Design a site like this with WordPress.com
Get started

Սննդային թունավորումներ: ԳՄՕ՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ:

Սննդային թունավորումներ հոդված:

Ինչ է ԳՄՕ-ն:

Հոդված ԳՄՕ սննդի մասին

Վավերագրական ֆիլմ ԳՄՕ սննդի մասին

РЕН ТВ Фильм про ГМО

Фильм про ГМО Россия ТВ

Еда

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », — ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք

Աշխատանք հոդվածի հետ

Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ):+ Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից:N Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր:N Դրանցից առավել վտանգավորներն են`
·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),N·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),·+         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),N

·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),· N        Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)NԲոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը:N Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր:+ Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները:+ Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին:+ Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:N  Այս դեպքում պետք է`

·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր·N         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնում:N Երբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն:N Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս:

Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: Այս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ: Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում: Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին: 

Բևեռային աստղ

Polaris alpha ursae minoris.jpg

Ներկայումս Բևեռային աստղը գտնվում է երկրի հյուսիսային կիսագնդից 1°-ից պակաս հեռավորության վրա, դրա համար էլ այն գրեթե անշարժ է մնում աստղային երկնքի օրական պտույտի ընթացքում: Այն շատ հարմար է աստղալից երկնքով կողմնորոշվելու համար. նրա ուղղությունը համընկնում է հյուսիսային ուղղությանը, իսկ հորիզոնից բարձրությունը հավասար է դիտման տեղանքի աշխարհագրական լայնությանը: Երկրի առանցքի պրեցեսիայի պատճառով հյուսիսային բևեռի դիրքը փոխվում է. Բևեռային աստղն ամենից շատ կմոտենա նրան 2102 թվականի մարտի 7-ից հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում, ինչից հետո այն կսկսի հեռանալ բևեռից: 2260 թվականի կեսերին նրա հեռավորությունը բևեռից կկազմի 1°: Հարավային կիսագնդում վառ բևեռային աստղ չի դիտարկվում:

Բևեռային աստղը Երկրի մակերևույթին ամենամոտ գտնվող և ամենավառ փոփոխական աստղն է: Սակայն այն ոչ ստանդարտ ցեֆեիդ է. նրա թրթռումները տասնյակ տարիների ընթացքում թուլանում են. 1900 թվականին պայծառության փոփոխությունը ±8 %, իսկ 2005 թվականին` մոտ 2 %: Բացի այդ, այս ընթացքում աստղը դարձել է մոտ 15 %-ով ավելի պայծառ:

Իրականում Բևեռային աստղն իրենից ներկայացնում է եռաստղանի համակարգ: Համակարգի կենտրոնում տեղակայված է Բևեռային A (α UMi A) գերհսկան, որը մեր Արեգակին պայծառությամբ գերազանցում է 2000, իսկ զանգվածով` 4.5 անգամ: Բևեռային B (α UMi B) աստղը, որ ունի Արեգակի զանգվածի 1.39 մասը, Բևեռային A աստղից ունի բավական հեռավորություն, այդ իսկ պատճառով էլ դժվար չէ Երկրի մակերևույթից նրան հեռադիտակով նայելը: 1929 թվականին Բևեռային աստղի լուսապատկերն ուսումնասիրելիս պարզվել է, որ Փոքր արջի Ալֆա աստղն ամենամոտ կրկնակի աստղն է, ինչի մասին նախանշվել էր 1924 թվականին կատարված դիտարկումների արդյունքում: Բևեռային A աստղի ընկերակիցը գտնվում է 18.5 աստղագիտական միավոր հեռու: Բևեռային P աստղը (α UMi P կամ α UMi a, կամ α UMi Ab) ունի Արեգակի զանգվածի 1.26 չափը և գերհսկային գտնվում է այնքան մոտիկ, որ այն լուսանկարել հաջողվել է միայն Հաբլ հեռադիտակին, այն էլ վերազինելուց հետո: Բևեռային P-ի մոտավոր պտույտը α UMi A-ի շուրջ կազմում է 30 տարի Բևեռային B-ն կրկնակի α UMi A/P համակարգի շուրջ շրջապտույտ է կատարում մոտավորապես 100.000 տարվա ընթացքում: Կա ևս երկու կոմպոնենտ, որոնք ստացել են α UMi C և α UMi D նշումը, սակայն դրանք ավելի հին աստղեր են և կապված չեն Բևեռային աստղի հետ

Հնարավոր է, որ Բևեռային աստղը և նրան շրջապատող աստղերը աստղային ցրված կուտակումների արդյունք են: Hipparcos և 2MASS արբանյակների տվյալների համաձայն` Բևեռային աստղի մոտակա հարևանների ճառագայթային արագությունները համընկնում են, իսկ նրանց միջին հեռավորությունը Երկրից մոտավորապես 100 պարսեկ է: Գույն – աստղային մեծություն դիագրամի համաձայն` կուտակում կազմած անդամների միջին տարիքը 80 միլիոն տարի է:

1990 թվականին Hipparcos արբանյակը Բևեռային աստղի հեռավորությունը գնահատել է 434 լուսային տարի: 2006 թվականին նոր դիտարկումների արդյունքում այն գնահատվեց 330 (Turner), իսկ 2008 թվականին` 359 լուսային տարի (Usenko and Klochkova): 2012 թվականի ուսումնասիրությունները, որոնք կատարվել են կանադական Սենտ Մերի համալսարանի աստղագետների կողմից Դևիդ Թյորների (David Turner) ղեկավարությամբ, Բևեռային աստղի հեռավորությունը գնահատում են 99 պարսեկ (323 լուսային տարի):

Բևեռային աստղի հեռավորությունը` որպես տիպիկ ցեֆեիդ, կիրառվում է մյուս գալակտիկաների մեջ եղած հեռավորությունը չափելու համար: Այդ հեռավորության ճշգրտումը կարող է հանգեցնել հեռավորությունների սանդղակի ճշգրտմանը և մութ զանգվածի նշանակության սահմանափակմանը:

Պատմություն

Երկրի առանցքի պրեցեսիան Հյուսիսային բևեռի շուրջ. Խավարում և բևեռային աստղերի համապատասխան փոփոխություն

Լուսնի և Արևի պրեցեսիայի պատճառով Երկրի առանցքը պտտվում է շրջանաձև 23° շառավղով 100 տարում 0.5 աստիճան արագությամբ: Այդ պատճառով տարբեր աստղեր են հայտնվում Երկրի բևեռների մոտ: Օրինակ, Հին Եգիպտոսում արքայատոհմերի կառավարումից առաջ (5000 տարի առաջ) այդպիսի աստղ է եղել Տուբանը (Վիշապի համաստեղություն): Մեր թվարկության սկզբին երկրագնդի բևեռներում վառ աստղեր չեն նկատվել: 2000 տարի հետո բևեռին մոտ կհայտնվեն Ալրաին (Ցեֆեոս համաստեղություն), իսկ 12.000 տարի հետո` Վեգան (Քնար համաստեղություն):

Ամեն դեպքում, «բևեռային» ասելով հասկանում ենք Փոքր արջ համաստեղության α աստղը:

Պրեցեսիոն լրիվ շրջանի բևեռային աստղերի ցանկը

  • 13 հազար տարի մ. թ. ա. – բևեռային աստղ – Վեգա (Քնար համաստեղություն α)
  • 9 հազար տարի մ. թ. ա. – բևեռային աստղեր – π (պի) և η (էտա) (Վահագն համաստեղություն)
  • 8-7 հազար տարի մ. թ. ա. – բևեռային աստղ – τ (տաու) (Վահագն համաստեղություն)
  • 5500 – 3500 հազար տարի մ. թ. ա. – բևեռային աստղ – ι (յոտա) (Վիշապ համաստեղություն)
  • 3500 – 1500 հազար տարի մ. թ. ա. – բևեռային աստղ – Տուբան (Վիշապ համաստեղություն, α)
  • 1500 հազար տարի մ. թ. ա. – մ. թ. 1 թվական – բևեռային աստղ – Կոհաբ (Փոքր արջ համաստեղություն, β)[16]
  • 1 – 1100 թվականներ – բևեռային աստղ չկա, սակայն «զգոն» են Կոհաբը (Փոքր արջ համաստեղություն, β) և Կինոսուրը (Փոքր արջ համաստեղություն, α): Բևեռը Փոքր արջ համաստեղության α և β աստղերից գրեթե հավասար հեռավորության վրա է գտնվում:
  • 1100 – 3200 թվականներ – բևեռային աստղ – α (ալֆա) (Փոքր արջ համաստեղություն): Հյուսիսային բևեռից (0°27′34,1″) նվազագույն հեռավորության վրա կգտնվի 2102 թվականի ապրիլի 23-ին:
  • 3200 – 5000 թվականներ – բևեռային աստղ – Ալրաի γ (գամա) (Ցեֆեոս համաստեղություն)
  • 5000 – 6500 թվականներ – բևեռային աստղ – Ալֆիրկ β (բետա) (Ցեֆեոս համաստեղություն)
  • 6500 – 8500 թվականներ – բևեռային աստղ – Ալդերամին α (ալֆա) և Սադր γ (գամա) (Կարապ համաստեղություն)
  • 13000 թվական – բևեռային աստղ – Վեգա (Քնար համաստեղություն)

Տեղանքի կողմնորոշում բևեռային աստղով

Ինչպես գտնել Բևեռային աստղը

Բևեռային աստղը միշտ գտնվում է հյուսիսային կիսագնդի հորիզոնի հյուսիսային կետում, ինչը թույլ է տալիս այն օգտագործել տեղանքում կողմնորոշվելու համար:

Բևեռային աստղը գտնելու համար հարկավոր է նախ գտնել Մեծ արջ համաստեղության յոթ վառ աստղերի խումբը, որ շերեփ է հիշեցնում: Այնուհետև երկու աստղերի` Դուբհեի և Մերակի միջոցով պետք է գտնել շերեփի «պատերը» «բռնակի» հակառակ կողմում, մտովի գիծ անցկացնել, առանձնացնել ծայրամասերի աստղերի հնգապատիկը: Մոտավորապես այդ գծի վերջում էլ հենց գտնվում է Բևեռային աստղը, որի ուղղությունը համընկնում է հյուսիսային ուղղությանը, իսկ հորիզոնից նրա բարձրությունը` համընկնում է դիտարկողի լայնությանը:

Կողմնորոշում տեղանքում առանց GP

Արշավի յուրաքանչյուր մասնակցի անհրաժեշտ է տիրապետել ճիշտ կողմնորոշվելու հմտություններին, աստիճանաբար ձեռք բերել որոշակի փորձ այս ասպարեզում: Այս նպատակին են ծառայում կողմնորոշման համար նախատեսված մի շարք միջոցներ, ինչպիսիք են կողմնացույցը, ժամացույցը, ու անգամ բնությունն ինքն է մարդկանց հուշում՝ ինչպես գտնել ճիշտ ճանապարհը:

Արևն ու ժամացույցը՝ կողմնացույցի փոխարեն

Արևի և ժամացույցի «համագործակցությամբ» կարելի է ճշգրիտ կերպով որոշել հորիզոնի կողմերը: Անհրաժեշտ է միայն ժամացույցը պահել հորիզոնական դիրքով և պտտեցնել այնքան, մինչ ժամային սլաքն ուղղված լինի դեպի արևը, որից հետո պետք է տանել երևակայական գիծ ժամ-սլաքի և «1» թվի միջև: Նայելով տվյալ անկյանը հատող գծին, մենք կգտնենք հարավային կողմը:

Արևն ու ժամացույցը

Գիշերային լուսատուների դերը կողմնորոշման հարցում

Նման դեպքերում մեզ օգնության կարող են հասնել նաև գիշերային լուսատուները: Արդեն ուշ ժամերին՝ մթնելուն պես, երկրի կողմերը կարելի է որոշել բևեռային աստղի և լուսնի օգնությամբ: Երկնքում գտնելով յոթ աստղերից բաղկացած Մեծ Արջի համաստեղությունը՝ շերեփը վերջավորող երկու եզրային աստղերը միացնող գիծը  մտովի երկարացնենք շերեփի լայն բացվածքի ուղղությամբ և այդ ուղիղ գիծը շարունակենք, հաշվելով երկու աստղերի միջև ընկած տարածությունը հինգ անգամ: Կտեսնենք, որ երևակայական գիծը այդ կետում հանդիպում է մի պայծառ աստղի, որն էլ ամենափայլուն աստղն է տվյալ հատվածում: Բացի այս, Փոքր  Արջի «բռնակի» վերջին աստղն է: Նրա միջոցով կարելի է որոշել հորիզոնի կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս՝ բևեռային աստղի աջ կողմը կլինի արևելք, ձախը՝ արևմուտք, ծոծրակի կողմը՝ հարավ:

Մեծ Արջի համաստեղությունը և Հյուսիսային աստղը

Տեղանքում եղած առարկաները՝ կողմնորոշիչներ

Բնության մեջ մեզ հանդիպող առարկաները ևս կարող են հեշտացնել մեր առջև դրված խնդիրը՝ ինչպես կողմնորոշվել տեղանքում: Ճիշտ է, այս մեթոդը քիչ կիրառելի է, ոչ այնքան հավաստի լինելու պատճառով, բայց կարելի է օգտվել նաև այս կողմնորոշիչներից: Դրանք հետևյալներն են՝

  1.  միայնակ ծառի հարավային կողմի ճյուղերն ավելի փարթամ են, քան հյուսիսային կողմինը
  2.  կտրված ծառի կոճղի վրա կարելի է որոշել հորիզոնի կողմերը. նրանց բների վրա երևացող տարեկան օղակները բնի հյուսիսային կողմում անպայման խիստ են լինում,
  3. մամուռը և քարաքոսը աճում են ծառերի կեղևի ու քարերի հյուսիսային կողմերում՝ խուսափելով արևի ճառագայթներից
  4. գարնանը ձյան շերտը շատ շուտ հալվում է՝ հարավային կողմում և սարալանջին առաջացնելով շերտավոր մասեր
  5. հատապտուղները և մրգերը ավելի շատ հարավային կողմից են գունավորվում
  6. մրջնանոցների թմբի երկար լանջը նայում է դեպի հարավ
  7. եկեղեցիներով հեշտությամբ կարելի է կողմնորոշվել, իմանալով, որ խորանը կառուցված է լինում եկեղեցու արևելյան մասում, իսկ մուտքը՝ արևմտյան, որ արևի ժամացույցները սովորաբար գտնվում են եկեղեցու հարավային պատի վրա, իսկ եթե եկեղեցու գագաթին խաչ կա, ապա նրա թևերը ուղղված են արևելքից արևմուտք:
Կողմնորոշում տեղանքում

Տեղանքում եղած առարկաները՝ կողմնորոշիչներ

Կողմնորոշումը կողմնացույցով

Ինչ վերաբերում է կողմնորոշմանը կողմնացույցի միջոցով, ապա կարելի է ասել, որ այս գործիքն օգնում է ճշգրտորեն որոշել հորիզոնի կողմերը ցանկացած դիրքից: Գոյություն ունեն աշակերտական, ծովային, երկրաբանական, ռազմական մի շարք կողմնացույցեր: Մեծամասամբ բոլոր տեսակի կողմնացույցերն էլ կազմված են տուփից, թվատախտակից, նշանառության հարմարանքից, մագնիսական սլաքից, ասեղից և արգելակից:
Հորիզոնի կողմերը որոշելու համար կողմնացույցը պետք է պահել հորիզոնական վիճակում՝ ափի մեջ կամ հարթառարկայի վրա, և արգելակը բացելով, սպասել մինչև սլաքի շարժումը հանդարտվի: Ապա տուփը պետք է պտտել այնքան ժամանակ, մինչև սլաքի հյուսիսային ծայրը համընկնի հյուսիսի 360 աստիճան ցուցիչի հետ: Հյուսիսային կողմը գտնելուց հետո արդեն հեշտ է գտնել մյուս կողմերը:
Կողմնացույցի անխափան աշխատանքը պայմանավորված է հետևյալ գործոններով.

  1. երեկոյան ժամերին մագնիսական սլաքը ավելի պայծառ երևալու համար անհրաժեշտ է 10-15 րոպե այն պահել ուժեղ լույսի տակ
  2. ամպրոպների ժամանակ մագնիսականությամբ հարուստ լեռների վրա կողմնացույցը կաշխատի որոշակի խախտումներով, ինչը կարելի է նկատել Արագածի գագաթը բարձրանալիս
  3. աշխատանքի պահին կողմնացույցը պետք է հեռու լինի մետաղյա իրերից և էլեկտրական բարձր լարման հոսանքի սյուներից
  4. աշխատանքն ավարտելուն պես պետք է սեղմել կողմնացույցի արգելակը:Կողմնորոշումը կողմնացույցով

Ջուր, Ջրի աղտոտում

Ջուրն ամենաարժեքավոր բնական ռեսուրսն է: Այն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը, և ջրի առատության շնորհիվ է, որ մեր մոլորակը կոչվում է նաև <<կապույտ մոլորակ>>:

Ջուրն օգտագործվում է գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում և կենցաղային տարբեր նպատակներով: Չնայած երկրագնդի վրա ջրի առատությանը, դրա մեծ մասը բաժին է ընկնում օվկիանոսներին ու ծովերին, և ջրի ընդհանուր քանակի միայն 1 %-ն է պիտանի խմելու համար: Հայաստանում ջրամատակարարման 95,5%-ն ապահովվում է ստորերկրյա աղբյուրների, իսկ մնացած մասը` մակերևութային ջրերի միջոցով: Ստորերկրյա աղբյուրների ջրի որակը հիմնականում համապատասխանում է խմելու ջրի նորմատիվային պահանջներին: Այսօր աշխարհի բնակչության համար ջրի աղտոտումը բավականին լուրջ խնդիր է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ամեն տարի ջրի հետ կապված հիվանդությունների պատճառով մահանում է ավելի քան 3,4 մլն մարդ:

Ջրի աղտոտման ուղիները

Ջուրը կարող է աղտոտվել ոչ կենտրոնացված ջրամատակարարման աղբյուրների (ջրհոր, գետի ջուր, բաց ջրամբար) ոչ բավարար վարակազերծման պատճառով: Բաց ջրամբարների ջուրը կարող է աղտոտվել տնտեսա-կենցաղային և արդյունաբերական կոյուղու կազմակերպված արտահոսքերով, իսկ գյուղական վայրերում` նաև աղբանոցներից, բակային հորատիպ զուգարանների կեղտաջրերից, գոմերից և հավաբներից գոյացած անկազմակերպ արտահոսքերով: Աղտոտման պատճառներից կարող է լինել նաև բաց ջրամբարը որպես անասունների ջրելատեղ օգտագործելը: Բաց ջրամբարների և ստորերկրյա ջրերի, հատկապես գրունտային ջրերի աղտոտումը հնարավոր է նաև անձրևաջրերի և ձնհալի ջրերի միջոցով: Հողի մակերեսի աղտոտվածությունը կարող է հանգեցնել ստորգետնյա ջրերի աղտոտման, հատկապես` այն վայրերում, ուր բարձր է գրունտային ջրերի մակարդակը: Ջրի աղտոտման պատճառ կարող են դառնալ ջրի այն աղբյուրները, որոնք չունեն սանիտարական պաշտպանական գոտի և պատշաճ ձևով չեն շահագործվում: Կենտրոնացված ջրամատակարարման դեպքում ջրի աղտոտումը տեղի է ունենում ջրամատակարարման ցանցի ոչ ճիշտ շահագործման կամ ցանցում առաջացած պատահարների պատճառով, որոնց ժամանակ կոյուղաջրերը կամ միջավայրի աղտոտված ջրերը կարող են ներթափանցել խմելու ջրագծեր և առաջացնել տարբեր աղիքային հիվանդությունների խոշոր բռնկումներ: Աղտոտված ջրի միջոցով փոխանցվում են տարբեր վարակիչ հիվանդություններ, որոնցից հատկապես վտանգավոր են աղիքային հիվանդությունները (խոլերա, որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա և այլն): Ջրային ծագման հիվանդություններից են նաև լեպտոսպիրոզը, մալարիան, զանազան հելմինթոզները, ինչպես նաև սիբիրյան խոցը, տուլարեմիան, տուբերկուլոզը և այլն:

Բնական-օջախային հիվանդությունների տարածման մեջ մեծ դեր են խաղում կրծողները, որոնք ամռանը վխտում են բաց ջրամբարների ափերին: Մարդիկ, անտեղյակ լինելով ջրի հնարավոր աղտոտվածությունից, զովանում են ջրամբարներում և կարող են վտանգել իրենց առողջությունը: Աղիքային սուր վարակների հարուցիչները և դրանց տոքսինները (թույները) ախտահարում են մարդու ոչ միայն աղեստամոքսային, այլև կենտրոնական նյարդային համակարգը: Հիվանդի մոտ կարող է նկատվել բարձր ջերմություն, սիրտ-անոթային համակարգի աշխատանքի արագացում, լյարդի, փայծաղի և այլ ներքին օրգանների ախտահարում, ցավեր որովայնի շրջանում, փսխում, հաճախակի և ջրիկ կղանք: Հիվանդության առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես, անհապաղ հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և խուսափել ինքնաբուժումից:

Ջրով փոխանցվող հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներ

 Պահպանել անձնական հիգիենայի կանոնները

 Խնամքով և հնարավորինս հաճախ օճառով լվանալ ձեռքերը, հատկապես` ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո

 Խմելու համար ծորակից ջուր վերցնել 10-15 րոպե հոսելուց հետո, քանի որ առաջին րոպեներին ջուրը կարող է աղտոտված լինել

 Հետևել սննդի պահպանման և պատրաստման կանոններին

 Սննդի պատրաստման և կենցաղային կարիքների բավարարման համար, օգտագործել ջրի ստուգված աղբյուրներից վերցված ջուրը

 Ջուր չխմել պատահական աղբյուրից

 Քաղաքից դուրս մեկնելիս` վերցնել ջրի բավարար պաշար

 Խուսափել աղտոտված ջրամբարներում լողալուց, փոխարենը` լողալ միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում

 Աղիքային հիվանդությունների բռնկումների ժամանակ, ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո

Ինձ շրջապատող տարացքի մաքրությունը

Մեր բակը շատ մաքուր է։Այնտեղ  աղբը մաքրվում է 2-3 օրը մեկ և չի հասցվում այն կուտակվել:Ես մեկ տարի է բնակվում եմ այստեղ,և շատ գոհեմ մեր բակի բնակիչներից, որ այստեղ շատ լավ են պահում մաքրութըունը։

ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐ։ԱՂԲԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Կենցաղային անպետք իրերը, խոհանոցային մնացորդները, արդյունաբերության տարբեր ճյուղերի մնացորդները և այլ անպետք ու չօգտագործվող իրեր ժամանակի ընթացքում հավաքվում են ինչոր տեղ և վերածվում են աղբի կամ թափոնների հսկայական սարերի: Թափոնները կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոններին անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններին`  աղբ: Պինդ թափոնները լինում են կենսաքայքայվող (խոհանոցային մնացորդներ, գոմաղբ, թղթի և սննդի մշակման գործարանների թափոններ) և ոչ կեսաքայքայվող, ինչպիսիք են մետաղները, ապակին, պոլիեթիլենը, ռետինը և այլ նյութեր:Միջին հաշվարկով յուրաքանչյուր մարդու համար ամեն տարի արդյունահանվում և աճեցվում է 20 տոննա զանազան հումք, որը մոտ 800 տոննա ջրի և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի օգնությամբ վերածվում է 2 տոննա անմիջական օգտագործման արտադրանքի: Դժվար չէ նկատել, որ սկզբնական հումքի 90%-ը վերածվում է թափոնների, սրանք արդյունաբերական ու գյուղատնտեսական թափոններ են, նույն բախտին է արժանանում նաև ջրի հիմանական մասը: Վերջնական շուրջ 2 տոննա ստացված ապրանքի մի զգալի մասն էլ շուտ օգտագործվելուց հետո կրկին վերածվում է աղբի:

Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 1 տարվա կենցաղային աղբը չոչնչացվի և ամբողջ աշխարհից հավաքվի մեկ տեղ, ապա կառաջանա շուրջ 6000 մետր բարձրությամբ աղբի սար:Աղբի քանակը տարեցտարի աճում է: Դրա պատճառներից են·         Երկրագնդի բնակչության աճը·         Միանգամյան օգտագործման ապրանքների մեծ քանակությունը·         Օգտագործվող ապանքատեսակների բազմազանության աճը·         Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը և գիտության ու տեխնիկայի նորանոր նվաճումներըԵրկրագնդի բնակչությունը աճում է ուղղակի աննախադեպ տեմպերով: Միայն վերջին 180 տարում աշխարհի բնակչության թվի ավելացել է 7 անգամ: Բնակչության աճի զուգահեռ աճում է նաև մարդկանց պահանջները բավարարելու միջոցների քանակը:Այսօր մեր կենցաղում միանգամյա օգտագործման ապրանքերի քանակը անընդհատ աճում է: Դրանց թվաքանակի աճը դառնում է մտահոգիչ, քանի որ այսպիսի ապրանքների մեծամասնությունը կազմում են ոչ կեսաքայքայվող ապրանքներ` հիմանակնում պոլիեթիլեն: Յուրաքանչյուր տարի մարդը ստեղծում է մի քանի հարյու նոր տեսակի նյութը, ըստ այդմ ավելանում են նաև թափոնների տեսակները:

Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը հնարավորություն է տալիս դեն նետել իրեր, որոնք դեռևս կարելի է օգտագործել, բայց մարդիկ դրանք ժամանակակից չեն համարու և դեն են նետում, նպաստելով աղբի քանակի ավելացմանը: Զարգացող երկրները մինչև 2017 թվականը զարգացած երկրներից առաջ կանցնեն հնացած համակարգչային տեխնիկայի թվաքանակով, իսկ ևս 13 տարի անց նման համակարգիչների ընդհանուր թիվը կարող է հասնել 1,1 միլիարդի, ուստի անհրաժեշտ է վերաիմաստավորել «էլեկտրոնային աղբի» դեմ պայքարի քաղաքականությունը. այս կարծիքին են ամերիկացի ու չինացի գիտնականները:

Ամուլսարի հիմնախնդիրը

Հայաստանում շարունակվող հեղափոխության պայմաններում Ամուլսարի հիմնախնդիրն ամենակարևոր նշանային կոնֆլիկտներից մեկն է, որի հանգուցալուծումը ցույց է տալու, թե ինչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը։ Ըստ էության, նոր կառավարությունը պետք է նոր լուծումներ գտնի, որոնցով կարձանագրի, թե ինչն է կարևոր դառնում Հայաստանի համար հեղափոխության արժեքների համատեքստում։ Այս մասին Epress.am-ի տաղավարում քննարկման ժամանակ ասել է սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը։ Վերջինս բնապահպաններ Արփինե Գալֆայանի և Անի Խաչատրյանի հետ խոսում է Ամուլսարի շուրջ ծավալվող գործընթացների, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից որդեգրած պրակտիկաների, հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին։ Բանախոսները նաև անդրադառնում են գաղութականության խնդրին․ ընդգծում են, որ Հայաստան եկող հանքարդյունաբերական ընկերությունները հայաստանցիներին վերաբերվում են որպես հետամնաց և անգրագետ մի հատվածի, որոնց իրենք կրթում են։ Նրանք նշում են, որ զարգացած երկրներում, ինչպես օրինակ Կանադայում, հանքարդյունաբերությունը գերակա ոլորտ է։ Մինչդեռ, ինչպես նշում է Գալֆայանը, «մենք, գուցե, ավելի շատ տեղեկություն ունենք նրա մասին, թե Կանադայի հանքերն էսօր գլոբալ տաքացման համար ինչ պրոբլեմ են դարձել, որ աշխարհը և Կանադայի ժողովուրդները դեմ են դուրս եկել դրան»։ «Իրականում պետք է լավ մասնագետներ ունենալ։ Որոշները կան Հայաստանում, ուղղակի նրանց լսող չկա։ Էսքան տարի եղել են մասնագետներ, որոնք և՛ Թեղուտի հանքի դեպքում, և՛ մյուսների, և՛ հենց Ամուլսարի, մասնագիտական կարծիքներ են ասել, բայց նրանց կարծիքը ոչ մեկի համար հետաքրքիր չի եղել, որովհետև «Լիդիանն» իրեն ձեռնտու մարդկանց փող է տվել, կամ ուրիշ հանքարդյունաբերողները… Նրանք գրել են [հանքարդյունաբերողին] ձեռնտու կարծիք, կառավարությունում էլ եղել են մարդիկ, ովքեր սիրուն կոնսպեկտ են դարձրել դա, կնիքը դրել են վրան, ու դա հաստատվել է», ֊ ընդգծել է Գալֆայանը։