Արեգակնային համակարգի և երկրի առաջացման մասին վարկածները։ Երկրի ձևը և չափերը։

Նման պատկեր

Դասի հղումը։

1․ Վերլուծել Արեգակնային համակարգի առաջացման վարկածները։

Առկա են միայն գիտական ենթադրություններ՝ վարկածներ, որոնք կարելի է դասա կարգել հետևյալ կերպ՝
միգամածային, պատահարային, երկնաքարային, խորքային գրավիտացիոն և այլն:
Միգամածային վարկածների խմբին է պատկանում Կանտ–Լապլասի վարկածը, որը
XVIII դ. վերջերին իրարից անկախ առաջարկել են գիտնականներ Կանտը և Լապլասը:
Ըստ այդ վարկածի՝ Արեգակնային համակարգի առաջացման ելակետ է համարվում
շիկացած գազերից բաղկացած միգամածությունը, որն անկյունային փոքր արագությամբ
պտտվել է իր առանցքի շուրջը: Ձգողական ուժի ներգործությամբ այն աստիճանաբար
սեղմվել է: Պտտման գծային արագությունն այնքան է մեծացել, որ կենտրոնախույս ուժը
հավասարվել է միգամածության կենտրոնաձիգ ուժին: Դրա հետևանքով միգամածության
զանգվածի մի մասն անջատվել է հիմնական զանգվածից, և առաջացել է պտտվող օղակ:
Հերթով անջատվել են նաև այլ օղակներ, որոնք խտանալով վերածվել են մոլորակների,
իսկ կենտրոնում մնացել է հիմնական զանգվածը, որը ներկայիս Արեգակն է: Այս վարկածը
չի բացատրում երկնային մեխանիկայի, նյութերի ֆիզիկայի շատ հարցեր և չի ընդունվում
արդի գիտության կողմից:
Պատահարային (աղետային) վարկածների խմբին է պատկանում Ջ. Ջինսի վարկածը,
որը առաջարկվել է XX դարի սկզբին: Ըստ դրա՝ Արեգակնային համակարգի մոլորակներն
առաջացել են Արեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ
առաջացած մակընթացային ալիքից: Դրա հետևանքով Արեգակից անջատվել է
մակընթացային մի վիթխարի շիթ, որից էլ առաջացել են մոլորակները: Այս վարկածի
գլխավոր թերությունն այն է, որ ամբողջ Արեգակնային համակարգի առաջացումը
կապվում է պատահական երևույթի հետ: Վարկածն ունի նաև այլ թերություններ:

Երկնաքարային վարկածների խմբին է դասվում Օ. Յ. Շմիդտի վարկածը, որն
առաջարկվել է 1944 թ.: Ըստ դրա՝ մոլորակներն առաջացել են երկնաքարային
գազափոշու ամպից: Այն ենթադրում է, որ մոլորակներն առաջացել են սառը նյու- թից, իսկ
դրանց միջուկի և Արեգակի զանգվածի տաքացումը կատարվել է հե- տագայում: Ելակետ
ընդունելով Շմիդտի վարկածըգիտնականները եզրակացնում են, որ մոլորակի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից: Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից, և ջրի դրենաժային թաղանթն աստիճանաբար դուրս է մղվել Երկրի արտաքին շերտեր ու մակերևույթ՝ իր հետ բերելով ամբողջ ջուրը, և միջուկում այլևս ջուր չի մնացել: Ջուրն իր հետ բերել է լուծված և հատկապես ռադիոակտիվ նյութեր, որոնք կուտակվել են միջնապատյանում: Մագմայի ուսումնասիրությունները պարզել են, որ նրա մեջ ջուրը կարևոր տեղ ունի: Բազալտային լավայի զանգվածի 5–10%–ը ջուր է: Գործող հրաբուխների ժայթքած մագմայից ամեն տարի անջատվում և մթնոլորտ է անցնում ավելի քան 1 մլրդ խորանարդ մետր ջուր: Որոշ գիտնականների կարծիքով՝ մագմայում պարունակվող ջրի քանակը մոտ 10 անգամ մեծ է Համաշխարհային օվկիանոսի ջրի քանակից: Շմիդտի տեսակետը զարգացնելու փորձ է խորքային գրավիտացիոն տարբերակման վարկածը, որը XX դարի երկրորդ կեսին առաջարկել է Վ. Բելոուսովը: Ընդունելով սկզբնական սառը երկրագնդի տեսությունը Բելոուսովը Երկրի խորը շերտերի բարձր ջերմաստիճանը կապում է
ռադիոակտիվ տարրերի տրոհման հետևանքով անջատված ջերմության հետ: Տաքացումը
նպաստել է սկզբնական համասեռ երկրագնդի գրավիտացիոն շերտավորմանը, արտաքին
և ներքին միջուկների, միջնապատյանի և երկրակեղևի առաջացմանը: Թաղանթների
շերտավորման հիմնա- կան պատճառ են համարվում տաքացումը, ձգողականությունը
(գրավիտացիան) (որոնք ուղղված են դեպի Երկրի կենտրոն) և կենտրոնախույս ուժերը
(որոնց պատճառն է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը): Սկզբնական համասեռ
երկրագունդը, որի կազմը մոտ էր քարային երկնաքարերի կազմին, տարբերակման
արդյունքում բաժանվել է երկաթ–նիկելային միջուկի, երկաթնիկելայինմագնեզիումային
արտաքին միջուկի, երկաթմագնեզիումսիլիցիումային միջնապատյանի և
ալյումինսիլիցիումային երկրակեղևի: Հետազոտողներից ոմանք կարծում են, որ
մայրցամաքային տիպի երկրակեղևն առաջացել է օվկիանոսային երկրակեղևից,
հետևաբար` մայրցամաքներն աճել են օվկիանոսների հաշվին:
Այսպիսով՝ երկրագնդի միջուկի աստիճանական տաքացումը, նյութերի տարբերակումը
(ծանր նյութերի տեղաշարժը ներքև, իսկ թեթևների մղումը՝ դուրս), ջրի դուրս մղվելը
միջուկից, երկրագնդի ոլորտների ստեղծումը, երկնաքարերի ու երկնային նյութի
քիմիական կազմի ընդհանրությունը և շատ այլ հարցեր հաջող լուծում են ստանում
Շմիդտի տեսության շնորհիվ: Սակայն տեսության մեջ կան նաև թերություններ.
մասնավորապես չի բացատրվում, թե ինչպես է առաջացել երկնաքարային գազափոշու
ամպը: 1970–ական թթ. վերջերից առաջ եկան նոր տեսություններ, որոնք քննադատում
էին Շմիդտի տեսակետը: Կային կարծիքներ, որոնց համաձայն՝ հնարավոր չէ սառը
նյութերի խտացումից Երկրի առաջացումը: Ինչպես տեսնում ենք, Արեգակնային
համակարգի և Երկիր մոլորակի առաջացման մասին վարկածները շատ են, որոնցից
յուրաքանչյուրն ունի իր ճշմարիտ և թերի կողմերը: Սակայն մինչև այժմ համընդհանուր
ճանաչում ստացած տեսություն գոյություն չունի: Երկրագնդի ծագման հարցի
պարզաբանումը սկզբունքային նշանակություն ունի Երկրի վրա տեղի ունեցող մի շարք
երևույթներ ու գործընթացներ մեկնաբանելու համար: Օրինակ՝ օվկիանոսների
առաջացումը առավելապես տեղի է ունեցել խորքից դեպի մակերևույթ մղված ջրի՞ց, թե՞
մթնոլորտի ջրային գոլորշիների խտացումից և այլն:

2․ Նկարագրե՜լ Երկրի կառուցվածքը։

Картинки по запросу երկրի կառուցվածքը

3․ Թվարկե՜լ երկրի գնդաձևության հետևանքով առաջացած երևույթները։

Երկրի գնդաձևության և ձգողական
մեծ ուժի շնորհիվ միլիոնավոր տարիների
ընթացքում քիմիական ծանր տարրերը
դանդաղ իջել են դեպի կենտրոն, իսկ
թեթևներըբարձրացել վեր: Այդ պատճառով Երկրի ընդերքում առաջացել են տարբեր խտության ոլորտներ միջուկ,
միջնապատյան և երկրակեղև: Ընդ որում՝
կենտրոնից դեպի մակերևույթ
թաղանթներում նյութերի խտությունը փոքրանում է:

4․ Դիտել տեսաֆիլմը։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started