Design a site like this with WordPress.com
Get started

Մեր գյուղը նախագիծ

Մեր գյուղը Վերին Գետաշենն է: Յուրաքանչյուր գյուղ ունի իր մասին պատմող պատմություններ և ավանդություններ, որոնք զետեղված են իր անվամբ կրող գրքում։

Մեր գյուղի անվան ծագումնաբանությունը:
Մեր գյուղի պատմությունը:
Մեր գյուղի սահմանները:

Մեր գյուղի ավանդույթները:

Մեր գյուղի բարբառը:

Մեր գյուղի եկեղեցիները, խոնարհված եկեղեցիները:

Բազում շինարարական աշխատանքներից հետո 2019թ․ Անդրանիկ Միհրանյանը կախեց Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը։

Իշխան Նահատակ մատուռ

Արմաղան լեռան վրա է գտնվում 2009 թ.-ին բազալտից կառուցված եկեղեցին․Ս․Հարություն, որի մուտքը սխալ տեղից է կառուցված: Եկեղեցու տեղում նախկինում եղել է հին մատուռի ավերակներ։ Ըստ ավանդազրույցի այսպես է եղել՛

Մեր գյուղի ամենա-ամենաները 

Իմ պապիկի հայրը՛ Անուշավան Գևորգյան։

Աշոտ Միհրանյանը ապահովել է գյուղի լուսավորությունը՛ գիշերային լապտերներով։

Անդրանիկ Միհրանյանը բազում շինարարական աշխատանքներ է իրագործել, որոնց թվում է Ս․Աստվածածնի եկեղեցին․ ավերակ վիճակից բարվոք վիճակի հասցնելով, 2020թ․ ավարտին հասցրեց N1 միջնակարգ դպրոցի ճաշարանի վերանորոգումը։

Իմ հորեղբայր Ռադիկ Մխիթարյանը կառուցել է Արմաղանի Ս․Հարություն եկեղեցին․ այդ շինարարական աշխատանքներին է մասնակցել նաև իմ մյուս հորեղբայր՛ Ջոնիկ Ղանդիլյանը, ինչպես նաև հովանավոր է Վերին Գետաշեն գրքի ։

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ․(ՊԱՏՄԱՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ)

Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտեր ...

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր,,:

Թուրքական զորքերի ներխուժումը Հարավային Կովկաս1917 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918 թ-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատրազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։ Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների և դրանցից առաջինը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ շարժվեց դեպի Երևան, իսկ մյուսը Էսադ փաշայի գլխավորությամբ դեպի Վանաձոր) /հետագայում այս զորախումբը ևս բաժանվեց երկու մասի և դրա մի մասը նույն Էսադ փաշայի գլխավորությամբ շարժվեց Ապարանի ուղղությամբ, մյուս կեսը`   դեպի Վանաձոր/։ Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ: Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի դիկտատոր Արամ Մանուկյանը: Նրա հրահանգով երևանյան /Սարդարապատի/ ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը: Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը /Դրո/: Ըստ ռազմական պատմաբան, գնդապետ Խաչատրյանի, Ալեքսանդրապոլից մինչև Սարդարապատ թուրքական զորքերի հարձակման տեմպը ստեղծված իրադրությունում համեմատաբար փոքր էր`   օրական մինչև 15 կմ, ինչը բացատրվում է մեր զորքերի, մասնավորապես Ալեքսանդրապոլից նահանջող հայկական հատուկ հեծելազորային գնդի (հրամանատար`   Զոլոտարյով) և հատկապես`   2-րդ հետևակային բրիգադի (հրամանատար`   գնդապետ Մորել) կողմից ցուցաբերված համառ դիմադրությամբ: Դա թույլ տվեց Երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին իր զորքերը լավագույնս նախապատրաստել հակառակորդի հետ վճռական բախմանը:

Ղարաքիլիսայի պատերազմի ոչ այնքան ...

