Design a site like this with WordPress.com
Get started

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամհաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը իրենց ներդրած ավանդների սահմաններում:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է մասնակիցների ավանդների արժեքից և նպատակ ունի ապահովելու պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Բաժնեմասը երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության մասնակիցները, իրենց բաժնեմասերին համամասնորեն, օգտվում են մասնակցի օտարվող բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքից, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժինների: Այսինքն` նույնը, ինչ նախատեսված է նաև ՍՊԸ-ի համար:

Տարբերությունը ՍՊԸ-ի համեմատությամբ այն է, որ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուպսիդար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:

Ընկերության մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մասնակիցների վրա բախշվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե կանոնադրությամբ այլ կարգ նախատեսված չէ:

Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն: Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` նրա կողմից բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը: Բաժնետիրական Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ):

Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:

Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Լիակատար ընկերակցություն

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները /լիակատար ընկերներ/, կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և/կամ իրավաբանական անձինք, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը:

Լիակատար ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

Ընկերակցության վնասները և շահույթը բախշվում են մասնակիցների միջև բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը: Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

Ոչ առևտրային կազմակերություններ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Յուրաքանչյուր կազմակերպա-իրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ պայմանավորված իր հիմնադրման և գործունեության առանձնահատկություններով:

«Գյումրի-գարեջուր» ՍՊԸ

«Գյումրի—Գարեջուր» ընկերությունը հիմնադրվել է 1970 թվականին և համարվում է Հայաստանում խոշոր գարեջուր արտադրողներից մեկը: Ընկերության զարցացման պատմության մեջ նշմարվում են մի քանի փուլեր: Վերջին տարիներին ընկերության զարգազման մեջ շեշտադրվում է հատկապես արտադրական միջոցների վերազինումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, որոնք նպաստում են գարեջրի արտադրողականության բարձրացմանը և նոր շուկաների գրավմանը: «ԳՅՈՒՄՐԻ» ապրանքանիշի գարեջուրը եփվում է բնական և որակյալ հումքից բարձրակարգ մասնագետների կողմից՝ պահպանելով ավանդական բաղադրատոմսերը: Ընկերության կողմից թողարկվող գարեջրի (առանց հավելումների) արտադրության նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգերը համապատասխանում են ԻՍՕ 9001:2008 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին:

Գարեջրի արտադրության հիմնական բաղադրիչներն են՝ ջուր, ածիկ, գայլուկ, խմորիչ և գարեջրագործի խղճմտանք: Բաղադրատոմսերից զատ, «ԳՅՈՒՄՐԻ» գարեջրի յուրօրինակ համը կախված է տեղական ջրից, որի համային և քիմիական բաղադրությունը լավագույնս համապատասխանում է գարեջրի արտադրությանը: Գարեջուրը շշալցվում է ապակյա և ՊԵՏ տարաների մեջ, ինչպես նաև իրականացվում է լցնովի գարեջրի վաճառք տակառներով: «ԳՅՈՒՄՐԻ» ապրանքանիշն ներկայացնում է միջազգային ստանդարտներին համապատասխանող բարձր որակ և խելամիտ գին:

SMART բիզնես նպատակներ 5 տարրեր

Յուրաքանչյուր հաջողված գործը հստակորեն ամրագրված է եւ նպատակաուղղված նպատակներ, հասնելու կոնկրետ նպատակներին: Այնուամենայնիվ, փոքր բիզնեսի աշխարհում շատ ձեռնարկություններ չունեն կենտրոնացված նպատակ: «Get more business», փոքր բիզնեսի սեփականատերերի բնորոշ պատասխանն է, երբ խնդրեց ապագա ծրագրերի մասին: Ցանկացած ինքնակառավարման գլխավոր գործադիր տնօրենը պետք է դուրս գար բաժնետերերի հանդիպումից, անորոշ պատասխան տալու համար:

Անկախ այն բանից, որ դուք ունեք 50 աշխատող ընկերություն կամ մեկի կայսրություն, ձեր բիզնեսի հաջողությունը կախված է ձեր նպատակների սահմանման եւ ձեռք բերելու ունակությունից

Ստեղծեք ձեր բիզնեսը արագ սանդղակով, կիրառելով SMART- ի նպատակը :

SMART- ը հապավումը համարվում է հատուկ, չափելի, հասանելի, համապատասխան եւ ժամանակային նպատակների 5 տարրերի համար: Դա պարզ գործիք է, որն օգտագործվում է բիզնեսի համար, որպեսզի դուրս գան գաղափարախոսության գաղափարից դուրս, արդյունքների համար կիրառելի պլանի:

Հատուկ

Մեծ նպատակները լավ են որոշված ​​եւ կենտրոնացած: «Բոստոնի գույքի ապահովագրության շուկայում ձեռք բերեք երկու նոր միլիարդ դոլարի կորպորատիվ հաճախորդներ», ավելի իմաստալից է ձեր թիմը մոբիլիզացնելու համար, քան «Ավելի շատ բիզնես անել»: Ռայան Բլերը, The Goals Guy- ն գրեթե հստակ ասում է. «Focus- ը ստեղծում է հզոր ուժ` նպատակային ուժ : դուք կենտրոնանում եք նպատակին, ձեր նպատակը դառնում է մագնիս, քաշեք ձեզ եւ ձեր ռեսուրսները դեպի այն: Որքան ավելի շատ ձեր էներգիան կենտրոնացնեք, այնքան ավելի ուժ եք առաջացնում »:

Չափորոշիչ

Գոլը, առանց չափելի արդյունքների, նման է սպորտային մրցույթի `առանց հաշիվների կամ գնահատողների: Թվերը բիզնեսի կարեւոր մասն են:

Ներդրեք կոնկրետ թվեր ձեր նպատակների համար `իմանալով, թե արդյոք դուք գնում եք: Ձեր գրասենյակում տեղադրված նպատակային սպիտակ խորհուրդը կարող է օգնել ձեզ որպես օրվա հիշեցում պահել ձեզ եւ ձեր աշխատակիցը կենտրոնացած նպատակային արդյունքների վրա, որոնք ցանկանում եք ձեռք բերել:

Հասանելի

Շատ հաճախ շատ փոքր բիզնեսներ կարող են հասնել նպատակներին հասնելու համար: Ոչ ոք երբեւէ մեկ օրում միլիարդ դոլարի բիզնես չի կառուցել:

Վենչուրային կապիտալիստները եւ հրեշտակ ներդրողները անտեսում են անհամար բիզնեսի պլանները, որոնք առանձնահատուկ նպատակներ են հետապնդում: Երազում մեծ եւ նպատակասլաց աստղերի համար, բայց իրականում հիմնված մի ոտքը պահեք: Ստուգեք ձեր արդյունաբերության ասոցիացիան, որպեսզի ստանաք SMART- ի նպատակները , ձեր արդյունաբերության իրական աճի համար:

Համապատասխան

Ձեռքբերվող բիզնես նպատակները հիմնված են գործարար միջավայրի ներկայիս պայմանների եւ իրողությունների վրա: Դուք կարող եք ցանկություն ունենալ, որ ձեր ամենալավ տարին ունենա բիզնես կամ ավելացնեք եկամուտը 50% -ով, բայց եթե շուկայական անկում է առաջանում եւ ձեր երեք նոր մրցակիցները բացվում են, ապա ձեր նպատակները չեն համապատասխանում շուկայական իրողություններին:

Ժամանակի վրա հիմնված

Բիզնեսի նպատակներն ու խնդիրները պարզապես չեն կատարվում, երբ նպատակաուղղված ընթացքի հետ կապված ժամանակացույց չկա: Անկախ նրանից, թե Ձեր բիզնեսի նպատակը 20% -ով բարձրացնել եկամուտը կամ գտնել 5 նոր հաճախորդներ , ընտրեք ժամանակի նպատակը:

Երբ ձեր բիզնեսի նպատակները SMART- ն են, յուրաքանչյուր նպատակը ջախջախել է ձեր նպատակներին հասնելու համար առաջադրանքների եւ գործողությունների կոնկրետ շարք : Կարեւոր է պարբերաբար վերանայել ձեր նպատակները եւ անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարել: Փոքր բիզնեսի նպատակների նպատակը հաջողության կարեւոր գործիք է: Հիշեք վերջում SMART- ը:

Գործնական աշխատանք

ԻՄ ԲԻԶՆԵՍԸ

Ես կցանկանաjի բացել hյուրանոց` <Good Hotel> անունով, Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։ Ֆինանսապես կտրամադրեի մոտ 5․000․000 դոլար կամ ավելին։ Մինչև հյուրանոց բացելը՝ կուզենայի բացել ավտոլվացման կետեր և խաղասրահներ։ Ավտոլվացման 100 դրամը կլինի մոտավոր 99 վայրկյան, իսկ խաղասրահինը 100 դրամը 1րոպե։

SMART բիզնես նպատակների 5 տարրեր

Գործնական աշխատանք

Ես կցանկանաjի բացել hյուրանոց` <Good Hotel> անունով, Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։ Ֆինանսապես կտրամադրեի մոտ 5․000․000 դոլար կամ ավելին։ Մինչև հյուրանոց բացելը՝ կուզենայի բացել ավտոլվացման կետեր և խաղասրահներ։ Ավտոլվացման 100 դրամը կլինի մոտավոր 99 վայրկյան, իսկ խաղասրահինը 100 դրամը 1րոպե։