Design a site like this with WordPress.com
Get started

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Վեբ կայքի ստեղծումն ու մշակումը մի գործընթաց է, որը բաղկացած է մի քանի փուլերից, որը ստեղծվելուց հետո պարունակում է շատ կարևոր միջոցներ և տեղեկություններ։ Վեբ կայքը կարող է լինել HTM ֆորմատի էջով, ու այլ հազարավոր էջերով, որոնք պարունակում են անիմացիաներ, Java ծրագրավորված ծառայություններ, PHP կամ այլ լեզվով սերվեր, JavaScript-ով կամ AJAX-ով փոփոխման ենթակա փաստաթղթեր։ Այն կարող է հիմնված լինել տվյալների բազայի տեխնոլոգիաների վրա, օրինակ՝ MySQL։ Համաշխարհային Սարդոստայնի հեղինակ Թիմ Բերներս Լին 1991 թ. օգոստոսին գործի է դրել առաջին վեբ կայքը՝ դառնալով կայքի առաջին մշակող (վեբ դիզայներ) ։ Կայքն առաջին անգամ օգտագործում էր էլ. հասցե հղվող հիպերտեքստ։ Սկզբում ինտերնետային կայքերը գրված էին HTML լեզվով, որը հիմքային կառուցվածք էր տալիս կայքերին (վերնագրեր և ենթագլուխներ), ինչպես նաև հիպերտեքստային հղումներ օգտագործելու հնարավորություն։ Այն նորույթ էր, և հիմնովին տարբերվում էր հաղորդակցության նախնական ձևերից։ Օգտագործողները կարող էին հեշտությամբ բացել այլ էջեր։ Աստիճանաբար, երբ Ինտերնետը և կայքի հասկացությունը զարգացան, էջերը կազմող լեզուն՝ «Hypertext Mark-up Language» կամ HTML, դարձավ ավելի ճկուն։ Աղյուսակները՝ որպես նոր տարր, որոնց մեջ հնարավոր էր տվյալներ ներկայացնել, իրենց նախնական նպատակին այլևս չծառայելով՝ սկսեցին օգտագործվել էջերի ստեղծման համար։ Բազմաստիճան ձևի էջի և ոճային էջերի հայտնվելուց հետո, աղյուսակներով էջերի ստեղծումն այլևս արդիական չէր։ Ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին տվյալների բազա կամ սերվերի կոդավորում (CGI, PHP, ASP.NET, ASP, JSP և ColdFusion), ինչպես նաև հասկացության այնպիսի նորմեր, ինչպես՝ CSS ավելի են կատարելագործվել և բազմազան դարձրել կայքի հասկացության գործիքները։ Macromedia-ի ստեղծած Flash-ի ի հայտ գալը, որը հնարավորություն է տալիս անիմացիաներ տեղադրել, ինչպես նաև ձայնային և վիդեո ֆայլեր տարածել, փոխել է ինտերնետի էությունը՝ կայքեր մշակողներին նոր հնարավորություններ տալով։ Այնուամենայնիվ Flash-ը ավելի սահմանափակ հնարավորություններ ունի քան HTML-ն, քանի որ այն Macromedia-ի ֆորմատ է և պահանջում է լրացուցիչ ծրագիր՝ plugin, ֆայլերը բացելու համար։ 

Երաշխավորական նամակ

Ես Էրիկ Գևորգյանս ճանաչում եմ տվյալ անձին աշխատում ենք միասին ավելի, քան 3 տարի։ Իր ոլորտում հմուտ մասնագետ է, աշխատելով նրա հետ հասկացել եմ, որ իրեն տրված աշխատանքները կարողանում է կատարել ճիշտ ժամանակին, թիմում աշխատում է շատ լավ, ավարտելով ուսումը դեռ շարունակելու է ավելի զարգանալ իր մասնագիտությունում, մշտապես մասնակցում է վերապատրաստումների։ Իմ կարծիքով նա կարող է աշխատել Ձեր կազմակերպությունում և լինել լավ աշխատող։

Ստորագրություն՝

Ամսաթիվ՝ 26.05.2021թ․

Մոտիվացիոն նամակ

Բարև Ձեզ, ես ցանկանում եմ աշխատանքի անցնել Ձեր ընկերությունում, որպես վեբ դիզայներ։ Ծանոթացել եմ Ձեր ընկերության պայմաններին, տեղյակ եմ, որ ունեք լավ մասնագետներ։ Ձեր ընկերությունը աշխատում է դեռ վաղուց, ունի բարի համբավ, շուկայում հայտնի է իր որակյալ և բարձրակարգ աշխատանքով, մթնոլորտը ինձ շատ է դուր եկել, վարձատրությունը բարձր է։

Հարգանքներով, Էրիկ Գևորգյան

Ինքնակենսագրություն

Ես Էրիկ Գևորգյանն եմ: Ծնվել եմ 2004 թ. Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզի գյուղ Վ․գետաշենում: Ավարտել եմ N1 միջնական դպրոցը և ուսումս շարունակել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջում <<Համակարգչային գեղարվեստական նախագծում>> բաժնում: Բնակվում եմ Բանգլադեշում: Ընտանիքս բաղկացած է 7 անձից՝ տատիկս, պապաիկս, հայրիկս, մայրիկս, եղբայրս, քույրիկս և ես: 12 տարեկանից զբաղվում եմ բազկամարտով(Armwrestling): Մասնակցել եմ տարբեր մրցումների: Սպորտով զբաղվում եմ շատ մեծ հետաքրքրությամբ և կշարունակեմ զբաղվել: Ազատ ժամանակս անցկացնում եմ ընկերներիս հետ: Իմ կոնտակտաին տվյալներն են՝ Հասցեն (-), Հեռ. (+374)********: Սոցիալական ցանցերում՝ Facebook (-), Instagram (-): Էլեկտրոնային հասցե՝ (-):