Design a site like this with WordPress.com
Get started

Բառքամոցի

Սխրագործություն-խանութ,սոխ,սագ,սար,գործունյա,ծանոթ,ասույթ,ծուխ,որս,որթ,գույն,խորթ,թույն,թյուր,թույն,գան,ծանոթ,սուր,թուր,խորան,գարուն,խթան,թուխս,անգո,նոր,գուսան,գործուն,սանր,թաս,սաթ,ծեգ,գութ,անգութ,սյուն,խյուս,խութ,արյուն,յոթ,սան,Նորայր,ասույթ,խայթ,թան,թարխուն,խաթուն,ծանրություն,թագ,գոս,այս,այն,ծախու,ծախս,խայծ,սորուն,թրծուն,ծորուն,սրություն,խույր։

Հասարակագիտություն-հասարակ,գիտություն,թույն,թույր,թյուր,սար,սագ,ագարակ,կարագ,գրական,գրություն,արա,Գարիկ,կայուն,սանր,այն,այս,կատու,հասարակություն,հատակ,գիտակ,գիտական,հայր,հյուր,հյութ,հարկ,գիրկ,ստույգ,Հայկ,հատուկ,Կարս,կարաս,հյուսն,հյուս,կրիա,Իրան,հասակ,տհաս,գութան,հակիթ,գաթա,թագ,անգութ,հարթ,գյուտ,սրիկա,ական,ագահ,ականթ,արական,իգական,անագ,կարգ,անկարգ,գրական,Հրագ,հանուն,անուն,հարս։

Գործնական աշխատանքներ, 25.10.11-րդ դասարան

Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
մտրուկ, անմոռուկ,օձաձուկ, խղճուկ, ավելուկ, արջամուկ,կտրուկ, խենթուկ, շիկամուկ, մժղուկ, հայդուկ
-ում վերջածանցը
ոռոգում, շշադդում, տրտում, երդում, շարժում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, բազում
 — ուտ վերջածանցը
տարեմուտ, եղևնուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, կաղնուտ, լուսամուտ, ճահճուտ
-ք վերջածանցը
աղոթք, վազք, հավաք, շնորհք, լիաթոք, սրտաճաք, օրենք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
 -անի վերջածանցը
ավագանի, եռաժանի, անվանի, առածանի, ընտանի, նազանի, ամպհովանի, գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
հարգանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
բացատ, անապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  պողպատ, քննադատ, պոչատ, կիսատ:

Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Բանակ, քույր, ոստյուն, ամառ, գյուղացի,աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
2.Եղբայր,վարք, շաբաթ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
3.Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4.Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ,  թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:

Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալպսպղալ:
Աշխուժանալ
, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն
, կրկին, նորից, դարձյալ, վերստին:
Միայն, զուտ, սոսկ,լոկ գեթ:

Գործնական աշխատանք, 23.10.10-րդ դասարան

Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայր, մայր, գայլ
  • յա- մատյան, կյանք, ոսկյա
  • ույ- լույս, բույն, գույն
  • յու-բյուր, առյուծ
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթ, յոդ
  • եյ- թեյ, Սերգեյ
  • յի- տնային, խաղայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

Առաջադրանքներ՝

  1. Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի:

Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

  • այ-Հորեղբայր,քաղաքամայր
  • յա-մարմարյա,պաշտոնյա,գործունյա
  • ույ-մակույկ,շագանակագույն
  • յու-գյուտ,նյութ,հյուրասիրություն,հնչյուն
  • յո-յոթանասուն,արդյոք,
  1. Կազմիր բառեր:

ակնաբույժ,  անասունաբույծ, մարդախույս, բազումաճյուղ, բյուր+ակն, սյունաշար:

  1. Գտիր տրված բառերի հոմանիշները:

կոտոշ (պոզ)-եղջյուր, իրար-միմյանց,  հոտ-բուրմունք, երկնագույն-լուրթ,լազուր:

  1. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուրսույնսյունբույր:

Սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:

Տաճարի մեկ սյուն դեռևս կանգուն էր:

Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը:

Արագածը բյուր աղբյուրների լեռ է:

  1. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այյա, յույե:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմութ-նը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա  հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան:

Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով:

Ինչն է փոխվում հետևյալ բառազույգերում

  • Հնչուն-հնչյուն
  • Թնդուն-թնդյուն
  • Կարկաչուն-կարկաչյուն
  • Պաղպաջուն-պաղպաջյուն
  • Շաչուն-շաչյուն
  • Շառաչուն-շառաչյուն

Առաջին շարքի բառերը ածականեր են և չունեն երկհնչյուն։Երկրորդ շարքի բառերը գոյականներ են և ունեն յու երկհնչյունը։

Գործնական աշխատանք

Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բամբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, ամբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, ամպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, ամպայման, անպրոպ:

Գծերի ձոխարեն գրել Վ կամ Ֆ:
Սֆինքս, հավք, գովք, ասֆալտ, փլավ, հարավային, ավտոմեքենա, նավթ, օվկիանոս, նավթավառ, զավթել, Աֆրոդիտե, Ավրորա, թավշյա, ավտոմատ, հազիվհազ, ֆշշոց (օձի), վշշոց (ջրի), թովչանք, նզովք, կաթված, սֆինքս, նավթամուղ, Աֆղանստան, Խոսրով:

Գծերի փոխարեն գրել Ժ կամ Շ:
Դժխեմ, դժնի, երաժիշտ, աժդահա, գժտվել, դշխո, դշխուհի, նշտար, նշդարենի, երաշտ, երաշտահավ, հուժկու, օժտվել, պատշգամբ:

Գծերի փոխարեն գրել Ռ կամ Ր:
Սարսուռ, բարբառել, կարկառուն, վառվռուն, խրճիթ, ծարավ, բրոնզ, մարմար, պառկել, ջղագրգիռ, գոռգոռալ, հոգեթրթիռ, ժխոր, բարբառ, ահասարսուռ:

Ֆլեշմոբ հայոց լեզվից

1.Ակնկոր, ակունք, ակնառու, ակնդետ, ակնթարթ, ակնապիշ, ակնոց բառերից ո՞րը «չի տեսնում»:

2. Տառախառնուկից ստացի՛ր բառեր՝ ուղիղ ձևերով:լկմակ-մկկալ, ալսյ-սայլ, ղաաեկն-եղանակ, կորա-որակ, տսրի-սիրտ, րրակե-երկար, քերե-երեք, ցակոպ-կապոց, կեղնի-եղնիկ, չինչո-ոչինչ, նլմառչ-մռնչալ:

3. Նշենի, նշելի, նշում, նշույլ, նշույթ, նշուտ, նշավակ, նշանակ, նշակաթ, նշահամ, նշաձող, նշաձև, նշայուղ, նշատերև, նշագեղ, նշագիծ, գետնանուշ, մեղրանուշ, քաղցրանուշ. բերված բառերից քանի՞սը նուշ բառի հետ «չի առնչվում»:

4.Դո՛ւրս գրիր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև, նշի՛ր դրանց արևելահայ տարբերակները: Վանականին քերթվածն է աս-սա, պարզ, և սակայն ամբողջական հոգեբանությամբ մը, միստիկականության ցավագին վեպ մը, ուր կտեսնենք սիրով լեցված-լցված էակ մը՝ աստուծո տարփանքովը վառված, որ անոր-նրա մեծությունը կերգե-կերգի:

 5.Գրաբարից աշխարհաբարով թարգմանի՛ր տրված նախադասությունները՝ «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի, տանին զհիվանդն ի դուռն եկեղեցոյն »: Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։

Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի, տանին զհիվանդն ի դուռն եկեղեցոյն ։ ՈՒրբաթ օրը կամ չորեքշաբթի,հիվանդին տանում են եկեղեցու դուռը։ Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։ Սիրո մեջ վախ գոյություն չունի,կատարյալ սերը մերժում է վախը։

6.Տրված բառերից մեկն ունի միայն մեկ գրաշրջում (նույն տառերից կազմված բառ), չորսը՝ երկուական: Ո՞րն է մեկ գրաշրջում ունեցող բառը։
Կթան, վազելին, դատաքննություն, մկրատ, պաս:

7. Ո՞ր խմբի անվանումն է սխալ նշված։
Որսաշներ-ասպականի
Նավեր-տորմիղ
Այծեր-ջոկ
Աստղեր-բույլ
Աղվեսներ-ճահուկ։

8. Եթե պատգամավորություն բառից հանենք որմը, ապա մեխը, այնուհետև անտեսենք թվականը և դերանունը, մնացած տառերով ո՞ր բառը կկազմենք: Ավյուն

9. Արարատի երկնամուխ գագաթը պատված էր ձյունի պես ճերմակ մեգով: Դաշտի անդորր մակերևույթը տարուբերվում էր հիասքանչ ալեկոծությամբ: Պատասխանի տարբերակներից որի՞ «ընկերոջը» չես հանդիպի բերված հատվածում:
Երկնասույզ, անվրդով, ալեբախում, ծածանվել, խորամուխ

Գործնական աշխատանք

Բաց թողած տեղերում լրացրու և կամ եվ.

