Design a site like this with WordPress.com
Get started

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ: ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից՝ անմատչելի լեռներով։ Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։

Կիլիկիան բաղկացած է հիմնականում երկու շրջաններից՝ Լեռնային Կիլիկիա կամ ըստ Ներսես Լամբրոնացու՝ «Գահ Կիլիկիոյ» և Դաշտային Կիլիկիա։

Հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանել են Կիլիկյան աշխարհ կամ Հայոց աշխարհ, ինչպես բուն Հայաստանը։ 12-րդ դարի ճանապարհորդ Բենիամին Տուդելցին գրում է, որ Կիպրոսից չորս օրում Կոռիկոս են հասնում, որ Հայաստան կոչվող երկրի սկիզբն է։

Կիլիկիա մտնող ճանապարհներն անցնում էին բերդերով վերահսկվող կիրճերով, որոնցից կարևորագույններն էին Դրունք Կիլիկիո և Դրուն Ասորվոց կամ Դրունք Անտիոքայ կիրճերը։

Կիլիկիայի հայկական իշխանություն կամ Կիլիկիայի հայոց իշխանապետություն (արևմտյան գրականության մեջ նաև՝ Փոքր Հայք կամ Փոքր Հայաստան), հայկական միջնադարյան պետություն՝ Ռուբինյան իշխանների գլխավորությամբ (1080-1198)։ Այն ստեղծվել էր սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից[1]։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում է պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»[2]։

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորություն շրջանում (13-14–րդ դարեր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ իշխանապետությունը վերածվեց թագավորության։

The Barony of Cilician Armenia, 1080-1199.gif

Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստանում

Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։

Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։

12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները։ Փոքր Ասիայում ձևավորվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը, որը նվաճում է Մեծ Հայքի արևմտյան գավառներն ու Փոքր Հայքը, անկախություն է ձեռք բերում Ռուբինյանների հիմնած նորաստեղծ Կիլիկիայի հայկական իշխանությունը, Հայաստանի հարավային նահագները գրավվում են Այյուբյան սուլթանության կողմից, իսկ հյուսիսում ստեղծվում են Անիի, Դվինի Շադդադյանների սելջուկյան ամիրայությունները։ Նրանք վերանում են Զաքարյանների շնորհիվ, ովքեր հաստատում են նոր հզորացող Վրացական թագավորության գերիշխանությունը՝ Վրաց Բագրատունիների գլխավորությամբ։ Վրաստանի կազմում Զաքարյանները ձեռք են բերել բարձր ինքնավարություն: Արևելյան Հայաստանի ու Վրաստանի հարևանությամբ՝ նախկին Աղվանքի տարածքում, առաջանում են այլ ամիրայություններ ևս, որոնցից ամենահայտնին Գանձակի սելջուկյան ամիրայությունն էր։ Վերջինս նվաճում է հայկական վերջին թագավորությունը՝ Սյունիքը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՄԲԱՏ, ԱՇՈՏ 4, ԳԱԳԻԿ 2

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՄԲԱՏ

Հովհաննես–Սմբատ կամ Սմբատ Գ (- 1041), Բագրատունյաց Հայաստանի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։

1000-ին հոր հրամանով Արծրունի իշխան Ապուսահլից գրավել է Կոգովիտ և Ծաղկոտն գավառները։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի զորքի օժանդակությամբ հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Երկու եղբայրների հաշտեցմանը իր գործուն մասնակցությունն են ունեցել կաթողիկոս Պետրոս Գետադարձը և

Հովհաննես-Սմբատը ներկայանում է Վասիլ Բ կայսրին. մանրանկար Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից

սպարապետ Վահրամ Պահլավունին։ Հովհաննես Սմբատի իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Բարսեղ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Բարսեղ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038-ին վերանորոգել է տվել Հոռոմոսի վանքը։ 1040-ին մասնակցել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերի ջախջախմանը։ Հովհաննես-Սմբատի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան։

ԱՇՈՏ 4

Աշոտ Դ (մոտ 997–1 սեպտեմբեր 1041), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։

Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի (Սմբատ Գ-ի) դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։

ԳԱԳԻԿ 2

1020 թվականին վախճանվեց Հայոց Գագիկ Ա թագավորը՝ թողնելով երկու որդի, որոնցից ավագը՝ Հովհաննես-Սմբատը թուլակամ, ռազմական գործին անտեղյակ անձնավորություն էր, իսկ Աշոտը (Աշոտ Դ), հակառակը, քաջ, մարտերում կոփված և համառ բնավորության տեր երիտասարդ էր։ Ավագության իրավունքով գահը ժառանգելու էր Հովհաննես-Սմբատը, սակայն Հայոց իշխաններից շատերը, գիտակցելով այդ խառնակ ժամանակներում թուլակամ ու անհեռատես արքա ունենալու կործանարար հետևանքները, ձգտում էին Հայոց գահը հանձնել Աշոտ Դ-ին։ Բայց իր ազդեցիկ կողմնակիցներն ուներ նաև Հովհաննես-Սմբատը, որոնցից մեկն էր նաև կաթողիկոս Պետրոս Գետադարձը: Երկրում ծայր է առնում թունդ հակամարտություն և եղբայրասպան պատերազմ, որը շուտով հնարավոր եղավ հարթել իշխանների և կաթողիկոսի ջանքերով, ինչի համար որոշվեց Անի մայրաքաղաքը իր շրջակայքով հանձնել Հովհաննես-Սմբատին, իսկ մնացած մասը՝ Աշոտ Դ-ին։ Հաշտության պայմաններից մեկն էլ այն էր, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո Հայոց գահն ամբողջությամբ անցնելու էր Աշոտ Դ-ին, կամ, եթե նա ևս մահացած լիներ, նրա որդուն։ Աշոտի որդի Գագիկ Բ-ն ծնվեց մոտ 1024 թվականին։ Սակայն երկրում հաստատված այս անդորրը կարճ տևեց։ 1022 թվականին Վրաց թագավորություն է արշավում Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ Բուլղարասպանը, և քանի որ այդ պատերազմում Հայքը սատարել էր Վիրքին, կայսրը որոշում է պատժիչ արշավանք ձեռնարկել նաև դեպի Բագրատունյաց թագավորություն: Հայոց արքա Հովհաննես-Սմբատը, ահաբեկված դրանից, որոշում է կաթողիկոս Պետրոս Ա-ին ուղարկել բանակցությունների և հաշտություն կնքելու՝ անգամ ամենավատ պայմաններով, միայն թե իրենից հեռացնի պատերազմը։ 1023 թվականին Պետրոս Ա-ն մեկնում է Տրապիզոն, որտեղ գտնվում է Վասիլ Բ-ն՝ իր զորքով։ Բանակցությունները կայսեր հետ ավարտվում են մի խայտառակ պայմանագրի կնքմամբ, ըստ որի Հովհաննես-Սմբատի մահից հետո Անին իր շրջակայքով ժառանգություն էր մնալու Բյուզանդական կայսրությանը։ Այս պայմանագիրը մեծ զայրույթ և դժգոհություն է առաջացնում Անիում և իշխանների շրջանում, ինչի պատճառով Պետրոս Ա-ն որոշ ժամանակ չի վերադառնում հայրենիք, այլ հաստատվում է Սեբաստիայում: Այսպիսով, Հայքում որոշ ժամանակ տիրում է խաղաղություն։ 1041 թվականին մահանում են արքան, ապա նրա Աշոտ եղբայրը։ Սա շատերը համարեցին բյուզանդական կայսրության խարդավանքների արդյունք՝ արագացնելու համար Տրապիզոնի պայմանագրի կատարումը։ Պահը նպաստավոր համարելով՝ բյուզանդական 100 հազարանոց մի զորաբանակ ներխուժեց Հայոց թագավորություն՝ գրավելու Հովհաննես-Սմբատի կտակած հողերը՝ Անին՝ իր շրջակայքով։ Հոռոմները հասան որոշ հաջողության՝ գրավելով մի շարք հայկական տարածքներ։ Իսկ հայկական զորքերը, որ շուրջ 30 հազար էին, համախմբվում են սպարապետ Վահրամ Պահլավունու շուրջ։ Հայ ռազմիկներին միացավ նաև բնակչությունը, և միասին դուրս գալով Անիի Ծաղկոց կոչվող դարպասից, հարձակվեցին քաղաքը պաշարման մեջ առած բյուզանդացի զորքի վրա։ Հայերը կարողացան քաղաքի պարիսպների տակ ջախջախել բյուզանդական զորքերին և խայտառակ փախուստի մատնել։ Նրանցից քչերը միայն ողջ մնացին ու գերի ընկան և հայերը ցանկանում էին հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Սակայն սպարապետի (Վահրամ Պահլավունի) միջամտությամբ գերիներն ազատ արձակվեցին։ Այս պարտությունից հետո կայսրությունն այլևս տևական ժամանակ մոռացավ Տրապիզոնի պայմանագիրը։

ԳԱԳԻԿ Ա

Գագիկ Ա
Շահնշահ հայոց, վրաց և աղվանից
Գագիկ Ա-ի արձանը գտնված Անիում
Իշխանություն990 – 1020
Թագադրում990
Լրիվ անունԳագիկ Ա Բագրատունի
ՏիտղոսներԲագրատունյաց Հայաստանի թագավոր
Ծնվել է՝989
Մահացել է՝1020
Անի
ԱզգությունՀայ
ՆախորդՍմբատ Բ Տիեզերակալ
Սմբատ Բ Տիեզերակալ
ՀաջորդողՀովհաննես-Սմբատ
Աշոտ Դ
ՈւղեկիցԿատրանիդե
ՀետնորդՀովհաննես-Սմբատ
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԱշոտ Ողորմած
ՄայրԽոսրովանույշ
ԵրեխաներԽուշուշ ԲագրատունիՀովհաննես-ՍմբատԱշոտԱբաս
Կրոնական հավատքներՀայ Առաքելական Եկեղեցի

Գագիկ Ա (ծն. թվ. անհայտ — 1020), Հայոց արքա (990-1020), Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը: Սերվում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։

ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998վականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև ԱպահունիքՇամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են ԱնինԴվինըԿարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների: Նրանց ջանքերի արդյունքն են ԲջնինԱմբերդըՄարմաշենը:

ԳԱԳԻԿ Ա-Ի ԱՐՁԱՆԸ

Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թվականին կառուցվել է Անիի Կաթողիկե եկեղեցին: Ճարտարապետը Տրդատն էր:

ԱԲԱՍ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ԿԱՐՍԻ ԹԱԳԱՎՈՐ)

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աբասը հաջորդեց հորը՝ Մուշեղ Ա-ին՝ ժառանգելով Կարսի թագավորությունը։ Նրա մայրը՝ Գարդմանքի իշխան Սահակ Սևադայի դուստրն էր[2]։ Իր շուրջ կեսդարյա կառավարման ընթացքում Աբաս թագավորը, պատմիչների վկայությամբ, բարեկարգել է երկիրը, վերացրել «գողությունն ու ավազակությունը», ստեղծել մշտական բանակ, ապահովվել առևտրական քարավանների անվտանգ երթևեկությունը, մարդկանց անձի և ունեցվածքի անվտանգությունը[1]: Ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ հաստատել Շիրակի Բագրատունյաց գահակալող ճյուղերի հետ։

Ինչպես Կարսի Մուշեղ թագավորը, այնպես էլ Աբասը որոշ նկրտումներ ունեին Հայաստանի հյուսիս-արևելյան մասերում գտնվող Փառիսոսի թագավորության նկատմամբ։ Այդ ժամանակ այնտեղ թագավորում էին եղբայրներ Սենեքերիմ և Գրիգոր «Փառավոր», «Բարեպաշտ» պատվանունները կրող թագավորները, իսկ սրանց քույրը Կարսի թագուհին էր՝ Մուշեղ թագավորի կինը և Աբասի մայրը։ Այդ թագավորների մահից հետո Կարսի թագուհին կարող էր ժառանգորդ համարվել Փառիսոսի ապագա թափուր գահի։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ստեփանոս Տարոնեցիին Աբաս Բագրատունուն բնութագրել է իբրև «փառահեղ մարդ՝ լի հանճարով և իմաստությամբ»[3]։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Աբաս թագավորի օրոք քաղաքում ծաղկում են արհեստները, առևտուրը։ Կարսը առևտրային սերտ կապեր ուներ հեռավոր երկրների հետ անգամ։ Քաղաքը բարեկարգվում է, շենանում։ Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50 000-ից, որն այն ժամանակվա քաղաքային բնակչության համար մեծ թիվ էր։

Վանանդ գավառն իր բարձր լեռնային սարահարթով նպաստավոր պայմաններ ուներ երկրագործության և հացահատիկային բույսերի աճեցման համար։ Արաքսի հովիտը՝ Երասխաձորը իր մեղմ և տաք կլիմայով հնարավորություն էր տալիս ունենալու զարգացած այգեգործություն և նրա հետ կապված գինեգործություն ու պարտիզագործություն։ Մեծրաց լեռների անտառները շինանյութ էին մատակարարում։ Կարմիր փորակ ջրբաժան լեռնաշղթայի և Արջո-Առիճ հրաբխային զանգվածի ալպյան մարգագետինները նպաստավոր պայմաններ էին ընձեռում անասնապահության զարգացման համար։

Մեծ համբավ ուներ լեռնագործությունը։ Հայտնի էին պղնձի, արծաթի, արճճի և երկաթի հանքերը, հիմնականում Կեչուտի լեռներում, որոնց հիմքի վրա էլ քաղաքներում, հատկապես Կարսում, զարգանում էր արհեստագործությունը։ Զարգացող գյուղատնտեսության, լեռնագործության և արհեստագործության հիման վրա ընդլայնվում էր ապրանքափոխանակությունը, որը նպաստում էր քաղաքային կենտրոնների և առաջին հերթին մայրաքաղաք Կարսի վերելքին։

Ըստ պատմիչների՝ Աբասը իր երկրում վերացնում է ավազակությունը, որն այնպիսի չափերի էր հասել, որ մարդիկ իրենք իրենց ունեցվածքի տերը չէին։ Ամենայն խստությամբ պատժում, ոչնչացնում է հանցագործներին և ապահովում երկրի խաղաղ ու հանգիստ կյանքը։ Աբասը հատուկ ուշադրություն է նվիրում զինված ուժերին և կարմիր գույնի հատուկ զինվորական համազգեստ է մտցնում։ Իր աշխարհազորով Աբաս թագավորը մասնակցում է հայոց և վրաց համատեղ ռազմական արշավանքներին՝ ընդդեմ Հարավային Հայաստանի արաբ ամիրաների (994)։ Կարսի փոքրիկ թագավորության վիճակն անկայունացավ Բյուզանդիայի ու վրաց Բագրատունիների միջև տեղի ունեցող արյունահեղ պատերազմների ժամանակ, որոնց պատճառը մահացած Դավիթ Կյուրոպաղատի ժառանգության շուրջ ծագած վեճն էր։ Այդ ընթացքում Կարսի թագավորության տարածքը, որ կռվող կողմերի համար ռազմաբեմ էր դարձել, խիստ ավերածությունների ենթարկվեց։

ԾՈՒՄԲԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Աբաս Կարսեցին մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ համատեղ պայքարին և 998 թվականի Ծումբի ճակատամարտին։ Մամլանը, պատճառ բռնելով Դավիթ Կյուրոպաղատիկողմից կայսիկներին պատկանող Մանազկերտի գրավումը, բազմաքանակ զորքով հարձակվում է Հայաստանի վրա և առաջանում մինչև Ապահունյաց գավառ: Նրա դեմ են դուրս գալիս ԱնիիԲագրատունյաց արքա Գագիկ Ա-ն, Աբասը և հայկական այլ բանակներ՝ սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ: Հայկական զորախմբին իրենց զորքերն են ուղարկում նաև ՏայքիԴավիթ Կյուրոպաղատն ու վրաց Գուրգեն թագավորը: Ճակատամարտը տեղի է ունենում Ապահունիքի Ծմբո գյուղի մոտակայքում, որտեղ հայ-վրացական զորքերը ջախջախում են Մամլանին և դուրս քշում երկրի սահմաններից[1]:

Աբասին հաջորդել է որդին՝ Գագիկը (1029-1065)։

Աշոտ Ա Բագրատունյաց

Աշոտ Ա (820 — 890ԳուգարքՀայաստան), Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավորը (885-890 թթ.)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։

Սպարապետ և իշխանաց իշխան

855 թվականի համահայկական ապստամբությունից հետո փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ը Խոստովանողին։ 855 թվականի ամռանը Բուղան ետ կանչվեց. ամբողջ իշխանությունը կենտրոնացավ Աշոտ Բագրատունու ձեռքում, ով 862 թվականին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։

869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու ջանքերով միասնական ժողով է հրավիրվում, որին մասնակցում են նշանավոր իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ժողովում միահամուռ որոշում է կայացվում Աշոտ Բագրատունուն հռչակելու հայոց թագավոր։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն», սակայն 869 թվականի Շիրակավանի եկեղեցական ժողովը մերժում է պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարվում ռազմաքաղաքական դաշինքից։

Հայոց թագավոր

Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել ԲագրատունիԱրծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Իր եղբայր Աբասից հետո սպարապետ է կարգում որդուն՝ Շապուհին, իսկ մյուս որդին՝ Սմբատը, դառնում է հայոց թագավոր և շարունակում հոր գործը։ Երեք դուստրերից երկուսին կնության է տալիս Արծրունիներին. Սոֆյան ամուսնանում է Գրիգոր-Դերենիկի հետ և դառնում է Վասպուրականի գահերեց տիկին, իսկ մյուս դուստրն ամուսնանում է Վահան Արծրունու հետ։ Կրտսեր դուստրը՝ Մարիամը, ամուսնանում է Վասակ Գաբուրի հետ, դառնում Սյունիքի գահերեց տիկին։ Բարեկամական և դաշնակցական կապեր են հաստատվում ոչ միայն հայ ազդեցիկ իշխանների, այլև վրացիների ու աղվանների հետ։ Վերջիններիս ազնվականության գլուխ էին անցել վրաց և աղվանից Բագրատունիները։

Բագրատունիների թագավորությունը Աշոտ Մեծի հետնորդների օրոք

Դեռևս 870–ական թվականների կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885 թվականին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։

885 թվականի օգոստոսի 26-ին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից Բագարան քաղաքում Աշոտն օծվում է հայոց թագավոր։ 885-890 թվականներին Աշոտ առաջինը ընդարձակում է երկրի տարածքները, իսկ վերջին շրջագայության ընթացքում՝ 890 թվականին, Կոստանդնուպոլսից վերադարձի ճանապարհին Աշոտ Ս-ը մահանում է։ Նրա մահից հետո գահն անցնում է նրա որդի Սմբատ Ա Բագրատունուն։ 887 թվականին Աշոտը թագադրել էր Արևելյան Վրաստանի առաջին թագավորին՝ Ատրներսեհ Դ Բագրատունուն (Բագրատիոնի, 887-923 թթ.)։

Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև ՎրացԱղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։

Աշոտը նաև կատարեց մի շարք բարեփոխումներ, վերականգնելով ու բարեփոխելով Արշակունիների ժամանակ գոյություն ունեցած պալատական համակարգը։ Մանր ազնվականներին հողեր նվիրեց, նրանց ավելի ևս կապելով արքունիքի հետ։