Տեքստի թարգմանություն գրաբարից:
- Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
- Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
1. Ձմեռն անցավ, անձրևները դադարեցին: Ծաղիկներ երևացին երկրի երեսին, ժամանակն էր ծառերը էտելու, տատրակների ձայն լսվեց մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջներրը իսկ ծաղիկն երը իրենց բույրը:Արի իմ մերձավոր իմ գեղեցիկ իմ աղավնի արի և դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու քանի որ քաղցր է քո խոսքը և տեսքը քո գեղեցիկ:
2.Մի աղքատ իմասուն ուներ ծույլ որդիներ և իր մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց,- Ով որդիներ իմ այգում շատ գանձ ունեմ պահված, իսկ տեղը ձեզ ցույց չեմ տա, ով աշխատի և ամենա խորը փորի, նա էլ կգտնի գանձը: Հոր մահից հետո որդիները սկսեցին ավելի մեծ ջանքով աշխատել և ավելի խորը փորեցին, ամեն մեկը ձգտում էր գտնել այդ գանձը: Այգին սկսեց աճել և զորանալ և բազում պտուղներ տալ որպես գանձ: