Design a site like this with WordPress.com
Get started

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

WWF logo (Text only).svg

Բնության համաշխարհային հիմնադրամ միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա)։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանս (UNCED), միջազգային կոնֆերանս։ Հիմնադրվել է 1989 թվականին։ Նպատակն է մթնոլորտի, հողային և ջրային պաշարների պահպանության, կենսատեխնոլոգիաների նոր մեթոդների օգտագործման ն շրջակա միջավայրի վատթարացման կանխարգելման բնագավառներում նպաստել պետությունների փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելը։ Հիմնական գործունեությունն է ազգային հաշվետվությունների և աշխատանքային ծրագրերի պատրաստումը։ Նստավայրը Կոնչոսում է (Մեքսիկա)։

PNUMA logo.png

Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիր կամ UNEP:ՄԱԿ-ի համակարգում ստեղծված ծրագիր է, որը նպաստում է հասարակական մակարդակով բնության պահպանման կոորդինացմանը։UNEP-ը ունի նաև վեց խոշոր տարածաշրջանային կենտրոններ, ինչպես նաև գրասենյակներ բազմաթիվ երկրներում։ UNEP-ը պատասխանատու է գլոբալ և տարածաշրջանային մակարդակներով էկոլոգիական խնդիրների լուծման համար։ UNEP-ի գործունեությունը ներառում է Երկրի մթնոլորտին, ջրային և վերգետնյա էկոհամակարգերին վերաբերող բազմաբնույթ նախագծեր։ Բացի այդ UNEP-ը նշանակալի դեր ունի էկոլոգիային և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջազգային կոնվենցիների զարգացման գործում։ UNEP-ը հաճախ համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների և ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների հետ։ UNEP-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Քենիայի Նայրոբի քաղաքում։

FAO logo.svg

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն FAO միջազգային կազմակերպություն:Հիմնադրվել է 1945 թվականին։ Նպատակն է պարենի մատակարարման բարելավումը և բնակչության կենսամակարդակի ցուցանիշների, գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետության և գյուղ, բնակչության կենսապայմանների բարելավումը։ Հիմնական գործունեությունը ծավալում է սննդի որակի, գյուղատնտեսական, անտառտնտեսվարման, օվկիանոսի կենսաբանական պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև վիճակագրական ուսումնասիրությունների նախապատրաստման, տեխնիկական աջակցության, ներդրումային գործունեության տեղեկատըվության հավաքի, վերլուծության և տարածման ոլորտում։ Մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսական մթերքների մարկետինգին, կայուն զարգացմանը։ Նստավայրը Հռոմում է։ Նստավայրը Հռոմում է։

UNESCO logo.svg

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն ՄԱԿ մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։

UNDP logo.svg

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիր (UNDP), հապավում ՄԱԶԾ, միջազգային կազմակերպություն է։ Հիմնադրվել է 1965 թվականին։ Նպատակն է զարգացող երկրներին օժանդակությունը՝ տնտեսական կայացման և բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառում։ Հիմնական գործունեությունը ծավալում է բնական պաշարների ուսումնասիրության, տեղերում ուսումնական հաստատությունների և կիրառական հետազոտությունների համար նյութատեխնիկական բազաների ստեղծման ուղղությամբ։ Նստավայրը Նյու Յորքում է։

Flag of the World Meteorological Organization.svg

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (WMO), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1950 թվականին։ Նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողությունները իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։

Home | Global Environment Fund (GEF)

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1990 թ.։ Նպատակն է շրջակա միջավայրի ոլորտի ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը։ Հիմնական գործունեությունն է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կենսաբազմազանության պահպանության, միջազգային ջրերի և օզոնային շերտի պահպանության ծրագրերին ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև այդ ծրագրերի ընտրության չափանիշների հաստատումը։ Նստավայրը Վաշինգտոնում է։

IUCN logo.svg

Բնապահպանական միջազգային կազմակերպություններ, բնապահպանական ոչ կառավարական միավորումներ, որոնք համակարգում են պետությունների համապատասխան գործողությունները և նպաստում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու ներդաշնակ գործողությունների իրականացմանը։ Բնապահպանական միջազգային կազմակերպությունները ժողովուրդների բազմակողմանի համագործակցության ձևերից են։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: