Design a site like this with WordPress.com
Get started

ՄԻԱՎ

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

1. Արյան ճանապարհով
2. Սեռական ճանապարհով
3. Մորից-երեխային (հղիության,

  1. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

մորից երեխա, Արյունով

  1. Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

Վարակվելուց խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է դրսևորել անվտանգ վարքագիծ. զերծ մնալ թըմրամիջոցներ ընդունելուց, օգտագործել մեկանգամյա օգտագործման կամ ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ մշտապես պահպանակ օգտագործել:

  1. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ վարակվածների մեծ մասի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց 3-6 ամիս հետո: 

  1. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

Այն մարդը ով հաճախ զբաղվում է անկանոն սեռական հարաբերություններով, թմրամոլերը և նորածին երեխան:

  1. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,

«Պատուհանի շրջանում» ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտության արդյունքը կլինի բացասական: Սակայն արդեն իսկ այդ շրջանում վարակված մարդը կարող է վարակը փոխանցել ուրիշներին։

  1. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

Գեռկուլյոզ, ուռուցկային, թոքաբորբ

  1. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

Այն քայքայում է մարդու օրգանիզմը:

  1. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

արյան,
սերմնահեղուկի,
հեշտոցային արտազատուկների,
մայրական կաթի միջոցով:

  1. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։

  1. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

1-10 տարի հետո:

  1. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

10-13 տարի հետո:

  1. ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:

Եթե մարդը թմրամոլ է կամ հաճախ է զբաղվում սեռական հարաբերություններով:

Մարդու ջերմաստիճան

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը պետք է լինի 36-37°C շրջակայքում, թեև այն կախված է՝

  • տվյալ անձից և նրա տարիքից
  • մինչև ջերմությունը չափելը ֆիզիկական ակտիվությունից
  • օրվա ժամից
  • ջերմաչափման շրջանից։

Համարվում է, որ մարդը ջերմում է, եթե նրա մարմնի ջերմաստիճանը 38°C կամ ավելի բարձր է։

Մարմնի բարձրացած ջերմաստիճանը մեր օրգանիզմի նորմալ պատասխանն է վարակին կամ բորբոքմանը։ Ջերմության բարձրացման ամենահաճախ հանդիպող պատճառը մրսածությունն է կամ գրիպը։

Ինչպե՞ս չափել ջերմաստիճանը

Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով։ Հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում չափումը կատարել թվային, այլ ոչ թե սնդիկային ջերմաչափով։

Մարմնի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը դնելու ստանդարտ տեղը թևատակն է (անութափոս)։

Թևատակի ջերմաստիճանը չափելու համար՝

  • թևատակը մաքրեք-չորացրեք մաքուր սրբիչով
  • բարձրացրեք աջ կամ ձախ ձեռքը և ջեմաչափը դրեք թևատակի շրջանում՝ չափիչ ծայրը հպելով թևատակի մաշկին
  • զգուշությամբ իջեցրեք ձեռքը և հպեք ձեր մարմնին՝ կիպ պահելով ջերմաչափը թևատակում
  • պահեք ջերմաչափը թևատակում այնքան, որքան նշված է տվյալ ջերմաչափի տեղեկատվական թերթիկում
  • հանեք ջերմաչափը և կարդացեք ձեր մարմնի ջերմաստիճանի ցուցմունքը։

Հիվանդություններ

Հիվանդությունները լինում բնածին և ձեռքբերովի։ Բնածին հիվանդությունները լինում են՝ վարակիչ և ոչ վարակիչ։ Վարակիչ հիվանդությունները լինում են՝ վիրուսներից, բակտերիաններ սունկ։ Ձեռքբերովի հիվանդությունն է՝ ինֆեկտիոն պրոցեսը լինում են՝ հիվանդության հարուցիչ, փոխանցման ճանապարհ (օդակաթիլային, կոնտակտ, կենցաղային, սննդային, ջրային, արյունային, սեռական), ընկալունակ օրգանիզմ։

Ինֆեկտիոն հիվանդության փուլեր՝

  1. Գաղտնի ինկոբացիոն
  2. Նշաններ
  3. Ելք (մահ, առողջացում, բարդություններ)

Առողջացման արդյունքոմ մնում է իմունիտետ։ Իմունիտետը լինում է՝ կայուն և ոչ կայուն իմունիտետ։

Ալերգիա, Խայթոցներ

Ալերգիաներ կամ ալերգիկ հիվանդություններ, վիճակներ, որոնք հետևանք են իմուն համակարգի գերզգայուն պատասխանի՝ ուղղված արտաքին միջավայրի սովորաբար անվնաս նյութերին: Այս հիվանդություններն են ալերգիկ քթաբորբը (հարդախոտի տենդ), սննդային ալերգիան, ատոպիկ մաշկաբոբը, ալերգիկ ասթման և անաֆիլաքսիան: Ախտանիշները կարող են լինել հետևյալները. աչքերի կարմրածություն, քոր եկող ցան, փռշտոց, քթահոսություն, դժվարաշնչություն կամ այտուցվածություն: Սննդային անտանելիությունը և սննդային թունավորումը առանձին, տարբեր վիճակեր են:

Allergy degranulation processes 01.svg

Խայթոցներ

Խայթոցները համարվում են վնասվածքների հաճախակի առաջացման պատճառներ։ Ցանկացած կենդանի (և մարդ) կարող է խայթել, սակայն գերակշռող են շների և կատուների խայթոցները։

Խայթոցները սովորաբար առաջացնում են փոքր վերքեր, սակայն կենդանու թքի կամ լորձի միջոցով բակտերիաները կարող են անցնել վերքի մեջ, որտեղից էլ՝ արյան հուն, առաջացնելով տեղային կամ ընդհանուր վարակային բարդություններ։

Խայթոցները հաճախ բերում են հետևյալ տեսակի վնասվածքների՝

  • ծակած վերքեր
  • պատռված վերքեր
  • կտրված վերքեր
  • արյունազեղումներ (կապտուկ) և այտուց։

Խայթոցները կարող են լինել խիստ ցավոտ և տհաճ։ Դուք կարող եք զննել և հայտնաբերել նաև խայթոցից առաջացված վերքի վարակման նշաններ։

Խայթոցի վերքի վարակման նշաններից են՝

  • այտուց
  • կարմրություն
  • վերքի հարակից հյուսվածքների լարվածություն կամ պնդություն
  • վերքի ցավոտության սաստկացում
  • վերքից արտադրություն
  • խայթոցի շրջանի ավշային հանգույցների այտուցվածություն
  • ծանր դեպքերում՝ դող-սարսուռ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում (38°C և ավելի բարձր)։

Շան խայթոցներ

Կատաղության ներարկումներ մարդուն շան կծելուց հետո: Առաջին օգնության  կանոններ. Մարդու նկատմամբ կատաղություն պատվաստում. Ինչպես և քանի ...

Շան խայթոցների մեծ մասը տեղի է ունենում կամ ձեր տան կամ մեկ այլ ուրիշի (օրինակ՝ հարևանի) շան միջոցով։ Շները կարող են խայթել ցանկացած մարդու, սակայն առողջական հետևանքների տեսանկյունից ավելի ռիսկային են համարվում մինչև 5 տարեկան երեխաները։

Շունը կարող է խայթել, եթե՝

  • կենդանին հրահրված է, սթրեսով լի կամ վախեցած
  • հոգ է տանում և անհանգստացած է իր փոքրիկների մասին
  • վատառողջ է կամ ցավեր ունի
  • անակնկալ ձևով ընդհատվել է նրա սնունդ ընդունելը կամ քունը
  • խաղի ընթացքում դարձել է գերգրգռված կամ գերակտիվ
  • երիտասարդ է։

Շան խայթոցը սովորաբար առաջացնում է մաշկի ծակած վերք, ինչպես նաև պատռվածքներ կամ կտրվածքներ։

Մանկահասակ երեխաների դեպքում ավելի հավանական է, որ շան խայթոցը ներառի նրա գլուխը, պարանոցը կամ դեմքը՝ շրթունքների, այտերի կամ քթի շրջանում։ Շան խայթոցը կարող է առաջացնել վարակային բարդություններ և վերքի սպիացում։

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում:

Առողջության գործոնները՝

  1. մարզանք
  2. առողջ սնունդ
  3. շրջակա միջավայր
  4. հիգիենա
  5. նորմալ հոգեվիճակ
  6. վնասակար սովորություն
  7. ժառանգականություն
  8. աղքատություն
  9. կրթություն
  10. պատասխանատու վարքագիծ

Փոխում եմ հաջորդականությունը ըստ իմ կարծիքի՝

  1. առողջ սնունդ
  2. մարզանք
  3. հիգիենա
  4. շրջակա միջավայր
  5. կրթություն
  6. նորմալ հոգեվիճակ
  7. վնասակար սովորույթ
  8. ժառանգականություն
  9. աղքատություն
  10. պատասխանատու վարքագիծ
  1. պատասխանատու վարքագիծ
  2. մարզանք
  3. առողջ սնունդ
  4. շրջակա միջավայր
  5. հիգենիա
  6. նորմալ հոգեվիճակ
  7. վնասակար սովորույթ
  8. ժառանգականություն
  9. աղքատություն
  10. կրթություն

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարդալուց հետո դուք կկարողանաք.

• Բացատրել ուժեղ արյունահոսությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
• Ճանաչել կյանքին սպառնացող ներքին և արտաքին արյունահոսության նշանները։
• Դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
• Արյունահոսությունը դադարեցնելու ժամանակ նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման վտանգը։
• Ցուցաբերել առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում։
• Ընդունել համապատասխան որոշում, երբ պետք է առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսություն ունեցող տուժածին։Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի շնչառական և սրտանոթային համակարգերի, ներքին հեղուկ միջավայրի, բոլոր կենսական համակարգերի համատեղ և փոխկապակցված գործունեության վերաբերյալ: Դուք պետք է գիտենաք նաև արտակարգ իրավիճակներում հրատապ գործողությունների փուլերը )։ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՏարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

  • Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
  • Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
  • Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:

Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկներիվերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մեջ։ՆՇԱՆՆԵՐԸԱրյան կորստի նշանների առկայությունը և նրանց արտահայտվածության աստիճանը կախված են կորսված արյան ծավալից և արյունահոսության արագությունից։ Դրանք են՝տագնապ, անհանգստություն,գլխապտույտ, թուլություն,տեսողության մթագնում,հաճախացած, թույլ անոթազարկ,հաճախացած շնչառություն,սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,ծարավի ուժեղ զգացում,սրտխառնոց։ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆԱրտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸԴադարեցրեք արյունահոսությունը։Օգնեք տուժածին ընդունել հարմար և հանգիստ դիրք։ Պառկեցրեք կամ նստեցրեք տուժածին։ Հանգստացրեք տուժածին և սահմանափակեք նրա շարժումները։Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԱրյունահոսությունը դադարեցնելու համար պետք է կատարել հետևյալ գործողություններից մեկը կամ մի քանիսը։Ուղղակի ճնշման գործադրում: Ձեռքի ափով սեղմեք վերքը։ Ուղղակի ճնշումը զգալիորեն խոչընդոտում է վերքից արյան արտահոսքը և նպաստում արյան մակարդմանը։ Մանրէների ներթափանցումըսահմանափակելու նպատակով վերքը սեղմեք ստերիլ անձեռոցիկով կամ ձեռքի տակ եղած որևէ մաքուր գործվածքով (նկ. 9.1)։ Ծայրահեղ դեպքում, եթե ձեռքի տակ չկա անձեռոցիկ, ուղղակի ճնշում գործադրեք ձեռքովկամ խնդրեք տուժածին, որ ինքը սեղմի վերքը ձեռքով։ Եթե անձեռոցիկը ներծծվում է արյունով, նոր անձեռոցիկ տեղադրեք առաջինի վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայիցհեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը։ Դա բերում է մակարդուկի պոկվելուն և դժվարացնում արյունահոսության դադարեցումը։Վերջույթի բարձրացում: Բարձրացրեք տուժածի վնասված մասը սրտի մակարդակից բարձր (եթե նրա մոտ չկա վնասված վերջույթի կոտրվածք, և վերջույթը շարժելը լրացուցիչ ցավ չի պատճառում) (նկ. 9.1)։ Դա,ձգողության օրենքի համաձայն, կնպաստի արյունահոսության նվազեցմանը։ Ճնշող վիրակապի տեղադրում: Անձեռոցիկն ամրացնելու և վերքի վրա ճնշում գործադրելու նպատակով կարելի է դնել ճնշող վիրակապ (նկ. 9.2)։ Վերքիվրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթույթային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձևվիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք։Վիրակապը հանգուցեք վերքի վրա։ Պարբերաբար ստուգեք ճնշող վիրակապից ներքև գտնվող հյուսվածքների արյան շրջանառությունը։Վերջույթի առավելազույն ծալում: Վերջույթների արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է կիրառել նաև հոդերում վերջույթների առավելագույնծալման եղանակը (նկ. 9.3)։ Ծալվող տեղում տեղադրեք փաթույթային վիրակապի գլանակ կամ որևէ այլ հարմար առարկա (որևէ փափուկ գլանակ, ծալված գործվածք և այլն)։ Փաթույթային վիրակապով (մի քանի տակծալված եոանկյունաձև վիրակապով կամ գոտիով) կապեք վերջույթն առավելագույն ծալված դիրքում։ Տուժածին պետք է շտապտեղափոխել հիվանդանոց, քանի որ վերջույթը նման դիրքում չպետք է թողնել մեկ ժամից ավել։Սեղմման կետերում ճնշման գործադրում: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարելի է մարմնի վնասված մասին արյուն մատակարարող զարկերակը սեղմման կետում սեղմել նրա տակ գտնվողոսկրին։ Սեղմման կետերը մարմնի վրա որոշակի տեղեր են, որտեղ կարելի է խոշոր զարկերակը սեղմել ոսկրին՝ դրանով իսկ խիստ նվազեցնելով կամ դադարեցնելով մարմնի համապատասխան մասում արյանշրջանառությանը։ Մարդու մարմնի վրա կան բազմաթիվ սեղմման կետեր (նկ. 9.4)։Լարանի տեղադրում: Եթե արյունահոսությունն ուժեղ է, և վերոհիշյալ քայլերը ձեռնարկելուց հետո չի դադարում, կամ եթե պայմանները ստիպում են որոշ ժամանակով հեռանալ տուժածի մոտից, ապա նմանդեպքերում արյունահոսող վերջույթի վրա տեղադրվում է լարան։ Լարան տեղադրելով՝ դուք դադարեցնում եք վերջույթի արյունամատակարարումը։ Եթե արյունամատակարարումը դադարեցվում է երկար ժամանակով, ապա հյուսվածքները սկսում են մեռուկանալ, և տուժածը կարող է կորցնել վերջույթը։ Որպես կանոն` վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային արյունահոսության դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր, իսկ ստորին վերջույթի արյունահոսության դեպքում՝ ծնկից վեր։ Լարանը պետք է տեղադրել վերքին հնարավորինս մոտ։Վերջույթի անդամահատման դեպքում լարանը դրվում է անմիջապես վերքից վեր, նույնիսկ սրունքի կամ նախաբազկի վրա, քանի որ այդ դեպքում երկու ոսկրերը արդեն չեն խանգարում նրանց միջև անցնողզարկերակի սեղմմանը։· Լարան տեղադրելու համար եռանկյունաձև վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձև վիրակապի փոխարենկարելի է օգտագործել ձեռքի տակեղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։· Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը և կապեք սովորական հանգույցով (նկ. 9.5ա)։· Հանգույցին դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց և կապեք ծովային հանգույցով (նկ. 9.5բ)։· Այնուհետև, ոլորելով ձգեք լարանը, մինչև որ արյունահոսությունը դադարի (նկ. 9.5գ)։· Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով (նկ. 9.5դ) ամրացրեք փայտիկը։· Գրանցեք լարանը տեղադրելու ժամանակը և տուժածի տվյալները որևէ թղթի վրա։ Այդ թուղթն ամրացրեք լարանի տակ կամ տուժածի հագուստին։· Արագ տեղափոխեք տուժածին հիվանդանոց։· Եթե անհնար է տուժածին արագ տեղափոխել հիվանդանոց, ապա յուրաքանչյուր ժամը մեկ թուլացրեք լարանը՝ նախօրոք սեղմման կետում սեղմելով համապատասխան զարկերակը։ Լարանը թուլացրեքաստիճանաբար, որպեսզի արյան