Design a site like this with WordPress.com
Get started

Գրական ակումբի 2֊րդ հանդիպում💛

Գաղտնի բանաստեղծ💛





.Գրական խոսքի ակումբի 2֊րդ հանդիպում։



.Նախագիծը՝ Արևիկ Գևորգյանի

Համակարգումը՝ Թամար Ղահրամանյանի։



.Նախագծի իրականացման ժամկետը՝ Մարտի 17, ժամը 13։30 (վայր՝ վերնատուն)



.Ունկնդիրներ՝ քոլեջի ուսանողներ, դասավանդողներ,  հյուրեր։



.Հանդիպման նպատակ՝ ունկնդրել (գաղտնիք) բանաստեղծի ստեղծագործությունները, և կյանքի հետաքրքրիր դրվագները։



Հաջորդական քայլեր՝

  1. Երաժշտության ունկնդրում
  2. Երգ՝ բանաստեղծության խոսքերի վրա հիմնված։
  3. Բանաստեղծությունների և հետաքրքիր դրվագների ընթերցումներ։
  4. Տպավորությունների և կարծիքների ամփոփում։
  5. Հրաժեշտ



    Միջոցառման մասնակիցներ՝



    .Անուշիկ Ղազարյան

    .Անգելինա Ղազարյան

    . Ռոզա Խաչատրյան

    . Թամարա Մանուկյան

    . Մելանյա Սարգսյան

    . Միլենա Գասպարյան

    . Արևիկ Գևորգյան

    . Էրիկ Գևորգյան

    . Գոռ Չարվադարյան

    .Ալեքս Սահակյան

    . Գագիկ Աբրահամյան

    .Էմիլ Ավետիսյան

Ազգագրական խոհանոց․ նախագիծ նախատեսված քոլեջի ուսանողների համար։ Ապրիլի 27-մայիսի 8։

Տոլմա

Տոլման Ուրարտական խոհանոցի բաղադրատոմս է. բառն առաջացել է «տոլի» բառից, որն նշանակում է խաղողի տերև։ Սկզբնական շրջանում տոլման փաթաթել են խաղողի տերևով, հետագային նաև կաղամբի, սերկևիլի, լոբու, բանջարի տերևի մեջ, ինչպես նաև լցրել են միջուկը հանած բանջարեղենների մեջ։ Կան և՛ մսային և՛ պահքային բազմաթիվ տոլմաներ, որոնք յուրաքանչյուրն իր հերթին ունեն տարատեսակներ։ Պասուց տոլմայի հիմքը հանդիսանում է հատիկեղենը, առկա է նաև չիրը. համարվում է տոնածիսական կերակրատեսակ, պատրաստվել է գարնանամուտին՝ երկրագործական տարեսկզբին, օգտագործելով սերմացուի հատիկեղենից, որպեսզի աստվածներին հաճոյանան ընթացիկ տարվա բերքի բարեբերության խնդրանքով։

Օքսֆորդի համալսարանի տեղեկատուն նշում է, որ որոշ մարդկանց կարծիքով՝ տոլման ծագել է որպես հայկական ուտեստ, իսկ հետո անցել է թուրքական խոհանոց։ Տոլման պալատական ուտեստ է եղել Օսմանյան կայսրությունում։ Ծագումը հիմնովին չի կապվում օսմանյան ծագման հետ այն պատճառով, որ լցոնված բանջարեղենը հույների ու արաբների մոտ հանդիպում էր տեղական անվանումներով։

Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինի կարծիքով՝ հենց ուտելիքն սկզբնապես ի հայտ է եկել հայկական խոհանոցում։

Բաղադրություն

  1. Որպես արտաքին թաղանթ՝ կիրառվում են տերևները (խաղողի, կաղամբի, ձիու թրթնջուկի) կամ պտուղ-բանջարեղենը (պղպեղ, լոլիկ, սմբուկ, խնձոր, սերկևիլ, սոխ): Թաղանթը կաղապար է ստեղծում՝ ուտեստի արտաքին տեսքը, ճաշատեսակին տալիս է լրացուցիչ համ:
  2. Որպես միջուկ՝ կիրառվում է մսային խճողակ, բրինձ կամ ձավարեղեն: Դրա բաղադրության մեջ կարող են մտնել հավելումներ՝ համեմունքներ, ընկուզեղեն, կանաչ սոխ, կիտրոնի հյութ, ձիթայուղ:
  3. Կերակրալցուկը պատրաստում են արգանակից, որում եփվել է տոլման, և համեմունքներից: Համեմունքները, հետևաբար և կերակրալցուկի համը, որպես կանոն, պետք է լինեն թթվաշ կամ թթվաքաղցր:
  4. Երևանյան տոլմայի բաղադրությունը՝ տավարի միս, բրինձ, սոխ, կանաչի, սև պղպեղ, խաղողի տերևներ, մածուն, աղ:

Հայաստանում տոլման ամենատարածված և ամենահայտնի ուտեստներից մեկն է, ինչի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական միջոցառում՝ «Տոլմայի փառատոն»: Սովորաբար այն մատուցում են մածունով և ճզմած սխտորով: Տոլմայի պատրաստման համար կիրառվում է մսի 3 տեսակ՝ խոզի միս, տավարի միս և ոչխարի միս: Ինչպես նաև օգտագործվում են բարկահամ խոտաբույսեր՝ ռեհան, խնկածաղիկ, թարխուն: Տոլմայի պատրաստման համար անհրաժեշտ տերևները (թփերը) պետք է լինեն ամենանուրբը և ամենամատղաշը: Կիրառվում են թե՛ խաղողի, թե՛ կաղամբի թփեր: Ինչպես նաև գոյություն ունի տոլմայի մի տեսակ, որը հայերն անվանում են «պասուց տոլմա», որն իրենից ներկայացնում է պահքի համար նախատեսված տոլմա, որի միջուկն են կազմում ոսպը, կարմիր լոբին, սիսեռը, ցորենի հատիկավորները, տապակած սոխը, տոմատի մածուկը: Բացի վերոնշյալից, Հայաստանում գոյություն ունեն նաև տոլմայի հետևյալ տեսակները՝ դդմի ծաղիկից, թզի տերևներով, խեցգետնի մսով, ինչպես նաև հավի մսով և ձկով: Երևանյան տոլմայի՝ խաղողի թփերով պատրաստման եղանակը. խճողակը պատրաստվում է ոչխարի մսից (մատղաշ), բրնձից, մանր կտրտված սոխից, կանաչուց, պղպեղից, որը փաթաթում են նախապես պատրաստված խաղողի թփերի մեջ՝ գլանի ձև ստանալով: Կաթսայի հատակին դնում են փափուկ մսից գեռացված ոսկորները, ապա կիպ շարում են տոլման, ավելացնում մի փոքր արգանակ և ծածկում են կափարիչով, եփում թույլ կրակի վրա՝ մինչ պատրաստ լինելը: Առանձին մատուցում են աղով և սխտորով համեմված մածունը։

Կանեփով Թթու Կաղամբով Տոլմա - Պահքի ...
Բրնձով Պասուց Տոլմա (ստից տոլմա) - Rice ...

Ընտանեկան կրթության առցանց դպրոց. Քոլեջ, երաժշտություն — 27.04 — 15.05. 2020

Քամանչա տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով: Լարային-աղեղնավոր նվագարան է: Տարածված է Իրանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, Դաղստանում և այլ երկրներում: Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է: Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք:Կարսում այս նվագարանն անվանում էին ճանուր: Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց ամենից շատ այն հայտնի է քամանչա անունով: «Քամանչա» անվանումը համարվում է պարսկական կամ արաբական: 7-րդ դարում, երբ արաբներն արշավում են Հայաստան, ապա գրավում այն, չկարողանալով ազդել տեղի մշակույթի վրա, ընդունեցին հայ մշակույթի դրսևորումները: Սովորաբար այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին: Այսպիսով, արաբներն ազդեցություն ունեցան միայն մի շարք նվագարանների անվանափոխության գործում: Օրինակ ջնարը կամ վինը հնագույն ժամանակներից հայտնի էր Հայաստանում և ուներ լայն գործածություն: Այդ մասին հիշատակություն կա նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Անցնելով պատմական ճանապարհ, ջնարն անվանափոխվեց՝ ստանալով «սազ» անունը, որով էլ հասավ մեր օրերը: «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար՝ ոտքի վրա: Մի կողմ թողնելով գործիքի ծագումնաբանության խնդիրը, առավել կարևոր է, թե տվյալ նվագարանն ինչ ինքնատիպ բովանդակություն և զարգացում է ունեցել որևէ ժողովրդի մշակութային կյանքում, և թե ինչպես է զարգացրել այն տվյալ ժողովուրդը:

Քամանչայի իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Ունի ուղիղ ձգված վզիկ: Այն միանում է գլխիկին՝ չորս լայնակի ականջներով: Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում՝ փայտյա բարակ աղեղով՝ վրան ձիու պոչի ձգված մազերով։ Քամանչայի նախնական ձևն ունեցել է մեկ լար: ՀԵտո նվագարանը դարձել է երեք լարանի, որն ամենագործածականն էր: Ավելի ուշ, 1909 թվականին, քամանչայի պատմության մեջ առաջին անգամ ավելացավ չորրորդ լարը՝ վիրտուոզ քամանչահար, արևելյան երաժշտության տեսաբան Սաշա Օգանեզաշվիլու (Ալեքսանդր Արշակի Օհանյան) շնորհիվ: 1920-40-ական թվականներին Վարդան Բունին ստեղծեց կվինտային լարվածքով քամանչաների ընտանիքը՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։ Ավելի ուշ՝ 1978 թվականին, կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը իր 5-րդ սիմֆոնիայում հնչեցրեց քամանչայի մենանվագը, որն ասես երկխոսություն լիներ մարդու և արարչի միջև: Իսկ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի «Անտունի» ստեղծագործության մեջ քամանչայի հնչյունները գերում են ունկնդրին՝ միահյուսելով անցյալն ու նոր ժամանակները:

Հայտնի է նաև ԽՍՀՄ-ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Ս․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։Պարսկական քամանչան համարվում է այսօր տարբեր ժողովուրդների մոտ տարածված բոլոր տարբերակների նախատիպը: Պարսկական քամանչայի արտաքին տեսքի և կառուցվածքի հստակ նկարագիրը հանդիպում է արդեն 15-րդ դարի ձեռագրերում: Իսկ առավել վաղ հիշատակությունները վերաբերում են 13-րդ դարին: Կոթը ուղիղ է, իսկ դեկան՝ օձի կամ ձկան բարակ կաշվից կամ էլ՝ ցլի միզապարկից: Աղեղը պատրաստվում է ձիու պոչի մազերից: Դասական քամանչան ունի երեք լար՝ կվարտային լարվածքով: Հանդիպում է նաև երկու կամ չորս լարանի քամանչա՝ այլ լարվածքով: Կոթի վրա լադեր չկան: Պարսկական քամանչան նվագում են՝ նվագարանի ոտքը ծնկին հենած, սակայն որոշ երաժիշտներ նախընտրում են նվագել առանց ոտքի, գործիքի իրանը բռնելով ծնկներով:

Քամանչայի ամենահին պատկերը գտնվում է Հայաստանում՝ միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված մի գավաթի վրա. պատկերված է գուսանը՝ քամանչան ձեռքին: Գավաթի վրա պատկերված քամանչայի ուղղահայաց երեք գծերը հիմք են տալիս ենթադրելու, որ նվագարանը ոչ թե պարզունակ, այլ ձևավորված քամանչայի դասական օրինակ է: Քանի որ գուսանները, նրանցից հետո էլ՝ աշուղները երգելով մատուցում էին վիպական ու քնարական ստեղծագործություններ, ուստի նրանք չէին կարող գործածել փողային նվագարաններ: Նրանց հարկավոր էր այնպիսի նվագարան, որը թույլ կտար երգել և կձայնակցեր երգին: Այդ առումով խիստ հարմար էին լարային նվագարանները: Հայոց պատմիչները հիշատակում են այդ կարգի նվագարանների մի քանի անուն, որոնցից մեկն էլ քամանչան է:

Քամանչահար գուսանի պատկերով գավաթը, որ հայտնաբերվել է Դվինում, թվագրվում է 9-10-րդ դարերով, ինչը համարվում է բավականին հազվադեպ հանդիպող երևույթ: Չնայած նվագարանն այստեղ գործածվել է այդ ժամանակներում, սակայն նրա պատկերները համատարած հանդիպում են ավելի ուշ շրջանի աղբյուրներում՝ սկսած 12-13-րդ դարերից: Հայաստանում դարեր շարունակ պատրաստվել և գործածվել են քամանչայի երեք և չորսլարանի տարբերակները, որոնք կարող էին ունենալ երկար կամ կարճ իրան: Հայաստանում քամանչայի տարատեսակների պատկերները հանդիպում են ինչպես բազմաթիվ ձեռագիր մատյաններում, այնպես էլ մեծ թվով տապանաքարերի ու վանքերի պատերի վրա:

Ուշագրավ է Հայաստանի Հացառատ գյուղի 15-17-րդ դարերի դամբարանի գտածոն, որտեղ շքեղ հարսանեկան տեսարան է պատկերված. հարսի և փեսայի կողքին կան բազմաթիվ նվագածուներ՝ իրենց նվագարաններով՝ սազով, քամանչայով, գալարափողով, եղեգնափողով, քանոնով, շեփորով և դափով: Հայկական աղբյուներից քամանչայի պատկեր է պահպանվել նաև Մոկսում գտնված 16-րդ դարի Ավետարանում, որտեղ քամանչան ներկայացված է որպես անսամբլային նվագարան՝ դափի և զուռնայի հետ: Արտաքին տեսքով այն շատ նման է դվինյան գտածոյին. կարճ ոտք, ուղիղ աղեղ և նվագելիս՝ բարձրացրած դաստակ: Նմանատիպ աղեղի պատկեր է պահպանված նաև պոետ, նկարիչ Նաղաշ Հովնաթանի մոտ:Հայաստանում կանայք ևս նվագել են քամանչա: Այդ մասին է վկայում Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվող 19-րդ դարի անհայտ նկարչի կտավը: Պատկերված է ազնվական միջավայրում քամանչա նվագող վեհաշուք երիտասարդ մի կին:

Սայաթ-Նովա Հարություն Արութին Սայադյան, հունիսի 14, 1712, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն — նոյեմբերի 22, 1795, Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն, հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր։

Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1917-ն է։

Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը, առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին: Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին:

Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը: Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը Հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր։

Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։

12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ։

Հայ աշուղական արվեստի գագաթը աշուղ Սայաթ-Նովան է, որը հնուց ավանդված ավանդույթները զարգացրեց՝ դնելով մի նոր բարձունքի վրա: Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները, ցավոք, այսօր մոռացված են և առմիշտ կորած։ Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։ Իր ճոխ երգացանկում Սայաթ-Նովան չէր կարող չանդրադառնալ իր սիրելի նվագարանին՝ քամանչային, որը եղել է իր կյանքի և ստեղծագործության անբաժան ուղեկիցը: Եվ ինչպես որ իր բազում երգերով նա գովերգում էր սիրեցյալին, սիրո զգացմունքը, այնպես էլ երգով նա իր զգացմունքների արտահայտիչը դարձած քամանչայի գեղեցիկ, պատկերավոր ու արտահայտիչ գովքն է հյուսել: «Քամանչա» երգում նա այս նվագարանը համարում է արվեստի խորհրդանիշ: Սա ոչ միայն քամանչայի գովքն է, այլև մարդ-արվեստ փոխհարաբերության գեղագիտական իմաստավորումը: Հենց առաջին տողից ելնելով՝ «Ամեն սազի մեջըն գոված դուն թամամ տասն իս, քամանչա», որոշ սայաթնովագետներ գտնում են, որ պետք է հասկանալ այնպես, որ քամանչան բոլոր նվագարաններից տասնապատիկ լավն է: Բացի այն գովերգելուց, նկարագրում է նրա բոլոր մասերն ու ասում, որ արժեր դրանք սարքել ոսկուց, արծաթից, փղոսկրից և թանկարժեք քարերից: Նաև գեղեցիկ կերպով նկարագրվում է նրա նվագի թողած ազդեցությունը մարդու վրա. «Շատ տխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողն»: Սայաթ-Նովան նաև վկայում է, որ ինքն էլ նվագելիս վեհանում է, բարձրանում աշխարհից ու մարդկային թուլություններից վեր մի այլ մակարդակի, մանավանդ երբ լսում է, թե ինչպես են ունկնդիրները նվագողի գովքն անում:

2. Ունկնդրում

Ունկնդրեք, դիտեք և գրեք ձեր կարծիքը, տպավորությունը:

Ես շատ եմ սիրում ազգագրական պարերը և հաճախել եմ պարի: Վեց ամիս պարելուց հետո խմբում դարձել էի գլխավոր պարող: Իմ պարուսույցն էր Ռաֆիկ Հակոբյանը, նա Մարաթուկ երգի-պարի խմբում է ելույթ ունենում։ Նա մեզ սովորեցրել է  մոտավորապես հիսունից ավել պար, այժմ ես տիրապետում եմ  քառասունին։ Ես իմ և իմ ուսուցչի պարերի տեսաֆիլմերը կտեղադրեմ:

Ապրիլի 20-24-նախագծեր-Քոլեջ

75210862_413178702697707_9199216389162795008_n

Կենդանի օրգանիզմների  ընդհանուրբնութագիրը,ծագումը։ Բակտերիաների կառուցվածքը՝, բազմացումըհիվանդությունները

օգտագործումը բնության մեջ և մարդու կյանքում

Լրացուցիչ աշխատանք

Ինչպե՞ս ապացուցել բակտերիաների առկայությունը ամենուր, ինչ կլիներ եթե բնության   մեջ չլինեին  բակտերիաները :

Իմ տան բնակիչը

Նախագծի ընթացքը.

  • Սովորողները պետք է պատմեն իրենց տան կենդանիների մասին
  • Ինչ կենդանի եք խնամում տանը
  • Ներկայացնել կենդանուն նրա տեսակը և անունը
  • Ներկայացնել կենդանուն ճիշտ խնամելու ձևը:
  • Նախագծին ներառել տան անդամներն, ընկերներին կամ բարեկամներին
  • Նախագծի ընթացքը տեսանկարահանել և հրապարակել բլեգներում
Ես որինակ շատ եմ սիրում Գերմանական ...
Գերմանական հովվաշուն (Немецкая овчарка)

Գերմանական հովվաշուն

Գերմանական հովվաշուն , ընտանի շների ցեղատեսակ։ Սկզբնապես օգտագործվել է ոչխարի հոտը հսկելու և ծառայողական նպատակներով։ Ցեղատեսակը ստացվել է Գերմանիայում` սելեկցիայի և մի քանի ցեղատեսակների խաչասերումից: Մեծ Բրիտանիայում հայտնի է Էլզասյան գայլաշուն անունով: Տարբերում են երկու ենթատեսակ` երկարամազ և կարճամազ։

Գերմանական հովվաշուն ցեղատեսակը ստեղծվել է XIX դարի վերջերին։ Նշված տեսակի առաջին ներկայացուցիչը ցուցադրվել է 1882 թվականին Հաննովերում (շան անունը եղել է Գրայֆ)։ Ցեղատեսակը իր ծնունդով պարտական է հեծելազորային սպա Մաքս ֆոն Շտեֆանիցին, ում ջանքերով էլ ստեղծվել է այն։

1899 թվականին Գերմանական հովվաշունը առաջին անգամ պաշտոնապես ցուցադրվել է համագերմանական շների ցուցահանդեսում։ Սկզբում նպատակը զուտ հովվաշուն ստեղծելն էր։ Սակայն հաշվի առնելով շան ֆիզիկական և հոգեկան որակները, ինչպես նաև բնավորության գծերը, որոշվել է օգտագործել նաև այլ ոլորտներում։

1901 թվականին զանազան փորձարկումներ և հատուկ վարժանքներ անցնելուց հետո, Գերմանական հովվաշները սկսեցին ծառայել ոստիկանությունում: 1914 թվականին Գերմանական հովվաշան ցուցադրական հնարավորությունները հիմք հանդիսացան նրա բանակում ընդգրկվելուն։

Գերմանական հովվաշները մասնակցություն են ունեցել Համաշխարհային երկու պատերազմներում ` մարտնչող բոլոր բանակների կազմում:

Գերմանական հովվաշունը ծառայողական շուն է, հավասարակշռված և ընդունակ զանազան վարժեցումների: Հավատարիմ է, անվախ և աչալուրջ: Ունի սուր հոտառություն և ցանկացած արտաքին շեղող հանգամանք չի կարող նրան խանգարել հետքի վրա ընկնելու, պայթուցիկներ, թմրանյութեր, դիակներ որոնելու ժամանակ:

Հատկապես առավել հաջողակ է մեկ տիրոջ առկայության դեպքում: Գերադասելի կողմերից մեկն այն է, որ թեթև է տանում տիրոջ փոփոխումը և նույն եռանդով աշխատում է նոր տիրոջ հետ: Դա հատկապես կարևոր է պարեկային ծառայության ժամանակ, երբ նրան ուղեկցող ծառայողները կարող են անընդհատ փոփոխվել և նա կկատարի յուրաքանչյուրի հրամանը: Չնայած այս հանգամանքը այնքան էլ ձեռնտու չէ տնային պայմաններում:

Ըստ ուսումնասիրությունների` Գերմանական հովվաշունը համալրում է ամենախելացի շների առաջին եռյակը։ Ունիվերսալ ցեղատեսակ է։ Ծառայում է ոստիկանությունում, բանակում, տարաբնույթ բնագավառներում ` պահպանություն, հսկողություն, պարեկություն, խուզարկություն, օգնել և մասնակցել փրկարարական և որոնողական աշխատանքների, կարող է բռնել փախչող հանցագործին, փրկել վիրավորներին և ջրում խեղդվողներին, ուղեկցել կույրերին, խաղալ երեխաների հետ և այլն:

Գերմանական հովվաշան նախընտրելի կազմվածքը պետք է համընկնի հետևյալ ստանդարտներին. մնդավի բարձրությունը` 60-65 սմ (արու), 55-60 սմ (էգ), քաշը՝ 30-40 կգ (արու), 22-32 կգ (էգ)։ Ծնոտները հզոր են, աչքերը միջին չափի՝ շագանակագույն, ունի խելացի հայացք և ինքնավստահ կազմվածք։ Գույնը կարող է լինել տարբեր։ Ամենատարածվածը շիկակարմիր և սև գունավորումով շներն են։ Սակայն կան ամբողջովին սև, ամբողջովին սպիտակ և այլ գունային երանգավորումներով շներ։

1920-ական թվականներին հոլանդացի սելեկցիոներ Լանդեր Սարլոսը Գերմանական հովվաշան և գայլի խաչասերումից ստացել է նոր ցեղատեսակ, որը հետագայում ստացավ Սարլոսի գայլաշուն անվանումը, իսկ 1930-ական թվականներին, Գերմանական հովվաշուն ցեղատեսակից ԽՍՀՄ-ում ստացվել է մեկ այլ ցեղատեսակ՝ Արևելաեվրոպական հովվաշունը: 1955 թվականին Չեխոսլովակիայում Գերմանական հովվաշան և կարպատյան (եվրասիական) գայլի խաչասերումից ստացվել է Չեխոսլովակյան գայլաշունը:

Տարիներ առաջ մենք ունեցել ենք այս ցեղատեսակի շնից և անվանակոչել ենք ռեքս։ Ես նրան խնամում էի,կերակրում,ջուր տալիս։ Նա կամաց-կամաց սկսել էր ընկերանալ ինձ հետ, բայց ամենաշատը սիրում էր հայրիկիս․ և՝ խաղում էր, և՝ կերակրում համեղ թխվացքաբլիթներով։ Մի զվարճալի պատմություն պատմեմ։ Ամանորի կեսգիշերին, բոլորս դրսում էինք, նայում էինք և մասնակցում հրավառությանը։ Տունը մտնելիս լսեցինք հեկեկոցի ձայն մոտենալիս ինչ՞ տեսնենք, որ շնիկը վախից կուչ էր եկել և հեկեկում էր՛ աստիճաններին։ Ես նրան շոյեցի, իսկ հայրիկս․ սովորության համաձայն, թխվացքաբլիթ տվեց և խաղալով տարավ իր տնակը։ Տարիներ անց, մենք զրկվեցինք այսպիսի զվարճալի պատմություններից՛ զրկվելով իր ներկայությունից։

Մարզական նախագիծ

Նախագծի նպատակը

Սովորողները սկսեն ճիշտ սնվել և առավոտյան մարզվեն։ Սովորողներին կուղարկվի առաջադրանքներ, որը նրանք պետք է կատարեն։ Կարող են կատարվել տանը կամ դրսում։

Արդյունքները

Ցանկալի է նկարել վիդյո կամ ինչ-որ մեկին խնդրել լուսանկարել և տեղադրել բլոգում։

Առաջին շաբաթվա առաջադրանքները `

  1. Այս շաբաթ քիչ կլինի մարզումները, որովհետև նոր եթ սկսում մարզվել, հետո կավելանան մարզումները։
  2. Մկանների տաքացում (ձեռքերի թաթերը բռունցք անել և պտտեցնել)
  3. Գլխի վարժություն (ձեռքերը դնել գոտկատեղին և գլուխը թեքել աջ, ձախ, ուղղություններով և պտտեցնել):
  4. Պռես (կարող եք 15 հատ անել հետո գնալով ավելի շատ)
  5. Ժիմ (10-15 դեռ այսքանը գնալով կշտանա)
  6. Վազք (եթե մարզվում ես դրսում ցանկալի է սա անել։ Վազել 5 շրջան)

Այս շաբաթվա առաջադրանքները այսքանն են։ Գնալով կդժվարանան առաջադրանքները։

Ընտանեկան նախագիծ: Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից

Նելլի Գեղամյանի նախագիծ

Մեր խոհանոցում հիմնականում օգտագործում ենք այս կանաչիների տեսակները՝ ավելուկ, սիբեխ, համեմ(գինձ), ռեհան, մաղադանոս(պետրուշկա), կանաչ սոխ, թարխուն, մանդակ, սամիթ, կոտեմ, նեխուր(քյարավուզ), սպանախ, հազար(մառոլ), բազուկի տերև (ճավ)։

Ավելուկ-Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մերկ, ակոսավոր, կոպիտ, բարձրությունը՝ մինչև 120 սմ։ Ցողունները հասունանալուց հետո հաճախ ձողանման են դառնում, տերևներն ամբողջական են։ Ծաղիկները երկսեռ են, ավելի սակավ՝ միասեռ։ Պտուղը պատված է ծաղկապատի ներքին 3 մեծացած թերթերով։ Տերևները խոշոր են, հերթադիր կոթունավոր, գծաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ միասեռ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռակող սերմիկ է։

Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղտոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։

Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։

Ըստ համի՝ ավելուկը լինում է դառը և քաղցր։

Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերևներն ու սերմերը։ Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են և ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են՝ թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը՝ թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը՝ ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը և ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաև ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա՝ «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդը ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։

Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ և չոր տերևները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերևները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։

TheArmenianKitchen.com : Aveluk (Wild Sorrel) - a Uniquely ...

Սիբեխ-Հայտնի է սիբեխի 5 (ԽՍՀՄ-ում՝ 3) տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում և Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի կիսաանապատային, անապատային և տափաստանային գոտիների քարքարոտ և չոր լեռնալանջերում աճում է սովորական սիբեխ։ Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով Սիբեխի բնական պաշարները Հայաստանում զգալիորեն նվազել են։ Արարատի շրջանի աղի ճահճուտներում հանդիպում է Սիբեխի ևս մեկ տեսակ՝, որը բացառիկ արժեքավոր բույս է և գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց, չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում ցանքերը։

Երկրորդը հանդիպում է միայն Արարատ քաղաքի (Արարատի մարզ) շրջակայքում և Մեծամոր գետի ափերին (Արմավիրի մարզ)։ Աճում է խոնավ մարգագետիններում, աղի ճահճուտներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Վերջինս երկամյա, մերկ խոտաբույս է։ Արմատը հաստ է, իլիկաձև, ցողունը՝ 40-60 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, թխականաչ, բարձրությունը՝ 20-60 սմ։ Տերևները թխակապտավուն են, կաշեկերպ, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև, հատված խոշոր գծային նշտարաձև մասերի, վերինները՝ փոքր, կազմված ոչ մեծ ծոցից և 3 կամ ավելի մասերի հատված փոքր թիթեղից։ Ծաղկաբույլը հովանոց է։

Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ։ Ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն է՝ կողքերից սեղմված։ Պտուղը մանր, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն երանգով սերմ է։Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ (թարմ և թթու դրած վիճակում)։

Սիբեխ ( Lat. Falcaria vulgari) Սիբեխը... - La flora y ...

Համեմ(գինձ)-Արմատն առանցքային է, ցողունը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս է, ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են 0.5-1 %եթերայուղ, 2 %, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և 20 % ճարպայուղ։ Տերևները հարուստ են վիտամիններով E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:

Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ .Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։ Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։

Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաև ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն վնասակար է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։ Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։

Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի և փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս անց։

Տապակած գինձը կանխարգելում է սրտխառնոցի առաջացումը և վերացնում է բղկոցը։ Հնդկական բժշկության մեջ գինձի պտուղներն օգտագործում են որպես կազդուրող, ցավազրկող, միզամուղ միջոց։ Տիբեթյան բժշկության մեջ այն կիրառում են ջերմությունը իջեցնելու և ծարավը հագեցնելու համար։

Գինձն ախորժակը գրգռող և մարսողությունը կարգավորող հատկություն ունի։ Գործածվում է նաև լնդերի արնահոսության և հիպերտոնիայի բուժման ժամանակ։ Առանձին դեպքերում (հատկապես հիստերիայի), նշանակում են որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց։

Վերին ցողունների հյութը և սերմերից պատրաստած թուրմը օգտագործում են հազի ժամանակ և որպես լեղամուղ ու միզամուղ միջոց։ Թարմ հյութով և արմատների եփուկով բուժում են կարմրուկը և գեղձախոտը։

14 mterq, voronq aryun@ maqrum en vnasakar nyuterits

Ռեհան— կամ շահասպրամ արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին։Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։

Ռեհանը ունի նաև ժողովրդական անվանում՝ ռեգանռեհոնռեան:

Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։

Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։

Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։ Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։

Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։

Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։

Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %: Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Հարուստ է նաև վիտամիններով և հանքային աղերով։

Базилик | Зелень местная | Зелень | Свежие фрукты и овощи | Карфур ...

Մաղադանոս(պետրուշկա)-Ունի 2 տարատեսակ՝արմատապտղային, տերևային,որոնք երկամյա են, խաչաձև փոշոտվող։ Առաջին տարում առաջանում են տերևների վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկակիր ցողունը։ Արմատը պարզ է կամ թույլ ճյուղավորվող, իլիկաձև, արտաքինից՝ սպիտակադեղնավուն կամ բաց դարչնագույն։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրություն՝ 50-80 սմ։ Մաղադանոսի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաբաժան, մուգ կանաչ, փայլուն մակերեսով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մամրիչ երկսերմնապտուղ է, սերմերը՝ մանր, մոխրականաչ, բնորոշ հոտով։

Ըստ ավանդության՝ վայրի վիճակում առաջին անգամ հայտնաբերվել է Պելոպոնեսի Մորեիի թերակղզում հույն հողագործի կողմից։ Հին Հունաստանում վայելել է այնպիսի հարգանք, ինչպիսին վայելում է կովը Հնդկաստանում։ Մաղադանոսը համարվում է սուրբ բույս, խորհրդանշում հաղթանակի փառք և բերկրանք։ Բուրմունավետ բույս է, շատ նման է նեխուրին (քարավուզ), բերվել է հին Հելլադայի այգիներից ու այնտեղ աճեցվել «Պետրոսելինոն»։

Հռոմեացիներն այն անվանել են «Պետրոսելինում», այսինքն՝ քարի վրա աճող։ Դրանցով զարդարում էին բնակարանները, մարդկանց գլուխները։ Հնուց արմատները և տերևները կիրառվում էին՝ որպես միզամուղ և վերքերը բուժելու համար։ Միջնադարում Կարլ Մեծի հրամանով աճեցվում էր այգիներում և օգտագործվում որպես համեմունք։ Անգլիայում մաղադանոսը հայտնվել է 16-րդ դարում, իսկ Նոր Աշխարհ է տարվել վերաբնակների միջոցով։

Լեհերը փաղաքշական ձևով անվանեցին «Պետրուշկա»։ Ռուսաստանում Պետրուշկա են անվանել ժողովրդական տիկնիկային թատրոնը։ Ռուս երգահան Իգոր Ստրավիցկին գրել է «Պետրուշկա» բալետը ։ Նա Կիևի Մարիինյան թատրոնի երգիչ (բաս) Ֆեոդոր Իգնատևիչի որդին է։ Լեհաստանում մաղադանոսը նույնպես համարվում էր ծիսական բույս։ Գարնանային հավերժահարսին նվիրված տոնակատարության ժամանակ երիտասարդները զարդարվում էին այս բույսով։ Այն անվանվում էր Ջրահարսի բույս։

Համեմունքային բույս է. օգտագործվում է (թարմ և չորացրած) կերակուրների, պահածոների, թթուների մեջ։Պտուղը պարունակում է եթերայուղեր (2-6 %), ճարպայուղեր (22 %), ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ է նաև հանքային աղերով ու վիտամիններով, Կա նաև կարոտին և մեծ քանակությամբ (22 %) ճարպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով և միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր և այլն։ Տերևների թուրմը և սերմերը (փոշու ձևով) միզամուղ են։

Մաղադանոսի թարմ արմատները և հատկապես սերմերը ունեն միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլիաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։

Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև շագանակագեղձի հիվանդությունները։

Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար։

Вօт 7 ոричин, ոօ кօтօрым стօит уոօтреблять хօтя бы ...

Կանաչ սոխ-Սոխի կանաչ սնամեջ տերևների 100 գրամում պարունակվում է մոտ 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 18 մկգ ֆոլիաթթու, 1 մգ վիտամին E, B և K վիտամիններ, ռուտին։ Տերևը հարուստ է ցինկով և երկաթով, կալիումով, պարունակում է մագնիում, կալցիում, ֆոսֆոր, ծծումբ, ֆտոր, քլոր, ալյումինիում, մարգանեց, պղինձ, քրոմ, կոբալտ, մոլիբդեն։

Ցինկի սակավությունը կարող է դառնալ մազաթափության և եղունգների դյուրաբեկության պատճառ, բացասաբար է անդրադառնում կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։

Ցինկն անհրաժեշտ է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի և ինսուլինի գոյացման, իմունային համակարգի ձևավորման համար։
Կոբալտը, մոլիբդենը, քրոմը և երկաթը նպաստում են օրգանիզմի արյունաստեղծ օրգանների` լյարդի և փայծաղի գործունեությանը։

Սոխով թրմված որակյալ քացախը կիրառվում է դեղնախտի և փայծաղի մեծացման դեպքում։ Փայծաղի ֆունկցիաներից մեկը կայանում է նրանում, որ զտում է արյունը և հեռացնում արյան հոսքի միջից ծերացած` իրենց դարն ապրած թրոմբոցիտները, որոնք չհեռացվելու դեպքում կկուտակվեն անոթների պատերի վրա և խցանում կառաջացնեն։
Սոխի բոլոր տեսակները և դրանց մասերը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը, իջեցնում են ճնշումը և կարգավորում սրտի աշխատանքը։ Նման հատկություններ ունի նաև սխտորը։ Կանաչ սոխը հարուստ է B2 վիտամինով, որը կանխարգելում է ճարպային նստվածքի առաջացումն անոթների պատերի վրա։

Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Սոխը բացում է արյունատար անոթները, աշխուժացնում է արյան շրջանառությունը»։

Ժամանակակից բժշկությունը գտնում է, որ կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը, նաև կա կարծիք, որ «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների բորբոքված, վնասված հատվածներում։

Կանաչ սոխում պարունակվող արժեքավոր ֆիտոնցիդները կարելի է համարել դրա սեփական իմունային համակարգի հիմնական «զենքը», դրանց օգնությամբ սոխը պաշտպանվում է ցրտահարություններից և վնասատուներից։ Ֆիտոնցիդներն ունեն և հակաբակտերիալ, և հակամանրէ ակտիվություն, այդ իսկ պատճառով սոխը և սխտորն անփոխարինելի են համաճարակների ժամանակ։

Կանաչ սոխի բուժիչ հատկությունները

Թարխուն-Տարածված տերևաբանջար, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։

Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 60-80 սմ, տերևները հերթադիր են, նեղ-նշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։

Թարխունը ունի սուր, դուրեկան համ ու հոտ, օգտագործում են սննդի մեշ՝ որպես համեմունք: Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է։ Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով։ Որոշ չափով թարխունն օգտագործվում է թթուների մեջ։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։

ՀՀ-ում մշակվում է ամենուր՝ տնամերձ տարածություններում, ջերմոցներում։ Վայրի տեսքով աճում է Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Պակիստանում և Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում աճում է կենտրոնական Մեքսիկայից մինչև Կանադա և Ալյասկա։ Աճում է լեռնային գոտիներում։

Արմատային համակարգը պարունակում է կարոտին (մինչև 15 %), ասկորբինաթթու (0,19 %)։ Պարունակում է եթերային յուղեր, կանաչ մասում կազմում է 0,1—0,4 % իսկ չմշակվածներինը՝ 0,25—0,8 %:

Մշակույթյան և բժշկության մեջ օգտագործում են կանաչ մասը, որը հավաքում են մինչև բույսի ծաղկելը։

Эстрагон (тархун) - ИНДИЙСКИЕ СПЕЦИИ, магазин "Виджай" - специи ...

Մանդակ-Ցողունը մերկ է, կլորավուն, բարձրությունը՝ մինչև 100 (150) սմ։ Տերևները մերկ են կամ թավոտ, բազմակի փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը մանր խոզաններով պատված, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված սերմ է։

Տարածված է Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ: Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։

Мандак (Заморозка)

Սամիթ-բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի, սամիթ բուրավետ , նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ: Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։

Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։

Նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս է, որն ունի առանցքային և բավականին լավ ճյուղավորված արմատներ։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ և առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։

Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Բազմաճառագայթ հովանոցներում դասավորված ծաղիկները դեղին են, մանր ձվաձև կամ էլիպսաձև պտուղները՝ կողավոր երկսերմիկներ։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։ Վայրի պայմաններում աճող մշակովի բույս է, որը որպես մոլախոտ հանդիպում է նաև ցանքսերում և ճանապարհների եզրերին։

Բուժական նպատակով օգտագործվում են սամիթի՝ յուրահատուկ հաճելի հոտ և քաղցրավուն թունդ համ ունեցող տերևներն ու սերմերը։ Սամիթի պատրաստուկները նպաստում են նյութափոխանակության բարելավմանը։ Սամիթն ու սերմերից ստացվող եթերայուղերը օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ։

Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։

Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ:

Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։ Ձկնամթերքները մեծ մասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։

Սամիթի օգտակար հատկությունները․ Այն ...

Կոտեմ-Ցողունը ուժեղ ճյուղավորված է, բարձրությունը՝ 30-69 սմ, ծաղիկները սպիտակ են և շատ, պտուղը ոչ մեծ պատիճ է։ Տերևները երկարավուն են, ամբողջական կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը խիտ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կլոր-ձվաձև, երկփեղկ պատիճ է։ Սերմերը մանր են, բաց կարմրադարչնագույն։

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային կոտեմ) և այլն։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակության մեջ (բաց դաշտում և փակ գրունտում), որպես վաղահաս տերևաբանջար, տարածված է։

Պարունակում է գլիկոգիղներ, հանքային աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին)։ Որոշ տեսակներ (խմրուկ բանջար) թունավոր են։ Մեղրատու է։ Հայաստանում ամենատարածված գերվաղահաս տերևաբանջարներից է։ Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում՝ որպես աղցան։ Կոտեմի տերևները պարունակում են հանքային աղեր, վիտամին C, կարոտին, յոդ, երկաթ։ Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում։ Բերքատվությունը 100-120 ց/հա է (կանաչ զանգված)։

Հայաստանում կոտեմ ցանում էին աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր) և վաղ գարնանը։

Gnel.am | Կոտեմ

Նեխուր(քարավուզ)-ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ նեխուր բուրավետ ։ Ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային։ ՀՀ-ում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերևային նեխուր։

Երկամյա է։ Արմատը հաստացած իլիկանման է։ Ցողունը կանգուն է, նիստավոր-ակոսավոր, մերկ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-100 սմ։ Տերևները փայլուն են, մուգ կանաչ, կրկնակի փետրաձև, եռաբլթակ կտրտված տերևիկներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Պտուղը երկսերմիկ է։

Դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր և այլն Բժշկության մեջ կիրառվում է հևոցի և շնչառական ուղիների այլ հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է նաև տարբեր ճաշատեսակների, թթուների, պահածոների մեջ։

Նեխուրը հին ժամանակներից հայտնի էր եգիպտացիներին, հույներին և հռոմեացիներին։

Հին Հնդկաստանի, Տիբեթի և Չինաստանի բժշկության մեջ քաղցկեղով հիվանդներին խորհուրդ էին տալիս օգտագործել սննդի մեջ, իսկ ջրով կամ քացախով տարրալուծած հյութը որպես՝ հակափխսեցնող միջոց։

Ժողովրդական բժշկությունն այն օգտագործում է հիպովիտամինոզների, աղեստամոքսային ուղու հիվանդությունների ժամանակ։ Արմատներից, սերմերից և տերևներից պատրաստած թուրմը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, կարգավորում է ախորժակը և մարսողությունը։ Կալիումի աղերի առկայությունը բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա, մագնիումը՝ նյարդային համակարգի, իսկ երկաթը՝ արյունաստեղծման։

Ժամանակակից բժշկությունը նեխուրի արմատները և խոտը խորհուրդ է տալիս իբրև բուժիչ դիետիկ միջոց մարսողական ուղու հիվանդությունների ժամանակ գաստրիտ, խոցային հիվանդություններ, քրոնիկ կոլիտներ։

Inch e teghi unenum organizmi het amen or nexur utelu ardyunqum ...

Սպանախ-Սպանախ սովորական, որը տարածված է մշակության մեջ։Սպանախը վայրի տեսքով չի հանդիպում։ Սպանախն օգտագործում են որպես դիետիկ սննդամթերք։ Այն ունի ունի բուժիչ հատկություններ, գրգռում է մարսողական գեղձերի աշխատանքը և ուժեղացնում աղիքների գալարակծկումը:

Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն-ձվաձև են, հարթ կամ ծալքավոր։ Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում կազմակերպվում ծաղկող ցողունը։ Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև է, փշոտ կամ առանց փշերի։

Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գյուղի) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են։ Վայրի սպանախն աճում է Կովկասում, Անդրկովկասում, միջինասիական հանրապետություններում։

Սպանախի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր, սպիտակուցներով, ճարպով, յոդով և այլն։Սպանախի տերևների չոր նյութը 8-11% է, սպիտակուցները՝ 2-2,5%։ 100 գ հում սպանախը պարունակում է 55-65 մգ C, մոտ 0,03 մգ B1 և 0,25-0,30 մգ B2 վիտամին, պարունակում է նաև A վիտամինի նախավիտամին համարվող կարոտինը։

Կարելի է օգտագործել յուղով և ձվով տապակած վիճակում։ Ուտելու համար օգտագործվում է սպանախի վարդակի մատղաշ տերևները, որոնք օժտված են բարձր սննդարժեքով և հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով։ Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ և մի փոքր հետ է մնում մսից։Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ ոլոռի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։ Սպանախի հյութը, խառնած գազարի, բազուկի, նեխուրի, մաղադանոսի հյութերի հետ, առավել օգտակար է։ Սպանախի մեջ առկա երկաթը, սպիտակուցը, աղերը և մնացած օգտակար նյութերը դրան դարձնում են առավել արժեքավոր դիետիկ մթերք, որը կիրառելի է հատկապես մանկական սննդի մեջ։ Սպանախի տերևներն օգտագործում են լնդախտի և ավիտամինոզային այլ հիվանդությունների դեպքում, թոքերի պալարախտի, չարորակ սակավարյունության և մանկական հիվանդությունների ժամանակ։ Իբրև դեղաբույս՝ օգտագործում են մարսողական գեղձերի գործունեության գրգռման և աղիքների գալարակծկման ուժեղացման համար։

Բժշկի անկյուն. Սպանախ | AraratNews

Հազար(մառոլ)ԴառնիճՀազալ, բարդածաղկավորների ընտանիքի ցեղին պատկանող միամյա վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար։ Համարվում է արժեքավոր և դիետիկ տերևաբանջար։

Գործածվում է բացառապես հում վիճակում՝ որպես աղցանային ուտեստ, և ունի բարձր սննդային արժեք։ Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային՝ մասնավորապես երկաթի և կալիումի աղերով։ Մշակման տարբեր պայմանների հետ կապված տարբեր է նաև հազարի քիմիական կազմը։

Դառնիճն առաջին անգամ մշակել են հին եգիպտացիները։ Նախնական շրջանում օգտագործվել է որպես խոտ, որից յուղ են ստացել՝ սակայն ավելի ուշ կարևորությունը տրվել է բույսի տերևներին, որոնք օգտագործվում էին սննդի մեջ։ Ավելի ուշ հազարը լայն տարածում է գտել Հին Հռոմում և Հունաստանում։ Հռոմեացիները բույսն անվանում են ։ Ք. ա. 50 թվականի դրությամբ ձեռագրերում խոսվում էր հազարի տարբեր տեսակների մասին։ Գտնվել են նաև Դառնիճի մասին միջնադարյան ձեռագրեր։ Եղել է այն բուսատեսակներից, որոնք Նոր աշխարհից Հին աշխարհ է բերել Քրիստափոր Կոլումբոսը: 16-18-րդ դարերի ընթացքում Եվրոպայում զարգացվել են հազարի բազմաթիվ տեսակներ։ 20-րդ դարից սկսած հազարի արտադրությունն ու սպառումը լայնանում է՝ դուրս գալով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից։

Արարատյան հարթավայրում ձմեռում է բաց դաշտում և պատրաստ է լինում գործածության համար վաղ գարնանից։ Ջերմոցներում և ջերմատներում հնարավոր է դառնիճ ունենալ ողջ ձմռան ընթացքում:

Հազարի օգտագործումը բարելավում է նյութափոխանակությունը և արյան բաղադրությունը, կարգավորում է մարսողական օրգանների և նյարդային համակարգի աշխատանքը՝ բացառելով ավիտամինոզի զարգացումը։ Սկսած վաղ գարնանից՝ հազարի տերևների կանոնավոր օգտագործումը սննդի մեջ նպաստում է մարսողությանը, կանխարգելում է փորկապությունը, հանգստացնում ստամոքսի ցավերը։ Հազարը հատկապես օգտակար է ծերերին և քիչ շարժուն կյանք վարող անձանց համար, քանի որ այն ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը և մարսողական ֆերմենտները, խթանում աղիքների գալարակծկանքը։

Հազարն ունի թարմացնող և ծարավը հագեցնող հատկություն։

Հազարի և քացախի համադրությունը ախորժակը գրգռելու լավ միջոց է։ Գիրությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել մեծ քանակությամբ հազար։

Հազարը որպես դիետիկ սնունդ, անհրաժեշտ է նաև շաքարախտով հիվանդներին։ Տերևներից պատրաստած թարմ հյութն օգնում է քրոնիկ գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման ժամանակ։ Դրա շնորհիվ բարեկավվում է հիվանդների ինքնազգացողությունը, արագանում է խոցի սպիացումը։

Ժողովրդական բժշկության մեջ հազարն օգտագործում են նաև հազի, կրծքային ցավերի հաղթահարման և դեղնախտի բուժման համար։

Հազարի սերմերի ջրային թուրմն օգտագործում են որպես կերակրող մայրերի կրծքագեղձերի գործունեությունը ակտիվացնող միջոց։ Հազարն իր մեջ պարունակում է վիտամին P, որը կանխարգելում է արյունատար անոթների փխրունությունը, ինչն էլ շատ կարևոր է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Հազարը աճեցնում էին Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Հազարաթերթի հայրենիքը Միջագետքն է։

marol - Լավ ինֆո

Բազուկի տերև(ճավ)-Բազուկի արմատային համակարգը բաղկացած է հաստացած գլխավոր արմատից և բարակ արմատային ճյուղավորումների խիտ ցանցից, որոնք գլխավոր արմատից հեռանում են շաքիլատերևների ուղղությամբ և թափանցում են հողի մեջ՝ մեծ խորությամբ, մինչև 2,5 մետր, իսկ լայնությամբ՝ 40-50 սմ։ Արմատը կոնաձև է, երկարավուն և որոշ չափով կողքերից սեղմված։ Տերևները խոշոր են, ամբողջական, կոթունավոր։ Տերևների հիմքի մոտ տեղավորված են պտղաբերող բողբոջները, որոնցից երկրորդ տարում կազմվում են ծաղկակիր ընձյուղները։ Ծաղիկները երկսեռ են, կանաչավուն ծաղկապատյանով, հնգատիպ, տեղավորված են ցողունի ամբողջ երկարությամբ՝ կողքային ճյուղավորությունների տերևածոցերում՝ խմբերով, ոչ մեծ փնջերով՝ առաջացնելով ծաղկաբույլ։ Պտուղը ընկույզիկ է, փխրուն, փայտացած, սերմն ունի գորշ, փայլուն թաղանթ։

Վայրի տեսակները տարածված են Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, Առաջավոր Ասիայում, Կովկասում, Ղրիմում, Բալկաններում, Հնդկաստանում, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի առափնյա գոտիներում։ ՀՀ-ում հայտնի են ճակնդեղի 5՝ խոշորարմատ, բաժանապտուղ, եռասռնակ, բազմամյա կամ ծովափնյա և սովորական տեսակները։ Վայրի տեսակները հանդիպում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են քաղցրահամ կամ թույլ աղուտ հողերում, չոր, քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին և այլուր։

Արմատը պարունակում է թաղանթանյութեր, պեկտինային նյութեր, սպիտակուցներ, ֆրուկտոզ, գլյուկոզ, ազոտային նյութեր։ Արմատապտուղը պարունակում է 13-20 % չոր նյութեր, 9-16 % շաքար, 1,8-3% սպիտակուց, մինչև 0,5% օրգանական թթուներ, 0,7-1,4% թաղանթանյութ, 0,8-1,3% հանք, աղեր, C, B, PP խմբի վիտամիններ։ Կերի ճակնդեղը օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են)։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 12,2 ճակնդեղկերի միավոր և 0,9 կգ մարսելի սպիտակուց, իսկ տերևները՝ համապատասխանաբար՝ 10,2 և 1,8 կգ։ Շաքարի ճակնդեղի ցանքի տարում զարգանում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300-600 գ), որն օգտագործվում է շաքարի արտադրության մեջ մեջ։ Ճակնդեղի 4 վայրի տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք։ Շաքարի ճակնդեղն առաջին անգամ աճեցրել են Ֆրանսիայում 18-րդ դարի վերջերին, 19-րդ դարի սկզբին՝ Ռուսաստանի սևահողային շրջաններում, այնուհետև Ուկրաինայում սկսեցին ճակնդեղից շաքար եփել, որը դարավերջին լրիվ բավարարում էր երկրի պահանջարկը և նույնիսկ արտահանվում էր այլ երկրներ։ Ներկայումս աշխարհում օգտագործվող շաքարի միայն 40 %-ն են ստանում շաքարի ճակնդեղից, մնացյալը՝ շաքարեղեգից։ Շաքարի ճակնդեղ հիմնականում մշակվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում։ Շաքարի ճակնդեղը ցանքի առաջին տարում առաջացնում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300–600 գ) և սպիտակ–կանաչ տերևներով վարդակ։ Ծաղիկները երկսեռ են՝ խումբ-խումբ նստած տերևածոցերում։ Ջերմա-, լուսա-, խոնավասեր, աղա- և երաշտադիմացկուն կարևորագույն տեխնիկական բույս է։

Ուոքերի տվյալներով սակավարյունությունը բուժելու համար բազուկի թարմ հյութն ամենաարժեքավորն է։ Պետք է այն կիսով չափ խառնել գազարի հյութի հետ և օրական խմել 3-4 բաժակ։ Միզամուղ է, փորկապությունը վերացնող, հակաբորբոքային հատկություն ունի։ Հյութն իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում մրսածությունը (մեղրի հետ խառնած վիճակում), օգնում է քաղցկեղի դեպքում։ Արտաքին խոցերի ու վերքերի դեպքում ոչ միայն կարելի է ճակնդեղի հյութը խմել, այլև քսել վերքերին։

Բազուկը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի էնդոկրին, սիրտ-անոթային, աղեստամոքսային համակարգերի, լյարդի, երիկամների, միզապարկի գործունեության վրա։ Լավացնում է տեսողությունը, արյան շրջանառությունը, ուղեղի աշխատանքը, շարժողական օրգանների ակտիվությունը, նյութափոխանակությունը։ Ունի հակաօքսիդանտային հատկություն, տարրալուծում է չարորակ գոյացությունները։ Կիրառվում է թոքերի հիվանդությունների, անգինայի, այրվածքի, վերքերի բուժման համար։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում ծերացման գործընթացը։Կիրառություն

Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող գամմա-ամինայուղային թթու, որը նպաստում է գլխուղեղի սնուցմանը՝ կարգավորելով նյութափոխանակությունը։ Բազուկին բնորոշ է ալկալոիդային նյութ բետաինը, որը նպաստում է քոլինի սինթեզմանը օրգանիզմում, այն կանխարգելում է լյարդի ճարպակալումը և ունի հակասկլերոտիկ հատկություն։ Քիչ են այն բույսերը, որոնք պարունակում են, երբեմն հակախոցային անվանվող, վիտամին C (կաղամբ, բազուկ, մաղադանոս)։ Դրական է, որ C վիտամինը չի առաջացնում լյարդի ճարպակալում, երկարատև ջերմային մշակումը քայքայում է այն, սակայն մարինադում լավ է պահպանվում։Թափոնները՝ մզուկը և մաթը, արժեքավոր անասնակեր են։ Ճակնդեղի 4 վայրի տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք։Գյումրիում կառուցվում է շաքարի գործարան, ինչը ենթադրում է շաքարի ճակնդեղի մշակության որոշակի զարգացման հեռանկար տարածաշրջանում։

Հյութը օգտակար է հիպոտերիոզի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, դիսբակտերիոզի դեպքում։ Ունի որդաթափ հատկություն։ Խորհուրդ է տրվում խմել մածունի հետ կամ խառնել վարսակի շիլային։ Փորձը ցույց է տվել, որ բազուկն ունի հակաուռուցքային հատկություն։Բժշկության մեջ օգտագործել են բույսի տերևն ու արմատը։ Հայկական բժշկության մեջ օգտագործվել է ուռուցքների, աղիքների խիթքի, գոտկային ցավերի, մաշկային ցաների, այրվածքների բուժման նպատակով։

Բազուկի ճավ - Միրգ և բանջարեղեն- Lemon.am

Ահա և ավելուկով ապուրը։

Բաղադրատոմս

Ավելուկով ապուր Պատրաստման եղանակը Նախապես լվանում և ջրով եփում ենք ավելուկը,հետո 2ճ.գ. ձիթապտղի յուղի մեջ շոքեխաշում ենք 1 միջին չափի գլուխ սոխը, այդ տարայի մեջ ավելացնում ենք պտղունց աղը, որպեսզի չտապակենք սոխը, այլ շոքեխաշենք, ավելացնում ենք ոսպը՝կարմիր կամ կանաչ, կարող ենք ավելացնել բրինձ(ըստ ցանկության), հետո նախօրոք եփած ավելուկը ջրով տեղափոխում ենք մեր տապակայի մեջ ավելացնում ջուր և թողնում մինչև ոսպը եփվի, համեմում ենք աղով և չիլի տաքդեղով։ Ամանի մեջ նախապես կտրատած սխտորի վրա ավելացնում ենք ավելուկի ջրից և մատուցում։Ի գիտություն՝ եթե սիրում եք ընդեղենը և չրեղենը այսպիսի ապուրիների մեջ, ապա ավելացրեք( ըստ ցանկության)։

Մեր հողամասը(բարբառ- բոստան), հեռավար ընտանեկան դպրոց

Մեր գյուղը Վ․Գետաշենն է, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի՝ Մարտունու շրջանի համայնքում։

Սա մեր հողամասն է։ Մենք այստեղ մշակում ենք կարտոֆիլ, սոխ, սխտոր և այլ բնաջարեղեններ. ինչպես նաև գարի և ցորեն։

Կարտոֆիլ

Կարտոֆիլը ցանում ենք ապրիլի վերջից մինչև մայիսի 2-րդ կեսը։ Տաս օր անց ներարկում ենք դեղամիջոց՝ մոլախոտերի դեմ։ Մեկ ամիս անց կատարում ենք մշակման աշխատանքները՝

1-փխրեցում

2-տաս օր անց բացել ակոս՝հողը կողքերը տարուբերելով(բոգլից)

3-վերջնական ակոսի մաքրում։

Մինչև կարտոֆիլի ծաղկելը պետք է ոռոգել։ Եթե անձրևային խոնավ տարի է կարող ենք 2-3 անգամ, իսկ եթե ոչ՝շոգ եղանակին, առնվազն 5-6 անգամ ոռոգել։ Բերքահավաք ենք կատարում հոկտեմբեր ամսին։ Յուրաքանչյուր մեկ հեկտարի համար 3500կգ կարտոֆիլ։

Սոխ և սխտոր

Սոխի և սխտորի ժամանակ հողը վարելուց հետո ձևավորում ենք մարկեր և ամեն մեկ հողաթմբի երկու կողմից տնկում ենք սոխ և սխտոր 10 սմ հեռավորության վրա։ Մինչև բերքահավաքը կատարում ենք բոգլից. վերևը նշված է, և վնասատուների դեմ կատարում ենք ներարկումներ։ Ոռոգում ենք 4-5 անգամ, իսկ  բերքահավաքը կատարում ենք օգոստոս ամսին։

Գազար

Գազարի համար կատարում ենք հողի փխրեցում, հարթեցում։ Գազարի սերմերը ցանելուց հետո, հողի և ավազի խառնուրդը իրար ենք խառնեում և մաղում ենք այդ սերմերի վրա։ Սեպտեմբերից կարող ենք կատարել գազարի բերքահավաքը։

Աշնանացան ցորեն

Աշնանացան ցորենը ցանում ենք աշնանը՝հոկտեմբեր ամսին։ Յուրաքանչյուր 1 հեկտարի հաշվով առնվազն 3500կգ։ Բերքահավաքը կատարում ենք հաջորդ տարվա ՝հոկտեմբեր ամսին։

Գարնանացան ցորեն և գարին

Գարնանացան ցորեն և գարին ցանում ենք վաղ գարնանը։ Յուրաքանչյուր մեկ հեկտարի համար 3000կգ գարի կամ ցորեն։ Բերքահավաքը կատարում ենք հոկտեմբեր ամսից։

Ծառերը տնկում ենք մեկը մյուսից 4 մետր հեռավորության վրա։ Յուրաքանչյուր ծառի համար բացում ենք 1 քառակուսի մետր,20-30սմ խորությամբ փոս։ Ծառը տնկում ենք այդ փոսում, լցնելով առնվազն 15սմ հող։ Գարնան վարուցանքին ծառերի բներն ենք բացում, որից հետո ծառերի արմատից մինչև ճյուղեր հասնելը ներկում ենք կրաջրով, ներարկում ենք լվիճների և միջատների դեմ։Չորացրած ճյուղերը էտում։ Ծառերն պարբերաբար ջրում ենք 5-10օր մեկ։