Design a site like this with WordPress.com
Get started

Հայոց լեզու, առաջադրանք, ապրիլի 27

Բառակապակցության իմաստն արտահայտիր մեկ բառով:
Գիտական ենթադրություն-վարկած

թագավորական աթոռ-գահ

քաղաքամերձ բնակավայր-արվարձան

վատ լուր հաղորդող-գուզկան

լուսնի մանգաղ-մահիկ

հայրենիքից արտաքսված-վտարանդի

ձիերի խումբ-երամակ

հաճելի հոտ-բույր

Փակագծերում տրվածներից ընտրիր փոխաբերական իմաստ ունեցող բառը;

Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:

Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:

(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:

Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:

Կանաչների միջով հևասպառ հոսում էր (լեռնային, վրդովված, վճիտ) գետակը:

Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:

1. Ականջին օղ անել-մտապահել, ահը սիրտն ընկնել-երկյուղել, անվանը մուր քսել-անարգե, անդանակ մորթել, առյուծ կտրել-խիզախանալ, բռունցք թափ տալ-սպառնալ, արձան կտրել-քարանալ, բախտը ժպտալ-հաջողվել,բառերը քամուն տալ-շատախոսել, բերանը բաց մնալ-անարգել:

2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել:

Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր:
Բարձրագագաթ —քառագագաթ

քաղցրաձայն —բարձրաձայն

վսեմաշուք-շքաշուք

տիրակալ-կանխակալ

վճռաբեկ-սրտաբեկ

սառնաղբյուր-

վարկանիշ-

դալկադեմ-

ցատկահարթակ-

հոռետես-

Տրված բարդ ստորադասական նախադասությունները

փոխակերպե՛լ պարզի։

1. Զբոսաշրջիկները հասան մեկ դար առաջ կառուցված հուշարձանին։

2. Ճիշտ կարողանալ կազմել այդ ամենն անշուշտ ձեչնտու կլիներ։

3. Բոլորին հայտնի է, նրա լավ քանդակագործ լինելը

4. Աշխատանքն ավարտելով հավաքեց գործիքները։

5. Աղբյուրի մեղմ կարկաչը հանգստություն բերեց հեռու քաղաքից եկած սրտերին։

6. Ցանկանում էր անպայման գնալ՝ բերելով իրեն անհրաժեշտ

նյութերը։

7. Ընտրել էր հետաքրքի գրքերը

8. Բոլորը հավաքվել էին սրահում՝ դիմավորդլու եկող հյուրերին։

9. Բոլորը նոր միայն իմացան՝ նրա մրցանակ ստանալը։

10. Նախքան աշխատանքը սկսելը՝ մի քանի հաշվարկներ կատարեց։

Արտագրե՛լ և կետադրե՛լ։

ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից, որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանուշ, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժո-ղովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի, դանդաղաշարժությունը բա-ցատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:

Առցանց աշխատանք, հայոց լեզու, ապրիլի 20

Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանուտեր էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիր խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննում է հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր զղջում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովարով գլխարկ։
Գյուղացին այգաբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցմունք տալիս վկաները հուզվում էին:

Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունով:
Նրանք ապրում էին սարի գագաթին:
Երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա ինձ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները:

Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1․ Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով, և անթարթ հայացքով նայում է կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ աշնանը, վերջին անգամ այգին մտնելու, ցանկապատն ամրացնելու և  հնձանը դուռը փակելու , որպեսզի ձմռան գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից  արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքերով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու ….. հատկապես Վերնատան …. Թումանյանն …. շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական …..: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ….  գանձվող եկեղեցական տուրքերը, …. անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել ….  իշխանությունը, հաստատել ….  մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը միանում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անէանում սարի գլխին, ամպի տակ կծկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Անէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձյուն:

Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար-կողմնապահ, դաժան-անողորմ, անամոթ-անպատկառ, զուսպ-չափավոր, աներկյուղ-անվեհեր, թավ-խիտ, , :
2. Ողորմելի-խեղճ, բիլ-կապույտ, ժիր-առույգ, վեհ-վսեմ, ճերմակ-ձյունաթույր, մեծատուն-հարուստ:
3. Անկայուն-երերուն,հակիրճ-համառոտ, ստոր-բիրտ, գեր-մարմնեղ, տաղտկալի-ձանձրալի։

Առցանց աշխատանք,մարտի 30-ապրիլի 14,հայոց լեզու

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք — գիրկ

տանկ — տանձ

սանր — մանր

մարագ — կարագ

նոր — հոր

բարդ — վարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – Իրար հաճելի վարմունք ունենալ
Հազար մաղով անցկացրած –Առանց ամոթի՝ անամոթ
Հիվանդի համար ջուր բերող – Դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել – Բարկանալ
Կանաչ-կարմիրը կապել – Ամուսացնել
Կոպեկի համար մեռած – Ագահ, ժլատ
Ուրիշի բնում ձու ածել – Օտարին կամ ուրշին օգուտ տվող
Ոտքի կոխան դարձնել – Ոտքերի տակ տալ, ոտնահարել
Փուշը մատից հանել – Նեղության պահին օգնության գալ
Գրքի մի երեսը կարդալ — հարցին մոտենալ մեկ կողմից


4.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Շինծու, կարգազանց,  առէջ,  բարորություն, անջրդի,  տախտակ, բացօթյա, անդորրություն,  անդրավարտիք,սիգապանծ,  խորդուբորդ,  կմախք,  կծկտուր,  ճեպընթաց, դժխոյական:
5.Կազմեցե’ք   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.:

Խուլ խոտհարք- խլահավ

սեզ հանդակ – սիզախոտ

մասնիկ դիմակահանդես – հանդամաս

խոժոռ երաշտահավ – խոժոռադեմ

մրջյուն անտանելի – մրջնաբույն

բեռ արծվաբույն – բեռնատար

6.Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմեցե’ք  6  նախածանցավոր   բառ:

Ենթ անկյունագիծ – ենթագլուխ

նախ շրջադարձ – նախագիծ

հար գլխագին – հարատև

արտ տևողություն – արտասահման

վեր մշտավառ – վերադարձ

առ սահմանապահ – առմիշտ

7.Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցե’ք  6 վերջածանցավոր բառ:                  .

Ցանցաթաղանթ       ուք

խաչագող                  ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ույթ

8.Տրված  զույգ  բառերից  ընտրեցե’ք  մեկական  արմատ  և  կազմեցե’ք   մեկական  բարդ  բառ:

Խոհական —  այլատարր — տարրախոհ

զմայլելի  —  մեծահոգի — հեգեզմայլ

որակազրկում — բարձրաբերձ — բարձորակ

դրամապանակ – հիմնավոր — հիմնադրամ

արշավախումբ —  հաղթական — հաղթրաշահ

պատվարժան – ինքնամեծար — մեծապատիվ

9.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց, անդրավարտիք, ամանոր,  նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ,  նոխազ

Այգաբաց – արշալույս, անդրավարտիք – տաբատ, ամանոր – նավասարդ, արփի – արեգակ, փափագ – բաղձանք, արգասիք – արդյունք։

10. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ,

Տերևազուրկ – սաղարթախիտ, սինլքոր – վեհանթն, երանգավառ – դժգույն, համր – խոսուն, չոր – տամուկ, խորդուբորդ – ողորկ

11.Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
Ամռանը   նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ  փռված   պարտեզում,  որտեղով  անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի  էին դառնում գյուղի տներին   ու այգիները,  երդիկից ելնող ծխի սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր սլացող հոգին   չէր  երկնչում  ոչ մի խոչընդոտից,   ձգտում   էր  դեպի երկնասլաց  բարձրունքին նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ սյանը։

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Գործնական աշխատանք, կապ

Հետևյալ կապերը խմբավորեք ըստ շարադասության:
Առաջառթիվ, ի,  անկախ, հետ, մասին, առանց, համաձայն, սկսած, ըստ, մեջ, չափ, քան, առ, բացի, հանձին, պես, մինչև, համար, ի դեմս, նախքան, միջև, զատ, շուրջ, շնորհիվ, հանուն, վրա, որպես, փոխարեն, վերաբերյալ, չնայած, հեռու, հակառակ, մինչ, տակ, ներքո, նկատմամբ:

Ետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:
ա) հանգամանքներին չնայելով — Չնայած հանգամանքին
բ)  առյուծի պես — Ինչպես առյուծ
գ) հրամանի համաձայն — Ըստ հրամանի
դ) սովյալների օգտին —
ե) սկսելուց առաջ — մինչ սկսելը
զ) հավատի համար —
է) այն մասին
ը) թշնամիների դեմ:

Շարադրիր մտքերդ` ներկայացնելով գարնան անձրևը:

Սիրում եմ գարնանային, արևոտ անձրևը։ Հաճախակի չի լինում, բայց սպասված է։ Անձրևից հետո այնքան մաքուր օդ է լինում, որ ես արագ իջնում եմ բակ զբոսնելու։ Անձրևից հետո դուրս է գալիս ծիածանը իր յոթ գեղեցիկ գույներով։ Աննկարագրելի գեղեցկություն է տիրում։ Գարնան անձրևը ավելի շատ եմ սիրում քան աշնան, գարնան անձրևը, արևոտ, հանգիստ է, որ մարդիկ խուճապի չեն մատնվում ու չեն գնում տուն, այլ վայելում են եղանակը։

Գործնական աշխատանք

Տրված բառերը տեղադրիր նախադասություններում ընդգծված բառերին փոխարինելով:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եփել էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը բորբոքվել էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերություն է անում դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Միացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ուղղեկցեմ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է թակում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան քննարկել, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը ավարտելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջը տվեց ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ

1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնեք, որ ապուրը համեղ ստացվի: — աղը

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորդ  ասա՝  հորդ  անձրևից  հորթը  թրջվեց»:

Նախադասության մեջ կան համանուններ և հարանուններ՝ հորդ — առատ, հորդ — հայրիկիդ և հորդ- հորթ


3.Ունկնդիր, ունկավոր,ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:

4. Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում մարդունը: — մազ, ծամ, հեր, վարս:

5.Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք: — Չա տառից՝ չակերտ:


6.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն: — Նորե՛կ տղա, իրեն ասա՝ թաս տարա գոմ:

7.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարան, կատակ, պարապ:


8.Շուշան, Հասմիկ, Աշխեն, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . ու՞մ  պարտեզից  դուրս  կհանեք:


9.
Ուղղել սխալը. «Հորի այծերից մեկն ընկավ հորանը»; — Հորանի այծերից մեկն ընկավ հորը:


10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ: — պատանի


11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն: —սալոր


12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:- գյուղ

Առցանց աշխատանք

Յուրաքանչյուր շարքի մակբայն ընդգծի՛ր։

արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
ապա, մասին, լիովին, անշուշտ
եթե, որտեղամենուրայստեղ
մյուս, բոլոր, ուր, հապճեպ
ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի։
Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական վ  ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

Ընդգծել հոդակապ ունեցող բառերը։

Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

Առցանց աշխատանք

(1)Հայոց հազարամյա մշակույթի պատմությունն ունի մի շրջան, որը վայրէջքների ու դժվարին վերելքի իր դասերով ներկայացնում է մեր ժողովրդի հարատևման, հոգևոր անմահության և անշեջ փառքի փայլուն ապացույցներից մեկը: (2) Անօրեն բռնակալների անլուր հալածանքների, չընդմիջվող կոտորածների տասնամյակներում հայոց մշակութային կյանքը տվել է վերընթաց զարգացման մխիթարական շատ երևույթներ, որոնց մեջ իր ինքնահատուկ տեղն ունի Գլաձորի բարձրագույն դպրոցը կամ համալսարանը: (3) Մեր միջնադարյան մշակութային պատմության մեջ ընդունված է Գլաձորի համալսարանի գրչական և մանրանկարչական ժառանգությունը ճանաչել իբրև ինքնուրույն հոսանք՝ բուն Գլաձորյան դպրոց: (4) Իր ակունքներում ունենալով բնաշխարհի բազմադարյան ավանդույթներն ու Կիլիկյան Հայքի անմրցակից արվեստի լավագույն գծերը՝ Գլաձորի գրչական, հատկապես մանրանկարչական դպրոցը արձանագրեց զարգացման մի նոր աստիճան: (5) Գլաձորում ստեղծված ձեռագիր մատյաններում, հատկապես ծաղկողների՝ Հովհաննեսի և Մատթեոսի, ապա և Մոմիկի և իր գործընկերների մանրանկարներում ակնախտիղ գույների ընտրությունն ու համադրությունները, դիմանկարների հոգեբանական կերպավորումները կատարվում են աննախադեպ վարպետությամբ: (6) Մեկ զրույցով ներկայացված պատկերը, սակայն, պակասավոր կլինի, եթե մոռանանք Գլաձորի ավանդները և հատկապես ավանդառուներին, այսինքն՝ նրանց, ովքեր, հաղորդակցվելով Գլաձորի լույսին և այդ սրբասուրբ օջախից առնելով իրենց հոգու անշեջ կրակը, նոր օջախներ բացեցին մեր բնօրրանի տարբեր մասերում, դարձան նոր լուսատուներ, մշակութային կյանքի նոր քարոզիչներ: (7) Այստեղ՝ Գլաձորի համալսարանում են կրթություն ստացել Ստեփանոս Օրբելյան պատմիչը, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի հռչակավոր գիտնականները, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, Արևմտյան Հայաստանի մեծ լուսավորիչ Հովհաննես Երզնկացին և ուրիշ բազմաթիվ վարդապետներ ու դպրապետներ: (8) Նրանք լույսի ու գիտության նոր կենտրոններ ստեղծեցին երկրի տարբեր վայրերում: (9) Այդպիսիններից են Տաթևի և Մեծոփա վանքերի համալսարանները, որոնք արյունռուշտ թաթար-մոնղոլների վայրենի տիրապետության շրջանում դարձան հայ ժողովրդի հոգու անմար կրակը վառ պահողներ, լույսի ու գիտության անշեջ օջախներ: (10) Գլաձորի մայրամուտից հետո Հովհան Որոտնեցին՝ Եսայի Նչեցու աշակերտը, փոխադրվելով Տաթևի վանք, այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց:
Ըստ Բ.Ուլուբաբյանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1 7-րդ նախադասության մեջ ընդգծել 4 բաղադրյալ հատուկ գոյական:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. 4-րդ նախադասության մեջ ընդգծել 4 ածական:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. 6-րդ նախադասության մեջ ընդգծել 4 դերանուն:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. 1-ին նախադասության մեջ ընդգծել կազմությամբ բարդ և ածանցավոր բառերը:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5. 4-րդ նախադասության մեջ ընդգծել 3 բարդածանցավոր բառ:

Հայոց լեզու, քոլեջի 1-2 կուրս«Լեզվի օրեր» նախագիծ

1.Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:

2.Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:

3.Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:

4.Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:

5.Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է:

6.Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:

7.Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:

8.Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:

9.Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:

10.Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ

11.Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:

12.Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:

13.Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:
«@» նշանը ռուսերենում, հայերենում անվանում են «շնիկ», Ղազախստանում` «լուսնի ականջ», բայց առավել հաճախ տարբեր լեզուներում այդ նշանն անվանում են «կապիկ»:

14.Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:

15.Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:

16.Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:

17.Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:

18.Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզուներով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:
19.Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:

20.Կրիպտոֆազիան գաղտնի լեզու է, որով շփվում են մտերիմ մարդիկ, ինչպիսիք են երկվորյակները:

21.Վատիկանում բանկոմատները ցուցումներ են տալիս լատիներենով:

հետաքրքիր փաստեր լեզվի մասին

  1. Աշխարհի ամենաերկար այբուբենն ունի կամբոջերենը՝ 74 տառ:
  2. Մի ժամանակ ամպերսենդ (&) նշանը անգլերենի այբուբենի տառ էր:
  3. Տակի լեզուն, որը տարածված է Ֆրանսիական Գվինեայում բաղկացած է ընդամենը 340 բառից:
  4. Բենջամին Ֆրանկլինը 18-րդ դարում անգլերեն լեզվում գտել էր drunk (արբած) բառի 200 հոմանիշ:
  5. Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզվով: Դա մոտավորապես աշխարհի բոլոր լեզուների 15% է:
  6. ՄԱԿ-ում ընդունված է 6 պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն:
  7. Չինարեն լեզվի «Մանդարին» անվանմամբ բառբառը աշխարհի ամենատարածված լեզուն է: Այդ լեզվով խոսում են ավելի քան 885 միլիոն մարդ: Երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 միլիոն, երրորդը՝ անգլերեն – 322 միլիոն:
  8. Աֆրիկական մայրցամաքում ավելի քան 1000 տարբեր լեզու գոյություն ունի:
  9. Չինարենը ունի ավելի քան 40 000 հերոգլիֆ: Դժվարություն, անհաջողություն հերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հերոգլիֆով ինչ կին բառը:
  10. Հոգևորականները, իրավաբանները և բժիշկները իրենց առօրյայում օգտագործում են մոտ 15000 բառ: Որակավորված աշխատողները՝ 5000-7000 բառ, իսկ ֆերմերները մոտ 1600 բառ:
  11. Վիրուս բառը լատիներենից թարգմանած նշանակում է թույն, իսկ անտոլոգիան՝ ծաղկեփունջ:
  12. Աշխարհի լեզուների մեծ մասում մայր բառը սկսում եմ «Մ» տառով:

Յուրաքանչյուր շարքի մակբայն ընդգծի՛ր։

արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
ապա, մասին, լիովին, անշուշտ
եթե, որտեղ, ամենուր, այստեղ
մյուս, բոլոր, ուր, հապճեպ
ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի։

Մակբայ

Մակբայներ կոչվում են այն բառերը որոնք ցույց են տալիս գործունեության կատարման տեղ, ժամանակ, ձև և չափ։ Ըստ այդմ մակբայները լինում են տեղի -որտե°ղ, ուր, ժամանակի-եջբ, երբվանից, ձևի- ինչպես, ինչ ձևով, չափի- իչքան, որքան, ինչ չափով։ Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ։ Դրանք են`բար- հերոսաբար…,պես-հոգեպես…, որեն- մեղմորեն…,ովին-ամբողջովին…, գին-տխրագին…, ակի- շեշտակի…, ուստ- ներքուստ…։

Տեղի մկբ.- այստեղ այդտեղ, այնտեղ, ամենուր, գյուղեգյուղ, դեմ-դիմաց…

Ձևի մկբ.- արագ, շտապ, բարեկամաբար, դանդաղ, հոտնկայս, մեղմորեն, ներքուստ…:

Ժամանակի մկբ.- այժմ, այսօր, այլևս, հիմա, երեկոյան, վաղը…։

Չափի մկբ.-ամբողջովին, լիովին, կրկնակի, բազնիցս, մասամբ, փոքր-ինչ, մոտավորապես…։

Գործնական աշխատանք. մակբայ

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այսուհետև  չի կարող երկիրը կառավարել: Ես արդեն  իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ր վեր հուզել է իմ հոգին: Եվ այսուհետև  ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա ցմահ կստանա իմ թագը և մշտապես կկառավարի իմ ժողովրդին:

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և անմիջապես մարեց:
2. Մայրը սովորություն ուներ հաճախակի մտնելու փոքրիկի սենյակը:
3. Կարող եմ հիմա լիովին  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  ընդմիշտ  մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները աստիճանաբար սպառնալիքի ձև էին ընդունում:
6. Անընդհատ  բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը գրեթե  ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը օրեցօր  ավելի էր  վատանում:

Առաջադրանք հայոց լեզվից,

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք(կ) ,տանկ(ձ),(մ)սանր,  (կ)մարագ, (կ)նոր, (ս)բարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –Իրար հաճելի վարմունք ունենալ, մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել:
Հազար մաղով անցկացրած –
Հիվանդի համար ջուր բերող –
Գլխին կրակ թափել –
Կանաչ-կարմիրը կապել –
Կոպեկի համար մեռած –
Ուրիշի բնում ձու ածել –
Ոտքի կոխան դարձնել –
Փուշը մատից հանել –
Գրքի մի երեսը կարդալ —
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Շին-ու, կար-ազանց,  առ-ջ,  բար-րություն, անջր-ի,  տա-տակ, բացօ-յա, անդո-ություն,  անդրավարտի-,սիգապան-,  խոր-ուբոր-,  կմա-ք,  կ-կտուր,  ճեպ-նթաց, դ-խոյական:
5.Կազմեցե’ք   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.:

Խուլ                    խոտհարք

սեզ                     հանդակ

մասնիկ              դիմակահանդես

խոժոռ                երաշտահավ

մրջյուն               անտանելի

բեռ                     արծվաբույն

6.Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմեցե’ք  6  նախածանցավոր   բառ:

Ենթ         անկյունագիծ

նախ       շրջադարձ

հար        գլխագին

արտ       տևողություն

վեր         մշտավառ

առ          սահմանապահ

7.Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցե’ք  6 վերջածանցավոր բառ:                  .

Ցանցաթաղանթ       ուք

խաչագող                  ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ույթ

8.Տրված  զույգ  բառերից  ընտրեցե’ք  մեկական  արմատ  և  կազմեցե’ք   մեկական  բարդ  բառ:

Խոհական —  այլատարր

զմայլելի  —  մեծահոգի

որակազրկում — բարձրաբերձ

դրամապանակ – հիմնավոր

արշավախումբ —  հաղթական

պատվարժան – ինքնամեծար

9.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց, անդրավարտիք, ամանոր,  նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ,  նոխազ

10. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ,

11.Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
——      նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   ——   պարտեզում,      ——      անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող——    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի   ——   գյուղի  ——   ու այգիները,  ——   ելնող   ——  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   ——   հոգին   չէր  երկնչում  ոչ մի   —-   ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց    ——  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   ——   :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)