ուժեղ հոսքը դուրս չմղի վերքի մեջ գոյացած մակարդուկը: Եթե արյունահոսությունը չի դադարել, 10-15 րոպե հետո ամրացրեք լարանը նախկին տեղից մի փոքր վերև։ Եթեարյունահոսությունը դադարել Է, ապա թողեք լարանը թուլացրած, բայց մի՛ հանեք վերջույթի վրայից։ Դա հնարավորություն կտա արյունահոսության վերսկսվելու դեպքում արագ դադարեցնել այն։ՎԱՐԱԿԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԱրյունահոսության դադարեցման ժամանակ տուժածից վարակվելու, ինչպես նաև նրան որևէ վարակ փոխանցելու վտանգից խուսափելու նպատակով պետք է ձեռնարկել հետևյալ նախազգուշական միջոցառումները՝· Խուսափեք տուժածի արյան հետ անմիջական շփումից։ Ցանկալի է օգտագործել ստերիլ ռետինե ծեռնոցներ և ստերիլ անձեռոցիկներ։ Վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելիս՝ հնարավորության դեպքումխնդրեք տուժածին, որ ինքը ձեռքով սեղմի վերքը։· Օգնություն ցուցաբերելուց առաջ և անմիջապես հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով կամ մշակեք որևէ հականեխիչով, օրինակ՝ օղիով։· Օգնություն ցուցաբերելիս ձեռքերով մի՛ դիպեք բերանին, քթին, աչքերին և խուսափեք որևէ բան ուտելուց կամ խմելուց։ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆերքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Մաշկի տակ ներքին մազանոթային արյունահոսությունը դրսևորվում է կապտուկների ձևով և վտանգավոր չէ։ Զարկերակային կամերակային ներքին արյունահոսության դեպքում կարող է տեղի ունենալ արյան մեծ կորուստ, որը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Ուժեղ ներքին արյունահոսություն հաճախ առաջանում էկոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով (ավտովթար, բարձրությունից ընկնել և այլն), որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոց, հեմոֆիլիա)։ Օրինակ՝ որովայնի խոռոչում գտնվող օրգանները(փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից։ Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ հանդիսանալ (տե’ս «ՇՈԿ»)։ Ներքին արյունահոսությունն ավելիվտանգավոր է, քան արտաքինը։ Այս դեպքում ևս տեղի է ունենում արյան արտահոսք արյան շրջանառության համակարգից, և որպես հետևանք խանգարվում է հյուսվածքների արյունամատակարարումը, ինչը բերում էնրանց գործունեության խանգարման։ Ներքին արյունահոսության հետևանքով մարմնի խոռոչներում կարող է արյուն կուտակվել և ճնշել կենսական կարևոր օրգանները։ Օրինակ՝ գանգում կուտակված արյունը ճնշում էուղեղը, կրծքավանդակում կուտակված արյունը՝ թոքերը, ինչի հետևանքով խաթարվում է այդ օրգանների գործունեությունը;ՆՇԱՆՆԵՐԸՆերքին արյունահոսության նշանները դժվար են հայտնաբերվում, քանի որ վնասվածքը կամ արյունը կարող են տեսանելի չլինել։ Բացի այդ, նշանները կարող են ի հայտ գալ պատահարից որոշ ժամանակ անց։ Ներքինարյունահոսության ժամանակ արյան կորստի ընդհանուր նշանների հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ հետևյալ նշանները՝· ենթադրվող ներքին արյունահոսության տեղում ցավ, հյուսվածքների պնդացում, ուռածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն,· արյան արտահոսք մարմնի բնական անցքերից (աղյուսակ 9.1)։ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸԵթե ենթադրում եք, որ տուժածը ներքին արյունահոսություն ունի, ապա՝· Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։· Գիտակցության առկայության դեպքում հանգստացրեք տուժածին, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով։· Ներքին արյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։· Մի՛ տվեք նրան ոչինչ՝ ուտելու կամ խմելու։· Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։· Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ ՔԹԻՑՔթից արյունահոսությունը տեղի է ունենում քթի խոռոչով անցնող մանր արյունատար անոթների վնասման հետևանքով։ Քթից արյունահոսության պատճառ կարող են լինել՝· հարվածը,· վերին շնչուղիների վարակը,· արյան բարձր ճնշումը,· մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունը,· ուժեղ հազը,· քիթը փորփրելը։ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ· Նստեցրեք տուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։1. Խնդրեք տուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը՝ քթի ոսկրային մասից անմիջապես ներքև։2. Հանգստացրեք տուժածին, քանի որ անհանգստությունը կբերի արյան ճնշման բարձրացման և արյունահոսության ուժեղացման։3. Տաս րոպե հետո բաց թողեք քթանցքերը։ Եթե արյունահոսությունը չի դադարել, ապա նորից 10 րոպեով փակեք քթանցքերը։4. Քթի վերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց։ Դա կնպաստի անոթների նեղացմանը և կնվազեցնի արյունահոսությունը։5. Եթե արյունահոսությունը դադարել է, ապա խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել։ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ· արյունահոսությունը չի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է,· արյունահոսությունը արյան բարձր ճնշման հետևանք է։ԱՄՓՈՓՈՒՄԱրտակարգ իրավիճակում ամենակարևոր քայլերից մեկը տուժածի կյանքին սպառնացող արյունահոսությունների հայտնաբերումն ու դադարեցումն է։Ծանր վնասվածքների դեպքում ենթադրեք ներքին արյունահոսության առկայություն։ Եթե տուժածի մոտ հայտնաբերվում են ներքին արյունահոսության նշաններ, անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև մասնագիտական օգնության ժամանումը սկսեք ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։Արյունահոսությունը դադարեցնելիս հնարավորիս նվազեցրեք վերքի մեջ վարակի ներթափանցումը

Սննդային Թունավորում

Սննդային թունավորում – Աննա Հարությունյան

Սննդային թունավորումը պատճառվում է մեր ընդունած սննդում առկա բակտերիաներով, վիրուսներով կամ թույներով։

Բակտերիալ ծագման սննդային թունավորումները կարելի է բաժանել երկու խմբի՝

  • սննդային տոքսիկոինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի միկրոօրգանիզմները (օրինակ՝ սալմոնելա, աղիքային ցուպիկ և այլն)
  • տոքսիկոզներ, երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ բակտերիաների արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլոկոկային թունավորումներ և այլն)։
    Վիրուսային ծագման սննդային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են նորովիրուսը և ռոտավիրուս։

Որոշ թույներ (տոքսիններ) բնականում առկա են մթերքների մեջ, իսկ մյուսները կուտակվում են արտաքին միջավայրում։ Որոշ թունավոր սնկեր (ճանչասպաններ և այլն) խիստ թունավոր են և կարող են մարդուն արագ հասցնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակի։

Սննդային թունավորման պատճառները և ախտանիշները
Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ
գրիպանման նշաններ
երկուսը միասին։
Որոշ տոքսիկոզներ ընթանում են նաև խիստ առանձնահատուկ ախտանիշներով (օրինակ՝ երկտեսությունը և ծայրաստիճան մկանային թուլությունը բոտուլիզմի ժամանակ)։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

Բակտերիաների և վիրուսների տարբեր տեսակներ կարող են առաջացնել տարբեր ազդեցություններ։

Սալմոնելան կարող է առաջացնել գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններ, որոնք կարող են ի հայտ գալ վարակված սնունդն օգտագործեուց 8-72 ժամվա ընթացքում (սովորաբար՝ 12-36 ժամ) և տևել երկուսից մինչև հինգ օր։
Կամպիլոբակտերի ախտանիշներն առաջացնում են 2-5 օրվա ընթացքում և տևում 2-10 օր։
Լիստերիան գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններն առաջացնում է մինչև 3 շաբաթվա ընթացքում և կարող է ձգձգվել մինչև 70 օր։
Նորովիրուսը կամ ռոտավիրուսը առաջացնում են սուր գաստրոէնտերիտային և գրիպանման վիրուսներ 1-2 օրվա ընթացքում և տևում 1-2 օր (նորովիրուս) կամ մինչև 6 օր (ռոտավիրուս)։
Աղիքային ցուպիկը (E. coli) 3-4 օրվա ընթացքում առաջացնում է գաստրո-նշաններ և տևում մինչև 1 շաբաթ։
Սննդային թունավորման նկատմամբ բարձր ռիսկի խմբերը
Սննդային թունավորման նկատմամբ ռիսկի խմբեր են համարվում հղիները, մեծ տարիքով անձինք և մանկահասակ երեխաները, որովհետև նրանց իմունային համակարգը համեմատաբար թույլ է։ Այլ հիվանդությունները կամ դեղերի ընդունումը նույնպես կարող են իջեցնել օրգանիզմի դիմադրողականությունը։

Այս խմբերը ոչ միայն դառնում են սննդային թունավորման նկատմամբ ավելի զգայուն, այլև վերջինիս դեպքում ավելի հավանական է դառնում բարդությունների առաջացումը։

Օրինակ, երբ դուք հղի եք, լիստերա բակտերիան կարող է առաջացնել ինքնաբուխ վիժում, նույնիսկ եթե դուք տեղյակ չեք, որ ունեք այս վարակը։ Ուստի, եթե հղիության ընթացքում ձեզ մոտ առաջանում է ջերմության մեղմ բարձրացում, նողկանք և փսխում, անհապաղ դիմեք ձեր բժշկին։

Սննդային թունավորման բուժումը


Սննդային թունավորման դեպքերի մեծ մասը ստանում է ոչ սուր և կարճատև ընթացք, ուստի բուժման կարիք չի առաջանում։ Սակայն, եթե սննդային թունավորումը զարգանում է բարձր ռիսկի խմբերում (օրինակ՝ երեխաներ կամ մեծ տարիքով մարդիկ), նույնիսկ մեղմ կամ չափավոր ընթացքի դեպքում բժշկին տեղեկացնելը դառնում է պարտադիր, քանի որ մեծանում է ջրազրկման վտանգը։

Դուք պետք է դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, երբ՝

ձեր գանգատները խիստ արտահայտված են
ձեր գանգատները շարունակվում են ավելի քան 3 օր
ինքնազգացողությունը վատանալուց հետո ավելի քան մեկ օր չեք կարողանում որևէ հեղուկ խմել (կամ խմել և չփսխել)
ձեր փսխման զանգվածների մեջ կամ կեղտում հայտնվում է արյուն։
Բուժման կարևոր բաղադրիչներից մեկը հնարավոր ջրազրկման կանխումն է կամ առկա ջրազրկման բուժումը։ Փորձեք փոքր չափաբաժիններով, սակայն հաճախակի խմել ջուր կամ դեղատնից գնված ռեհիդրատացիոն լուծույթներ։

Ծանր ջրազրկման դեպքում առաջանում է հիվանդանոցային պայմաններում ինֆուզիոն բուժման անհրաժեշտություն (ներերակային ճանապահով ջրի և միներալների վերականգնում)։

Եթե բակտերիալ տոքսիկոինֆեկցիան հաստատվում է, բժիշկը կարող է ձեզ նշանակել համապատասխան հակաբիոտիկ։

Աղբյուրը՝ https://medex.am/health-topics/food-poisoning