Կենձաբուրո Օէ — 1994թ. գրականության նոբելյան մրցանակակիր, «ով բանաստեղծական ուժով ստեղծել է երևակայական աշխարհ, որտեղ իրականությունը և առասպելը խտանալով իրենցից ներկայացնում են այժմյան մարդու դժբախտության անհանգստացնող պատկերը»
Լուսաբացի մշուշի միջով սլանում էր արտասահմանյան զինվորներով լեցուն «ջիպը»: Հովտի միջով իր որսորդական տարածքները ստուգող տղան` մեջքին գցած մի լար, որին հագցրել-շարել էր որոգայթներն ընկած թռչուններին, շունչը պահած` որոշ ժամանակ հետևում էին մեքենային: Ժամանակ դեռ կա մինչև «ջիպը» կբարձրանա բլուր, կիջնի հարթավայր, կրկին կմագլցի բլուր և նոր միայն կհայտնվի գյուղում: Տղան ամբողջ թափով սլացավ դեպի գյուղ: Նրա հայրը բլրալանջին կպած այդ պստիկ գյուղակի ավագն էր, և տղան` վախից սպիտակած, վազեց այնտեղ, որտեղ հայրն ավարտում էր նախապատրաստական վերջին գործերը դաշտ դուրս գալու համար:
Տղան խփեց հրշեջ զանգը` գյուղի բնակիչներին կանչելով հոր տան մոտ, որը կանգնած էր բլրի հովտահայաց լանջին: «Աղջիկներն ու ջահել կանայք թաքնվեն լեռան ստորոտի խրճիթում, որտեղ փայտածուխն էր թրծվում, տղամարդիկ դաշտի հյուղակում թողնեն այն բոլոր առարկաները, որոնք սխալմամբ կարող են զենքի հետ շփոթել: Եվ ոչ մի դեպքում կռվի չբռնկվել»: Արդեն բազում անգամներ կրկնվող այս խրատները վաղուց անգիր էին արվել: Բայց արտասահմանյան զինվորներ, չգիտես ինչու, դեռևս ոչ մի անգամ չէին հայտնվել գյուղում:
Երեխաները հուզված գնում-գալիս էին գյուղի փողոցով, մեծահասակները թողել էին գործը` դուրս չէին եկել դաշտ, չէին տքնում մեղվանոցում, անասունների համար կեր էին պատրաստում: Արևն արդեն բարձրում էր, երբ «ջիպը» մեծ արագությամբ, սակայն անձայն, մտավ գյուղ:
Նա կանգնեց հրապարակում, դպրոցի առջև, որը փակ էր ամառային արձակուրդների պատճառով: Մեքենայից դուրս եկան հինգ արտասահմանյան զինվոր և մի ճապոնացի թարգմանիչ: Աշխատեցրին հրապարակի պոմպը, խմեցին պղտոր-սպիտակավուն ջուրը, լվացվեցին: Հեռու կանգնած մեծահասակներն ու երեխաները նայում էին նրանց: Կանայք ու ծերունիները թաքնվել էին մութ ու նեղ մարագներում և այնտեղից էին նայում` վախենալով քթները դուրս հանել: Երբ զինվորները գնացին դեպի «ջիպը», մեծահասակներն ու երեխաները ետ քաշվեցին: Նրանք առաջին անգամ էին արտասահմանյան զինվորներ տեսնում և փոքր-ինչ շփոթված էին:
Թարգմանիչը, պահպանելով դեմքի խիստ արտահայտությունը, բարձրաձայն գոռաց.
– Որտե՞ղ է ավագը: Կանչեք նրան,–դրանք առաջին բառերն էին այն առավոտ:
Տղայի հայրը, որը գյուղի մյուս բնակիչների հետ հետևում էր արտասահմանյան զինվորների ժամանումին, առաջ եկավ: Տղան հուզմունքով նայում էր, թե ինչպես հայրը, կուրծքն ուռցրած, պատրաստվում էր պատասխանել թարգմանչին:
–Ավագը ես եմ,–ասաց նա:
–Մենք վճռեցինք հանգստանալ ձեր գյուղում, մինչև երեկոյան հովն ընկնի: Հոգս չենք պատճառի: Նրանք ուրիշ տեսակ կերակուրի են սովոր, այնպես որ` նրանց հյուրասիրելու անհրաժեշտություն չկա, միևնույնն է, չեն ուտի: Պա՞րզ է:
–Մարդիկ թող գնան գործի, մենք ցանկանում ենք հանգստանալ,–ասաց թարգմանիչը:
Շագանակագույն մազերով զինվորը թեքվեց թարգմանչի կողմը և ինչ-որ բան ասաց նրա ականջին:
–Նա ասում է`շնորհակալություն հյուրընկալության համար,–բացատրեց թարգմանիչը:
Շագանակագույն մազերով զինվորը սիրալիր ժպտում էր: Եվ հավաքվածները, անուշադրության մատնելով թարգմանչի ասածը, չէին հեռանում, աշխատելով ավելի լավ ուսումնասիրել արտասահմանյան զինվորներին: Նրանք նայում էին` հիացական բացականչություններ արտաբերելով:
–Գնացեք աշխատելու,–կրկնեց թարգմանիչը:
Մարդիկ վերջապես սկսեցին ցրվել, դժկամորեն, անդադար ետ նայելով, փոքրիկ իսկ առիթի դեպքում վերադառնալու ցանկությամբ: Թարգմանիչը նրանց կարծես դուր չեկավ: Հրապարակում մնացին միայն երեխաները, արտասահմանյան զինվորների ներկայությամբ նրանց փոքր-ինչ վախեցնում էր, և նրանք նայում էին զինվորներին`«ջիպից» որոշ հեռավորության վրա տեղավորված։
Զինվորներից մեկր ջրհորից ջուր վերցրեց, թափեց մեքենայի վրա և սկսեց լվալ այն։ Մյուսը, լուսամուտի ապակու մեջ սեփական արտացոլմանր նայելով, սանրում էր արևհար շեկ մազերը։ Ինչ-որ մեկր մաքրում էր զենքը։ Երեխաները, շունչները պահած, հետևում էին այս ամենին։
Թարգմանիչը մոտեցավ երեխաներին, անժպիտ նայեց չորս բոլորը և բարձրացավ– նստեց վարորդի նստարանին։ Նա այդ բանը հավանորեն արեց, որպեսզի ավելի հեշտորեն հետևի անչափահաս դիտորդների գործողություններին։ Արտասահմանյան զինվորներն իրենց հանգիստ ու բարեկիրթ էին պահում։ Նրանք բարձրահասակ էին, լայնաթիկունք, գեղեցիկ։ Երեխաներն աստիճանաբար ավելի ու ավելի մոտ էին գալիս՝ սեղմելով օղակը «ջիպի» շուրջը, որպեսզի առավել լավ ուսումնասիրեն զինվորներին։
Կեսօրին, երբ շոգը անտանելի դարձավ, գինվորներն իջան դեպի գետակը։ Խորը տեղերում կարելի էր լողալ։ Երեխաներն ակնածանքով էին նայում զինվորների մերկ մարմիններին։ Նրանք չափազանց սպիտակմաշկ էին՝ ամբողջովին ծածկված արևի տակ փայլփլող ոսկեգույն մազիկներով։ Նրանք սուզվում էին, լողում, ջուր ցայտեցնում միմյանց վրա, բարձրագոչ գոռգոռում։
Ամբողջովին քրտնաթոր՝ երեխաները նստած էին ափին եւ ակնապիշ նայում էին զինվորներին։ Վերջապես գետափ իջավ նաև թարգմանիչը, նա էլ հանեց հագուստը, սակայն նրա մաշկը մուգ-դեղնավուն էր, իսկ մազեր ընղհանրապես չկային մարմնի վրա։ Մարմինն ասես փայլեցված լիներ և դրա հետ՝ անմաքուր։ Թարգմանիչը զգուշորեն էր մտնամ ջուրր՝ ձեռքերով ամոթատեղերը ծածկած՝ բոլորովին ոչ այնպես, ինչպես արտասահմանյան զինվորները։ Երեխաները, որ որոշ արհամարանքով էին նայում թարգմանչի գործողություններին, բարձրաձայն ծիծաղեցին։ Արտասահմանյան զինվորներն այնպես ցույց տվին, իբր ուշադրության չեն դարձնում նրա վրա։ Սակայն հազիվ ջուրը մտած՝ թարգմանիչը հայտնվեց զինվորների օղակում և նայն պահին աղաղակելով դուրս թռավ ափ։
Բարձր գոռգոռալով՝ զինվորները սրբվեցին, հագան վերնաշապիկներն ու տաբատները և վազքով վերադարձան դպրոց։ Երեխաները սլացան նրանց հետեւից։ Թարգմանիչը զինվորների հետ չէր։ Որոշ ժամանակ անց նա վազեվազ տեղ հասավ՝ ոտաբոբիկ ու շվաթված։ Վազում էր սալարկած ճանապարհի շիկացած քարերի վրայով, անդադար վեր-վեր ցատկելով։ Երեխաներն ու զինվորները՝ նրան նայելով, միահամուռ ծիծաղեցին։
Թարգմանիչը մոտեցավ քրքջացող երեխաներին, պարզորոշ նկատվում էր, որ զայրացած է, և հայհոյանքների տարափ տեղաց նրանց վրա։
–է յ, դո՛ւք, չգիտե՞ք ուր են իմ կոշիկները,– նա դոփեց բոբիկ ոտքերով: – Կոշիկներս կորել են։
Երեխաներն ուրախ ծիծաղում էին։ Տեսնել էր պետք թարգմանչի չարությունից այլայլված մուգ դեմքը։
–Հերիք ծիծաղեք…– գոռաց նա բարկացած։– Ձեզնից մեկն է արել երևի, հը՞։
Երեխաները դադարեցին ծիծաղել և զարմացած նայեցին թարգմանչին։ Վերջինս ցույց տալով, թե այլևս չի զայրանամ՝ խոսեց արդեն հանգիստ ձայնով.
–Դեհ, ուրեմն՝ ի՞նչ, մեկն ու մեկդ տեսե՞լ է կոշիկներս։
Ոչ ոք չպատասխանեց։ Երեխաների հայացքներն ուղղված էին թարգմանչի երկարուկ, սպիտակ ներբաններին, որոնք անճարակ տեսք ունեին, անգամ՝ տհաճ, բոլորովին նման չէին գյուղի բնակիչների երբեք կոշիկ չտեսած ոտքերին։
Արտասահմանցի զինվորները, որ արևի այրող շողերից պահվելու համար մտել էին դպրոցի տանիքի ելուստի տակ, հետևում էին թարգմանչին և երեխաներին։ Թվում էր, թե նրանք հաճույք են ստանամ թարգմանչի մուգ հագուստի և բոբիկ ոտքերի զավեշտալի աններդաշնակությունից։
Ավագի որդին վեր թռավ և վազեց անտառի միջով՝ սալարկած ճանապարհով վեր։
Հայրը, խարույկի մոտ կիսախավարում նստած, մոր հետ բամբուկ էր մանրում, ապա հավաքում ոչ մեծ փնջերով և կապում։ Նման աշխատանքը հոր համար չէր։ Սակայն գյուղում, որտեղ հիմնականում երեխաներ էին մնացել, անհնար էր միայն տղամարդու աշխատանք կատարել։ Հակառակը՝ տղամարդու աշխատանք երբեմն ստիպված էին լինում կատարել կանայք։
–Դե՞,– խռպոտ ձայնով հարցրեց հայրը, տեսնելով, որ տղան բան ունի ասելու։
–Թարգմանչի կոշիկները կորել են, չգիտի ինչ անի,– խոսեց տղան, –Ասում է, որ դու գաս։
–Իսկ ես ի՞նչ իմանամ,– փնթփնթաց հայրը։ –Ես ի՞նչ իմանամ, ուր են կորել այդ կեղտոտ տիպի կոշիկները։
Սակայն, այնուհանդերձ, վեր ելավ և որդու հետևից դուրս եկավ՝ կկոցելով աչքերը պայծաո արևից։ Նրանք իջան դեպի հրապարակ։
«Ջիպի» շուրջն էին հավաքվել գյուղացիները և լսում էին թարգմանչի պատմությունը կոշիկների մասին։ Ավագը, որի ճակատին քրտինքի կաթիլներ էին հայտնվել, մոտեցավ, և թարգմանիչը նորից սկսեց իր պատմությունը։
–Մինչ ես լողանում էի, կոշիկներս գողացան, դա տեղի ունեցավ ձեր գյուղում, և, ուրեմն, դուք պատասխանատու եք կատարվածի համար։ Վերադարձրեք իմ կոշիկները։
Մինչև պատասխան տալը, ավագը նայեց գյուղի բնակիչներին։ Հետո դանդաղորեն շրջվեց թարգմանչի կողմր և տարուբերեց գլուխը։
–Ի՞նչ է,– ասաց թարգմանիչը։
–Ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ,– ասաց հայրը։
–Գողացել են ձեր գյուղում,– համառում էր թարգմանիչը։– Պատասխանատվությունը ձե՛ր գյուղի վրա է։
–Գողացել են կամ չեն գողացել` ի՞նչ իմանամ,– ասաց հայրը– Գուցե գետն է տարել։
–Կոշիկներս հանեցի շորերիս հետ, գետափին, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Գետը տանել չէր կարող։
Տղայի հայրը նորից շրջվեց հավաքվածների կողմը.
–Ձեր մե՞ջ է կոշիկները գողացողը։– Ապա դարձավ թարգմանչին.– Տեսնո՞ւմ եք՝ ոչ։
–Ինձ հիմարի տեղ դնել հարկավոր չէ,– ասաց կատաղած թարգմանիչը։ Նրա բարակ շրթունքները դողում էին։– Գլուխ մի տարեք։
Ավագը լռում էր։
–Այդ կոշիկներր բանակին էին պատկանում,– հարձակվեց թարգմանիչը։– Ձեզ հայտնի՞ է, թե ինչ են անում նրան, ով գողանամ կամ թաքցնում է բանակային ունեցվածքը։
Թարգմանիչը շրջվեց և թափահարեց ձեռքը։ Շեկ ու շագանակագույն մազերով բարձրահասակ տղաները լուռ դուրս եկան կտուրի ստվերի տակից, շրջապատեցին թարգմանիչին և տղայի հորը։ Արտասահմանյան զինվորների լայն թիկունքների ետևում նա բոլորովին չէր երևում։ Զինվորների ուսերից կախ ընկած ավտոմատ հրացանները յուրաքանչյուր քայլափոխին խփվում էին նրանց կողքերին։
Զինվորների օղակը բացվեց, երևաց տղայի հոր գլուխը։
–Մենք որոշեցինք փնտրել ափին, օգնեք մեզ,– կանչեց նա։
Թարգմանիչն ու ավագն առջևում, նրանց ետևից արտասահմանյան զինվորները, ապա մեծահասակներն ու երեխաները ուղղություն վերցրին դեպի գետը։ Երեխաները, հուզված, վազում էին ճանապարհի կողքերով, ձարխոտի խիտ մացառների միջով։ Փոքրիկ գետափին բան փնտրելը հեշտից հեշտ էր։ Եվ ոչ ոք, բացի թարգմանիչից դրանով չզբաղվեց։
Դեռ բոլորովին ջահել, պեպենոտ զինվորը վերցրեց հրացանը, հենեց ուսին և ուղղեց դեպի թփի գագաթը, այնտեղ, փետուրներն ուռցրած նստած էր մեծ ու գորշ մի թռչուն, որր հենց նոր թռել-եկել էր գետի մյուս ափից։ Նա նստած էր անշարժ, բայց զինվորն այդպես էլ չկրակեց։ Նա իջեցրեց ավտոմատը և սկսեց հայացքով զննել ափը՝ կոշիկները գտնելու հույսով։ Մեծահասակներն ու երեխաները թեթևացած շունչ քաշեցին։ Լարվածությունը, որով նրանք հետևում էին զինվորին, թուլացավ։
Սակայն այդ միջոցին թարգմանիչը խոտերի մեջ, ափից բավական հեոու, գտավ իր կոշիկի կապի մի կտորը և ցույց տալով, որ այն կտրված է ինչ-որ սուր առարկայով՝ սկսեց զայրացած գոռգոռալ։ Գյուղի բնակիչները կրկին կաշկանդվածություն զգացին՝ վախին միախառնված։ Երեխաներն ընկրկեցին՝ թաքնվելով բամբուկի և ձարխոտի թավուտում։
Թարգմանիչը բարձր ինչ-որ բան գռռաց, հզոր կազմվածքով և շագանակագույն մազերով զինվորը մեծ-մեծ քայլերով մոտեցավ նրան։ Թարգմանիչը ցույց տվեց կոշկակապի կտորը, մատով նշեց մինչև ափ ընկած տարածությունը և սկսեց ինչ-որ բան բացատրել։ Ավագը խոժոռված լսում էր, սակայն շուտով ընկղմվեց սեփական մտքերի մեջ, քանի որ օտար լեզուն չէր հասկանում։ Զինվորը համաձայնեց թարգմանչի հետ և սկսեց քննախույզ նայել հավաքվածներին։ Թարգմանիչը նորից հարձակվեց ավագի վրա։
–Քո գյուղի բնակիչների մեջ գող կա, և դու հավանորեն գիտես, թե ով է։ Ստիպիր նրան, որ խոստովանի։
–Ես չգիտեմ, թե ով է,– ասաց տղայի հայրը։– մեր գյուղում գողեր չկան։
–Մ’ի ստիր, կարծում ես կկարողանա՞ս խաբել ինձ,– չարությամբ գոռաց թարգմանիչը։– Նրան, ով գողացել է բանակի ունեցվածքը, իրավունք ունեմ գնդակահարել, ուզո՞ւմ ես։
Ավագը չէր պատասխանում։ Թարգմանիչը խոժոռված նայում էր նրան։ Շագանակագույն մազերով զինվորը հանգիստ ինչ-որ բան ասաց թարգմանչին։ Վերջինս դժկամորեն համաձայնեց։ Հետո նրանք քայլեցին դեպի հրապարակ։ Շիկացած ճանապարհով ոտաբոբիկ քայլող թարգմանչի տեսքը զավեշտալի էր։ Նա քայլում էր թռչկոտելով, անդադար չորացնելով վզի կեղտոտ քրտինքը։
Դսլրոցի առջև, հրապարակում նա եռանդուն շարժուձևով երկար ինչ-որ բան էր ապացուցում շագանակագույն մազերով զինվորին։ Իսկ հետո, շեշտելով յուրաքանչյուր բառը և այնպիսի երանգով, որ ցնցի գյուղի բնակիչներին, հայտարարեց։
–Ես մտադիր եմ խուզարկել ձեր տները։ Նա, ով թաքցնում է գողացած կոշիկները, կձերբակալվի։ Կոշիկները ինքնակամ հանձնողին և ներողություն խնդրողին պատասխանատվության չենք կանչի։
Գյուղի բնակիչները տեղից չշարժվեցին։ Թարգմանիչն ավելի բորբոքվեց.
