Design a site like this with WordPress.com
Get started

Հեյ ջան ղափամա

Յուրաքանչյուր ժողովուրդ առանձնահատուկ է ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, այլև իր խոհանոցով: Հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին կխոսենք մի ուրիշ առիթով, այժմ բացահայտենք նրա ճաշատեսակներից մեկի՝ ղափամայի պատմությունը: Ինչպես հայկական ազգային բոլոր ճաշատեսակները, ղափաման նույնպես ունի ծիսական արարողակարգ: Այն պատրաստվում էր Ամանորի կամ Բարեկենդանի ժամանակ և կարծես, տարվա ավարտի, ընդհանրացման, ստուգատեսային խորհուրդ ուներ հայերի համար: Դատարկ դդումն այն ընդհանուր ամբարն է, որի մեջ ամփոփվում են անցած տարվա արդյունքը՝ բերքն ու բարիքը, որ ստացել է հայ շինականի ընտանիքը: հունվարի 28-ին հայոց բանակի տոնը նշելուց բացի տեղի ունեցավ ազգագրական փառատոնի շրջանակում կատարվող ղափայաի ծեսը: Առավոտյան գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի երգեցինք եկեղեցական երգեր: Աղոթեցինք մեր զինվորների, հայրենիքի խաղաղության, բոլորիս առողջության համարվերադարձանք մայր դպրոց այնտեղ հյուրասիրում էին դդումից պատրաստած համեղ ուտեստներ: Մենք քոլեջի մի քանի սովորողներով ընկեր Տիգրանի շնորհիվ պարեցինք յարխուշտա: Շատ հետաքրքիր և հավես օր եմ ունեցել: Ով Սեբաստացի է ինձ հաստատ կհասկանա:

Հեյ ջան ղափամա

Հեյ ջան ղափամա

Հեյ ջան ղափամա,

Համով-հոտով ղափամա

Հեյ ջան ղափամա,

Շախով-շուխով ղափամա:

Արագ հասած դդումը

Առանք, բերինք մեր տունը,

Մանր ջարդած աղեցինք,

Թոնրի մեջը կախեցինք:

Կրկնակ:

Հեյ ղափամա, ղափամա

Մեղրը մեջը ղափամա

Հեյ ջան, ջան ղափամա

Բուղը մեջը ղափամա:

Ջան, հեյ ջան , հեյ ջան,հեյ ջան,

Ջան, հեյ ջան , հեյ ջան,հեյ ջան:

Հեյ ջան ղափամա,

Համով-հոտով ղափամա

Հեյ ջան ղափամա,

Շախով-շուխով ղափամա:

Եղ դրեցինք կծորա

Էնպես տարեք, չծորա,

Էնպես տարեք չթափի

Խաս շորերս չաղտոտի;

Կրկնակ:

Հեյ ղափամա, ղափամա

Մեղրը մեջը ղափամա

Հեյ ջան, ջան ղափամա

Բուղը մեջը ղափամա:

Ջան, հեյ ջան , հեյ ջան,հեյ ջան,

Ջան, հեյ ջան , հեյ ջան,հեյ ջան:

Հեյ ջան ղափամա,

Համով-հոտով ղափամա

Հեյ ջան ղափամա,

Շախով-շուխով ղափամա

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: