1.Տնտեսագիտական մտածելակերպը բնութագրող 8 սկզբունքները
- Բարիք արտադրելու համար անհրաժեշտ սակավ ռեսուրսների օգտագործումը միշտ մեծ
ծախսեր է պահանջում: - Որոշում կայացնողները նպատակաուղղված ընտրություն են կատարում, այդ իսկ պատճառով
նրանք կտնտեսեն: - Ընտրությունը կատարվում է տնտեսական խթանների փոփոխության ազդեցությամբ:
- Տնտեսագիտական մտածելակերպը սահամանային մտածելակերպ է:
- Չնայած ինֆորմացիան կարող է օգնել ավելի լավ ընտրություն կատարել, դրա ձեռք բերումը
ծախս է պահանջում: - Տնտեսական գործողությունները հաճախ ստեղծում են երկրորդական հետևանք ի լրումն
իրենց անմիջական հետևանքի: - Բարիքի կամ ծառայության արժեքը սուբյեկտիվ է:
- Տեսության փորձարկումը նրա կանխատեսելու ունակությունն է:
2.Տնտեսական հարաբերությունների տեսակները
- Ավանդական տնտեսական համակարգ
- Վարչահրամայական տնտեսական համակարգ
- Վարչահրամայական տնտեսական համակարգ
3.Ապրանքային արտադրության ձևավորման հիմքերը
Ապրանքային արտադրության առաջացման և գոյության համար անհրաժեշտ է երկու պայման։ Առաջինը աշխատանքի հասարակական բաժանումն է, որի դեպքում առանձին արտադրողներ մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության մեջ։
Երկրորդ պայմանը արտադրողների տնտեսական առանձնացումն է։ Այն արտադրողին թույլ է տալիս սեփական հայեցողությամբ տնօրինել արտադրած արտադրանքը, այսինքն՝ լինել այդ ապրանքի սեփականատեր։
4.Ապրանքի և դրա հատկությունների բնութագրիչները
Ապրանքն օժտված է երկու հատկությամբ՝
1․մարդկային այս կամ այն պահանջմունքը բավարարելու ունակությամբ,
2․փոխանակվելու ունակությամբ։
Ապրանքի՝ մարդկային այս կամ այն պահանջմունքը բավարարելու հատկությունը կոչվում է սպառողական արժեք։
Ապրանքի՝ այս կամ այն համամասնությամբ այլ ապրանքների հետ փոխանակվելու հատկությունը կոչվում է փոխանակային արժեք։
5․Այլընտրանքային արժեքի բովանդակությունը
6․Արժեքի ստեղծման, կապիտալի կուտակման և արտադրության / ծառայությունների կենտրոնացման գործընթացը
Կապիտալի կուտակումը կապիտալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավելյալ արժեքի փոխարկումն է կապիտալի. լրացուցիչ
արտադրամիջոցներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացումը գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական
բարիքների և կապիտալիստական արտադրահարաբերությունների վերարտադրության պրոցես է։ Կապիտալի կուտակումը պայմանավորված է
առավելագույն շահույթ ստանալու կապիտալիստի ձգտմամբ և մրցակցությամբ, որոնք ստիպում են նրան ընդլայնել արտադրության մասշտաբները։
Հավելյալ արժեքի կուտակումը հնարավոր է, եթե շուկայում առկա են լրացուցիչ արտադրամիջոցներ, սպառման առարկաներ և աշխատուժ։
7․Բաշխում, փոխանակում, սպառում
Հասարակական արտադրության գործընթացը կատարում է շրջապտույտ, որը ստորաբաժանվում է փուլերի՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում։
Արտադրությունը ցանկացած տնտեսության հիմնաքարն է։
Բաշխման ձևերն են՝ աշխատավարձը, ռենտան, տոկոսը, շահույթը և այլն։
Փոխանակությունը ընդգրկում է կապերի և հարաբերությունների համակարգ, որը թույլ է տալիս արտադրողներին միմյանց հետ փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները։
Սպառումը տնտեսական բարիքների շրջապտույտի եզրափակիչ փուլն է, որի ժամանակ օգտակար իրերը անհետանում են սպառման ընթացքում և անհրաժեշտ է դրանք նորից արտադրել։
8․Փողի գործառույթները և դրանց ազդեցությունը տնտեսական հարաբերությունների զարգացման գործում
Մի շարք տնտեսագետներ առանձնացնում են փողի 5 գործառույթ՝
1․արժեչափի,
2․ շրջանառության միջոցի,
3․կուտակման միջոցի,
4․վճարման միջոցի,
5․համաշխարհային փողի։
9․ՀՆԱ, անվանական և իրական ՀՆԱ
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) տվյալ երկրի եկամուտի և ներդրումի տնտեսության չափաձև է, տնտեսական համակարգում մեկ տարվա ընթացքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը։ ՀՆԱ-ն տվյալ երկրի սահմաններում արտադրված ապրանքներն ու ծառայություններն են՝ ինչպես սեփական, այնպես էլ արտասահմանյան ռեսուրսների օգտագործմամբ։
Անվանական (նոմինալ) ՀՆԱ — դա ընթացիկ, տարվա գներով հաշվարկված
ՀՆԱ-ն է։
Իրական ՀՆԱ — դա թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է՝
հաշվարկված բազիսային(նախորդ), տարվա գներով։
10․Տնտեսական աճ
- Տնտեսական աճը բարդ ու բազմակողմանի տնտեսական երևույթ, տնտեսագիտության տեսության և տնտեսական
քաղաքականության կարևոր հիմնախնդիրներից մեկը։ Տնտեսական աճը երկրի տնտեսության զարգացման ամփոփ բնութագրիչն
է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով, քաղաքականությամբ, օրենսդրությամբ, այլև բազմաթիվ
հոգեբանական ու սոցիալական գործոններով։ - Տնտեսական աճը յուրաքանչյուր պետության կողմից դիտվում է որպես կարևոր տնտեսական ու քաղաքական
նպատակ, հասարակության բարգավաճման և նրա բարեկեցության բարձրացման նյութական հիմք։ Այն հասարակական
արդյունքի քանակական մեծացումն ու որակական կատարելագործումն է, որը հնարավորություն է տալիս ընդլայնել երկրի
տնտեսության հնարավորությունները հասարակության պահանջմունքներն առավելագույն չափով բավարարելու համար։
Տնտեսական աճ ապահովող տնտեսությունն ավելի մեծ հնարավորություններ ունի նոր սոցիալական ծրագրեր իրականացնելու,
աղքատության և շրջակա միջավայրի խնդիրները լուծելու ուղղությամբ՝ առանց գոյություն ունեցող սպառման ընդհանուր
մակարդակը նվազեցնելու և ներդրումների ծավալները կրճատելու։ - Տնտեսական աճը սերտորեն կապված է նաև զբաղվածության հիմնախնդրի հետ։ Եթե զբաղվածության տեսությունը խնդիր է
դնում, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի գոյություն ունեցող արտադրական հզորություններն օգտագործվեն լրիվ, ապա
տնտեսական աճի տեսության հիմնական նպատակն այն է, թե ինչպես կարելի է մեծացնել արտադրական հզորությունների և
հասարակական արդյունքի ծավալը լրիվ զբաղվածության պայմաններում։ Տնտեսական աճը նշանավորվում է նրանով, որ
նպաստում է արտադրական ռեսուրսների սահմանափակության և հասարակության պահանջմունքների անսահմանափակության
հիմնախնդրի լուծմանը։ - Տնտեսական աճը նշանավորվում է նրանով, որ նպաստում է արտադրական ռեսուրսների սահմանափակության և
հասարակության պահանջմունքների անսահմանափակության հիմնախնդրի լուծմանը։ Տնտեսական աճի
ապահովումը պետության համար ոչ միայն կարևոր տնտեսական նշանակություն ունի, այլև հետապնդում է
քաղաքական նպատակ։ Տնտեսական աճի պարամետրերը, դրանց շարժընթացը լայնորեն օգտագործվում են
բնութագրելու ու գնահատելու համար ոչ միայն ազգային տնտեսության զարգացումը, այլև տնտեսության
պետական կարգավորման արդյունավետությունը։ Երկրի բնակչությունը սովորաբար պետության և
կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը գնահատում է՝ հիմնվելով տնտեսական աճի և
կենսամակարդակի շարժընթացի ցուցանիշների վրա։ Տնտեսական աճը երկրի հեռանկարային զարգացման և նրա
տնտեսական բարգավաճման առավել կարևոր գործոնն է, որը տնտեսական ու քաղաքական նշանակություն ունի
պետության համար, կենսական նշանակություն՝ երկրի բնակչության համար: - Տնտեսական աճը գնահատվում է ազգային տնտեսության վերջնական արդյունքների՝ իրական ՀՆԱ-ի շարժով։
Տնտեսական աճի չափումը կամ գնահատումը կատարվում է երկու եղանակով. - համախառն ներքին (ազգային) արդյունքի իրական ծավալի մեծացումը որոշակի ժամանակահատվածում,
- համախառն ներքին (ազգային) արդյունքի իրական ծավալի աճը բնակչության մեկ շնչի հաշվով։