1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:
Ապարանք(ի), ամառ(վա), տար(վա), հորաքր(ոջ), ձի(ու), ընկերուհ(ու), կնքահոր, աղջկա, բնությ(ան), մարդկանց, կանանց, մորաքրոջ, գործընկերոջ, ամուսնու, ամպի, լեռն, այգու, տանտիկնոջ, օգնության, աշնան, սիրո, կորստյան, գառան, գիշերվա, Արամենց, անկյան, մոր:
2. Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական զուգաձևությունները:
(Շուշիի) ազատագրում, (Շուշվա) կոլոլակ
(սուգի) մեջ լինել, (սգո) թափոր
(անկյան) գագաթ, (անկյունի) խանութ
(Լոռու) մարզ, (Լոռվ) բնություն
(ձյան) փաթիլ, (ձյունի) պես ճերմակ
(հեռացումի) խոսքեր, (հեռացման) հրաման
(մահու) չափ, (մահի) մասին:
3. Բացատրական բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը:
Բագարան-Աստվածների վայր
բազազ-Կտորեղենի վաճառական
բազպան-1. Զգեստի մաս, որ անց են կացնում դաստակին՝ շապկի՝ թեզանիքի վրայից, թևճակ:
բախտակ-Սևանի իշխանի չորս ցեղերից մեկը:
բաղդատել-Համեմատել, բաղդատություն կատարել:
բամբիշ- Թագուհի, իշխանուհի
բամբիռ-Նույնն է՝ Փանդիռ:
բանադրանք-Եկեղեցու կողմից մեկին նզովելը որպես պատիժ:
բանդագուշանք-Ցնորք, պատրանք:
բանսարկու-Խառնակիչ
բասրանք-նախատինք
բավիղ-Լաբիրինթոս
բարբաջանք-հիմարություն
բարբառել-Խոսել
բարկ-Թեժ
բարկօղի-Կոնյակ
բացարկ-Հայտարարություն որևէ մեկի մասնակցության դեմ` գործի քննության ժամանակ:
բիլ-Երկնագույն
բիրտ-Կոպիտ
բղջախոհ-ցանկասեր
բնավ-Բոլորովին
բոթ-Վատ լուր, գույժ:
բոլուկ-Երամակ
բոկոտն-Բոբիկ ոտքերով
բոսոր-ծիրանագույն
բովել-Տապակի մեջ առանց ջրի կամ յուղի աղանձել
բորբ-ջերմ
բռնազբոսիկ-բռի
բվեճ-Բուի խոշոր տեսակը
բույլ-համաստեղություն
բրուտ-կավագործ
բուռն-Ուժգին
բուրյան-Բուրավետ
բուրվառ-Մետաղյա անոթ