Design a site like this with WordPress.com
Get started

Սահադաշտ

Այսօր հունվարյան ստուգատեսի շրջանակում գնացել էինք «Իրինա Ռոդինայի» անվան գեղասահքի և հոկեյի դպրոց: Այնտեղ մեզ տվեցին չմուշկներ և մենք գնացինք սահելու: Շատ ուրախ օր եմ ունեցել: Չմուշք վարելիս հանդիպեցի բազում դժվարությունների մի քանի անգամ ընկնելուց հետո սովորեցի սակայն երբ արդեն վարժ սահում էի ցավոք ժամանակը ավարտվել էր: Հաջորդ անգամ ավելի վստահ կսահեմ:

Այց Դիջիթեյն ընկերությունը

Արշավ դեպի Դիջիթեյն ընկերություն շատ հետաքրքիր անցավ: Նրանք մեզ դիմավորեցին քաղցրավենիքով։ Ճիշտ է ես հասա մի փոքր ուշացումով, բայց անցավ շատ հետաքրքիր։ Շատ տպավորված եմ։ Հնարավոր է որ ես ապագայում այնտեղ սովորեմ։ Այնտեղ տեսա Նիկոլ Փաշինյանի աղջկան, ով մեզ բացատրեց Դիջիթեյնի մասին ու ներկայացրեց այն շենքը որը մոտակա ժամանակներում պատրաստ է լինելու։

Դեպի Մեղրի

Սեպտեմբերի 20-ին Մխիտար Սեբաստացի կրթահամալիրը ճամփորդության գնաց դեպի Մեղրի: Ճամբորդությունը սկսեցինք Սբ Երորդության եկեղեցուց:

Ճանապարհը տևեց մոտակա 8 ժամ:

Մեզ դիմավորեց Խաչաց տան տերը՝ Շահանեն: Մնացինք այնտեղ 3 օր: Տունը ինչպես թանգարան լիներ: Շատ գեղեցիկ էր Մեղրի քաղաքը: 1 օրը տեշավորվեցինք և ընթրեցինք: Զրուցեցինք Շահանեի հետ, պատմեց տան մասին նաև իր ընտանիքի մասին:

2 օրը այցելեցինք Հովհաննեհս (Սարգիս) եկեգեցին: Այնուհետև գնացինք Սբ Ստեփանոս եկեղեցին: Այնտեղի Քահանան մեզ պատմեց եկեղեցու մասին: Նաև այցելեցինք Արաքս գետ:


Նաև այցելեցինք Շվանի ձոր գյուղ, մեղզ դիմավորեցիին գյուղի դպրոցի տնօրենը և իր աշակերտները: Ցույց տվեցին նրանք դպրոցը: Զբոսնեցինք, տեսանք հին կառուցած տները և նաև այցելեցինք եկեղեցի:
Եկեղեցի՝ Սբ Մարիամ Աստվածածին

Դպրոցը
Երորրդ օրը գնացինք Լիճք գյուղ: Գնացինք անտառ և տեսանք այնտեղի ջրվեժները:
Ինձ շատ դուր եկավ Մեղրի քաղաքը: Մեծ հաճույքով կմնաի այդտեղ: