Design a site like this with WordPress.com
Get started

Մարքեթինգի պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սովորողների ձեռքով արտադրված գինի:

Տեսակը՝ Կարմիր, կիսաքաղցր, անապակ

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Գինի արտադրվոիմ է Վայոց Ձորում ձեռք բերված խաղողից, հիմնականում Աղավնաձոր գյուղում մշակվող խաղողի տեսակներից, ներկա շամանակածրջանում խաղողի բերքի խնդիր չի դիտվում իսկ ղաղողը մթերել ցանկացողները շատ են, այդ իսկ պատճառով հումքի մատակարարման խնդիր չի դիտվում

• գնորդների իշխանություն

Այստեղ հնարավորէ ունենանք ռիսկեր: Չնայած այն հանգամանքին, որ գինին քաջ ծանոթ է կրթահամալիրի թե աշխատակիցներին, թե հյուրերին, սակայն այն անծանոթ ապրանք է հանդիսանում գինիների շուկայում, և դեռ չի ստացել իր գնահատականը: Իսկ դա նշանակում է, որ գնորդները կարող են նախնտրել իրենց ծանոթ ապրանքանիշ:

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Գինին կարող է փոխարինվել այլ ոգելից խմիչքներով: Սակայն մեր դեպքում որպես փոխարինող ապրանք կհամարենք այլ մակնիշի գինիները:

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Գինին շուկայում առաջին հերթին կներկայանա, որպես կրթահալմալիրի ուսումնական, ուսանողների և երեխաների կողմից պատրաստված ապրանք: Այս տեսանկյունից նոր մրցակիօց հայտնվելու հավանականությունը այդքան էլ մեծ չէ:

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:

3.Գտնվելու վայրը ք. Երևան, Մխիթար Սեբաստացի Կրթահամալի, Խաղողի և գինու դպրոցի մառանում

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Ով է նպատակային սպառողը՝ Կրթահամալիրի սովորողների ընտանիքները, դասավանդողերը, Բանգլադեշ համայնքը

• Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ էկոլոգիսապես մաքուր է, իր երեխայի ձեռքով պատրաստված, առողջարար է, գինը մատչելի է

• What

Տոների, ծնունդների, կնունքների համար ալկոհոլային ըմպելիք, լավ նվեր

• When

Ընտանեկան, եկեղեցական, ծիսական տոնակատարություններ

• Where

Կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցի մառանից, որտեղ ձեզ համար կկազմակերպեն նաը անվճար համտես և փոքրիկ բացատրություն գինու ծագման վերաբերյալ

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է իրացնել Բանգլադեշ համայնքում և Կրթահամալիրի դասավանդողների և ծնողների միջավայրում: Համաձայն նախորդ տարիների ունեցած փորձի կատարենք հետտևյալ հաշվարկը՝

· յուրաքանչյուր սպառող տարեկան կտրվածքով կօգտագործի միջինում 2 լիտր գինի, քանի որ հիմնականում օգտագործվում են այլ գինիներ և մեր գինու քանակը սահմանափակ է։

· սպառողների քանակը 1․400 հոգի (հաշվարկել եմ կրթահամալիրի սովորողների քանակը, որպես 1 ընտանիք մեկ լիտր + 200 հոգի դասավանդողներ)*

· մեկ լիտրի գինը 2․500 դրամ

Այսպիսով եզրակացնենք, որ տարեկան կտրվածքով կիրացվի 2․800 լիտր գինի։ Գումարային ընդհանուր հասույթը կկազմի 7․000․000 ՀՀ դրամ տարեկան։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

Խոշոր մրցակիցներ՝ Արմենիա Վայն, Վեդի Ալկո, Տրինիտի Կանյոն

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Խոշոր և մանր մրցակիցներ

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Նման հատկանիշներից՝ բոլորը պատչաստված են գործարանային պայմաններում, օգտագործվում է հիմնականում արհեստական խմորիչ

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Մեր գինին պատրաստվում է բնական խմորիչով, քիմիական նյութեր չեն գործածվում, բնական խմորիչով: Կոնսերվանտներ առկա չեն, քանի որ քանակը փոքր է և նախատեսված չէ ինպորտի համար: Բացի այդ փոքր քանակը նախատեսում է որակ:

7.Վաճառքի գինը 1 լիտրը 2500 ՀՀ դրամ

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

WWF logo (Text only).svg

Բնության համաշխարհային հիմնադրամ միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա)։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանս (UNCED), միջազգային կոնֆերանս։ Հիմնադրվել է 1989 թվականին։ Նպատակն է մթնոլորտի, հողային և ջրային պաշարների պահպանության, կենսատեխնոլոգիաների նոր մեթոդների օգտագործման ն շրջակա միջավայրի վատթարացման կանխարգելման բնագավառներում նպաստել պետությունների փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելը։ Հիմնական գործունեությունն է ազգային հաշվետվությունների և աշխատանքային ծրագրերի պատրաստումը։ Նստավայրը Կոնչոսում է (Մեքսիկա)։

PNUMA logo.png

Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիր կամ UNEP:ՄԱԿ-ի համակարգում ստեղծված ծրագիր է, որը նպաստում է հասարակական մակարդակով բնության պահպանման կոորդինացմանը։UNEP-ը ունի նաև վեց խոշոր տարածաշրջանային կենտրոններ, ինչպես նաև գրասենյակներ բազմաթիվ երկրներում։ UNEP-ը պատասխանատու է գլոբալ և տարածաշրջանային մակարդակներով էկոլոգիական խնդիրների լուծման համար։ UNEP-ի գործունեությունը ներառում է Երկրի մթնոլորտին, ջրային և վերգետնյա էկոհամակարգերին վերաբերող բազմաբնույթ նախագծեր։ Բացի այդ UNEP-ը նշանակալի դեր ունի էկոլոգիային և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջազգային կոնվենցիների զարգացման գործում։ UNEP-ը հաճախ համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների և ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների հետ։ UNEP-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Քենիայի Նայրոբի քաղաքում։

FAO logo.svg

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն FAO միջազգային կազմակերպություն:Հիմնադրվել է 1945 թվականին։ Նպատակն է պարենի մատակարարման բարելավումը և բնակչության կենսամակարդակի ցուցանիշների, գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետության և գյուղ, բնակչության կենսապայմանների բարելավումը։ Հիմնական գործունեությունը ծավալում է սննդի որակի, գյուղատնտեսական, անտառտնտեսվարման, օվկիանոսի կենսաբանական պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վիճակագրական ուսումնասիրությունների նախապատրաստման, տեխնիկական աջակցության, ներդրումային գործունեության տեղեկատըվության հավաքի, վերլուծության և տարածման ոլորտում։ Մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսական մթերքների մարկետինգին, կայուն զարգացմանը։ Նստավայրը Հռոմում է։ Նստավայրը Հռոմում է։

UNESCO logo.svg

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն ՄԱԿ մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։

UNDP logo.svg

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիր (UNDP), հապավում ՄԱԶԾ, միջազգային կազմակերպություն է։ Հիմնադրվել է 1965 թվականին։ Նպատակն է զարգացող երկրներին օժանդակությունը՝ տնտեսական կայացման և բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառում։ Հիմնական գործունեությունը ծավալում է բնական պաշարների ուսումնասիրության, տեղերում ուսումնական հաստատությունների և կիրառական հետազոտությունների համար նյութատեխնիկական բազաների ստեղծման ուղղությամբ։ Նստավայրը Նյու Յորքում է։

Flag of the World Meteorological Organization.svg

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (WMO), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1950 թվականին։ Նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողությունները իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։

Home | Global Environment Fund (GEF)

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1990 թ.։ Նպատակն է շրջակա միջավայրի ոլորտի ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը։ Հիմնական գործունեությունն է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կենսաբազմազանության պահպանության, միջազգային ջրերի և օզոնային շերտի պահպանության ծրագրերին ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև այդ ծրագրերի ընտրության չափանիշների հաստատումը։ Նստավայրը Վաշինգտոնում է։

IUCN logo.svg

Բնապահպանական միջազգային կազմակերպություններ, բնապահպանական ոչ կառավարական միավորումներ, որոնք համակարգում են պետությունների համապատասխան գործողությունները և նպաստում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու ներդաշնակ գործողությունների իրականացմանը։ Բնապահպանական միջազգային կազմակերպությունները ժողովուրդների բազմակողմանի համագործակցության ձևերից են։

Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը

Քսաներորդ դարի երկորդ կեսին մարդկությունը սկսեց գիտակցել, որ կա մոլորակի էկոլոգիական ճգնաժամի հարաճոն վտանգ։ Այս ամենի հետ մեկտեղ ակնհայտ է դառնում աշխարհի ժողովուրդների՝ ճգնաժամի վտանգը կանխելու ուղղված ջանքերը միավորելու անհրաժեշությունը։ Որոշվեց, որ պետք էիրագործել այն գաղափարը, որ անհրաժեշտ է բնապահպանական համաշխարհային միասնական ռազմավարություն մշակել։

Շրջակա միջավայր – Դիանա Նազարյան

Այս ռազամավարությունը մշակելուն ձեռնամուխ եղան Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ), ՅՈՒՆԵՊԸ-ը և Բնական ռեսուրսների օգտագոծման միությունը (ԲՌՕՄ)։ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան 1982 թ․ հանդիսավորությամբ ընդունեց <<Բնության պահպանության համաշխարհային խարտիան>>։

1992 թ․ ամռանը Ռիո դե Ժանրիոյում տեղ է ունենում բարձր մակարդակի միջազգաին կոնֆերանս՝ նվիրված մեր մոլորակի բնության պահպանութան համաշխարհային ռազմավարությանը։

Ռիո դե Ժանեյրոյի կոնֆերասին մասնակցում էին աշխարհի 179 պետությունների պատվիրակություններ և Հայաստանի պետական պատվիրակությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ։

Բնապահպանական հիմնախնդիրների մասին – Համակարգ | Տնտեսական վերլուծություն և  տեղեկատվություն

Կոնֆերանսի ժամանակ ընդունվում է <<Օրակարգ 21-րդ դարի համար>> փաստաթուղթը։ Փաստաթղթում նշված են բնապահպանական քաղաքականության գլխավոր ուղությունները և նոր համաշխարհային ռազմավարությունը այդ բնագավառում։

Բնապահպանական ռազմավարության գլխավոր ելակետային դրույթներն են՝

Առաջին․ մեր մոլորակը և դրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները, բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք։

Երկրորդ․ բնական միջավայրի պահպանությունը և հարստության սոցիալ-տնտեսական զարգացումը չեն կարող դիտարկվել որպես իրարից անկախ բնագավառեր։

Երրորդ․ միջազգային համագործակցությունը պետք է ուղղված լինի երկու նպատակի՝

  1. աշխարհի բոլոր ժողովուրդների համար շրջակա միջավայրի բարձր որակի ապահովում
  2. առողջ և էկոլոգիապես հավասարկշռված տնտեսության ապահովում

Մի շարք գիտնականներ պնդում են, որ տնտեսական աճը իրականում ոչ թե բարեկեցություն է ստեղծում, այլ ընդամենը <<զարգացման պատրանք, իլյուզիա>>։

Բնություն-հասարակություն փոխհարաբերության զարգացումը Հայաստանում

Մարդկության տեխնիկական առաջընթացն ուժեղացնում է բնության վրա հասարակության ազդեցությունը:  Ակնհայտ է դառնում, որ մարդկության հետագա զարգացման համար պետք է անցում կատարել բնության և մարդու միջև փոխհարաբերությունների ավելի արդյունավետ և ներդաշնակ ուղիների: Հասարակության զարգացմանը համընթաց և բնության հետ նրա փոխազդեցության արդյունքում ի հայտ է գալիս նոր, մարդածին որակապես այլ բնություն, որը կորցրել է իր սկզբնական բնական, «ինքնուրույն» կեցությունը: Մարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ: Իսկ, ինչպես հայտնի է, Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության ծագման օջախներից է: Մարդու արտադրական գործունեության մի շարք բնագավառներ Հայկական լեռնաշխարհում (որտեղ Ք.Ա. 12-6-րդ դդ. ձևավորվել է հայ ժողովուրդը` այսինքն այդ դարերից աշխարհագրական այս տարածքը օգտագործվել է մարդու կողմից) ունեն պատմական խոր արմատներ: Շրջակա բնական միջավայրին բնորոշ միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված բնական կայուն հավասարակշռությունը այդ դարերից սկսել է խախտվել: Դրա փոփոխությունն ՀՀ տարածքում ավելի լավ պատկերացնելու համար, այն դիտարկենք հասարակություն-բնություն փոխհարաբերության (բնօգտագործման) ժամանակային զարգացման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ առանձնացվում է բնօգտագործման հետևյալ հիմնական փուլերը` նախնադարյան, ստրկատիրական, միջնադարի ֆեոդալական, կապիտալիստական փոխհարաբերությունների փուլեր:Հայկական լեռնաշխարհի այդ թվում և ներկայիս ՀՀ տարածքում նախնադարյան բնօգտագործումը դրսևորվել է հիմնականում յուրացնող տնտեսության (հավաքչություն, ձկնորսություն, որսորդություն) տեսքով: Շրջակա բնական միջավայրի վրա մարդկանց ազդեցության վաղ փուլերի մասին տեղեկությունները քիչ են: Այս ժամանակաշրջանին բնորոշ էր բնօգտագործման պարզունակ տիպը` վերցնել բնությունից այն, ինչը նա քեզ թույլ  է տալիս: Մարդը կատարելապես ենթարկվում էր բնությանը: Բնական միջավայրի հավասարակշռությունը չէր խախտվում: Մարդ-բնություն փոխհարաբերության խնդիրներից էր մարդու հարմարվելը բնությանը` մարդը բնության ենթական էր և առաջնորդվում էր նրա թելադրանքով:

Ք.Ա. երկրորդ հազարամյակում արդեն երկրագործությունը (հացահատիկների մշակություն և այգեգործություն) դառնում է Հայկական լեռնաշխարհի բնակիչների գլխավոր զբաղմունքներից մեկը, հիմնվում են գյուղական տիպի առաջին մշտական բնակավայրերը, բրոնզից բացի սկսում են զբաղվել նաև երկաթի ձուլմամբ: Առաջին հազարամյակի սկզբներին գյուղատնտեսության մեջ տարածում է գտնում արհեստական ոռոգումը, առևտրական ճանապարհների վրա գտնվող գյուղական համայնքի և ռազմական բերդերի հիման վրա գոյանում են քաղաքները, ավելի է զարգանում արհեստագործությունը: Այս բոլորը վկայում են արտադրողական ուժերի զարգացման նոր մակարդակի, աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման մասին և նպաստում են ստրկատիրական հայկական կենտրոնացված պետության հզորացմանը: Այսինքն, ստրկատիրական հասարակության կամ արդեն արտադրող տնտեսության փուլում, հասարակություն-բնություն փոխհարաբերությունը Հայակական լեռնաշխարհի տարածքում ներկայանում էր գլխավորապես բնօգտագործման նյութական միայն մեկ ոլորտով` գյուղատնտեսությամբ, որն իր պարզունակ լինելու պատճառով գրեթե չէր խախտում  բնական միջավայրի հավասարակշիռ վիճակը: Այս ոլորոտում զարգանում է նաև տարածքի ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման տեսակները:

Մեր թվարկության առաջին դարերում
 տիրապետող 
են դառնում ֆեոդալական արտադրահարաբերությունները: Նյութական արտադրության մեջ որակական նոր տեղաշարժեր են նկատվում մեր թվարկության առաջին հազարամյակի վերջին և երկրորդ հազարամյակի սկզբին: Այս ժամանակ տարածում է ստանում հողերի մշակման եռադաշտային համակարգը, փայտե արորի կողքին հանդես է գալիս գութանը, ընդարձակվում են հացահատիկի և բամբակի ցանքատարածությունները, այգիները, կառուցվում են նոր ոռոգիչ ջրանցքներ: Ընդլայնվում է լեռնային գործը, արդյունահանվում և վերամշակվում են պղինձ (Սյունիք, Տաշիր-Ձորագետ), կապար (Սյունիք): Ֆեոդալական դարաշրջանի վերջին հատվածներում, սկսած 11-րդ դարից Հայաստանի համար սկսվեց ողբերգական դարաշրջան` պետականության կորուստը, օտարերկրյա զավթիչների կողմից բազմիցս կրկնվող ասպատակությունները ոչ միայն արգելակեցին Հայաստանի զարգացումը, այլև հետ շպրտեցին իր նվաճած սոցիալ-տնտեսական դիրքերից: Երկրի արտադրական ուժերը խորն անկում ապրեցին: Այս փուլում դեռևս բնօգտագործման գերակշռող տիպը շարունակում էր մնալ գյուղատնտեսությունը, սակայն որակական փոփոխություն տեղի ունեցավ` անցում կատարվեց բնական ռեսուրսների միանպատակ օգտագործումից բազմանպատակ օգտագործմանը: ՀՀ տարածքում առկա քաղաքական դրության պատճառով բնության վրա ազդեցությունը նվազեց: Բնօգտագործման տեսակները փոքրացրեցին իրենց ծավալները:Հայաստանի համար, հատկապես տնտեսության ու բնօգտագործման ոլորտներում նոր դարագլուխ սկսվեց 19-րդ դարում, երբ արտադրատնտեսական հարաբերություններում խորացավ կապիտալիստական ձևը և Հայաստանի մեծ մասը միացավ Ռուսաստանին: Մեծ արագությամբ սկսեց զարգանալ պղնձաձուլությունը: Վերջինս նկատելիորեն զարգացավ Հայաստանի հյուսիսում: Պղնձի արդյունահանում և ձուլում վերսկսվեց Զանգեզուրում: Ընդ որում հյուսիսային լեռնահանքային շրջանում առանձին հանքեր ձուլարաններ անընդմեջ գործում էին դեռևս 18-րդ դարից (Ախթալայի արծաթաարճճային հանքերը 1763 թ.-ից, Ալավերդու պղնձահանքերը` 1770թ.): 1846-1867 թթ. մեկը մյուսի հետևից հիմնվեցին 11 նոր պղնձաձուլարաններ, որոնցից 7-ը Զանգեզուրում: Մինչև 19-րդ դարի վերջը Հայաստանում տարբեր տևողությամբ գործել են 18 պղնձաձուլարաններ:

Պղնձարդյունաբերության զարգացման նոր փուլ  սկսվեց 19-րդ դարի 90-ական թվականներից: Պղնձարդյունաբերությունն առաջին համաշխարհային տարիներին ամբողջությամբ անցավ ֆրանսիացիների ձեռքը: 20-րդ դարի սկզբին Ալավերդիում կառուցվեց հզոր պղնձաձուլարան «Մանես» գործարանը, որին կից 1912 թ. ստեղծվեց պղնձի էլեկտրոլիզի արտադրություն, որն օգտագործում էր նաև Զանգեզուրի գործարանների սև պղինձը, իսկ 1916 թ. պղնձի էլեկտրազտումից ստացվող շլամից սկսեցին կորզել ոսկի և արծաթ: 1891-1913 թթ. պղնձի արտարդությունը ավելացավ 13 անգամ: Միաժամանակ տեղի ունեցավ արտադրության համակենտրոնացում: Այդ ժամանակ պղնձաձուլարաների թիվը 18-ից իջավ 6-ի: Դրանցից 4-ը կազմում էին Ալավերդու խումբը` տալով Հայաստանում արտադրվող պղնձի 2/3-ը: Իսկ 1/3-ը բաժին էր ընկնում Զանգեզուրին, որտեղ գործում էին երկու պղնձաձուլարաններ:Նախախորհդրային տարիներին Հայաստանի արդյուանբերական համախառն արտադրանքի շուրջ 58,6%-ը տալիս էր պղնձաձուլությունը, որը համեմատած արդյունաբերության մյուս ճյուղերի հետ, հանդիսանում է շրջակա բնական միջավայարի վրա ամենաբացասական ազդեցություն ունեցող բնօգտագործման տեսակներից մեկը: Ընդ որում, այդ առումով խոցելի էին համարվում Հայաստանի երկու գոտիները` հյուսիսում Ալավերդիի շրջան` Դեբեդ գետի միջին հոսանքի սահմաններում (ՀՀ տարածքում) և Կապանի շրջանը` հարավում:
Կապիտալիզմի զարգացման հետ մեկտեղ սկսում էին ձևավորվել առանձին տարածաշրաջանային կենտրոններ, որոնց տնտեսական գործունեության մեջ արդեն նկատելի տեղ էին գրավում արդյունաբերական գործառույթները: Այդպիսիք 8-ն էին` Ալավերդին, որը 1913 թ. տալիս էր երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 36,4 %-ը, Երևանը` 34,8 %-ը, Կապանը` 22,2 %-ը, Դիլիջանը` 2 %-ը, Արտաշատը` 2 %-ը, Գյումրին` 1,6 %-ը, Գավառը` մոտ 0,5 %-ը և Մեղրին` մոտ 0,5 %-ը: Ըստ էության էլ այս տարածքները համարվում էին ծանրաբեռնված տարածքներ, սակայն համեմատական առումով այդպիսի գերծանրաբեռնված էին համարվում Ալավերդին և Կապանը, քանի որ այստեղ էր գտնվում Հայաստանի պղնձաձուլության խոշորագույն կենտրոնները: 20-րդ դարի երկրոդ տասնամյակի կեսերին Հայաստանում առաջին քայլերն արվեցին շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող մյուս ճյուղի զարգացման համար: 1913 թ. Հայաստանում գործում էին 13 մանր էլեկտրակայաններ` 9-ը ջրային, 4-ը ջերմային (աշխատում էին նավթով): Դրանք կառուցված էին առանձին արդյունաբերական ձեռնարկություններին կից, աշխատում էին իրարից մեկուսացված: Յուրաքանչյուրը էլեկտրաէներգիա էր մատակարարում միայն իր ձեռնարկությանը և լավագույն դեպքում իրեն հարող մի քանի տների ու փողոցների: Չնայած էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ ձեռք բերված որոշ հաջողություններին, երկրի վառելիքա-էներգետիկ տնտեսությունը հիմնվում էր գլխավորապես վառելափայտի և աթարի վրա: Այսինքն վառելիքաէներգետիկ տնտեսության շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը դրսևորվում էր անտառահատումների տեսքով, իսկ աղտոտման առումով դրանց ազդեցությունները չնչին էին, քանի որ ունեին թույլ հզորություն` 3156 կվտ գումարային հզորություն:

Ռացիոնալ բնօգտագործման սկզբունքները

Մարդկային հասարակության զարգացումը անհնար է պատկերացնել առանց բնության տված բարիքների օգտագործման: Ներկայիս պայմաններում մարդության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է կազմակերպել բնության ռացիոնալ օգտագործում: Երկարատև ուսումնասիրություններից հետո գիտնականները փորձել են սահմանել,  թե ինչ սկզունքների պետք է բարավարի բնօգտագործումը որպեսզի համարվի ռացիոնալ: Այսպես ասած մշակվել են ռացիոնալ բնօգտագործման սկզբունքներ, դրանք են
1.Համակարգված մոտեցման սկզբունք. նախատեսում է արտադրական միջավայրի վրա ազդեցության և համապատասխան հակազդեցության համալիր և բազամակողմանի գնահատում: Համակարգված մոտեցման տեսանկյունից ոչ մի բնական ռեսուրս մյուսից անկախ չի կարող օգտագործվել կամ պահպանվել: Օրինակ, հողի բերքատվության բարձրացումը ոռոգման համակարգի կիրառման կիրառմամբ կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների քանակի կրճատմանը, որն անհրաժեշտ է նախատեսել և կանխել, իսկ դեպի գետեր կատարվող արտանետումների դեպքում պետք է հաշվի առնել ոչ միայն ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլ գետի ողջ հունի վրա:

2.Բնօգտագործման օպտիմալացման սկզբունք. նախատեսվում է բնական ռեսուրսների և բնական համակարգերի օգտագործման օգտագործման դեպքում առավել նպատակահարմար որոշման կայացում, որի հիմքը էկոլոգիական և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միարժամանակյա կանխատեսումն է: Օրինակ, օգտակար հանածոների բաց հանքային եղանակով մշակումն ունի մի շարք տնտեսական առավելություններ փակ եղանակի նկատմամբ, սակայն բաց եղանակով շահագործումը հանգեցնում էհողային ծածկույթի կորուստի:

3. Ռեսուրսախնայողության սկզբունքը հիմնված է արտադրության գործընթացում առաջացող թափոնների նվազեցման, այսինքն` միևնույն քանակությքն հումքի ավելի ամբողջական օգտագործման վրա և ենթադրում է արտադրանքի աճ ոչ թե բնական ռեսուրսների նոր զանգվածների օգտագործման, այլ գոյություն ունեցողների ավելի լիարժեք օգտագործման հաշվին, ինչն իրագործվում է ռեսուրսախնայողական և տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման ճանապարհով:

4. Տարածաշրջանային սկզբունքը նախատեսում է բնօգտագործման իրականացում որոշակի տարածաշրջանում` հաշվի առնելով վերջինիս բնական և տնտեսական պայմանները, ինչպես նաև կոնկրետ տարածաշրջանի զարգացման հեռանկարները:

5.Բնության և արտադրության հարաբերությունների ներդաշնակության սկզբունքն իրենից ենթադրում է որևէ արտադրություն և նրա հետ փոխազդեցության մեջ գտնվող բնական միջավայր, որը մի կողմից` ապահովում է բարձր արտադրողական ցուցանիշներ, մյուս կողմից` ազդեցության գոտում վերահսկում է բնական միջավայրի իրավաճակը, ապահովելով նրա ինքնավերականգնումը: Այսինքն սա այն իրավիճակն է երբ բգնությունը և արտադրությանը հանդես են գալիս որպես մեկ ամբողջական համակարգ: Վտանգավոր իրավիճակների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումը ձեռք է բերվում դիտարկումների միջոցով, որի ընթացքում պարբերաբար տեղեկատվություն է հավաքվում շրջակա միջավայրի վիճակի և փոփոխության վերաբերյալ, ինչը առաջ է եկել մարդու գործունեության պատճառով: Շրջակա միջավայր մանրամասն մանրամասն վերահսկումը հնարավորություն է տալիս կանխատեսել իրավիճակի զարգացումը:

Բնական ռեսուրսների դասակարգումը

 Դասակարգումն ըստ սպառման-Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ:

Չսպառվող ռեսուրսներ են-օրինակ-փայտ,արեգակնային էներգիան,քամու էներգիան:

Սպառվող ռեսուրսներն են-նավթ,գազ,քարածուխ,տորֆ։

Վերականգնումն ըստ ռեսուրսների-Վերականգնվող ռեսուրսներ և Չվերականգնվող ռեսուրսներ։

Վերականգնվող ռեսուրսներ են-բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները:

ՉՎերականգնվող ռեսուրսներ են-օգտակար հանածոները:

Ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման:

Հանքային (հանածո)· , Ջրային· ,Հողային·,Կենսաբանական·,Կլիմայական,

Առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց,

Երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա:

Բնական ռեսուրսները բաժանվում են, փոխարինելիի և անփոխարինելիի:

Անփոխարինելի ռեսուրսներ-Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: 

Փոխարինելի ռեսուրսներ— մետաղը, փայտանյութը, բնական կաշին ու մորթին, բնական թելերը:

Կուլտուրական լանդշաֆտ

Ինչ կատեգորիաների են բաժանվում ժամանակակից լանդշաֆտները

Ժամանակակից լանդշաֆտները բաժանվում են հետևյալ կատեգորիաներին

  1. Չփոխված կամ նախասկզբնական լանդշաֆտներ, որտեղ մարդն այցելություն չի կատարել:
  2. Թույլ փոփխված լանդշաֆտներ, որտեղ մարդն անշան փափոխուխություններ է կատարել. որս է բռնել, ձուկ է որսացել:
  3. Խախտված ուժգին փոփխված լանդշաֆտներ, երբ մի քանի բաղարիչներ են փոխվել: Օր.՝ տափտանը վարել և ցանել են:
  4. Ձևափոխված լանդշաֆտներ կամ իսկական լանդշաֆտներ, որտեղ բնական կապերը նպատակասլաց կերպով փոփոխված: Օր. անապատը դարձել է այգի:

Ինչ մեթոդներ է մշակված կուլտուրական լանդշաֆտի վերափոխման համար

Տեխնոլոգիական մեթոդ – արտադրության ցիկլոմ կիրառվում են մաքրիչ ու մեկուսացուցիչ տարբեր թափոնների վնասազերծման համար:

Տարածքային-պլանավորման – տարածքի ամենառացիոնալ կազմակերպման միջոց է, որտեղ ինչ կառուցել, որտեղ հողն օգտագործել բերք ու բարիք ստանալու համար, որտեղ անտառահատում կատարել, ճահիճը չորացնել և այլն:

Ագրոտեխնիկական – գիտականորեն մշակել հողը՝ առավելագույն բերք ստանալու համար, ինչպես պարարտացնել, ինչ մշակաբույսեր աճեցնել, լանջերը դարավանդավորել և այլն:

Ֆիտոմելիորատիվ – ստեղծել անտառային նոր զանգվածներ, ցանել այնպիսի բույսեր, որոնք կմեծացնեն հողի ծծունակությունը կամ հողը կպահպանեն հողմային Էրոզիայից և այլն:f

Տնային հանձնարարություններ 2 կուրսի ուսանողների համար

Թեմա 2

1․Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ

2․Դաշտային հանույթի մեթոդ

3․ Փորձագիտական մեթոդ

4․Լաբորատոր մեթոդ

5․Համեմատական մեթոդ

6․ Քարտեզագրման մեթոդ

7․Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ

8․ Նկարագրական մեթոդ

9․Երկրաինֆոռմացիոն մեթոդ

10․Գծանկարչական մեթոդ

11․Վերագրման մեթոդ

12․Երկրաֆիզիկական մեթոդ

13․Երկրաքիմիակա մեթոդ

14․Հնէալանդշաֆտագիտական մեթոդ

15․ Քանակական մեթոդ

16․Մաթեմատիկական մեթոդ,

17․Մոդելավորման մեթոդ

18․Հաշվեկշռային մեթոդ

19․Վիճակագրական մեթոդ

Տնային հանձնարարություններ 2 կուրսի ուսանողների համար

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտություն, ֆիզիկական աշխարհագրության ճյուղ, ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր։ Լանդշաֆտյան կորիզը աշխարհագրական լանդշաֆտի մասին ուսմունքն է՝ Երկրի ֆիգիկա — աշխարհագրական դիֆերենցման հիմնական աստիճանը։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆյան խնդիրներից է՝ լանդշաֆտների բաղադրիչ մասերի՝ երկրահամակարգերի ցածր մակարդակի (տեղանքի լանդշաֆտային բնասահմանի, բնավայրի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը։

Ինչ է լանդշաֆտը;

Լանդշաֆտները արվեստի գործեր են, որոնք բնութագրվում են բնության տեսարաններ: Դա ներառում է լեռներ, լճեր, այգիներ, գետեր եւ ցանկացած տեսակի բեմական տեսք: Լանդշաֆտները կարող են լինել յուղանկարներ , ջրաներկներ, գորգեր, պաստելներ կամ ցանկացած տպագիր: