- Տնտեսագիտության էությունը
Տնտեսագիտության տեսությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բարիքների և ծառայությունների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման ընթացքում մարդկանց միջև ծագած հարաբերությունները՝ կապված սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մարդկանց անսահմանափակ պահանջմունքների բավարարման հետ։
2. Ռեսուրսների բովանդակությունը և դրանց տեսակները
Տնտեսական ռեսուրսները նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջություն են, որոնք օգտագործվում են անհրաժեշտ արդյունքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար։
Դրանք այն պոտենցիալհնարավորություններն են, որոնք հասարակությունն ունի իր տրամադրության տակ տվյալ պահին։
Ռեսուրսները լինում են բնական, աշխատանքային, նյութական, ֆինանսական, տեղեկատվական։
3. Արտադրական հնարավորությունների սահմանափակություն
Արտադրական հարաբերությունները որոշիչ դեր են խաղում հոգևոր, քաղաքական, կրոնական, սոցիալական բնույթի հարաբերությունների նկատմամբ։
4. Տնտեսական հարաբերությունների համակարգը
Արտադրանքի բաշխումը, փոխանակումը և սպառումը տնտեսական հարաբերությունների դրսևորման ձևերն են հանդիսանում, իսկ դրանց ամբողջությունը կազմում է տնտեսական հարաբերությունների համակարգը։
Արտադրություն-Բաշխում-Փոխանակում-Սպառում
5. Հասարակական արտադրության կառուցվածքը
Հասարակական արտադրության կառուցվածք ասելով հասկանում ենք երկրի ամբողջ էկոնոմիկայի մեջ մտնող տարբեր արտադրական ոլորտների, ճյուղերի տարածաշրջանների միասնությունը։ Հասարակական արտադրության կառուցվածքը բնութագրվում է տարբեր չափանիշներից ելնելով՝
- Ըստ արտադրության ոլորտների։
- Ըստ արտադրության ճյուղային կտրվածքի։
- Ըստ արտադրության տարածքային կտրվածքի։
- Ըստ արտադրված հասարակական արդյունքի կամ բարիքների նշանակվածության։
6. Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը
Շուկայական, տնտեսական համակարգերում, որը կապիտալիստական տնտեսական համակարգ է, ինչ արտադրել և մյուս խնդիրները լուծվել են ինքնազատ կամ տարերային ձևով, այսինքն յուրաքանչյուր արտադրող ինքը որոշ էր, թե ինչ արտադրի, որքա՞ն, ինչպե՞ս, ու՞մ համար և ինչպե՞ս կազմակերպի ու կառավարի իր տնտեսությունը։
7. Բարիք
Բարիքը այն ամենն է, ինչ ընդունակ է բավարարելու մարդկանց պահանջմունքները, նրանց օգտակար լինել, հաճույք պատճառել։
8. Տնտեսական արդյունավետություն
Գոյություն ունեն տնտեսական արդյունավետության երկու հիմնական չափորոշիչներ, որոնք հաջորդաբար ընդգծում են պետության միջամտության արդյունքում առաջացրած շեղումները, որոնք նվազում են, եթե կրճատվում է պետության միջամտությունը, և շուկայի առաջացրած շեղումները, որոնք նվազում են, եթե մեծանում է պետության միջամտությունը շուկային։
Արտադրության ձեռք բերված արդյունքներ ՏԱ=(արտադրանքի ու նյութական ծառայությունների ձևով) / Աշխատանքի ու արտադրության միջոցների ծախսումներ
9. Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը
Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերն են՝
Ին՞չ արտադրել
- Հնարավոր ապրանքներից և ծառայություններից որո՞նք պետք է արտադրվեն տվյալ ժամանակահատվածում։
Ինչպե՞ս արտադրել
- Արտադրական ռեսուրսների ինչպիսի՞ համակցությամբ, ի՞նչ տեխնոլոգիայի օգնությամբ պետք է արտադրվեն ապրանքների և ծառայությունների ընտրված տարբերակները։
Ու՞մ համար արտադրել
- Ո՞վ պետք է գնի արտադրված ապրանքները և ծառայությունները։ Ինչպե՞ս պետք է բաշխվի հասարակության համախառն եկամուտը, որը ստեղծվել է տվյալ ապրանքների և ծառայությունների արտադրության արդյունքում