Design a site like this with WordPress.com
Get started

Ընտանեկան նախագիծ: Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից

Նելլի Գեղամյանի նախագիծ

Մեր խոհանոցում հիմնականում օգտագործում ենք այս կանաչիների տեսակները՝ ավելուկ, սիբեխ, համեմ(գինձ), ռեհան, մաղադանոս(պետրուշկա), կանաչ սոխ, թարխուն, մանդակ, սամիթ, կոտեմ, նեխուր(քյարավուզ), սպանախ, հազար(մառոլ), բազուկի տերև (ճավ)։

Ավելուկ-Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մերկ, ակոսավոր, կոպիտ, բարձրությունը՝ մինչև 120 սմ։ Ցողունները հասունանալուց հետո հաճախ ձողանման են դառնում, տերևներն ամբողջական են։ Ծաղիկները երկսեռ են, ավելի սակավ՝ միասեռ։ Պտուղը պատված է ծաղկապատի ներքին 3 մեծացած թերթերով։ Տերևները խոշոր են, հերթադիր կոթունավոր, գծաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ միասեռ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռակող սերմիկ է։

Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղտոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։

Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։

Ըստ համի՝ ավելուկը լինում է դառը և քաղցր։

Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերևներն ու սերմերը։ Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են և ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են՝ թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը՝ թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը՝ ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը և ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաև ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա՝ «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդը ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։

Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ և չոր տերևները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերևները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։

TheArmenianKitchen.com : Aveluk (Wild Sorrel) - a Uniquely ...

Սիբեխ-Հայտնի է սիբեխի 5 (ԽՍՀՄ-ում՝ 3) տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում և Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի կիսաանապատային, անապատային և տափաստանային գոտիների քարքարոտ և չոր լեռնալանջերում աճում է սովորական սիբեխ։ Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով Սիբեխի բնական պաշարները Հայաստանում զգալիորեն նվազել են։ Արարատի շրջանի աղի ճահճուտներում հանդիպում է Սիբեխի ևս մեկ տեսակ՝, որը բացառիկ արժեքավոր բույս է և գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց, չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում ցանքերը։

Երկրորդը հանդիպում է միայն Արարատ քաղաքի (Արարատի մարզ) շրջակայքում և Մեծամոր գետի ափերին (Արմավիրի մարզ)։ Աճում է խոնավ մարգագետիններում, աղի ճահճուտներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Վերջինս երկամյա, մերկ խոտաբույս է։ Արմատը հաստ է, իլիկաձև, ցողունը՝ 40-60 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, թխականաչ, բարձրությունը՝ 20-60 սմ։ Տերևները թխակապտավուն են, կաշեկերպ, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև, հատված խոշոր գծային նշտարաձև մասերի, վերինները՝ փոքր, կազմված ոչ մեծ ծոցից և 3 կամ ավելի մասերի հատված փոքր թիթեղից։ Ծաղկաբույլը հովանոց է։

Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ։ Ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն է՝ կողքերից սեղմված։ Պտուղը մանր, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն երանգով սերմ է։Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ (թարմ և թթու դրած վիճակում)։

Սիբեխ ( Lat. Falcaria vulgari) Սիբեխը... - La flora y ...

Համեմ(գինձ)-Արմատն առանցքային է, ցողունը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս է, ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են 0.5-1 %եթերայուղ, 2 %, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և 20 % ճարպայուղ։ Տերևները հարուստ են վիտամիններով E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:

Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ .Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։ Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։

Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաև ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն վնասակար է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։ Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։

Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձև փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի և փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6 ամիս անց։

Տապակած գինձը կանխարգելում է սրտխառնոցի առաջացումը և վերացնում է բղկոցը։ Հնդկական բժշկության մեջ գինձի պտուղներն օգտագործում են որպես կազդուրող, ցավազրկող, միզամուղ միջոց։ Տիբեթյան բժշկության մեջ այն կիրառում են ջերմությունը իջեցնելու և ծարավը հագեցնելու համար։

Գինձն ախորժակը գրգռող և մարսողությունը կարգավորող հատկություն ունի։ Գործածվում է նաև լնդերի արնահոսության և հիպերտոնիայի բուժման ժամանակ։ Առանձին դեպքերում (հատկապես հիստերիայի), նշանակում են որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց։

Վերին ցողունների հյութը և սերմերից պատրաստած թուրմը օգտագործում են հազի ժամանակ և որպես լեղամուղ ու միզամուղ միջոց։ Թարմ հյութով և արմատների եփուկով բուժում են կարմրուկը և գեղձախոտը։

14 mterq, voronq aryun@ maqrum en vnasakar nyuterits

Ռեհան— կամ շահասպրամ արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին։Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։

Ռեհանը ունի նաև ժողովրդական անվանում՝ ռեգանռեհոնռեան:

Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։

Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։

Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։ Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։

Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։

Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։

Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %: Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Հարուստ է նաև վիտամիններով և հանքային աղերով։

Базилик | Зелень местная | Зелень | Свежие фрукты и овощи | Карфур ...

Մաղադանոս(պետրուշկա)-Ունի 2 տարատեսակ՝արմատապտղային, տերևային,որոնք երկամյա են, խաչաձև փոշոտվող։ Առաջին տարում առաջանում են տերևների վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկակիր ցողունը։ Արմատը պարզ է կամ թույլ ճյուղավորվող, իլիկաձև, արտաքինից՝ սպիտակադեղնավուն կամ բաց դարչնագույն։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրություն՝ 50-80 սմ։ Մաղադանոսի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաբաժան, մուգ կանաչ, փայլուն մակերեսով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մամրիչ երկսերմնապտուղ է, սերմերը՝ մանր, մոխրականաչ, բնորոշ հոտով։

Ըստ ավանդության՝ վայրի վիճակում առաջին անգամ հայտնաբերվել է Պելոպոնեսի Մորեիի թերակղզում հույն հողագործի կողմից։ Հին Հունաստանում վայելել է այնպիսի հարգանք, ինչպիսին վայելում է կովը Հնդկաստանում։ Մաղադանոսը համարվում է սուրբ բույս, խորհրդանշում հաղթանակի փառք և բերկրանք։ Բուրմունավետ բույս է, շատ նման է նեխուրին (քարավուզ), բերվել է հին Հելլադայի այգիներից ու այնտեղ աճեցվել «Պետրոսելինոն»։

Հռոմեացիներն այն անվանել են «Պետրոսելինում», այսինքն՝ քարի վրա աճող։ Դրանցով զարդարում էին բնակարանները, մարդկանց գլուխները։ Հնուց արմատները և տերևները կիրառվում էին՝ որպես միզամուղ և վերքերը բուժելու համար։ Միջնադարում Կարլ Մեծի հրամանով աճեցվում էր այգիներում և օգտագործվում որպես համեմունք։ Անգլիայում մաղադանոսը հայտնվել է 16-րդ դարում, իսկ Նոր Աշխարհ է տարվել վերաբնակների միջոցով։

Լեհերը փաղաքշական ձևով անվանեցին «Պետրուշկա»։ Ռուսաստանում Պետրուշկա են անվանել ժողովրդական տիկնիկային թատրոնը։ Ռուս երգահան Իգոր Ստրավիցկին գրել է «Պետրուշկա» բալետը ։ Նա Կիևի Մարիինյան թատրոնի երգիչ (բաս) Ֆեոդոր Իգնատևիչի որդին է։ Լեհաստանում մաղադանոսը նույնպես համարվում էր ծիսական բույս։ Գարնանային հավերժահարսին նվիրված տոնակատարության ժամանակ երիտասարդները զարդարվում էին այս բույսով։ Այն անվանվում էր Ջրահարսի բույս։

Համեմունքային բույս է. օգտագործվում է (թարմ և չորացրած) կերակուրների, պահածոների, թթուների մեջ։Պտուղը պարունակում է եթերայուղեր (2-6 %), ճարպայուղեր (22 %), ֆլավոնային գլիկոզիդներ, հարուստ է նաև հանքային աղերով ու վիտամիններով, Կա նաև կարոտին և մեծ քանակությամբ (22 %) ճարպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով և միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր և այլն։ Տերևների թուրմը և սերմերը (փոշու ձևով) միզամուղ են։

Մաղադանոսի թարմ արմատները և հատկապես սերմերը ունեն միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլիաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։

Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև շագանակագեղձի հիվանդությունները։

Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար։

Вօт 7 ոричин, ոօ кօтօрым стօит уոօтреблять хօтя бы ...

Կանաչ սոխ-Սոխի կանաչ սնամեջ տերևների 100 գրամում պարունակվում է մոտ 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 18 մկգ ֆոլիաթթու, 1 մգ վիտամին E, B և K վիտամիններ, ռուտին։ Տերևը հարուստ է ցինկով և երկաթով, կալիումով, պարունակում է մագնիում, կալցիում, ֆոսֆոր, ծծումբ, ֆտոր, քլոր, ալյումինիում, մարգանեց, պղինձ, քրոմ, կոբալտ, մոլիբդեն։

Ցինկի սակավությունը կարող է դառնալ մազաթափության և եղունգների դյուրաբեկության պատճառ, բացասաբար է անդրադառնում կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։

Ցինկն անհրաժեշտ է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի և ինսուլինի գոյացման, իմունային համակարգի ձևավորման համար։
Կոբալտը, մոլիբդենը, քրոմը և երկաթը նպաստում են օրգանիզմի արյունաստեղծ օրգանների` լյարդի և փայծաղի գործունեությանը։

Սոխով թրմված որակյալ քացախը կիրառվում է դեղնախտի և փայծաղի մեծացման դեպքում։ Փայծաղի ֆունկցիաներից մեկը կայանում է նրանում, որ զտում է արյունը և հեռացնում արյան հոսքի միջից ծերացած` իրենց դարն ապրած թրոմբոցիտները, որոնք չհեռացվելու դեպքում կկուտակվեն անոթների պատերի վրա և խցանում կառաջացնեն։
Սոխի բոլոր տեսակները և դրանց մասերը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը, իջեցնում են ճնշումը և կարգավորում սրտի աշխատանքը։ Նման հատկություններ ունի նաև սխտորը։ Կանաչ սոխը հարուստ է B2 վիտամինով, որը կանխարգելում է ճարպային նստվածքի առաջացումն անոթների պատերի վրա։

Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Սոխը բացում է արյունատար անոթները, աշխուժացնում է արյան շրջանառությունը»։

Ժամանակակից բժշկությունը գտնում է, որ կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը, նաև կա կարծիք, որ «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների բորբոքված, վնասված հատվածներում։

Կանաչ սոխում պարունակվող արժեքավոր ֆիտոնցիդները կարելի է համարել դրա սեփական իմունային համակարգի հիմնական «զենքը», դրանց օգնությամբ սոխը պաշտպանվում է ցրտահարություններից և վնասատուներից։ Ֆիտոնցիդներն ունեն և հակաբակտերիալ, և հակամանրէ ակտիվություն, այդ իսկ պատճառով սոխը և սխտորն անփոխարինելի են համաճարակների ժամանակ։

Կանաչ սոխի բուժիչ հատկությունները

Թարխուն-Տարածված տերևաբանջար, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։

Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 60-80 սմ, տերևները հերթադիր են, նեղ-նշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։

Թարխունը ունի սուր, դուրեկան համ ու հոտ, օգտագործում են սննդի մեշ՝ որպես համեմունք: Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է։ Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով։ Որոշ չափով թարխունն օգտագործվում է թթուների մեջ։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։

ՀՀ-ում մշակվում է ամենուր՝ տնամերձ տարածություններում, ջերմոցներում։ Վայրի տեսքով աճում է Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Պակիստանում և Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում աճում է կենտրոնական Մեքսիկայից մինչև Կանադա և Ալյասկա։ Աճում է լեռնային գոտիներում։

Արմատային համակարգը պարունակում է կարոտին (մինչև 15 %), ասկորբինաթթու (0,19 %)։ Պարունակում է եթերային յուղեր, կանաչ մասում կազմում է 0,1—0,4 % իսկ չմշակվածներինը՝ 0,25—0,8 %:

Մշակույթյան և բժշկության մեջ օգտագործում են կանաչ մասը, որը հավաքում են մինչև բույսի ծաղկելը։

Эстрагон (тархун) - ИНДИЙСКИЕ СПЕЦИИ, магазин "Виджай" - специи ...

Մանդակ-Ցողունը մերկ է, կլորավուն, բարձրությունը՝ մինչև 100 (150) սմ։ Տերևները մերկ են կամ թավոտ, բազմակի փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը մանր խոզաններով պատված, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված սերմ է։

Տարածված է Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ: Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։

Мандак (Заморозка)

Սամիթ-բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի, սամիթ բուրավետ , նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ: Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։

Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։

Նեխուրազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս է, որն ունի առանցքային և բավականին լավ ճյուղավորված արմատներ։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ և առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։

Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Բազմաճառագայթ հովանոցներում դասավորված ծաղիկները դեղին են, մանր ձվաձև կամ էլիպսաձև պտուղները՝ կողավոր երկսերմիկներ։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։ Վայրի պայմաններում աճող մշակովի բույս է, որը որպես մոլախոտ հանդիպում է նաև ցանքսերում և ճանապարհների եզրերին։

Բուժական նպատակով օգտագործվում են սամիթի՝ յուրահատուկ հաճելի հոտ և քաղցրավուն թունդ համ ունեցող տերևներն ու սերմերը։ Սամիթի պատրաստուկները նպաստում են նյութափոխանակության բարելավմանը։ Սամիթն ու սերմերից ստացվող եթերայուղերը օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ։

Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։

Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ:

Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։ Ձկնամթերքները մեծ մասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։

Սամիթի օգտակար հատկությունները․ Այն ...

Կոտեմ-Ցողունը ուժեղ ճյուղավորված է, բարձրությունը՝ 30-69 սմ, ծաղիկները սպիտակ են և շատ, պտուղը ոչ մեծ պատիճ է։ Տերևները երկարավուն են, ամբողջական կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը խիտ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կլոր-ձվաձև, երկփեղկ պատիճ է։ Սերմերը մանր են, բաց կարմրադարչնագույն։

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային կոտեմ) և այլն։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակության մեջ (բաց դաշտում և փակ գրունտում), որպես վաղահաս տերևաբանջար, տարածված է։

Պարունակում է գլիկոգիղներ, հանքային աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին)։ Որոշ տեսակներ (խմրուկ բանջար) թունավոր են։ Մեղրատու է։ Հայաստանում ամենատարածված գերվաղահաս տերևաբանջարներից է։ Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում՝ որպես աղցան։ Կոտեմի տերևները պարունակում են հանքային աղեր, վիտամին C, կարոտին, յոդ, երկաթ։ Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում։ Բերքատվությունը 100-120 ց/հա է (կանաչ զանգված)։

Հայաստանում կոտեմ ցանում էին աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր) և վաղ գարնանը։

Gnel.am | Կոտեմ

Նեխուր(քարավուզ)-ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ նեխուր բուրավետ ։ Ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային։ ՀՀ-ում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերևային նեխուր։

Երկամյա է։ Արմատը հաստացած իլիկանման է։ Ցողունը կանգուն է, նիստավոր-ակոսավոր, մերկ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-100 սմ։ Տերևները փայլուն են, մուգ կանաչ, կրկնակի փետրաձև, եռաբլթակ կտրտված տերևիկներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Պտուղը երկսերմիկ է։

Դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր և այլն Բժշկության մեջ կիրառվում է հևոցի և շնչառական ուղիների այլ հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է նաև տարբեր ճաշատեսակների, թթուների, պահածոների մեջ։

Նեխուրը հին ժամանակներից հայտնի էր եգիպտացիներին, հույներին և հռոմեացիներին։

Հին Հնդկաստանի, Տիբեթի և Չինաստանի բժշկության մեջ քաղցկեղով հիվանդներին խորհուրդ էին տալիս օգտագործել սննդի մեջ, իսկ ջրով կամ քացախով տարրալուծած հյութը որպես՝ հակափխսեցնող միջոց։

Ժողովրդական բժշկությունն այն օգտագործում է հիպովիտամինոզների, աղեստամոքսային ուղու հիվանդությունների ժամանակ։ Արմատներից, սերմերից և տերևներից պատրաստած թուրմը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, կարգավորում է ախորժակը և մարսողությունը։ Կալիումի աղերի առկայությունը բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա, մագնիումը՝ նյարդային համակարգի, իսկ երկաթը՝ արյունաստեղծման։

Ժամանակակից բժշկությունը նեխուրի արմատները և խոտը խորհուրդ է տալիս իբրև բուժիչ դիետիկ միջոց մարսողական ուղու հիվանդությունների ժամանակ գաստրիտ, խոցային հիվանդություններ, քրոնիկ կոլիտներ։

Inch e teghi unenum organizmi het amen or nexur utelu ardyunqum ...

Սպանախ-Սպանախ սովորական, որը տարածված է մշակության մեջ։Սպանախը վայրի տեսքով չի հանդիպում։ Սպանախն օգտագործում են որպես դիետիկ սննդամթերք։ Այն ունի ունի բուժիչ հատկություններ, գրգռում է մարսողական գեղձերի աշխատանքը և ուժեղացնում աղիքների գալարակծկումը:

Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն-ձվաձև են, հարթ կամ ծալքավոր։ Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում կազմակերպվում ծաղկող ցողունը։ Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև է, փշոտ կամ առանց փշերի։

Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գյուղի) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են։ Վայրի սպանախն աճում է Կովկասում, Անդրկովկասում, միջինասիական հանրապետություններում։

Սպանախի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր, սպիտակուցներով, ճարպով, յոդով և այլն։Սպանախի տերևների չոր նյութը 8-11% է, սպիտակուցները՝ 2-2,5%։ 100 գ հում սպանախը պարունակում է 55-65 մգ C, մոտ 0,03 մգ B1 և 0,25-0,30 մգ B2 վիտամին, պարունակում է նաև A վիտամինի նախավիտամին համարվող կարոտինը։

Կարելի է օգտագործել յուղով և ձվով տապակած վիճակում։ Ուտելու համար օգտագործվում է սպանախի վարդակի մատղաշ տերևները, որոնք օժտված են բարձր սննդարժեքով և հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով։ Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ և մի փոքր հետ է մնում մսից։Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ ոլոռի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։ Սպանախի հյութը, խառնած գազարի, բազուկի, նեխուրի, մաղադանոսի հյութերի հետ, առավել օգտակար է։ Սպանախի մեջ առկա երկաթը, սպիտակուցը, աղերը և մնացած օգտակար նյութերը դրան դարձնում են առավել արժեքավոր դիետիկ մթերք, որը կիրառելի է հատկապես մանկական սննդի մեջ։ Սպանախի տերևներն օգտագործում են լնդախտի և ավիտամինոզային այլ հիվանդությունների դեպքում, թոքերի պալարախտի, չարորակ սակավարյունության և մանկական հիվանդությունների ժամանակ։ Իբրև դեղաբույս՝ օգտագործում են մարսողական գեղձերի գործունեության գրգռման և աղիքների գալարակծկման ուժեղացման համար։

Բժշկի անկյուն. Սպանախ | AraratNews

Հազար(մառոլ)ԴառնիճՀազալ, բարդածաղկավորների ընտանիքի ցեղին պատկանող միամյա վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար։ Համարվում է արժեքավոր և դիետիկ տերևաբանջար։

Գործածվում է բացառապես հում վիճակում՝ որպես աղցանային ուտեստ, և ունի բարձր սննդային արժեք։ Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային՝ մասնավորապես երկաթի և կալիումի աղերով։ Մշակման տարբեր պայմանների հետ կապված տարբեր է նաև հազարի քիմիական կազմը։

Դառնիճն առաջին անգամ մշակել են հին եգիպտացիները։ Նախնական շրջանում օգտագործվել է որպես խոտ, որից յուղ են ստացել՝ սակայն ավելի ուշ կարևորությունը տրվել է բույսի տերևներին, որոնք օգտագործվում էին սննդի մեջ։ Ավելի ուշ հազարը լայն տարածում է գտել Հին Հռոմում և Հունաստանում։ Հռոմեացիները բույսն անվանում են ։ Ք. ա. 50 թվականի դրությամբ ձեռագրերում խոսվում էր հազարի տարբեր տեսակների մասին։ Գտնվել են նաև Դառնիճի մասին միջնադարյան ձեռագրեր։ Եղել է այն բուսատեսակներից, որոնք Նոր աշխարհից Հին աշխարհ է բերել Քրիստափոր Կոլումբոսը: 16-18-րդ դարերի ընթացքում Եվրոպայում զարգացվել են հազարի բազմաթիվ տեսակներ։ 20-րդ դարից սկսած հազարի արտադրությունն ու սպառումը լայնանում է՝ դուրս գալով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից։

Արարատյան հարթավայրում ձմեռում է բաց դաշտում և պատրաստ է լինում գործածության համար վաղ գարնանից։ Ջերմոցներում և ջերմատներում հնարավոր է դառնիճ ունենալ ողջ ձմռան ընթացքում:

Հազարի օգտագործումը բարելավում է նյութափոխանակությունը և արյան բաղադրությունը, կարգավորում է մարսողական օրգանների և նյարդային համակարգի աշխատանքը՝ բացառելով ավիտամինոզի զարգացումը։ Սկսած վաղ գարնանից՝ հազարի տերևների կանոնավոր օգտագործումը սննդի մեջ նպաստում է մարսողությանը, կանխարգելում է փորկապությունը, հանգստացնում ստամոքսի ցավերը։ Հազարը հատկապես օգտակար է ծերերին և քիչ շարժուն կյանք վարող անձանց համար, քանի որ այն ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը և մարսողական ֆերմենտները, խթանում աղիքների գալարակծկանքը։

Հազարն ունի թարմացնող և ծարավը հագեցնող հատկություն։

Հազարի և քացախի համադրությունը ախորժակը գրգռելու լավ միջոց է։ Գիրությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել մեծ քանակությամբ հազար։

Հազարը որպես դիետիկ սնունդ, անհրաժեշտ է նաև շաքարախտով հիվանդներին։ Տերևներից պատրաստած թարմ հյութն օգնում է քրոնիկ գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման ժամանակ։ Դրա շնորհիվ բարեկավվում է հիվանդների ինքնազգացողությունը, արագանում է խոցի սպիացումը։

Ժողովրդական բժշկության մեջ հազարն օգտագործում են նաև հազի, կրծքային ցավերի հաղթահարման և դեղնախտի բուժման համար։

Հազարի սերմերի ջրային թուրմն օգտագործում են որպես կերակրող մայրերի կրծքագեղձերի գործունեությունը ակտիվացնող միջոց։ Հազարն իր մեջ պարունակում է վիտամին P, որը կանխարգելում է արյունատար անոթների փխրունությունը, ինչն էլ շատ կարևոր է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Հազարը աճեցնում էին Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Հազարաթերթի հայրենիքը Միջագետքն է։

marol - Լավ ինֆո

Բազուկի տերև(ճավ)-Բազուկի արմատային համակարգը բաղկացած է հաստացած գլխավոր արմատից և բարակ արմատային ճյուղավորումների խիտ ցանցից, որոնք գլխավոր արմատից հեռանում են շաքիլատերևների ուղղությամբ և թափանցում են հողի մեջ՝ մեծ խորությամբ, մինչև 2,5 մետր, իսկ լայնությամբ՝ 40-50 սմ։ Արմատը կոնաձև է, երկարավուն և որոշ չափով կողքերից սեղմված։ Տերևները խոշոր են, ամբողջական, կոթունավոր։ Տերևների հիմքի մոտ տեղավորված են պտղաբերող բողբոջները, որոնցից երկրորդ տարում կազմվում են ծաղկակիր ընձյուղները։ Ծաղիկները երկսեռ են, կանաչավուն ծաղկապատյանով, հնգատիպ, տեղավորված են ցողունի ամբողջ երկարությամբ՝ կողքային ճյուղավորությունների տերևածոցերում՝ խմբերով, ոչ մեծ փնջերով՝ առաջացնելով ծաղկաբույլ։ Պտուղը ընկույզիկ է, փխրուն, փայտացած, սերմն ունի գորշ, փայլուն թաղանթ։

Վայրի տեսակները տարածված են Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, Առաջավոր Ասիայում, Կովկասում, Ղրիմում, Բալկաններում, Հնդկաստանում, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի առափնյա գոտիներում։ ՀՀ-ում հայտնի են ճակնդեղի 5՝ խոշորարմատ, բաժանապտուղ, եռասռնակ, բազմամյա կամ ծովափնյա և սովորական տեսակները։ Վայրի տեսակները հանդիպում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են քաղցրահամ կամ թույլ աղուտ հողերում, չոր, քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին և այլուր։

Արմատը պարունակում է թաղանթանյութեր, պեկտինային նյութեր, սպիտակուցներ, ֆրուկտոզ, գլյուկոզ, ազոտային նյութեր։ Արմատապտուղը պարունակում է 13-20 % չոր նյութեր, 9-16 % շաքար, 1,8-3% սպիտակուց, մինչև 0,5% օրգանական թթուներ, 0,7-1,4% թաղանթանյութ, 0,8-1,3% հանք, աղեր, C, B, PP խմբի վիտամիններ։ Կերի ճակնդեղը օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են)։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 12,2 ճակնդեղկերի միավոր և 0,9 կգ մարսելի սպիտակուց, իսկ տերևները՝ համապատասխանաբար՝ 10,2 և 1,8 կգ։ Շաքարի ճակնդեղի ցանքի տարում զարգանում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300-600 գ), որն օգտագործվում է շաքարի արտադրության մեջ մեջ։ Ճակնդեղի 4 վայրի տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք։ Շաքարի ճակնդեղն առաջին անգամ աճեցրել են Ֆրանսիայում 18-րդ դարի վերջերին, 19-րդ դարի սկզբին՝ Ռուսաստանի սևահողային շրջաններում, այնուհետև Ուկրաինայում սկսեցին ճակնդեղից շաքար եփել, որը դարավերջին լրիվ բավարարում էր երկրի պահանջարկը և նույնիսկ արտահանվում էր այլ երկրներ։ Ներկայումս աշխարհում օգտագործվող շաքարի միայն 40 %-ն են ստանում շաքարի ճակնդեղից, մնացյալը՝ շաքարեղեգից։ Շաքարի ճակնդեղ հիմնականում մշակվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում։ Շաքարի ճակնդեղը ցանքի առաջին տարում առաջացնում է շաքարով (մինչև 19 %) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղ (300–600 գ) և սպիտակ–կանաչ տերևներով վարդակ։ Ծաղիկները երկսեռ են՝ խումբ-խումբ նստած տերևածոցերում։ Ջերմա-, լուսա-, խոնավասեր, աղա- և երաշտադիմացկուն կարևորագույն տեխնիկական բույս է։

Ուոքերի տվյալներով սակավարյունությունը բուժելու համար բազուկի թարմ հյութն ամենաարժեքավորն է։ Պետք է այն կիսով չափ խառնել գազարի հյութի հետ և օրական խմել 3-4 բաժակ։ Միզամուղ է, փորկապությունը վերացնող, հակաբորբոքային հատկություն ունի։ Հյութն իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում մրսածությունը (մեղրի հետ խառնած վիճակում), օգնում է քաղցկեղի դեպքում։ Արտաքին խոցերի ու վերքերի դեպքում ոչ միայն կարելի է ճակնդեղի հյութը խմել, այլև քսել վերքերին։

Բազուկը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի էնդոկրին, սիրտ-անոթային, աղեստամոքսային համակարգերի, լյարդի, երիկամների, միզապարկի գործունեության վրա։ Լավացնում է տեսողությունը, արյան շրջանառությունը, ուղեղի աշխատանքը, շարժողական օրգանների ակտիվությունը, նյութափոխանակությունը։ Ունի հակաօքսիդանտային հատկություն, տարրալուծում է չարորակ գոյացությունները։ Կիրառվում է թոքերի հիվանդությունների, անգինայի, այրվածքի, վերքերի բուժման համար։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում ծերացման գործընթացը։Կիրառություն

Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող գամմա-ամինայուղային թթու, որը նպաստում է գլխուղեղի սնուցմանը՝ կարգավորելով նյութափոխանակությունը։ Բազուկին բնորոշ է ալկալոիդային նյութ բետաինը, որը նպաստում է քոլինի սինթեզմանը օրգանիզմում, այն կանխարգելում է լյարդի ճարպակալումը և ունի հակասկլերոտիկ հատկություն։ Քիչ են այն բույսերը, որոնք պարունակում են, երբեմն հակախոցային անվանվող, վիտամին C (կաղամբ, բազուկ, մաղադանոս)։ Դրական է, որ C վիտամինը չի առաջացնում լյարդի ճարպակալում, երկարատև ջերմային մշակումը քայքայում է այն, սակայն մարինադում լավ է պահպանվում։Թափոնները՝ մզուկը և մաթը, արժեքավոր անասնակեր են։ Ճակնդեղի 4 վայրի տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ որպես ընտրասերման հումք։Գյումրիում կառուցվում է շաքարի գործարան, ինչը ենթադրում է շաքարի ճակնդեղի մշակության որոշակի զարգացման հեռանկար տարածաշրջանում։

Հյութը օգտակար է հիպոտերիոզի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, դիսբակտերիոզի դեպքում։ Ունի որդաթափ հատկություն։ Խորհուրդ է տրվում խմել մածունի հետ կամ խառնել վարսակի շիլային։ Փորձը ցույց է տվել, որ բազուկն ունի հակաուռուցքային հատկություն։Բժշկության մեջ օգտագործել են բույսի տերևն ու արմատը։ Հայկական բժշկության մեջ օգտագործվել է ուռուցքների, աղիքների խիթքի, գոտկային ցավերի, մաշկային ցաների, այրվածքների բուժման նպատակով։

Բազուկի ճավ - Միրգ և բանջարեղեն- Lemon.am

Ահա և ավելուկով ապուրը։

Բաղադրատոմս

Ավելուկով ապուր Պատրաստման եղանակը Նախապես լվանում և ջրով եփում ենք ավելուկը,հետո 2ճ.գ. ձիթապտղի յուղի մեջ շոքեխաշում ենք 1 միջին չափի գլուխ սոխը, այդ տարայի մեջ ավելացնում ենք պտղունց աղը, որպեսզի չտապակենք սոխը, այլ շոքեխաշենք, ավելացնում ենք ոսպը՝կարմիր կամ կանաչ, կարող ենք ավելացնել բրինձ(ըստ ցանկության), հետո նախօրոք եփած ավելուկը ջրով տեղափոխում ենք մեր տապակայի մեջ ավելացնում ջուր և թողնում մինչև ոսպը եփվի, համեմում ենք աղով և չիլի տաքդեղով։ Ամանի մեջ նախապես կտրատած սխտորի վրա ավելացնում ենք ավելուկի ջրից և մատուցում։Ի գիտություն՝ եթե սիրում եք ընդեղենը և չրեղենը այսպիսի ապուրիների մեջ, ապա ավելացրեք( ըստ ցանկության)։

Բնապահպանական նախագիծ: Ինչպես օգտագործել պլաստիկ շշերը:

1 Գտնել համացանցից տեսանյութեր, հոդվածներ պլաստիկի երկրորդական օգտագործման մասին:

2 Գտնել նյութեր, թե ինչով կարելի է փոխարինել պլաստիկը: Ուսումնասիրել թեման և փորձել ստեղծել տեսանյութ հայերեն լեզվով: 

3 Ընտանիքի անդամների հետ փորձել որևիցե կերպ կիրառել 1 կետում նշված հնարավորություններից մեկը: Լուսանկարել կամ տեսանկարել:

4 Հրապարակել նյութերը բլոգում

ՀՀ բուժիչ խոտաբույսերը

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Այս բույսի համը հիանալի համադրվում է սև թեյի հետ, բայց կարելի է նաև առանձին օգտագործել: Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:
Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի վարակամերժ և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։

Чабрец (урц)

Ավելուկ

Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր:

Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:

Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:

Конский щавель (авелук)

Անանուխ

Այս բույսը մի քանի տեսակ ունի: Հիմնականում տարածված է կծու, դաշտային և հոտավետ անանուխը:
Կծու անանուխն ունի ցավազրկող, ինչպես նաև անոթներ լայնացնելու հատկություններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։

Այս խոտաբույսը լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություններ, օգտագործվում է ասթմայի և փորափքանքի ժամանակ: Բրոնխների, թոքերի բորբոքման ժամանակ, ինչպես նաև սրտանոթային և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում անանուխի թուրմը օգտագործում են, որպես հանգստացնող միջոց:

Անանուխի տերևներից պատրաստված թուրմով ախտահանում են բերանի խոռոչը տարբեր բորբոքային պրոցեսների ժամանակ: Այն վերացնում է փորացավը, ստամոքսի այրոցը: Անանուխով լոգանքը հանգստացնող հատկություն ունի: Մենթոլն անանուխի էսենցիայի գլխավոր բաղադրիչն է, որն ավելացնում են ատամի մածուկի, տարբեր փոշիների, օծանելիքի, բուժահեղուկների մեջ:

мята горная

Արևքուրիկ (Зверобой)

Հայկական դեղաբուսերից հայտնի է նաև արևքուրիկը: Բժշկական նպատակներով հիմնականում օգտագործում են արևքուրիկի տերևներն ու ընձյուղները:

Այս բույսը պարունակում է տոկոֆերոլներ, ֆլավանոիդներ, հիպերիցին եթերաայուղ, աղաղանյութեր, P, PP, C վիտամիններ, կարոտին, մակրո և միկրոտարրեր, նիկոտինաթթու, ազուլեն, պրովիտամին A և այլն:

Բույսի արմատներն օգտագործում են ոսկորների տուբերկուլյոզի և դիզենտերիայի դեպքում: Արևքուրիկն օգտակար է մարդու, բայց վտանգավոր՝ կենդանիների համար: Երկարատև արշավներից առաջ տարբեր երկրների բանակներում արևքուրիկի թուրմ են տվել զինվորներին:
Արևքուրիկի թեյը կարգավորում է ստամոքսի և աղիքների աշխատանքը, խթանում ներքին արտազատման գործառույթը:

Зверобой

Երիցուկ

Բոլորին հայտնի է, որ երիցուկի թեյը հանգստացնում է նյարդերը, իսկ թուրմն օգնում մաշկային հիվանդությունների և կոկորդի հիվանդություների ժամանակ:

Դեղատնային երիցուկն ունի սպազմալիտիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, փքահան, քրտնաբեր և ամոքող հատկություններ:
Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմն օգտագործում են փորլուծության և մարսողական խնդիրների, աղիքների ջղակծկումների ժամանակ, նորածինների մոտ փորացավի դեպքում: Թուրմը լավացնում է ախորժակը և մարսողությունը, հանգստացնում ստամոքսի լորձաթաղանթը (օգտակար է բարձ ստամոքսահյութի թթվայնության դեպքում), ունի փքահան հատկություններ:

Ромашка аптечная

Մենք այս բոլոր խոտաբույսերից օգտագործում ենք, քանի որ ապրում ենք գյուղում։

Առցանց աշխատանք,մարտի 23-27, էկոլոգիա,ֆիլմերի դիտում

Ահա իմ նախընտրած ֆիլմերը,որոնք ինձ առավել հետաքրքիր էին․․․

1․Ամուլսարի հիմնախնդիր

Հայաստանում շարունակվող հեղափոխության պայմաններում Ամուլսարի հիմնախնդիրն ամենակարևոր նշանային կոնֆլիկտներից մեկն է, որի հանգուցալուծումը ցույց է տալու, թե ինչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը։ Ըստ էության, նոր կառավարությունը պետք է նոր լուծումներ գտնի, որոնցով կարձանագրի, թե ինչն է կարևոր դառնում Հայաստանի համար հեղափոխության արժեքների համատեքստում։Հայաստանյան հասարակական, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալ-տնտեսական տարբեր խմբեր, իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի բնության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, բնակչության առողջության և ժողովրդագրական հնարավոր ռիսկերն ու վտանգները, երկար տարիներ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ:Կարծում եմ Ամուլսարը շահագործելը շատ այլ վնասներ կհասցնեն շրջակա միջավայրին: Կաղտոտվեն լճերը, գետերը, առանց այն էլ արդեն վերացվել են բազմաթիվ կենդանիներ և լավ կլիներ որ այդքանով սահմանափակվեր ամեն ինչ: Մտածում եմ, որ սեփական շահի մասին մտածելով սխալ է ազդել շրջակա միջավայրի վրա:

2․ Ալավերդու և Ախթալայի բնակիչները կարող են հնարավորություն ստանալ դիմել դատարան

Ալավերրդու և Ախթալայի բնակիչները ըստ իս մեծ խնդրի առջև են կանգնած,քանի որ այնտեղ է հանքարդյունաբերության խոշոր գործարաններից մեկը։ Դա շատ մեծ վնաս է հասցնում և բնակիչներին և կենդանական ու բուսական աշխարհին,ամբողջովին կեղտի ու փոշու մեջ են ապրում․․ Գետերում միայն ցեխ ու աղբ է․․․ Չեխական <<Արնիկա>> բնապահպանական ընկերությունը արդեն սկսել է զբաղվել այդ հարցով և տարբեր բնույթի աշխատանքներ է իրականացնում․․ Աշխատակիցներն ասում են,որ հանքարդյունաբերությունը կարող է լուրջ խնդիր առաջացնել առողջության համար․․ Նրանք այս հարցը լուծելու համար փորձանյութեր են վերցնում մարդկանց մազերից, ծառերի բերքից,բույսերի պտուղներից տանում Չեխիա ավելի կոնկրետ Պրահայի քիմիական համալսարան և իրականացնում փորձաքնություն․․․ Ամենաջղայնացուցիչն ինձ համար այն էր,որ մարդիկ՝ այդ թվում նաև երեխաները գլխացավեր են ունենում,թույլ են զգում,նաև ձու ուտելու վտանգ կա,քանի որ ընկերությունը հավի ձվի փորձաքնություն անելուց հետո հայտնաբերել է ն չբերություն առաջացնող բիօքսինի շատ քանակ․․․ Եթե նրանց հնարավորություն տրվի դատական գործ բացել ապա ըստ իս դա լավ արդյունք կարող է բերել․․․

3․ Землетрясение

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ (6,8 մագնիտուտ ուժգնությամբ), որը տարածվեց գրեթե ողջ հանրապետությունով մեկ: Ավերվել են Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ևս 300 բնակավայրեր: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել է հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց ապաստարանի:Ֆիլմը իրականում շատ հետաքրքիր է,այն մեծ ազդեցություն էր թողել ինձ վրա․․ Հուզմունքը թաքցնելը շատ դժվար է, ֆիլմը նայելը կարծում եմ պարտադիր է․․

4․ Дядя Ваня Фильм — Урок экологии

Ֆիլմը շատ հետաքրքիր բովանդակություն ունի․․Ֆիլմում ներկայացվում է մի դպրոց,որտեղ կենսաբանության ուսուցիչ է Իվան Բարիսովիչը, նա շատ ճիշտ խորհուրդներ է տալիս բոլոր երեխաներին ու ուսուցիչներին, նա հետևում է դպրոցի ամբողջ բուսականությանը, նա դասակարգել է բոլոր աաղբամանները,երեխաներին բոլորին սովորեցրել էր,որ աղբը պետք է դասակարգել՝ պլաստիան առանձին,տոպրակներն առանձին և այլն․․ Նրանք ովքեր չէին հետևում նրա ասացին նորից աշակերտներին կանգնեցնում էր և ուղղում սխալը․․ Ամենվատն այն էր,որ մյու ուսուցիչները չէին ընդունում նրան,նրա բացակության ընթացքում վատաբանում էին նրա քայլերը,ասում էին,որ իրենց երեխաները Իվանի օրինակին հետևելով տանը դասակարգում էին աղբը ր աղբի համար մի քանի տոպրակ էին դնում, երբ Իվանին բողոքում էին այդ մասին պատճառաբանում էին,որ տները փոքր են և աղբին այդքան տոպրակ անհնար է տրամադրել։ Իվանը դրանից հետո թերթու կարդում է,որ հարևան այգում ուզում են անօրինական գործընթաց իրականացնել,որը նրան շատ է հուզում․․․ Քանի որ այն կարող էր բնության վրա ազդել նա որոշում է ուսուցիչների աչքին չերևալու նպատակով և այգին պրկելու համար վրան է դնում այգում և դասերն անցկացնում է այնտեղ, երեխաներին դա դուր էր գալի,սակայն ուսուցիչներին՝ ոչ․․ Մի քանի օր էր ինչ Իվանը դպրոց չէր մտնում, և ուսուցիչները սկսում են զգալ նրա կարիքը, տեսնում են օդ չկա շնչելու,բույսերը չորացել են չջրելու պատճառով,երեխաները արդեն աղբը թափում էին ուր պատահում էր և ի վերջո կարոտել էին նրան․․․ Բոլորը հետևելով նրա օրինակին գնում են այգի և բոլոր դասերը անցկացնում են այգում, բոլորը շատ ուրախ էին և առողջ,նաև՝համերաշխ․․ Այգու անօրինական գործերը դադարեցվում են․․ Բոլորը սկսում են անել այնպես ինչպես Իվանը․․․ Ուսուցիչները նաև սկսում էին մեքենայի փոխարել ոտքով կամ հեծանիվով գնալ աշխատանքի,վարելով առողջ ապրելակերպ։Այքանը․․․

5 Հայկական ոսկու գինը

Սոթքի հանքերը գտնվում է Գեղարքունիք մարզում։
Հանքի շահագործման հետևանքով առաջացված վտանգավոր ծուխը բարձրանում է վեր և քամու պատճառով տանում գյուղ,որն էլ մարդկանց վրա հիվանդություներով է ազդում։ Ըստ նախկին աշխատողի ընդերքից դուրս մղվող վտանգավոր ջուրը թափվում է այն գետերը, որոնք թափվում են Սևանա լիճ։ Հանքի շահագործման հետևանքով հանքից ստանում են 350կգ ոսկի։
Մղարթի հանքավայրերը գտնվում են Լոռու մարզում։ Բաց հանքին հարող տարածքում կառուցվել է ոսկու կորզման ֆաբրիկա։ Մուլտի Գռուպ կոնսեպտ ՍՊԸ որևէ ներդրում չի կատարել, սակայն Մղարթ գյուղը ունի ջրի խնդիր, բայց վարչական ղեկավարը պատմում է, որ դիմել են նրանց ճանապարհի խնդիրների համար և նրանք աջակցել են։ Բնակչության ջրի հարցը լուծելուց հետո ընկերությունը ցանկություն ունի բացելու 2րդ հանքը։
Շահումյանի հանքավայրը, որը գտնվում է Սյունիքի մարզում։ Ղեկավարությունը ցանկանում էր բաց հանքավայր շահագործել և այդ իսկ պատճառով տեղացիները վաճառել են իրենց տները և հեռացել, սակայն որոշ ժամանակ անց որոշում է, որ փակ եղանակով է շահագործվելու հանքավայրը, արդյունքում ոչնչացել է բնակիչների այգիները։
Չգործող հանքավայրերն են՝ Քարաբերդի հանքավայրը, Արմանիսի հանքավայր(չի շահագործվում արդեն 5տարի), շահագործման արդյունքում աղտոտվել է ջուրը, Ազատեկի հանքավայր, նրա պաշարներից արդյունահանում է տեղի ունեցել, սակայն ոչ օրինական։

Նախագիծ, առցանց ուսուցում

Նախագիծ՝ Հայաստանում արտադրվող հայկականգինիների ուսումնասիրություն: Մեր գինու տեղը հայկական շուկայում:

Քայլ 1

1. Կարաս — 6900 դրամ

2.Արմաս — 5350 դրամ

3.Խնդողնի- 10900 դրամ

4.Արմենիա- 2100 դրամ

5. Կատարո- 6400 դրամ

6.Տակառ- 4400 դրամ

7. Տարիրի- 11500 դրամ

8.Վան Արդի- 4250 դրամ

9. Արենի Վոսկեվազ-4000 դրամ

10.Արմավիր- 12000 դրամ

Քայլ 2

Կարաս


Նկարագրություն՝ Կարմիր չոր գինի, ալկ. 14%: Այս գինին ունի մուգ կարմիր գույն` մանուշակագույն երանգով, կարմիր մրգերի համ` միախառնված վանիլի հետ:

Կարմիր գինի «Karas» 0.75լ

ԱրմԱս

Նկարագրություն՝ Կարմիր անապակ գինի, 13%, խաղողի բերքի տարեթիվը 2012թ.

Գինի  «ԱրմԱս» 0.75լ

Խնդողնի

Կարմիր չոր գինի ՝ պատրաստված Խնդողնի տեսակի խաղողից: Գույնը սուտակագույն, համը թավշային է ու ներդաշնակ, հաճելի տտիպ, մրգային երանգով, ալկ. 11-13%:

Գինի «Խնդողնի» 0.75լ

Արմենիա

Ապրանքի նկարագրությունը` Գինի Նռան կարմիր կիսաքաղցր 11.5%
Նուռն իրավամբ համարվում է Հայաստանի տարբերանշան: Հայերը նուռը համարում են կյանքի, պտղաբերության, առատության, բարեկեցության, ամուր ամուսնական կապերի և բազմազավակության խորհրդանիշ: Այս համեղ և օգտակար պտուղը հավերժացվել է կինոյում 1968 թվականին: Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը (1924-1990) նկարահանել է ՙՆռան գույնը՚ ֆիլմը` պոետիկ կինոառակաբանություն միջնադարի հայ մեծանուն բանաստեղծ Սայաթ-Նովայի մասին:
Գինու գույնը մուգ կարմիր է սուտակի ցոլքերով: Ունի խիստ արտահայտիչ բույր՝ նռան և կարմիր մրգերի երանգներով: Առանձնանում է թավշյա և շատ լավ լուծված տանիններով, նռան և կեռասի համով: Բնորոշ է հրաշալի տևողությամբ թարմ հետհամը: Խորհուրդ է տրվում մատուցել որպես ապերիտիվ կարմիր մսի և թռչնամսի, կծու ուտեստների, պանրի և աղանդերի հետ:

Գինի «Armenia» 0.75լ

Կատարո

Ապրանքի նկարագրությունը` Կարմիր չոր գինի, ալկ. 13.8%: «Կատարո» գինին բուրավետ և հարուստ է մրգային անկրկնելի հատկանիշներով: Այն բնորոշվում է հատապտուղների նուրբ բուրմունքով: Գինին հնեցվել է տակառներում, որոնք պատրաստված են տեղական բարձր սարահարթերի կաղնու փայտից:

Գինի «Կատարո» 0.75լ

Տակառ

Ապրանքի նկարագրությունը` Գինի կարմիր չոր 13%
Մեր գինիներից յուրաքանչյուրը բացահատում է Հայաստանն իր տերրուարի հարստությամբ` հաղորդակից դարձնելով Ձեզ այս զարմանահրաշ երկրի 6200 ամյա գինու ժառանգությանը:
Վայոց Ձորի բարձրադիր լեռնային գոտում աճեցվող Արենի հնագույն խաղողը մարմնավորում է Հայաստանի գինեգործության բազմադարյա պատմությունը: Հազարամյակներ շարունակ աճելով իր սեփական արմատների վրա՝ Արենին մեզ է հասել իր էնդեմիկ յուրօրինակությամբ: «Տակառ» Արենին, հայկական բազմահազարամյա տերրուարի գեղեցիկ արտահայտումն է՝ պարուրված հայկական կաղնե տակառներում հնացման նրբերանգներով:
Գինին հաճելի համադրություն է կազմում հորթի մսի,այլ տեսակի մսեղենի պանրի տեսականու հետ: Պահպանել խնամքով և մատուցել 18 °C պայմաններում:

Գինի «Տակառ» 0.75լ

Տարիրի

Խաղողի այգիները գտնվում են ծովի մակարդակից 1200 — 1500 մ բարձրության վրա: Հնեցվել է 12 ամիս ֆրանսիական կաղնե տակառներում: Պղպեղային բույր, խիտ, ուժեղ, հալված համեմունքներով: Քիմքը փափուկ է, դեղձի, խաղողի և սերկևիլի համով: Բորդոյի ոճով է, թարմ և նրբահամ: Իդեալական է տավարի ֆիլեի, խոզի մեջքամսի, գորգոնզոլա պանրի հետ: Մատուցման իդեալական ջերմաստիճանը +15- +16°C:

«TARIRI» կարմիր անապակ գինի

Վան Արդի

Ապրանքի նկարագրությունը` Կարմիր անապակ գինի, ալկ. 13%, խաղողի բերքի տարեթիվը 2013թ.

Գինի «Van Ardi»  0.75լ

Արենի Վոսկեվազ

Ապրանքի նկարագրությունը` Կարմիր անապակ գինի, ալկ. 12.5%, խաղողի բերքի տարեթիվը 2013թ.

Գինի «Areni Voskevaz» 0.75л

Ահա և Հայաստանի խաղողի այգիներից մեկը

Գործնական աշխատանք

Օզոնային շերտ

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ բարձրություններում գտնվող շերտ, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Շերտի ամենաշատ խտությունը 22-25 կմ սահմաններում է: Բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, իսկ հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ:

Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով: Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:

ՄԱԿՐՈԷՎՈԼՈՒՑԻԱ

Մակրոէվոլյուցիա , կյանքի պատմության մեջ տեղի ունեցած մեծ փոփոխությունները, որոնք սովորաբար երևում են բրածո տվյալների ուսունմասիրությունների ժամանակ։ Մակրոէվոլյուցիա՝ լատիներեն «մակրո»-մեծ, «էվոլյուցիա» փոփոխություն։ Մակրոէվոլյուցիան ներառում է նոր տեսակների ծագումը, որն առաջ է բերում կենսաբանական բազմազանություն, դա էվոլյուցիան նորության ծագումն է, օրինակ՝ թռչունների թևերն ու փետուրները կամ մարդու ուղեղի մեծ չափերը։ Դա նաև պայթյունային բազմազանությունն է, որ հետևում է որոշ էվոլյուցիոն թռիչքների, օրինակ՝ ծաղկի ձևավոևման հետևանքով բույսերի հազարավոր տեսակների առաջացումը։ Բացի դրանից հսկայական չափով բնաջնջումներն են՝ կաթնասունների բազմազանությունը, որի պատճառը դինոզարվրերի անհայտացումն էր։ Մակրոէվոլյուցիայի արդյունքը՝ տեսակաառաջացումն է՝ երկու կամ ավելի նոր տեսակների առաջացում։ Ըսկ էությանէ մակրոէվոլյուցիան՝ միկրոէվոլյուցիաների կուտակման արդյունքն է։

Մոլեկուլյար կենսաբան Մայքլ Դենտոնը իր՝ «Էվոլյուցիա` Տեսությունը ճգնաժամի մեջ է» գրքում եզրակացրեց, որ Էվոլյուցիոն տեսությունը «ավելի շատ նման է միջնադարյան աստղագուշակության սկզբունքին, քան լուրջ «գիտական տեսության», իսկ կենդանի օրգանիզմների պատահական առաջացման մասին Դարվինյան հավատը կոչում է՝ «Քսաներորդ դարի տիեզերածին մեծ առասպել»»:

Պնդում 1. Մուտացիաները կուտակվում են և նոր տեսակներ առաջացնում։ Մակրոէվոլյուցիան հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները` բույսերի և կենդանիների գենների, ավելի կոնկրետ ալելների աննշան փոփոխություննները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ։

Գենետիկայի բնագավառում վերջին 100 տարվա ուսումնասիրությունների արդյունքում այդ պնդումը չի հաստատվել։ Ճառագայթման միջոցով [մուտացիաներ առաջ բերելու համար] ավելի արդյունավետ տեսակներ ստեղծելու փորձերը ձախողվեցին։

Որպես հետազոտության առանձին ճյուղ՝ Արևմտյան երկրներում մուտացիաներ կատարելը դադարեցվեց։ Գրեթե բոլոր մուտանտները մահացան, կամ ավելի թույլ էին, քան դրանց վայրի տեսակները։ Մուտացիաները չեն կարող սկզբնական տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների։

Պնդում 2. Բնական ընտրության միջոցով նոր տեսակներ են առաջանում։ Էվոլուցիոնիստները պնդում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գեներում եղած փոփոխությունների շնորհիվ ավելի լավ էին հարմարվել նոր միջավայրին։ Հետևաբար մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր խմբերի։

Այն պնդումը, թե Բնական սելեկցիան ընտրում է այնպիսի մուտացիաներ, որոնք նոր տեսակներ են առաջ բերում հիմնված է «սերինոսների 13 տեսակների ուսումնասիրության վրա, որը Դարվինը կատարել է Գալապագոսյան կղզիներում։ Այդ թռչուններն այժմ հայտնի են «Դարվինի սերինոսներ» անունով։4 Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեց, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսներ, որոնք համեմատաբար մեծ կտուցներ են ունեցել, ավելի հեշտությամբ են վերապրել, քան փոքր կտուց ունեցողները ունեցողները։ Սակայն փաստ է, որ երաշտին հաջորդող տարիներին փոքր կտուց ունեցող սերինոսների թիվը կրկին գերակշռեց մեծ կտուց ունեցողների թվին։ Պարզվեց նաև, որ կղզում եղանակային փոփոխություններին զուգընթաց մի տարի գերակշռում են երկար կտուց ունեցող սերինոսները, իսկ հաջոորդ տարի՝ փոքր կտուց ունեցողները։ Նրանք նաև նկատեցին, որ սերինոսների տարբեր «տեսակներ» զուգավորվում էին և առաջ բերում այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ էին հարմարվում միաջավայրին, քան նրանց ծնողները։

Պնդում 3. Բրածոները ապացուցում են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները։ Կենսաբանության որոշ դասագրքեր ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե գիտնականների հայտնաբերած բրածոները բավարար են փաստելու մակրոէվոլյուցիան։

Նմանատիպ հայտարարությունները բացահայտ կեղծիք են, քանի որ մինչ օրս որևէ բրածո անցողիկ ձևեր չեն հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, երկկենցաղների և սողունների, սողունների և կաթնասունների ու պրիմատների սերունդների միջև։

Էվոլյուցոնիստ Նիլզ Էլդրիջը ասում է, որ բրածոների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոփոխություններ չեն «կուտակվել», այլ երկար ժամանակահատվածում «շատ տեսակներ կրել են քիչ էվոլյուցիոն փոփոխություններ կամ նրանց մեջ ընդհանրապես ոչինչ չի փոփոխվել»։ Մինչև օրս գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն մեծ բրածոներ և միլիարդավոր փոքր բրածոներ։ Շատ հետազոտողներ համաձայն են, որ տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը առաջացել են միաժամանակ և մնացել են գրեթե անփոփոխ, իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել են։

Պնդում 4. Միկրոէվոլյուցիոն փոփոխությունները ապացույցն են Մակրոէվոլյուցիայի։ «Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում այն հավատով, թե քանի որ միկրոէվոլյուցիան հանդիսանում է իրական փաստ, ապա մակրոէվոլյուցիան նույնպես հանդիսանում է այդպիսի փաստ։ Էվոլյուցիոնիստները պնդում են թե երկար ժամանակահատվածում ոչ մեծ փոփոխությունները կուտակվում են, այնպիսի ձևով, որ ձևավորվում են նոր ավելի կատարյալ օրգանիզմներ…դա մաքուր պատրանք է, քանի որ չկա ոչ մի գիտական ապացույց կենսաբանական նման մեծ փոփոխությունների հնարավորության մասին»։

НАШ САД ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱԶԵՐԻ ԲԱԼԶԱՄ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ես օգտագործում եմ <<наш сад>> ապրանքանիշի մազերի բալզամը, որը փափկեցնում է իմ մազերը։ Ներքևում ներկայացնում եմ բալզամի բաղադրությունը։

Բաղադրությունը`

Մաքրազտված ջուր,

Բեհենամիդոպրոպիլ- սնուցում է մազերը, դրանք դարձնում ավելի փափուկ և տալիս է փայլ:

Դիմեթիլամին — ստանում են ամոնիակից

Դիմեթիքոն — սինթետիկ սիլիկոնի պես նյութ է, որը ունի մաշկը ցրտից պաշտպանելու հատկություն, սակայն շատ կամ հաճախակի օգտագործման արդյունքում չորացնում է մաշկը: Այն փակում է գլխամաշկի ծակոտիները, որը մազաթափության, մազերի նոսրացման պատճառ է դառնում:

Սիթիրլ ալկոհոլ,

Կոնսերվանտ,

Հոտավորիչ։

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏ

Օզոնային շերտը գտնվում է երկրի վերնոլորտում։ Այն Երկիր մելորակը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն այն մարդկային գործունեության պատճառով վնասվում է։ Օզոնային շերտի վրա առաջանում են խոռոչներ, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը։ Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։

Օզոնը սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է , գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է։