Design a site like this with WordPress.com
Get started

Օսկար Ուայլդ | Սոխակն ու վարդը

— Նա ասաց, որ կպարի ինձ հետ, եթե բերեմ կարմիր վարդեր,-բացականչեց երիտասարդ ուսանողը,- բայց իմ պարտեզում ոչ մի վարդ էլ չկա:Նրան լսեց Սոխակն ու զարմացած դուրս նայեց սաղարթից:
— Ոչ մի կարմիր վարդ չկա իմ պարտեզում,- շարունակեց տրտնջալ ուսանողն, ու նրա գեղեցիկ աչքերը լցվեցին արցունքով:-Ա՜խ, ինչ հաճախ կարող է մի դատարկ բանից կախված լինել մեր երջանկությունը: Ես կարդացել եմ իմաստուն մարդկանց բոլոր գրքերը, ուսումնասիրել եմ փիլիսոփայության բոլոր գաղտնիքները, իսկ կյանքս խորտակվում է լոկ այն պատճառով, որ ես չունեմ կարմիր վարդ:- Ահա, վերջապես տեսա իսկական սիրահարի,- ինքն իրեն խոսեց Սոխակը,- ես օր ու գիշեր երգում էի նրա մասին: Չնայած նրան չէի ճանաչում, բայց ամեն գիշեր աստղերին նրա մասին էի պատմում: Վերջապես:- Վաղը երեկոյան պարահանդես է,- շշնջում էր ուսանողը,- իմ սիրելին էլ է հրավիրված: Եթե ես նրան բերեմ կարմիր վարդ, ապա մինչև լուսաբաց նա կպարի ինձ հետ: Եթե ես բերեմ նրան կարմիր վարդ, ապա կպահեմ նրան իմ գրկում: Նա կդնի գլուխն իմ ուսին և իմ ձեռքը կսեղմի նրա ձեռքը:  Բայց իմ պարտեզում չկա ոչ մի կարմիր վարդ և ես ստիպված եմ մնալ մենակ: Նա կանցնի իմ կողքով, անգամ չի նայի ինձ և իմ սիրտը կփշրվի վշտից:- Սա իսկական սիրահար է,- մտածեց Սոխակը,- այն, ինչի մասին ես սոսկ երգում էի, նա ապրում է, տառապում: Ճշմարիտ Սերն իրոք հրաշք է: Նա թանկ է բոլոր թանկարժեք քարերից: Այն չես գնի ոսկով ու չես վաճառի:Միայն Սոխակն էր հասկանում երիտասարդի վիշտը: Նա որոշեց օգնել սիրահարին: Թռավ անտառի վրայով ու տեսավ մի գեղեցիկ Վարդի թուփ:- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես ամբողջ գիշեր կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,- խնդրեց նրան սոխակը:Բայց վարդի թուփը տխուր օրորեց գլուխը:- Իմ վարդերը դեղին են,- պատասխանեց նա,- դեղին, ինչպես սաթե գահին բազմած յասամանի վարսերը:- Գնա իմ քրոջ մոտ, որն աճում է ուսանողի պատուհանի տակ, նա կօգնի քեզ:Ու եկավ սոխակը Վարդի թփի մոտ, որն աճում էր երիտասարդի պատուհանի տակ:- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,- խնդրեց Սոխակը:- Ճիշտ է, իմ վարդերը կարմիր են և ես մեծ ուրախությամբ կտայի, բայց իմ բողբոջները ցրտահարվել են, փոթորիկները կոտրել են իմ ճյուղերը: Այս տարի ես ոչ մի վարդ չեմ ունենա,- տխուր պատասխանեց Վարդի թուփը:- Ընդամենը մի Կարմիր Վարդ,- բացականչեց Սոխակը,- ահա թե ինչ եմ խնդրում ես:- Իսկ դու գիտե՞ս, թե ինչպե՞ս կարող եմ ստանալ այն:-Գիտեմ: Դու պիտի ստեղծես այն լուսնի շողերից ու քո երգի հնչյուններից: Պիտի տաքացնես նրան սրտիդ արյունով: Դու պիտի երգես ինձ համար՝ կրծքով սեղմվելով իմ սուր փշերին:«Կյանքը թանկ է բոլորի համար: Սակայն կյանքից առավել թանկ է Սերը: Եվ ինչ-որ թռչնակի սիրտ չի կարող համեմատվել մարդկային սրտի հետ»,- մտածեց Սոխակն ու համաձայնեց:- Ուրախացիր,- կանչեց նա ուսանողին,- ուրախացիր, դու կունենաս Կարմիր Վարդ,- ես այն կհյուսեմ իմ երգի հնչյուններից ու լուսնի լույսից: Փոխարենը մի բան պիտի խնդրեմ միայն՝ հավատարիմ եղիր Սիրուդ, քանզի որքան էլ իմաստուն լինի փիլիսոփայությունը, Սիրո իմաստնությունն ավելի մեծ է: Որքան էլ հզոր լինի իշխանությունը, Սերն ավելի զորեղ է: Սիրո շուրթերը քաղցր են, ինչպես մեղր, թևերը կրակի գույն ունեն, իսկ շնչառությունը խնկաբույր է:Ուսանողը լսում էր Սոխակի անուշ դայլայլն ու մտածում.- Այո, նա ձևի վարպետ է, դա նրանից չես խլի: Բայց ունի՞ արդյոք նա զգացմունք: Թե՞ նման է այն նկարիչներին, որոնք ունեն մեծ վարպետություն, իսկ անկեղծություն՝ շատ քիչ: Ոչ, նա երբեք չի զոհի իրեն հանուն մեկ ուրիշի: Նա մտածում է միայն երաժշտության մասին: Է՜հ, բոլորը գիտեն, որ Արվեստը եսասեր է,- այսպես մտածելով նա գնաց իր սենյակ, պառկեց նեղ մահճակալին ու սկսեց մտորել իր սիրո մասին:Երբ երկնքում փայլեց լուսինը, Սոխակը թռավ Վարդի թփի մոտ: Նստեց ճյուղի վրա ու սեղմվեց փշին: Ամբողջ գիշեր նա երգում էր  Սիրո մասին: Իսկ փուշը ավելի ու ավելի խորն էր մտնում նրա կրծքի մեջ:Սկզբից Վարդը գունատ էր առավոտվա մշուշի նման և արծաթագույն, ինչպես լուսաբացի թևերը: Սոխակն ավելի ամուր սեղմվեց վարդի փշին, որի սայրը վերջապես խրվեց նրա սիրտը: Անտանելի ցավը տարածվեց ողջ մարմնով: Գնալով ցավն ավելի տանջալի էր դառնում: Ավելի ու ավելի բարձր էր հնչում Սոխակի երգը: Քանզի նա երգում էր Սիրո մասին, որը կատարյալ է դառնում Մահվան մեջ: Երգում էր այն Սիրո մասին, որը երբեք չի մեռնում:Եվ արշալույսի պես ալ կարմիր դարձավ չքնաղ Վարդը: Սոխակի ձայնը գնալով թուլանում էր: Հնչեց վերջին ելևէջը: Գունատ լուսինը, մոռանալով արշալույսի մասին, քարացավ երկնքում: Կարմիր վարդը զմայլանքի մեջ բացեց թերթերն իր առավոտի մեղմ զեփյուռի առաջ:- Տես,- ուրախ բացականչեց թուփը,- կարմրեց վարդը:Սոխակը ոչինչ չպատասխանեց: Նա անշնչացած ընկել էր խոտերի մեջ:Կեսօրին ուսանողը բացեց պատուհանն ու դուրս նայեց:- Ա՜խ, ինչպիսի երջանկություն: Ահա, նա՝ Կարմիր Վարդը: Կյանքում դեռ տեսած չկամ այսքան գեղեցիկ վարդ:Նա շտապ պոկեց վարդն ու գնաց աղջկա մոտ:- Դուք խոստացել էիք, որ այսօր կպարեք ինձ հետ, եթե բերեմ Ձեզ Կարմիր վարդ, — շշնջաց երիտասարդը, — ահա աշխարհի ամենակարմիր վարդը, որը կպատմի Ձեզ իմ սիրո մասին:Աղջիկը մռայլվեց. «Այն չի սազում իմ հագուստին: Բացի այդ՝ սենեկապետի որդին ուղարկել է ինձ թանկարժեք քարեր: Բոլորին է հայտնի, որ գոհարեղենն ավելի թանկ է, քան ծաղիկները»:-Ի՜նչ ապերախտն ես դու,- դառնությամբ բացականչեց տղան և նետեց Վարդն անցնող կառքի անիվների տակ:
— Ինչ անհեթեթություն է այդ սերը,- մտորելով տուն էր վերադառնում տղան: -Նրա մեջ ոչ մի տրամաբանական բան չկա: Նա ոչինչ չի ապացուցում: Միշտ խոստանում է անկարելին և ստիպում է հավատալ անհնարին: Զարմանալիորեն անգործնական է: Ու քանի որ մեր դարը գործնական է, ապա ավելի լավ է՝ ես վերադառնամ փիլիսոփայությանը և ուսումնասիրեմ մետաֆիզիկա:
Տես նաևԵսասեր հսկանԵրջանիկ արքայազնը և Աստղամանուկը

Ավետիք Իսահակյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

* * *

Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։

Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.

Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։

Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա…

* * *
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:

Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:

Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:

Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին…

Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ

Լուսաբացի մշուշի միջով սլանում էր արտասահմանյան զինվորներով լեցուն «ջիպը»: Հովտի միջով իր որսորդական տարածքները ստուգող տղան` մեջքին գցած մի լար, որին հագցրել-շարել էր որոգայթներն ընկած թռչուններին, շունչը պահած` որոշ ժամանակ հետևում էին մեքենային: Ժամանակ դեռ կա մինչև  «ջիպը» կբարձրանա բլուր, կիջնի հարթավայր, կրկին կմագլցի բլուր և նոր միայն կհայտնվի գյուղում: Տղան ամբողջ թափով սլացավ դեպի գյուղ: Նրա հայրը բլրալանջին կպած այդ պստիկ գյուղակի ավագն էր, և տղան` վախից սպիտակած, վազեց այնտեղ, որտեղ հայրն ավարտում էր նախապատրաստական վերջին գործերը դաշտ դուրս գալու համար:

Տղան խփեց հրշեջ զանգը` գյուղի բնակիչներին կանչելով հոր տան մոտ, որը կանգնած էր բլրի հովտահայաց լանջին: «Աղջիկներն ու ջահել կանայք թաքնվեն լեռան ստորոտի խրճիթում, որտեղ փայտածուխն էր թրծվում, տղամարդիկ դաշտի հյուղակում թողնեն այն բոլոր առարկաները, որոնք սխալմամբ կարող են զենքի հետ շփոթել: Եվ ոչ մի դեպքում կռվի չբռնկվել»: Արդեն բազում անգամներ կրկնվող այս խրատները վաղուց անգիր էին արվել: Բայց արտասահմանյան զինվորներ, չգիտես ինչու, դեռևս ոչ մի անգամ չէին հայտնվել գյուղում:

Երեխաները հուզված գնում-գալիս էին գյուղի փողոցով, մեծահասակները թողել էին գործը` դուրս չէին եկել դաշտ, չէին տքնում մեղվանոցում, անասունների համար կեր էին պատրաստում: Արևն արդեն բարձրում էր, երբ «ջիպը» մեծ արագությամբ, սակայն անձայն, մտավ գյուղ:

Նա կանգնեց հրապարակում, դպրոցի առջև, որը փակ էր ամառային արձակուրդների պատճառով: Մեքենայից դուրս եկան հինգ արտասահմանյան զինվոր և մի ճապոնացի թարգմանիչ: Աշխատեցրին հրապարակի պոմպը, խմեցին պղտոր-սպիտակավուն ջուրը, լվացվեցին: Հեռու կանգնած մեծահասակներն ու երեխաները նայում էին նրանց: Կանայք ու ծերունիները թաքնվել էին մութ ու նեղ մարագներում և այնտեղից էին նայում` վախենալով քթները դուրս հանել: Երբ զինվորները գնացին դեպի «ջիպը», մեծահասակներն ու երեխաները ետ քաշվեցին: Նրանք առաջին անգամ էին արտասահմանյան զինվորներ տեսնում և փոքր-ինչ շփոթված էին:

Թարգմանիչը, պահպանելով դեմքի խիստ արտահայտությունը, բարձրաձայն գոռաց.

– Որտե՞ղ է ավագը: Կանչեք նրան,–դրանք առաջին բառերն էին այն առավոտ:

Տղայի հայրը, որը գյուղի մյուս բնակիչների հետ հետևում էր արտասահմանյան զինվորների ժամանումին, առաջ եկավ: Տղան հուզմունքով նայում էր, թե ինչպես հայրը, կուրծքն ուռցրած, պատրաստվում էր պատասխանել թարգմանչին:

–Ավագը ես եմ,–ասաց նա:

–Մենք վճռեցինք հանգստանալ ձեր գյուղում, մինչև երեկոյան հովն ընկնի: Հոգս չենք պատճառի: Նրանք ուրիշ տեսակ կերակուրի են սովոր, այնպես որ` նրանց հյուրասիրելու անհրաժեշտություն չկա, միևնույնն է, չեն ուտի: Պա՞րզ է:

–Կարող եք տեղավորվել դպրոցում,–մեծահոգաբար ասաց հայրը:

–Մարդիկ թող գնան գործի, մենք ցանկանում ենք հանգստանալ,–ասաց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը թեքվեց թարգմանչի կողմը և ինչ-որ բան ասաց նրա ականջին:

–Նա ասում է`շնորհակալություն հյուրընկալության համար,–բացատրեց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը սիրալիր ժպտում էր: Եվ հավաքվածները, անուշադրության մատնելով թարգմանչի ասածը, չէին հեռանում, աշխատելով ավելի լավ ուսումնասիրել արտասահմանյան զինվորներին: Նրանք նայում էին` հիացական բացականչություններ արտաբերելով:

–Գնացեք աշխատելու,–կրկնեց թարգմանիչը:

Մարդիկ վերջապես սկսեցին ցրվել, դժկամորեն, անդադար ետ նայելով, փոքրիկ իսկ առիթի դեպքում վերադառնալու ցանկությամբ: Թարգմանիչը նրանց կարծես դուր չեկավ: Հրապարակում մնացին միայն  երեխաները, արտասահմանյան զինվորների ներկայությամբ նրանց փոքր-ինչ վախեցնում էր, և նրանք նայում էին զինվորներին`«ջիպից» որոշ հեռավորության վրա տեղավորված։

Զինվորներից մեկր ջրհորից ջուր վերցրեց, թափեց մեքենայի վրա և սկսեց լվալ այն։ Մյուսը, լուսամուտի ապակու մեջ սեփական արտացոլմանր նայելով, սանրում էր արևհար շեկ մազերը։ Ինչ-որ մե­կր մաքրում էր զենքը։ Երեխաները, շունչները պահած, հետևում էին այս ամենին։

Թարգմանիչը մոտեցավ երեխաներին, անժպիտ նայեց չորս բոլորը և բարձրացավ– նստեց վարորդի նստարանին։ Նա այդ բանը հա­վանորեն արեց, որպեսզի ավելի հեշտորեն հետևի անչափահաս դի­տորդների գործողություններին։ Արտասահմանյան զինվորներն իրենց հանգիստ ու բարեկիրթ էին պահում։ Նրանք բարձրահասակ էին, լայնաթիկունք, գեղեցիկ։ Երեխաներն աստիճանաբար ավելի ու ավելի մոտ էին գալիս՝ սեղմելով օղակը «ջիպի» շուրջը, որպեսզի առավել լավ ուսումնասիրեն զինվորներին։

Կեսօրին, երբ շոգը անտանելի դարձավ, գինվորներն իջան դեպի գետակը։ Խորը տեղերում կարելի էր լողալ։ Երեխաներն ակնածան­քով էին նայում զինվորների մերկ մարմիններին։ Նրանք չափազանց սպիտակմաշկ էին՝ ամբողջովին ծածկված արևի տակ փայլփլող ոս­կեգույն մազիկներով։ Նրանք սուզվում էին, լողում, ջուր ցայտեցնում միմյանց վրա, բարձրագոչ գոռգոռում։

Ամբողջովին քրտնաթոր՝ երեխաները նստած էին ափին եւ ակնա­պիշ նայում էին զինվորներին։ Վերջապես գետափ իջավ նաև թարգ­մանիչը, նա էլ հանեց հագուստը, սակայն նրա մաշկը մուգ-դեղնավուն էր, իսկ մազեր ընղհանրապես չկային մարմնի վրա։ Մարմինն ասես փայլեցված լիներ և դրա հետ՝ անմաքուր։ Թարգմանիչը զգուշո­րեն էր մտնամ ջուրր՝ ձեռքերով ամոթատեղերը ծածկած՝ բոլորովին ոչ այնպես, ինչպես արտասահմանյան զինվորները։ Երեխաները, որ որոշ արհամարանքով էին նայում թարգմանչի գործողություններին, բարձրաձայն ծիծաղեցին։ Արտասահմանյան զինվորներն այնպես ցույց տվին, իբր ուշադրության չեն դարձնում նրա վրա։ Սակայն հա­զիվ ջուրը մտած՝ թարգմանիչը հայտնվեց զինվորների օղակում և նայն պահին աղաղակելով դուրս թռավ ափ։

Բարձր գոռգոռալով՝ զինվորները սրբվեցին, հագան վերնաշա­պիկներն ու տաբատները և վազքով վերադարձան դպրոց։ Երեխա­ները սլացան նրանց հետեւից։ Թարգմանիչը զինվորների հետ չէր։ Որոշ ժամանակ անց նա վազեվազ տեղ հասավ՝ ոտաբոբիկ ու շվաթված։ Վազում էր սալարկած ճանապարհի շիկացած քարերի վրայով, անդադար վեր-վեր ցատկելով։ Երեխաներն ու զինվորները՝ նրան նայելով, միահամուռ ծիծաղեցին։

Թարգմանիչը մոտեցավ քրքջացող երեխաներին, պարզորոշ նկատվում էր, որ զայրացած է, և հայհոյանքների տարափ տեղաց նրանց վրա։

–է յ, դո՛ւք, չգիտե՞ք ուր են իմ կոշիկները,– նա դոփեց բոբիկ ոտքերով: – Կոշիկներս կորել են։

Երեխաներն ուրախ ծիծաղում էին։ Տեսնել էր պետք թարգմանչի չարությունից այլայլված մուգ դեմքը։

–Հերիք ծիծաղեք…– գոռաց նա բարկացած։– Ձեզնից մեկն է արել երևի, հը՞։

Երեխաները դադարեցին ծիծաղել և զարմացած նայեցին թարգմանչին։ Վերջինս ցույց տալով, թե այլևս չի զայրանամ՝ խոսեց արդեն հանգիստ ձայնով.

–Դեհ, ուրեմն՝ ի՞նչ, մեկն ու մեկդ տեսե՞լ է կոշիկներս։

Ոչ ոք չպատասխանեց։ Երեխաների հայացքներն ուղղված էին թարգմանչի երկարուկ, սպիտակ ներբաններին, որոնք անճարակ տեսք ունեին, անգամ՝ տհաճ, բոլորովին նման չէին գյուղի բնակիչների երբեք կոշիկ չտեսած ոտքերին։

–Դե, ի՞նչ, չգիտե՞ք,– գրգռված հարցրեց թարգմանիչը, –ո’ւխ, անբաններ…

Արտասահմանցի զինվորները, որ արևի այրող շողերից պահվելու համար մտել էին դպրոցի տանիքի ելուստի տակ, հետևում էին թարգմանչին և երեխաներին։ Թվում էր, թե նրանք հաճույք են ստա­նամ թարգմանչի մուգ հագուստի և բոբիկ ոտքերի զավեշտալի ան­ներդաշնակությունից։

–Ավագին՝ այստեղ։ Թող անհապաղ ներկայանա՛,– հրամայեց թարգմանիչը։

Ավագի որդին վեր թռավ և վազեց անտառի միջով՝ սալարկած ճանապարհով վեր։

Հայրը, խարույկի մոտ կիսախավարում նստած, մոր հետ բամբուկ էր մանրում, ապա հավաքում ոչ մեծ փնջերով և կապում։ Նման աշ­խատանքը հոր համար չէր։ Սակայն գյուղում, որտեղ հիմնականում երեխաներ էին մնացել, անհնար էր միայն տղամարդու աշխատանք կատարել։ Հակառակը՝ տղամարդու աշխատանք երբեմն ստիպված էին լինում կատարել կանայք։

–Դե՞,– խռպոտ ձայնով հարցրեց հայրը, տեսնելով, որ տղան բան ունի ասելու։

–Թարգմանչի կոշիկները կորել են, չգիտի ինչ անի,– խոսեց տղան, –Ասում է, որ դու գաս։

–Իսկ ես ի՞նչ իմանամ,– փնթփնթաց հայրը։ –Ես ի՞նչ իմանամ, ուր են կորել այդ կեղտոտ տիպի կոշիկները։

Սակայն, այնուհանդերձ, վեր ելավ և որդու հետևից դուրս եկավ՝ կկոցելով աչքերը պայծաո արևից։ Նրանք իջան դեպի հրապարակ։

«Ջիպի» շուրջն էին հավաքվել գյուղացիները և լսում էին թարգմանչի պատմությունը կոշիկների մասին։ Ավագը, որի ճակատին քրտինքի կաթիլներ էին հայտնվել, մոտեցավ, և թարգմանիչը նորից սկսեց իր պատմությունը։

–Մինչ ես լողանում էի, կոշիկներս գողացան, դա տեղի ունեցավ ձեր գյուղում, և, ուրեմն, դուք պատասխանատու եք կատարվածի համար։ Վերադարձրեք իմ կոշիկները։

Մինչև պատասխան տալը, ավագը նայեց գյուղի բնակիչներին։ Հետո դանդաղորեն շրջվեց թարգմանչի կողմր և տարուբերեց գլու­խը։

–Ի՞նչ է,– ասաց թարգմանիչը։

–Ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ,– ասաց հայրը։

–Գողացել են ձեր գյուղում,– համառում էր թարգմանիչը։– Պա­տասխանատվությունը ձե՛ր գյուղի վրա է։

–Գողացել են կամ չեն գողացել` ի՞նչ իմանամ,– ասաց հայրը– Գուցե գետն է տարել։

–Կոշիկներս հանեցի շորերիս հետ, գետափին, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Գետը տանել չէր կարող։

Տղայի հայրը նորից շրջվեց հավաքվածների կողմը.

–Ձեր մե՞ջ է կոշիկները գողացողը։– Ապա դարձավ թարգմանչին.– Տեսնո՞ւմ եք՝ ոչ։

–Ինձ հիմարի տեղ դնել հարկավոր չէ,– ասաց կատաղած թարգ­մանիչը։ Նրա բարակ շրթունքները դողում էին։– Գլուխ մի տարեք։

Ավագը լռում էր։

–Այդ կոշիկներր բանակին էին պատկանում,– հարձակվեց թարգ­մանիչը։– Ձեզ հայտնի՞ է, թե ինչ են անում նրան, ով գողանամ կամ թաքցնում է բանակային ունեցվածքը։

Թարգմանիչը շրջվեց և թափահարեց ձեռքը։ Շեկ ու շագանակա­գույն մազերով բարձրահասակ տղաները լուռ դուրս եկան կտուրի ստվերի տակից, շրջապատեցին թարգմանիչին և տղայի հորը։ Ար­տասահմանյան զինվորների լայն թիկունքների ետևում նա բոլորո­վին չէր երևում։ Զինվորների ուսերից կախ ընկած ավտոմատ հրա­ցանները յուրաքանչյուր քայլափոխին խփվում էին նրանց կողքերին։

Զինվորների օղակը բացվեց, երևաց տղայի հոր գլուխը։

–Մենք որոշեցինք փնտրել ափին, օգնեք մեզ,– կանչեց նա։

Թարգմանիչն ու ավագն առջևում, նրանց ետևից արտասահմանյան զինվորները, ապա մեծահասակներն ու երեխաները ուղղություն վերցրին դեպի գետը։ Երեխաները, հուզված, վազում էին ճանա­պարհի կողքերով, ձարխոտի խիտ մացառների միջով։ Փոքրիկ գե­տափին բան փնտրելը հեշտից հեշտ էր։ Եվ ոչ ոք, բացի թարգմանիչից դրանով չզբաղվեց։

Դեռ բոլորովին ջահել, պեպենոտ զինվորը վերցրեց հրացանը, հենեց ուսին և ուղղեց դեպի թփի գագաթը, այնտեղ, փետուրներն ուռցրած նստած էր մեծ ու գորշ մի թռչուն, որր հենց նոր թռել-եկել էր գետի մյուս ափից։ Նա նստած էր անշարժ, բայց զինվորն այդպես էլ չկրակեց։ Նա իջեցրեց ավտոմատը և սկսեց հայացքով զննել ափը՝ կոշիկները գտնելու հույսով։ Մեծահասակներն ու երեխաները թեթևացած շունչ քաշեցին։ Լարվածությունը, որով նրանք հետևում էին զինվորին, թուլացավ։

Սակայն այդ միջոցին թարգմանիչը խոտերի մեջ, ափից բավա­կան հեոու, գտավ իր կոշիկի կապի մի կտորը և ցույց տալով, որ այն կտրված է ինչ-որ սուր առարկայով՝ սկսեց զայրացած գոռգոռալ։ Գյուղի բնակիչները կրկին կաշկանդվածություն զգացին՝ վախին մի­ախառնված։ Երեխաներն ընկրկեցին՝ թաքնվելով բամբուկի և ձարխոտի թավուտում։

Թարգմանիչը բարձր ինչ-որ բան գռռաց, հզոր կազմվածքով և շագանակագույն մազերով զինվորը մեծ-մեծ քայլերով մոտեցավ նրան։ Թարգմանիչը ցույց տվեց կոշկակապի կտորը, մատով նշեց մինչև ափ ընկած տարածությունը և սկսեց ինչ-որ բան բացատրել։ Ավագը խոժոռված լսում էր, սակայն շուտով ընկղմվեց սեփական մտքերի մեջ, քանի որ օտար լեզուն չէր հասկանում։ Զինվորը համաձայնեց թարգմանչի հետ և սկսեց քննախույզ նայել հավաքվածնե­րին։ Թարգմանիչը նորից հարձակվեց ավագի վրա։

–Քո գյուղի բնակիչների մեջ գող կա, և դու հավանորեն գիտես, թե ով է։ Ստիպիր նրան, որ խոստովանի։

–Ես չգիտեմ, թե ով է,– ասաց տղայի հայրը։– մեր գյուղում գողեր չկան։

–Մ’ի ստիր, կարծում ես կկարողանա՞ս խաբել ինձ,– չարությամբ գոռաց թարգմանիչը։– Նրան, ով գողացել է բանակի ունեցվածքը, իրավունք ունեմ գնդակահարել, ուզո՞ւմ ես։

Ավագը չէր պատասխանում։ Թարգմանիչը խոժոռված նայում էր նրան։ Շագանակագույն մազերով զինվորը հանգիստ ինչ-որ բան ասաց թարգմանչին։ Վերջինս դժկամորեն համաձայնեց։ Հետո նրանք քայլեցին դեպի հրապարակ։ Շիկացած ճանապարհով ոտաբոբիկ քայլող թարգմանչի տեսքը զավեշտալի էր։ Նա քայլում էր թռչկոտե­լով, անդադար չորացնելով վզի կեղտոտ քրտինքը։

Դսլրոցի առջև, հրապարակում նա եռանդուն շարժուձևով եր­կար ինչ-որ բան էր ապացուցում շագանակագույն մազերով զինվո­րին։ Իսկ հետո, շեշտելով յուրաքանչյուր բառը և այնպիսի երանգով, որ ցնցի գյուղի բնակիչներին, հայտարարեց։

–Ես մտադիր եմ խուզարկել ձեր տները։ Նա, ով թաքցնում է գո­ղացած կոշիկները, կձերբակալվի։ Կոշիկները ինքնակամ հանձնողին և ներողություն խնդրողին պատասխանատվության չենք կանչի։

Գյուղի բնակիչները տեղից չշարժվեցին։ Թարգմանիչն ավելի բորբոքվեց.

–Երեխաներ, դուք գիտե՞ք, ով է թաքցնում կոշիկները։ Եթե գիտեք, ասեք, նվեր կստանաք։

Երեխաները լռում էին։ Թափահարելով ձեռքերը՝ թարգմանիչը նո­րից խոսեց զինվորի հետ։ Զինվորը վերջապես տեղի տվեց և մտավ դպրոց, իսկ թարգմանիչը, բարձրացնելով քրտնած դեմքը, ասաց.

–Ես կխուզարկեմ բոլոր տները, և նա, ով գողացել է բանակային ունեցվածքը կամ թաքցնում է այն, խստորեն կպատժվի։ Եկեք իմ հե­տևից,– հրամայեց նա։– Կսկսեմ գյուղի հյուսիսային ծայրից, բոլոր բնակիչների ներկայությամբ։ Որևիցե ինքնուրույն գործողություն արգելում եմ, մինչև գտնվի ունեցվածքը։

Մեծահասակներից ոչ մեկը տեղից չշարժվեց։

–Դե, ինչ եք սպասում,– գոռաց թարգմանիչը։– Ես կարծեմ ասա­ցի՝ հետեւեք ինձ։ Չե՞ք ուզում օգնել։

Նրա ձայնը հալվեց շիկացած երկնքում։ Տղամարդիկ, քրտնած ձեռքերը կրծքներին միահյուսած, անշարժ կանգնած էին։ Թարգմա­նիչը հուզմունքից դողում էր, աչքերը վառվում էին, նա չարությամբ չորս կողմն էր նայում։

–Եկեք իմ ետևից, խուզարկելու եմ տուն առ տուն։

–Գնացինք,– ասաց տղայի հայրը։

Թարգմանչի հետևից բոլորը շարժվեցին դեպի գյուղի հյուսիսային ծայրը։ Օրվա ամենաշոգ ժամն էր։ Արեգակը ողողել էր ամբողջ հովիտը։ Ճանապարհի շիկացած սալերի վրայով բոկոտն քայլող կա­տաղած թարգմանիչն այնպիսի զավեշտական տեսք ուներ, որ երե­խաներն սկսեցին ծիծաղել։ Զինվորները նույնպես ծիծաղեցին, թեև`փոքր-ինչ կաշկանդված։ Դա նորից նրանց կողմը դարձրեց երեխաների համակրանքը։

Արտասահմանյան զինվորները չէին կարող մեկնել, մինչև թարգմանիչը չավարտեր   խուզարկությունը, նրանցից  մեկն  անգործ պտտվում էր «ջիպի» շուրջը, մեկ ուրիշը ետ եկավ դպրոց։ Նրանց հետևող երեխաներն ուրախանում էին, որ զինվորները այդպես խաղաղ են: Իսկ զինվորները հետաքրքրված նայում էին վառ կարմիր կիմոնոյով աղջկան, լուսանկարում էին, ինչ-որ գրառումներ էին անում տետրակներում։ Խուզարկությանը, սակայն, ձգձգվեց, և դա բոլորին ձանձրացնում էր։

Թարգմանիչը համառորեն խուզարկում էր տուն տան ետևից։ Նրան սպասող զինվորները մտան դպրոցի շենքը։ Ոմանք, կոշիկները չհանելով, պառկեցին ուղղակի հատակի տախտակներին, մյուսները նստեցին` հենվելով պատին։ Դժգոհ տեսք ունեին։ Ամենաջահել զինվորը անդադար ծամում էր՝ ժամանակ առ ժամանակ փոշու մեջ թքելով վարդագույն թուքը։

Մեծահասակները լուռ հետևում էին խուզարկությանը, որը թարգմանիչը կատարում էր յուրաքանչյուր տանը, իսկ երեխաները, դպրոցի հրապարակում հավաքված, նայում էին «ջիպին» և զինվորներին, որոնց այս ամենը վաղուց արդեն ձանձրացրել էր։ Երեխաների մոտ, սակայն, հետաքրքրությունը դիպվածի նկատմամբ չէր նվազում։ Ջահել զինվորը նրանց կողմը նետեց մի տոպրակ՝ մեջը քաղցրավենիք, որից ինքն էր ծամում։ Լայն ժպտալով, երեխաները նույնպես սկսեցին ծամել, սակայն՝ մեծ դժվարությամբ, քանի որ այդ քաղցրավենիքը կպչում էր ատամներին և ասես կաշվի կտորտանք լիներ։ Նրանք ի վերջո թքեցին քաղցրավենիքը, բայց, ըստ ամենայնի, մեծ բավականություն ստացան։

Արևը թաքնվեց, հովիտը շրջապատող լեոները մթագնեցին, քամի բարձրացավ, շագանակի անտառում ալիք տվեց խոտը։ Իջավ երե­կոն: Թարգմանիչը, տանջված ու գրգռված, մեծահասակների ուղեկցությամբ վերադարձավ հրապարակ։ Նրա բոբիկ ոտքերը կեղտոտվել էին փոշուց ու քրտինքից, ասես փաթաթված լինեին սև գործվածքի կտորներով և թվում էին վիթխարի ու տձև։

Նա մտավ դպրոց, որպեսզի պատմի խուզարկության մասին։ Զին­վորներն այլևս չէին ծիծաղում։ Նրանք հոգնել էին սպասումից, և նրանց դեմքերը չարացած էին։ Ավտոմատները ձեռքերին՝ նրանք ելան հրապարակ։ Թարգմանիչը, որի համար նրանք ասես թիկնապահ լինեին, դարձավ գյուղի բնակիչներին.

–Դուք պետք է օգնեք ինձ։– Ձայնը համարյա աղաչող էր։ Օգնել ինձ՝ կնշանակի օգնել օկուպացիոն զորքերին։ Ճապոնացիները չեն կարող ապրել՝ չօգնելով օկուպացիոն զորքերին։ Դուք պարտված երկրի բնակիչներ եք։ Եվ եթե նրանք, ովքեր հաղթել են, գնդակահա­րեն բոլորիդ, ոչ ոք ծպտուն էլ չի հանի։ Միայն խելագարը կհրաժար­վի ինձ օգնելուց։

Մեծահասակները նրան էին նայում ու լռում։ Այնժամ կատաղած թարգմանիչը, մատն ավագի կողմը տնկելով, կոպտորեն գոռաց.

–Մենք չենք մեկնի այնքան ժամանակ, մինչեւ չվերադարձվի գողացվածր։ Բավական է ասեմ զինվորներին, թե այս գյուղում խռո­վություն է պատրաստվում և զենք են թաքցնում՝ նրանք կմնան և կսկսեն խուզարկությունները։ Իսկ եթե զինվորները մնան ձեր գյու­ղում, ապա դա էժան չի նստի ձեր կանանց ու աղջիկների վրա, որոնք հիմա թաքնվում են լեռներում։

Շրթունքները սեղմած՝ թարգմանիչը հայացքով զննում էր գյուղա­ցիներին, ձգտելով որևէ մեկի մեջ անվճռականություն հայտնաբերել։

–Դե ի՞նչ, չե՞ք ցանկանում օգնել։

–Բոլորն էլ ասում են, որ ոչինչ չգիտեն ձեր կոշիկների մասին։ Ասում են, որ հավանաբար գետն է քշել-տարել,– խոսեց տղայի հայրը՝ աշխատելով պահպանել խրոխտ կեցվածքը։– Ուստի, ինչպե՞ս օգ­նենք ձեզ։

–Սրիկա,- գռռաց թարգմանիչը՝ մերկացնելով ատամները, ապա հարվածեց ավագի դեմքին։

Վերջինս ձեռքը տարավ ծնոտին և իսկի հոնքն էլ չշարժեց։ Պատռված շրթունքից կաթեց արյունը։ Որդին, սարսափից շնչահեղձ, նայում էր, թե հոր արևհար այտն ինչպես է դանդաղորեն կարմրա­տակում։

–Սրիկա,- կրկնեց թարգմանիչը ծանր շնչելով։– Դու ավագն ես և պատասխանատու ես ամեն ինչի համար։ Եթե ցույց չտաս գողին, ես զինվորներին կասեմ, որ գողր դու ես, կասեմ քեզ բռնեն ու տանեն օկուպացիոն բանակի զինվորական ոստիկանություն։

Տղայի հայրը դանդաղ շրջվեց մեջքով դեպի թարգմանիչը և հեռացավ: Տղան զգաց, որ հայրը կատաղած է։ Թարգմանիչր գոռում էր փորձելով վերադարձնել ավագին, բայց վերջինս շարունակում էր հե­ռանալ։

–Կանգնիր, գող, չհամարձակվես փախչել,– աղաղակեց թարգ­մանիչը։ Եվ նույն պահին օտար լեզվով ինչ-որ բան գոռաց։

Ջահել զինվորը, ավտոմատն ի զեն վերցնելով, նույնպես ինչ-որ բան գոռաց:

Հայրը  շրջվեց և հանկարծակի վախով համակված՝ վազեց։

Թարգմանիչը գոռաց։ Ջահել զինվորի ավտոմատը կրակեց։ Հայրը, ձեռքերը տարածելով, ցնցվեց ու տապալվեց գետնին։ Գյուղացիները մոտ վազեցին։ Բոլորից առաջ հոր գլխավերևում հայտնվեց որդին։ Հայրը մեռած էր, նրա աչքերից, քթից, ականջներից արյուն էր հոսում։ Սրտաճմլիկ աղաղակելով՝ տղան դեմքով սերմվեց հոր տաք թիկունին: Հայրը միայն նրան էր պատկանում։ Գյուղացիներր շրջվեցին և խտացող մթան միջով նայեցին հեռվում շփոթահար կանգնած թարգմանչին ու զինվորին։ Զինվորից մի քանի քայլ հեռանալով՝ թարգմա­նիչը այլայլված ձայնով ինչ-որ բան գռռաց, սակայն ո՛չ մեծահա­սակները, ո’չ երեխաները նրան չպատասխանեցին։ Նրանք լուռ նայում էին թարգմանչին։

Իջավ գիշերը, հատակի վրա պառկած հանգուցյալի մոտ մնացին միայն տղան և նրա մայրը։ Մայրն անշարժ էր նստած, ձեռքերր տղամարդու պես ծնկներին հենած։ Տղան պատուհանից նայում էր ցածում փռված հովտին, հովիտն էլ էր անշարժ ու անմռունչ։

Հովտով հոսող գետից բարձրանում էր խիտ մշուշր։ Ուշադիր նայելով տղան տեսավ, որ սալարկած ճանապարհով մարդիկ են բարձ­րանամ, իսկ նրանց ետևից սողում է մշուշը։ Մարդիկ դանդաղ էին բարձրանում, անխոս։ Նրանք քայլում էին համաչափ, ոտքներն ամուր դնելով, ասես ծանր բեռ էին տանում։ Շրթունքն ատամի տակ՝ տղան ավելի ու ավելի մեծ անհանգստությամբ էր հետևում մոտեցող թափորին։ Տղայի աչքերը մի պահ մթագնեցին։ Մայրն արագորեն մոտ եկավ և պատահանից դուրս նայեց։ Տղան հասկացավ, որ մայրն էլ տեսավ եկողներին։ Մայրը գրկեց նրա ուսերը։ Տղան անշարժացավ մոր գրկում։

Մարդիկ, թվաց, կորան կաղնու պուրակում, սակայն նույն պահին, առանց թակոցի, բացվեց տան դուռը, և նրանք խռնվեցին շեմին, լուռ նայելով նրան։ Տղան զգաց, թե ինչպես դողաց իրեն գրկած մայրը, և, ասես փոխանցվելով, դողը համակեց նաև տղային։

Սակայն, ահա, նա մի կողմ տարավ մոր ձեռքը և վեր կացավ։ Եվ ինչպես կար՝ ոտաբոբիկ, իջավ հողե հատակին ու մեծահասակներով շրջապատված՝ դուրս ելավ տանից։ Նրանք արագորեն իջնում էին մշուշից տամկացած զառիթափով, տղան, վախից ու ցրտից շարու­նակ դողալով, հազիվ էր հասնում նրանց ետևից։

Քարհանքի մոտ հարթեցված փոքրիկ հրապարակից ճանապար­հը երկատվում էր։ Մեկը տանում էր դեպի կամուրջը։ Քարե սանդուղքն իջնում էր ընդհուպ մինչև ջուրը։ Լարվածությունից այլա­կերպված մեծահասակների չսափրված ու խիստ դեմքերը շրջված էին դեպի տղան։ Նրանք լուռ նայում էին նրան։

Որպեսզի զսպի դողը, տղան ձեռքերով ամուր գրկեց սեփական իրանը և, զգալով թիկունքին մեխված հայացքները, վազեց դեպի դպրոցի հրապարակ։ «Ջիպը» կանգնած էր՝ լուսնի փափուկ լույսով ողողված։ Տղան մոտեցավ։ Զինվորներն, ըստ ամենայնի, քնած էին դպրոցի շենքում։ Շունչը պահած՝ նա նայում էր մեքենային։

Վարորդի նստարանին հանկարծ հայտնվեց մի կերպարանք։ Դուռը բացվեց ևկերպարանքը դուրս ցցվեց։

–Ո՞վ է այստեղ,– լսվեց թարգմանչի ձայնը։– Ինչո՞ւ ես եկել։

Տղան լսում էր։ Եվ նայում էր թարգմանչի աչքերին։

–Դու գիտե՞ս, թե որտեղ են թաքնված իմ կոշիկները,– ասաց թարգմանիչը– Ուզում ես ասել և ստանալ վարձատրությու՞նը։

Տղան, լարվելով, գլուխը բարձրացրեց։ Եվ շարունակում էր լռել։ Թարգմանիչը ճարպկորեն դուրս թռավ մեքենայից։Նա թփթփացրեց տղային ուսը։

–Ապրե՛ս։ Դեհ, գնացինք։ Մի անհանգստացիր, ոչ ոքի չեմ պատ­մի։

Անդադար բախվելով միմյանց, նրանք քայլեցին դեպի այն կողմը, որտեղից քիչ առաջ եկել էր տղան։ Տղան լարել էր ամբողջ կամքը, որ­պեսզի զսպի դողը։

–Ի՞նչ նվեր ես ուզում,– բլբլում էր թարգմանիչը։– Գուցե զինվոր­ների ամբողջ քաղցրավենիքը վերցնեմ ու քեզ տամ, հը՞։ Իսկ դու երբևէ տեսած կա՞ս արտասահմանյան բացիկներ։ Կարող եմ արտա­սահմանյան ամսագիր նվիրել։

Տղան լուռ էր քայլում, շունչը պահած։ Մանր քարերր խրվում էին ներբանների մեջ և ցավեցնում։ Թարգմանչի համար երևի ավելի դժվար էր։ Նա անընդհատ վեր-վեր էր ցատկոտում։

–Դու հա՞մր ես,– ասաց թարգմանիչր։ –Թող այդպես լինի, փոխարենր դու հասկանում ես ինչն ինչոց է։ Քո գլուխն ավելի լավ է աշ­խատում, քան ձեր գյուղի մեծահասակներինը։

Նրանք հասան քարհանքին։ Անցան կամրջով և մշուշից թրջված սայթաքուն աստիճաններով իջան վար։ Կամրջի տակ՝ խավարի միջից հանկարծ մի ձեռք ցցվեց և սեղմեց թարգմանչի բերանը։ Նրան շրջապատեցին մերկացած, մկանուտ մարդիկ, չսափրված դեմքերով։ Դուրս պրծնելու անկարող, մերկ մարդկանց օղակում սեղմված, նա նրանց հետ միասին դանդաղորեն սուզվում էր ջրի մեջ։ Նրանք, ովքեր շունչ առնելու կարիք էին ունենամ, հերթականությամբ դուրս էին գալիս ջրից, օդ հավաքում թոքերի մեջ, ապա կրկին սուզվում և պահում նրան  այնտեղ, թույլ չտալով բարձրանալ եւ շունչ առնել։ Այդպես նրանք փոխարինում էին միմյանց, մինչև վերջապես թարգմանչին մենակ թողեցին ջրի մեջ և սկսեցին բարձրանալ քարե աստիճաններով։ Բոլորը դողում էին ցրտից։ Շարունակելով դողալ, նրանք հագնվեցին։ Եվ տղային ուղեկցեցին մինչև այն ճանապարհը, որը տանում էր վեր՝ դեպի նրա տունը։ Թիկունքում լսելով լռելյան հեռացող մարդկանց համաչափ դոփդոփյունը, տղան քայլեց արթնացող անտառի միջով։

Նա բացեց դառը, և լուսաբացի կապտագորշ մշուշը ներս լցվեց։ Անշարժ, մեջքով դեպի դուռը նստած մայրը հազաց։ Տղան, նույնպես հազալով, կանգնած էր հողե հատակին։ Մայրը խիստ հայացքով նա­յեց նրան։ Տղան լուռ բարձրացավ սենյակ և, ամբողջովին փշաքաղված պառկեց ծղոտահյուս ներքնակին, որի կեսը զբաղեցնումէր հոր խոշոր մարմինը։ Մայրը նայում էր որդու նեղ ուսերին, բարակ պարանոցին:Տղան անձայն լաց էր լինում։ Նրան համակել էր հոգնությունը, թուլությունն ու խղճահարությունը, սակայն ամենից շատ՝ դաժան վախը: Մոր ձեռքը դիպավ նրա ծոծրակին։ Նա կատաղած՝ կոպտորեն վանեց մոր ձեռքը և կծեց շրթունքը: Աչքերից արցունք թափվեց։ Տան ետնամասի այգուց, որտեղ աճում էին ն շագանակենիներ, լսեեց արթնացող թռչունների երգը։

Առավոտյան արտասահմանյան զինվորներից մեկը գտավ թարգմանչին. ջրի մրջից դուրս էին ցցվել նրա ոտքերը։ Զինվորն արթնաց­րեք ընկերներին։ Թարգմանչին ջրից դարս քաշելու համար նրանք վճռեցին օգնության կանչել գյուղացիներին։ Սակայն երեխաները չքվել էին։ Իսկ մեծահասակներն աշխատում էին դաշտում՝ նորոգումէին փեթակներր, խոտ էին հնձում։ Զինվորներր փոձեցին նշաններով հասկացնել իրենց ուզածը, սակայն գյուղևացիները անհաղորդ էին: Նրանք անում էին իրենց գործը և այնպես նայում զինվորներին, ասես վերջիններս ծառեր էին կամ քարեր։ Աշխատում էին լուռ։ Թվում էր, նրանք մոռացել են, որ արտասահմանյան զինվորներ են եկել գյուղ։

Այնժամ զինվորներից մեկը հանեց հագուստը, մտավ գետը, հա­նեց խեղդվածին, ևնրան դրեցին «ջիպի» մեջ։ Ամբողջ առավոտ զինվորները պտտվում էին մեքենայի շուրջը։ Նրանք գրգռված էին ու շփոթված։ Գյուղի բնակիչները, ներառյալ երեխաները, ուշադրություն չդարձնելով դրան, շարունակում էին անել իրենց գործը. Գյուղից դարս, ճանապարհի մոտ, մի աղջնակ քաշքշում էր շան ականջները։Երկնագույն աչքերով զինվորը, ամենաբարեսիրտը, մեքենայի միջից, ընթացքի ժամանակ, նրան նետե) քաղցրավենիքով տոպրակը, սա­կայն աղջիկը, շարունակելով իր խաղը, նույնիսկ չնայեց տոպրակի կողմը:

Թարգմանությունը՝ Գրիգոր Խանջյանի

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՄՐՈՒԹՅՈՒՆ: ԿԵՆՁԱԲՈՒՐՈ ՕԷ

250px-Paris_-_Salon_du_livre_2012_-_Kenzaburō_Ōe_-_003

Կենձաբուրո Օէ — 1994թ. գրականության նոբելյան մրցանակակիր, «ով բանաստեղծական ուժով ստեղծել է երևակայական աշխարհ, որտեղ իրականությունը և առասպելը խտանալով իրենցից ներկայացնում են այժմյան մարդու դժբախտության անհանգստացնող պատկերը»

Աղբյուրը՝ Ճապոնական գրականություն և արվեստ

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ — ՍՊԱՍՈՒՄ

image (1)_0

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը,- վերջի՜ն համարը:Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

Առաջադրանքներ

1.Պատմվածքը բաժանիր  մասերի և վերնագրիր դրանք

2.Ըստ պատմվածքի բութագրիր Կոմիտասին և վերլուծիր պատմվածքը 

3.Համացանցից գտի՚ր տեղեկություններ հայ բարերարների մասին

4. Գտի՚ր տեղեկություններ Կոմիտասի աշակերտուհիների՝ Մարգարիտի, Աղավնի Մեսրոպյանի մասին։ 

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ — ՀՐԱՇՔ ԼԻՆԵՐ

Մշակիր քո հողը* / Համո ՍԱՀՅԱՆ | Գրական Թերթ

Հրաշք լիներ կրկնվեր

Հրաշք լիներ կրկնվեր
Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Ա՜խ, ձենուձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ
Ջաղացպանի աղջկան:

Հրաշք լիներ, կրկնվեր
Այն հրաշքը իրական…

Մեր գյուղը նախագիծ

Մեր գյուղը Վերին Գետաշենն է: Յուրաքանչյուր գյուղ ունի իր մասին պատմող պատմություններ և ավանդություններ, որոնք զետեղված են իր անվամբ կրող գրքում։

Մեր գյուղի անվան ծագումնաբանությունը:
Մեր գյուղի պատմությունը:
Մեր գյուղի սահմանները:

Մեր գյուղի ավանդույթները:

Մեր գյուղի բարբառը:

Մեր գյուղի եկեղեցիները, խոնարհված եկեղեցիները:

Բազում շինարարական աշխատանքներից հետո 2019թ․ Անդրանիկ Միհրանյանը կախեց Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը։

Իշխան Նահատակ մատուռ

Արմաղան լեռան վրա է գտնվում 2009 թ.-ին բազալտից կառուցված եկեղեցին․Ս․Հարություն, որի մուտքը սխալ տեղից է կառուցված: Եկեղեցու տեղում նախկինում եղել է հին մատուռի ավերակներ։ Ըստ ավանդազրույցի այսպես է եղել՛

Մեր գյուղի ամենա-ամենաները 

Իմ պապիկի հայրը՛ Անուշավան Գևորգյան։

Աշոտ Միհրանյանը ապահովել է գյուղի լուսավորությունը՛ գիշերային լապտերներով։

Անդրանիկ Միհրանյանը բազում շինարարական աշխատանքներ է իրագործել, որոնց թվում է Ս․Աստվածածնի եկեղեցին․ ավերակ վիճակից բարվոք վիճակի հասցնելով, 2020թ․ ավարտին հասցրեց N1 միջնակարգ դպրոցի ճաշարանի վերանորոգումը։

Իմ հորեղբայր Ռադիկ Մխիթարյանը կառուցել է Արմաղանի Ս․Հարություն եկեղեցին․ այդ շինարարական աշխատանքներին է մասնակցել նաև իմ մյուս հորեղբայր՛ Ջոնիկ Ղանդիլյանը, ինչպես նաև հովանավոր է Վերին Գետաշեն գրքի ։

Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»

20200325_170413

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:
Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա ջրավաճառ է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:
  Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:
Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:
Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:
—  Է՛յ…է՜յ:
— Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:
—  Ես  եմ:
Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:
— Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:
—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:
— Ի՞նչ  ես  ուզում:
-Ես  ուզում  եմ քեզնից  ներողությունխնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:
—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:
Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:
-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանքներ:

  1. Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը: Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության մասին:

«Սեր» բառը վոմանք մտածում են միայն այլ կերպ, օրինակ` աղջիկ տղաի հարաբերություններ։ Բայց սերը միայն այնտեղ չէ։ Սեր կարող է լինել բնության հանդեպ, արվեստի հանդեպ։

Եթե մարդ ինչ-որ բան սիրում է, ապա նա տարվում է իր սիրելի սբաղմունքով կամ գործով։

Սերը մարդկանց մեջ մի քիչ այլ է։ Եթե մարդ սիրում է ինչ-որ մեկին նա պետք է, ոչ միայն ասի «Սիրում եմ քեզ», այլ իր վերաբերմունքով ցույց տա։ Կապ չունի լինի սիրած էակ, ընկեր կամ ծնող, եթե դու ինչ-որ մեկին սիրում ես պետք է քո քայլերով, քո վերաբերմունքով ցույց տաս այս մարդուն, որ իրոք սիրում ես։ Եթե անկապ խոսքերս ասում ու քո պահվածքը այլ է լինում, ուրեմն քո խոսքերը դատարկ են։ Դու այդպես կարող ես կորցնել քո հարազատ մարդուն։

  1. Պարբերության մեջ կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճա.  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  ա.  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Էռնեստ Հեմինգուեյ,«Կատուն անձրևի տակ»

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:

Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:
Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:
— Անձրևում է,- ասաց կինը:
— Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
— Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
— Այստեղ կատու կար:
— Կատո՞ւ:
— Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
— Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
— Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
— Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
— Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
— Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
— Այդպես էլ է ինձ դուր գալիս:
— Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
— Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
— Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
— Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:

Կարդացեք պատմվածքը, կատարեք հետևյալ լեզվական աշխատանքը
1. Դուրս գրեք 5-ական բարդ և ածանցավոր բառ:

Ածանցավոր-Անձրևանոց, ուրախություն,

Բարդ — գրասեղան, նախասրահ,  բարձրահասակ, հուշարձան, ավտոմեքենա։
2.Ձեր կարդացած ո՞ր պատմվածքն է հիշեցնում:
3.Պատմեք` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում: