Design a site like this with WordPress.com
Get started

Հետաքրքիր փաստեր փողի մասին:

Հետաքրքիր փաստեր փողի մասին. ինչ փոփոխություններ են կրել դրանք հնագույն ժամանակներից մինչ այսօր

Գումար ասվածը տարբեր էմոցիաներ է առաջացնում մարդկանց մոտ: Մի կողմից միենք գիտենք, որ «երջանկությունը փողի մեջ չէ», սակայն մյուս կողմից էլ հաճախ լսում ենք այդ արտահայտության շարունակությունը. «…այլ դրա քանակի»: Եվ իսկապես, այս աշխարհում գրեթե ամեն ինչ պտտվում է փողի շուրջ:

Կարծիք կա այն մասին, որ համաշխարհային կառավարություն գոյություն ունի, սակայն այն չունի մարդկային դեմք, քանի որ այն փողի իշխաանությունն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր փողի մասին՝ սկսած հնագույն ժամանակներից:

1. Փողը յուրահատուկ միջոց է ապրանքների կամ ծառայությունների ստանալու կամ տալու դիմաց համապատասխանաբար տալու կամ վերցնելու համար:

2. Հնդկական որոշ ցեղերի մոտ որպես փող էին հանդես գալիս մարգարիտներն ու խեցիները: Դրանցով փոխանակում էին բազմապիսի թանկարժեք իրեր:

3. Փողի առավել հին տեսակ են համարվում խոշոր եղջերավոր անասունները, կենդանիների մաշկը, մորթին, որոշ տեսակի քարեր, չորացրած ձուկը և այլն:

4. Կիևյան Ռուսիայում գրիվնայի հետ մեկտեղ փողի դեր էին կատարում աղը, մեղրը, խոշոր եղջերավոր անասունները և դրանց կաշին:

5. Հնում, երբ ստեղծվեցին առաջին դրամական միավորները, կառավարիչներն ու թագավորները դրանց վրա իրենց դիմանկարներն էին հատել տալիս: Ալեքսանդր Մակեդոնացին առաջինն էր, ով որոշեց նման կերպով իր մեծությունը ցույց տալ:

6. Ավստրալիայում և այլ հարավային երկրներում մինչ այսօր օգտագործվում են պլաստիկ փողեր:

7. 1999 թ. Ռուսաստանում արծաթից ստեղծվեց ամենածանր դրամը, որը կշռում էր 3 կգ:

8. Իսկ Չինաստանում թողարկեցին ոսկուց ամենածանր դրամը, որը կշռում էր 5 կգ:

9. Եթե դիտարկենք ավելի վաղ անցյալի պատմությունը ևս, ապա երբևէ ամենածանր դրամը ստեղծվել է Շվեյցարիայում՝ 19 կգ քաշով:

10. Դժվար է պատկերացնելը, որ Կանադայում ամենասկզբում որպես փող էին ծառայում սովորական խաղաքարտերը:

11. Կանադան նաև զարմացրեց աշխարհին 25 հազար յուրօրինակ դրամներ ստեղծելով: Դրանց աանձնահատկությունը կայանում էր նրանում, որ դրամի մի երեսին պատկերված էր դինոզավր, որի կմախքը պարզ երևում էր խավարի մեջ դրան նայելիս: Որոշ պատճառներով դրանք այդպես էլ շրջանառության մեջ չդրվեցին:

12. Անգլիայում գոյություն ունի թղթադրամ, որը համարժեք է մեկ միլիոն ֆունտ ստերլինգի: Ոչ մի ճամպրուկ հարկավոր չէ. գրպանում դնում ես միլիոնը և ուղևորվում դեպի խանութ:

13. Աշխարհում ամենատարածված արժույթը համարվում է բրիտանական ֆունտ ստերլինգը, որն օգտագործում են 105 երկրներում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է դոլարը՝ 83 երկրներ, երրորդ հորիզոնականը՝ ֆրանսիական ֆրանկը՝ 75 երկրներում, չորրորդը՝ դինարը՝ 33 երկրներ, իսկ հինգերորդը՝ ռուսական ռուբլին՝ 27 երկրներ: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ սա վերաբերում է վերջին 200 տարիներին:

14. Ի՞նչ եք կարծում ամենից տարածվածը ԱՄՆ-ում: Գուշակելը դժվար է, քանի որ դրանք 1 և 20 դոլարներն են: Իսկ աշխարհի մյուս երկրներում առավել տարածված է հարյուրդոլարանոց թղթադրամը:

15. Ամերիկայում գոյություն ունի օրենք, որն արգելում է ողջ մարդկանց պատկերել թղթադրամների վրա. դրանց վրա կարող են պատկերվել միայն հանգուցյալները:

16. Քչերը գիտեն որ դոլարի $ նշանը առաջինը սկսել է օգտագործել ոմն պարոն Օլիվեր Պոլոկը 1778 թ. իր հաշվապահական գրքերում: Դրանից հետո միայն նրա ընկերը՝ կոնգրեսմեն Ռոբերտ Մորիսը սկսել է պաշտոնապես այդ նշանն օգտագործել որպես ամերիկյան դրամի խորհրդանիշ:

17. Թղթադրամներ առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում՝ 812 թվականին:

18. Հնագույն դրամը դրահման էր, որը ծագումով Հին Հունաստանից էր: Աճուրդի ժամանակ ան գնահատել են 314 հազար դոլար:

19. Աֆրիկայում մինչ 20-րդ դարի կեսերը որպես փող օգտագործվել են խոշոր եղջերավոր անասունները:

20. Բելգիան, որպես իսկական կապիտալիստական երկիր, 20-րդ դարի կեսերին թողարկում էր գովազդային տեքստերով դրամներ: Պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե հիմա հարյուրդոլարանոց թղթադրամների վրա գովազդներ տպվեին:

21. Առաջին բանկոմատն աշխարհում հայտնվել է 1967 թ. Լոնդոնի հայտնի բանկերից մմեկում, իսկ դրա ստեղծողը հայազգի Լյութեր Ջորջ Սիմջյանն էր: ԽՍՀՄ-ում մի քանի բանկոմատներ հայտնվել են կայսրության մայրամուտին՝ 1991 թ.: Սակայն դրանք դուրս էին տալիս ոչ թե կանխիկ գումար, այլ չեկեր: Իսկ արժույթ դուրս տվող առաջին բանկոմատը Ռուսաստանում հայտնվել է 1994 թ.:

Բիզնես

Բիզնեսով զբաղվել ցանկացողները շատ են, սակայն ոչ բոլորին է հաջողվում անցնել դժվարությունների միջով և կայանալ: Հաջող բիզնես սկսելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլ նաև ինտելեկտուալ ներդրումներ: Սկսնակ բիզնեսի ղեկավարները պետք է ներդնեն իրենց ողջ գիտելիքները, հմտությունները և էներգիան հաջողության հասնելու նպատակով: Բիզնեսը հաջող սկսելու համար ստորև ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդներ:

Որոշեքինչեքպատրաստվումանել:

Համաձայն միջազգային հետազոտությունների՝ սթարթ-ափների 42%-ը ձախողվում են քանի որ առաջարկում են շուկայում պահանջարկ չունեցող ապրանքներ և ծառայություններ: Այսպիսով, առաջին հերթին ինքներդ Ձեզ հարցրեք արդյո՞ք շուկայում կա մի բաց, որը Դուք կարող եք լրացնել: Կարո՞ղ եք արդյոք տարբերվող ապրանք կամ ծառայություն ներկայացնել, որի շնորհիվ կառանձնանաք մյուսներից: Եվ վերջապես, կունենա՞ք արդյոք հաճախորդներ, ում կկարողանաք վաճառել այդ ապրանքներն ու ծառայությունները:

Կազմեքբիզնեսպլան:

Բիզնես սկսելիս անչափ կարևոր է բիզնես պլան կազմելը: Ձեռնարկատերերի մեծամասնությունը անտեսում է այս փուլը: Տրամադրելով ժամանակ բիզնես պլան կազմելուն՝ կօգնեք ինքներդ Ձեզ հասնել այն ամենին ինչ ցանկանում եք: Լավ մտածված բիզնես պլանը կօգնի նաև ներդրողներ գտնելու հարցում:

Ընտրեքհնչեղևտպավորիչապրանքայիննշան:

Ապրանքային նշան ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ: Անհրաժեշտ է հիշել, որ անորոշ անուն ընտրելուց, Դուք ջանքեր պետք է գործադրեք, որպեսզի հաճախորդները հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Բիզնեսի ապրանքային նշանը պետք է լինի պարզ, հիշվող և տպավորիչ: Անհրաժեշտ է նաև ստուգել, որ ընտրված անվանումը գրանցված չլինելի մեկ այլ կազմակերպության կողմից: Հիշվող ապրանքային նշանը օգնում է սպառողներին ճանաչել և ձեռք բերել հենց Ձեր ապրանքներն ու ծառայությունները:

ՈրոշեքՁերբիզնեսիկազմակերպաիրավականտեսակը:

Գոյություն ունեն բիզնեսի մի քանի կազմակերպաիրավական ձևեր, որոնցից երկու հիմնական ձևերն են՝ անհատ ձեռնարկատիրությունը և իրավաբանական անձիք: Իրավաբանական անձիք կարող են իրենց ստեղծման նպատակից ելնելով լինել շահույթ հետապնդող (առևտրային) կամ շահույթ չհետապնդող (ոչ առևտրային): Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձիք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների, ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով:

Գրանցեքկազմակերպությունը:

Կազմակերպությունը գրանցելու համար տնօրենը կամ նրա լիազորած անձը պետք է տրամադրի կազմակերպության տնօրենների, բաժնետերերի, անվանման, հասցեի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:

Ստեղծեքբանկայինհաշիվբիզնեսիհամար:

Անհատ ձեռներեցների համար առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր պայման չէ: Բանկային հաշիվ չբացելու դեպքում պետք է անընդհատ առանձին գումար պահեք հարկերը վճարելու համար: Սակայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում առանձին բանկային հաշիվ ունենալը պարտադիր է:

ՍկսեքմարքեթինգայինգործունեությունևստեղծեքՁերբրենդը:

Մի սպասեք, որ Ձեր հաճախորդները գտնեն Ձեզ: Գովազդը սոցիալական կայքերի միջոցով համարվում է ծախսերի խնայման արդյունավետ միջոց: Այն իրականացնելու համար Դուք պետք է հստակ սահմանեք ո՞վքեր են Ձեր հաճախորդները, ինչո՞վ են նրանք զբաղվում և ի՞նչ հաղորդագրություններ են ցանկանում ստանալ:

Նոր կապերի ստեղծումը և խոսքի միջոցով տեղեկատվության տարածումը նույնպես հզոր միջոցներ են վաճառքի ծավալները մեծացնելու համար: Կարող եք կազմակերպել միջոցառումներ, հանդիպումներ, սակայն նմանատիպ միջոցառումները մեծ բյուջե են պահանջում, և պետք է նախապես հասկանալ պատրաստ եք դրան, թե՝ ոչ:

Միշտհետևեքօրենքներին:

Սկսելուց առաջ ուսումնասիրեք ՀՀ-ում գործող հարկատեսակներըբացի այդ պարբերաբար հետևեք Հայաստանումփոքրևմիջինձեռնարկատիրություններիհամարգործողհարկայինարտոնություններին: Եթե ունեք աշխատանքային ավտոմեքենաներ կամ սարքավորումներ ապա ապահովագրելովդրանք կխուսափեք հետագա անցանկալի ծախսերից: :

ՎերահսկեքՁերհաշվետվություններըևդրամականհոսքերը:

Ձեր ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն ճիշտ կազմված: Եթե կարծում եք, որ ինքնուրույն չեք կարող, ապա պետք է աշխատանքի ընդունել հաշվապահի, ով կօգնի հաշվարկել աշխատավարձերը, ավելացված արժեքի հարկը և Ձեր գործունեության հետ կապված այլ հարկերը:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐ

Ընտանեկան կոնֆլիկտների հիմքում ընկած է ամուսինների նպատակնների և հետաքրքրությունների օբյեկտիվ տարբերությունները, որը հարաբերություններում ընդունվում է որպես հակադրություն։ Սոցիալ-հոգեբանական հետազոտությունները հնարավորություն են տալիս առանձնացնել ընտանեկան կյանքում առաջացող կոնֆլիկտների 4 տեսակ.

1. Ներանձնային- պետք է նշել, որ այն մարդը, որն ունի ներքին կոնֆլիկտներ, հաճախ սխալ է գնահատում շրջապատի մարդկանց և տեղի ունեցող իրադարձությունը։ Արդյունքում տեղի է ունենում հոգեբանական ճնշում և հնարավոր է ներանձնային կոնֆլիկտը վերափոխվի միջանձնային կոնֆլիկտի։

2. Միջանձնային-կոնֆլիկտը ծագում է 2 կամ ավելի մարդկանց միջև։ Միջանձնային կոնֆլիկտն առաջանում է մարդկանց համատեղ աշխատանքի ժամանակ և ծագում հակադրությունների լուծման ժամանակ։ Նման կոնֆլիկտի լուծումը կախված է մարդկանց զարգացման մակարդակից։

3. Անհատական-խմբային կոնֆլիկտը առաջանում է այն ժամանակ, երբ անհատաի նպատակը, վարքը չի համապատասխանում խմբի նորմերին։

4. Միջխմբային կոնֆլիկտ-այս դեպքում կարող է տեղի ունենալ բախում տարբեր խմբերի նպատակների, վարքի միջև։ Կոնֆլիկտային գործունեության հիրմքում ընկած են՝

Ընտանիքի յուրահատկություններից մեկն այն է, որ մի քանի մարդ ամենասերտ փոխհարաբերությունների մեջ են լինում երկարատև ժամանակահատվածում, մի քանի տասնյակ տարիների ընթացքում։ Նման ինտենսիվ փոխազդեցության համակարգում դժվար է գոյակցել առանց վեճերի, կոնֆլիկտների, և ճգնաժամերի։ Ընտանիք կազմելուց հետո սկսվում է ամուսնական առօրյան իր հոգսերով, ամուսինների միջև կարող են առաջանալ նաև հակասություններ, կոնֆլիկտներ, որոնք առաջ են բերում ներընտանեկան անբարենպաստ փոխհարաբերություններ։ Այդ կոնֆլիկտները կարող են վերաբերվել ամուսնական կյանքի տարբեր կողմերին, դրամի, հետաքրքրություններին, բարեկամներին, ազգականներին, երեխաներին և այլն։ Ներընտանեկան անբարենպաստ փոխհարաբերությունների առաջացման հիմնական և ավելի հաճախ հանդիպող պատճառներից մեկը կոնֆլիկտներն են ընտանիքի անդամների միջև։ Ընտանիքի անդամների միջև միշտ առկա է պայքար հանուն իշխանության, հանուն որոշումներ կայացնելու իրավունքի։ Օրինակ, ծնողի և երեխայի միջև որոշակի պայքար է առաջանում, թե տարբեր խնդիրների շուրջ ով է վճիռ կայացնելու։ Միջամուսնական կոնֆլիկտների առաջացումն ավելի հավանական է դառնում հետևյալ պայմանների առկայության դեպքում կամ հետևյալ պատճառներով.

1. սեփական ես-ի նշանակալիության, կարևորության պահանջմունքի, չբավարարվածության, ամուսիններից մեկի սոցիալական դիրքի ցածրացում,

2. դրական հույզերի, պահանջմունքի, չբավարարվածության, քնքշանքի հասկանալու և փոխըմբռնման բացակայության և այլն,

3. ցածր կրթամակարդակ

4. աշխատանքի բացակայություն և ֆինանսական դժվարություններ

5. կախվածություն ծնողների ընտանիքներից։

ԸՆՏԱՆԻՔ

Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական֊տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։ Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային, դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը (մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր։ Այդպիսի ընտանիքում ամուսիններն իրավահավասար էին։

Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով։ Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը, հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք։ Նահապետական ընտանիքը անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական կամ փոքր ընտանիքի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում։

Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում ուժեղանում է տղամարդու իշխանությունը ընտանիքում։ Կապիտալիստական հասարակարգում արտադրությանն անմիջականորեն մասնակցելու և սեփական վաստակի շնորհիվ կինն աստիճանաբար ապահովում էր իր տնտեսական ինքնուրույնությունը։ Հեղափոխական պայքարի ազդեցությամբ շատ երկրներում կանանց տրվեցին քաղաքացիական իրավունքներ (այդ թվում՝ ամուսնալուծության)։ Կապիտալիզմի տնտեսական, քաղաքական և բարոյական հակասությունների հետևանքով ընտանիքը աստիճանաբար օտարվում է հասարակությունից։

Դեռևս վաղ ֆեոդալիզմի շրջանից ընտանիքի հիմնական ձևը Հայաստանում եղել է փոքր ընտանիքը, որին զուգահեռ պահպանվում էր նաև մեծ նահապետական ընտանիքը։ Այդ շրջանի հայկական ընտանիքում ևս հաստատված էր տղամարդու (հոր, ամուսնու, նրա բացակայության դեպքում՝ ավագ որդու) իշխանությունը։ Նա էր տնօրինում հողը, նյութական մյուս միջոցները, լուծում ընտանիքի չափահաս անդամների ամուսնության, ժառանգության և այլ հարցեր։ Հնագույն ընտանեկան ձևերի վերապրուկները հայերի մեջ, սկսած 20-րդ դարի սկզբից, աստիճանաբար վերանում են։

Իմ կարծիքով ամենակարևոր բանը որ պետք է լինի ընտանիքում դա միմյանց հանդեպ մեծ սերն ու հոգատարությունն է:

Մարդկային խառնվածքի տիպեր

Խոլերիկ, ֆլեգմատիկ, սանգվինիկ, մելանխոլիկ:

Խոլերիկ

Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող։ Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքումժեստերում և դիմախաղում։ Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ։ Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են։

Ֆլեգմատիկներ

Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։

Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ։ Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն։ Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է[2][3]։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։ Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ։ Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար։

Կարելի է ասել, որ ֆլեգմատիկները հանգիստ, ունեն կայուն ձգտումներ և քիչ թե շատ հաստատուն տրամադրություն, հոգեկան վիճակը թույլ է արտահայտված։ Ֆլեգմատիկն առանձնանում է ուժեղ, հավասարակշռված, իներտ տիպի նյարդային համակարգով։ Նրանք ունեն հուսալի հիշողություն, բարձր ինտելեկտ, իսկ նրանց որոշումները մտածված են, կշռադատված և զերծ են ռիսկայնություններից։

Սանգվինիկ

Սանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ։ Սանգվինիկը հոգեբանական բարձր ակիվությամբ, էներգիայով, աշխատունակությամբ, արագ և աշխույժ շարժումներով, հարուստ և փոփոխվող դիմախաղովխոսքի բարձր տեմպով անձինք են։  Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է։  Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում։

Մելանխոլիկ

Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ։ Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարում։  Հանգիստ, նրանց համար սովորական պայմաններում մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները: Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ: Համարվում է, որ մելանխոլիկները ինտրովերտներ են, որ նրանք ավելի հաճախ են տառապում աֆեկտիվ և տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ:

Անհատ,անձ,անհատականություն

Անհատ-ցանկացած մարդ ծնվելուց հետո դառնում է անհատ,անհատները տարբերվում են արտաքինով,մտածելակերպով,երազանքներով և այլն:

Անձ -անձն այն մարդիկ են ովքեր ինչվոր բանով տարբերվում են այն խմբից որին պատկանում են:

Անհատականություն-Անհատականություն ունեցող մարդիկ տարբերվում են հասարակությունից ավելի մեծ մաշտաբով:

Գովազդի արտադրության մեջ

Յուրաքանչյուր արտադրող գովազդում է իր արտադրանքը: Ու յուրաքանչյուր արտադրող էլ իր արտադրությունը գովազդի մեջ գովաբանում է: Շատ արտադրողները իրենց ապրանքը գովազդելով բարձրացնում են իրենց վարկանիշը և իրենց ապրանքը բոլորի համար հետաքրքիր դարձնելով դրանք վաճառում են: Հաճախ նաև մարկետոլոգները մեծ գումարներ են ծախսում,որպեսզի իրենց ապրանքը գովազդի հայտնի և ճանաչված մարդ,և երբ հասարակությունը տեսնի,որ դրա մասին գիտեն ճանաչված մարդիկ և օգտագործում են նրանք,ապա նրանք ևս կգնեն: Նաև կարդացել եմ,որ մարկետոլոգները իրենց գովազդը հետաքրքրիր դարձնելու համար օգտագործում են կանանց գեղեցկությունը,քանի որ դա կգրավվի շատերին և նրանք կդիտեն գովազդը և կիմանան նրանց ապրանքի մասին:Ու հատկապես նկատել եմ այդպիսիք կոնյակ գովազդելիս:Եվ կարծում եմ գովազդի ամենաբարոյական գործոնը այն է,որ ցանկացած արտադրող,անկախ վարկանիշից իրավունք չունի գովազդի մեջ վատաբանել նույն արտադրությամբ զբաղվող որևէ արտադրողի ապրանք,գովալով իրենը: Նաև գիտենք,որ շատ ու շատ օրիգինալ բրենդներ ունեն իրենց նմանակ բրենդները,սակայն նրանք իրավունք չունեն վերցնելու հենց աըդ բրենդի անունը,թեկուզ մեկ տառի փոփոխություն բայց պետք է լինի: 

Ինչ է ազատությունը և պատասաղանատվությունը

Ազատությունն այն է, երբ ինչ որ մեկի չեն հարկադրում անել այն,ինչ չի ուզում անել կամ ազատությունն այն է երբ ես կատարում եմ այն ինչ ցանկանումեմ:Ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Ամեն մարդ ունի պատասխանատվություն։Մարդը պատասխանատու չի ծնվում։Յուրաքանչյուր աշխատանք իր մեջ ներառում է պատասխանատվություն։ՈՒսուցիչը պատասխանատու է դասավանդման գործընթածի կազմակերպման համար։Երբ մի անձ մեկ ուրիշի խոստանում է ինչ որ բան,ապա նա պատասխանատվություն է կրում։

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բարոյականությունը մարդկային վարվելակերպի, վարվեցողության և դրանց առնչվող հասկացությունների համակարգ է, որն աշխարհիկ ընկալումով պետք է ընդունելի և գովելի համարվի հասարակության կողմից, իսկ կրոնական տեսակետով` պետք է հաստատված, ընդունելի ու գովելի համարվի Աստծո կողմից:

Քանի որ աշխարհիկ ընկալմամբ հասարակությունն է սահմանում բարոյականության նորմերը, ապա տարբեր հասարակությունների պարագայում բարոյականության հասկացություններն ու վարվելաձևերը կարող են արմատականորեն տարբերվել և նույնիսկ բոլորովին միմյանց հակառակ լինել: Այսպիսի հակադրություն ակնհայտ է արևմտյան և արևելյան հասարակությունների բարոյական ընկալումներում և հասկացություններում, ըստ այդմ էլ` արտաքին վարվելակերպի մեջ:

«Բարոյականություն» ասելով` մարդիկ հաճախ պատկերացնում են առավելաբար սեռական կյանքին առնչվող իրողությունները, և հասարակությունների տարբերություններով էլ կարող են հակադրվել արտաամուսնական և մինչամուսնական կյանքի ու ապրելակերպի մասին պատկերացումները: Արևմտյան հասարակություններում ավելի ազատ մոտեցում կա այս հարցին, մինչդեռ արևելյան հասարակություններն ավելի պահպանողական ու ավանդական են ընտանիքին վերաբերող հարցերում:

image25

Կախված միջավայրիցժամանակաշրջանից և մարդկային մտածելակերպի փոփոխությունիցերբեմն ոչ բարոյական ընկալված երևույթներն օրինականացվում ենդառնալով նոր ժամանակների համար բոլորովին ընդունելի ու բարոյականՈւրեմնբարոյականության սահմանումը լի է հարաբերականություններո՞վ:         

«Բարոյականություն» հասկացությունը հարաբերական է դառնում, երբ զրկվում է կրոնական հիմքից: Բարոյականության նորմերը պետք է հաստատվեն բարոյական բարձր գաղափարներ և իդեալականություն ունեցող անձի, ատյանի կողմից, որպիսին իր կատարելության մեջ կարող է լինել միմիայն Աստված:

Երբ մարդն է իր տրամաբանությամբ բարոյականության չափանիշներ սահմանում, կրոնական-քրիստոնեական բարոյականության հետ համեմատած` ապաբարոյականացվում է, ընկնում նույնիսկ պղծության մեջ:

Արևմտյան զարգացած երկրների տարբեր օրենքներ, որոնք վերաբերում են բարոյական կյանքի կողմերին, հասնում են նույնիսկ անհեթեթության և պղծության` աստվածաշնչյան քրիստոնեական բարոյական սկզբունքների հետ համեմատությամբ ցույց տալով, թե իրական բարոյականության ինչպիսի գահավիժումներ են եղել արդի աշխարհում:

Դասարանում շբման կանոններ

1. Հարգանք մեկս մյուսի նկատմամբ,անկախ ամեն ինչից
2. Երբ ինչ որ մեկը խոսում է զուգահաեռ չխոսել և լսել
3. Չծաղրել մեկի մյուսի անհաջողությունները
4. Հարգանք ինքդ քո հանդեպ
5. Կատակներ անելիս ունենալ չափի զգացում
6. Յուրաքանչյուի հետ շբվելիս չսահմանափակել դիմացինի ազատությունը…