





Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287—330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:
Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքիքրիստոնեական մյուս եկեղեցիներից :
Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։
Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը: Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք: Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:
Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:
Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը:
Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը:
Մինչ անցում կատարելը բուն թեմային հարկ եմ համարում նախ և առաջ հասկանալ թե ի՞նչ է հելլենիզմը, որտեղի՞ց է սկիզբ է առել ու որքանո՞վ է փոխել պատմության հետագա ընթացքը:
Մշակույթ ասվածը շատ մեծ դեր է խաղում առհասարակ յուրաքանչյուր մարդու կյանքում: Մշակույթը ամեն բան է ու ամենուրեք է: Հետևավաբար ահռելի դեր է խաղում երկրի պահպանման հարցում: Հելլենիզմ. բոլորն էլ քչից, թե շատից ծանոթ են այս տերմինին, քանի-որ անժխտելի է սրա ազդեցությունը պատմության մեջ: Եվ ի վերջո ինչպե՞ս առաջացավ արվեստի այս նոր ու ահռելի տեսակը, որ ի զորու եղավ փոխել թե՛ Հայաստանի պատմությունը և թե՛ պատմությության ընթացքը:
Սկսենք նախ նրանից, թե ի՞նչ է նշանակում հենց ինքը՝ բառը ՀԵԼԼԵՆԻԶՄ. տերմինը հայերենում թարգմանվել ու տարածում է գտել ՀՈՒՆԱԿԱՆՈՒՅՈՒՆ ձևով, որոշ տեղերում նաև ՀՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:
Հելլենիզմի հասկացությունը շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Դրոյզենը (1808-1884)՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և կրթվածության տարածումը» արևելյան ժողովուրդների մեջ, անտեսելով հելլենիզմի հասարակական և տնտեսական էությունը: Այնուհետև հելլենիզմը մեկնաբանվել է որպես միայն մշակութային (Յու. Կերստ), քաղաքական (Վ. Տառն) կամ տնտեսական (Մ. Ռոստովցև) ազդեցություն։ Հելլենիզմը բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական, մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ (Ա. Ռանովիչ և ուիշներ)։ Հելլենիզմի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել մ.թ.ա. 30-ը, երբ Հռոմը նվաճել է հելլենիստական վերջին պետությունը՝ պտղոմեոսյան Եգիպտոսը, թեև հելլենիզմին բնորոշ երևույթները շարունակել են գոյատևել։
Քչից-շատից հասկանալով, թե ի՞նչ ասել է Հելլենիզմ, սահուն ասնցում կատարենք պատմությանը:
Այսպիսով բոլորիս էլ կարծում եմ հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացու բանակների կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայի երկրների կյանքում սկսվեց մի նոր ժամանակաշրջան, որ գիտնականներն անվանում են հելլենիզմի կամ հունականության դարաշրջան: Արևելքի երկրներում լայնորեն տարածվում է հունարենը, իսկ տեղական և հունական մշակույթի ջանքերով ստեղծվում է միանգամայն նոր մշակույթ, որն ընդունված է կոչել հելլենիստական:
Հիմա անդրադառնանք նրան, թե ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան հելլենիզմի արդյունքում: Հելլենիզմը ազդեցություն է ունեցել անտիկ աշխարհի գրեթե բոլոր բնագավառների վրա: Թե կենցաղում, և թե կենցաղից դուրս: Բացառություն չէ նաև պետության կառավարման ձևի փոփոխությունը, քանզի պետական կառավարման նոր ձև ստեղծվեց՝ Հելլենիստական միապետություն և որոշ երկրներում կառավարման հին ձևին փոխարինեց նորը՝ վերը նշված ձևը: Իսկ ի՞նչ փոփոխություններ կրեցին պետությունները սրա արդյունքում: Հելլենիստական միապետությունների առաջացումը նպաստել է մարդու և հասարակության նոր իրավական հարաբերությունների, սոցիալ-հոգեբանական նոր կերպարի, նրա գաղափարախոսության նոր բովանդակության ստեղծմանը։ Տնտեսական, քաղաքական և սոցիալական հակասությունների սրումը, անընդհատ զինված ընդհարումները, քաղաքային պատկանելության որոշակի զգացումից անցումը կոսմոպոլիտ, ամորֆ մի մեծ աշխարհի պատկանելու զգացման իրենց կնիքն են դրել Հելլենիստական մշակույթի վրա։ Բացառություն չէ նաև մարդկանց գաղափարախոսությունների վերափոխուը: Ուժեղացել է կրոնական և խորհրդապաշտական մտածելակերպի ու աշխարհայացքի տեսակարար կշիռը, ընդգծվել պրակտիցիզմի ու ուտիլիտարիզմի ոգին։ Այդ ամենի ազդեցության տակ զարգացել են կիրառական գիտությունները (բժշկություն, մեխանիկա, մաթեմատիկա), և Փաստորեն տեղի է ունեցել բնական գիտությունների նախնական բաժանումը փիլիսոփայությունից։
Հիմա ուզում եմ մի փոքր ավելի խորը նայենք ամեն մի ճյուղի կրած փոփոխությունները առանձին-առանձին:
Կրոն և դիցաբանություն
Հելլենիստական կրոնի և դիցաբանության առավել բնորոշ գիծը սինկիրետիզմն է, չտարբերակվածությունը։ Հունական դիցաբանության աստվածները նույնացվել են հին արևելյան աստվածությունների հետ՝ օժտվելով նոր գծերով։ Փոփոխվել են նաև աստվածությունների պաշտամունքի ձևերը, միստերիաները ձեռք են բերել անառակությամբ ուղեկցվող ցոփ ու շվայտ բնույթ։ Աստիճանաբար մեծ տարածում են գտել մի քանի համընդհանուր աստվածություններ։ Պահպանելով տեղական պաշտամունքային առանձնահատկությունները՝ դրանք մարմնավորել են նաև տարբեր ժողովուրդների առավել պաշտելի աստվածների համանման հատկանիշները։ Այդպիսի նշանակություն է ձեռք բերել Զևսը, որից հետո առավել տարածվածը Դիոնիսոսի պաշտամունքն էր։ Կանացի աստվածություններից գլխավորը և ամենուր պաշտվողը եգիպտական Իզիդան էր, որը մարմնավորում էր հունական և ասիական բազմաթիվ աստվածուհիների գծերը։ Հելլենիստական դարաշրջանի յուրահատուկ ծնունդն էր Սերապիսի պաշտամունքը։ Հույները գրեթե անփոփոխ ձևով ընդունեցին արևելյան որոշ պաշտամունքներ։ Հելլենիստական թագավորները, օգտագործելով արևելյան ավանդույթները, արմատավորում էին թագավորի անձի պաշտամունքը։ Կրոնների մեջ նկատելի է դառնում տեղական և մարդակերպ աստվածների պաշտամունքի թուլացումը, ձևավորվում է տիեզերական, հոգևոր, միասնական աստծու գաղափարը։
Փիլիսոփայություն
Հելլենիզմի դարաշրջանում իրենց գործունեությունն են շարունակում պլատոնյան ակադեմիան, պերիպատետիկյան դպրոցը, կինիկները և կիրենյան դպրոցը։ Ծագում են Փիլիսոփայական նոր դպրոցներ՝ սկեպտիզիզմը, էպիկուրականությունը և ստոիցիզմը, որոնք վիճարկում էին իրենց ազդեցությունը հելլենիստական աշխարհի վրա տարածելու առաջնությունը։ Փիլիսոփայական այս ուսմունքների ուշադրության կենտրոնում մարդ անհատն էր, այդ պատճառով գոյաբանական հարցերին Փոխարինելու է գալիս բարոյագիտությունը։ Մ. թ. ա. II դարի կեսից սկսվում է սակրալիզացիայի՝ Փիլիսոփայությունը Հունաստանի և Արևելքի կրոնադիցաբանական ավանդույթներին մերձենալու պրոցեսը։ Հելլենիստական փիլիսոփայությունը սկսում է էկլեկտիկորեն միավորել տարբեր համակարգեր։ Այդ պրոցեսի կենտրոնական դեմքը Պոսիդոնիոսն է։ Նա պյութագորասյան, պլատոնյան, ստորիկյան փիլիսոփայությունը համադրել է պլատոնյան ստոիցիզմի մանրամասն մշակված ու ընդհանրացված համակարգում, որը մեծ ազդեցություն է ունեցել անտիկ փիլիսոփայության վրա՝ ընդհուպ մինչև Պլոտինոսը։
Բնագիտական հայացքներ
Հելլենիստական աշխարհի խոշորագույն գիտական կենտրոնը Ալեքսանդրիան էր՝ Ալեքսանդրիայի մուսեյոնով և Ալեքսանդրիայի գրադարանով։ Մյուս կարևոր գիտական կենտրոններից էին Պերգամոնը, Անտիոք և Հռոդոս կղզին։ Այդ կենտրոններում գործում էին հիմնականում հույն գիտնականներ։
Մաթեմատիկայի և աստղագիտության նվաճումներ
Կապված են Էվկլիդեսի, Արքիմեդի, Ապոլոնիոս Պերգացու, Արիստարքոս Սամոսացու, Հիպարքոսի անունների հետ։ Նրանց աշխատություններով հելլենիստական գիտությունը մոտեցավ մի շարք խնդիրների (դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվ, կոնական հատույթների տեսություն, աշխարհի արևակենտրոն համակարգ և այլն), որոնք հետագա զարգացում գտան միայն նոր ժամանակներում։ Որպես Արիստարքոսի արևակենտրոն համակարգի հետևորդ հանդես է եկել Սելևկոս Սելևկացին (մ. թ. ա. II դար), որը բացահայտել է Լուսնի դիրքից կախված ծովային մակընթացությունների և տեղատվությունների օրինաչափությունները։ Տեսական մեխանիկայի նվաճումները կապված են առաջին հերթին Արքիմեդի անվան հետ։ Կիրառական մեխանիկայի զարգացմանը նպաստեցին Կտեսիբիոսի բազմաթիվ հայտնագործությունները։ Այդ բնագավառի նվաճումները ամփոփվեցին Հերոն Ալեքսանդրացու աշխատություններում։ Աշխարհագրական գիտելիքների զարգացման գործում մեծ էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների դերը։ Արիստոտելի աշակերտը՝ Դիկեարքոսը (մ. թ. ա. 300 մոտ ), կազմել է այն ժամանակ հայտնի ամբողջ Էյկումենի քարտեզը և Փորձել որոշել երկրագնդի չափերը։ Նրա արդյունքները ճշտել է Էրատոսթենես Կիրենացին, որն արդյունավետ աշխատել է գիտելիքների տարբեր ոլորտներում։ Դարաշրջանի աշխարհագրական գիտելիքները ամփոփվել են Ստրաբոնի «Աշխարհագրություն» գրքում։ Հելլենիստական մտավորականները մեծ հաջողությունների են հասել բուսաբանության (Թեոֆրասա), մարդու անատոմիայի և բժշկության (Հերոփիլոս Քաղկեդոնացի, Երասիստրատոս) բնագավառներում։ Այդ գիտնականների ազդեցությամբ մ. թ. ա. Ill-II դարերում ստեղծվեց էմպիրիկ բժիշկների (Փիլինոս Կոսացի, Սերապեյոն Ալեքսանդրացի և ուրիշներ) դպրոց։
Պատմական գիտություն
Պատմական երկերի հիմնական նյութը եղել են ոչ հեռավոր անցյալի և պատմագիրների ժամանակակից իրադարձությունները։ Կարևոր տեղ են գրավել պատմության մեջ ճակատագրի ու ականավոր անհատների դերի, պետության իդեալական ձևի մասին հարցերը։ Պատմական ստեղծագործությունների մի զգալի մասը իր ոճով մոտ էր գեղարվեստական գրականությանը։ Այդպես են գրված Կալիսթենեսի (մ. թ. ա. IV դար) և Կլիտարքոս Ալեքսանդրացու (մ. թ. ա. III դար)՝ Ալեքսանդր Մակեդոնացու վարքը, Տիմեոս Տավրոմենացու (մ. թ. ա. III դար)՝ արևմտամիջերկրածովյան երկրների հույների պատմությունը, Փիլարքոս Աթենացու (մ. թ. ա. III դար)՝ մ. թ. ա. 280-219 թվականների Հունաստանի պատմությունը։ Պատմական ստեղծագործությունների մի մասին հատուկ էր լոկ փաստագրական շարադրանքը, մասնավորապես՝ Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս I-ի (մ. թ. ա. 305-285 թվականներ)՝ Ալեքսանդրի արշավանքների պատմությունը, Հիերոնիմոս Կարդիացու (մ. թ. ա. IV-III դարեր)՝ դիադոքոսների պայքարի պատմությունը և այլն։ Համաշխարհային պատմությունը շարադրել են մ. թ. ա. II դարում խոշորագույն պատմիչ Պոլիբիոսը, Պոսիդոնիոս Ապամեյացին (մ. թ. ա. II-I դարեր), մ. թ. ա. I-ից մ. թ. I դարերի պատմիչներ Նիկողայոս Դամասկոսցին, Դիոդորոս Սիկիլիացին։ Մ. թ. ա. III դարի սկզբին երևան են եկել ոչ հունա-մակեդոնական հեղինակների՝ Մանեթոնի («Եգիպտոսի պատմությունը»), Բերոսոսի («Բաբելոնապատում») և ուրիշների աշխատությունները, ինչպես նաև տեղական լեզուներով գրված պատմական ստեղծագործություններ (օրինակ, Մակկաբայեցվոց գրքերը՝ Սելևկյանների դեմ Հրեաստանում բռնկած ապստամբության վերաբերյալ)։
Գրականություն
Հունական պատմության նախորդ շրջանի համեմատությամբ դարաշրջանի գեղարվեստական գրականությանը բնորոշ էր նրա սոցիալական բովանդակության նեղացումը։ Հանրային բնույթը պահպանել էին միայն թատերական ներկայացումները, բայց թատրոնում ևս Արիստոֆանի հասարակական-քաղաքական ու մերկացնող կատակերգություններին փոխարինել էր նոր ատտիկյան կատակերգությունը (Մենանդրոս, Փիլեմոն, Դիփիլոս՝ մ. թ. ա. IV դարի 2-րդ կեսից մ. թ. ա. III դարի սկիզբ)։ Հելլենիզմի շրջանի ողբերգությունները չեն պահպանվել, թեպետ այդ շրջանի բեմադրությունների մասին Աթենքում, հելլենիստական աշխարհի ամբողջ տարածքում մինչև Հայաստան և մերձսևծովյան երկրներ կան վկայություններ։ Մ. թ. ա. III դարի սկզբից գրականությունը զարգացավ մշակութային նոր կենտրոններում, մասնավորապես Ալեքսանդրիայում, որտեղ գեղարվեստական ստեղծագործությունը կապված էր Ալեքսանդրյան գրադարանում աշխատող բանասերների գիտական հետազոտությունների հետ։ Անցյալի գեղարվեստական գրականության ուսումնասիրումը ստիպեց հելլենիստական բանաստեղծներին գիտակցել ինչպես գոյություն ունեցող գրական ավանդույթները, այնպես էլ նրա բարեփոխումների անհրաժեշտությունը։ Եղերերգը (էլեգիա) հասարակական և բարոյախոսական միջոցից վերափոխվեց դիցաբանական բովանդակությամբ պատմվածքի Փիլետաս Կոսացի (մոտ 320-270) Կալիմաքոս Կիրենացի։ Միաժամանակ Կալիմաքոսը ավանդական հերոսական էպոսը փոխարինեց փոքր չափի պոեմով (էպիլիա)։ Թեոկրիտոսի հովվերգություններում կենցաղային տեսարանները հաճախ մշակվել են երգիչների բանահյուսական մրցույթներից կամ քաղաքային ընտանեկան կյանքից վերցված մանր դրամատիկ տեսարանին բնորոշ ձևերով։ Այդպիսին է Հերոդասի «Միմիամբների» ձևն ու բովանդակությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանը նաև էպիգրամների ծաղկման շրջանն էր։ Հերոսական էպոսի ժանրային ավանդույթները շարունակեց Ապոլլոնիոս Հռոդոսացին, որը նույնպես կրել է Հելլենիստական մշակույթի գիտականության և նրբագեղության ազդեցությունը։ Քաղաքացիների անձնական կյանքն ու կենցաղը արտահայտող «նոր» կամ «բարքերի կատակերգության» առավել մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչը եղավ Մենանդրոսը։ Անտիկ և միջնադարյան գրականության հետագա զարգացման համար էական նշանակություն ունեցան հելլենիզմի ժամանակաշրջանի արձակի ժանրերը։ Հելլենիստական մշակույթի գրականությունը նշանակալից հաջողության հասավ մարդու ներաշխարհի բացահայտման, նրա առօրյա կենցաղի նկարագրության մեջ, միաժամանակ բանահյուսական ավանդույթների օգտագործմամբ ընդարձակեց գրական ժանրերի սահմանները։
Ճարտարապետություն
Հասարակության քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման հակասությունները պայմանավորել են հելլենիստական արվեստի հակասականությունը։ Այդ արվեստի մեջ միավորվում են մտահայեցողությունն ու արտահայտչականությունը, սկեպտիցիզմն ու հուզականությունը, եղերերգականությունն ու խոր դրամատիզմը, արխաիկացումն ու նորարարությունը։ Ակնհայտ են եղել ալեքսանդրիական, պերգամոնյան, հռոդոսյան, աթենական, սիրիական գեղարվեստական դպրոցների տարբերությունները։ Եփրատից արևելք ընկած տարածքում հունական և տեղական մշակութային տարրերի փոխներգործությունը սկզբում եղել է աննշան, բուռն համադրության շրջանը, երբ ծնունդ է առել Պարգևական թագավորության, Գանդհարայի, Քուշանական թագավորության արվեստը, սկսվել է հունա-մակեդոնական իշխանության անկումից հետո։ Հելլենիստական շինարվեստը աչքի է ընկնում հսկայական բաց տարածությունների կառուցապատման, վիթխարիության էֆեկտի, ինժեներաշինարարական մտքի վեհությամբ ու համարձակությամբ մարդուն զարմացնելու ձգտմամբ, կառուցվածքների տրամաբանվածությամբ, ձևերի մեծ վայելչությամբ, կատարման ճշգրտությամբ ու վարպետությամբ։ Հիմնականում կանոնավոր հատակագծերով կառուցված Ալեքսանդրիա (Եգիպտոս), Դուրա-Եվրոպոս, Պերգամոն, Պրիենե, Սելևկիա (Տիգրիսի ափին) քաղաքների գեղարվեստական կերպարներում կարևոր դեր է հատկացվել մեծ սյունաշարերին (գլխավոր փողոցի երկայնքով) և ագորայի պարագծով դրված կամ շենքի մաս կազմող 1-2 հարկանի սյունազարդ շքամուտքերին։ Քաղաքային կենտրոնները ձևավորելիս մեծ ուշադրություն են դարձրել թագավորական պալատներին, ժողովարաններին, թատրոններին, տաճարներին։ Հելլենիստական քաղաքներին հատկանշական էին ճարտարապետական վեհ անսամբլները, որոնց բնորոշ էր կառույցների համաձայնեցվածությունը միմյանց և շրջակա լանդշաֆտի հետ, կանոնավոր հատակագիծը, ճակատային ուղղաձիգ և հորիզոնական հարթությունների ընդգծումը, որպես անսամբլի տարրեր՝ շենքերի կոմպոզիցիաների սիմետրիկությունն ու ճակատայնությունը և այլն։ Հասարակական, բնակելի և պաշտամունքային կառույցների ճարտարապետական տիպերը մեծ մասամբ վերցվել են հունական արխաիկ և դասական շրջաններից, սակայն մեկնաբանվել են ժամանակի ոգով։ Ստեղծվել են շինությունների նոր տեսակներ՝ գրադարաններ, մուսեյոններ (մուսաների տաճար՝ գիտության և մշակույթի կենտրոն, օրինակ, Ալեքսանդրիայի մուսեյոնը), ինժեներական կառույցներ (մոտ 120 մ բարձրությամբ Ալեքսանդրյան փարոսը)։ Հելլենիստական կրոնի Սինկրետիզմը ազդել է տաճարների, սրբարանների, զոհարանների, հուշակառույցների զարգացման վրա, որտեղ ավելի ուժեղ, քան քաղաքացիական շինություններում, արտահայտվել է Արևելքի արվեստի փոխազդեցությունը (Ասկլեպիոսի սրբարանը Կոս կղզում, կատակոմբները Ալեքսանդրիայում, Այ-Խանում քաղաքը Հյուսիսային Աֆղանստանում)։ Հելլենիստական ճարտարապետական էքսցենտրիկությունն իր արտահայտությունն է գտել Փոքր Ասիայի զոհարանների տպավորիչ քանդակային հորինվածքներում (Զևսի զոհարանը Պերգամոնում)։ Հելլենիստական օրդերը (սյունակարգ) աչքի է ընկնում ավանդական սխեմայի նկատմամբ ազատ վերաբերմունքով և կառուցվածքայինի հաշվին զարդաձևային հատկանիշի ուժեղացման միտումով։ Կերպարվեստում դասական ժառանգության ստեղծագործաբար օգտագործմանը, ներդաշնակ կերպարների (Միլոսյան Աֆրոդիտե, մ. թ. ա. II դարեր) ստեղծմանը զուգընթաց, եղել է դասականը մեխանիկորեն ընդօրինակելու միտում (նոր ատտիկյան դպրոց), որը ծնունդ է տվել ներքնապես սառը, կեղծ պաթետիկ գործերի (Ապոլլոն Մուսագետ, մ. թ. ա. III դարի սկիզբ, Հռոմ, Վատիկան)։ Քանդակագործությունը դադարել է ծառայել պոլիսի քաղաքացիական իդեալներին. նրանում ուժեղացել են վերացականությունը, դեկորատիվությունը, պատմողականությունը, երբեմն՝ ցուցադրականությունը։
Կերպարվեստ
Հելլենիստական պլաստիկային բնորոշ դրամատիղմը, արտահայտչականությունն ու պաթետիկ կրքոտությունը, որոնք կոչված էին ակտիվորեն ներգործելու դիտողի վրա, կերպարների ներքին լարվածությունն ու ձևերի արտաքին տպավորչությունը, անսպասելի կրճատումներն ու դինամիկ ժեստերը, կոմպոզիցիայի բարդ գծանկարն ու լուսաստվերի համարձակ հակադրությունները առավել վառ արտահայտվել են Պերգամոնի Զևսի մեծ զոհարանի գոտու բարձրաքանդակներում («Աստվածների մարտը հսկաների դեմ», մարմար, մ. թ. ա. մոտ 180 թվական, Անտիկ հավաքածու, Բեռլին), Սամոթրակյան Նիկեի արձանում (մարմար, մ. թ. ա. IV դար կամ II դար, Լուվր, Փարիզ)։ Հելլենիստական քանդակագործության բազմապլանայնությունն ու հակասականությունը գոյակցել են միապետների իդեալականացված դիմաքանդակների, առավելագույնս մոնումենտալացվտծ արձանների («Հռոդոսի կոլոսը»՝ Հելիոսի արձանը 30 մ բարձրությամբ), դիցաբանական գրոտեսկային կերպարների (սիլեններ, սատիրներ) կամ ծերունիների սուր բնութագրական պատկերումների, դրամատիզացված «փիլիսոփաների դիմաքանդակներ»-ի մեջ։ Լայնորեն զարգացել է հանգստի տրամադրություն ստեղծող պարտեզա-պուրակային քանդակագործությունը։ Խճանկարչության մեջ առկա են ազատ, գեղանկարչական և ավելի խիստ դասակարգված եղանակները։ Հելլենիստական մշակույթի ընդհանուր միտումներն առկա են սափորանկարչության մեջ, գլիպտիկայում, ապակե գեղարվեստական անոթների ստեղծման ոլորտում։
Հելլենիզմը Հայաստանում
Այսպիսով գանք հասնենք բուն թեմային՝ հելլենիզմի ազդեցությունը հայկական մշակույթի և առհասարակ հայաստանի վրա: Բոլորիս էլ քաջ ծանոթ է, որ հելլենիզմի չափազանց հզոր էր, և կարողացավ իր տակ առնել շատ երկրներ և այդ պարագայում, բանից պարզվում է, որ Հայաստանը նույնպես բացառություն չկազմեց: Վերջիվերջո ի՞նչպիսի փոփոխություններ կրեց Հայաստանը:
Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Իմչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել ժամանակի շինություններից միայն Գառնիի հելլենիստական տաճարը:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ հունարենը և հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները։ Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը։ Հելլենիզմի դարաշրջանի մշակույթը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը։ Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում տևեց գրեթե վեց դար:
Հայկական պետությունը Արտաշես Ա-ի, մանավանդ Տիգրան Բ-ի և Արտ ավազդ Բ-ի օրոք, հելլենիստական միապետության բնույթ ստացավ։ Հայ թագավորները հովանավորում էին զարգացման հելլենիստական ուղին։ Նշանակալից էր հայկական մշակույթի առաջադիմությունը։ Մշակութային զարգացման ավանդական ուղղության կողքին առաջացավ երկրորդ հիմնական ուղղությունը՝ հելլենիստականը, ունենալով ակնհայտ դրսևորումներ տարբեր բնագավառներում և կենսունակ գտնվեց ու հարատևեց նաև ետ հելլենիստական շրջանում՝ մինչև մ. թ. IV դարը։ Զգալի թվով քաղաքների հիմնադրումը, որն ինքնին հելլենիզմին բնորոշ երևույթ էր, կատարվում էր տեղական դարավոր ավանդույթների և քաղաքաշինության ու ամրաշինության հելլենիստական սկզբունքների համադրությամբ։ Երևան եկան ճարտարապետական նոր տիպի պալատական, տաճարային սյունազարդ շենքեր, բաղնիքներ, որոնք կրում էին հին կամ անտիկ աշխարհի ճարտարապետության ազդեցությունը։ Այսպիսի շինությունների մնացորդներ հայտնաբերվել են Արտաշատում, Վաղարշապատում։ Գառնիի ամրոցը անտիկ ամրաշինության կատարյալ օրինակ է, իսկ Գառնիի հեթանոսական տաճարը, որը կանգնած է բարձր հարթակի վրա, չորս կողմից շրջապատված սյունաշարերով և շքեղորեն զարդարված հոյակապ քանդակներով, հելլենիստական ճարտարապետության եզակի կոթող է։ Նկատելի փոփոխություններ կրեցին շինարարական արվեստը և տեխնիկան։ Պատերի շարվածքում քարերն իրար հետ միացնելու համար օգտագործվեցին մետաղե կապեր, աղյուսի և քարի հելլենիստական տիպի խառը շարվածքը կապակցվեց կրաշաղախով, իսկ սվաղի և այլ նպատակներով օգտագործվեց ծեծած աղյուսի ու կրի խառնուրդով շաղախը։ Հելլենիստական շըրջանի նորույթ էր նաև բաղնիքների և ջրմուղի կառուցումը քաղաքներում ու ամրոցներում, ըստ որում կիրառվում էր անտիկ աշխարհին բնորոշ շինարարական տեխնիկան ու