Կըժերն ուսած՝ թըռվըռալով Ջուրն են իջնում աղջիկներ, Խընդում իրար ուսի տալով, Երգը զընգում սարն ի վեր։ — Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում. Էն ո՞ւմ յարն է նըստած լալի Հոնգուր-հոնգուր էն սարում։ |
Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր, Որ գալիս եք սարերից, Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր, Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից։ Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ։ Վառված սիրտը էն յարի, Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ Անքուն ցավը ջիգյարի… — Աղջի՛, քու յարն եկավ անցավ Վառված, տարված քու սիրով, Էրված ջիգյարն՝ եկավ անցավ, Չըհովացավ պաղ ջըրով… Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում. Ա՜խ, իմ ազիզ յարն է լալի Հոնգուր-հոնգուր էն սարում։ |