒՑԻԱ

Մակրոէվոլյուցիա , կյանքի պատմության մեջ տեղի ունեցած մեծ փոփոխությունները, որոնք սովորաբար երևում են բրածո տվյալների ուսունմասիրությունների ժամանակ։ Մակրոէվոլյուցիա՝ լատիներեն «մակրո»-մեծ, «էվոլյուցիա» փոփոխություն։ Մակրոէվոլյուցիան ներառում է նոր տեսակների ծագումը, որն առաջ է բերում կենսաբանական բազմազանություն, դա էվոլյուցիան նորության ծագումն է, օրինակ՝ թռչունների թևերն ու փետուրները կամ մարդու ուղեղի մեծ չափերը։ Դա նաև պայթյունային բազմազանությունն է, որ հետևում է որոշ էվոլյուցիոն թռիչքների, օրինակ՝ ծաղկի ձևավոևման հետևանքով բույսերի հազարավոր տեսակների առաջացումը։ Բացի դրանից հսկայական չափով բնաջնջումներն են՝ կաթնասունների բազմազանությունը, որի պատճառը դինոզարվրերի անհայտացումն էր։ Մակրոէվոլյուցիայի արդյունքը՝ տեսակաառաջացումն է՝ երկու կամ ավելի նոր տեսակների առաջացում։ Ըսկ էությանէ մակրոէվոլյուցիան՝ միկրոէվոլյուցիաների կուտակման արդյունքն է։

Մոլեկուլյար կենսաբան Մայքլ Դենտոնը իր՝ «Էվոլյուցիա` Տեսությունը ճգնաժամի մեջ է» գրքում եզրակացրեց, որ Էվոլյուցիոն տեսությունը «ավելի շատ նման է միջնադարյան աստղագուշակության սկզբունքին, քան լուրջ «գիտական տեսության», իսկ կենդանի օրգանիզմների պատահական առաջացման մասին Դարվինյան հավատը կոչում է՝ «Քսաներորդ դարի տիեզերածին մեծ առասպել»»:

Պնդում 1. Մուտացիաները կուտակվում են և նոր տեսակներ առաջացնում։ Մակրոէվոլյուցիան հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները` բույսերի և կենդանիների գենների, ավելի կոնկրետ ալելների աննշան փոփոխություննները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ։

Գենետիկայի բնագավառում վերջին 100 տարվա ուսումնասիրությունների արդյունքում այդ պնդումը չի հաստատվել։ Ճառագայթման միջոցով [մուտացիաներ առաջ բերելու համար] ավելի արդյունավետ տեսակներ ստեղծելու փորձերը ձախողվեցին։

Որպես հետազոտության առանձին ճյուղ՝ Արևմտյան երկրներում մուտացիաներ կատարելը դադարեցվեց։ Գրեթե բոլոր մուտանտները մահացան, կամ ավելի թույլ էին, քան դրանց վայրի տեսակները։ Մուտացիաները չեն կարող սկզբնական տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների։

Պնդում 2. Բնական ընտրության միջոցով նոր տեսակներ են առաջանում։ Էվոլուցիոնիստները պնդում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գեներում եղած փոփոխությունների շնորհիվ ավելի լավ էին հարմարվել նոր միջավայրին։ Հետևաբար մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր խմբերի։

Այն պնդումը, թե Բնական սելեկցիան ընտրում է այնպիսի մուտացիաներ, որոնք նոր տեսակներ են առաջ բերում հիմնված է «սերինոսների 13 տեսակների ուսումնասիրության վրա, որը Դարվինը կատարել է Գալապագոսյան կղզիներում։ Այդ թռչուններն այժմ հայտնի են «Դարվինի սերինոսներ» անունով։4 Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեց, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսներ, որոնք համեմատաբար մեծ կտուցներ են ունեցել, ավելի հեշտությամբ են վերապրել, քան փոքր կտուց ունեցողները ունեցողները։ Սակայն փաստ է, որ երաշտին հաջորդող տարիներին փոքր կտուց ունեցող սերինոսների թիվը կրկին գերակշռեց մեծ կտուց ունեցողների թվին։ Պարզվեց նաև, որ կղզում եղանակային փոփոխություններին զուգընթաց մի տարի գերակշռում են երկար կտուց ունեցող սերինոսները, իսկ հաջոորդ տարի՝ փոքր կտուց ունեցողները։ Նրանք նաև նկատեցին, որ սերինոսների տարբեր «տեսակներ» զուգավորվում էին և առաջ բերում այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ էին հարմարվում միաջավայրին, քան նրանց ծնողները։

Պնդում 3. Բրածոները ապացուցում են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները։ Կենսաբանության որոշ դասագրքեր ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե գիտնականների հայտնաբերած բրածոները բավարար են փաստելու մակրոէվոլյուցիան։

Նմանատիպ հայտարարությունները բացահայտ կեղծիք են, քանի որ մինչ օրս որևէ բրածո անցողիկ ձևեր չեն հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, երկկենցաղների և սողունների, սողունների և կաթնասունների ու պրիմատների սերունդների միջև։

Էվոլյուցոնիստ Նիլզ Էլդրիջը ասում է, որ բրածոների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոփոխություններ չեն «կուտակվել», այլ երկար ժամանակահատվածում «շատ տեսակներ կրել են քիչ էվոլյուցիոն փոփոխություններ կամ նրանց մեջ ընդհանրապես ոչինչ չի փոփոխվել»։ Մինչև օրս գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն մեծ բրածոներ և միլիարդավոր փոքր բրածոներ։ Շատ հետազոտողներ համաձայն են, որ տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը առաջացել են միաժամանակ և մնացել են գրեթե անփոփոխ, իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել են։

Պնդում 4. Միկրոէվոլյուցիոն փոփոխությունները ապացույցն են Մակրոէվոլյուցիայի։ «Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում այն հավատով, թե քանի որ միկրոէվոլյուցիան հանդիսանում է իրական փաստ, ապա մակրոէվոլյուցիան նույնպես հանդիսանում է այդպիսի փաստ։ Էվոլյուցիոնիստները պնդում են թե երկար ժամանակահատվածում ոչ մեծ փոփոխությունները կուտակվում են, այնպիսի ձևով, որ ձևավորվում են նոր ավելի կատարյալ օրգանիզմներ…դա մաքուր պատրանք է, քանի որ չկա ոչ մի գիտական ապացույց կենսաբանական նման մեծ փոփոխությունների հնարավորության մասին»։

ՊԱՐԶ ԵՒ ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՌԵՐ

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր-ծերանալ
հարց- հարցնել
կիպ- կպչել
մահ- մահանալ
գեղեցիկ- գեղեցկանալ
վախ- վախենալ
մոտ- մոտենալ
բազում- բազմանալ
կանգ- կանգնել
կույր- կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ- ուրախանալ
առաջ-առաջանալ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական:
Մրել- մրոտել
պատռել- պատառոտեկ
ցատկել- ցատկոտել
կտրել- կտրատել
նստել- նստոտել
պոկել- պոկոտել
կոտրել- կետրատել
թռչել- թռչկոտել
խոցել- խոցոտել
մորթել- մոթոտել
գրել- գրոտել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական:
Պայթել- պայթեցնել
նստել- նստեցնել
խմել- խմեցնել
խոսել- խոսեցնռլ
հիշել- հիշեցնել
հագնել- հագցնել
իջնել- իջեցնել
քնել- քնեցնել
մեծանալ- մեծացնել
փախչել- փախցնել
դողալ- դողացնել
խաղալ- խաղացնել
վախենալ- վախեցնել
թռչել- թռցնել
ծիծաղել- ծիծաղեցնել
փայլել- փայլեցնել
առաջանալ- առաջացնել
կարմրել- կարմրեցնել
կատաղել- կատաղեցնել

Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել պահարանին
հանդիպել սիրելիին
զգուշանալ տղայից
կարոտել մայրիկին
զրկվել աշխատանքից
ուշանալ դասից
դիմել բժշկի
խուսափել մարդկանցից

Design a site like this with WordPress.com
Get started