արվեստը։ Գառնիում, վաղարշապատում և Արտաշատում հայտնաբերված բաղնիքներն ունեն կրկնակի հատակ և տաքացվել են հատակի տակից։ Զրմուղները կառուցվել են կավե խողովակներով։ Շենքերն սկսել են ծածկել կղմինդրով։ Կատարյալ նորույթ էր նաև շենքերի հարդարումը անտիկ բնույթի քանդակներով, գունագեղ որմնանկարներով ու խճանկարներով։ Գառնիի բաղնիքի հատակին հայտնաբերված խճանկարը կատարված է հունա-հելլենիստական բովանդակությամբ ու արվեստով։ Քարի բազմերանգ հատիկներով ծովի մակերեսին պատկերված են հունական առասպելաբանության մեջ հայտնի աստվածություններ, առասպելական արարածներ, ձկներ ու ձկնորսներ, կազմելով մի հարուստ հորինվածք, որն արտահայտում է կյանքի առաջացումը ծովում, սեր, ամուսնություն և սերունդների հարատևության կենսահաստատ գաղափարը։ Քանդակագործության բնագավառում երկար պահպանվել են քանդակների կերտման ավանդական կանոններն ու պայմանական ձևերը, սակայն դրանք կրել են նաև զգալի փոփոխություններ՝ կապված հայ ժողովրդի կրոնապաշտամունքային պատկերացումների մեջ տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Հայկական հեթանոսական աստվածությունները համադրվել են հունականների. Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Տիրը՝ Ապոլլոնի-Հելիոսի, Վահագնը՝ Հերկուլեսի, Միհրը՝ Հեփեստոսի, Նանեն՝ Աթենասի, Աստղիկը՝ Աֆրոդիտեի հետ։ Դրսից՝ հունա-հելլենիստական երկրներից բերվեցին այդ աստվածությունների բազմաթիվ արձաններ, որոնք դրվեցին հայկական տաճարներում։ Մեզ են հասել Արտեմիս-Անահիտի բրոնզաձույլ արձանի գլուխը, որը պահվում է Բրիտանական թանգարանում, Աֆրոդիտե-Աստղիկի մարմարե արձանը, որը գտնվեց Հին Հայաստանի Արտաշատ մայրաքաղաքի ավերակներում։ Հունա-հելլենիստական բնույթի արձաններ պատրաստվել են նաև տեղում՝ Հայաստանում։ Քաղաքները դարձել էին տնտեսական և մշակութային խոշոր կենտրոններ, որտեղ նշանակալից զարգացում ունեցան արհեստները, առաջացան արհեստային արտադրության նոր ճյուղեր՝ կղմինդրի, անտիկ տիպի ջնարակած խեցեղենի, ապակեղենի արտադրությունը։ Արհեստային արտադրանքի, մանավանդ կիրառական արվեստի շատ տեսակներ՝ մետաղից, քարից, կավից և այլ նյութերից պատրաստված առարկաներ, զարդեր ստացան հելլենիստական կամ անտիկ ժամանակներին բնորոշ ձևավորում։ Առաջացավ արվեստի մի բոլորովին նոր բնագավառ՝ անտիկ բնույթի կավե արձանիկների արտադրությունը՝ կորոպլաստիկան։ Արտաշատում գտնված կավե արձանիկները հելլենիստական բնույթի են, բայց և աչքի են ընկնում տեղական ինքնատիպությամբ։ Հելլենիստական արվեստի նշանավոր ստեղծագործություններ են Արտաշեսյան հարստության թագավորների՝ Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի և նրանց հաջորդների կտրած արծաթե և պղնձե դրամները։ Սեփական գրեր ստեղծելուց առաջ հայերը օգտագործեցին հին աշխարհում տարածված արամեական, մանավանդ հունական գրերը, ծանոթացան հունա-հելլենիստական գիտությանն ու գրականությանը։ Հայաստանում ևս, հելլենիստական արվեստի ձևավորման ու զարգացման ընթացքի վրա որոշակի ազդեցություն է ունենում դիցաբանությունը։ Որպես անմիջական-զգայական և զգացմունքային արտացոլում, այն, ըստ էության ու գոյաբանորեն կապված էր արվեստի հետ և ընդգրկում էր իրականության նկատմամբ գեղագիտական վերաբերմունքի ու գեղագիտական գործունեության ընդգծված տարրեր։ Պահպանված արվեստի գործերի մեծամասնությունը արտացոլում են դիցաբանական գաղափարներ, կերպարներ, թեմաներ, սիմվոլներ։ Բացի դիցաբանությունից, որը ժամանակաշրջանի բանահյուսության կրոնականացված ձևն էր, Հայաստանում տարածված է եղել նաև բանահյուսության մի այլ ձև, որը կրոնականացված չէ և հայտնի է որպես հին հայկական վեպ՝ «վիպասանք»։ Այդ երկերը ունեն գրական, գեղարվեստական պատմագիտական ու իմաստասիրական արժանիքներ և ուշագրավ տեղեկություններ են պարունակում հայ պետականության առաջացման ու ամրապնդման, ժամանակաշրջանի կենցաղի մասին։ Այդտեղ պատկերված է ցանկալի թագավորի ու ղեկավարի իդեալը։ Դիցաբանականից դեպի տեսական-տրամաբանական մտածողությունը կատարված անցումով Հայաստանում ձևավորվում ու զարգանում են իմացության տարբեր ճյուղեր։ Այդ ընթացքին, բացի բանահյուսությունից, նպաստում են նաև հույն հեղինակների գործերի տարածումը, հայ և օտարազգի թափառաշրջիկ մտավորականները, հայ գահակալներն ու պալատականները, ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա քրիստոնեական և աղանդավորական շարժումները։ Հելլենիստական Հայաստանում ավելի զարգացած էին հումանիտար և հասարակական գիտությունները։ Արտաշես Ա թագավորը, որն արդյունավետ բարեփոխումներ մտցրեց երկրի քաղաքական ու տնտեսական ղեկավարման ասպարեզում, օրենքի ուժ տվեց մի շարք սովորույթների և նորմերի, ստեղծեց գիտությունների և արվեստների զարգացումն ապահովող պայմաններ։ Նախնիների պաշտամունքի ուժեղացման ճանապարհով Տիգրան Բ Մեծը ավարտին հասցրեց քաղաքական կրոնի կերտման գործը։ Նա Հելլենիստական մշակույթի տարբեր կենտրոններից հրավիրեց գիտնականներ, պատմաբաններ, դերասաններ ու պետական գործիչներ։ Հայաստանում Աղոնիս Թամուզ Արագիսանի պաշտամունքում առկա ողբերգության և կատակերգության վերջնական բաժանումը իրականացել է հայկական հելլենիզմի ժամանակաշրջանում։ Տվյալ ընթացքի և հատկապես հայկական հելլենիստական ողբերգության զարգացման վրա ազդել է հունական դասական ողբերգությունը։ Արմավիրի տաճարին կան վիմագիր հատվածներ (մ. թ. ա. III դար) Հեսիոդոսի և Եվրիպիդեսի երկերից։ Մ. թ. ա. 53 թվականին Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Թատրոն կար նաև Տիգրանակերտ քաղաքում։ Այդ դարաշրջանի հայ ողբերգության երախտավորներից է Արտավազդ Բ թագավորը։ Ուշ հելլենիզմի շրջանում հասարակական մտքի վրա ազդող գահակալներից էր Տրդատ Ա-ն (մ. թ. I դար), որից, ըստ Պլինիոս Ավագի, Ներոն կայսրը շատ բան է սովորել։ Նա պաշտպանել է այն տեսակետը, որ պետական իշխանությունը հիմնված է ուժի վրա և չունի բարոյական արդարացում։ Մ. թ. IT դարի Սոհեմոս-Տիգրան թագավորը Հայաստան է հրավիրել Ցամբլիքոսին, որն այնտեղ գրել է «բաբելոնականի» ֆանտաստիկ պատմագրության տիպին պատկանող երկը։ Անիի Արամազդ-Զևս տաճարի քուրմ Ողյումպը, որի երկից օգտվել է Մովսես Խորենացին, նկարագրել է Երվանդյանների ու Արտաշեսյանների հակամարտությունը և վերջիններիս հաղթանակը։ Մար Աբաս Կատինան, հայոց թագավորի պատվերով գրած պատմության մեջ, հայ ժողովրդի ծագումնաբանությունը լուսաբանում է քաղդեական, ասորա-բաբելական և հունական աղբյուրների հիման վրա և դիցաբանության մակարդակով։ Նա պաշտպանում է սոցիալական իրականության աստիճանական վերընթաց զարգացման գաղափարը։ Իր գործունեության նախաքրիստոնեական շրջանում Տրդատ Դ (մ. թ. Ill-IV դարեր) պաշտպանում է այն տեսակետը, որ ենթական պարտավոր է պաշտելու այն աստծուն, որին երկրպագում է իր տերը։ III-IV դարերում ընդարձակվում է հայ մտավորականների գործունեությունը Հռոմում, Աթենքում, Անտիոքում, Ալեքսանդրիայում և մշակութային այլ կենտրոններում։ ճարտասանության և փիլիսոփայության ասպարեզում նշանավոր է Պարույր Հայկազնը, որը Աթենքում ուսանել է Հուլիանոս Եդեսացու մոտ և դարձել է նրա դպրոցի ղեկավարը։ Նրան աշակերտել են Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Հուլիանոս Ուրացողը, Եվնափիոսը, Լիբանիոսը և ուրիշներ։ Լիբանիոսի հայ աշակերտները (մոտ 20) մշակութային, կրթական և քաղաքական աշխատանք են ծավալել Միջին Արևելքում և Կովկասում։ Այդ նեոպլատոնականների տեսակետների քննական վերլուծությունը տվել է Եզնիկ Կողբացին։ Ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա էր նաև քրիստոնեական մշակույթի ազդեցությունը։ II-III դարերում նկատելի են վաղ ջատագովությանը և հակագնոստիցիզմին բնորոշ մի շարք դրույթներ ու գաղափարներ։ Բարդածան Եդեսացին, որն ըստ Հիպոլիտի հայ է, հայոց պատմությանը նվիրված և «ճակատագրի կամ Երկրների օրենքների մասին» երկասիրության հեղինակը, Հայաստանում ստեղծել է իր անունով աղանդը (բարդածանականությունը), որն ունեցել է հակամարկիոնական և հակաճգնավորական ուղղվածություն։ Այդ աղանդը, կապված լինելով նեոպլատոնական փիլիսոփայության հետ, որոշ դեր է խաղացել իմաստասիրական այդ դպրոցի տարածման գործում։ Բնագիտական միտքը հելլենիստական Հայաստանում ունեցել է երկու հիմնական ուղղություն՝ մոգական և կիրառական։ Առաջինը կապված է եղել առավելաբար աստղաբաշխության ու թվերի տեսության հետ, իսկ երկրորդը՝ գործնական բժշկության, դեղաբանության, կառուցողական մաթեմատիկայի, ֆիզիկայի և ռազմավարության հետ։ Հայաստանում Հելլենիստական մշակույթը ակնառու հաջողություններ ունեցավ։ Հին Հայաստանի մշակույթը կապվեց հին աշխարհի երկրների մշակույթների հետ, յուրացրեց նրանց նվաճումները և ընթացավ զարգացման այդ դարաշրջանին բնորոշ ուղիներով։ Հայ ժողովուրդը կերտեց հելլենիստական կամ անտիկ բնույթի իր սեփակ
Ք.ա. Ill-I դդ. հայկական մշակույթի զարգացման ընթացքի մեջ բեկում տեղի ունեցավ:Եթե նախորդ պատմաշրջանում (VI- IV դդ.) Հայաստանը գտնվում էր Աքեմենյան տերության քաղաքական գերիշխանության ոլորտում և շփումների մեջ էր իրանական մշակույթի հետ, ապա արևելյան բնույթի հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում ակնհայտ շրջադարձ կատարեց դեպի արևմտյան մշակույթ: Հայաստանը ևս ընդգրկվեց մշակութային հուժկու շարժման մեջ, որը պայմանավորված էր նաև երկրի ապրած քաղաքական ու տնտեսական վերելքով: Հայկական տարածքների միավորումը և Արտաշեսյանների հարստության հաստատումը երկրում, հայոց պետականության առաջընթացը՝ Ք.ա., I դ., երկրի անկախության պահպանումը Ք.Հ. I-III դդ., բուռն քաղաքաշինությունը, արհեստների ու առևտրի վերելքը, բազմակողմանի փոխշփումները հարևան երկրների հետ մեծ չափով նպաստեցին հելլենիստական մշակույթի ծաղկմանը:
Հելլենիզմը Հայաստանում ներկայանում է որպես վեցդարյա մի պատմաշրջան, որը, ամբողջություն կազմելով հանդերձ, բաժանվում է երկու փուլի: Նկատի առնելով հասարակական կյանքի և մշակութային զարգացման իրողությունները՝ կարելի է առանձնացնել ՝ Ք.ա. դարերը (1-ին փուլ), այսինքն՝ բուն հելլենիստական ժամանակաշրջանը, և նրա շարունակություն դիտել՝ Ք.Հ. I-III դարերը՝ ուշ հելլենիստական ժամանակաշրջան (2-րդ փուլ): Առաջին փուլը բնութագրվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի Հայաստան ներթափանցմամբ, ինքնատիպ նոր երևույթների ձևավորմանը ու զարգացմամբ, ընդ որում՝ առանձնահատուկ քաղաքական և տնտեսական պայմաններում: Հելլենիստական մշակույթի պատմության առաջին փուլում մշակութային առաջընթացը տեղի էր ունենում երկրի քաղաքական վերելքի, հելլենիզմի համակողմանի ազդեցությանը ավելի վաղ ենթարկված հարևան երկրների հետ սերտ կապերի, քաղաքների աճի ու վերընթացի խիստ բարենպաստ ազդեցության մթնոլորտում; Այս փուլը կարելի է հելլենիստական մշակույթի վերընթաց զարգացման ժամանակաշրջան համարել: Հաջորդ՝ երկրորդ ժամանակաշրջանր հելլենիզմի վարընթաց շարժման ազդեցությունն է կրում: Երկրում սկսվում է ավատատիրական հարաբերությունների առաջացումը, քաղաքները կորցնում են հասարակության կյանքում իրենց նախկին վճռորոշ դերը, նախարարությունների ձևավորման հետևանքով ուժեղանում են դեպի բնատնտեսություն տանող երևույթները, թուլանում են տարբեր շրջանների միջև տնտեսական ու մշակութային կապերը: Տկարանում է նաև հայոց պետականությունը, որն այլևս ի վիճակի չի լինում դիմագրավել Հոոմի քաղաքական ու մշակութային ճնշմանը: Հելլենիստական ավանդույթները կորցնում են իրենց ազդեցությունը, և Հայաստանը հաղորդակից է դառնում ուշ անտիկ, հռոմեական հատկանիշներ ունեցող մշակույթին:
Հելլենիզմի դարաշրջանի հայ մշակույթում հանդես էին գալիս երկու հիմնական ուղղություններ: Առաջինն ավանդական (ժողովրդական) ուղղությունն էր, որր զարգանում էր գյուղական բնակչության միջավայրում և հավատարիմ էր մնում իր տեղական, հինարևելյան ակունքներին, ավանդական աշխարհընկալմանն ու պատկերացումներին: Երկրորդը հելլենիստական ուղղությունն էր, որը զարգանում էր հասարակության կյանքում կատարված տեղաշարժերի հիման վրա և կրում էր վերնախավային շերտի ու քաղաքային ազատ բնակչության նոր ըմբռնումների և ճաշակի դրոշմը: Այս երկու ուղղությունները միմյանցից անջրպետված չէին; հելլենիստական հայկական մշակույթի առաջընթացը որոշակիորեն պայմանավորված էր նաև այդ երկուսի փոխներթափանցումով, հին և նոր արժեքների փոխազդեցությամբ ու միահյուսումով: Վերելքի ուղին բռնած հայկական նյութական ու հոգևոր մշակույթը իր արժանի տեղն է զբաղեցնում հին աշխարհի առաջավոր մշակույթների շարքում:
Հելլենիզմն իր առավել լիարժեք ու ցայտուն արտահայտությունը գտավ հայկական նյութական մշակույթի բնագավառում և հատկապես քաղաքաշինության ասպարեզում: Հնագույն քաղաքների նոր վերելքին զուգընթաց՝ թափ է առնում նոր քաղաքների շինարարությունը: Առաջիններից տիպական կարելի է համարել Արգիշտիխինիլի-Արմավիրի օրինակը: Նախորդ դարաշրջանի վարչական կենտրոնը վերածվել էր Հայաստանի մայրաքաղաքի, ընդ որում պահպանելով նաև սրբավայրի իր նշանակությունը: Արմավիրում գոյություն ուներ արեգակին, լուսնին և Հայոց թագավորների նախնիների պաշտամունքին նվիրված տաճար, որի շրջակայքում գտնվում էր սոսիների սրբազան պուրակը:
Նորակառույց քաղաքներից էր ՝Ք.ա. III դ. հիմնադրված Երվանդաշատը, որի նկարագրությունր տալիս է Մովսես Խորենացին: Այդ քաղաքի ավերակներր վկայում են նրա պաշտպանական հզոր համակարգի և կառուցապատման բարձր տեխնիկայի մասին: Մատենագրական աղբյուրներր և վերջերս կատարված պեղումները բազմակողմանի պատկերացում են տալիս Արտաշատ մայրաքաղաքի մասին: Հնարավոր է, որ այն հիմնադրվել է՝ Ք.ա. 189-188 թթ., երբ Հայաստան է այցելել կարթագենացի Հռչակավոր զորավար Հաննիբալը և մասնակցել քաղաքի կառուցման վայրի ընտրությանր: Անտիկ հեղինակներ Ստրաբոնն ու Պլուտարքոսը Արտաշատը անվանել են «մեծ և խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն», ընդգծել են նրա բացառիկ հաջող տեղադրությունր և պաշտպանական համակարգի հուսալիությունը: Այն կառուցված էր Արաքսի և Մեծամորի գետախառնուրդի վայրում, թերակղզու նմանվող գետածոցում, որր երեք կողմից անմատչելի էր թշնամիների համար: Չորրորդ կողմից Արտաշատը պաշտպանված էր բլուրներով, պարիսպներով ու խրամով: Հզոր ամրոց լինելուց բացի Արտաշատր նաև տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն էր: Քաղաքր կառուցապատված էր բնակելի, հասարակական նշանակություն ունեցող և պաշտամունքային շքեղ շինություններով;
Պաշտպանական նկատառումները կարևոր դեր են խաղացել նաև նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի տեղանքի ընտրության հարցում: Այն կառուցվեց Հայկական Տավրոսի ստորոտում, դժվարամատչելի լեռնային տարածքում և շրջապատված էր բարձրաբերձ (25 մետր) և չափազանց լայն պարիսպներով: Քաղաքի ներսում գտնվում էր պարիսպներով ամրացված անմատչելի միջնաբերդը ու նրա շուրջը սփռված էին ազնվականական դդյակները, տաճարները և թատրոնը: Արքունական պալատր գտնվում էր քաղաքի պարիսպներից դուրս և շրջապատված էր պարտեզներով, զբոսարաններով ու որսատեղիներով: Ուշ հելլենիստական ժամանակաշրջանի քաղաքաշինությունը սակավ չափով է ուսումնասիրված: Առայժմ, այն էլ ոչ անհրաժեշտ ծավալով, պեղումներ են կատարվել միայն Վաղարշապատում: Քաղաքր հիմնադրվել է Վաղարշ I-ի օրոք (116-144) նախկին գյուղաքաղաքի՝ Վարդգեսավանի տեղում: 164 թ. այն հռչակվել է թագավորանիստ քաղաք: Մասնակի պեղումներր՝ կատարված Էջմիածնի Մայր տաճարում և Հռիփսիմեի վանքում, բացահայտել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետությանր բնորոշ կառույցների հետքեր և քանդակագործության մնացորդներ:
Գառնու հեթանոսական տաճարը
Պատմաշրջանի ամրոցաշինական արվեստը ներկայացված է անառիկ Գառնիով, որը համակողմանիորեն ուսումնասիրված է երկարատև պեղումների շնորհիվ: Գառնին գոյություն է ունեցել Արարատյան թագավորության ժամանակներից և իբրև նշանավոր ամրոց ու արքունի ամառանոց հայտնի է եղել նաև I-III դարերում: Վաղ միջնադարում ևս Գառնին հռչակված էր որպես անառիկ բերդ և զորակայան: Ամրոցր կառուցվել է եռանկյունաձև հրվանդանի վրա և հիանալի պաշտպանված է բնական ուղղաձիգ ժայռերով: Ավելի քան 2 մետր լայնություն և 10 մետր բարձրություն ունեցող պարսպապատերը, ուղղանկյունաձև 14 աշտարակներր պաշտպանում էին ամրոցի մնացած մասերը:
Ամրոցի ներսում գտնվել է ճարտարապետական կառույցների մի խոշոր խումբ, այդ թվում՝ պալատական շինություններ և արքունի բաղնիք: Գառնիի ամրոցի բաղնիքը կառուցվածքով չափազանց նման է անտիկ բաղնիքներին:
Նախաքրիստոնեական Հայաստանի մեհենական կառույցները, ինչպես հայտնի է, գրեթե լիովին կործանվել են երկրի քրիստոնեացման ժամանակ և միայն բացառիկ դեպքերում են օգտագործվել որպես քրիստոնեական եկեղեցիներ, այն էլ որոշակի ձևափոխություններից հետո: Ինչպես երևում է Գառնիի հեթանոսական տաճարի օրինակից, հին հայկական աստվածներին նվիրված սրբավայրերը եղել են ճարտարապետական առումով բարձրարվեստ հուշարձաններ:
Գառնիի տաճարը կառուցվել է՝ Ք.Հ. I դարի երկրորդ կեսին և քրիստոնեության ընդունման ժամանակ խուսափել է ընդհանուր ճակատագրից: Տաճարն այնուհետև օգտագործվել է աշխարհիկ նպատակներով և կանգուն է մնացել մինչև 1679 թ. ավերիչ երկրաշարժը: Կառույցը ներդաշնակորեն միահյուսված է շրջապատի բնապատկերին և անջնջելի տպավորություն է թողնում; Նրա ներսում, հավանաբար, գրված է եղել Միհր աստծո արձանը, որը քրիստոնեություն ընղունելուց հետո ոչնչացվել է: Տաճարը փոքր չափերի է և կառուցված է բարձր պատվանդանի վրա: Շենքը ձգվում է հարավից դեպի հյուսիս և զարդարված է սյունաշարով: Տաճարի հորինվածքը (երկթեք տանիք, եռանկյուն ճակտոն, սյունաշար ուղղանկյուն հատակագիծ) Հայաստանում հայտնի էր Արարատյան թագավորության ժամանակներից, սակայն տաճարը, անշուշտ, կառուցվել է հունահռոմեական նույնատիպ հուշարձանների ազդեցությամբ: Տեղական արվեստը դրսևորվել է շենքը հարդարելիս և տեղական շինանյութը՝ որձաքարը մշակելիս: Տաճարի մանրամասները չեն կրկնում մեկը մյուսին և կատարված են արևելյան արվեստին բնորոշ բազմազանությամբ: Տեղական ավանդույթների հետ են կապված նաև տաճարի աղոթասրահի կառուցվածքր և համաչափությունները: Տպավորիչ փաստ է, որ աղոթասրահի չափերը ճշգրիտ կրկնում են Էրեբունի տաճարի չափերը:
Հելլենիստական ժամանակաշրջանում Հայաստանում գոյություն է ունեցել նաև բարձր զարգացման հասած քանդակագործություն: Գրավոր սկզբնաղբյուրները պատմում են հին հայկական տաճարների մասին, որտեղ կանգնեցված են եղել աստվածների և թագավորների նախնիների արձանները: Դրանց մի մասը բերովի էր և պատկերում էր հունահռոմեական աստվածներին: Այդպիսի արձաններն ազդելու էին տեղական արձանագործության հետագա զարգացման վրա և մարմնավորելու էին տեղական ու հունական հատկանիշների միահյուսումը: Արտաշատի և Գառնիի պեղումների ժամանակ գտնվել են մարմարյա արձաններ ու դրանց բեկորներ, ճարտարապետական հուշարձանների քանդակազարդ մասեր: Հայաստանի տարբեր շրջաններում հայտնաբերվել են տուֆից պատրաստված քարե արձանների գլուխներ, որոնք պատկերում են արձանագործության ավանդական ուղղությունը: Հին հայկական արձանագործության հելլենիստական ուղղության ամենանշանավոր հուշարձանը Անահիտ աստվածուհու բրոնզյա արձանի գլուխն է, որը գտնվել է Արևմտյան Հայաստանում (Սատաղ քաղաքի մոտ) և այժմ պահվում է Բրիտանական թանգարանում՝ Լոնդոնում: Տեղական և Հելլենիստական տարրերի փոխներթափանցման վկայություններ են Մեծ Հայքի և Ծոփքի թագավորների հատած դրամների վրա դրվագված արքայական պատկերները:
Հելլենիստական պատմաշրջանի խճանկարչության առայժմ հայտնի միակ նմուշը հայտնաբերվել է Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակին: Գառնիի խճանկարը բազմերանգ է և պատրաստվել է Ազատ գետի հունից հավաքված գույնզգույն քարերից: Նյութը ամբողջովին վերցված է հունական առասպելաբանությունից. կենտրոնական շրջանակում քարե մանրիկ հատիկներով պատկերված են օվկիանոսը՝ պատկառելի ծերունու, և ծովր՝ գեղանի կնոջ տեսքով: Խճանկարի արտաքին շրջանակում երևում են դարձյալ հունական առասպելաբանությունից վերցված տեսաբաններ: Պատկերներն ունեն հունարեն համապատասխան մակագրություններ:
III-I դդ. հայ հոգևոր մշակույթը հարստանում է բովանդակությամբ և բնույթով նոր տիպի ստեղծագործություններով, համալրվում է հայկական աստվածների համակարգը՝ դիցարանը:
Հայ ժողովրդական բանահյուսության հիմնական բովանդակությունը կազմում են պատմական եղելությունները: Հին հայ վիպական շարքը արտացոլում է Հայոց պետականության զարգացման ընթացքն ու երկրի բարգավաճումը Արտաշես I-ի և Տիգրան Մեծի օրոք: Այսպիսով, հեռավոր անցյալի առասպելների միջոցով անդրադարձը տեղի է տալիս ժողովրդական վեպին, թեև պատմավիպական շարքերը դեռևս շարունակում են հանդես գալ առասպելների հետ միահյուսված: Ավանդական վիպական շարքը իր մեջ ներառել է անցյալի տարբեր շերտեր՝ ընդ որում գործող անձանց և ժամանակների հաճախ շփոթով ու շեղումներով: Այսպես, Տիգրան Մեծի վեպում Տիգրան Երվանդյանի և Աժդահակի մասին պատմությունր միահյուսված է Տիգրան Մեծին վերաբերող զրույցների հետ: Արտաշեսի վեպի հիմքում ընկած են հայկական պետականության առաջացման ու ամրապնդման, նրա հետագա առաջընթացի հետ կապված անցքերը: Արտաշեսը հանդես է գալիս որպես երկիրը միավորող զորեղ արքա, որը պաշտպանում է Հայաստանը թշնամիների հարձակումներից, խաղաղարար է և շինարար: Արտաշեսի որդի Արտավազդի մասին վեպում պատմվում է վիշապազունների դեմ քաջ և հպարտ արքայազնի մղած պատերազմի և դրանց տոհմը գրեթե լիովին ոչնչացնելու, Արտաշեսի հուղարկավորության ժամանակ բողոքելու և հոր անեծքին ենթարկվելու մասին: Անեծքը կատարվում է. չար ու նախանձ Արտավազդը բանտարկվում է Մասիսի ստորերկրյա քարայրում:
Հին հայկական վիպական զրույցները զգալի աոաջընթաց են առասպելների համեմատությամբ: Առասպելական աշխարհընկալումը և պատկերացումները փոխարինված են իրական կյանքի ու կենցաղի վրա խարսխված իրողություններով և հայացքներով: Վիպական զրույցներում հրաշալի են արտացոլված հին հայոց հինավուրց սովորություններն ու բարքերը, հասարակության մեջ տարածված երևույթները: Հին հայկական վեպի համար նյութ են ծառայել արքունիքի և վերնախավի կյանքից վերցված դեպքերը, տիրապետող դասի կենցաղն ու գաղափարախոսությունը: Վիպական երգերը չափազանց սիրված են եղել հասարակության բոլոր խավերի շրջանում: Վեպի առանձին հատվածներ պատմվել և երդվել են փանդիռների նվագի ուղեկցությամբ, վերակենդանացվել և վերապրվել են ունկնդիրների կողմից:
Զարգացման նոր աստիճանի է հասնում նաև հին հայկական հեթանոսական կրոնը: Հայկական կրոնական վաղնջական ըմբռնումների հիման վրա վերջնականապես կազմավորվում է հին հայկական դիցարանը: Աստվածները միմյանց հետ կապված են ազգակցական կապերով, իսկ աստվածների ընտանիքն ունի իր յուրօրինակ ներքին աստիճանակարգը: Յուրաքանչյուր աստված կամ աստվածուհի կատարում է որոշակի դեր և գործառույթ, նրա իշխանությունր տարածվում է բնության երևույթների ու հասարակական կյանքի առանձին երևույթների վրա: Հին հայկական դիցարանի բազում աստվածություններ առնչություններ ունեին մերձավորարևելյան, հատկապես փոքրասիական և իրանական միջավայրի հետ: Սակայն բուն հայկական ավանդույթները, այնուամենայնիվ, չեն կորցրել իրենց նշանակությունը, և օտար ազդեցությունը հաճախ սահմանափակվել է նույնանուն աստվածությունների առկայությամբ:
Հին հայոց գերագույն աստվածը Արամազդն էր, որր համարվում էր բոլոր աստվածների հայր: Նա երկնքի և երկրի արարիչն էր, բարօրություն էր պարգևում աշխարհին ու արիություն հաղորդում մարդկանց: Ի տարբերություն իրանական Ահուրա Մազդայի, հայոց Արամազդը, բարի լինելով հանդերձ, կարող էր և պատուհասել: Հայոց դիցարանին բնորոշ չէր երկվությունը (դուալիզմ), չար և բարի աստվածների առանձին-առանձին գոյությունը և պաշտամունքը:
Արամազդի որդին էր Միհրը՝ արեգակի և կրակի աստվածը: Հայաստանում մեծ ժողովրդականություն էր վայելում Անահիտը: Նա մայրության, պտղաբերության, արգասավորության դիցուհին էր, երկրի և Արտաշատ մայրաքաղաքի հովանավորը: Վահագնը ամպի, անձրևի, ամպրոպի և ռազմի աստված էր, Աստղիկը՝ լույսի, սիրո, գեղեցկության, Տիրը՝ դպրության, ուսման և ճարտարապետության: Կային նաև այլ աստվածներ: Հելլենիստական պատմաշրջանում հայկական աստվածները համադրվեցին հունականի հետ, և Արամազդը նույնացվեց Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրր՝ Հեփեստոսի, Վահագնը’ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Տիրը՝ Ապոլոնի հետ: Սակայն այդ համադրումը կատարյալ չէր, լրիվ համապատասխանություն չէր կարող լինել երկու տարբեր պայմաններում ձևավորված դիցաբանների միջև:
Ք.ա. III-II դդ. Հայաստանում սկսել էին տարածում ստանալ հունարենը և գրականությունը: Տիգրան Մեծի (95-55) օրոք մայրաքաղաք Տիգրանակերտում ապաստան էին գտել հույն հռետոր Ամփիկրատես Աթենացին, փիլիսոփա և հռետոր Մետրոդորոս Սկեպսիացին: Նրանք հեղինակել են Տիգրանի կյանքին և գործունեությանը նվիրված աշխատություններ: Ուշագրավ փաստ է, որ Տիգրանի որդի Արտավազդ 2-րդը ոչ միայն հունական գրականության երկրպագու էր, այլև ինքն էլ հունարեն լեզվով գրում էր ողբերգություններ, ճառեր և պատմական աշխատություններ:
Հայաստանի քաղաքներից Տիգրանակերտում և Արտաշատում տրվում էին թատերական ներկայացումներ, հնարավոր է, նաև բեմադրվել են հայ հեղինակների գործեր: Թատրոնը հելլենիստական քաղաքի կյանքում կարևոր նշանակություն ուներ, քանի որ թատերական ներկայացումների միջոցով էր քաղաք-պետության՝ պոլիսի բնակչության շրջանում քարոզվում իշխող դասի գաղափարախոսությունր, այս կամ այն քաղաքական խմբակցության հայացքները: Տիգրան Մեծը Տիգրանակերտում թատրոնի շենք է կառուցել հելլենիստական քաղաքներից տեղահանված բնակչության պահանջմունքները բավարարելու նպատակով, բայց թատերական ներկայացումներին հաճախել են նաև հելլենիստական ճաշակ ու հունարենի իմացություն ունեցող տեղացիներ՝ գլխավորապես քաղաքային վերնախավից և թագավորի շրջապատից: Հայտնի է, որ Ք.ա. 53 թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, որի հանդիսատեսների թվում էր Արտավազդ 2-րդը:
Հելլենիստական պատմաշրջանի հայկական մշակույթի զարգացումը նշանավորվեց շրջադարձային բնույթի տեղաշարժով. հետզհետե հեռանալով արևելյան քաղաքակրթության ոլորտից՝ այն ընդգրկվեց միջերկրածովյան ավազանի երկրների մշակութային աշխարհի սահմաններում: Հայկական մշակույթը շարունակում էր ազգային բնույթ կրել՝ աղերսվելով հունահռոմեական մշակույթի հետ: Շրջադարձը դեպի արևմտյան քաղաքակրթություն ձեռք բերեց անշրջելի բնույթ, երբ Հայաստանում պաշտոնական կրոն ընդունվեց քրիստոնեությունը, և երկիրն ավելի մեծ չափով հաղորդակից դարձավ միջերկրածովյան քրիստոնեական մշակույթին: Հայաստանի հելլենիստական մշակույթի ավանդույթները, այնուամենայնիվ, չմոռացվեցին և նախապատրաստեցին հայ ազգային մշակույթի աննախընթաց ծաղկումը վաղ միջնադարում:
Տրդատ Ա -ի բազմելը հայոց գահին
Արտաշեսյան արքայատան անկումից հետո Հռոմեական կայսրությունը ձգտում էր իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել դրածո թագավորների միջոցով:
Հայոց գահի համար պայքարում էին նաև պարթևները:
Հայերը հակված էին համագործակցել պարթևների հետ, քանի որ նրանք հայերին ավելի մոտ էին սովորույթներով ու բարքերով և, ի տարբերություն Հռոմի, չէին սպառնում հայոց պետականության գոյությանը:
Հայոց գահին Հռոմի օգնությամբ հավակնում էին տիրել Ատրպատականի, Վրաստանի և հարևան այլ երկրների արքայատների ներկայացուցիչները: Սակայն հայերը հրաժարվում էին ենթարկվել նրանց:
Հայերի համակրանքը կարողացավ շահել միայն Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոնը (18-34), որը ստացավ հայկական Արտաշես անունը: Նա մեծացել էր հայկական միջավայրում, ծանոթ էր հայերի սովորույթներին ու բարքերին, քանի որ հայրը երկար ժամանակ եղել էր Փոքր Հայքի թագավոր:
Հռոմեական հզոր կայսրության և նրա դաշնակիցների դեմ կես դար տևած համառ պայքարը, ի վերջո, պսակվեց հաջողությումբ:
Պարթև Արշակունիները ցանկանում էին հայկական գահին հաստատել իրենց արքայատոհմի ներկայացուցչին, որպեսզի սերտացնեին համագործակցությունը Հայաստանի հետ և հզոր դաշնակից ձեռք բերեին Հռոմի դեմ պայքարում:
Պարթևստանի արքա Վաղարշ Ա Արշակունին իր եղբայր Տրդատին 52 թ. մեծ բանակով ուղարկեց Հայաստան: Հայ ավագանու աջակցությամբ Տրդատը երկրից վտարեց հռոմեացիների դրածո թագավոր վրացի Հռադամիստին:
54 թ. Արտաշատ մայրաքաղաքում Տրդատ Ա-ն (54-88) հանդիսավորությամբ օծվեց Հայոց արքա:
Վաղարշ Արշակունին մինչ այդ մյուս եղբորը` Բակուրին դարձրել էր Ատրպատականի արքա:
Այսպիսով` Արշակունիների արքայատոհմի իշխանության տակ էին հայտնվում Պարթևստանը, Ատրպատականը և Հայաստանը:
Տրդատ Ա-ի գահակալում
Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որ մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ-ն մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում: Վաղարշ Ա-ն շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում: Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը: Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց: Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ:
Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թ. Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ` Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:
62 թ. գարնանը հայոց բանակը` Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ, Ծոփքում` Արածանու ափին գտնվող Հռանդեա (Եռանդ) դաշտում շրջափակեց հռոմեական բանակը: Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել, որոնցից մեկը հենց 53 թ.-ի Խառանի ճակատամարտում հռոմեացիների կրած պարտությունն է՝ հայ-պարթևական զորքերի կողմից:
Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա-ի հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում: Տրդատ Ա-ն համաձայնեց և 64 թ.-ին այցելել Հռոմ ու հայոց թագը ստացավ անձամբ Ներոն կայսրից: Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց: Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»:
Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:
Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից դեռևս 3 տարի առաջ։
Այսպիսով Տրդատ Ա հիմք դրեց Արշակունիների թագավորությանը:
Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Հայաստանը: Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները: Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը:
Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Հայաստանը փոթորկվում էր: Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևստան: Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար: Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո: Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Հայաստան և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից:
Ք.ա. 30 թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց հայոց թագավոր: Արտաշես Բ-ն (Ք.ա. 30-20) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ թշնամու նկատմամբ: Նա Հռոմից պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն մերժում ստացավ: Ի պատասխան հոր՝ Արտավազդ Բ-ի մահապատժի, նա կարգադրեց սրի քաշել Հայաստանում գտնվող հռոմեացիներին: Այնուհետև արշավեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, գրավեց այն և միացրեց իր թագավորությանը: Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ: Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը: Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը: Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին: Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին: Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն: Ք.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:
Հայոց Արտավազդ Բ թագավորը գահակալել է մ. թ. ա. 55–34 թթ-ին: Նա հմուտ դիվանագետ էր, ռազմական գործիչ, օտար լեզուների գիտակ:Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:Մ. թ. ա. 51–50 և 40–38 թթ-ին պարթևների` հռոմեական տիրապետության տակ գտնվող Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա ներխուժման ժամանակ պահպանել է չեզոքություն: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը: 31 թ-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի հրամանով:Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Նրա պատկերով հատվել է դրամ: Հայաստանի թատերական գործիչների միությունը Արտավազդ Բ-ի անունով սահմանել է «Արտավազդ» մրցանակը:
Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի:
Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: Մ. թ. ա. 73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Մ. թ. ա. 71 թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին:
Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66 թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից:
Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64 թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության:
Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): Տիգրան Մեծի անունով Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):
Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»: «Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:Մովսես Խորենացի, պատմիչ
«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր «Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:Ռընե Գրուսե,ֆրանսիացի արևելագետ
Ըստ պատմության Արտաշեսը եղել է բարձրակարգ զինվորական։ Հետո Անտիոքոս III-ը գահընկեց է անում Երվանդունիներին և կառավարիչ նշանակում Արտաշեսին։ Երբ որ Անտիոքոսի զորքերը թուլանում են Արտաշեսը առիթը բաց չի թողնում և իրեն նշանակում է Մեծ Հայքի թագավոր և Հայաստանը նշանակում անկախ պետություն։ Զարեհը նրա օրինակին է հետևում և Ծոփքն է թագավորում անկախացնելով այն։ Այս քայլով էլ նա սկիզբ է դնում Արտաշեսյան տոհմին։ Սկզբից Արտաշեսը սահմանափակվել է Մեծ Հայքի կենտրոնական մարզերով, բայց քիչ ժամանակ անց նա միավորում է մ․թ․ա․ III դարի վերջերի Երվանդյան պետությունից անջատված ծայրագավառները և ստեղծում միաձույլ և հզոր պետություն։
Արտաշես Ա-ն իր թագավորության սկզբում արշավում է դեպի արևելք և հասնում մինչև Կասպից ծով, որի շնորհիվ պետությանն են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Արտաշես Ա չի ցանկացել դաշնակցել Հռոմի հետ և ապաստան է տվել Հռոմի թշնամի Կարթագենի զորավար Հանիբալին։
Արտաշես Ա-ի գործունեությունները
Արտաշեսին անվանում էին նաև Արտաշես Բարեպաշտ և Արտաշես Մեծ։ Արտաշեսը կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը։ Արտաշեսը մեղմել է հողատերերի և գյուղական համայնքների հակասությունները։ Արտաշեսը երկիրը բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա-ն մեծացրել և կանոնավորել է բանակը։ Այն բաժանել 4 կողմապահ մասերի։ Նա խրախուսել է գիտության, քաղաքաշինության և արվեստի զարգացումը։ Հենց այդ ժամանակ էլ կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը։
Իմ կարծիքով Արտաշես Ա շատ բարի արքա էր։ Ես կուզեի հիմա նրա պես նախագահ ունենաինք և կուզեի, որ արտածեցի պես բաևեպաշտ շատ արքաներ ունեցած լինեինք։ Շատ ափսոս է, որ շատ մարդիկ Արտաշես Ա չեն ճանաչում և չգիտեն թե նա ինչ լավ արքա է եղել։
Արտաշատի կառուցումը
Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185 թ. Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները։ Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը քաղաքը բնակեցնելու համար այնտեղ է բերել Երվանդաշատ քաղաքի գերիների մի մասին։ Հետագայում Արտաշատը դարձել է Առաջավոր Ասիայի մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոններից մեկը։ Արտաշես Ա-ն մահացել: