Քսաներորդ դարի երկորդ կեսին մարդկությունը սկսեց գիտակցել, որ կա մոլորակի էկոլոգիական ճգնաժամի հարաճոն վտանգ։ Այս ամենի հետ մեկտեղ ակնհայտ է դառնում աշխարհի ժողովուրդների՝ ճգնաժամի վտանգը կանխելու ուղղված ջանքերը միավորելու անհրաժեշությունը։ Որոշվեց, որ պետք էիրագործել այն գաղափարը, որ անհրաժեշտ է բնապահպանական համաշխարհային միասնական ռազմավարություն մշակել։
Այս ռազամավարությունը մշակելուն ձեռնամուխ եղան Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ), ՅՈՒՆԵՊԸ-ը և Բնական ռեսուրսների օգտագոծման միությունը (ԲՌՕՄ)։ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան 1982 թ․ հանդիսավորությամբ ընդունեց <<Բնության պահպանության համաշխարհային խարտիան>>։
1992 թ․ ամռանը Ռիո դե Ժանրիոյում տեղ է ունենում բարձր մակարդակի միջազգաին կոնֆերանս՝ նվիրված մեր մոլորակի բնության պահպանութան համաշխարհային ռազմավարությանը։
Ռիո դե Ժանեյրոյի կոնֆերասին մասնակցում էին աշխարհի 179 պետությունների պատվիրակություններ և Հայաստանի պետական պատվիրակությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ։
Կոնֆերանսի ժամանակ ընդունվում է <<Օրակարգ 21-րդ դարի համար>> փաստաթուղթը։ Փաստաթղթում նշված են բնապահպանական քաղաքականության գլխավոր ուղությունները և նոր համաշխարհային ռազմավարությունը այդ բնագավառում։
Բնապահպանական ռազմավարության գլխավոր ելակետային դրույթներն են՝
Առաջին․ մեր մոլորակը և դրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները, բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք։
Երկրորդ․ բնական միջավայրի պահպանությունը և հարստության սոցիալ-տնտեսական զարգացումը չեն կարող դիտարկվել որպես իրարից անկախ բնագավառեր։
Երրորդ․ միջազգային համագործակցությունը պետք է ուղղված լինի երկու նպատակի՝
- աշխարհի բոլոր ժողովուրդների համար շրջակա միջավայրի բարձր որակի ապահովում
- առողջ և էկոլոգիապես հավասարկշռված տնտեսության ապահովում
Մի շարք գիտնականներ պնդում են, որ տնտեսական աճը իրականում ոչ թե բարեկեցություն է ստեղծում, այլ ընդամենը <<զարգացման պատրանք, իլյուզիա>>։