 Ճակատամարտի ընթացքը Առաջին խմբավորումը մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով։ Թուրքական զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, հրետանային մարտկոց (50 հրանոթ): Մայիսի 22-ի վաղ առավոտյան տագնապով ղողանջեցին Սուրբ Էջմիածին Մայր տաճարի կոչնակները, բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը։ Ժողովուրդը զինվեց։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին: Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 26-ը: Ծանր կորուստներ կրելով թուրքական բանակը նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով: Ճակատամարտում իրենց քաջությամբ աչքի ընկան ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-լեյտենանտ Դանիել Բեկ-Փիրումյանը, ռուսական բանակի գնդապետ, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության գեներալ-մայոր Պողոս Բեկ-Փիրումյանը, փոխգնդապետ Կարո Հասանփաշյանը, կապիտան /հետագայում Խորհրդային Միության մարշալ/ Հովհաննես Բաղրամյանը, եպիսկոպոս, հետագայում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը, ապագա գրող Ակսել Բակունցը, բազմաթիվ ֆիդայիներ։ 1968 թ-ին ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը /հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը/: Մեծ է եղել եզդի ազգի և նրա զորահրամանատար Ջհանգիր աղայի ներդրումը: Եզդիները հայերի հետ ենթարկվել էին ցեղասպանության, և այժմ, թուրքերի հաղթանակի դեպքում, նրանց սպասում էր վերջնական ոչնչացում: 1918 թվականին, երբ թուրքերը սկսեցին լայնածավալ հարձակում, կային հայկական ձևավորված հզոր ուժեր`   Հայկական ազգային կորպուսը`   երկու դիվիզիայով և կորպուսային զորամասերով ու ստորաբաժանումներով: Ահա թե ինչու խիստ դժվար էր թուրքերի առաջխաղացումը Արևմտյան Հայաստանից մինչև Արևելյան Հայաստանի մերձկասպյան գավառները: Թուրքերի հարձակումը Երզնկայից մինչև Բաքու տևեց մոտ իննը ամիս: Հայերի կողքին կռվում էին նաև նրանց թեկուզ փոքրաթիվ, սակայն հավատարիմ դաշնակիցները: Այդ թվում`   եզդի նվիրված և քաջ մարտիկները: Ջհանգիր աղան առանց որևէ հրամանի և աջակցության հարձակվեց թուրքական զորքերի վրա և այդպիսով սատարելով բարեկամ և եղբայր հայերի բանակին: Սարդարապատի ճակատամարտում մասնակցել է մոտ 8.500 հայ և մոտ 500 եզիդի մարտիկ: Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգահեռ ընթացող Բաշ-Ապարանի մարտերին ընդհանուր հաշվարկով մասնակցել է մոտ 5.500 հայ զինվոր, որոնց հետ ուս-ուսի թուրքերի դեմ կռվում էին մոտ 500 եզդիներ`   Ջհանգիր աղայի հրամանատարությամբ: Եզդի ժողովրդի դերը այս ճակատամարտերում շատ գնահատելի է եղել: Այդ դժվարին օրերին Ջհանգիր աղան նաև կարևոր դեր էր տանում ռազմաճակատում և թիկունքում`   իր շուրջ համախմբելով հայ և եզդի շատ ֆիդայինների: Սա ցույց էր տալիս, որ հայերը փոքր ազգերի նկատմամբ ունեցել են խիստ մարդկային, բարեկամական ու եղբայրական վերաբերմունք, որն էլ փոխհատուցվում էր փոքր դաշնակիցների`   հայերին ցուցաբերված անկեղծ ու նվիրյալ զինակցությամբ: Հայ ազգը հաղթեց նաև իր մարդկային ու լայնախոհ քաղաքականության շնորհիվ, որը հակադրվում էր թուրք ագրեսորների ռասիստական և անմարդկային քաղաքականությանը:

Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո ...

 Ճակատամարտի նշանակությունը Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

Ղարաքիլիսայի ճակատամարտը | archive2.ankakh.com

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ։ ՕՐ ՈՒԹԵՐՈՐԴ

1․ Հանդիպում են 2 կատակասեր ընկերներ։ Առաջինն ասում է 2-րդին։
— Արի 300 դրամի վրա գրազ գանք, եթե դու ինձ տաս 700 դրամ, ապա ես քեզ կտամ 1000 դրամ։ Ձեռնտու՞ է դա 2-րդ ընկերոջը։

Պատասխան ` Ոչ ձեռնտու չէ, քանի որ, եթե տա ապա առաջինը չի տա 1000 դրամ և կպարտվի տալով 300 դրամ, արդյունքում 400 դրամ շահելով, իսկ եթե երկրորդը չտա 700 դրամ կկորցնի 300 դրամ։

2․ Տղան պնդում է,որ 2 օր առաջ ինքը 10 տարեկան էր, իսկ մյուս տարի նշելու է իր 13 տարին։ Կարո՞ղ է այդպես լինել։

Չի կարող, քանի որ եթե տղան ծնված լիներ դեկտեմբերի 30-ին և ինքը դա պնդում է հաջորդ տարվա հունվարի 1-ին, ապա, մյուս տարի ինքը լինում է 12 տարեկան։

3․ 2 հոգի հեռախոսով զրուցում էին․
-Այսօր հինգշաբթի է,-ասաց մեկը․
-Այսօր ուրբաթ է,- ասաց մյուսը․
Զարմանալի է,բայց 2-նել ճիշտ էին։ Ինչպե՞ս

Պատասխան` Երեկոյան ժամը 00:00-ին էին զանգահարել։

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ: ՕՐ ՅՈԹԵՐՈՐԴ

1․ Թղթի վրա գծել 5 ուղիղ գիծ և դրանց վրա դասավորել 10 խաղաքար այնպես,որ յուրաքանչյուր գծի վրա լինի 4 խաղաքար։

2․ Ինչպես կարելի է նկարում պատկերված լուսինը 2 ուղիղ գծով կտրել 6 մասի։

3․ Մարինեն,Անահիտը, Հայկն ու Դավիթը գնացին սունկ հավաքելու, ամենաշատը հավաքեց Անահիտը,ամենաքիչը՝ Մարինեն։ Աղջիկները պնդում են,որ իրենք ավելի շատ սունկ են հավաքել, քան տղաները։ Այդպես է՞։

Եթե ամենաշատը հավաքեց Անահիտը և ամենաքիչը՝ Մարինեն, ուրեմն ստացվում է, որ աղջիկները տղաներից շատ են հավաքել:
Պատ.՝ Այո՛, այդպես է:

Ամառային ճամբար, հայրենագիտական նախագիծ,դեղաբույսեր

Ուրց

Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Այս բույսի համը հիանալի համադրվում է սև թեյի հետ, բայց կարելի է նաև առանձին օգտագործել: Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:
Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի վարակամերժ և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։

Чабрец (урц)

Ավելուկ

Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր:

Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:

Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:

Конский щавель (авелук)

Անանուխ

Այս բույսը մի քանի տեսակ ունի: Հիմնականում տարածված է կծու, դաշտային և հոտավետ անանուխը:
Կծու անանուխն ունի ցավազրկող, ինչպես նաև անոթներ լայնացնելու հատկություններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։

Այս խոտաբույսը լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություններ, օգտագործվում է ասթմայի և փորափքանքի ժամանակ: Բրոնխների, թոքերի բորբոքման ժամանակ, ինչպես նաև սրտանոթային և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում անանուխի թուրմը օգտագործում են, որպես հանգստացնող միջոց:

Անանուխի տերևներից պատրաստված թուրմով ախտահանում են բերանի խոռոչը տարբեր բորբոքային պրոցեսների ժամանակ: Այն վերացնում է փորացավը, ստամոքսի այրոցը: Անանուխով լոգանքը հանգստացնող հատկություն ունի: Մենթոլն անանուխի էսենցիայի գլխավոր բաղադրիչն է, որն ավելացնում են ատամի մածուկի, տարբեր փոշիների, օծանելիքի, բուժահեղուկների մեջ:

мята горная

Արևքուրիկ (Зверобой)

Հայկական դեղաբուսերից հայտնի է նաև արևքուրիկը: Բժշկական նպատակներով հիմնականում օգտագործում են արևքուրիկի տերևներն ու ընձյուղները:

Այս բույսը պարունակում է տոկոֆերոլներ, ֆլավանոիդներ, հիպերիցին եթերաայուղ, աղաղանյութեր, P, PP, C վիտամիններ, կարոտին, մակրո և միկրոտարրեր, նիկոտինաթթու, ազուլեն, պրովիտամին A և այլն:

Բույսի արմատներն օգտագործում են ոսկորների տուբերկուլյոզի և դիզենտերիայի դեպքում: Արևքուրիկն օգտակար է մարդու, բայց վտանգավոր՝ կենդանիների համար: Երկարատև արշավներից առաջ տարբեր երկրների բանակներում արևքուրիկի թուրմ են տվել զինվորներին:
Արևքուրիկի թեյը կարգավորում է ստամոքսի և աղիքների աշխատանքը, խթանում ներքին արտազատման գործառույթը:

Зверобой

Երիցուկ

Բոլորին հայտնի է, որ երիցուկի թեյը հանգստացնում է նյարդերը, իսկ թուրմն օգնում մաշկային հիվանդությունների և կոկորդի հիվանդություների ժամանակ:

Դեղատնային երիցուկն ունի սպազմալիտիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, փքահան, քրտնաբեր և ամոքող հատկություններ:
Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմն օգտագործում են փորլուծության և մարսողական խնդիրների, աղիքների ջղակծկումների ժամանակ, նորածինների մոտ փորացավի դեպքում: Թուրմը լավացնում է ախորժակը և մարսողությունը, հանգստացնում ստամոքսի լորձաթաղանթը (օգտակար է բարձ ստամոքսահյութի թթվայնության դեպքում), ունի փքահան հատկություններ:

Ромашка аптечная

Մենք այս բոլոր խոտաբույսերից օգտագործում ենք, քանի որ ապրում ենք գյուղում։

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ: ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ

1․Լուցկու հատիկներով կառուցված կենդանի է նկարում։ ․Նկարում կենդանին նայում է դեպի ձախ։ Լուցկու 2 հատիկ տեղափոխել այնպես,որ այն նայի դեպի աջ։

2․ Չորս 9-ի միջոցով ստանալ 100։
99+9:9=100

3․ Չորս 2-ով ստանալ 111։
222:2=111

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ: ՕՐ՝ ՀԻՆԳԵՐՈՐԴ

1.Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ։

Պատ․՝Պահեստային անիվը


2.Երեկ նա չկար, իսկ վաղը չի լինելու, ինչի՞ մասին է խոսքը։

Պատ.՝ Խոսքը գնում է այսօրվա մասին:


3.Վարորդն ունի 2 քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն: Կարո՞ղ է այդպես պատահել։

Պատ.՝ Վարորդը երկու քույրերի քույրն էր: