Design a site like this with WordPress.com
Get started

Մարմնի կշիռ

Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է հենարանում մարմնի ազդեցության առաջացրած դեֆորմացիայի հետևանքով: Քանի որ  ազդեցությունը միակողմանի չի լինում, ուրեմն հենարանն էլ է ազդում մարմնի վրա: Մարմնում դեֆորմացիայի հետևանքով առաջանում է առաձգականության ուժ, որն ուղղված է դեպի ներքև, որով  մարմինն ազդում է հենարանի վրա:  Նույնը կարելի է ասել կախոցից կախված մարմնի համար՝ դեֆորմացվում է ոչ միայն կախոցը, այլև մարմինը, որը դեպի ներքև ուղղված ուժով ազդում է կախոցի վրա: Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին. P=m⋅g 

Ինչպես յուրաքանչյուր ուժ, կշիռը միավորների ՄՀ -ում չափվում է նյուտոններով։
Կշիռը ևս գծագրում պատկերվում հատվածի տեսքով, որի վրայի սլաքը ցույց է տալիս դրա ուղղությունը: 

img18_10.jpg

 Գծագրում հենարանի վրա դրված մարմնի վրա ազդող ուժերն են՝ Fծանր.=m⋅g ծանրության ուժը և N՝ հենարանի հակազդեցության ուժը: P-ն մարմնի կշիռն է՝ հենարանի վրա մարմնի կողմից ազդող ուժը:  Կախոցից կախված մարմնի վրա ազդում են Fծանր.=m⋅g ծանրության ուժը և T` թելի առաձգականության (լարման) ուժը: P-ն՝ մարմնի կշիռը, հենարանի վրա մարմնի կողմից ազդող ուժն է:  Մարմնի կշռի՝ գծագրի վրա նշելու մի քանի օրինակներ. 

кшир2.png
кшир1.png

 Գերբեռնվածություն, թերբեռնվածություն և անկշռությունՄարմնի կշռի և ծանրության ուժի միջև Fծանր.=P=m⋅g հարաբերակցությունը ճիշտ է այն դեպքում, երբ հենարանը հորիզոնական է և անշարժ կամ հորիզոնական հենարանը Երկրի նկատմամբ բարձրանում/իջնում է ուղղագիծ և հավասարաչափ:  Եթե մարմինը սկսում է շարժվել ծանրության ուժի ազդման ուղղի երկայնքով ոչ հավասարաչափ, ապա Fծանր.=P=m⋅g հարաբերակցությունը խախտվում է: Պարզվում է՝ այս դեպքում հենարանը մարմնի վրա ճնշում է ավելի ուժեղ կամ թույլ, քան ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում, և մարմնի կշիռը կարող է մեծ կամ փոքր լինել ծանրության ուժից:  Օրինակ՝ տիեզերանավի վերսլացքի ժամանակ տիեզերագնացի կշիռը մեծ է լինում ծանրության ուժից և նա գերբեռնվածություն է զգում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: