Design a site like this with WordPress.com
Get started

Ռասիզմ

Ռասիզմ, մի ռասայի նկատմամբ մյուսի գերակայության հավատ, որը հաճախ հանգեցնում է մարդկանց հանդեպ խտրականության՝ պայմանավորված ռասայով կամ էթնիկ խմբով։ Ռասիզմ տերմինը միայն մեկ իմաստ չի արտահայտում։

Ռասիզմի գաղափարախոսության հիմքում հաճախ ընկած է այն միտքը, որ մարդիկ կարող են բաժանվել որոշակի խմբերի՝ կախված իրենց սոցիալական վարքագծից և իրենց բնածին հնարավորություններից, և պետք է նրանց բաժանել ստորադաս և վերադաս խմբերի։ Ինստիտուցիոնալ ռասիզմի պատմական օրինակները ներառում են հոլոքոստը, ռասայական բաժանման համակարգը Հարավային Աֆրիկայում, ստրկությունը և սեգրեգացիան Միացյալ Նահանգներում, ստրկությունը Լատինական Ամերիկայում։ Ռասիզմը նաև շատ գաղութային նահանգներում և կայսրություններում հասարակական կազմակերպությունների անբաժան մասն էր։

Մինչդեռ ռասա կամ էթնիկություն հասկացությունները ժամանակակից հասարակական գիտություններում դիտվում են որպես տարբեր, երկու տերմիններն էլ ունեն հավասարարժեքության երկար պատմություն և օգտագործվել են նույն իմաստով ժողովրդի շրջանում և հին հասարակական գիտությունների գրականություններում։ «Էթնիկությունը» հաճախ օգտագործվում է «ռասա» տերմինին մոտ իմաստով` մարդկանց խմբերի առանձնացում՝ կապված խմբի համար էական կամ բնածին որակներով (օրինակ՝ միասնական նախասիրություն կամ ընդհանուր վարքագիծ)։ Հետևաբար, ռասիզմ կամ ռասայական խտրականություն հասկացությունները հաճախ օգտագործվում են նկարագրելու համար խտրականությունը էթնիկական կամ մշակութային հիմքերով։ Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության մասին կոնվենցիայի՝ չկա տարբերություն ռասայական և էթնիկական խտրականությունների միջև։ Նույն կոնվենցիան հետագայում եզրակացնում է, որ ռասայական տարբերությունների վրա հիմնված գերակայությունը գիտականորեն կեղծ է, բարոյապես դատապարտելի, անարդար և հասարակության համար վտանգավոր։ Այն նաև հայտարարեց, որ տեսականորեն կամ գործնականորեն չկա արդարացում ռասայական խտրականության ցանկացած տեսակին։

Ռասիստական գաղափարախոսությունը կարող է դրսևորվել հասարակական կյանքի տարբեր իրավիճակներում։ Ռասիզմը կարող է լինել սոցիալական գործընթացներում, քաղաքական համակարգերում, որոնք խթանում են նախապաշարմունքների արտահայտումը կամ հակակրանքը խտրական գործերում և օրենքներում։ Դրա հետ կապված սոցիալական գործընթացների շարքը կարող է ներառել նատիվիզմը, այլատյացությունը, սեգրեգացիան, հիերարխիան, ազգային գերակայությունը և նմանօրինակ ալ սոցիալական երևույթներ։

ՀԱՅ- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան հարցը ծագել է Ռուսական կայսրության փլուզման և Հարավային Կովկասում (Անդրկովկասում) ազգային պետությունների ձևավորման ժամանակաշրջանում: Նրա հիմքում ընկած էր ֆիզիկակական բնաջնջման մշտական վտանգից ազատվելու նպատակով ինքնորոշվելու և միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտումը։

1917 թվականի աշնանը՝ Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալուց և քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո, Անդրկովկասը փաստորեն հայտնվեց ռուսական պետության այլ տարածքներից կտրված վիճակում: Այդ պայմաններում Անդրկովկասում ողջ իշխանությունը ստանձնեց Անդրկովկասյան կոմիսարիատը1, որը 1918 թ. փետրվարի 10-ին (23-ին) գումարեց Անդրկովկասյան Սեյմը՝ խորհրդարան, որը կոչված էր սահմանել երկրամասի կառավարման կարգը և ձևավորել իշխանության մարմինները:

1918 թ. ապրիլի 9-ին Սեյմը Թուրքիայի ճնշման2 ներքո հայտարարեց Անդրկովկասի՝ Ռուսաստանից անջատման մասին և հռչակեց Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետությունը: Սակայն միացյալ դաշնությունը երկար չգոյատևեց․ անկախության առաջին իսկ օրերից հիմնական կուսակցությունների միջև ծագեցին սուր հակասություններ, որոնք հիմնականում վերաբերում էին թուրքերի ներխուժմանը3: Մահմեդական կուսակցությունների դիրքորոշումը թույլ չտվեց կազմակերպված հակահարված տալ թուրքական զորքերին, ինչը վերջնական արդյունքում կանխորոշեց դաշնության փլուզումը:

1918 թ. մայիսի 26-ին Սեյմը՝ «հաշվի առնելով, որ Անդրկովկասյան անկախ հանրապետությունը ստեղծած ժողովուրդների միջև պատերազմի և խաղաղության հարցում ի հայտ են եկել արմատական տարաձայնություններ», փաստեց Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետության փլուզումը և վայր դրեց իր լիազորությունները: Նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Մայիսի 28-ին հռչակվեցին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Սակայն նախքան Անդրկովկասյան Սեյմի փլուզումը ադրբեջանական կուսակցությունների ներկայացուցիչները գաղտնի պատվիրակություն ուղարկեցին Ստամբուլ՝ «երկրորդ թուրքական պետության» հռչակման հարցում աջակցություն ստանալու նպատակով երիտթուրքերի հետ բանակցելու համար: Երիտթուրքերի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին համագործակցության հետագա ծրագրերի մասին, մասնավորապես, թուրքական զինվորականների կողմից ապագա Ադրբեջանի զինված ուժերի ստեղծմանն օժանդակելու, նրանց ֆինանսավորելու և տեղացի թյուրքական բնակչության կողմից թուրքական զորքերին աջակցելու վերաբերյալ4:

Արդեն 1918 թ. մայիսի վերջին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին մայրաքաղաք5 դարձած Գյանջա (Գանձակ) մտան թուրքական 5–րդ դիվիզիայի առաջապահ զորամասերը, իսկ մյուս օրը Թավրիզից այնտեղ տեղափոխվեց թուրքական գեներալ Նուրի Փաշան, ով անհապաղ ձեռնամուխ եղավ Կովկասյան իսլամական բանակի կազմավորմանը: Նրա կազմի մեջ մտան թուրքական բանակի Կովկասյան 5-րդ և Չանաքկալեի 15-րդ դիվիզիաները, ինչպես նաև այն ժամանակ արդեն Ադրբեջանական վերանվանված նախկին ցարական բանակի Մահմեդական կորպուսի զորամասերը6: Նուրի Փաշայի հրամանատարությամբ Կովկասյան իսլամական բանակը ձեռնամուխ եղավ ադրբեջանական իշխանության հաստատմանն այն վայրերում, որոնց հավակնում էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Նախկինում երբեք պետականություն չունեցած Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց ոչ միայն կոմպակտ բնակվող մահմեդական բնակչություն ունեցող տարածքների, այլև բացառապես հայերով բնակեցված շրջանների նկատմամբ: Դրանց մեջ Արցախը (Ղարաբաղը) հատուկ նշանակություն ուներ, քանի որ տարածաշրջանում ռազմավարական դիրք էր զբաղեցնում և «կախված նրանից, թե ով էր այն վերահսկում, Լեռնային Ղարաբաղը կարող էր դառնալ կա՛մ միջանցք, կա՛մ պատնեշ՝ Արևելյան Անդրկովկասի մահմեդականների և Թուրքիայի  միջև»7:

Այնինչ մինչև 1918 թ. Հարավային Կովկասում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվանմամբ քաղաքական և վարչական միավոր: Նորաստեղծ հանրապետությունն իր անվանումն իսկ փոխառել է Արաքս գետի աջ ափին գտնվող համանուն իրանական նահանգից:

Այն պայմաններում, երբ Հայաստանին պարտադրվեց Բաթումի պայմանագիրը, որը Օսմանյան կայսրությունից կախյալ վիճակի մեջ դրեց նրան, Լեռնային Ղարաբաղը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: 1918 թ. հուլիսի 22-ին գումարվեց Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը Ղարաբաղը հռչակեց ինքնուրույն վարչական ու քաղաքական միավոր և կազմեց կառավարություն: 1918 թ. հուլիսի 24-ին ընդունվեց կառավարության Հռչակագիրը, որտեղ ներկայացվում էին նոր կազմավորված պետական իշխանության նպատակներն ու խնդիրները: Հռչակագրում ընդգծվում էր բարեկամական վերաբերմունքն այլ ժողովուրդների դեմոկրատական ուժերի նկատմամբ և հռչակվում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես Ղարաբաղի կառավարության գործունեության մեկնակետ8: Բնակչությանն արտաքին վտանգից պաշտպանելու համար ստեղծվեցին ինքնապաշտպանական ուժեր:

1918 թ. սեպտեմբերի 15-ին Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի գրավումից անմիջապես հետո, որին հետևեց հայկական բնակչության կոտորածը, ադրբեջանական կառավարությունը թուրքական զորքերի օգնությամբ փորձեց իրեն ենթարկել Ղարաբաղը և ընդգրկել այն Ադրբեջանի կազմում: Այդ նպատակով թուրք գնդապետ Ջամիլ Ջավիդ Բեյի գլխավորությամբ թուրքական զորամասերից ձևավորվեց Ադրբեջանական առաջին դիվիզիան (Կովկասյան մահմեդական)9, որը սեպտեմբերի վերջին գրավեց Շուշին: Սակայն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի խորքերը` Վարանդա և Խաչեն, դեպի Ջրաբերդ և Մարտակերտ տեղափոխելու թուրքական զորքերի փորձերը կասեցվեցին տեղի հայկական ինքնապաշտպանական ջոկատների կողմից և ավարտվեցին լիակատար ձախողմամբ10:

Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո Օսմանյան կայսրությունը շուտով հարկադրված էր Մուդրոսյան հաշտության11 պայմանների համաձայն դուրս բերել իր զորքերը Հարավային Կովկասից: Նրանց տեղը զբաղեցրեցին բրիտանական զորքերը:

Սկզբնական շրջանում բրիտանական հրամանատարությունը՝ ի դեմս բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնի, հրաժարվում էր ճանաչել ադրբեջանական կառավարությունը, որը, հրամանատարի կարծիքով, ստեղծվել էր օսմանյան խարդավանքների արդյունքում և չէր կարող հավակնել ներկայացնելու ժողովրդի կամքը12: Այնուամենայնիվ, ցանկանալով ամրապնդել իր դիրքերը Ադրբեջանում, բրիտանական հրամանատարությունը 1919 թ. հունվարի 15-ին Զանգեզուրի և Ղարաբաղի բնակիչներին հայտնեց նախկին ռուսական Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր, Շուշի, Ջևանշիր, Ջեբրաիլ գավառներում ադրբեջանական կառավարության կողմից բժիշկ Սուլթանովին ժամանակավոր գեներալ-նահանգապետ նշանակելու մասին՝ նշելով, որ նա վայելում է բրիտանական հրամանատարության աջակցությունը13: Միաժամանակ բրիտանական ռազմական առաքելությունը պահանջեց ամբողջապես զինաթափել Ղարաբաղի հայ բնակչությունը:

Սակայն, քանզի Լեռնային Ղարաբաղի հայերը հրաժարվում էին ճանաչել Սուլթանովին, նրա իշխանությունը փաստացի տարածվում էր միայն մահմեդական բնակչության վրա, մինչդեռ հայերը շարունակում էին կառավարվել իրենց Ազգային խորհրդի կողմից:

1918 թ. փետրվարի 19-ին Ղարաբաղի հայերի IV համագումարը, որի աշխատանքներին մասնակցում էին Վարանդայի, Դիզակի, Խաչենի, Ջրաբերդի և Շուշիի ներկայացուցիչները, հեռագրեր հղեց Ադրբեջանի կառավարությանը, դաշնակիցների ներկայացուցիչ գեներալ Թոմսոնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական ներկայացուցիչներին: Հեռագրում ասվում էր, որ համագումարն իր վճռական բողոքն է հայտնում Սուլթանովի նշանակման և հայկական Ղարաբաղն իրեն ենթարկելու Ադրբեջանի կառավարության մտադրության դեմ. «Հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման տեսակետի վրա՝ Ղարաբաղի հայ բնակչությունը հարգանքով է վերաբերվում հարևան ժողովրդի ինքնորոշման իրավունքին, միաժամանակ վճռական բողոքն է հայտնում հայկական Ղարաբաղի հարցում այդ սկզբունքը ոտնահարելու ադրբեջանական կառավարության փորձերի դեմ. հայկական Ղարաբաղը երբեք չի ճանաչել և չի ճանաչելու Ադրբեջանի իշխանությունն իր նկատմամբ»14:

Միաժամանակ, հայկական Ղարաբաղի համար համագումարը մշակեց Ժամանակավոր կանոնադրության նախագիծ, «որը մինչ Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշումը նրա համար սահմանում էր մարզային խորհուրդ՝ Շուշիում նստավայրով, որը կազմված էր 7 հայերից և 3 մահմեդականներից՝ բնակչության թվի համամասնությամբ»15: Հատուկ համաձայնությամբ խորհրդի կազմում կարող էր ընդգրկվել մեկական ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններից: Ժամանակավոր կանոնադրության նախագիծը նախատեսում էր Շուշիում գտնվող Բրիտանական առաքելության ղեկավարի իրավունքը իրականացնելու վերահսկողություն խորհրդի աշխատանքի նկատմամբ:

Այս նախագիծը ներկայացնում էր զիջումների առավելագույն չափը, որոնք համագումարը կարող էր անել բրիտանական հրամանատարությանը։ Վերջինս, այնուամենայնիվ, մերժեց ղարաբաղյան կողմի առաջարկը և շարունակում էր պնդել ադրբեջանական գեներալ-նահանգապետության սկզբունքի վրա, թեպետ Խաղաղության կոնֆերանսի ապագա որոշման մասին վերապահումով:

Հարցի լուծումն արագացնելու նպատակով Ադրբեջանը կրկին դիմում է ուժի: Բրիտանական հրամանատարության թողտվությամբ ադրբեջանական զորքերը մտնում են զինաթափված Ղարաբաղ և 1919 թ. հունիսի սկզբներին կոտորած իրականացնում երկրամասի մայրաքաղաք Շուշիում և հարակից գյուղերում16:

Նման պայմաններում հետագա արյունահեղության վտանգի17 և անգլիացիների ճնշման ներքո 1919 թ. օգոստոսի 22-ին գումարված Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը հարկադրված էր համաձայնվել ժամանակավոր՝ մինչև խաղաղության կոնֆերանսի որոշումը, համարել իրեն Ադրբեջանի կազմում: Դրա դիմաց երաշխավորվում էին՝ ինքնակառավարում, զինաթափման դադարեցում, խաղաղ ժամանակաշրջանում զորքի ներկայություն և Հայկական խորհրդի կողմից զորքերի տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն18:

Այդ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, իր առջև դրված խնդիրն իրականացրած համարելով, բրիտանական կայազորն օգոստոսի 22-ին լքում է Ղարաբաղը: Սակայն Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում իր պարտավորությունները՝ ռազմական և պատժիչ գործողությունները շարունակվեցին ավելի մեծ չափերով: 1920 թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի կառավարությունը վերջնագրի ձևով Ղարաբաղի Ազգային խորհրդին առաջարկում է վերանայել Ժամանակավոր համաձայնությունը, չկապել նրա գործողության ժամկետը խաղաղության կոնֆերանսի հետ և քննարկման դնել «Ղարաբաղի վերջնական միացման հարցն Ադրբեջանին՝ որպես վերջինիս անքակտելի տնտեսական մաս»:

Ադրբեջանի կառավարության և բանակի այս գործողությունները հարուցում են 1920 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը գումարված Ղարաբաղի հայերի VIII Համագումարի դժգոհությունը, որը զգուշացնում է, որ «նմանատիպ գործողությունների կրկնության դեպքում Ղարաբաղի հայերը ստիպված կլինեն դիմել համապատասխան միջոցների իրենց կյանքն և պատիվը պաշտպանելու համար»19:

Այնուամենայնիվ, համագումարի ավարտից հետո ադրբեջանական իշխանությունները շարունակեցին ռազմական պատրաստությունները: 1920 թ. գարնանը Ղարաբաղ և Զանգեզուր են հասնում լրացուցիչ ադրբեջանական զորքեր՝ 5000 մարդ թվաքանակով, 6 դաշտային և 8 լեռնային թնդանոթներով20:

Ակնկալվող ադրբեջանական ներխուժման պայմաններում Ղարաբաղում զինված ապստամբություն է բռնկվում: Այն ճնշելու և Ղարաբաղը գրավելու նպատակով ներգրավվում են Ադրբեջանի տրամադրության տակ գտվող զորքերի կեսը և տեղացի քրդերից կազմված ոչ կանոնավոր ջոկատները21: 1920 թ. մարտին Շուշին երրորդ անգամ ենթարկվեց ջարդերի՝ այս անգամ ավելի անխնա կերպով: Ադրբեջանական զորքերն ու զինված կազմավորումները թալանեցին ու հրկիզեցին քաղաքի հայկական հատվածը՝ կազմակերպելով զանգվածային կոտորած և վտարելով հայ բնակչությանը: Ադրբեջանական ուժերը հրետանու կիրառմամբ գրավեցին ու ավերեցին Ասկերան ավանը, բազմաթիվ գյուղեր՝ հատկապես Ղարաբաղի հյուսիսում: Հայկական կառավարության պնդմամբ դաշնակիցները որոշում են հատուկ հանձնաժողով ուղարկել Ղարաբաղ, տեղում իրադարձություններին ծանոթանալու և արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչի մասին նրանք 1920 թ. ապրիլի 5-ին համատեղ նոտայով տեղեկացնում են Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին: Սակայն ադրբեջանական կառավարությունը հրաժարվում է ընդունել հանձնաժողովին:

Ապրիլի սկզբներին Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվում է պաշտպանությունից անցնել հարձակման և ոչ միայն վռնդել ադրբեջանական զորքերը, այլև ճեղքելով երեքամյա շրջափակումը՝ վերամիավորվել Զանգեզուրի հետ:

1920 թ. ապրիլի 23-29 կայացած Ղարաբաղի հայերի IX Համագումարը որոշում է կայացնում ժամանակավոր համաձայնությունը համարել խախտված՝ «հաշվի առնելով ադրբեջանական զորքերի կազմակերպված հարձակումը Ղարաբաղի հայ խաղաղ բնակչության վրա» և հայտարարում «Լեռնային Ղարաբաղի միավորման մասին Հայաստանի հետ՝ որպես նրա անքակտելի մաս»22:

Անհերքելի փաստերը միանշանակ ապացուցում են, որ 1918-1920 թթ. Ղարաբաղի բնակչությունը չէր ճանաչում ադրբեջանական պետության իշխանությունը: Ղարաբաղի հայերի ազատ ինքնորոշման ձգտումը և հայկական պետության սահմաններում վերամիավորվելու նրանց կամքը դրսևորվեցին անձնազոհ ազգային-ազատագրական պայքարում և իրավաբանորեն հաստատված են նրա ներկայացուցչական մարմինների որոշումներում:

Ադրբեջանի նկրտումները Ղարաբաղի նկատմամբ չեն ճանաչվել նաև միջազգային մակարդակով: Ազգերի լիգայի հինգերորդ կոմիտեն 1920 թ. դեկտեմբերի 1-ին իր երրորդ ենթակոմիտեի զեկույցի հիման վրա մերժեց Ազգերի լիգա ընդունվելու վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը՝ հիմնավորելով իր որոշումը նրանով, որ Ադրբեջանը չունի հստակ սահմանված պետական սահմաններ:

Ապրիլին Հարավային Կովկաս է մտնում Կարմիր բանակը, և սկսվում է ղարաբաղյան հարցի նոր փուլ: 1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում սովետական իշխանության հաստատումից հետո Կարմիր բանակը գրավում է Ղարաբաղը՝ հայտարարելով այն վիճելի տարածք23:

Հայաստանում սովետական իշխանության հռչակումից հետո24 Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը նոյեմբերի 30-ին հանդես եկավ «Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն» կոչով, որում Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին Հայաստանի հետ տարածքային վեճերը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Սովետական Հայաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելու մասին25:

1921 թ. հունիսի 3-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոն Նարիմանովի մասնակցությամբ միաձայն որոշեց. «Հայկական կառավարության հռչակագրում նշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին»: Համաձայն այս որոշման՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1921 թ. հունիսի 12-ին ընդունեց դեկրետ, որում վերջնականապես ձևակերպվում էր այդ տարածքների իրավաբանական պատկանելությունը Խորհրդային Հայաստանին: Լեռնային Ղարաբաղն իր հետ վերամիավորելու մասին Հայաստանի կառավարության դեկրետի տեքստը հրապարակվեց նաև Բաքվում («Бакинский рабочий», 1921 թ. հունիսի 22) և չհարուցեց որևէ բողոք:

Ադրբեջանի 1920 թ. նոյեմբերի 30-ի հռչակագիրը սկզբունքորեն կարևոր կետ է ղարաբաղյան հարցի զարգացման մեջ: Երկու սովետական հանրապետությունների միջև լիարժեք միջազգային համաձայնություն է կայացել՝ նրանց պատկան պետական մարմինների կողմից կամավոր պատրաստված հռչակագրերի տեսքով: Միջազգային-իրավական տեսակետից տեղի է ունեցել կամավոր ցեսիա՝ մի պետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջան) կողմից վիճելի տարածքի նկատմամբ հավակնություններից հրաժարում՝ հօգուտ մյուս պետության (տվյալ դեպքում՝ Հայաստան): Դա նշանակում էր, որ վիճելի տարածքներն այսուհետ իրավաբանորեն մտնում են հայկական պետության տարածքի մեջ, իսկ բուն տարածքային վեճը սպառված է26:

Լեռնային Ղարաբաղի և այլ հայկական տարածքների նկատմամբ հավակնություններից Ադրբեջանի իրավաբանական հրաժարումը պաշտոնապես հաստատվել է ՌՍՖՍՀ կառավարության կողմից. «Հունիսին (1921 թ.) համաձայնագիր է կնքվում (Հայաստանի կողմից) Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ներառվում է Սովետական Հայաստանի կազմի մեջ», — նշված էր իշխանության բարձրագույն մարմնին՝ Սովետների XI Համագումարին ուղղված ՌՍՖՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի 1920-1921 թթ. տարեկան հաշվետվության մեջ27:

Ղարաբաղի ընդգրկմամբ՝ Հայաստանի տարածքային կազմը հաստատված էր նաև Ազգերի լիգայի մի շարք պաշտոնական և ծառայողական փաստաթղթերում28:

Սակայն ադրբեջանական ղեկավարությունը Ազգությունների գործերով ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինի աջակցությամբ կրկին բարձրացնում է Ղարաբաղի պատկանելության հարցը՝ Անդրկովկասի հանրապետությունների ներքին սահմանների որոշման շուրջ քննարկումների շրջանակներում:

1921 թ. հուլիսի 4-ին տեղի է ունենում ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստը, որը կրկին որոշում է կայացնում Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում ներառելու մասին: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստը որոշում է կայացնում. «Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմում, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»: Սակայն Նարիման Նարիմանովի պնդմամբ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն համաձայնում է Ղարաբաղի հարցը վերջնական որոշման համար տեղափոխել ՌԿ(բ)Կ ԿԿ29:

Այնուհանդերձ, Ղարաբաղի հարցը չփոխանցվեց ՌԿ(բ)Կ ԿԿ դիտարկմանը: 1921 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցավ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի պլենումի ևս մեկ նիստ, որին որպես ՌԿ(բ)Կ ԿԿ անդամ մասնակցում էր Իոսիֆ Ստալինը: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն չեղյալ է համարում նախորդ որոշումները և կայացնում հետևյալ որոշումը. «Ելնելով մահմեդականների ու հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից և վերին ու ստորին Ղարաբաղի տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից` Լեռնային Ղարաբաղը թողնել ԱԽՍՀ կազմում՝ տրամադրելով նրան լայն մարզային ինքնավարություն՝ Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ»30:

Ազգայնականություն, նացիոնալիզմ

Ազգայնականություննացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։

«Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։

Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։

Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։

Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։ Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական հոգեբանների բազմաբնույթ աշխատանքներ։ Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում։

ՊԵՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՉԱՁԵՒԵՐ

Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում:

Հակաժողովրդական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամ: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը:Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՒԵՐԸ

Պետության ձևի տարրերից է կառավարման ձևը: Կառավարման ձևը պետական իշխանության բարձրագույն մարմինների և բնակչության փոխհարաբերությունների կազմակեպման կարգն է, նրանց իրավասությունները: Այժմ կա կառավարման երկու ձևմիապետություն և հանրապետություն: Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որը բարձրագույն պետական իշխանությունը իրականցնում է միանձնյա և, որպես կանոն, փոխանցվում է ժառանգորդին: Առանձին պետություններում (Վատիկան) իշխանությունը օգտագործվում է ցմահ, իսկ մի քանի երկրներում (ԱՄԷ, Մալազիա) սահմանվում են իշխելու ժամկետներ: Միապետությունները լինում են բացարձակ (անսահմանափակ) և սահմանադրական (սահմանափակ): Բացարձակ միապետությունը բնորոշ է հին աշխարհին և ուշ միջնադարին: Կառավարման այդ ձևը պահպանվում է Հարավ-Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում (Բութան, Բրունեյ, Օման, Կատար): Բացարձակ միապետություններում օրենսդիր մարմինը մեկուսացված է գործադիր իշխանությունից, կառավարությունը կազմվում է միապետի կողմից և հաշվետու ու պատասխանատու է նրա առջև: Սահմանադրական միապետությունը բնորոշ է քաղաքարթության շրջանին, մեր օրերին: Դրա օրինակ կարող են լինել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և այլն: Սահմանադրական միապետությունների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ միապետի իշխանությունը սահմանփակվում է խորհրդարանի կողմից: Սահմանափակման աստիճանից էլ կաղվածառանձնացվում են խորհրդարանական և դուալիստական միապետություններ: Խորհրդարանական միապետություններում միապետի իշխանությունը սահմանափակվում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ոլորտում: Այստեղ «միապետը թագավորում է, բայց չի կառավարում», քանի որ օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիր իշխանությունըկառավարությանը: Կառավարությունը կազմավորվում է խորհրդարանի կողմից, հաշվետու և պատասխանտու է նրա առջև: Դուալիստական միապետություններում (ԱՄԷ, Հորդանան, Մալազիա և այլն) միապետի լիազորությունները սահմանփակվում են օրենսդրության ոլորտում, բայց գործադիր իշխանության ոլորտում բավական շատ են: Միապետը կազմավորում է կառավարությունը, որը հաշվետու և պատասխանատու է նրա առջև:
Հանրապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականերնախագահական, խորհրդարանական և խառը: Նախագահական հանրապետություններում (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա և այլն) նախագահը միաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: Կառավարությունը նախագահի կողմից կազմավորվում է արտախորհրդարանական մեթոդներով: Նախագահն անմիջականորեն ղեկավարում է գործադիր ապարատը, իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Նա ընտրվում է ընտրական իրավունք ունեցող ամբողջ ժողովրդի կողմից ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, այդ պատճառով էլ իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնի կառավարությանը, նախագահն էլ իր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելու բավական շատ միջոցներ, մասնավորապեսվետոյի, խորհրդարանին ուղերձներ հղելու իրավունք, որ նախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Կառավարման այպիսի ձևը, զսպումների և հակակշիռների կայուն համկարգի առկայությամբ, ճիշտ փոխհարաբերություններ է ստեղծում նախագահի և խորհրդարանի միջև: Խորհրդարանական հանրապետությունում (Իտալիա, Գերմանիա և այլն) գերակայում է խորհրդարանի իշխանությունը, որը կազմավորում է կառավարություն, նշանակում վարչապետին, հրապարակում օրենքներ, հաստատում բյուջեն և այլն; Հանրապետության նախագահը համաևվում է պետության գլուխը: Նա ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա լիազորություններն ավելի նեղ են, քան նախագահական հանրապետություններում: Նա հիմնական ունի ներկայացուցչական գործառույթներ: Հետևաբար, նախագահն իր գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանի կողմից կառավարությունը կազմավորվում է կուսակցական սկզբունքով այն կուսակցություններից, որոնք ընտրություններում հաղթել են և մեծամասնություն կազմել խորհրդարանում կամ նրա ստորին պալատում: Վարչապետի գլխավորությամբ կառավարությունն առաջնակարգ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում: Հետևաբար, իրականացվող կուրսի և իր գործունեության համար նա քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև: Խառը կամ կիսանախագահական հանրապետություններում (Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան) կառավարման այս ձևը ուժեղ նախագահական իշխանությունը զուգակցում է կառավարության գործունեության վրա խորհրդարանի արդյունավետ հսկողությանը: Նախագահը համարվում է պետության, առանձին երկրներում նաև գործադիր իշխանության գլուխը, զինված ուժերի գերագույն գխավոր հրամանատարը: Նա իր հայեցողությամբ, բայց խորհրդարանի համաձայնությամբ կարող է նշանակել վարչապետին, վերջինիս առաջարկությամբ նշանակել և ազատել կառավարության անդամներին, որոշ դեպքերում արձակել խորհրդարանը և նշամակել նոր ընտրություններ: Կարող է նաև որոշել պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պետությունը ներկայացնել արտաքին հարաբերություններում և այլն: Հետևաբար, կառավարությունն իր գործունեության համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում նախագահի առջև, իսկ այնուհետև պատասխանատու է նաև խորհրդարանի առջև: Պետբյուջեի հաստատմամբ խորհրդարնը հսկում է նախագահի կողմից կազմավորված կառավարության գործունեություը: Բացի դրանից կառավարությունը նորընտիր խորհրդարանի հավանությանն է ներկայցնում իր գործունեության ծրագիրը խորհրդարանում դնելով իր վստահության հարցը: Այսպիսով, խառը կամ կիսանախագահական հանրապետության գլխավոր առանձնահատկությունը կառավարության երկակի պատասխանատվությունն է նախագահի և խորհրդարանի առջև:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Պատկերներ Պետություն հարցումով

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվ պետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերեն պետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարություն տերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում են կազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքում իրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմից կառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկ հասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝ իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպես օրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրի տեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխող ձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։

Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.

  • ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
  • եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն և այլն.
  • փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ և այլն։

«Պետական կարգ» և «կառավարություն» հասկացությունները նույնական չեն. հնարավոր է մեկ պետական կարգ (օր. հանրապետություն) ունեցող երկրում գործի առանձնահատուկ կառավարություն (տե՛ս այդ մասին կառավարական ձևեր)։ Իսկ միատար պետություն, դաշնություն (ֆեդերացիա) և միություն (կոնֆեդերացիա) հասկացություներրը վերաբերում են սահմանադրական կարգին։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Միջազգային մարդասիրական իրավունք (պատերազմի իրավունք, զինված ընդհարումների իրավունք), ՄՄԻ, միջազգային իրավական նորմերի համախումբ, որոնք զինված ընդհարումների ժամանակ պաշտպանում են այն անձանց, ովքեր չեն մասնակցում կամ դադարել են մասնակցել ռազմական գործողություններին, և սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների կիրառումը:

ՄՄԻ-ն այն իրավունքն է, որը կարգավորում է պատերազմի ժամանակ գործող վարքականոնները կամ պատերազմի իրավունքը (jus in bello)։ Այն միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին և սահմանափակելով ու կարգավորելով կոմբատանտների համար հասանելի պատերազմի միջոցներն ու մեթոդները։ ՄՄԻ-ն ոգեշնչված է մարդասիրության նկատառումներով և մարդկային տառապանքի մեղմացմամբ։ «Այն ներառում է մի շարք կանոններ՝ ստեղծված պայմանագրի կամ սովորույթի հիման վրա, որոնց նպատակն է պաշտպանել անձանց և գույքը/օբյեկտները», որոնք վնասվում են կամ կարող են վնասվել զինված ընդհարման հետևանքով, և սահմանափակում է ընդհարման կողմերի իրավունքը օգտագործել պատերազմի մեթոդներ ու միջոցներ ըստ իրենց ընտրության։ Այն ներառում է․ «Ժնևյան կոնվենցիաները, Հաագայի կոնվենցիաները, ինչպես նաև հաջորդող պայմանագրերը, նախադեպային իրավունքը և միջազգային սովորութային իրավունքը»։ Այն սահմանում է հակամարտող ազգերի, չեզոք ազգերի և պատերազմի մեջ գտնվեղ անհատների վարքագիծն ու պատասխանատվությունը՝ միմյանց և պաշտպանված անձանց նկատմամբ՝ հիմնականում ոչ կոմբատանտների։ Այն մշակվել է մարդասիրական մտահոգությունների և ռազմական անհրաժեշտության միջև հավասարակշռությունը պահպանելու համար և ենթարկել է պատերազմը օրենքի գերակայությանը՝ սահմանափակելով դրա կործանարար ազդեցությունը և մեղմացնելով մարդկային տառապանքը[3]։

ՄՄԻ-ի լուրջ խախտումները կոչվում են պատերազմական հանցագործություններ։ ՄՄԻ-ն կարգավորում է ուժերի վարքագիծը, երբ նրանք պատերազմում են կամ ընդհարման մեջ են։

Կարմիր խաչի միջազգային կոմիտե

ԿԽՄԿ-ն միջազգային մարդասիրական իրավունքի ներքո հստակորեն նշանակված միակ վերահսկող ուժ հանդիսացող կառույցն է։ ԿԽՄԿ իրավական մանդատը բխում է 1949 թվականի Ժնևի 4 կոնվենցիաներից, ինչպես նաև իր անձնական Կանոնադրությունից։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումների և բռնության այլ իրավիճակների զոհերի կյանքն ու արժանապատվությունը և աջակցել նրանց:

Գործ․իշխ․,օրենս․իշխ․,Դատ․իշխ․։

Գործադիր իշխանություն — գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է նաև կառավարության անդամներին:

Այսօր ՀՀ-ում գործում են հետևյալ նախարարությունները.

Տարածքային կառավարման նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Արդարադատության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Գյուղատնտեսության նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Կրթության և գիտության նախարարություն

Մշակույթի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Սփյուռքի նախարարություն

Տրանսպորտի և կապի նախարարություն

Քաղաքաշինության նախարարություն

Ֆինանսների նախարարություն:

Օրենսդիր իշխանություն — Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն  է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին:

Դատական իշխանություն — Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում են նաև տնտեսական, զինվորական, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դատարաններ:

Իրավունք

Իրավունքը հասարակական հարաբերությունների կանոնակարգման եղանակներից մեկն է: Իրավագիտության պատմության ողջ ընթացքում նշվում է, որ իրավունքի մասին խոսելիս պետք է խուսափել ունիվերսալ սահմանումներից: Ներկայիս գիտության մեջ ևս համընդհանուր ճանաչում ունեցող սահմանում գոյություն չունի:

Իրավունքի այս կամ այն սահմանումը կախված է այն իրավահասկացումից, որի վրա հիմնվում է այս կամ այն գիտնականը (այսինքն`   իր պատկերացումները իրավունքի մասին): Միևնույն ժամանակ իրավունքի սահմանումները տարբեր դպրոցների կողմից թույլ են տալիս ընդհանրական պատկերացում կազմել այդ հասկացության վերաբերյալ: Այդ պատճառով իրավական գիտության զարգացման համար հատկապես կարևոր է բազմակարծությունը, որին հաճախ դժվար է հասնել քաղաքական իշխանության հետ նրա ավանդական մտերմության պատճառով:

Որոշ սահմանումների համաձայն իրավունքը նույնացվում է իրավական համակարգի հետ (օբյեկտիվ իրավունք կամ ուղղակի օրենսդրություն): Ընդ որում իրավունքը որպես իրավունքի համակարգ արտահայտվում է իրավունքի ակունքներում, իսկ իր իրավական բնույթը որոշվում է իրավական նորմերով: Իսկ երբ խոսքը գնում է իրավական համակարգի մասին, ի տարբերություն իրավունքի համակարգի, սովորաբար ենթադրվում է նաև այլ իրավական երևույթներ, իրավական մշակույթ, իրավագիտակցություն և իրավաիրացում:

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պատկերներ իրավունք հարցումով

Թեոլոգիական տեսության համաձայն՝ օրենքները գոյություն են ունեցել միշտ և հանդիսանում են աստվածային պարգև: Դրանք հասարակական հարաբերությունները կարգավորում են բարու և արդարության իդեալներին համապատասխան, որը տրված է Երկնքից:

Բնական իրավունքի տեսության համաձայն՝ մարդը ի ծնե օժտված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։

Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։ Պետության օրենքները կախված են մարդկանց հոգեբանությունից:

Պատմական տեսության համաձայն՝ կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։

Նորմատիվ տեսության համաձայն՝ պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։

Պոզիտիվիստական տեսության համաձայն` իրավունքի նորմերը սահմանված են բացառապես օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում: Իրավունք սահմանող նորմերը պետք է միշտ գործեն, անկախ այն հանգամանքից, թե այդ նորմերը հակասանում են բարոյականությանը, թե ոչ:

Մարքսիստական տեսության համաձայն՝ իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։

Հաշտարարական տեսության համաձայն` իրավունքը տարբեր միմայնց հետ պայքարող կողմերի փոխզիջման արդյունք է:

Ռեգուլյատիվ տեսության համաձայն` իրավունքը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ պահանջ են ունեցել կարգավորելու իրենց միջև ծագած հարաբերությունները պետության միասնականությունը ապահովելու անհրաժշետության նպատակով:

Որպես կանոն «իրավունքի աղբյուր» ասելով հասկանում ենք այն արտաքին ձևը, որում արտացոլված է օբյեկտիվ իրավունքը՝ իրավունքի համակարգը։ Այս իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում. նորմատիվ պայմանագիրը, իրավական սովորույթը, դատական նախադեպը, նորմատիվ-իրավական ակտերը և իրավական դոկտրինը։

Իրավական սովորույթը դա պատմականորեն ձևավորված վարքագծի կանոններ են, որոնք պետության կողմից ներառվել են իրավական նորմերի համակարգ։ Իրավական սովորույթները միասին ձևավորում են սովորութային իրավունք։

Նորմատիվ պայմանագիրը իրենից ներիկայացնում է համաձայնություն (որպես կանոն կողմերից մեկը պետությունն է կամ նրա տարրը), որից բխում են վարքագծի որոշակի կանոններ։ Նորմատիվ պայմանագիրը կարող է լինել միջազգային կամ ներպետական։

Դատական նախադեպը որոշակի դատարանի կողմից կոնկրետ գործի վերաբերյալ որոշում է, որը սահմանում է, փոփոխում է կամ չեղյալ է համարում իրավական նորմերը։

Իրավական դոկտրինը, այսինքն իրավական ոլորտի գիտական աշխատությունները։ Կարող է դառնալ իրավունքի աղբյուր, եթե վավերացվի պետության կողմից։ Իրավական դոկտրինը իր ուրույն տեղն է ունեցել հռոմեական իրավունքի համակարգում։
Նորմատիվ-իրավական ակտը փաստաթուղթ է, որը ընդունվում է, փոփոխվում է կամ ուժը կորցրած է ճանաչվում լիազոր պետական մարմնի կողմից։ Նորմատիվ-իրավական ակտերի ընդունումը տեղի է ունենում օրենքով սահմանված կարգով, դրանք ունեն որոշակի ձև։ Նորմատիվ իրավական ակտերի հիմնական տեսակներն են օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։