Design a site like this with WordPress.com
Get started

Թեմա 9։ Բյուջեի պլանավորում

Նկարագրել բյուջեյի պլանավորման ձեր նախընտրած տարբերակը և համեմատել Ձեր ընտանեկան բյուջեյի օգտագործման հետ:

Ուսումնական նյութերը գտնել, հավաքել, կազմել ինքնուրույն։ Ստեղծել տեսասահիկ թեմայի վերաբերյալ։

Դիպլոմային նախագիծ

Երևանի <<ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ>> ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մասնագիտությունը՝ Համակարգչային գեղարվեստական նախագծում

Թեման՝

Ուսանող՝ Էրիկ Գևորգյան

Ղեկավար՝ Գեղամ Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ  2022

Հեյ ջան ղափամա

Յուրաքանչյուր ժողովուրդ առանձնահատուկ է ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, այլև իր խոհանոցով: Հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին կխոսենք մի ուրիշ առիթով, այժմ բացահայտենք նրա ճաշատեսակներից մեկի՝ ղափամայի պատմությունը: Ինչպես հայկական ազգային բոլոր ճաշատեսակները, ղափաման նույնպես ունի ծիսական արարողակարգ: Այն պատրաստվում էր Ամանորի կամ Բարեկենդանի ժամանակ և կարծես, տարվա ավարտի, ընդհանրացման, ստուգատեսային խորհուրդ ուներ հայերի համար: Դատարկ դդումն այն ընդհանուր ամբարն է, որի մեջ ամփոփվում են անցած տարվա արդյունքը՝ բերքն ու բարիքը, որ ստացել է հայ շինականի ընտանիքը: հունվարի 28-ին հայոց բանակի տոնը նշելուց բացի տեղի ունեցավ ազգագրական փառատոնի շրջանակում կատարվող ղափայաի ծեսը: Առավոտյան գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի երգեցինք եկեղեցական երգեր: Աղոթեցինք մեր զինվորների, հայրենիքի խաղաղության, բոլորիս առողջության համարվերադարձանք մայր դպրոց այնտեղ հյուրասիրում էին դդումից պատրաստած համեղ ուտեստներ: Մենք քոլեջի մի քանի սովորողներով ընկեր Տիգրանի շնորհիվ պարեցինք յարխուշտա: Շատ հետաքրքիր և հավես օր եմ ունեցել: Ով Սեբաստացի է ինձ հաստատ կհասկանա:

Հեյ ջան ղափամա

Հեյ ջան ղափամա

Հեյ ջան ղափամա,

Համով-հոտով ղափամա

Հեյ ջան ղափամա,

Շախով-շուխով ղափամա:

Արագ հասած դդումը

Առանք, բերինք մեր տունը,

Մանր ջարդած աղեցինք,

Թոնրի մեջը կախեցինք:

Կրկնակ:

Հեյ ղափամա, ղափամա

Մեղրը մեջը ղափամա

Հեյ ջան, ջան ղափամա

Բուղը մեջը ղափամա:

Ջան, հեյ ջան , հեյ ջան,հեյ ջան,

Ջան, հեյ ջան , հեյ ջան,հեյ ջան:

Հեյ ջան ղափամա,

Համով-հոտով ղափամա

Հեյ ջան ղափամա,

Շախով-շուխով ղափամա:

Եղ դրեցինք կծորա

Էնպես տարեք, չծորա,

Էնպես տարեք չթափի

Խաս շորերս չաղտոտի;

Կրկնակ:

Հեյ ղափամա, ղափամա

Մեղրը մեջը ղափամա

Հեյ ջան, ջան ղափամա

Բուղը մեջը ղափամա:

Ջան, հեյ ջան , հեյ ջան,հեյ ջան,

Ջան, հեյ ջան , հեյ ջան,հեյ ջան:

Հեյ ջան ղափամա,

Համով-հոտով ղափամա

Հեյ ջան ղափամա,

Շախով-շուխով ղափամա

Սահադաշտ

Այսօր հունվարյան ստուգատեսի շրջանակում գնացել էինք «Իրինա Ռոդինայի» անվան գեղասահքի և հոկեյի դպրոց: Այնտեղ մեզ տվեցին չմուշկներ և մենք գնացինք սահելու: Շատ ուրախ օր եմ ունեցել: Չմուշք վարելիս հանդիպեցի բազում դժվարությունների մի քանի անգամ ընկնելուց հետո սովորեցի սակայն երբ արդեն վարժ սահում էի ցավոք ժամանակը ավարտվել էր: Հաջորդ անգամ ավելի վստահ կսահեմ:

Հունվարյան հաշվետվություն

Ինչպես գիտեք հունվար ամիսը մեզ մոտ ստուգատեսային է: Մասնակցել եմ միայն մեկ ճամփորդության՝ սահադաշտ։ Այս ճանապարհորդությունը ինձ համար շատ հետաքրքիր էր:

Սահադաշտ ՝

Սահադաշտ (պատում)

  • Դժվարություն ՝ սահել չիմանալը
  • Խնդիրներ ՝ սովորել սահել և հաղթարել սահելու հմտությանը:
  • Ձեռքբերում ՝ կարողացա հաղթահարել իմ դիմաց դրված դժվարությունը:

Մասնակցել եմ ազգագրական ստուգատեսին ՝ ղափամայի ծեսին: Որն իրականացավ հունվարի 28-ին մայր դպրոցում:

Ղափամայի ծես (պատում)

Տնտեսագիտության հաշվետվություն

Ի՞նչ է ուսումնասիրում տնտեսագիտությունը
Տնտեսագիտության նպատակները և խնդիրները:Տնտեսական աճ:
Շուկայական տնտեսություն
Առաջարկի և պահանջարկի տեսություն:

Առաջարկի և պահանջարկի տեսություն:

  1. Ինչ է պահանջարկը:

Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակությունն է, որը գնորդը պատրաստ է ձեռք բերել տվյալ գնով և տվյալ պահին։

2. Ներկայացնել պահանջարկի օրենքը:

Ըստ պահանջարկի օրենքի՝ ինչքան բարձր է ապրանքի գինը, այնքան ցածր է (այլ հավասար պայմաններում) պահանջարկը, և հակառակը։

3. Ինչ է առաջարկը:

Առաջարկ է կոչվում ապրանքների և ծառայությունների այն քանակը, որը պատրաստ են վաճառել արտադրողները որոշակի գնով, որոշակի ծավալով, որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

4. Ներկայացնել առաջարկի օրենքը:

Ըստ առաջարկի օրենքի՝ ինչքան բարձր է գինը, այնքան մեծ է արտադրության ծավալը։

5. Պահանջարկի և առաջարկի վրա ազդող գործոնները (գնային, ոչ գնային):

Պահանջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները

  1. Բնակչության եկամուտները
  2. Նույնանման ապրանքների պահանջարկը և գինը
  3. Շուկայի չափերը
  4. Գնորդների թիվը
  5. Գնորդների ճաշակը, նախասիրությունները և ազգային առանձնահատկությունները
  6. Սպասումները
  7. Գովազդը
  8. Եկամուտի և փոխարինման էֆեկտները

Առաջարկի արձագանքը գնի բացատրվում է նրանով, որ գնի բարձրացման դեպքում ձեռնարկությունները գործի են դնում պահուստային հզորությունները, որը բերում է առաջարկի բարձրացման։

Առաջարկի վրա ազդող ոչ գնային գործոններն են․

  1. արտադրության ծախքերի փոփոխությունը՝ տեխնիկական նորամուծությունների, ռեսուրսների աղբյուրների, հարկային քաղաքականության, արտադրության գործոնների արժեքի փոփոխության արդյունքում,
  2. ուրիշ ապրանքների գների փոփոխությունը,
  3. արտադրության տեխնոլոգիական կարողությունները,
  4. հարկերի և դոտացիաների (լրավճարների) մակարդակը,
  5. ճյուղի զարգացման հեռանկարները,
  6. բնական աղետների, քաղաքական գործողությունների․ պատերազմների ազդեցությունը առաջարկի կրճատման վրա։

6. Ներկայացնել առաջարկի և պահանջարկի կապը:

Առաջարկի և պահանջարկի կորերի հատման կետը (E) ցույց է տալիս առք ու վաճառքի այն իրական գինը (OP1), որն անվանում են <<հավասարակշռված գին>>։

Շուկայական տնտեսություն

  1. Շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալները

Շուկայական հարաբերությունների ծագման առաջին պայմանն աշխատանքի հասարակական բաժանումն ու մասնագիտացումն է։

Շուկայական հարաբերությունների երկրորդ պայմանը սեփականության տարբեր ձևերի կամ բազմասեփականության առկայությունն է։ Բազմասեփականությունը ձևավորվում է շուկայական հարաբերությունների գոյության երրորդ անհրաժեշտ պայմանը՝ տնտեսավարող սուբյեկտների ինքնավարությունն ու ազատությունը։

Շուկայական հարաբերությունների անրհրաժեշտ պայման է նաև մրցակցությունը, որը ոչ թե հետևանք է, այլ շուկայական հարաբերությունների ծավալման և զարգացման շարժիչ խթան։

2. Սեփականության ձևերը

Ժամանակակից տնտեսական համակարգերում գործում են սեփականության հետևյալ ձևերը․

  1. Մասնավոր սեփականություն, որը տնօրինվում է առանձին անհատի կողմից և հասարակական սեփականության մյուս օբյեկտներից առանձնացված է։
  2. Անձնական սեփականություն, որը կարող է դրսևորվել սպառման առարկանների անձնական տնօրինման, անհատական աշխատանքային գործունեության ձևով։ Անձնական սեփականության հիմքն անձնական աշխատանքն է։
  3. Կոլեկտիվ սեփականություն, որի դեպքում արտադրության միջոցների և ստեղծված արդյունքի յուրացումն ունի կոլեկտիվ, խմբային ձև։
  4. Մունիցիպալ սփականություն, որը տեղական ինքնակառավարման մարմինների կամ համայնքների սեփականությունն է։
  5. Պետական սեփականություն, որի դեպքում սեփականատեր համարվում է պետությունը։

3. Շուկայական տնտեսության սուբյեկտները և օբյեկտները

Սեփականության սուբյեկտներն են մասնավոր անձիք, ֆիրմաները, հասարակական կազմակերպությունները և պետությունը։ Սեփականության հիմնական օբյեկտներն են հողը, շենքերը, կառույցները, նյութական և հոգևոր մշակույթի ստեղծագործությունները և այլն։

Սեփականության հարաբերություններն ընդգրկում են սեփականության օբյեկտների տիրապետման (յուրացման), օգտագործման ու տնօրինման ժամանակ առաջացող հարաբերությունները։

4. Բարիքի արժեքի բովանդակությունը և մեծությունը

5. Աշխատանքի բաժանման, ռեսուրսների նկատմամբ սեփականության ձևավորման անհրաժեշտությունը, արտադրողների տնտեսական առանձնացումը:

Տնտեսագիտության նպատակները և խնդիրները:Տնտեսական աճ:

1.Տնտեսագիտական մտածելակերպը բնութագրող 8 սկզբունքները

  1. Բարիք արտադրելու համար անհրաժեշտ սակավ ռեսուրսների օգտագործումը միշտ մեծ
    ծախսեր է պահանջում:
  2. Որոշում կայացնողները նպատակաուղղված ընտրություն են կատարում, այդ իսկ պատճառով
    նրանք կտնտեսեն:
  3. Ընտրությունը կատարվում է տնտեսական խթանների փոփոխության ազդեցությամբ:
  4. Տնտեսագիտական մտածելակերպը սահամանային մտածելակերպ է:
  5. Չնայած ինֆորմացիան կարող է օգնել ավելի լավ ընտրություն կատարել, դրա ձեռք բերումը
    ծախս է պահանջում:
  6. Տնտեսական գործողությունները հաճախ ստեղծում են երկրորդական հետևանք ի լրումն
    իրենց անմիջական հետևանքի:
  7. Բարիքի կամ ծառայության արժեքը սուբյեկտիվ է:
  8. Տեսության փորձարկումը նրա կանխատեսելու ունակությունն է:

2.Տնտեսական հարաբերությունների տեսակները

  • Ավանդական տնտեսական համակարգ
  • Վարչահրամայական տնտեսական համակարգ
  • Վարչահրամայական տնտեսական համակարգ

3.Ապրանքային արտադրության ձևավորման հիմքերը

Ապրանքային արտադրության առաջացման և գոյության համար անհրաժեշտ է երկու պայման։ Առաջինը աշխատանքի հասարակական բաժանումն է, որի դեպքում առանձին արտադրողներ մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության մեջ։
Երկրորդ պայմանը արտադրողների տնտեսական առանձնացումն է։ Այն արտադրողին թույլ է տալիս սեփական հայեցողությամբ տնօրինել արտադրած արտադրանքը, այսինքն՝ լինել այդ ապրանքի սեփականատեր։

4.Ապրանքի և դրա հատկությունների բնութագրիչները

Ապրանքն օժտված է երկու հատկությամբ՝
1․մարդկային այս կամ այն պահանջմունքը բավարարելու ունակությամբ,
2․փոխանակվելու ունակությամբ։
Ապրանքի՝ մարդկային այս կամ այն պահանջմունքը բավարարելու հատկությունը կոչվում է սպառողական արժեք։
Ապրանքի՝ այս կամ այն համամասնությամբ այլ ապրանքների հետ փոխանակվելու հատկությունը կոչվում է փոխանակային արժեք։

5․Այլընտրանքային արժեքի բովանդակությունը

6․Արժեքի ստեղծման, կապիտալի կուտակման և արտադրության / ծառայությունների կենտրոնացման գործընթացը

Կապիտալի կուտակումը կապիտալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավելյալ արժեքի փոխարկումն է կապիտալի. լրացուցիչ
արտադրամիջոցներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացումը գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական
բարիքների և կապիտալիստական արտադրահարաբերությունների վերարտադրության պրոցես է։ Կապիտալի կուտակումը պայմանավորված է
առավելագույն շահույթ ստանալու կապիտալիստի ձգտմամբ և մրցակցությամբ, որոնք ստիպում են նրան ընդլայնել արտադրության մասշտաբները։
Հավելյալ արժեքի կուտակումը հնարավոր է, եթե շուկայում առկա են լրացուցիչ արտադրամիջոցներ, սպառման առարկաներ և աշխատուժ։

7․Բաշխում, փոխանակում, սպառում

Հասարակական արտադրության գործընթացը կատարում է շրջապտույտ, որը ստորաբաժանվում է փուլերի՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում։
Արտադրությունը ցանկացած տնտեսության հիմնաքարն է։
Բաշխման ձևերն են՝ աշխատավարձը, ռենտան, տոկոսը, շահույթը և այլն։
Փոխանակությունը ընդգրկում է կապերի և հարաբերությունների համակարգ, որը թույլ է տալիս արտադրողներին միմյանց հետ փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները։
Սպառումը տնտեսական բարիքների շրջապտույտի եզրափակիչ փուլն է, որի ժամանակ օգտակար իրերը անհետանում են սպառման ընթացքում և անհրաժեշտ է դրանք նորից արտադրել։

8․Փողի գործառույթները և դրանց ազդեցությունը տնտեսական հարաբերությունների զարգացման գործում

Մի շարք տնտեսագետներ առանձնացնում են փողի 5 գործառույթ՝
1․արժեչափի,
2․ շրջանառության միջոցի,
3․կուտակման միջոցի,
4․վճարման միջոցի,
5․համաշխարհային փողի։

9․ՀՆԱ, անվանական և իրական ՀՆԱ

Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) տվյալ երկրի եկամուտի և ներդրումի տնտեսության չափաձև է, տնտեսական համակարգում մեկ տարվա ընթացքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը։ ՀՆԱ-ն տվյալ երկրի սահմաններում արտադրված ապրանքներն ու ծառայություններն են՝ ինչպես սեփական, այնպես էլ արտասահմանյան ռեսուրսների օգտագործմամբ։

Անվանական (նոմինալ) ՀՆԱ — դա ընթացիկ, տարվա գներով հաշվարկված
ՀՆԱ-ն է։

Իրական ՀՆԱ — դա թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է՝
հաշվարկված բազիսային(նախորդ), տարվա գներով։

10․Տնտեսական աճ

  • Տնտեսական աճը բարդ ու բազմակողմանի տնտեսական երևույթ, տնտեսագիտության տեսության և տնտեսական
    քաղաքականության կարևոր հիմնախնդիրներից մեկը։ Տնտեսական աճը երկրի տնտեսության զարգացման ամփոփ բնութագրիչն
    է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով, քաղաքականությամբ, օրենսդրությամբ, այլև բազմաթիվ
    հոգեբանական ու սոցիալական գործոններով։
  • Տնտեսական աճը յուրաքանչյուր պետության կողմից դիտվում է որպես կարևոր տնտեսական ու քաղաքական
    նպատակ, հասարակության բարգավաճման և նրա բարեկեցության բարձրացման նյութական հիմք։ Այն հասարակական
    արդյունքի քանակական մեծացումն ու որակական կատարելագործումն է, որը հնարավորություն է տալիս ընդլայնել երկրի
    տնտեսության հնարավորությունները հասարակության պահանջմունքներն առավելագույն չափով բավարարելու համար։
    Տնտեսական աճ ապահովող տնտեսությունն ավելի մեծ հնարավորություններ ունի նոր սոցիալական ծրագրեր իրականացնելու,
    աղքատության և շրջակա միջավայրի խնդիրները լուծելու ուղղությամբ՝ առանց գոյություն ունեցող սպառման ընդհանուր
    մակարդակը նվազեցնելու և ներդրումների ծավալները կրճատելու։
  • Տնտեսական աճը սերտորեն կապված է նաև զբաղվածության հիմնախնդրի հետ։ Եթե զբաղվածության տեսությունը խնդիր է
    դնում, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի գոյություն ունեցող արտադրական հզորություններն օգտագործվեն լրիվ, ապա
    տնտեսական աճի տեսության հիմնական նպատակն այն է, թե ինչպես կարելի է մեծացնել արտադրական հզորությունների և
    հասարակական արդյունքի ծավալը լրիվ զբաղվածության պայմաններում։ Տնտեսական աճը նշանավորվում է նրանով, որ
    նպաստում է արտադրական ռեսուրսների սահմանափակության և հասարակության պահանջմունքների անսահմանափակության
    հիմնախնդրի լուծմանը։
  • Տնտեսական աճը նշանավորվում է նրանով, որ նպաստում է արտադրական ռեսուրսների սահմանափակության և
    հասարակության պահանջմունքների անսահմանափակության հիմնախնդրի լուծմանը։ Տնտեսական աճի
    ապահովումը պետության համար ոչ միայն կարևոր տնտեսական նշանակություն ունի, այլև հետապնդում է
    քաղաքական նպատակ։ Տնտեսական աճի պարամետրերը, դրանց շարժընթացը լայնորեն օգտագործվում են
    բնութագրելու ու գնահատելու համար ոչ միայն ազգային տնտեսության զարգացումը, այլև տնտեսության
    պետական կարգավորման արդյունավետությունը։ Երկրի բնակչությունը սովորաբար պետության և
    կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը գնահատում է՝ հիմնվելով տնտեսական աճի և
    կենսամակարդակի շարժընթացի ցուցանիշների վրա։ Տնտեսական աճը երկրի հեռանկարային զարգացման և նրա
    տնտեսական բարգավաճման առավել կարևոր գործոնն է, որը տնտեսական ու քաղաքական նշանակություն ունի
    պետության համար, կենսական նշանակություն՝ երկրի բնակչության համար:
  • Տնտեսական աճը գնահատվում է ազգային տնտեսության վերջնական արդյունքների՝ իրական ՀՆԱ-ի շարժով։
    Տնտեսական աճի չափումը կամ գնահատումը կատարվում է երկու եղանակով.
  • համախառն ներքին (ազգային) արդյունքի իրական ծավալի մեծացումը որոշակի ժամանակահատվածում,
  • համախառն ներքին (ազգային) արդյունքի իրական ծավալի աճը բնակչության մեկ շնչի հաշվով։