Design a site like this with WordPress.com
Get started

Առցանց աշխատանք,հայոց պատմություն

1- <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պայքարի գաղութահայ կենտրոնները․ Հովսեփ Էմին>>թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Ի՞նչ նպատակով էր անգլիական <<Արևելահնդկական ընկերությունը>> 1688թ․ պայմանագիր կնքել հնդկահայերի հետ։

    Ամրապնդվելով Հնդկաստանում անգլիացիները փորձում էին ամբողջովին տիրանալ հնդկական առևտրին և ժամանակի ընթացքում սահմանափակել հայ վաճառականության իրավունքները:
  • Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովսեփ Էմինը, ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանի ազատագրումը։

    Էմինը ծնվել է 1726թ.ի Պարսկաստանի Համադան քաղաքում,որտեղից էլ հետո տեղափոխվել են Կալկաթա:Նա փորձում էր ամեն գնով այդ հարցը լուծել,որովհետև նա տեսնում էր հայերի հանդեպ անարդարությունը:
  • Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի ունեցան Հովսեփ Էմինի կյանքում 1751 թ․-ին։

    1751թ.ին հոր կամքին հակառակ ծառայության է անցնում բրիտանական մի նավում և ուղևորվում է Անգլիա:Վուլվիչի ակադեմիա ընդունվելուց հետո հմտանում է ռազմական գործում և ծանոթանում է բազմաթիվ պետական և քաղաքական գործիչների հետ:
  • Ի՞նչ տեղի ունեցավ 1759թ․-ին և ինչպիսի՞ փոփոխություններ եղան Հովսեփ Էմինի Հայաստանի ազատագրության ծրագրերում։

    1759թ. ին Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան և մոտիկից ծանոթանում է այնտեղի իրավիճակի հետ:Հասկանում է,որ թուրքական տիրապետությունից ազատվելու համար անհրաժեշտ է համագործակցել հարևան պետության հետ և առաջ գնալ նրա օժանդակությամբ:Նա վերադառնում է Անգլիա և սկսում է իր գործունեությունը ազատագրման վերաբերյալ…
  • Պարսից շահը 1724 թ․ ի՞նչ քաղաքականություն որդեգրեց Սյունիքի նկատմամբ և ինչու՞։
  • Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրական գործի համար ո՞ր երկրների աջակցություններն էր տեսնում հպատակահարմար և ինչու՞։

    Ռուսաաստանի և Վրաստանի աջակցությանն էին սպասում հիմնականում..
  • Հովսեփ Էմինին Հայաստանի ազատագրական գործի համար, ինչպիսի՞ աջակցություն էր առաջարկում Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր՝ Հովնանը և ինչպիսի՞ ճանապարհներ էր ուղենշում։

    Նա մեծ աշխատանք է կատարում զորաջոկատներ հավաքագրում և օսմանահպատակ քրդերի, ասորինների հետ համագործակցության մեջ էր:
  • Ինչու՞ 1764 թ․-ին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կշտամբական նամակներ հղեց Հերակլ II արքային։

    Քանի որ նամակը ուղարկելուց հետո,Խանի մարդիկ նամակատարին ձերբակալում են և դրա մասին իմանում է Սիմեոն Երևանցին և բարկանում է,այդ իսկ պատճառով էլ կշտամբական նամակ է հղում արքային:
  • Ի՞նչ տեղի ունեցավ Հովսեփ Էմինի կյանքում 1766 թ․-ին։

    1766թ.ին նա վերադառնում է Հայաստան և գնում Գետաշեն,այտեղ հանգրվանում է Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ,մասնակցում է Հովսեփի դեմ ուղղված ճակատամարտին և հաղթանակ են տանում:
  • Ինչու՞ 1770 թ․-ին Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան։

    Քանի որ նա գնացել էր Խոյ,որպեսզի ստանար 18000 զինվոր,սակայն գնալուն պես հասկանում է,որ նրա գումարը չի բավականցնում զորք ստանալու համարհուսահատվում է և վերադառնում Հայաստան…
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպե՞ս եք գնահատում Սիմեոն Երևանցու գործունեությունը։ Նա դավաճան է՞ր, թե՞ հեռատես գործիչ։

    Սիմեոն Երևանցուն կարող եմ համարել հեռատես գործիչ քանի որ,նա գիտեր Էմինի ազատագրական պայքարի մասին ոգևորությունը և չէր փորձում որևէ կերպ նրան օգնել է նույնիսկ խանգարում էր նրան, հրամայելով չնդունել նրան .. Նաև նրա կշտամբական նամակից հետո էր չէ,որ Հերակլը վտարեց Էմինին Վրաստանից. Չեմ կարղ որպես այդպիսին նրան դավաճանի ՛՛կոչում՛՛ տալ,քանի որ Ընկեր Սամվելի պես խորը մտածելակերպ ու դիրք չունեմ պատմության մեջ,սակայն ըստ իս նա հեռատես գործիչ էլ չէր:
f5a042aadde2d8_5a042aadde385

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ XVIII ԴԱՐՈՒՄ (1722-1731 ԹԹ․)>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ազատագրական զինված պայքարը Արցախում XVIII դարում (1722-1731 թթ)>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչպիսի պատճառներով էր Պարսկաստանը 1722 թվականին թուլացել։

    18 դարի առաջին երկու տասնամյաներին Պարսկաստանում դրությունը շարունակվում էր վատանալ:Պարսկաստանի դեմ առավել մեծ ուժով գործում էին ավղանները ովքեր 1722 թվականին գրավեցին Պարսկաստանի մայրաքաղաքը:
  • Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ռուսաստանը թուլացած Պարսկաստանի դեմ։

    Ռուսասանը առիթը բաց չթողնելով գրավեց Կասպից ծովից որոշ տարածքներ:Պետրոս 1ինը Վրաստանի թագավոր Վախթանգ VI_ին առաջարկում է միանալ և պայքարել Պարսկաստանի դեմ։ Պատճառաբանելով իբրև Պարսկաստանին է պաշտպանում արշավանքից 1722թվականին արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս։
  • Որտե՞ղ էին հանդիպել հայ-վրացական զինված ուժերը և ինչու՞ չստացվեց միացյալ ուժերով զինված ապստամբությունը։

    Հայ վրացական զինված ուժերը հանդիպում են Գանձակի մոտակա Չոլակ վայրում:Այն չստացվեց որովհետև 1722թվականի աշնանը լուր է գալիս ռուսներից,որ Դերբենտից նրանք նահանջում են և արշավանքը հետաձքում. Վրացական և Հայկանան ուժերը վերադառնում են հայրենի տներ:
  • Քանի՞ պաշտպանական հենակետային ամրոցներ (սղնախներ) կային Արցախում։ Նշե՛ք դրանց անվանումները։

    Արցախում կազմակերպված հենակետային ամրոցներն` սղնախներից հայտնի էին Գյուլիստանի,Ավետարանոցի,Շուշիի, Ջրաբերդի և Քարագլխի ամրոցները; 1722թվականի վերջին Արցախն ամբողջությամբ ազատագրվում է Պարսկական տիրապետությունից:
  • Ըստ 1724 թվականի հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրի, ինչպե՞ս էր տարածաշրջանը բաժանվելու այս երկու երկրների ազդեցության գոտիների։

    1722թվականի հունիսի 12ին Պոլսում կնքվում է պաըմանագիր ,ըստ որի Ռուսաստանին անցնում է Մերձկասպյան շրջանները,իսկ Թուրքերին է անցնում Շամախիից արևմուտք ընկած տարածքները:
  • 1724 թվականի Երևանի պաշարումը ինչպե՞ս ավարտվեց (նկարագրե՛ք կարճ)

    Թուրքական բանակը 1724թվականի հունիսի 7-ին պաշարում էԵրևանը, Երևանը վերածվում է ռազմական ճամբարի:Հակառակորդի գրոհները հաջողությունների չեն հասնում:Պաշտպանությունը տևում է 3 ամիս:Պաշարները վերջանալու պատճառով սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքը հանձնվեց:Երևանի հերոսական պաշտպանությունը մի որոշ ժամանակով կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Արցախ և Սյունիք:
  • 1725 թվականին ինչպե՞ս ավարտվեց դեպի Արցախի Վարանդա գավառ թուրքերի արշավանքը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։

    1725թվականի մարտին թուրքական 3 զորամաս մտան Արցախի Վարանդա գավառ:Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով սպանեցին:Թուրքական 2 փաշաներ սպանվեցին,3րդը գերի վերցվեց:Հայերը հաղթանակ տարան:
  • Ինչպե՞ս ավարտվեց թուրքերի կողմից 1726 թվականին Շուշիի գրավման փորձը, ինչպիսի՞ մարտավարություն ընտրեց օսմանյան բանակը այս գրոհից հետո։

    1726թվականին Շուշին գրավելու փորձ եղավ Թուրքերի կողմից,սակայն Հայերը դիմադրություն ցուցաբերեցին և 7 օրյա մարտերից հետո նրանք կորցնում են 800 զինվոր ր վերադառնում են Գանձակ:
  • 1728 թվականին ինչպիսի՞ պատճառներով առավելությունն անցավ թուրքերի կողմը։

    Քանի որ հայ զինական ուժերը Ռուսաստանից օգնություն չստանալով հուսախափ էին լինում այդ պատճառով էլ առավելությունն անցնում էր թշնամուն: Այդ իրավիճակից դուրս գալու նպատակով փորձում են բանակցել թուրքերի հետ:
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ արդյունք կունենար ազատագրական զինված պայքարը Արցախում, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր օգնությունը ցուցաբերելուց։

    Եթե Հայերը ստանաին Ռուսաստանի օգնությունը այդ դեպքում ավելի հզոր ու վստահ կլինեին ‚քանի որ Հայերի ամբողջ հույսը Ռուսաստանի օգնությունն էր։

Առցանց ուսուցում,Հայոց պատմություն,մարտի 3-ի հանձնարարություններ

<<Ազատագրական զինված պայքարը Արցախում XVIII դարում (1722-1731 թթ)>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ազատագրական զինված պայքարը Արցախում XVIII դարում (1722-1731 թթ)>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ի՞նչպիսի պատճառներով էր Պարսկաստանը 1722 թվականին թուլացել։

    18 դարի առաջին երկու տասնամյաներին Պարսկաստանում դրությունը շարունակվում էր վատանալ:Պարսկաստանի դեմ առավել մեծ ուժով գործում էին աֆղանները ովքեր 1722 թ.ին գրավվեցին Պարսկաստանի մայրաքաղաքը:
  • Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ռուսաստանը թուլացած Պարսկաստանի դեմ։

    Ռուսասանը առիթը բաց չթողելով գրավվեց Կասպից ծովի մի շարք տարածքներ:Պետրոս 1ինը Վրաստանի թագավոր Վախթանգ 6ին առաջարկում է միանալ և պայքարել Պարսկաստանի դեմ:Վարում է խորամանկ քաղաքականություն, Պարսկաստանին արշավանքից պաշտպանելու պատրվակով 1722թ.ին արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս:
  • Որտե՞ղ էին հանդիպել հայ-վրացական զինված ուժերը և ինչու՞ չստացվեց միացյալ ուժերով զինված ապստամբությունը։

    Հայ վրացական զինված ուժերը հանդիպում են Գանձակի մոտակա Չոլակ վայրում:Այն չստացվեց որովհետև 1722թ.ի աշնանը լուր է գալիս ռուսներից,որ Դերբենտից նրանք նահանջում են և արշավանքը հետաձքում են,Վրացական և Հայկանան ուժերը վերադառնում են հայրենի տներ:
  • Քանի՞ պաշտպանական հենակետային ամրոցներ (սղնախներ) կային Արցախում։ Նշե՛ք դրանց անվանումները։

    Արցախում կազմակերպված հենակետային ամրոցներն` սղնախներից հայտնի էին Գյուլիստանի,Ավետարանոցի,Շուշիի, Ջրաբերդի և Քարագլխի ամրոցները; 1722թ.ի վերջին Արցախն ամբողջությամբ ազատագրվում է պարսկական տիրապետությունից:
  • Ըստ 1724 թվականի հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրի, ինչպե՞ս էր տարածաշրջանը բաժանվելու այս երկու երկրների ազդեցության գոտիների։

    1722թ.ի հունիսի 12ին Պոլսում կնքվում է պաըմանագիր ,ըստ դրա Ռուսաստանին անցնում է Մերձկասպյան շրջանները,իսկ Թուրքերին է անցնում Շամախիից արևմուտք ընկած տարածքները:
  • 1724 թվականի Երևանի պաշարումը ինչպե՞ս ավարտվեց (նկարագրե՛ք կարճ)

    Թուրքական բանակը 1724թ.ի հունիսի 7-ին պաշարում են Երևանը,Երևանը վերածվում է ռազմական ճամբարի:Ունեինք նաև ջոկատներ,ամեն ջոկատ ուներ իր տեղամաս ու հրամանատարը:Հակառակորդի գրոհները հաջողությունների չեն հասնում:Պաշտպանությունը տևում է 3 ամիս:Պաշարները վերջանալու պատճառով սեպտեմբերի 26-ին պաշարված քաղաքը հանձնվեց:Երևանի հերոսական պաշտպանությունը մի որոշ ժամանակով կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Արցախ և Սյունիք:
  • 1725 թվականին ինչպե՞ս ավարտվեց դեպի Արցախի Վարանդա գավառ թուրքերի արշավանքը, ի՞նչ կորուստներ ունեցան թուրքերը։

    1725թ.ի մարտին թուրքական 3 զորամաս մտան Արցախի Վարանդա գավառ:Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերային հանկարծակի գրոհով սպանեցին:Թուրքական 2 փաշաներ սպանվեցին,3րդը գերի վերցվեց:Հյերը հաղթանակ տարան և այդ ամենից հետո բարձրացավ նրանց մարտական ոգին:
  • Ինչպե՞ս ավարտվեց թուրքերի կողմից 1726 թվականին Շուշիի գրավման փորձը, ինչպիսի՞ մարտավարություն ընտրեց օսմանյան բանակը այս գրոհից հետո։

    1726թ.ին Շուշին գրավվելու փորձ արվեց Թուրքերի կողմից,սակայն Հայերը աննկուն դիմադրություն ցուցաբերեցին և ութօրյա մարտերից հետո նրանք կորցնում են 800 զինվոր ր վերադառնում են Գանձակ:Կրած պարտություններից հետո թուրքերն ընտրում են անակնկալ հարձակումների մարտավարություն:
  • 1728 թվականին ինչպիսի՞ պատճառներով առավելությունն անցավ թուրքերի կողմը։

    Քանի որ հայ զինական ուժերը Ռուսաստանից օգնություն չստանալով հուսախափ է լինում և այդ պատճառով էլ առավելությունն անցնում է թշնամու: Այդ իրավիճակից դուրս գալու նպատակով և արյունահեղությունը կանխելու նպատակով փորձում են բանակցել թուրքերի հետ:
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ արդյունք կունենար ազատագրական զինված պայքարը Արցախում, եթե Ռուսաստանը չհրաժարվեր իր օգնությունը ցուցաբերելուց։

    Ռուսաստանի օգնությունը ստանալու դեպքում հայերը մեծ ոգեշնչմամբ կպայքարեին, հայերը իրենց հույսը դրած Ռուսաստանի վրա ամեն զինված պայքարի ժամանակ հուսախափ էին լինում: Ամեն դեպքում թիկունք ունենալով հայերը շատ ավելի հաջողությունների կարող էին հասնել…
  2. Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հասցեին Hasan-Jalal_coat_of_arms

Հասան-Ջալալյանների զինանշան

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Բանակը

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր։ Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Խաղաղ ժամանակ երկիրը կարողանում էր պահել 30.000-անոց բանակ։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր[27]: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր։ Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան։ Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից։ Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում։ Այն ստացել են 14, 18, 20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը։

Հայոց զինված ուժերում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը։ Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները։ Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար։ Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը:

Տնտեսություն

Մարկո Պոլոյի և իր եղբոր ժամանումն Այաս 1271 թվականին, ստեղծվել է 1410-1412 թթ.

Կիլիկյան Հայաստանը գտնվելով Միջերկրական ծովի ափին, ուներ լավ զարգացած տնտեսություն։ Այն գտնվում էր Արևելքը Միջերկրական ծովին միացնող առևտրային ուղիների վրա։ Հատկապես կարևոր էր համեմունքների առևտուրը:

Լևոն Բ թագավորի գահակալման ընթացքում Կիլիկիան ավելի մերձեցավ Եվրոպայի հետ։ Նա որոշակի ազատություններ շնորհեց Պիզայի, Ճենովայի, վենետիկցի և ֆրանսիացի առևտրականներին։

Այաս, Տարսոն, Ադանա և Մամիստրա քաղաքները միջազգային առևտրի կարևորագույն վայրեր էին: Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը[24]: Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271 թվականին։ Ահա ինչպես է նա նկարագրում Այասը.

Նրանք (Կիլիկյան Հայաստանը) ունեն մի քաղաք ծովի ափին, որ կոչվում է Լայաս (Այաս) որտեղ մեծ առևտուր է տեղի ունենեում: Քանզի դուք պետք է իմանաք, որ բոլոր համեմունքները, ոսկյա իրերն ու մետաքսե հագուստը, և այլ թանկարժեք իրեր բերվում են այս քաղաք: Եվ Վենետիկի ու Ճենովայի և այլ քաղաքների առևտրականները գալիս են այստեղ վաճառելու բարիքներ, և գնելու իրենց անհրաժեշտ ապրանքներ: Եվ եթե ուրիշները իրեր գնելու համար ճամփա են ընկնում հեռու (Արևելք), ապա առևտրականները գալիս են Լայաս (Այաս) կոչվող քաղաք, որտեղ կարող են գտնել ամեն ինչ:— [37]


Արդեն Թորոս իշխանի օրոք Կիլիկիան հատում էր դրամ։ Ոսկե և արծաթե մետաղադրամները, որոնք կոչվում էին դրամ և թագվորին, հատվում էին Սիս և Տարսոն քաղաքում՝ թագավորի կողմից։ Շատ արտասահմանյան դրամներ նույնպես գտնվում էին շրջանառության մեջ, օրինակ իտալական դուկատ, ֆլորին, և զեչինո, բյուզանդական բեսանտ, արաբական դիրհամ, և ֆրանսիական լիվր դրամները:

Կիլիկիայում զարգացած էր ձիաբուծությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը։ Դաշտային Կիլիկիայում աճեցվում էին նարինջ, նուռ, խնձոր, խաղող և այլն։

ԼՈՒՍԻՆՅԱՆՆԵՐ

Լուսինյաններ, արքայատուն Կիպրոսում 1192-1489 թվականներին։ Ֆրանսիական ծագում ունեցող Լուսինյանները, որպես խաչակիր ասպետներ, նախ հաստատվել էին Պաղեստինում։

Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց Երուսաղեմի գահը։ 1187 թվականին Գվիդոնին հաղթեց և գերվեց Եգիպտոսի սուլթան Սալահ ալ–Դինի կողմից, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց Կիպրոսի թագավոր՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը։ Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը։ Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ 1293 թվականին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ։Կիլիկյան Հայաստան

1310 թվականին Ամորի Բ–ի դավադրական սպանությունից հետո Զապելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլիկիայի լատինամոլ թագավոր Լևոն Ե–ի արքունիքում։ 1342 թվականին Լևոն Ե-ն հանկարծամահ եղավ 22–ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու։ 1343 թվականին Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով։ Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհությունները երկրում։

1344 թվականին ժողովուրդն ապստամբեց՝ Օշին Բակուրան իշխանի գլխավորությամբ, Ադանայի պալատում սպանեց Գվիդոն–Կոստանդնին և կոտորեց նրան շրջապատող ֆրանսիական պալատականներին։ Լուսինյանների մյուս գահակալը Կիլիկիայում եղել է Կոստանդին Գ–ի եղբայր Ջիվանի որդին՝ Լևոն Զ, որը մոր հետ 1344 թվականին փախել է Կիպրոս։

1375 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը համառ կռիվներով գրավեցին Սիսը և գերեցին Լևոն Զ թագավորին, որը գերությունից ազատվեց Իսպանիայի թագավորի միջնորդությամբ։ Այնուհետև Կիպրոսի Լուսինյանները կրում էին նաև «Հայոց թագավոր» տիտղոսը։

ՀԵԹՈՒՄ Ա

Հեթում Ա (1215 — հոկտեմբերի 28, 1270), Կիլիկյան Հայաստանի թագավոր 1226–1269 թվականներին, խոշոր դիվանագետ։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։

Հեթում Առաջինը ծնվել է 1215 թվականին: Հայտնի է, որ Կիլիկյան Հայաստանի գահ է բարձրացել 1226 թվականին՝ հիմնելով Հեթումյանների արքայատոհմը: Բանն այն է, որ այստեղ հայկական իշխանապետություն, ապա թագավորություն հիմնած Ռուբինյանների տոհմը հանգել էր՝ Լևոն Բ արքայի մահվամբ: Լևոն Բ-ն արական գծով հետնորդ չունենալու պատճառով Հայոց գահաժառանգ է օծում իր երկրորդ ամուսնությունից ծնված մանկահասակ դուստր Զաբելին (Իզաբելա), նրան խնամակալ նշանակելով սպարապետ Կոստանդինին՝ Հեթումյան իշխանական տոհմից։ Լևոն Բ-ի մահից հետո գահակալության հարցը լուրջ բարդություններ է առաջացնում։ Գահի շուրջ սկսված վեճերը հարթելու նպատակով 1221 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության իշխանազն Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1223 թվականին հայ իշխանների կողմից գահընկեց է արվում եւ բանտարկվում։ Թագավորական գահը դարձյալ թափուր մնալու պատճառով երկիրը նորից սկսում է ղեկավարել սպարապետը։ Նա այս անգամ ստանձնում է ոչ միայն թագուհի Զաբելի, այլև ամբողջ թագավորության խնամակալությունը։ Երեք տարի կառավարելուց հետո՝ 1226 թվականին Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ իր 13–ամյա որդի Հեթումին ամուսնացնում է Լևոն 2–րդի միակ գահաժառանգ դուստր Զաբելի հետ, նրան հռչակում է Կիլիկիայի Հայոց թագավոր, որը և դառնում է Հեթումյանների արքայատան հիմնադիրը։

Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ Հեթում Ա-ն և Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել և չորս որդի՝ Լեւոն (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1237 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ։ Պատմությանը հայտնի տվյալներով Վասակը մահանում է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թվականին Սեւ լեռների մոտ՝ Մառի կոչվող վայրում, արքայորդի Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում իսկ Լեւոնը գերի ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մէլքունը պապի հորդորով թողնելով արքունիքը, զորախմբով տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։

«Սուրբ Ներսես Շնորհալու մեռոնի շիշը և ուրիշ մասունքներ ՄԷԼՔՈՒՆԸ հանձնել է Խարբերդի Խուլե վանքի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին, նա էլ իր հերթին այն թաղել է Սուրբ Գևորգ վանքում» — 1839 թվականին գտնվել է վանքի նորոգման ժամանակ։

Հեթում Առաջինն իշխում է 1226-1269 թվականներին, որը մի բարդ ժամանակաշրջան էր Կիլիկիայի հայոց թագավորության համար. մի կողմից արևմուտքում տեղի էին ունենում խաչակրաց արշավանքները, որոնց արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծվել էին եվրոպացի իշխանավորների հիմնադրած կոմսություններն ու դքսությունները՝ պայքարելով միմյանց դեմ, մյուս կողմից հայոց թագավորությանը սպառնում էին շրջապատող իսլամադավան պետությունները, և այսքանը կարծես քիչ էր, Արևելքի խորքերից այս տարածաշրջան են արշավում մոնղոլները՝ սպառնալով Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներին: Ահա այստեղ է, որ կարևոր դերակատարություն է ստանձնում հայոց արքան՝ Հեթում Առաջինը:

Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243 թվականին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254 թվականին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-1259 թվականներին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է Հալեպի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266 թվականին 30–հազարանոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268 թվականի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269 թվականին գահը նրան հանձնելով, մտել է վանք (Ակներ գյուղում[1]), ուր և մահացել է։ Հեթում պատմիչն գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 1270»։

Հեթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։

ԼԵՒՈՆ Ա

Levon I.gif

Լևոն Ա Ռուբինյան (11-րդ դար — փետրվարի 14, 1140, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1137 թվականներին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։Կիլիկիայի Հայկական Թագավորություն, 1135

Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

ԹՈՐՈՍ Ա

Armoiries Leon II Arménie.svg

Թորոս Ա (1070/71–1129), Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։