ա/ ագեվազ, ալեվետ, ալևոր, արևագալ, բևեռ, Գևորգ, գերեվարել, գինեվետ, գինեվաճառ, գոտևորել, երբևէ, դափնեվարդ, երևույթ, Երևան, թեթևոտն, թերևս, կարեվեր, հարևան, հոգեվիճակ, ձևել, ոսկեվարս,  եվրոպացի, հետևակ, գինեվաճառ, ունևոր:

բ/ կարևոր, համաևրոպական, հետևակ, հոգևոր, հևասպառ, ոսկեվաճառ, ոսկևորված, պարգևել, սեթևեթ, եղրևանի, սերկևիլ, սեվակնած, վազեվազ, ուղեվճար, ուղևորվել, ունևոր, իսկույնևեթ, Եվրոպա,  եվրոպական, օթևան, ալևոր, այցեվճար, :

գ/  այգևետ, արևելք, արևմտաեվրոպական, բարևագիր, Եվգինե,  Եվրախորհուրդ, Եվրամիություն, երթևեկել, թեթևություն, Լևոնյան, հևիհև,  հոգեվարք,  ոգևորություն,  պարգև,  ոսկեվազ, Սևան, սևեռուն, տարեվերջ, հետևակ, հոգեվիճակ, ալեվարս, Երևան, արև:

Կետերի փոխարեն գրել Ղ կամ Խ.

ա/ աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դաղձ, բողկ, դժխեմ, գաղտնիք, ներգաղթ, բախտավոր, կողք, աղքատ, ախտածին, պղպջակ, խրոխտ, սխտոր, եղերերգ, գողտրիկ, դժոխք, ծախսել:

բ/ եղջյուր, հաղթանդամ, ժխտել, խրախճանք, գաղջ, գեղջուկ, մառախուղ, տաղտուկ, զեղչել, կխտար, սանդուղք, կեղտակորույս, ջրախեղդ, ծաղկեպսակ, վխտալ, ոսկրախտ, հաղթանակ:

գ/ ժանտախտ, գաղտագողի, վախճան, ախտահանել, կաղկանձել, տաղերգու, զղջալ, հաղթահարել, կմախք, ընձուղտ, լեռնաշղթա, եղկելի, հղփանալ, փեղկ, ուղտապան, ուխտադրուժ, ախտահարվել, աղտոտ:

դ/ աղճատել, հարբուխ, խեղանդամ, ախտ (հիվանդություն), աղտ (կեղտ), ուղտ (կենդանի), ուխտ (երդում), հարբուխ, խոզապուխտ, թախծադեմ, կարմրախտ, թուղթ, շղթայակապ, գաղտնապահ, տառեխ, հղկել, գաղտնի, փողկապ, ապերախտ, անեղծ, փոցխ, ախտորոշում, եղբայր:

ե/ թղթատար, նախատինք, պանդուխտ, եղյամ, բքախեղդ, կեղծավոր, թախանձել. կողպեք, կթխա (գավաթ), ձաղկել, ձախորդ, նախշազարդել, նախօրե, քաղց, հեղգ (ծույլ), կեղտոտ, հեղձուցիչ, բեղ, փտախտ, ակնբախ, աշխետ (ձի), ապաբախտ, արտագաղթ, գաղտնածածուկ, ծաղկահյուս, շարժասանդուղք:

զ/ խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), մղկտալ, զմրուխտյա, բաղձալի, Ջավախք, ուխտատեղի, ողկույզ, նողկալի, ապուխտ, սեղմել, թխվածք, շաղկապ, ողբերգակ, թուխպ, ողջ, դրախտային, ուղտափուշ, գաղթօջախ, բարեբախտ, ծաղկազարդ, բախտակից, սանդղահարթակ, դժբախտ, թախծաժպիտ, թոքախտ:

Առաջադրանք

Տեքստի թարգմանություն գրաբարից:

  1. Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
  2. Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

1. Ձմեռն անցավ, անձրևները դադարեցին: Ծաղիկներ երևացին երկրի երեսին, ժամանակն էր ծառերը  էտելու, տատրակների ձայն լսվեց մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջներրը իսկ ծաղիկն երը իրենց բույրը:Արի իմ մերձավոր իմ գեղեցիկ իմ աղավնի արի և դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու քանի որ քաղցր է քո խոսքը և տեսքը քո գեղեցիկ:        

2.Մի  աղքատ իմասուն  ուներ ծույլ որդիներ և իր մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց,- Ով որդիներ իմ այգում շատ գանձ ունեմ պահված, իսկ տեղը ձեզ ցույց չեմ տա, ով աշխատի և ամենա  խորը փորի, նա էլ կգտնի գանձը: Հոր մահից հետո որդիները սկսեցին ավելի մեծ ջանքով աշխատել և ավելի խորը փորեցին, ամեն մեկը ձգտում էր գտնել այդ գանձը: Այգին սկսեց աճել և զորանալ և բազում պտուղներ տալ  որպես գանձ:

Առաջադրանք հայոց լեզվից

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտք, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուլկ, մոլոր մտքով-մտամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնհաճո:
2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն-Ընկճված, հաղթահարված, պախուրց-Սանձի այն մասը, որ հեծալը բռնում է ձեռքին, սանձափոկեր, նանիր-Դատարկ, սին, փուչ, ունայն, հորջորջել-Անուն դնել, անվանել, կոչել, ագուցել-Հագցնել, ամրացնել մի բանի վրա, նստեցնել, զեղծել-Ապօրինի գործեր կատարել, պաշտոնը չարաշահել , թալկանալ- Ուշաթափվել, նվաղել, (սիրտը) մարել, ոթել- Թափել, հոսեցնել, դժնդակ-Վայրագ, անողոք, անգութ, դաժան, ճեպել- Շտապել, փութալ, աճապարել:
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս- արագահոս, սառնորակ- բարձրորակ, անուշահամ- կծվահամ, կենսագիր- ձեռագիր, զբոսանավ- շոգենավ, կարմրազգեստ- կիսաշրջազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրահարկ, դեղնակտուց-դեղնախտ, ջրաղաց-ջրակույտ, աշխարհամարտ-աշխարհամաս, ծովածոց-ծովափ, լեռնագնաց-լեռնաշխարհ, սրբավայր-սրբանկար:
Ինքդ փորձիր կազմել նմանատիպ առաջադրանք;

Գեղարքունիքի բարբառ

Գտիր բառերի գրական տարբերակը:

Հիրգուն-երեկո
Ըղունգ-եղունգ
Հորի-ինչու
Դöր-ուր
Իմալ-ինչպես
Սաբախտան-առավոտյան
Մկա—հիմա
Իրիցավ—վառվեց
Վöր—որ
Տարինբիթուն-ամբողջ տարին
Ըսթար-այսպես
Ճիժուպիժ—երեխաներ
Գախ-գախ-ժամանակ առ ժամանակ
Խաց-հաց
Խա—հա
Օթախ—սենյակ
Մնի-նման
Սվթա-սկզբից
Մթամ—իբր
Անգաջ-ականջ
Իսան-մարդ
Խորոտ-գեղեցիկ
Ջիշամ-չեմ հիշում
Չէնգէլ-պատառաքաղ։ Գվա- իբր,
Ջաղդա- ճամփա,
Տիլ-ցեխ,
Թալվա-գոմ,
Խումուխաշ- կիսահում,
Քռթու շուն- քրդի շուն,
Բուղ- գոլորշի,
Փստալ-սայթաքել,
Զայրումար-զահրումար,
Հորթըլախ-մեջտեղ,
Թմբրէլ-հոգնել
Սէվտռճէ- շատ տգեղ,
Ջըխճըպէլ-թափահարել, թափ տալ, 
Ջիքա- չի գալիս,
Օղբաթ- ծիծաղելի,
Թարաֆ- կողմ՝
Զէբուն- նիհար, Խաճախ-գող
Նառդիվան-աստիճան
Բալնիկ-բալանի Յաղռջիկ-եղինջ Քոզ-հավաբուն  Գյադա-տղա Քյալամ-կաղամբ                                                                                         Բոստան-հողամաս

                                                           

Բարբառի փոխադրումը ժամանակակից հայերենի

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարդ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարդը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարդ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Մի մարդ ու կին են լինում: Նրանք ծերացել են և ունեն մեկ տղա: Ամուսինն ասում է.- արի մեր տղային ամուսնացնենք:
Կիննա ասում է.-Ամուսնացնենք:
-Բա ու՞մ աղջկա հետ ամուսնացնենք:
Կինն ասսում է.- Տեսել եմ,մեր գյուղում այդպիսի խելոք մարդ չկա:Ամենախելացին Տեր Հայրն է,արի գնանք նրա աղջկան հարս բերենք:
Տեր Հոր հետ խոսում են և նրա աղջկան ուզում են: Բերում են տուն:Մտածում են,նոր հարս է,վաղը մյուս օր կհարմարվի: Այդպես սպասում են երեք օր,չորս օր անցնում է: Հիմա տանը ջուր չկա,թոնիրն էլ վառել էր սկեսուրը, կաթսան էլ վառվում էր:Ամուսինը ասում է.-Այ կին,չէ,որ կաթսան վառվում է,ջուր չկա,թող գնամ մի թաս ջուր բերեմ:
Կինն ասում է.- Չէ, այ մարդ,ամոթ է,ես այստեղ հարս այստեղ,դու գնաս ջուր բերե՞ս:Թող ես տանեմ:
Մարդ ու կին կռվում են՝մեկն ասումա ես տանեմ մյուսին ասում է ՝ես տանեմ:
Հարսը վեր է կենում,ասում.-Հայր ու մայր,ինչու եք կռվում, հերթով բերեք,ամեն մեկը մի թաս տող բերի:
Այ քեզ նոր հարս