Design a site like this with WordPress.com
Get started

Գյուղատնտեսությունը Հայաստանում

Հայաստանում գյուղատնտեսությունը բավականին լավ վիճակում է, քանի որ Հայաստանի կլիման թույլ է տալիս բոլոր մարզերում  տարատեսակ բերք  ստանալ: Գյուղում ապրող մարդկանց բարեկեցությունը երաշխավորում է հենց գյուղատնտեսությունը, և այո միայն գյուղում ապրողները չի որ վայելում են բերքը, դրանք հասնում են Հայաստանի տարբեր հատվածներ: Օրինակ եթե Վայոց ձորում արտադրվում են Հայաստանի գինիների մեծ մասը ապա դա չի նշանակում, որ միայն  այնտեղ է մնում, դրանք հասնում  են թե մարզ էր  թե հենց Երևան: Հա հաճախ լինում է այնպես, որ եղանակի պատճառով օրինակ շատ մրգեր այն վիճակում են գտնվում, որ վաճառքի ենթակա չեն լինում ու այդ պատճառով թեկուզ մի քանի կգ — ն եթե լավ վիճակում է վաճառվում է շատ թանկ գնով, բայց դա ևս հասկանալի է, քանի որ մարդիկ չարչարվում են և գոնե մի փոքր օգուտ պետք է ունենան։ Բայց կա նաև սրա հակառակը, որ բերքի առատության դեպքում, այն շատ մատչելի գներով է վաճառվում:Դե մեր գյուղատնտեսության  մեջ նաև զարգացած է անասնապահությունը, դրա մասի  շատ բան ասել չեմ կարող…Այսպիսով մեկ նախադասությամբ կարող ենք ասել, որ բավականին զարգացած գյուղատնտեսություն ունի Հայաստանը, որի մեջ մեծ դեր ունի աշխարհագրական դիրքը։

Գյուղատնտեսությունը Հայաստանում - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Առցանց ուսուցում։ Հասարակագիտություն մայիսի 18-22

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հասարակագիտություն>> առարկայի ձեր անցած թեմաները։  (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 10-11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Ընտրե՛ք հասարակագիտական որևէ թեմա, որի մասին նախկինում աշխատանք չունեք։ ազատ ընտրությամբ։ 
  1. Ներկայացրե՛ք յուրաքանչյուր ձեր ընտրած թեմայի մասին հետաքրքիր մի աշխատանք, որի մեջ կպարունակի ոչ միայն թվյալ թեմային վերաբերող ընդունված նյութեր, այլ նաև կլինեն ձեր կարծիքները, վերլուծությունները և քննադատությունները։

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների (Հասարակագիտություն) առարկայի, մայիսի 11-15-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի  մայիսի 11-15-ի 
հանձնարարություններ


<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմա՝ 1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  1. Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։ 1988 թ․-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահելթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ քննարկելու ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու հարցը։ Դրան որպես պատասխան Ադրբեջանի իշխանությունները բռնություններ սկսեցին։ 
  2. Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։ Իրադարձությունները տեղի էին ունենում ԽՍՀՄ կենտրոնական իշխանության լուռ համաձայնությամբ, իսկ հետագայում ԽՍՀՄ գերագույն խորհուրդը մերժեց ԼՂԻՄ մարզային խորհրդի դիմումը
  3. Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։ 1990թ․-ի հունվարի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը չեղյալ հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը։ Լեռնային Ղարաբաղում իրավիճը միայն սրվում էր, այդ իսկ պատճառով Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու։
  4. Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։ Կարևոր նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը, որի շնորհիվ Ղարաբաղի զինված ջոկատները կարողացան ամրանալ իրենց համար առավել անվտանգ բնագծերում:
  5. Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։ Դրա շնորհիվ զգալիորեն կրճատվեց ռազմաճակատի գիծը, մեծացավ ինքնորոշված Արցախի տարածքը պաշտպանելու հնարավորությունը, նրա շուրջը ձևավորվեց ներկայիս անվտանգության գոտին:
  6. Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։ Արցախի համար «Անվտանգության գոտին» սահմանն է։
  7. Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։ ԽՍՀՄ փլուզումից հետո և Ադրբեջանի ու Հայաստանի անկախացումով հակամարտությունն ազգային-ազատագրական շարժման հատկանիշների հետ միասին միջազգային հանրության ընկալումով ձեռք բերեց նոր ՝ միջպետական հակամարտության հատկանիշ։
  8. Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։ Զինադադարը պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնությունն է, իսկ հաշտությունը՝ Համաձայնություն պատերազմող կողմերի միջև՝ ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ վիճակի անցնելու մասին:
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը,  չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
62c777242febbf4826b0061537228033

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների (Հասարակագիտություն) առարկայի, ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ

<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմաներ՝ 1. <<Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան  հակամարտություններ>>։
2. <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>

ապրիլի 27-30 և մայիսի 4-8

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են Տարածքային հակամարտություններն ըստ իրենց բնույթի կարելի է բաժանել երկու խմբի.  հակամարտություններպետությունների միջև,հակամարտություններ պետությունների ներսում:
  • Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ  միջոցներով։

Հակամարտությունների մեծ մասը լուծվում է պատերազմի միջոցով, հաղթողի իրավունքով: Շատ դեպքերում վեճը դրանից հետո էլ իր լուծումը չի գտնում և տասնամյակներ, անգամ հարյուրամյակներ շարունակ փչացնում է հարևան ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները:

  • Մասնագետները հակամարտությունների զարգացման  ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների:

  • Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։

Առաջին՝ վերադարձ հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացում: 

Երկրորդ՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումտ մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը:

  • Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
  • Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Սերժ

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի  8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։

2008 թ. օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկեց 29-րդ օլիմպիական խաղերը: Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսեթիայի մայրաքղաք Ցխինվալի և հարակից շրջանների զանգվածային հրետանակոծությունը: Մի քանի ժամ հետո սկսվեց քաղաքի գրոհը վրացական զրահատեխնիկայի և հետևակային զորքի կողմից: Հարձակման պաշտոնական առիթը վրացական կողմը համարում էր Հարավային Օսթեիայի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումը: Վերջինս իր հերթին հաստատում էր, որ առաջինը Վրաստանն է կրակ բացել: 2008 թ. օգոստոսի 8-ին հակամարտությանը Հարավային Օսեթիայի կողմից պաշտոնապես միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին <<խաղաղության հարկադրելու գործողության>> հիմնավորումով, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Աբխազիան՝ Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի շրջանակներում: Օգոստոսի 12-ին և 13-ին Ռուսաստանը և Աբխազիան հաջորդաբար հայտարարեցին ռազմական գործողություններն ավարտելու մասին:

  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։

2008 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: Ավելի ուշ դրան միացան նաև Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրու և Վանուատու հանրապետությունները (Խաղաղ օվկիանոսում գտնվող ոչ մեծ պետություններ):

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-ից մայիսի 8-ը։
georgia8

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ի
 հանձնարարություններ

 Թեմա՝ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։

Պատմական աղբյուրների վկայությամբ Արևելյան անդրկովկասի մեծ մասը այդ թվում նաև Ղարաբաղ կոչվող բնակեցված է եղել տեղաբնիկ հայերով:Ըստ աշխարհացույցից այն ընդգրգվաց է եղել մեծ հայքի Արցախ և ուտիք նահանգների սահմաններում:

  • Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը  հանձնեցին Սովետական Ադրբեջանին։

1920 թ ապրիլին 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեջանում հաստատվում է խորհրդային իշխանության, և Լեռնային Ղարաբաղի խնդրով սկսում են զբաղվել Խորհրդային Ռուսաստանի ու բոլշևիկային կուսակցության ղեկավարությունը։ Դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղի հանձնվում է խորհրդային Ադրբեջանին, որի կազմում էլ 1923 թ հայաբնակ տարածքի մի մասում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը [ԼՂԻՄ]։

  • Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։

Լեռնային Ղարաբաղի այն հատվածում, որը տրամադրվեց նորաստեղծ ինքնավար մարզին, 1923թ. տվյալներով բնակվում էր 158 հազ. մարդ, որի 94.4%-ը հայեր էին:Մինչ այդ եղած վարչատարածքային բաժանումով Լեռնային Ղարաբաղի մեջ են եղել նաև ինքնավար մարզի սահմաններից դուրս թողնված այն տարածքները, որտեղ ավելի ուշ ստեղծվել են Շահումյանի, Քելբաջարի և Լաչինի վարչական շրջանները:

  • Խորհրդային իշխանության  70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները
  • Ի՞նչ  նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։

Հայ ադրբեջանական հակամարտության ակտիվ փուլի սկիզբ է համարվում 1988թ. փետրվարի 20-ը:Այդ օրը Ղարաբազի մարզային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց որ ԼԽԻՄ Ադրբեջանի կազմից դուրսգալու և հայաստանի միանալու հարցը:Ի պատասխան այդ հարցի Ադրբեջանի իշխանությունները բռնություներ սկսեցին հայ բնակչության նկատմամբ:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ <<Արցախյան խնդրի>> լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ը ժամանակահատվածում։
karabakh_movement_opera.thumb_

Հեռավար ուսուցման Հասարակագիտություն։ Հարցեր և պատասխաններ 30-3

Թեմա 1. Ինչ է քաղաքականությունը

Հարցեր`

1 Ինչ՞ է իրենից ներկայացնում քաղաքականությունը։

Քաղաքականությունը հասարակական կյանքի ոլորտներից մեկն է։ Այն ունի առանձնահատուկ նշանակություն հասարակական հարաբերությունների կարգավորման գործընթացում և քաղաքականության շնորհիվ է, որ հասարակական մյուս ոլորտները տնտեսական, սոցիալական և հոգևոր մշակույթային միասնականում են և նրան շուտ ձևավորված տարբեր հարցեր ստանում են իրենց արտացոլումը քաղաքական տարբեր խնդիրների կարգավորման տեսքով։

2 Քաղաքականության միջոցով, ինչ՞ են նախապատրաստվում։

Քաղաքականության միջոցով են` պատրաստվում, ընդունվում, իրականացում և վերահսկվում հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ որոշումներ։

3 Բերել օրինակ։

Օրինակ`Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը, Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունումը։

4 Ինչպի՞սի ոլորտներ կան։

Մշակույթը, արվեստը, կինո, թատրոնը, երաժշտությունը այս ոլորտները նեռարված եմ քաղաքականության մեջ։

5 Եթե մարդը չի զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը զբաղվում է նրանով։ Ինչ ենք հասկանում այս խոսքերը ասելիս։

Այս ասելով մենք հասկանում ենք, քաղաքականության, ընդգրկվածության և կարևորությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ունի կենսական նշանակություն։ Այսինքն նրանից մարդը ունի ցանկություն զբաղվել քաղաքականությամբ, կամ մասնակից դնել քաղաքական այս կամ այն գործընթացների։

6 Քաղաքականության եզրույթի առաջացումը, ինչի՞ հետ է կապված։

Այն կապված է եղել, քաղաքների առաջացման և զարգացման հետ։ Հատկապես, երբ քաղաքներում սկսեցին ձևավորվել արհեստները, ակտիվացավ մշակույթային կյանքը, առևտուրը և անհրաժեշտություն առաջացավ քաղաքաբնակների գործունեությունը կարգավորել, սահմանել որոշակի կանոններ։

7 Աստիճանաբար քաղաքներին ի՞նչերը բնորոշ դարձան։

Քաղաքներին բնորոշ դարձան` սահմանները, խորհրդանիշերը, կառավարման ինքնատիպ ընդարձակարգերը, ինչպես նաև ինքնակազմակերպման որոշակի մոտեցումներ, որոնք նաև հանգեցրին նրան որ քաղաքները ձևավորվելով դարձան քաղաք պետություններ կամ պոլիսներ։

8 Հին Հունաստանի փիլիսոփա Պլատոնը, ինչ է ասել քաղաքականության մասին։ 

Նա նշում են, որ քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստ է, որին պետք է տիրապետի իմաստուն ղեկավարը հասարակության մեջ հասնելու արդարության և ներդաշնակության։

9 Քաղաքականության առաջին աշխատությունը ու՞մ կողմից է գրվել։

Այն գրվել է Հունաստանի հայտնի Հունաստանի փիլիսոփա Արիստոտելի կողմից։

10 Թվարկել Քաղաքականության 3 իմաստները։

Հայեցակարգ, Ռազմավարության, ծրագիր

Իրավակարգ

Մրցակցություն, պայքար

Թեմա`Քաղաքականություն և իշխանություն

Հարցեր`

1 Ի՞նչի հետո կապված իշխանության եզրույթը։

Այն կապված է գերականության, հեղինակության, կառավարման, ուժի, արժեքների, մշակույթի, հարկադրանքի, պարտադրանքի, ազդեցության, բախման, ներազդեցության, փողգորակցության, գործընկերության ինչպես նաև այլ հասարակական երևույթների հետ։

2 Քաղաքականության և իշխանության փոխհարաբերությունները ին՞չ են ուսումնասիրում։

Նրանք ուսումնասիրում են քաղաքագիտությունը և իշխանագիտությունը։

3 Ամերիկացի հայտնի քաղաքագետ Ռոբերտ Դանը ինչ է ասել։

Նա նշել է, որ իշխանությունը հասարակության անդամների վարքի վրա ազդելու կարողությունն է, որովհետև «ա»-ն «բ»- նկատմամբ իշխանություն ունի այն չափով, որքանով կարող է «բ»-ին մղել որևէ գործողությամբ, որը նա ինքնուրույն չէր կատարի։

4 Նախորդ դարաշրջանում, ի՞նչ ընդունված մոտեցում էր։

Այդ ժամանակում ընդունված մոտեցում էր,որ չկա առանց քաղաքականության իշխանություն և չկա առանց իշխանության քաղաքականություն։

5 Ի՞նչ է իշխանության սուբյեկտը

Իշխանության սուբյեկտը արձակվում է որոշակի հրամաններ, որը իրականացնում է որոշակի գործողություններ ազդելու համար իշխանության  օբյեկտի, վարքի և նաև գործունեության վրա։

6 Ինչ է իշխանության հենքը։

Դա այն է, որից բխում է և որի վրա հիմնվում է իշխանությունը։

7 Ինչ է իշխանության ռեսուրսները

Դրանք այն ամենն են, ինչ իշխանության սուբյեկտը օգտագործում իշխանության, գործունեության և վարքագծի վրա ազդելու և նաև դրանից բխող բոլոր հետևանքները։

Թեմա `Քաղաքական գործընթաց

1 Ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքական գործընթացը։

Այն իրենից ներկայացնում է հասարակության քաղաքական հա!կարգի գործառման և քաղաքականության սուբյեկտների գործունեության, տարածաժամանակային շարունակելիության, կոնտինյոնի, ըմդատվածության, դիսկոնտինյունի և փոփոխությունները, որոնք կառուցողական ապակառուցողական, կամ չեզոք ազդեցություն ունեն քաղաքական համակարգի և քաղաքականության սուբյեկտների գործունեության վրա։

2 Ինչ է ներառում քաղաքական գործընթացը իր մեջ։

Այն ներառում է, այն ամենը ինչ կապված է քաղաքականության շարժունակության, լինելիության, կազմակերպման, փոփոխման, զարգացման և այն ամենը ինչ նաև ձևավորում է որոշակի քաղաքական իրավիճակներ, իրադարձություններ, դեպքեր և այս լինելիության և շարժունակության հետ միասին ցույց են տալիս, թե որքան կենսունակ է քաղաքականությունը, որպես այդպիսին։

3 Հին ժամանակի մտածողների, ինչի հետ էին համեմատում քաղաքական գործընթացը և ինչու։

Նրանք համեմատում էին այն գոտին, որովհետև փորձում էին դրանով ապացուցել և մարդկանց հիմնավորել դրա կարևորությունը հասարակական գործընթացներում ձևավորման անհրաժեշտությունը, հաճախ երկարությունը, տևողությունը, մեծ լինելը, վարարումները։

4 Ինչ միտք են ասել Հերակլեսը և Կրատիլիսոսը

«Նույն հետը երկու անգամ հնարավոր չէ մտնել »։ Հերակլես

«Մույն գետը հնարավոր չէ մտնել նույնիսկ մեկ անգամ»։

5 Քաղաքականության սուբյեկտների և քաղաքական համակարգերը ինչ ազդեցություն են թողնում։ Թվարկել

Դրական ազդեցությունն — Եթե քաղաքական գործընթացները նպաստում են քաղաքական համակարգերի զարգացմանը, նպաստում են քաղաքականության սուբյեկտների առավել կայուն կարգավիճակի ձեռքբերմանը։

Բացասական ազդեցության — Եթե կարող են կազմաքանդել բացասական ազդեցությունը քաղաքական համակարգի կայունության վրա հանգեցնել նրան դեպի անկայելիության , իսկ քաղաքականության սուբյեկտների համար ստեղծել անհաղթարել դժվարություններ, լարվածություն, որը կարող է հանգեցնել ընդուպ մինչև քաոսի։

Չեզոք ազդեցություն — Եթե նրանք ունեն ոչ դրական, և ոչ էլ բացասական ազդեցությունն, այսինքն այլ կերպ ասած կարող ենք ասել, որ չունեն էական ազդեցություն քաղաքական համակարգերի կայունության և քաղաքականության սուբյեկտների գործունեության վրա։

Թեմա `Քաղաքական ընտրանի (էլիտա)

1 Ի՞նչ է նշանակում էլիտա։

Էլիտա նշանակում է ընտրախավ, վերնախավ, ընտրյալ և այս իմաստով քաղաքական ընտրանին չպետք է լինի բացառություն այն պետք է լինի ընտրված մարդկանց խումբ, որը կառավարում է, ղեկավարում է հասարակությունը։

Ցեղասպանություններն աշխարհում․ հասարակագիտական նախագիծ․

Ցեղասպանություններն աշխարհում․ հասարակագիտական նախագիծ․

Նախագծի ամփոփ նկարագրություն

Այս տարի լրանում է 1915 թ․-ին իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Սակայն մենք ի՞նչ գիտենք առհասարակ ցեղասպանությունների մասին։ Վստահաբար մեզնից շատերը միայն գիտեն հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության և մի որոշ հատվածն էլ հրեաների դեմ իրականացված՝ Հոլոքոստի։ Ցեղասպանություն (հունարեն՝ γένος — ցեղ և լատ.՝ caedo — սպանում եմ, աշխարհին հայտնի է որեպես՝ <<գենոցիդ>> տերմինով)։ Այս տերմինը ստեղծել է Ռաֆայել Լեմկինը, որի շրջանակներում այն բնութագրվում է, որպես՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված, համակարգված ոչնչացում հետևյալ ճանապարհներով՝

  • Խմբի անդամների սպանություն,
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։1948 թվականին, կապված երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների նկատմամբ իրականացրած մասսայական ոչնչացման հետ, ՄԱԿ-ը ընդունեց՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»՝ որի շրջանակում, ցեղասպանությունը համարվեց միջազգային հանցագործություն։

Սակայն մենք ի՞նչպես կարող ենք հասկանալ ցեղասպանությունները, որպես մարդկության դեմ կատարված միջազգային հանցագործության, պատմությունը, ծավալները և իրական հետևանքները․․․ դա հնարավոր է հասկանալ միայն ուսումնասիրելով։ Սույն նախագիծը, որի նախատեսված է քոլեջի ուսանողների համար, որոնք այս նախագծի շրջանակում կկատարեն ուսումնասիրություն՝ տարբեր ժամանակներում իրականացված ցեղասպանությունների մասին, կօգնեն քեզ հասկանալ։ բոլոր աշխատանքները կամփոփվեն նախագծում։

Նախագծի նպատակն է հավաքել աշխարհում կատարված ցեղասպանությունների պատմությունները, որի շրջանակում կարել է նաև հասկանալ, նրանց իրականացման դրդապատճառները, հետևանքները և ճանաչելիության աստիճանը։
Հայոց ցեղասպանությունը ի վերջո դիտարկել ոչ թե մեկուսի ոճիր, այլ մարդկության դեմ գործած հանցագործությունների անբաժանելի մաս։
Հնարավորության դեպքում սովորողների կողմից կառաջարկվեն լուծումներ, որոնք միտված կլինեն հետագայում բացառելու ցեղասպանությունների կրկնումն աշխարհում։

Նախագծի ընթացքում սովորողները կընտրեն իրենց ուսումնասիրության համար հարմար նախագիծ, օրինակ՝ <<1994 թվականի Ռուանդայում զանգվածային ջարդը>>, որի ժամանակ հութու ցեղը ոչնչացրեց տուտսի ցեղից 600 հազար հոգու։ Այնուհետև կսկսեն այդ թեմայի շուրջ հավաքել բազմաբնույթ նյութեր՝ համացանցից, գրականությունից, լուսանկարներից, ֆիլմերից և այլն։ Որից հետո սովորողները կիրականացնեն իրենց հետազոտությունը այդ թեմայի շուրջ։ Նախագիծի շուրջ քննարկումներ տեղի կունենա առցանց հարթակում։

Նախագիծը կամփոփվի սովորողների կողմից կատարված աշխատանքների և առցանց հարթակում կայանալիք քննարկումների ձայնագրության հետ միասին։ Նախագծի շրջանակում կհավաքվեն ցեղասպանությունների պատմությունների շարք, որը հնարավորություն կտա ցեղասպանություններով հետաքրքրվողներին ձեռքի տակ ունենալ հարմար նյութերի շարք։

Մասնակիցները քոլեջի սովորողներն են, սակայն դա չի արգելում կրթահամալիրի, կամ Հայաստանի այլ կրթական հաստատություններում սովորողներին մասնակցել նախագծին։ Բազմաթիվ մասնակցությունները կապահովեն նախագծի ամբողջական կայացմանը։

Նախագծի համար, որպես ժամանահատված է ընտրվել՝ ապրիլի 23-ից-մայիսի 7-ը։
ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԱՅԻՍԻ-7-ին` Microsoft Teams հարթակով։

p03hdq16

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն , Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին  զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը:

1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»:

Առցանց աշխատանք, հասարակագիտություն,ապրիլի 13-23

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Պատերազմի ի՞նչ օրենքների մասին էր խոսվում 1280 թ․ գրված <<Վիքայաթը>> ժողովածույում։

Այն թույլ չի տալիս սպանել երեխաններին, կանանց, ծերերին, հոգեկան հիվանդներին, հաշմանդամներին և բանագնացներին։

  • Ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին  Ֆրիդրիխ Մեծը և Բենջամին Ֆրանկլինը և ինչե՞ս էր կոչվում նրանց միջև կնքված պայմանագիրը։
  • Ինչի՞ մասին է գրում Ժան Ժակ Ռուսոն ին նշանավոր՝ <<Հասարակական դաշինք>>-ում։
  • Ի՞նչ երկու առաջարկներ էր անում Անրի Դյունանը պատերազմի վերաբերյալ
  • Ի՞նչ երկու կառույցներ ծնվեցին Դյունանի առաջարկներից։
  • Ի՞նչ են սահմանում՝ <<Ժնևի իրավունքը>> և <<Հաագայի իրավունքը>>, ներկայացրե՛ք դրանք համառոտ։
  • Ինչո՞վ են տարբերվում միջազգային և ոչ միջազգային բնույթի ընդհարումները։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում արդյո՞ք պահպանվում են պատերազմի միջազգային իրավունքները և դրանց պահպանման անհնարինության դեպքում, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք, որոնք կլուծեն այդ խնդիրը։
21574-entry-7-1583325786

Առցանց աշխատանք, հասարակագիտություն,ապրիլի 13-17

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում <<Մարդկանց բնական հավասարություն>>։

Նոր ժամանակների անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ էր համարում մարդկանց բնական հավասարությունը, ինչը և հանգեցնում է բոլորի պատերազմին ընդդեմ բոլորի:

  • Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։

Պոլ Հոլբախը խստորեն դատապարտում էր պատերազմները՝ համարելով, որ դրանք միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին:

  • Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը <<Արդարացի պատերազմ>> ասելով։
  • Ըստ Էմանուիլ Կանտի ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։

Կանտը գտնում էր, որ պատերազմների հիմնական պատճառը պետուտությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտումն է: Այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել պետությունների միջազգային միություն, որում յուրաքանչյուր պետություն իրեն ազատ կզգար և միաժամանակ չէր խանգարի ուրիշների զարգացմանը:

  • Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ <<պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>>։

Այսինքն չպետք է մտածել, թե պատերազմ սկսվելուց հետո քաղաքական հարաբերությունները դադարում են, քանի որ պատերազմը, Կլաուզևիցի կարծիքով, քաղաքական հարաբերությունների ամբողջության մի մասն է:

  • Ագրեսոր պետությունները պատերազմ սկսելով ինչպիսի՞ խնդիրներ են ցանկանում լուծել։

Ագրեսոր պետությունը ձգտում է ընդարձակել իր տնտեսական ազդեցության գոտին, օգտագործել պարտված կողմի հարստություններն իր շահերի օգտին:

  • Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ, օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։
  • Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։
  • Ըստ ձեզ, ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։

. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

1.Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատրել։

Ժան Բենենը փորձում էր բացահայտել պետության, ժողովրդի , նրա քաղաքական և բնական միջավայրի կապը:

2.Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց։

Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ հասկացավ , որ հռոմեական կայսրության կործանման գլխավոր պատճառներից էին պետության աշխարհագրական դիրքը և սահմանների չափազանց մեծ ձգվածությունը , որոնք խանգարել են պետության համախմբմանն ու իշխանության կենտրոնացմանը:

3.Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում։

Շառլը իր ՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ քննարկում է աշխարհագրական գործոնների ազդեցությունը պետութան կառավարման ձևի վրա: Մեծ նշանակություն տալով կլիմայական գործոնին ՝ նա համարում էր, որ շոգ կլիման ծնում է ծուլություն և սպանում է քաղաքացիական արիությունը , բռնակալական կառավարման պատճառ դառնում:

4.Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված։

Ֆրիդիրիխ Ռատցելը հանգեց այն եզրակացությանը , որ պետության ճակատագրի վրա ազդող աշխարհագրական գործոններից առաջնայինը նրա զբաղեցրած տարածքի մեծությունն է :

5.Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները։

Զարգացնելով իր ուսուցչի ՝ Ռատցելի տեսակետը , որ բնատարածքը որտեղ գտնվում է պետությունը , վերջինիս անբաժանելի բաղադրիչ է : Չելենը հանգեց այն հետևությանը , որ այդպիսի բաղադրիչներ են նաև մշակույթը , ազգաբնակչությունը , տնտեսությունը և այլ տարրեր :

6.Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում։

Հեղինակը Ալֆեդ Բեֆենն է: Նա առաջնային էր համարում ծովային դիրքը:

7.Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝  Պոլ Վիդալ Բլաշը։

Աշխարհաքաղաքական գիտության մեջ որոշակի դեր է ունեցել նաև ֆրանսիացի՝  Պոլ Վիդալ Բլաշը:

8.Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>>։

Պոսիբիլիզմը աշխարհաքաղականության մեջ լատիներեն նշանակում է հնարավոր։

9.Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել։

Հեղինակը Հելֆորդ Մաքինդերն է: Ըստ նրա ՝ համաշխարհային պատմությունը պետք է դիտարկել որպես օվկիանոսային և մայրցամաքային տերությունների հակամարտություն, որտեղ ուժերի հարաբերականությունը փոխվում է մեկ կամ մյուս ուժային կենտրոնի:

10.Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա։

Զիգմունդ Բժեզինսկին։ Այն շրջապատված է Սև, Միջերկրական, Կարմիր, Կասպից Ծովերով և Պարսից Ծոցով։ Դա Ասիայի, Եֆրոպայի, Աֆրիկայի հատվածն է, տարածքի կենտրոնական մասում գտնվում է հայկաական լեռնաշխարհը ու միջագետքը։

11.Պատասխանե՛ք հետևյալ հարցինԸստ ձեզ, Ի՞նչ ճակատագիր կունենար Հայաստանի պատմությունը եթե Հայաստանը ստեղծվեր Մեծ Բրիտանիա կղզում։ Բացատրե՛ք դասից ձեռք բերած ձեր գիտելիքներով։

Հայաստանը կունենար ելք դեպի ծով և օվկիանոս, հակամարտության մեջ չէր լինի Ադրբեջանի հետ, չեր լինի Եղեռն: Կլիներ ավելի բարենպաստ աշխարհագրական դիրքում:

Քոլեջի առաջին կուրսի (Հասարակագիտություն) առարկայի, մարտի 16-20-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 16-20-ի 
 հանձնարարություններ

1.Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>>:

2.Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատրել։

Ժողովրդի,պետության նրա քաղաքականության և բնական միջավայրի կապը:

  • Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց։

Հանգեց այն եզրակացության որ պատճառը աշխարհագրական դիրքը և սահմաներն էին,չափազանց մեծ ձգվածությունը՝սահմաների խանգարում էին պետության համախմբմանը:

  • Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում։

Քնարկում է պետության կառավարման ձևի վրա աշխարհագրական գործոների ազդեցությունը:

  • Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված։

Առաջնայինը պետության զբաղեցրած տարացքի մեծությունն էր:

  • Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները։

<<գեոպոլիտիկա>> և <<պետությունը որպես կենսաձև>>:Նա հանգեց այն հետևության որ այդպիսի բաղադրիչներ են նաև տնտեսությունը,մշակույթը և այլն,և այս հայեցակարգը ենթարկվեց վերանայման:

  • Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում։

Ամերիկացի պատմաբան Ալֆռեդ Մեխենն է:Իր կարծիքով ուժեղ և ամրապնդված պետություն կարող է դառնալ այն պետությունը՝ ով ունի հարմարավետ ծովային դիրք:

  • Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝  Պոլ Վիդալ Բլաշը։

Ավելացնում էր նաև մարդուն որը չեր գործում այդ միջավայրից առանձին:

  • Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>>։
  • Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել։

Մաքինդերին,Համաշխարհային պատմությունը պետք է դիտարկել որպես օվկյանոսային և մայրցամաքայն տերություների հակամարտություն:

  • Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա։

Զիգմունդ Բժեզինսկին,դա Ասյայի,ԵՎրոպայի և Աֆրիկայի հատման հատվածն է,այդ տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհն ու միջագետքը

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Ի՞նչ ճակատագիր կունենար Հայաստանի պատոմությունը եթե Հայաստանը ստեղծվեր Մեծ Բրիտանիա կղզում։ Բացատրե՛ք դասից ձեռք բերած ձեր գիտելիքներով։

Ինձ թվում է որ կունենար ավելի հանդարտ պատմություն,այսինքն չեր անցնի շատ դժվարություների միջով,իսկ եթե անցներ գոնե միայնակ չեր անցնի:

fp191202