–Երեխաներ, դուք գիտե՞ք, ով է թաքցնում կոշիկները։ Եթե գիտեք, ասեք, նվեր կստանաք։
Երեխաները լռում էին։ Թափահարելով ձեռքերը՝ թարգմանիչը նորից խոսեց զինվորի հետ։ Զինվորը վերջապես տեղի տվեց և մտավ դպրոց, իսկ թարգմանիչը, բարձրացնելով քրտնած դեմքը, ասաց.
–Ես կխուզարկեմ բոլոր տները, և նա, ով գողացել է բանակային ունեցվածքը կամ թաքցնում է այն, խստորեն կպատժվի։ Եկեք իմ հետևից,– հրամայեց նա։– Կսկսեմ գյուղի հյուսիսային ծայրից, բոլոր բնակիչների ներկայությամբ։ Որևիցե ինքնուրույն գործողություն արգելում եմ, մինչև գտնվի ունեցվածքը։
Մեծահասակներից ոչ մեկը տեղից չշարժվեց։
–Դե, ինչ եք սպասում,– գոռաց թարգմանիչը։– Ես կարծեմ ասացի՝ հետեւեք ինձ։ Չե՞ք ուզում օգնել։
Նրա ձայնը հալվեց շիկացած երկնքում։ Տղամարդիկ, քրտնած ձեռքերը կրծքներին միահյուսած, անշարժ կանգնած էին։ Թարգմանիչը հուզմունքից դողում էր, աչքերը վառվում էին, նա չարությամբ չորս կողմն էր նայում։
–Եկեք իմ ետևից, խուզարկելու եմ տուն առ տուն։
–Գնացինք,– ասաց տղայի հայրը։
Թարգմանչի հետևից բոլորը շարժվեցին դեպի գյուղի հյուսիսային ծայրը։ Օրվա ամենաշոգ ժամն էր։ Արեգակը ողողել էր ամբողջ հովիտը։ Ճանապարհի շիկացած սալերի վրայով բոկոտն քայլող կատաղած թարգմանիչն այնպիսի զավեշտական տեսք ուներ, որ երեխաներն սկսեցին ծիծաղել։ Զինվորները նույնպես ծիծաղեցին, թեև`փոքր-ինչ կաշկանդված։ Դա նորից նրանց կողմը դարձրեց երեխաների համակրանքը։
Արտասահմանյան զինվորները չէին կարող մեկնել, մինչև թարգմանիչը չավարտեր խուզարկությունը, նրանցից մեկն անգործ պտտվում էր «ջիպի» շուրջը, մեկ ուրիշը ետ եկավ դպրոց։ Նրանց հետևող երեխաներն ուրախանում էին, որ զինվորները այդպես խաղաղ են: Իսկ զինվորները հետաքրքրված նայում էին վառ կարմիր կիմոնոյով աղջկան, լուսանկարում էին, ինչ-որ գրառումներ էին անում տետրակներում։ Խուզարկությանը, սակայն, ձգձգվեց, և դա բոլորին ձանձրացնում էր։
Թարգմանիչը համառորեն խուզարկում էր տուն տան ետևից։ Նրան սպասող զինվորները մտան դպրոցի շենքը։ Ոմանք, կոշիկները չհանելով, պառկեցին ուղղակի հատակի տախտակներին, մյուսները նստեցին` հենվելով պատին։ Դժգոհ տեսք ունեին։ Ամենաջահել զինվորը անդադար ծամում էր՝ ժամանակ առ ժամանակ փոշու մեջ թքելով վարդագույն թուքը։
Մեծահասակները լուռ հետևում էին խուզարկությանը, որը թարգմանիչը կատարում էր յուրաքանչյուր տանը, իսկ երեխաները, դպրոցի հրապարակում հավաքված, նայում էին «ջիպին» և զինվորներին, որոնց այս ամենը վաղուց արդեն ձանձրացրել էր։ Երեխաների մոտ, սակայն, հետաքրքրությունը դիպվածի նկատմամբ չէր նվազում։ Ջահել զինվորը նրանց կողմը նետեց մի տոպրակ՝ մեջը քաղցրավենիք, որից ինքն էր ծամում։ Լայն ժպտալով, երեխաները նույնպես սկսեցին ծամել, սակայն՝ մեծ դժվարությամբ, քանի որ այդ քաղցրավենիքը կպչում էր ատամներին և ասես կաշվի կտորտանք լիներ։ Նրանք ի վերջո թքեցին քաղցրավենիքը, բայց, ըստ ամենայնի, մեծ բավականություն ստացան։
Արևը թաքնվեց, հովիտը շրջապատող լեոները մթագնեցին, քամի բարձրացավ, շագանակի անտառում ալիք տվեց խոտը։ Իջավ երեկոն: Թարգմանիչը, տանջված ու գրգռված, մեծահասակների ուղեկցությամբ վերադարձավ հրապարակ։ Նրա բոբիկ ոտքերը կեղտոտվել էին փոշուց ու քրտինքից, ասես փաթաթված լինեին սև գործվածքի կտորներով և թվում էին վիթխարի ու տձև։
Նա մտավ դպրոց, որպեսզի պատմի խուզարկության մասին։ Զինվորներն այլևս չէին ծիծաղում։ Նրանք հոգնել էին սպասումից, և նրանց դեմքերը չարացած էին։ Ավտոմատները ձեռքերին՝ նրանք ելան հրապարակ։ Թարգմանիչը, որի համար նրանք ասես թիկնապահ լինեին, դարձավ գյուղի բնակիչներին.
–Դուք պետք է օգնեք ինձ։– Ձայնը համարյա աղաչող էր։ Օգնել ինձ՝ կնշանակի օգնել օկուպացիոն զորքերին։ Ճապոնացիները չեն կարող ապրել՝ չօգնելով օկուպացիոն զորքերին։ Դուք պարտված երկրի բնակիչներ եք։ Եվ եթե նրանք, ովքեր հաղթել են, գնդակահարեն բոլորիդ, ոչ ոք ծպտուն էլ չի հանի։ Միայն խելագարը կհրաժարվի ինձ օգնելուց։
Մեծահասակները նրան էին նայում ու լռում։ Այնժամ կատաղած թարգմանիչը, մատն ավագի կողմը տնկելով, կոպտորեն գոռաց.
–Մենք չենք մեկնի այնքան ժամանակ, մինչեւ չվերադարձվի գողացվածր։ Բավական է ասեմ զինվորներին, թե այս գյուղում խռովություն է պատրաստվում և զենք են թաքցնում՝ նրանք կմնան և կսկսեն խուզարկությունները։ Իսկ եթե զինվորները մնան ձեր գյուղում, ապա դա էժան չի նստի ձեր կանանց ու աղջիկների վրա, որոնք հիմա թաքնվում են լեռներում։
Շրթունքները սեղմած՝ թարգմանիչը հայացքով զննում էր գյուղացիներին, ձգտելով որևէ մեկի մեջ անվճռականություն հայտնաբերել։
–Դե ի՞նչ, չե՞ք ցանկանում օգնել։
–Բոլորն էլ ասում են, որ ոչինչ չգիտեն ձեր կոշիկների մասին։ Ասում են, որ հավանաբար գետն է քշել-տարել,– խոսեց տղայի հայրը՝ աշխատելով պահպանել խրոխտ կեցվածքը։– Ուստի, ինչպե՞ս օգնենք ձեզ։
–Սրիկա,- գռռաց թարգմանիչը՝ մերկացնելով ատամները, ապա հարվածեց ավագի դեմքին։
Վերջինս ձեռքը տարավ ծնոտին և իսկի հոնքն էլ չշարժեց։ Պատռված շրթունքից կաթեց արյունը։ Որդին, սարսափից շնչահեղձ, նայում էր, թե հոր արևհար այտն ինչպես է դանդաղորեն կարմրատակում։
–Սրիկա,- կրկնեց թարգմանիչը ծանր շնչելով։– Դու ավագն ես և պատասխանատու ես ամեն ինչի համար։ Եթե ցույց չտաս գողին, ես զինվորներին կասեմ, որ գողր դու ես, կասեմ քեզ բռնեն ու տանեն օկուպացիոն բանակի զինվորական ոստիկանություն։
Տղայի հայրը դանդաղ շրջվեց մեջքով դեպի թարգմանիչը և հեռացավ: Տղան զգաց, որ հայրը կատաղած է։ Թարգմանիչր գոռում էր փորձելով վերադարձնել ավագին, բայց վերջինս շարունակում էր հեռանալ։
–Կանգնիր, գող, չհամարձակվես փախչել,– աղաղակեց թարգմանիչը։ Եվ նույն պահին օտար լեզվով ինչ-որ բան գոռաց։
Ջահել զինվորը, ավտոմատն ի զեն վերցնելով, նույնպես ինչ-որ բան գոռաց:
Հայրը շրջվեց և հանկարծակի վախով համակված՝ վազեց։
Թարգմանիչը գոռաց։ Ջահել զինվորի ավտոմատը կրակեց։ Հայրը, ձեռքերը տարածելով, ցնցվեց ու տապալվեց գետնին։ Գյուղացիները մոտ վազեցին։ Բոլորից առաջ հոր գլխավերևում հայտնվեց որդին։ Հայրը մեռած էր, նրա աչքերից, քթից, ականջներից արյուն էր հոսում։ Սրտաճմլիկ աղաղակելով՝ տղան դեմքով սերմվեց հոր տաք թիկունին: Հայրը միայն նրան էր պատկանում։ Գյուղացիներր շրջվեցին և խտացող մթան միջով նայեցին հեռվում շփոթահար կանգնած թարգմանչին ու զինվորին։ Զինվորից մի քանի քայլ հեռանալով՝ թարգմանիչը այլայլված ձայնով ինչ-որ բան գռռաց, սակայն ո՛չ մեծահասակները, ո’չ երեխաները նրան չպատասխանեցին։ Նրանք լուռ նայում էին թարգմանչին։
Իջավ գիշերը, հատակի վրա պառկած հանգուցյալի մոտ մնացին միայն տղան և նրա մայրը։ Մայրն անշարժ էր նստած, ձեռքերր տղամարդու պես ծնկներին հենած։ Տղան պատուհանից նայում էր ցածում փռված հովտին, հովիտն էլ էր անշարժ ու անմռունչ։
Հովտով հոսող գետից բարձրանում էր խիտ մշուշր։ Ուշադիր նայելով տղան տեսավ, որ սալարկած ճանապարհով մարդիկ են բարձրանամ, իսկ նրանց ետևից սողում է մշուշը։ Մարդիկ դանդաղ էին բարձրանում, անխոս։ Նրանք քայլում էին համաչափ, ոտքներն ամուր դնելով, ասես ծանր բեռ էին տանում։ Շրթունքն ատամի տակ՝ տղան ավելի ու ավելի մեծ անհանգստությամբ էր հետևում մոտեցող թափորին։ Տղայի աչքերը մի պահ մթագնեցին։ Մայրն արագորեն մոտ եկավ և պատահանից դուրս նայեց։ Տղան հասկացավ, որ մայրն էլ տեսավ եկողներին։ Մայրը գրկեց նրա ուսերը։ Տղան անշարժացավ մոր գրկում։
Մարդիկ, թվաց, կորան կաղնու պուրակում, սակայն նույն պահին, առանց թակոցի, բացվեց տան դուռը, և նրանք խռնվեցին շեմին, լուռ նայելով նրան։ Տղան զգաց, թե ինչպես դողաց իրեն գրկած մայրը, և, ասես փոխանցվելով, դողը համակեց նաև տղային։
Սակայն, ահա, նա մի կողմ տարավ մոր ձեռքը և վեր կացավ։ Եվ ինչպես կար՝ ոտաբոբիկ, իջավ հողե հատակին ու մեծահասակներով շրջապատված՝ դուրս ելավ տանից։ Նրանք արագորեն իջնում էին մշուշից տամկացած զառիթափով, տղան, վախից ու ցրտից շարունակ դողալով, հազիվ էր հասնում նրանց ետևից։
Քարհանքի մոտ հարթեցված փոքրիկ հրապարակից ճանապարհը երկատվում էր։ Մեկը տանում էր դեպի կամուրջը։ Քարե սանդուղքն իջնում էր ընդհուպ մինչև ջուրը։ Լարվածությունից այլակերպված մեծահասակների չսափրված ու խիստ դեմքերը շրջված էին դեպի տղան։ Նրանք լուռ նայում էին նրան։
Որպեսզի զսպի դողը, տղան ձեռքերով ամուր գրկեց սեփական իրանը և, զգալով թիկունքին մեխված հայացքները, վազեց դեպի դպրոցի հրապարակ։ «Ջիպը» կանգնած էր՝ լուսնի փափուկ լույսով ողողված։ Տղան մոտեցավ։ Զինվորներն, ըստ ամենայնի, քնած էին դպրոցի շենքում։ Շունչը պահած՝ նա նայում էր մեքենային։
Վարորդի նստարանին հանկարծ հայտնվեց մի կերպարանք։ Դուռը բացվեց ևկերպարանքը դուրս ցցվեց։
–Ո՞վ է այստեղ,– լսվեց թարգմանչի ձայնը։– Ինչո՞ւ ես եկել։
Տղան լսում էր։ Եվ նայում էր թարգմանչի աչքերին։
–Դու գիտե՞ս, թե որտեղ են թաքնված իմ կոշիկները,– ասաց թարգմանիչը– Ուզում ես ասել և ստանալ վարձատրությու՞նը։
Տղան, լարվելով, գլուխը բարձրացրեց։ Եվ շարունակում էր լռել։ Թարգմանիչը ճարպկորեն դուրս թռավ մեքենայից։Նա թփթփացրեց տղային ուսը։
–Ապրե՛ս։ Դեհ, գնացինք։ Մի անհանգստացիր, ոչ ոքի չեմ պատմի։
Անդադար բախվելով միմյանց, նրանք քայլեցին դեպի այն կողմը, որտեղից քիչ առաջ եկել էր տղան։ Տղան լարել էր ամբողջ կամքը, որպեսզի զսպի դողը։
–Ի՞նչ նվեր ես ուզում,– բլբլում էր թարգմանիչը։– Գուցե զինվորների ամբողջ քաղցրավենիքը վերցնեմ ու քեզ տամ, հը՞։ Իսկ դու երբևէ տեսած կա՞ս արտասահմանյան բացիկներ։ Կարող եմ արտասահմանյան ամսագիր նվիրել։
Տղան լուռ էր քայլում, շունչը պահած։ Մանր քարերր խրվում էին ներբանների մեջ և ցավեցնում։ Թարգմանչի համար երևի ավելի դժվար էր։ Նա անընդհատ վեր-վեր էր ցատկոտում։
–Դու հա՞մր ես,– ասաց թարգմանիչր։ –Թող այդպես լինի, փոխարենր դու հասկանում ես ինչն ինչոց է։ Քո գլուխն ավելի լավ է աշխատում, քան ձեր գյուղի մեծահասակներինը։
Նրանք հասան քարհանքին։ Անցան կամրջով և մշուշից թրջված սայթաքուն աստիճաններով իջան վար։ Կամրջի տակ՝ խավարի միջից հանկարծ մի ձեռք ցցվեց և սեղմեց թարգմանչի բերանը։ Նրան շրջապատեցին մերկացած, մկանուտ մարդիկ, չսափրված դեմքերով։ Դուրս պրծնելու անկարող, մերկ մարդկանց օղակում սեղմված, նա նրանց հետ միասին դանդաղորեն սուզվում էր ջրի մեջ։ Նրանք, ովքեր շունչ առնելու կարիք էին ունենամ, հերթականությամբ դուրս էին գալիս ջրից, օդ հավաքում թոքերի մեջ, ապա կրկին սուզվում և պահում նրան այնտեղ, թույլ չտալով բարձրանալ եւ շունչ առնել։ Այդպես նրանք փոխարինում էին միմյանց, մինչև վերջապես թարգմանչին մենակ թողեցին ջրի մեջ և սկսեցին բարձրանալ քարե աստիճաններով։ Բոլորը դողում էին ցրտից։ Շարունակելով դողալ, նրանք հագնվեցին։ Եվ տղային ուղեկցեցին մինչև այն ճանապարհը, որը տանում էր վեր՝ դեպի նրա տունը։ Թիկունքում լսելով լռելյան հեռացող մարդկանց համաչափ դոփդոփյունը, տղան քայլեց արթնացող անտառի միջով։
Նա բացեց դառը, և լուսաբացի կապտագորշ մշուշը ներս լցվեց։ Անշարժ, մեջքով դեպի դուռը նստած մայրը հազաց։ Տղան, նույնպես հազալով, կանգնած էր հողե հատակին։ Մայրը խիստ հայացքով նայեց նրան։ Տղան լուռ բարձրացավ սենյակ և, ամբողջովին փշաքաղված պառկեց ծղոտահյուս ներքնակին, որի կեսը զբաղեցնումէր հոր խոշոր մարմինը։ Մայրը նայում էր որդու նեղ ուսերին, բարակ պարանոցին:Տղան անձայն լաց էր լինում։ Նրան համակել էր հոգնությունը, թուլությունն ու խղճահարությունը, սակայն ամենից շատ՝ դաժան վախը: Մոր ձեռքը դիպավ նրա ծոծրակին։ Նա կատաղած՝ կոպտորեն վանեց մոր ձեռքը և կծեց շրթունքը: Աչքերից արցունք թափվեց։ Տան ետնամասի այգուց, որտեղ աճում էին ն շագանակենիներ, լսեեց արթնացող թռչունների երգը։
Առավոտյան արտասահմանյան զինվորներից մեկը գտավ թարգմանչին. ջրի մրջից դուրս էին ցցվել նրա ոտքերը։ Զինվորն արթնացրեք ընկերներին։ Թարգմանչին ջրից դարս քաշելու համար նրանք վճռեցին օգնության կանչել գյուղացիներին։ Սակայն երեխաները չքվել էին։ Իսկ մեծահասակներն աշխատում էին դաշտում՝ նորոգումէին փեթակներր, խոտ էին հնձում։ Զինվորներր փոձեցին նշաններով հասկացնել իրենց ուզածը, սակայն գյուղևացիները անհաղորդ էին: Նրանք անում էին իրենց գործը և այնպես նայում զինվորներին, ասես վերջիններս ծառեր էին կամ քարեր։ Աշխատում էին լուռ։ Թվում էր, նրանք մոռացել են, որ արտասահմանյան զինվորներ են եկել գյուղ։
Այնժամ զինվորներից մեկը հանեց հագուստը, մտավ գետը, հանեց խեղդվածին, ևնրան դրեցին «ջիպի» մեջ։ Ամբողջ առավոտ զինվորները պտտվում էին մեքենայի շուրջը։ Նրանք գրգռված էին ու շփոթված։ Գյուղի բնակիչները, ներառյալ երեխաները, ուշադրություն չդարձնելով դրան, շարունակում էին անել իրենց գործը. Գյուղից դարս, ճանապարհի մոտ, մի աղջնակ քաշքշում էր շան ականջները։Երկնագույն աչքերով զինվորը, ամենաբարեսիրտը, մեքենայի միջից, ընթացքի ժամանակ, նրան նետե) քաղցրավենիքով տոպրակը, սակայն աղջիկը, շարունակելով իր խաղը, նույնիսկ չնայեց տոպրակի կողմը:
1. Բոլորս էլ ունենք մեր նախասիրած երաժշտությունը, երգը: Դա կարող է լինել էստրադային, ազգային, ժամանակակից այլ ժանրում: Կարևոր չէ՝ ինչ ժանրի երաժշտություն է, կարևորն այն է, որ այն ձեզ դուր է գալիս, և դուք սիրով լսում եք:
Ձեր նախասիրած 3 երգերը
Դուք ունեք ձեր սիրած երգերը: Եթե կարող եք կատարել, երգեք, տեսագրեք, ուղարկեք: Եթե կատարման համար դժվար է, և դուք չեք կարող կատարել, ուղարկեք երգերի կատարումն հղումով, սիրով կունկնդրենք:
Ես շատ սիրած երգեր ունեմ, բայց որոշեցի այս երեք երգերի հղումները դնեմ
Ձեր նախասիրած 3 երաժշտական գործիքային ստեղծագործությունները
Գործիքային երաժշտությունը կատարվում է երաժշտական նվագարանների միջոցով՝ ջութակ, դաշնամուր, ֆլեյտա, շվի, դոլ, թմբուկ, հոբոյ, թավջութակ, և այլն: Կան գործիքային նվագախմբեր՝ դասական (սիմֆոնիկ), ազգային, էստրադային, ջազային և այլն: Ընտրեք երաժշտական գործիքներով (նվագարաններով) կատարված երաժշտական երեք ստեղծագործություն, ուղարկեք հղումները, ունկնդրենք միասին: Լավագույն ստեղծագործությունները կառաջարկենք բոլորին:
In Movses Khorenatsi’s account, Hayk son of Torgom had a child named Armanak while he was living in Babylon. After the arrogant Titanid Bel (Ba’al) made himself king over all, Hayk emigrated to the region near Mount Ararat with an extended household of at least 300 and settled there, founding a village he named Haykashen.
On the way he had left a detachment in another settlement with his grandson Kadmos. Bel (Baal) sent one of his sons to entreat him to return, but was refused. Bel decided to march against him with a massive force, but Hayk was warned ahead of time by Kadmos of his pending approach. He assembled his own army along the shore of Lake Van and
told them that they must defeat and kill Bel, or die trying to do so, rather than become his slaves.
In his writings Movses states that:
“Hayk was a handsome, friendly man, with curly hair, sparkling eyes, and strong arms. He was a man of giant stature, a mighty archer and fearless warrior. Hayk and his people, from the time of their forefathers Noah and Japheth, had migrated south toward the warmer lands near Babylon. In that land there ruled a wicked giant, Bel. Bel tried to impose his tyranny upon Hayk’s people. But proud Hayk refused to submit to Bel. As soon as his son Aramaneak was born, Hayk rose up, and led his people back to the land of his forefathers, the land of Ararat. At the foot of the mountains, he built his home, Haykashen.”
The Battle of Giants and Defeat of Bel Hayk defeats Bel with an arrow:
At Dyutsaznamart “Battle of Giants”), near Julamerk southeast of Lake Van, on August 11, 2492 BC (according to the Armenian traditional chronology) , Hayk slew Bel with a nearly impossible shot using a long bow, sending the king’s forces into disarray.
The hill where Bel with his warriors fell, Hayk named Gerezmank meaning “tombs”. He embalmed the corpse of Bel and ordered it to be taken to Hark where it was to be buried in a high place in the view of the wives and sons of the king.
Soon after, Hayk established the fortress of Haykaberd at the battle site and the town of Haykashen in the Armenian province of Taron. He named the region of the battle Hayk, and the site of the battle Hayots Dzor.
In comparative mythology, Hayk is likened to the constellation Orion.
Vocabulary
1․Arrogant – ամբարտավան
2․Household – տնային տնտեսություն
3․To settle-բնակեցնել
4․Settlement-բնակավայր
5․To found- հիմնել
6․Detachment-ջոկատ
7․To refuse – մերժել
8․To decide- որոշել
9․To march against sb.- ինչ-որ մեկի դեմ գնալ, արշավել ինչ-որ մեկի դեմ
Խմբով այցելեցինք ագարակ։ Կենդանիների հետ շփվելիս ստանում եմ մեծ և անբացատրելի տպավորություններ։ Ձիերը հավատարիմ և գեղեցիկ կենդանիներ են, նրանց կերակրելը, նրանց խնամելը իրոք մեծ բավականություն է։ Ագարակում սովորեցինք նաև մաքրել ձիերին, սանրել նրանց վարսերը, դա նույնպես շատ դրական լիցքեր է արթնացնում իմ մեջ։ Հույսով եմ, որ մյուս այցին ավելի շատ ժամանակ կանցկացնենք կենդանիների հետ։ Ձիերը դեռ վաղ ժամանակներից հավատարիմ են եղել իրենց տերերին, մեծ նշանակություն են ունեցել թե՛ պատերազմներում, թե՛ մի քաղաքից մյուսը գնալու համար։
Կենցաղային անպետք իրերը, խոհանոցային մնացորդները, արդյունաբերության տարբեր ճյուղերի մնացորդները և այլ անպետք ու չօգտագործվող իրեր ժամանակի ընթացքում հավաքվում են ինչոր տեղ և վերածվում են աղբի կամ թափոնների հսկայական սարերի: Թափոնները կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոններին անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններին` աղբ: Պինդ թափոնները լինում են կենսաքայքայվող (խոհանոցային մնացորդներ, գոմաղբ, թղթի և սննդի մշակման գործարանների թափոններ) և ոչ կեսաքայքայվող, ինչպիսիք են մետաղները, ապակին, պոլիեթիլենը, ռետինը և այլ նյութեր:Միջին հաշվարկով յուրաքանչյուր մարդու համար ամեն տարի արդյունահանվում և աճեցվում է 20 տոննա զանազան հումք, որը մոտ 800 տոննա ջրի և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի օգնությամբ վերածվում է 2 տոննա անմիջական օգտագործման արտադրանքի: Դժվար չէ նկատել, որ սկզբնական հումքի 90%-ը վերածվում է թափոնների, սրանք արդյունաբերական ու գյուղատնտեսական թափոններ են, նույն բախտին է արժանանում նաև ջրի հիմանական մասը: Վերջնական շուրջ 2 տոննա ստացված ապրանքի մի զգալի մասն էլ շուտ օգտագործվելուց հետո կրկին վերածվում է աղբի:
Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 1 տարվա կենցաղային աղբը չոչնչացվի և ամբողջ աշխարհից հավաքվի մեկ տեղ, ապա կառաջանա շուրջ 6000 մետր բարձրությամբ աղբի սար:Աղբի քանակը տարեցտարի աճում է: Դրա պատճառներից են· Երկրագնդի բնակչության աճը· Միանգամյան օգտագործման ապրանքների մեծ քանակությունը· Օգտագործվող ապանքատեսակների բազմազանության աճը· Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը և գիտության ու տեխնիկայի նորանոր նվաճումներըԵրկրագնդի բնակչությունը աճում է ուղղակի աննախադեպ տեմպերով: Միայն վերջին 180 տարում աշխարհի բնակչության թվի ավելացել է 7 անգամ: Բնակչության աճի զուգահեռ աճում է նաև մարդկանց պահանջները բավարարելու միջոցների քանակը:Այսօր մեր կենցաղում միանգամյա օգտագործման ապրանքերի քանակը անընդհատ աճում է: Դրանց թվաքանակի աճը դառնում է մտահոգիչ, քանի որ այսպիսի ապրանքների մեծամասնությունը կազմում են ոչ կեսաքայքայվող ապրանքներ` հիմանակնում պոլիեթիլեն: Յուրաքանչյուր տարի մարդը ստեղծում է մի քանի հարյու նոր տեսակի նյութը, ըստ այդմ ավելանում են նաև թափոնների տեսակները:
Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը հնարավորություն է տալիս դեն նետել իրեր, որոնք դեռևս կարելի է օգտագործել, բայց մարդիկ դրանք ժամանակակից չեն համարու և դեն են նետում, նպաստելով աղբի քանակի ավելացմանը: Զարգացող երկրները մինչև 2017 թվականը զարգացած երկրներից առաջ կանցնեն հնացած համակարգչային տեխնիկայի թվաքանակով, իսկ ևս 13 տարի անց նման համակարգիչների ընդհանուր թիվը կարող է հասնել 1,1 միլիարդի, ուստի անհրաժեշտ է վերաիմաստավորել «էլեկտրոնային աղբի» դեմ պայքարի քաղաքականությունը. այս կարծիքին են ամերիկացի ու չինացի գիտնականները:
Ես Էրիկ Գևորգյանն եմ։ Ծնվել եմ 2004թ․ հունիսի 24-ին։ Սովորել եմ Վերին Գետաշենի համար 1 միջնակարգ դպրոցում։ Հիմա ընդունվել եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալիր վեբ դիզայն բաժին։ Ես նաև զբաղվել եմ սպորտով բազկամարտով, բասկետբոլով։ Արդեն երեք օր է, որ այցելում եմ Քոլեջ և ունեմ նոր ընկերներ։ Հավանել եմ իմ նոր կրթական հաստատությունը, հուսով եմ ուսմանս տարիները հետաքրքիր կանցնեն։