Թարգմանել տեսաֆիլմեր երկրի օրական և տարեկա պտույտի վերաբերյալ։
1.Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտ է կատարում մոտ 24 ժամում (23 ժամ 56 րոպե և 0,4 վրկ.): Շարժումը կատարվում է արևմուտքից արևելք ուղղությամբ, որի հետևանքով մեզ թվում է, թե տիեզերական բոլոր մարմինները (Արեգակը, Լուսինը, աստղերը) շարժվում են արևելքից դեպի արևմուտք:
2.Երկրագնդի՝ իր առանցքի շուրջը պտտվելու աշխարհագրական հետևանքներից է օրվա տարբեր ժամերի հերթափոխը: Բնականաբար, օրվա միևնույն ժամը կարող է լինել միայն միևնույն միջօրեականի ուղղությամբ գտնվող կետում: Մնացած բոլոր դեպքերում երկրագնդի տարբեր կետերում օրվա միևնույն ժամը լինել չի կարող: Ժամային գոտիների առանձնացումը կատարվել է հետևյալ կերպ. զրոյական միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը: Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտիֈ
3.Երկու քաղաքների ժամերի տարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ դրանց աշխարհագրական երկայնության տարբերությունը: Օրինակ՝ Մոսկվան 2–րդ ժամային գոտում է (արլ. ե. 37°), իսկ Իրկուտսկը7–րդ (արլ. ե. 105°): Նրանց տարբերությունը 5 ժամ է (105°– 37°= = 68° : 15°= 4,5°: Քանի որ 4,5–ը 4–ից ավելի է, ուստի ընկնում է հաջորդ 5–րդ գոտու մեջ): Եթե Մոսկվայում ցերեկվա ժամը 12–ն է, ապա Իրկուտսկում կլինի ժամը 17–ը: Եթե տվյալ քաղաքը գտնվում է մյուսից դեպի արևելք, ապա նրա ժամանակը կլինի նախորդից առաջ, հակառակ դեպքում՝ հետ: Օրինակ՝ Երևանը զրոյական ժամային գոտուց գտնվում է 3 ժամային գոտի դեպի արևելք, հետևաբար Երևանում ժամանակը 3 ժամով առաջ կլինի Լոնդոնից:
1․ Վերլուծել Արեգակնային համակարգի առաջացման վարկածները։
Առկա են միայն գիտական ենթադրություններ՝ վարկածներ, որոնք կարելի է դասա կարգել հետևյալ կերպ՝ միգամածային, պատահարային, երկնաքարային, խորքային գրավիտացիոն և այլն: Միգամածային վարկածների խմբին է պատկանում Կանտ–Լապլասի վարկածը, որը XVIII դ. վերջերին իրարից անկախ առաջարկել են գիտնականներ Կանտը և Լապլասը: Ըստ այդ վարկածի՝ Արեգակնային համակարգի առաջացման ելակետ է համարվում շիկացած գազերից բաղկացած միգամածությունը, որն անկյունային փոքր արագությամբ պտտվել է իր առանցքի շուրջը: Ձգողական ուժի ներգործությամբ այն աստիճանաբար սեղմվել է: Պտտման գծային արագությունն այնքան է մեծացել, որ կենտրոնախույս ուժը հավասարվել է միգամածության կենտրոնաձիգ ուժին: Դրա հետևանքով միգամածության զանգվածի մի մասն անջատվել է հիմնական զանգվածից, և առաջացել է պտտվող օղակ: Հերթով անջատվել են նաև այլ օղակներ, որոնք խտանալով վերածվել են մոլորակների, իսկ կենտրոնում մնացել է հիմնական զանգվածը, որը ներկայիս Արեգակն է: Այս վարկածը չի բացատրում երկնային մեխանիկայի, նյութերի ֆիզիկայի շատ հարցեր և չի ընդունվում արդի գիտության կողմից: Պատահարային (աղետային) վարկածների խմբին է պատկանում Ջ. Ջինսի վարկածը, որը առաջարկվել է XX դարի սկզբին: Ըստ դրա՝ Արեգակնային համակարգի մոլորակներն առաջացել են Արեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ առաջացած մակընթացային ալիքից: Դրա հետևանքով Արեգակից անջատվել է մակընթացային մի վիթխարի շիթ, որից էլ առաջացել են մոլորակները: Այս վարկածի գլխավոր թերությունն այն է, որ ամբողջ Արեգակնային համակարգի առաջացումը կապվում է պատահական երևույթի հետ: Վարկածն ունի նաև այլ թերություններ:
Երկնաքարային վարկածների խմբին է դասվում Օ. Յ. Շմիդտի վարկածը, որն առաջարկվել է 1944 թ.: Ըստ դրա՝ մոլորակներն առաջացել են երկնաքարային գազափոշու ամպից: Այն ենթադրում է, որ մոլորակներն առաջացել են սառը նյու- թից, իսկ դրանց միջուկի և Արեգակի զանգվածի տաքացումը կատարվել է հե- տագայում: Ելակետ ընդունելով Շմիդտի վարկածըգիտնականները եզրակացնում են, որ մոլորակի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից: Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից, և ջրի դրենաժային թաղանթն աստիճանաբար դուրս է մղվել Երկրի արտաքին շերտեր ու մակերևույթ՝ իր հետ բերելով ամբողջ ջուրը, և միջուկում այլևս ջուր չի մնացել: Ջուրն իր հետ բերել է լուծված և հատկապես ռադիոակտիվ նյութեր, որոնք կուտակվել են միջնապատյանում: Մագմայի ուսումնասիրությունները պարզել են, որ նրա մեջ ջուրը կարևոր տեղ ունի: Բազալտային լավայի զանգվածի 5–10%–ը ջուր է: Գործող հրաբուխների ժայթքած մագմայից ամեն տարի անջատվում և մթնոլորտ է անցնում ավելի քան 1 մլրդ խորանարդ մետր ջուր: Որոշ գիտնականների կարծիքով՝ մագմայում պարունակվող ջրի քանակը մոտ 10 անգամ մեծ է Համաշխարհային օվկիանոսի ջրի քանակից: Շմիդտի տեսակետը զարգացնելու փորձ է խորքային գրավիտացիոն տարբերակման վարկածը, որը XX դարի երկրորդ կեսին առաջարկել է Վ. Բելոուսովը: Ընդունելով սկզբնական սառը երկրագնդի տեսությունը Բելոուսովը Երկրի խորը շերտերի բարձր ջերմաստիճանը կապում է ռադիոակտիվ տարրերի տրոհման հետևանքով անջատված ջերմության հետ: Տաքացումը նպաստել է սկզբնական համասեռ երկրագնդի գրավիտացիոն շերտավորմանը, արտաքին և ներքին միջուկների, միջնապատյանի և երկրակեղևի առաջացմանը: Թաղանթների շերտավորման հիմնա- կան պատճառ են համարվում տաքացումը, ձգողականությունը (գրավիտացիան) (որոնք ուղղված են դեպի Երկրի կենտրոն) և կենտրոնախույս ուժերը (որոնց պատճառն է Երկրի պտույտն իր առանցքի շուրջը): Սկզբնական համասեռ երկրագունդը, որի կազմը մոտ էր քարային երկնաքարերի կազմին, տարբերակման արդյունքում բաժանվել է երկաթ–նիկելային միջուկի, երկաթնիկելայինմագնեզիումային արտաքին միջուկի, երկաթմագնեզիումսիլիցիումային միջնապատյանի և ալյումինսիլիցիումային երկրակեղևի: Հետազոտողներից ոմանք կարծում են, որ մայրցամաքային տիպի երկրակեղևն առաջացել է օվկիանոսային երկրակեղևից, հետևաբար` մայրցամաքներն աճել են օվկիանոսների հաշվին: Այսպիսով՝ երկրագնդի միջուկի աստիճանական տաքացումը, նյութերի տարբերակումը (ծանր նյութերի տեղաշարժը ներքև, իսկ թեթևների մղումը՝ դուրս), ջրի դուրս մղվելը միջուկից, երկրագնդի ոլորտների ստեղծումը, երկնաքարերի ու երկնային նյութի քիմիական կազմի ընդհանրությունը և շատ այլ հարցեր հաջող լուծում են ստանում Շմիդտի տեսության շնորհիվ: Սակայն տեսության մեջ կան նաև թերություններ. մասնավորապես չի բացատրվում, թե ինչպես է առաջացել երկնաքարային գազափոշու ամպը: 1970–ական թթ. վերջերից առաջ եկան նոր տեսություններ, որոնք քննադատում էին Շմիդտի տեսակետը: Կային կարծիքներ, որոնց համաձայն՝ հնարավոր չէ սառը նյութերի խտացումից Երկրի առաջացումը: Ինչպես տեսնում ենք, Արեգակնային համակարգի և Երկիր մոլորակի առաջացման մասին վարկածները շատ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ճշմարիտ և թերի կողմերը: Սակայն մինչև այժմ համընդհանուր ճանաչում ստացած տեսություն գոյություն չունի: Երկրագնդի ծագման հարցի պարզաբանումը սկզբունքային նշանակություն ունի Երկրի վրա տեղի ունեցող մի շարք երևույթներ ու գործընթացներ մեկնաբանելու համար: Օրինակ՝ օվկիանոսների առաջացումը առավելապես տեղի է ունեցել խորքից դեպի մակերևույթ մղված ջրի՞ց, թե՞ մթնոլորտի ջրային գոլորշիների խտացումից և այլն:
2․ Նկարագրե՜լ Երկրի կառուցվածքը։
3․ Թվարկե՜լ երկրի գնդաձևության հետևանքով առաջացած երևույթները։
Երկրի գնդաձևության և ձգողական մեծ ուժի շնորհիվ միլիոնավոր տարիների ընթացքում քիմիական ծանր տարրերը դանդաղ իջել են դեպի կենտրոն, իսկ թեթևներըբարձրացել վեր: Այդ պատճառով Երկրի ընդերքում առաջացել են տարբեր խտության ոլորտներ միջուկ, միջնապատյան և երկրակեղև: Ընդ որում՝ կենտրոնից դեպի մակերևույթ թաղանթներում նյութերի խտությունը փոքրանում է: