Առաջարկի և պահանջարկի տեսություն:

  1. Ինչ է պահանջարկը:

Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակությունն է, որը գնորդը պատրաստ է ձեռք բերել տվյալ գնով և տվյալ պահին։

2. Ներկայացնել պահանջարկի օրենքը:

Ըստ պահանջարկի օրենքի՝ ինչքան բարձր է ապրանքի գինը, այնքան ցածր է (այլ հավասար պայմաններում) պահանջարկը, և հակառակը։

3. Ինչ է առաջարկը:

Առաջարկ է կոչվում ապրանքների և ծառայությունների այն քանակը, որը պատրաստ են վաճառել արտադրողները որոշակի գնով, որոշակի ծավալով, որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

4. Ներկայացնել առաջարկի օրենքը:

Ըստ առաջարկի օրենքի՝ ինչքան բարձր է գինը, այնքան մեծ է արտադրության ծավալը։

5. Պահանջարկի և առաջարկի վրա ազդող գործոնները (գնային, ոչ գնային):

Պահանջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները

  1. Բնակչության եկամուտները
  2. Նույնանման ապրանքների պահանջարկը և գինը
  3. Շուկայի չափերը
  4. Գնորդների թիվը
  5. Գնորդների ճաշակը, նախասիրությունները և ազգային առանձնահատկությունները
  6. Սպասումները
  7. Գովազդը
  8. Եկամուտի և փոխարինման էֆեկտները

Առաջարկի արձագանքը գնի բացատրվում է նրանով, որ գնի բարձրացման դեպքում ձեռնարկությունները գործի են դնում պահուստային հզորությունները, որը բերում է առաջարկի բարձրացման։

Առաջարկի վրա ազդող ոչ գնային գործոններն են․

  1. արտադրության ծախքերի փոփոխությունը՝ տեխնիկական նորամուծությունների, ռեսուրսների աղբյուրների, հարկային քաղաքականության, արտադրության գործոնների արժեքի փոփոխության արդյունքում,
  2. ուրիշ ապրանքների գների փոփոխությունը,
  3. արտադրության տեխնոլոգիական կարողությունները,
  4. հարկերի և դոտացիաների (լրավճարների) մակարդակը,
  5. ճյուղի զարգացման հեռանկարները,
  6. բնական աղետների, քաղաքական գործողությունների․ պատերազմների ազդեցությունը առաջարկի կրճատման վրա։

6. Ներկայացնել առաջարկի և պահանջարկի կապը:

Առաջարկի և պահանջարկի կորերի հատման կետը (E) ցույց է տալիս առք ու վաճառքի այն իրական գինը (OP1), որն անվանում են <<հավասարակշռված գին>>։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: