Design a site like this with WordPress.com
Get started

Մարքետինգային պլան

Մարքետինգային պլան

Մարքեթինգի պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

“Home food” պահածոների ընկերություն։

Տեսականի՝ Պահածոյացված և մարինացված մթերքներ, կոմպոտներ, տոմատի մածուկներ, ջեմեր, մուրաբաներ, բնական հյութեր։

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

• մատակարարների իշխանություն

Ապրանքները արտադրվում են Վերին Գետաշեն գյուղում, տեղի թարմ բանջարեղեներից և մրգերից։ Մատակարար հանդիսանում են գյուղի բնակիչները՝ իրենց մթերքներով։

 • գնորդների իշխանություն

Շուկայում կան շատ ապրանքանիշներ, որոնք ունեն իրենց հաճախորդները։ Ուստի լավ գովազդի և արդար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ պետք է ստանանք հաճախորդների վստահությունը։

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Օրինակ բնական հյութերը կարող են փոխարինվել գազավորված ըմպելիքներով, պահածոները կարող են փոխարինվել մարդկանց տանը պատրաստած պահածոներով և այլն։ Ուստի առկա է նաև փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ։

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Շուկան ինքնին շատ մրցակցային է, ուստի հնարավոր է ցանկացած պահի նոր մրցակցի հայտնվելու վտանգ։

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:

3.Գտնվելու վայրը Գեղարքունիքի մարզ, գյուղ՝ Վերին Գետաշեն

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ ցանկացած տարիքի սպառող, ում համար կարևոր է թարմ մթերքը։ Հիմնականում նպատակային սպառող են Երևանի և արտերկրի բնակիչները։

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ ապրանքը պատրաստված է թարմ մթերքից, արժեքը մատչելի է և առաքվում է ցանկացած հասցեով։

• What

Յուրաքանչյուր առիթի և առօրյա սնունդ։

• When

Ընտանեկան և ընկերական տոնակատարություների ժամանակ։

• Where

Տեսականին առաքվում է ցանկացած հասցեով ,որտեղ համտեսից հետո դուք կարող եք որոշել համագործակցել մեզ հետ թե ոչ։

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Տեսականու մեծամասնությունը նախատեսված է իրացնել Երևանում և արտերկրում: Համաձայն նախորդ տարիների ունեցած փորձի կատարենք հետևյալ հաշվարկը՝

Քանի որ տեսականին շատ է և պահանջարկը մեծ է,ինչպես նաև  առօրյայում օգտագործվող մթերքներ են համեմատած այն ապրանքներին, որոնց կարելի է օգտագործել ամսական 1-5 անգամ(օրինակ՝ ալկոհոլային խմիչքներ,որոնց դեպքում ունենք կոնկրետ սպառողների տարիքային խումբ(18տ․ և ավելի)),անհնար է կանխատեսել հստակ հասույթը ամբողջ տեսականու համար։Ուստի կառանձնացնեմ մի ապրանքատեսակ ամբողջ տեսականուց և կհաշվարկեմ դրա համար։

·

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

Խոշոր մրցակիցներ՝ Artfood, MAP,Ararat food factory,SIS Natural,Aragats Food,

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Խոշոր և մանր մրցակիցներ

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Այո, ունեն

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Մեր արտադրության մեջ ոչ մի քիմիական հավելում չկա ամբողջը պատրաստված է թարմ մթերքից։

7.Վաճառքի գինը-Քանի որ ընկերությունում գործող առկա տեսականին բազմազան է, ուստի յուրաքանչյուր ապրանքային գծով վաճառքի գին հաշվարկելը կլինի ժամանակատար և ծախսատար։ Այդ իսկ պատճառով կօգտվենք շուկայում առկա մրցակիցների գնառաջարկներից և կառաջարկենք նրանց գներին մոտ գներ՝ իհարկե հաշվի առնելով մեր կատարած ծախսերը (հումքի արժեք,աշխատակիցների վճար,կոմունալ վճարներ և այլ գործառնական ծախսեր։) Այժմ կներկայացնենք մի քանի ապրանքների վաճառքների գներ, որում նաև ներառված են սարքավուրումների համար կատարված ծախսերը։

Տոմատի մածուկ 1000գ- 970դ․

Ջեմեր 500գ- 750դ․

Մուրաբաներ 500գ- 830դ․

Կոմպոտներ 1լ- 650դ․

Պահածոյացված և մարինացված մթերքներ 1000գ- ըստ տեսակի` 700-1000դդ․

Բնական հյութեր 1լ-470դ․

Գովազդ- ընկերության համար գովազդը հանդիսանում է շարժիչ ուժ, որի օնությամբ ընկերությունը ձեռք է բերում ճանաչելիություն։ Գովազդը կարող է լինել հեռուստատեսային, ռադիո գովազդ, սոցցանցերում, mail-երի միջոցով, հեռախոսազանգերի միջոցով, տրանսպորտների միջոցով, և այլն։ Գովազդին տրամադրվող ամսական վճար 250․000 դրամ(100․000դ․ SMM մասնագետ, 50․000դրամ հեռախոսազանգերով գովազդ, 100․000դրամ ռադիո գովազդ և mail-երի միջոցով գովազդ)։ Հեռուստագովազդը արժի 500․000ից 1000․000 դրամ։ Սկզբնական շրջանում ընկերություրն չի կիրառի հեռուստագովազդ, հետագայում կկիրառենք գովազդի այս տեսակը։                                                                                                                                                             

ՀՀ․ տարածքում գործող բիզնեսի համար նախատեսված հարկեր

  1. Ավելացված արժեքի հարկ (Ա․Ա․Հ․ կամ )

Ա․Ա․Հ․ դրույքաչափը կազմում է վաճառքի 20%-ը։ Վճարվում է ամսեկան կտրվածքով։

2. Շահութահարկ

Շ․ վճարվում է եռամսակային, դրույքաչափը՝ 20%։ Շահութահարկ վճարելու համար պետք է կատարել նվազեցումներ ձեռնակատիրական ծախսերի հետ կապված։

3. Ակցիզային հարկ

Ա․Հ․ այն հարկն է, որը տարածքվում է մի շարք ապրանքատեսակների վրա, վճարվում է ամսեկան կտրվածքով և տարածվում է նաև այդ ապրանքների ներմուծման վրա։ Ակցիզային հարկերը տարածվում են հետևյալ ապրանքների վրա՝

Ալկոհոլ պարունակող կամ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, դիզվառելիք, գազ, պոմպոկայաններում վաճառվող՝ գազ և քսայուղեր։

4. Շրջանառության հարկ

Այդ հարկը տարածվում է այ կազմակերպությունների վրա, որոնց շրջանառությունը նախորդ տարվա և ընթացիկ տարվա կտրվաքով կազմում է ոչ ավել, քան 58,000,000 ՀՀ դրամ։ Շրջանառության հարկը ըստ դրույքաչափի կախված է գործունեությունից՝ առևտուր և ծառայություն-5% շրջանառությունից

Արտադրություն-3,5% շրջանառությունից

Հանրային սնունդ-6%

Շրջանառության հարկը չի տարածվում ակցիզային ապրանքների վրա։ Վճարվում է եռամյակային։ IT ոլորտի գործունեությունը չի հարկվում։

Հաշվեկշիռ

Հաշվեկշիռը մի փասթաթուղթ է, որը կազմված է երկու մասից՝ ակտիվներ և պասիվներ: Ակտիվները արտացոլում են՝ կազմակերպության ունեցվածքը ժամանակի որևիցէ կոկրետ պահին: Պասիվները արտացոլում են՝ ակտիվների ծագման աղբյուրը:

Ակտիվներ՝

Դրամարկղ, դեպիտորական պարտավորություններ, ապրանք, գույք, տրանսպորտային միջոցներ, անշարժ գույք:

Պասիվներ՝

Պարտավորություններ, սեփական կապիտալ:

Ակտիվները և պասիվները միշտ իրար հավասար են:

Խնդիր

Կազմել հաշվեկշիռ, եթե հայտնի է, որ դրամարկղում կար 20.000 դրամ, դպ. 100.000 դրամ, ապրանք 180.000 դրամ, տրանսպորտային միջոց 1.000.000 դրամ: Պասիվները կազմում են՝ պարտավորությունները 200.000 դրամ, սեփական կապիտալ ?:

Ակտիվ՝

դրամարկղ — 20.000

Դ.պ. — 100.000

Ապրանք — 150.000

Ավտո — 1.000.000

Ընդամենը ակտիւվներ՝

1.300.000

Պասիվներ

Պարտավորություն 200.000

Ս.կ. 1.100.000

Ընդ. պասիվներ 1.300.000

Ընտանիքի բյուջեի հաշվարկը

Իմ ընտանիքի ծախսերի և եկամուտների հաշվետվություն

Ընդհանուր եկամուտ….. 700.00 դրամ

Ծախսեր՝

Կոմունալ ծախսեր….. 65.000 դրամ

Հարկեր, տուրքեր 10.000 դրամ

Սնունդ….. 200.000 դրամ

Տրանսպորտային ծախսեր 100.000 դրամ

Հագուստի ծախսեր (այլ ծախսեր) 50.000 դրամ

Տնտեսական ծախսեր 20.000 դրամ

Ուսման ծախսեր 50.000 դրամ

Ընդամենը ծախսեր 495.000 դրամ

Զուտ եկամուտ 205.000 դրամ

Վարկեր 100.000 դրամ

Մաքուր եկամուտ (մնացորդ) 105.000 դրամ

Հաշվեկշիռ (баланс)

Առաջին անգամ հաշվեկշիռը գործածվել է հրյա առևտրականի կողմից որի անունն եղել է Լուկա Պաչիոլի: Հաշվեկշիռը դա ֆինանսական հաշվետվություն է, որը կազմված է 2 մասերից՝ ակտիվներ և պասիվներ:

Ակտիվները արտացոլում են կազմակերպության ունեցվածքը ներկա պահին:
Պասիվները ընդգրկում են իրենց մեջ կազմակերպության պարտավորությունները և սեփական կապիտալը: Սեփական կապիտալը դա ընկերության կողմից ներդրված սեփական միջոցներն են:

Ակտիվներ՝

  • Դրամարկղ — 100.000 դրամ
  • Դեբիտորական պարտավուրություններ — 50.000 դրամ
  • Ապրանք, հումք — 1.000.000 դրամ
  • Գույք, սարքավորումներ — 2.000.000 դրամ
  • Տրանսպորտային միջոցներ — 1.000.000 դրամ
  • Հիմնական միջոցներ Անշարժ գույք, շենքեր տարածքներ — 5.000.000 դրամ
  • Ընդամենը ակտիվներ — 9.150.000 դրամ

Պասիվներ

  • Կարճաժամկետ պարտավորություններ, ապառիկներ. պառտքեր մատակարներին — 100.000
  • Երկարաժամկետ պարտավորություններ, բանկեր, ներդրումներ — 5.000.000 դրամ
  • Սեփական կապիտալ — 4.050.000 դրամ
  • Ընդամենը պասիվներ — 9.150.000

Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`·         անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն),·         օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև,·         օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,·         պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,·         կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:·         ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով): Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների  ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա:

Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:

Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը: Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:

Կազմակերպությունների ստեղծման ու գրանցման կարգը: Գործընթացի օրենսդրական կարգավորումը: Կազմակերպու­թյան կանոնադրությունը:

Կարդալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53 հոդվածից մինչև 69 հոդվածը: Պատրաստ լինել քննարկել դասի ժամանակ

Կարդալ հոդվածը, թե ինչպես գրանցվել ԱՁ